
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՄԱՅՔՆ ՈՒ ՈՒԺԸ
- Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը վերջին տարիներին իր գիտելիքներն ու ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին։ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում, ուր երգչուհին բնակվում է 2000 թվականից, արդեն գործում են երեք մանկական երաժշտական դպրոցներ, որոնք կրում են «Ֆլորա Մարտիրոսյանի դպրոց» անվանումը։ Սակայն երգչուհին ինքն արդեն որոշել է, որ հասունացել է հայրենիք վերադառնալու պահը, եւ այս տարվա ամռանն արդեն իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվելու, քանի որ առաջին հերթին ցանկանում է, որ իր դուստրը՝ Էլֆրիդան, այստեղ կրթություն ստանա։ Եվ միայն այստեղ է Ֆլորա Մարտիրոսյանը ցանկանում երկարատեւ դադարից հետո նոր ձայներիզներ ձայնագրել։ Իսկ հայ-ամերիկյան երաժշտական կապերը չեն դադարելու, քանի որ երգչուհին «World peace» ընկերության նախագծերի մասնակիցն է դարձել՝ մեզ համար փոքր-ինչ արտասովոր, բայց շատ հեռահար նպատակներ ունեցող «106» երաժշտական ֆիլմ-ուղերձ ձայնագրելով հայտնի հոլիվուդյան աստղ, ինտելեկտուալ գեղեցկուհի Շերոն Սթոունի նախախնամությամբ։

- Ինչպե՞ս ծնվեց Ամերիկայում դպրոց բացելու միտքը։
- Մինչ Ամերիկա մեկնելը ես ղեկավարել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը եւ շատ կապվել էի իմ աշխատանքի հետ՝ զգալով, որ շատ բան կարելի է տալ երեխաներին ու հպարտանալ այդ աշխատանքով։ Իմ Ամերիկա մեկնելը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ իմ ամուսինը պետք է երեք տարի աշխատեր որպես Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչ։ Եվ ես որոշեցի, որ այդ տարիների ընթացքում պետք է շարունակեմ իմ գործը։ Ես շատ էի ուզում, որ ամերիկյան դպրոցները միայն հաճախելու ու նվագելու վայր չլինեին, այլ «կենդանի» ոճով աշխատեին։ Ամերիկայում բավականին շատ երաժշտական դպրոցներ կային, բայց նրանց աշխատանքը նման էր տնային պարապմունքների։ Իսկ տուն հրավիրել ուսուցչին, որը երեխային նվագել է սովորեցնում, չի նշանակում, որ երեխան երաժշտական կրթություն է ստանում։ Եթե երեխաներն իրար հետ չեն շփվում ու չեն մրցում, նրանք չեն կրթվում։ Իմ երեխաների համար, որոնք Երեւանում երաժշտական դպրոց էին հաճախում, ես չէի ուզում ուսուցիչ վարձել կամ էլ ինքս պարապել նրանց հետ՝ համոզված լինելով, որ դա սխալ է։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմնելով Կոմիտասի անվան միջազգային դպրոցները, ես մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել։ Երեխան մտնում է դպրոց, եւ առաջին իսկ օրից դպրոցը նրա հոգին լցնում է կոմիտասյան երաժշտությամբ։
- Իսկ օտարազգի երեխաներ կա՞ն դպրոցում։
- Կան, բայց մեծ թիվ չեն կազմում։ Օտարերկրացիները շատ են գնահատում դասավանդման խորհրդային համակարգը՝ «շկոլան», շատ լավ հասկանալով, որ այն ամենաուժեղն ու լավն է։ Իհարկե, կարելի է աշխատել օտարազգիներին դպրոց ներգրավելու ուղղությամբ, բայց հիմա դպրոցի մասին լուրերը հիմնականում տարածվում են միայն հայ երեխաների ու նրանց ընտանիքների միջոցով։
- Խորհրդային տարիներին գրեթե բոլոր հայ երեխաները երաժշտական դպրոց էին հաճախում, իսկ հիմա շատ դպրոցներում աշակերտների պակաս է։ Պարզվել է, որ շուտով կդադարի ուսանողների հոսքը դեպի Կոնսերվատորիա։ Այդ իրավիճակը ինչպե՞ս կարելի է շտկել։
- Դա կշտկվի, քանի որ ճգնաժամն ապրելակերպի ու կենցաղային դժվարությունների հետ է կապված։ Այդ նույն բանը տեղի ունեցավ նաեւ ողջ աշխարհում։ Հիմա Ամերիկայում ճգնաժամ է, շատ աշխատատեղեր են փակվում, եւ ծնողներից շատերը հնարավորություն չունեն իրենց երեխաներին երաժշտական դպրոց ուղարկել։ Պահանջված դարձան տարբեր տեսակի պարային, համերգային շոուները, բայց լուրջ երաժշտական կրթությունը, միեւնույն է, շատ կարեւոր դաստիարակչական օղակ է մնում։
- Իսկ ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը «World peace»-ի հետ։
- Նոյեմբերին ես համերգի էի պատրաստվում, երբ ինձ հետ հանդիպեց Շերոն Սթոունի եղբայրը՝ դերասան ու բանաստեղծ Մայքլ Սթոունը, ով իմ երգերի ձայներիզն էր լսել։ Նա եկավ մեր դպրոց, մենք զրուցեցինք, ես իրեն առաջարկեցի լսել «Դլե յամանը»։ Տեսա, որ Մայքլը փակեց աչքերը, լուռ լսեց։ Երգի ավարտից հետո նա ասաց ինձ. «Զարմանալի բան է, ես ոչ մի բառ չեմ հասկանում, բայց երգը կարծես ինքն է ինձ թելադրում, թե այն ինչի մասին է»։ Շերոն Սթոունն ու իր եղբայրը միջազգային համերգային նախագծեր են իրականացնում, որոնք հակապատերազմական, հակաահաբեկչական հնչողություն ունեն։ Նրանք համագործակցում են «World peace» միջազգային ընկերության հետ, որն աշխարհի տարբեր երկրներում բարեգործական համերգներ է կազմակերպում։ Եվ մենք միասին որոշեցինք «Դլե յաման», «Քելե, լաո» եւ «Ադանայի ողբը» երգերից բաղկացած մի ընդհանուր երաժշտական հատված ձայնագրել։ Շատ գեղեցիկ երգ ստացվեց, որն անգլերեն տեքստով է ուղեկցվում, Մայքլ Սթոունը «Քելե, լաո» երգի բառերը թարգմանեց ու կարդաց այդ ձայնագրության մեջ։ Երգը մենք անվանեցինք՝ «106», նկատի ունենալով Հայոց եղեռնի փաստի ճանաչման 106-րդ բանաձեւը։ Հիմա ուզում ենք այդ երգով շատ երկրներում շրջագայել ու պրոպագանդել այդ բանաձեւի ընդունումը։ «World peace»-ը տարբեր շատ հայտնի դերասանների ու երգիչների կատարումներ է ընդգրկում, եւ ի ուրախություն ինձ՝ ես էլ այդ երգիչների շարքերում հայտնվեցի։ Նրանց համերգները շատ պլանավորված ու հստակ են կազմակերպվում, երգիչները ելույթներ են ունենում աշխարհի տարբեր ծայրերում՝ Չինաստանում, Եվրոպայում, Ասիայում։ Եվ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ ես պետք է իմ ազգը ներկայացնեմ տարբեր բեմերում, եւ իմ ելույթների ընթացքում էլ 106-րդ բանաձեւի ընդունման անհրաժեշտության մասին հիշեցնեմ։ Մենք այդ մեծ գործին մեր մի փոքր կաթիլն ենք ավելացնելու ու ներկայացնելու ենք այն, ինչը եղել է 1915 թվականին։ Այդ երաժշտական համարը մենք պետք է Սպիտակ տանը կատարենք, այնուհետեւ տեսահոլովակներ պատրաստենք ու բոլորին բաժանենք։ Եվ կարեւորն այն է, որ մենք դա անելու ենք ոչ միայն այս տարվա ապրիլի 24-ին, այլեւ՝ շատ տեւական ու մեծ ծրագրերով ենք ներկայացնելու, որոնց մեջ ընդգրկված կլինեն հայտնի մարդիկ։
- Որոնք հայկական երգե՞ր են կատարելու։
- Մեր պայմանագրի մեջ կետեր կան, որոնք ես դեռ չեմ կարող բացահայտել, բայց իմ ցանկությունն է նոր ու գեղեցիկ երգ ստեղծելը, որը նման կլինի Շառլ Ազնավուրի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգին։ Այդպիսի հատուկ երգի կարիքը ես շատ եմ զգում։ Եվ շատ շնորհակալ եմ Մայքլ Սթոունին, որ նա ձեռնամուխ եղավ այդ գաղափարին ու պարզապես «կանգնեց» մեր կողքին։ Մենք բոլորս հիմա համախոհների ու աջակիցների կարիքն ունենք։ Արդեն մեկ դար է, ինչ մենք չենք կարող պատմական իրողությունն աշխարհին հասցնել։
- Կարելի է սպասել, որ «106» երաժշտական հատվածը շրջագայելու է աշխարհով մեկ ու հումանիստական ուղերձը հասցնելու է նաեւ Աֆրիկա կամ Ասիա, որտեղ նույնպես ցեղասպանություններ են կատարվել։
- Իհարկե, մենք ոչ միայն մեր Ցեղասպանության վրա ենք շեշտադրումն արել, այլ՝ ընդհանուր մարդկային ողբերգությունների մասին ենք խոսելու։ Մայքլ Սթոունը հենց այդպես էլ կառուցել է իր խոսքը։ Ես համոզված եմ, որ շատ տպավորիչ ֆիլմ-երգեր են լինելու, որոնք հասկանալի կլինեն բոլորի համար. եւ՛ աֆրիկացու, եւ՛ չինացու։ Դա շատ կարեւոր նախագիծ է լինելու։ Կարծում եմ, որ լավ առիթ է նաեւ աշխարհին ծանոթացնել մեր արվեստի հետ։
- Ձեր համերգին ներկա էր նաեւ Հոլիվուդի դերասանուհի Շերոն Սթոունը։ Ձեզ համար դա անսպասելի՞ էր։
- Շերոն Սթոունը շատ մեծ աստղ է, եւ, անկեղծ ասած, իմ ամենասիրելի դերասանուհին է։ Եվ իմանալով նրա զբաղվածության աստիճանը, ես սկզբում չմտածեցի, որ նա իրոք ներկա կգտնվի իմ համերգին, թեեւ իր եղբոր միջոցով համերգ այցելելու ցանկության մասին նախապես հայտնել էր։ Բայց նա եկավ եւ արցունքներն աչքերին լսեց մեր հայկական երգերը։ Համերգից հետո նա մոտեցավ ինձ ու ասաց. «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք չէինք լսել ձեր երգերը, ինչո՞ւ չեք դուրս գալիս միջազգային ասպարեզ»։ Կարծում եմ, հիմա աշխարհում շատ հետաքրքիր խմորումներ են սկսվում, եւ հայկական երգը մեծ ազդեցություն է ձեռք բերում։
- Դուք նախաձեռնել եք Կոմիտասի միջազգային փառատոն-մրցույթը, որի մասնակիցները տարբեր երկրներում ապրող հայերն են։ Նախատեսո՞ւմ եք օտարերկրացիների մասնակցությունը, ինչը կօգնի բարձրացնել մրցույթի հեղինակությունը եւ կմեծացնի հայ երգի ազդեցությունը։
- Մրցույթի հաղթող երիտասարդները հիմա մի շատ գեղեցիկ բեմադրության մասնակիցն են դառնալու, որի հեղինակն է Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Այդ բեմադրությունը մենք ուզում ենք տարբեր երկրներում ներկայացնել։ Իսկ Կոմիտասի փառատոնն ընդհանրապես ստեղծվել է հենց որպես միջազգային փառատոն, եւ այն պետք է այդպիսին դառնա։
- Հայաստանում հայկական ժողովրդական երգերն անընդհատ էքսպերիմենտների են ենթարկվում ու էստրադային մշակումներով հնչում։ Դա բնականո՞ն ընթացք եք համարում։
- Էստրադայի հիմքում մեղեդին է, որը բոլոր ժողովրդական երգերի հիմքն է նաեւ։ Կարող է նվագակցությունը էստրադային լինել, բայց պետք է մեղեդի լինի։ Իսկ վատ էստրադային երգերը այն երգերն են, որոնք հեռանում են ակունքներից ու, այսպես ասած, թեթեւանում են, որպեսզի բոլորի համար հասկանալի դառնան։ Իսկ երգը հսկայական լիցք է։
- Սակայն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. երեխաները կարող են երգել Սայաթ-Նովա եւ բնավ էլ չհասկանալ՝ ինչի՞ մասին են երգում, քանի որ հասուն մարդու դարդերի մասին նրանք պատկերացում չունեն։
- Ես վստահ եմ, որ մինչեւ չհասունանաս՝ Սայաթ-Նովա ու Շերամ չես կարող երգել։ Իհարկե, կարող ես ճիշտ նոտաներով եւ առանց ֆալշի երգել, բայց երգի ոգին չես փոխանցի։ Երիտասարդ ժամանակ ես ինքս էլ դրանք առանց հասկանալու կկատարեի։ Երբ այդ երգերը կատարում են երիտասարդները, նրանք մի կողմից՝ պրոպագանդում են դրանք, բայց մյուս կողմից՝ երգն է տուժում։ Հիմա հանդիսատեսը ընկալում է այն, ինչն իրեն «տալիս» են։ Եվ շատ դժվար է ժողովրդական երգը մաքուր պահելը, քանի որ կարող են որոշ երգիչներ գալ, երգել ու փոխել ժողովրդական երգի ընկալումը՝ հեռացնելով այն իր մաքրությունից։ Եվ արդեն ոչինչ անել չես կարող, երգն արդեն այդպես է ընկալվում։ Միշտ էլ մոլախոտն ավելի արագ է աճում ու իր շուրջ պատում, քան ազնվագույն բույսը։ Եվ եթե չմաքրես տարածքը, բույսը կխեղդվի։ Մենք փորձում ենք մաքրազարդել մեր երգի տարածքը, բայց տարբեր «մոլախոտեր» շատ ավելի արագ են ծլում, ու մեր աշխատանքը չի երեւում։
- Համաձա՞յն եք, որ մենք պետք է մեր արվեստը մեծ աշխարհ ուղարկենք, որպեսզի ետ ստանանք՝ նորովի մաքրված։
- Երբ մեր երգի ուժը օտարի մեջ է մտնում ու տեղ է գտնում նրա ոգում, մենք սկսում ենք կենտրոնանալ ու զարմանքով հասկանալ, թե ովքեր ենք մենք։ Կարծես թե մինչ դա այդ ուժը չէր նկատվում։ Մինչդեռ այդ ուժը մենք միշտ ունեցել ենք եւ այժմ էլ ունենք։ Հիմա ես ամեն ինչ անում եմ Հայաստան վերադառնալու համար, այս տարվա ամռանն արդեն գալու եմ ու փորձելու եմ այստեղ ստեղծել համալիր երաժշտական մի կառույց, որը կսկսի երաժշտական կրթությունը մանկապարտեզի տարիքի երեխաներից։ Ուզում եմ այլ՝ ավելի ժամանակակից ծրագրերով աշխատել։
- Բայց կարծես թե կրթական ծրագրերը ձեզ թույլ չեն տալիս նոր երգեր ստեղծելու մասին մտածել։
- Հիմա ես չեմ հասցնում նոր ձայնագրություններ անել, դպրոցներն իսկապես խլում եմ իմ ողջ ժամանակը, արդյունքում իմ պրոֆեսիոնալ աշխատանքն է տուժում։ Զգում եմ, որ այս տարիների ընթացքում մեջս շատ բան է կուտակվել, գալու եմ ու նոր ձայնագրություններ եմ անելու։ Իսկ նորը կարելի է միայն Հայաստանում ստեղծել։
Հ.Գ. Փետրվարի 17-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ֆ. Մարտիրոսյանի «Երգից ավելի» խորագրով համերգը, որի նախաձեռնողն է ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցը:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ
Աբու Դաբիի արվարձաններում առաջիկա ութ տարում կկառուցեն ապագայի՝ աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր քաղաքը, ինչի համար տրամադրվել է 22 միլիարդ դոլար: «Ալ Իթթիհադ» ամիրայական թերթը գրում է, ...ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԸ ԵՒ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Գնալ հոգո՞ւ, թե՞ փողի հետեւից: Երեսուն տարվա ճարտարապետ-շինարար Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ընտրեց առաջինը` իր հոգուն հարազատ զբաղմունքը` դիզայների գործը, առանց մտածելու, որ այն իրեն մի օր կհասցնի աստղային ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՄԱՅՔՆ ՈՒ ՈՒԺԸ
Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը վերջին տարիներին իր գիտելիքներն ու ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին։ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում, ուր երգչուհին բնակվում է 2000 թվականից, արդեն գործում են երեք մանկական ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ
Քաղաքագետ չեմ, ոչ էլ սոցիոլոգ եւ իմ իրավասությունից դուրս եմ համարում երկրում ստեղծված անբարեհաճ իրավիճակից դուրս գալու մեր ժողովրդի հետագա անելիքների մասին կանխատեսումներ անել: Սակայն մի թեթեւ ծանոթ ...ՀՈ ՕԴԻՑ ՉԻ՞ ԸՆԿԵԼ
Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանն «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշել է, որ իրենց թեկնածուին Հայաստանի բոլոր բնակավայրերում էլ լավ են ընդունում, ...ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ
Հայաստանի ազգային գրապալատում պահվող մամուլի բոլոր հրապարակումների թվայնացման աշխատանքները կսկսվեն 2009-ին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, ...AD HOMINEM
Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոն ժամանակին դիտարկել է.«Ոչ ոք զերծ չէ հիմարություն ասելուց՝ ահավոր է սակայն, երբ դա արվում է լրջությամբ»։
Խոսքը վերաբերում է վերջին մի քանի ամիսների ընթացքին ...ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Առողջ քունն այսօր շատերի համար է դարձել երազանք: Ավելացել է քրոնիկական անքնությամբ տառապողների քանակը: Իսկ որպեսզի վերականգնի քունը, մարդը սկսում է օգտագործել քնաբեր պրեպարատներ, որոնց արդյունքում ...ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Համեղ Վալենտինկա Այս ճաշատեսակը հարմար է ցանկացած առիթի համար, բայց այն ավելի տեղին է մատուցել Սուրբ Վալենտինի օրը: Ավելի շուտ այն աղցան է շատ օգտակար ու ռոմանտիկ: Այս աղցանի բոլոր բաղադրիչները մանր ...ԱՌՈՂՋ ԼՅԱՐԴՆ ԱՌՈՂՋ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՔՆ Է
«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈԸՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Բոլոր ռադիո եւ հեռուստաալիքներով այսօր սիրո խոստովանություններ են հնչում: Հայտնի մարդիկ սեր են խոստովանում հայտնի ու անհայտ հեղինակների բանաստեղծական տողերով: Նախագիծը նվիրված է երիտասարդների եւ սիրո ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ` ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Բնական գազի արտահոսքի հետեւանքով փետրվարի 12-ին, ժամը 13:20-ին թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ` 1959-ին ծնված Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնված ...ՀԵՌՈՒ «ԻՄԵԴԻԻՑ»
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին դիմել է այդ երկրի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին` հորդորելով ձեռնպահ մնալ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ կիրառվելիք պատժամիջոցներից: ...«ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԸ ԿԵՂԾ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
«Կաթոլիկ եկեղեցում Վալենտին անունով սրբեր շատ կան: Վալենտինն ավելի շատ ձեւական սուրբ է եղել: Սա գործարարների կողմից, մտացածին կենսագրության հիման վրա ստեղծված կեղծ տոներից մեկն է, որի նպատակը շուկայում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՆԱՑ 5 ՕՐ
«Ինչքան մոտենում ա ընտրությունների օրն, էնքան հասկանում ես, որ քաղաքականությունը զիբիլ ա, որովհետեւ էդ դաշտում ոչ մի մաքուր բան չկա»,- ասում է մայրաքաղաքում գործող տաքսու վարորդներից մեկն, ...ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ 9 ՈՒԶՈՂՆԵՐԸ
Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավը համընկավ
Սուրբ Սարգսի տոնից հետո հայտարարված Սիրո միամսյակի հետ։
Սե՜ր... ինչ ընդարձակ են քո իմաստն ու տեսակները. սեր առ Աստված, ...«ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲԵԼԼԱ ՏԱՏԻԿՆ ԱՍՈՒՄ Է...»
Միայնակ թոշակառու Բելլա տատիկն էս աշխարհի անարդարությունները, նենգությունն ու բոլոր բացասական երեւույթները լցրել է իմ մեջ ու ինձնից շատ խիստ վիրավորվել է:
Ես էլ Բելլա տատի վերաբերմունքից ինձ զգում ...«ՍՏԻՊՎԱԾ Է՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔ ԲՌՆԵԼ»
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ «չնայած Հայաստանի ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգմանը, Ադրբեջանի միջազգային հեղինակության ուժեղանալով նա հարկադրված ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Միացյալ Թագավորության կառավարությունը մեծապես աջակցում է ՀՀ կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում: ...ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋԻՆ
Երեւանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տյարնընդառաջի առիթով երեկ օրհնել է նորապսակներին: «Տյարնընդառաջն ինձ համար լույսի, հաջողությունների ...«ԱՆԳՅԱԼ» ՏԱՏԻԿԻ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՃԵՂՔԻ ՄԱՍԻՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը Տնտեսական լրագրողների ակումբի հրավերով երեկ ներկայացնում էր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տնտեսական դրույթները:
...ԳԱԶԸ Ե՛Ւ ԿԱ, Ե՛Ւ ՉԿԱ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հատկապես ձմռան ամիսներին գազամատակարարման համակարգում գազի ճնշումը կտրուկ իջնում է: Բաժանորդներն անընդհատ դժգոհում են, որ նույնիսկ գազի ծորակը մինչեւ վերջ բացելու դեպքում էլ բնակարանները բավարար չեն տաքանում: ...ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Եթե մոռանանք Շեքսպիրի ողբերգությունը, պիտի համաձայնենք, որ չկա ավելի տխուր պատմություն, քան խորհրդային ավանդների վերադարձի մասին լեգենդը: Հայաստանում այն նորօրյա բանահյուսության է վերածվել: Դա 1995թ. ...ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Երեւանում ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:
Հայկական կողմից ...ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում ավելի մանրամասն ներկայացրեցին, թե ինչու են սատարելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ
ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին՝ Հայկ Այվազյանը, պահանջում է չշահարկել իր հոր անունը: «Ա1+»-ին ուղղված նամակում Հայկ Այվազյանն իր զայրույթն ...ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
Աշխատանքային այցով երեկ Սյունիք է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այցի ընթացքում նախարարն այցելել է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ՝ ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ...ՏՐՎԵԼ Է ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ
Փետրվարի 12-ին Երեւանի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գանգի գագաթածոծրակային մասի, ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդերով իրենց մոտ բուժօգնության է դիմել ...ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵ՞Ր, ԹԵ՞ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Հայաստանը երբեք երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական գործիչների պակաս չի զգացել: Ընդամենը մի քանի ամիս առաջ մեր քաղաքական գործիչները, առանց բացառության, Միացյալ Նահանգներին մեղադրում էին Կոսովոյի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Է
Ընտրություններին մնացել է մի քանի օր. իրավիճակը գնալով սրվում է: ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքով` ժողովրդի մեջ վախի մթնոլորտ կա: Նա մարզային իր հանդիպումներից եզրակացրել է, որ շատերը ...ԲՈԼՈՐԸ ԳՆԱԼՈՒ ԵՆ ՀՅԴ-Ի ԴՈՒՌԸ
Դաշնակցությունը դատարկ կարաս չէ, որ անընդհատ զրնգա, ու երբեք չի ասի ամբոխահաճ բաներ, որոնց համար հետո չկարողանա պատասխան տալ:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր ...ՎԱՌ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
«Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ բնակչության հետաքրքրության աճին»,- «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ՀՀ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ շատ դժվար է ասել, թե ով կհաղթի այդ ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:
Երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Կոմերսանտ» ...ԴՈՒՔ ԵՐԿԻՐ ՉԵՔ ՊԱՀՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Թալինում ընտրողներին հավաստիացրել է, որ ընդդիմության ցանկացած թեկնածուի օգտին տրված ձայնը չի փոշիանա: Սակայն հավաքվածները թեկնածուների միավորում են պահանջել: ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում 199 միլիոն 626 հազար 500 դրամի մուտքեր են կատարել, ընդհանուր առմամբ, 125 իրավաբանական եւ 588 ֆիզիկական անձինք: Ֆինանսական միջոցներ ընդհանրապես չեն ...ՄԻ (Չ)ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդամենը 5 օր է մնացել ընտրություններին: Ներքաղաքական կրքերը շիկանում են, ՀՀ նախագահի թեկնածուները բացում են քարոզարշավային քաղտեխնոլոգիաների` վերջին օրերի համար նախատեսած զինանոցը:
Երեկ քաղաքական ...ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
Փետրվարի լույս 13-ի գիշերը Լոնդոնում մահացել է վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բադրի Պատարկացիշվիլին, որն առաջադրել էր իր թեկնածությունը հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում: ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ
5
Հունվարի 11-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի` ՀՀ նախագահական ընտրություններում արտերկրի դերակատարման եւ ազդեցության մասին հարցին, ասել էր, որ ինքը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ
Ռուսաստանի հայերի միությունը աջակցելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Երեկ այս մասին հայտարարել է միության նախագահ Արա Աբրահամյանը, ավելացնելով, որ իրենք բոլոր թեկնածուների ծրագրերին ծանոթացել ...ՉԱՓԸ ՄԻ ԱՆՑԵՔ
Երեկ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Երրորդություն եկեղեցու առջեւ մասնակցել է Տյարնընդառաջի տոնակատարությանը, որից հետո պատասխանել է լրագրողների ...ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ
ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, թե չի ողջունում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել էր Սյունիքի մարզ: Նա բազմամարդ հանդիպումներ է ունեցել Սիսիանում, Գորիսում, Եղեգնաձորում եւ այլ բնակավայրերում: Լ. Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասել ...ՀԻՇԵՑՐԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ...
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՎՈՒՅ ՄԵՐԻԿ, ԻՆՉ ԼԱՎՆ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ...
Ո՞Վ ՏԵՂ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ռուզան Զաքարյան«ԵԹԵ ՉԵՍ ԶԱՐԳԱՆՈՒՄ, ՄԱՀԱՆՈՒՄ ԵՍ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

