
ՉԻ ԱՇԽԱՏԻ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ
- «Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, քանի որ աշխատել է իր թիմի հետ: Իսկ ներկայումս թեկնածուների մոտ ինքը ձեւավորված թիմ չի տեսնում, դրա համար էլ նրանց հետ աշխատել չի ցանկանում: ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների պես, Վ. Մանուկյանն էլ խորապես համոզված է, որ անցնելու է 2-րդ փուլ: ԱԺՄ նախագահը երեկ չքննադատեց նախորդ եւ ներկա իշխանություններին, բայց ասաց, որ «մենք ունեցել ենք 2 սարսափելի վատ իշխանություն»: Եվ, որ պետք չէ ընտրություն կատարել 2 վատերի մեջ: Պետք է միանգամայն նոր նախագահ ընտրել: Իսկ ընդհանուր առմամբ երեկ նա խոսեց հիմնականում տնտեսական թեմաներից: Մանրամասն ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները եւ այն կարեւոր պայմանները, որոնք դուրս էին մնացել ծրագրից: Վ. Մանուկյանն անդրադարձավ տնտեսության տարբեր ոլորտներին, ՀՀ-ում գոյություն ունեցող արատավոր երեւույթներին, սակայն իր ասելիքը կենտրոնացրեց փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման վրա: Նրա դիտարկմամբ, պետք է զարգացնել փոքր արտադրությունները, անուհետեւ շուկայի ընդլայնմանը զուգահեռ՝ ստեղծել խոշոր ձեռնարկություններ: Ըստ նրա՝ անցած տարի փոքր եւ միջին բիզնեսի ոլորտը մեծ հարված ստացավ «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության պատճառով: «Փոքր եւ միջին բիզնեսն ամբողջ աշխարհում տալիս է 40-70 տոկոս աշխատատեղեր: Եվ եթե մեկն իր ծրագրում գրել է, որ բացելու է աշխատատեղեր, պիտի ասի, որ զարգացնելու է փոքր եւ միջին բիզնեսը: Ես կարող եմ ասել, որ «Պարզեցված հարկի մասին» օրենքը վերջին տարիներին նպաստեց փոքր բիզնեսի բուռն զարգացմանը: Այն մի քանի առավելություն էր տալիս. նախ՝ փոքր էին հարկային մուծումները, ինչը հնարավորություն էր տալիս տնտեսած գումարն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Այս օրենքի դեպքում կաշառակերության հնարավորությունը շատ փոքր էր: Այս հարկատեսակով աշխատող ընկերությունները նույնիսկ հաշվապահ չէին պահում: Բայց ՀՀ-ում փոքր եւ միջին բիզնեսը 2007թ. հուլիսի 3-ին ստացավ մեծ հարված: Օրենքի փոփոխությունից հետո պարզեցված հարկով կարող են աշխատել միայն կոշիկ վերանորոգող կրպակներն ու նման տիպի մի քանի այլ ոլորտներ»,- ասում է Վ. Մանուկյանը:

Նա իր ծրագրում առաջարկում է ոչ միայն վերականգնել պարզեցված հարկը, այլեւ ավելացնել հարկման շեմը: Եթե առաջ պարզեցված հարկատեսակով էին աշխատում տարեկան մինչեւ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, ապա նախագահի այս թեկնածուն առաջարկում է այդ շեմը հասցնել մինչեւ 100 մլն դրամի: Վ. Մանուկյանը ՀՀ տնտեսությունը բաժանում է 2 մասի՝ փոքր ու միջին բիզնեսը եւ խոշոր օլիգարխիկ տնտեսությունը, որը սերտաճել է իշխանություններին, չի ենթարկվում պետությանն ու տնտեսական օրենքներին: Նրա կարծիքով, ՀՀ օլիգարխները թեպետ հարստանում եւ փող են կուտակում, սակայն չեն կարողանում միջազգային շուկաներում տեղ զբաղեցնել, քանի որ չեն հասկացել այդ շուկայի «խաղի կանոնները»: Համեմատության համար նա բերում է ռուս մեծահարուստներ Միխայիլ Խոդորկովսկու, Բորիս Բերեզովսկու եւ Ռոման Աբրամովիչի օրինակները, ովքեր շատ արագ սերտաճել են համաշխարհային տնտեսությանը: «ՀՀ-ում այդպես չէ, այդ կարողություններն ու փորձը, ոչ էլ ձգտումն ունեն: Մյուս կողմից էլ՝ դրամի արժեւորումը բերում է նրան, որ դրսի հետ աշխատելը դառնում է ոչ շահավետ: Եվ ի՞նչ է ստացվում, գումարները կուտակվում են, դեպի դուրս ճանապարհ չունեն, որ զարգացնեն իրենց բիզնեսը, եւ այստեղ սկսում են հոշոտել փոքր եւ միջին բիզնեսը»,- ասում է Վ.Մանուկյանը:
Ըստ թեկնածուի՝ սխալ է ավելացված արժեքի 20 տոկոս հարկը գանձել սահմանի վրա, քանի որ գործարարները հարկ են վճարում դեռ ապրանքը Հայաստան չհասցրած ու չիրացրած: Ճիշտ է, այդպես հարկահավաքների համար հեշտ է, սակայն տուժում են գործարարները: Թեկնածուն իր ծրագրում կարեւորում է նաեւ մենաշնորհները մրցակցային բիզնեսով փոխարինելու հարցը: Նրա ասելով՝ դա միանգամայն իրագործելի կլինի, եթե գործեն տնտեսական օրենքները: Նա անդրադարձավ նաեւ կաշառակերությանն ու կոռուպցիային: Ճիշտ է, ինչպես ասում է Վ. Մանուկյանը, եվրոպական զարգացած երկրներում էլ այդ արատավոր երեւույթները գոյություն ունեն, սակայն ոչ այն չափերով, ինչպես մեր երկրում: Եվրոպայում տնտեսության ստվերային հատվածն էլ անհամեմատ ավելի քիչ է:
Իսկ ընդհանուր առմամբ Վ. Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման համար պետք է կատարվեն որոշակի քաղաքական փոփոխություններ՝ ուղղված ժողովրդավարության հաստատմանը: Նախագահի 9 թեկնածուների ծրագրերից ո՞րն է ավելի լավը ու ավելի իրական. այդ հարցին պարոն Մանուկյանն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասեմ` մերը: Ոչ թե՝ որ մերն է, այլ՝ մենք փորձել ենք գտնել տնտեսության հիվանդությունը, բուժման մեխանիզմները: Եթե մեզ հետ հսկայական ինստիտուտ աշխատեր, կարելի էր շատ ավելի գրագետ ծրագիր կազմել ու երեւույթներին ավելի մանրամասն անդրադառնալ»:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԲԵՄԻ ՏԻՐՈՒՀԻՆ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԷՍՏՐԱԴԱՆ ԷՐ
2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։
Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան ...ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, խոստանում եք ամեն ինչ անել` հանուն մեր երկրում արդարության ու ժողովրդավարության հաստատման: Եթե ձեր խոստումներն ընդհանուր են ...ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար: Եթե մինչեւ այժմ բենզինի մեկ լիտրը արժեր 400 մանաթ, երեկվանից վաճառվելու էր ...ԷՆՐԻԿԵ ՎԻԼԱ ՄԱՏԱՍ
Պատահական չէ, որ Էնրիկե Վիլա Մատասը` արդի ամենաուշագրավ գրողներից մեկը, պաշտամունքային հեղինակ է դարձել ոչ միայն Իսպանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, եւ արժանացել է մի շարք ազգային ու միջազգային ...ՄԱԼՈՒԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Նախնական տվյալներով՝ փետրվարի լույս 9-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության վարչական շենքում հրդեհի առաջացման պատճառը էլեկտրական մալուխների բռնկումն էր: Այդ մասին երեկ հայտարարել է արդարադատության ...ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԾՐԱԳԻՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարեւոր ծրագիր: Դրանցից երկուսն առնչվում են անշարժ գույքի նկատմամբ ...ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՑԵԼ ԵՆ
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երեկ ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
14
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր կողմից վաղուց խոստացված փաստաթուղթը, որը ստորագրելով` նախագահի բոլոր թեկնածուները ԼՂՀ հարցի շուրջ իրենց միասնական վերաբերմունքը ...«ՍԽՈԴԿԱ»՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ՝ Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
«Ես պատասխանատու եմ եւ՛ լավի, եւ՛ վատի համար, պատասխանատու եմ, որ երկրում դեռեւս վատ ապրող ընտանիքներ կան, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Բայց նաեւ պատասխանատու ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց կողմից օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ ...ՉԻ ԱՇԽԱՏԻ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է»
Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Այն բավականին բազմամարդ էր, իսկ մարդկանց շարքերը՝ չափազանց խիտ, այնքան, որ հրապարակում ...гÛÓÁ Ù»ÑÅÍ»Ó
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ քննել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը՝ «2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ...ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ
Ընտրողներին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց բնակության վայրից եւ ընտրություններին մասնակցելու համար հաշվառվել մեկ այլ բնակավայրում: Հերքելով վերջին օրերին շրջանառվող լուրերը` ասել է ՀՀ Ոստիկանության ...ԳՐԱՎՈՐ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Երեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 03.02.2008թ. ք. Երեւանում ...«ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐԻՆ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՑ, ԹԱՑԸ՝ ՉՈՐԻՑ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՕՐԸ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրն Իջեւանում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ժողովրդի աջակցությամբ հաղթել «ամենակատաղի թշնամուն»` աղքատությանը, հավաստիացնելով, որ ...ԳՆԱՑԵԼ Է ՀԱՐՑՈՒՄԻ
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց գրեթե բացեիբաց սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որոշ թեկնածուների շարքերում անհանգստության նշաններ նկատվեցին: Եվ այսպես. երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն ...ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
1
Նախագահի՝ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` երեկ Արարատի մարզում անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության` ՀՀ նախագահ ...ՉԻ ՎԱՌՎԵԼ
«Հոկտեմբերի 27»-ի գործը մեզ մոտ չկա եւ, ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի ...ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով շաբաթ օրը միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել է, թե ՀՀԿ-ն իր վերաբերմունքն այդ հարցի ...«ՀԱՃԱԽՈՐԴԸ» ՉԻ ՄԻԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ չի բացառել, որ մինչեւ քվեարկությունն ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ: Ըստ նրա` այսօր բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է. «Մենք հարյուր ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
Նախորդ շաբաթվա վերջին «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ իր իսկ նախնական որոշման, արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն ...ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
Ըստ ՀՀ Ոստիկանության՝ երեկ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ...
ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑ
«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ԵՐԿՈՒ ՓԻՂ ՈՒՆԵԻՆՔ, ՄՆԱՑ ՄԵԿԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

