
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ
- Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում օգտին է քվեարկելու: Ընդ որում, մարդիկ չեն կողմնորոշվել ոչ թե այն պատճառով, որ նրանց քաղաքացիական գիտակցությունը ցածր է, կամ բնույթով հեղհեղուկ են, այլ, որ ներկայացված եւ ոչ մի թեկնածու բավականաչափ համակրելի կամ նախապատվելի չէ: Դեռեւս չկողմնորոշվածներից մեկն էլ ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ, գրող, հոգեբան Էլդա Գրինն է:

- Տիկին Էլդա, քիչ ժամանակ է մնացել մինչ ընտրությունները, բայց Դուք դեռեւս չեք կողմնորոշվել` ում ընտրել: Սա՝ այն դեպքում, երբ թեկնածուներից յուրաքանչյուրի ով լինելը հայտնի է այնքանով, որ թույլ է տալիս որոշել` ում տալ նախապատվությունը, կամ նախապատվությունը որեւէ մեկի օգտին չտալ:
- Այո, դեռեւս չեմ կողմնորոշվել: Այսօր ստույգ չեմ կարող ասել` ում կընտրեմ: Դեռեւս կա ժամանակ, եւ ես անպայման ձայնս ինչ-որ մեկին կտամ: Գիտե՞ք, պետք է հասկանալ նրանց, ովքեր չեն կողմնորոշվել: Վերջին 20 տարիներին մեր ժողովուրդն այնքան տառապանքներ է տեսել, որ մեր ժողովրդի համբերության լիմիտը սպառվել է: Շատ կցանկանամ, որ մեր ապագա նախագահը լինի գիտուն, գրագետ: Ուզում եմ, որ մեր նախագահը լինի բարձր ինտելեկտով եւ անկեղծորեն սիրի ժողովրդին: Ի դեպ, մեր հասարակության մեջ կան նման արժանիքներով մարդիկ, որոնք, ցավոք, հարուստ չեն եւ չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել: Իսկ մեզ մոտ ամենահարուստ մարդիկ, այդ օլիգարխները, հիմնականում կիսագրագետ են:
- Նախագահական ընտրություններին իրենց անձը` որպես երկրի նախագահ առաջարկելը մարդկանց ո՞ր խմբին է առավել բնորոշ:
- Մեր երկրի դեպքում` հատկապե՛ս, իրենց անձը նշված պատասխանատու պաշտոնին առաջարկած մարդիկ ինքնավստահ են եւ հստակ գիտակցում են, որ աթոռը մարդուն տալիս է հնարավորություն` օգտվել շատ ու շատ առավելություններից: Եթե կա աթոռ, աթոռի համար արդեն նախատեսված են որոշ առավելություններ` անկախ նրանից` ով է նստում այդ աթոռին: Վերցնենք ցանկացած հիմնարկի ղեկավարի աթոռը. դեռ հայտնի չէ` ով է նստելու այդ աթոռին, բայց գիտենք, որ նա կունենա քարտուղարուհի, կունենա մի քանի հեռախոսներ, կշփվի մարդկանց «էլիտար» շրջանակի հետ, այդ հիմնարկի համար նախատեսված բոլոր բարիքներից առաջինը կօգտվի ինքը, եւ այլն: Կա կարեւոր մի պահ. այդ մարդիկ չունեն սխալվելու վախ: Այն մարդիկ, որոնք սխալվելուց չեն վախենում, ունեն միտում իրենց սխալները չգիտակցել, սակայն փոխարենը՝ նկատել դիմացինի սխալները:
- Իսկ այն թեկնածունե՞րը, որոնք վստահ են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ չեն հաղթելու:
- Ի դեպ, այն թեկնածուները, որոնք վստահ են, որ չեն անցնելու, բայց առաջադրել են իրենց թեկնածությունը, այդպիսով միայն մեծացնում են իրենց ինքնագնահատականը: Եթե անգամ 1 տոկոս ձայն հավաքեն, միեւնույն է, շատ չեն տխրի եւ հինգ տարի անց դարձյալ կառաջադրվեն: Այսօր մարդիկ ընդհանրապես քիչ են մտածում, կարծես իրենց թողել են բախտի քմահաճույքին` ինչ կլինի` կլինի:
- Այն, որ հայ ժողովուրդն ունի նախագահի ինը (ընդ որում, թեկնածուներից մի քանիսին չգրանցելու պայմաններում) թեկնածու, խոսում է այն մասին, որ մենք անհատականություններով հարո՞ւստ ազգ ենք, թե՞ առանց լուրջ հիմնավորման իրենց անձը գերագնահատող մարդկանց համախումբ:
- Մեր ազգը հարուստ է մարդկանցով, որոնք անպատճառ ցանկանում են պաշտոն ունենալ: Ուզում են ղեկավարել եւ սրտի խորքում չեն վախենում արած կամ արվելիք սխալներից, քանի որ գիտեն` բավական է նստել այդ աթոռին, եւ շատ բան իրենց կներվի: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր թեկնածու փորձում է ընդգծել մյուսների սխալները` թյուրիմացաբար կարծելով, թե այդպես ընդգծում է իր առավելությունները: Մենք ունեցել ենք երկու նախագահ. սկզբից` Տեր-Պետրոսյանը, հետո՝ Քոչարյանը: Եթե ուշադիր լինենք, նախորդները սրանց են անվանում ավազակներ, ներկաները` նախորդներին: Այս խեղճ ժողովուրդը գալիս է մի եզրակացության, որ անկախության բոլոր տարիներին մեր երկիրը ղեկավարել են ավազակները: Եվ նախկիններն ու ներկաները չեն խնայում ո՛չ միմյանց հեղինակությունը, ո՛չ պաշտոնը, ո՛չ անձնային գծերը. մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում, եւ իրենց թվում է` իրենք ավելի լավ են հասկացվում, ավելի շահեկան լույսի ներքո են երեւում: Երբ մեկ ուրիշին նեղացնում ես, բումերանգի օրենքով այդ ամենը վերադառնում է եւ ստիպում մարդկանց մտածել` մի՞թե ամեն ինչ անցյալում այդքան վատ էր, կամ մի՞թե ներկայում ամեն ինչ այդքան լավ է, եւ հակառակը: Կարծում եմ, այդ ինը թեկնածուներից բոլորը չէ, որ իրենց առաջադրմանը լուրջ են վերաբերվում: Ցանկանում են եւս մի անգամ երեւալ, եւ, ի՞նչ իմանաս` ի՞նչ կլինի:
- Գուցե այս անգամ բախտը ժպտա՞: Կարծում եք` այդքան նաի՞վ են:
- Գուցե նաիվ չեն: Նրանք հասարակությանն են ներկայացնում իրենց ծրագրերը, որոնք, հնարավոր է, եւ լուրջ են, եւ շատ լավ բաներ են խոստանում, բայց մարդիկ արդեն չեն հավատում: Օրինակ` օրերս մի աղջիկ զանգահարեց ինձ եւ ասաց, որ 100 մտավորականների շրջանում սոցհարցում են անցկացնում, եւ հետաքրքրվեց` հավատո՞ւմ եմ ես, որ Սերժ Սարգսյանը պատշաճ ուշադրություն կդարձնի մշակույթին: Ասացի` մինչեւ իմ աչքով չտեսնեմ, ոչ մի խոստման այլեւս չեմ հավատա: Բոլորն էլ լավ խոստումներ են տալիս, բայց կգերադասեի, որ թեկնածուների ծրագրերը լինեին ոչ այնքան ընդարձակ, որքան կոնկրետ եւ իրագործելի:
- Հոգեբանի, փորձագետի Ձեր աչքն ավելի մասնագիտորեն է տեսնում թեկնածուների թե՛ ժեստիկուլյացիայի, թե՛ արտահայտած մտքերի իսկական ուղերձը:
- Թեկնածուների միմիկան եւ շարժումները վկայում են, որ նրանք այնքան էլ անկեղծ չեն: Օրինակ, կան մարդիկ, որոնց հայացքը օրեցօր բթանում է: Գուցե իրենք էլ հոգնել են այս արշավից: Տեսնելով այդ հայացքը՝ կարո՞ղ ես մարդուն վստահել: Ո՛չ: Կա թեկնածու, որը քարոզարշավի ընթացքում ագրեսիվանում է: Կան թեկնածուներ, որոնք մի կարճ ժամանակ առաջ դեռեւս այնքան էլ ինքնավստահ չէին, բայց այսօր իրենց արդեն նախագահ են պատկերացնում: Դա միայն վանում է: Գիտե՞ք, երբ ինֆորմացիան ծով է եւ, դրան զուգահեռ, նաեւ իրարամերժ, մարդիկ սթրեսի մեջ են ընկնում, ինչը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց գործողությունների, քայլերի ազնվության, անգամ տրամաբանության վրա: Նրանք չգիտեն` ո՞ւմ հավատալ, ի՞նչ ընտրություն անել եւ, իրո՞ք, այն, ինչ ասվում է, այդքան սարսափելի է, քանի որ մեկը մյուսին չի խնայում: Օրերս մի ֆիզիոլոգի հանդիպեցի, ասում է` ես Պավլովի շների վիճակում եմ: Պավլովը երբ շների վրա փորձեր էր կատարում, տալիս էր այնքան բարդ խնդիրներ, որ շունը չէր կարողանում լուծել եւ խելագարվում էր` դառնալով անպիտան` անգամ փորձի համար: Այս օրերին ինձ անգամ հեռավոր մարզերից են զանգահարում եւ ասում, որ այս շրջանում մարդիկ վատ են քնում, հատկապես՝ հենց միացնում ենք հեռուստացույցը:
- Դուք խոսեցիք ժողովրդի սթրեսային վիճակից: Ինչ եք կարծում, այդ սթրեսից դուրս գալու որքանո՞վ արդյունավետ միջոց է սեփական անձը կամ ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնելը, անլրջությունը, ընտրությունների ժամանակ խարդախություններին մասնակցելը, ընտրակաշառք վերցնելը եւ այլն: Սա պատասխան ռեակցիա՞ է, թե՞ ցածր գիտակցության ու թուլության նշան:
- Գիտեք, եթե մարդիկ իրենց հոգով ու սրտով համակրեին ինչ-որ մեկին, չեմ կարծում, թե ընտրակաշառք կվերցնեին: Չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այդ աստիճանի ծախու է: Երբ նա առանձնապես համակրանք չունի ոչ մեկի հանդեպ, մտածում է` որտեղ հաց՝ այնտեղ կաց: Այս դեպքում տեղին է հիշել «Շնից մազ պոկելու» մասին խոսքը: Հայտարարվում է, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ովքե՞ր են պայքարողները: Ամենակոռումպացված չինովնիկները: Ծիծաղելի է: Եվ հետո, մեր հասարակությունը հեռանկար չի տեսնում: Չգիտենք` այս փողոցով, որ անցնում ենք, ո՞ւմ տարածքն է: Չգիտենք, վաղն ո՞վ կգնի այն շենքը կամ հողակտորը, որի վրա դու բնակվում ես, եւ քեզ դուրս կշպրտի քո տանից: Եվ ժողովուրդը չգիտի` ինչպե՞ս է ապրելու, քանի որ այն, ինչ տալիս է պետությունը, բավական չէ անգամ գոյությունը պահպանելու համար: Եվ, խնդրեմ, ունենք այն՝ ինչ ունենք:
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԲԵՄԻ ՏԻՐՈՒՀԻՆ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԷՍՏՐԱԴԱՆ ԷՐ
2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։
Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան ...ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, խոստանում եք ամեն ինչ անել` հանուն մեր երկրում արդարության ու ժողովրդավարության հաստատման: Եթե ձեր խոստումներն ընդհանուր են ...ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար: Եթե մինչեւ այժմ բենզինի մեկ լիտրը արժեր 400 մանաթ, երեկվանից վաճառվելու էր ...ԷՆՐԻԿԵ ՎԻԼԱ ՄԱՏԱՍ
Պատահական չէ, որ Էնրիկե Վիլա Մատասը` արդի ամենաուշագրավ գրողներից մեկը, պաշտամունքային հեղինակ է դարձել ոչ միայն Իսպանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, եւ արժանացել է մի շարք ազգային ու միջազգային ...ՄԱԼՈՒԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Նախնական տվյալներով՝ փետրվարի լույս 9-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության վարչական շենքում հրդեհի առաջացման պատճառը էլեկտրական մալուխների բռնկումն էր: Այդ մասին երեկ հայտարարել է արդարադատության ...ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԾՐԱԳԻՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարեւոր ծրագիր: Դրանցից երկուսն առնչվում են անշարժ գույքի նկատմամբ ...ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՑԵԼ ԵՆ
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երեկ ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
14
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր կողմից վաղուց խոստացված փաստաթուղթը, որը ստորագրելով` նախագահի բոլոր թեկնածուները ԼՂՀ հարցի շուրջ իրենց միասնական վերաբերմունքը ...«ՍԽՈԴԿԱ»՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ՝ Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
«Ես պատասխանատու եմ եւ՛ լավի, եւ՛ վատի համար, պատասխանատու եմ, որ երկրում դեռեւս վատ ապրող ընտանիքներ կան, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Բայց նաեւ պատասխանատու ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց կողմից օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ ...ՉԻ ԱՇԽԱՏԻ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է»
Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Այն բավականին բազմամարդ էր, իսկ մարդկանց շարքերը՝ չափազանց խիտ, այնքան, որ հրապարակում ...гÛÓÁ Ù»ÑÅÍ»Ó
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ քննել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը՝ «2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ...ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ
Ընտրողներին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց բնակության վայրից եւ ընտրություններին մասնակցելու համար հաշվառվել մեկ այլ բնակավայրում: Հերքելով վերջին օրերին շրջանառվող լուրերը` ասել է ՀՀ Ոստիկանության ...ԳՐԱՎՈՐ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Երեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 03.02.2008թ. ք. Երեւանում ...«ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐԻՆ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՑ, ԹԱՑԸ՝ ՉՈՐԻՑ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՕՐԸ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրն Իջեւանում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ժողովրդի աջակցությամբ հաղթել «ամենակատաղի թշնամուն»` աղքատությանը, հավաստիացնելով, որ ...ԳՆԱՑԵԼ Է ՀԱՐՑՈՒՄԻ
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց գրեթե բացեիբաց սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որոշ թեկնածուների շարքերում անհանգստության նշաններ նկատվեցին: Եվ այսպես. երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն ...ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
1
Նախագահի՝ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` երեկ Արարատի մարզում անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության` ՀՀ նախագահ ...ՉԻ ՎԱՌՎԵԼ
«Հոկտեմբերի 27»-ի գործը մեզ մոտ չկա եւ, ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի ...ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով շաբաթ օրը միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել է, թե ՀՀԿ-ն իր վերաբերմունքն այդ հարցի ...«ՀԱՃԱԽՈՐԴԸ» ՉԻ ՄԻԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ չի բացառել, որ մինչեւ քվեարկությունն ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ: Ըստ նրա` այսօր բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է. «Մենք հարյուր ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
Նախորդ շաբաթվա վերջին «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ իր իսկ նախնական որոշման, արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն ...ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
Ըստ ՀՀ Ոստիկանության՝ երեկ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ...
ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆ. ՆՐԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ «ՖՈՐԴԻ» ՄԵՆԵՋԵՐԻ ՀԵՏ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

