
ԲԵՄԻ ՏԻՐՈՒՀԻՆ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԷՍՏՐԱԴԱՆ ԷՐ
- 2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։

Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան միակ ներկայացվող ժանրը չի լինելու, ինչը հաճելիորեն ուրախացրեց երաժշտական այլ ժանրերում աշխատող անհատներին ու խմբերին։
Հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ իրականացվող մրցույթին այս տարի միացավ նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը նոր անվանակարգեր սահմանեց ժողովրդական, ջազային ու դասական երաժիշտների համար։ Թեեւ այդ նոր անվանակարգերի մուտքը վաղուց արդեն անհրաժեշտություն էր, սակայն համերգային արարողության ընթացքում ջազը, էթնոն ու դասականն այդպես էլ չհնչեցին՝ մնալով լոկ որպես թղթի վրա արձանագրված անվանակարգեր։ Հանդիսատեսի մեծ մասը (հիմնականում՝ երիտասարդությունը) կարդալով այդ նոմինացիաներում առաջադրված խմբերի ու մարդկանց անունները, դժվարությամբ էր մտաբերում նրանց կատարումները, քանի որ դրանք կամ ընդհանրապես չեն ցուցադրվում եթերում, կամ էլ ցուցադրվում են առիթից առիթ՝ չմնալով մարդկանց հիշողության մեջ։ Նույնիսկ լավագույններ հռչակված ժողովրդական կատարողները ելույթ չունեցան, մինչդեռ փոփ ոլորտի բոլոր նոմինանտները մեկական երգ կատարելու իրավունք ունեին։ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ մրցանակաբաշխության մեջ նոր անվանակարգերի ընդգրկումը միտված էր «հավասարակշռելու Հայաստանի երաժշտական ներկապնակը», սակայն շատ բան ինքնաբուխ կատարվեց ու ժամանակի պակասի պատճառով անկատար մնաց։ Նրա մեկնաբանմամբ՝ արարողության բեմականացումն անհասկանալի էր, քանի որ բեմում ցուցադրվում էին միայն էստրադային կատարումները։ Եվ եթե սիմֆոնիկ նվագախմբի ելույթը կազմակերպելը «Հ1»-ի համար բարդ էր, ապա ջազային կատարումը կամ էլ էթնո երաժշտությունը հաստատ շատ գեղեցիկ ու տեղին կդիտվեր։
«Լավագույն ժողովրդական համույթ» ճանաչվեց «Ակունք» անսամբլը, «լավագույն ժողովրդական երգիչ»՝ Արսեն Գրիգորյանը (Մրրո). իսկ «լավագույն ժողովրդական երգչուհի»՝ Աննա Մայիլյանը, ով փոքր-ինչ շփոթված շտկում արեց բեմից. «Ես դասական երգչուհի եմ»։ Անվանակարգերն, իրոք, շտկումների կարիք ունեին. օրինակ, Աիդա Սարգսյանը, կարծես թե, մինչ օրս ինքն էլ չի կողմնորոշվել` ժողովրդակա՞ն, թե՞ էստրադային երգչուհի է։
Այս տարվա լավագույն դասական նախագիծ համարվեց Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Բեռլինում, իսկ լավագույն ջազ նախագիծը՝ Հայաստանի ջազ-բենդի 10-ամյա հոբելյանին նվիրված համերգը։
Մշակույթի նախարարությունը հուսով է, որ հաջորդ տարի մրցույթին կմասնակցեն շատ ավելի մեծ թվով խմբեր, եւ շատերը կկարողանան իրենց աշխատանքները ցուցադրել եթերից։ «Միեւնույն է, բոլոր անվանակարգերում էլ ընդգրկվում են մարդիկ, որոնք երեւում են հեռուստատեսությամբ։ Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր երաժշտական ուղղություններն են երեւում էկրանին, եւ այդ պատճառով էլ հանրությանը ծանոթ չեն դառնում։ Հաճախ տեսանելի դարձող ու ակտիվորեն «PR» արվող կատարողներն են ամրապնդվում հանրության ենթագիտակցության մեջ»,- ասաց Հ. Պողոսյանը։ Եվ եթե պետությունն ուշադրություն է դարձրել մրցանակաբաշխությանն ու փորձում է ավելի ամբողջական երաժշտական պատկեր ստեղծել, ապա «լուսաբանելու» ու ներկայացնելու աշխատանքն ավելի հեռվից է հարկավոր սկսել։ «Շատ լավ նախագծեր կան, որոնք փոքր թվով մարդիկ են տեսնում, եւ այդ նախագծերը մրցույթին չեն մասնակցում։ Հեռանկարային մրցույթ ունենալու համար ես կցանկանայի, որ արդեն հիմա մարդիկ սկսեն իրենց նախագծերը ներկայացնել ու հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Ոչ միայն «Հ1»-ը, այլեւ՝ բոլոր հեռուստատեսություններն այս առումով անելիք ունեն։ Մեր երաժշտական մշակույթը շատ բազմազան է, պետք չէ այն միակողմանի ներկայացնել»,- ասաց Մշակույթի նախարարը։ Բացի փոփ երաժիշտներից, այսօր ոչ մի երաժիշտ չի կարող եթերաժամերի բավարար լինելու մասին խոսել։ Պետությունը չի կարող մասնավոր հեռուստատեսությունների վրա ազդել։ Ընդ որում՝ հանդիսատեսը նույնպես։
«Աստղերը» նոսրանում են
Ե՛վ եթերի, եւ՛ այս տարվա մրցանակաբաշխության արարողության տիրուհին, միեւնույն է, փոփն էր։ Հանդիսատեսն ու ունկնդիրը վաղուց արդեն նկատել են, որ եթեր ու եթերից բխող ճանաչելիություն ունի «աստղերի» չափազանց նեղ մի շրջանակ։ Թեեւ փոփ երաժշտության շրջանակները 5-րդ մրցանակաբաշխությունից հետո էլ, միեւնույն է, նեղ մնացին, բայցեւայնպես, մի շատ ուշագրավ դիտարկում ստիպեցին անել. փոփ «աստղերը» անդառնալիորեն «հնանում» են։ Հնացել են ոչ միայն իրենց կերպարները, երգերն ու դեմքերը, այլեւ՝ իրենց ներկայանալու ոճը, որը կառուցվում ու բազմացվում է տարիներ շարունակ նույն մոդելով. գնվում են երգեր, ձայնագրվում-շտկվում են համակարգչային տեխնիկայով, հետո նկարահանվում են տեսահոլովակներ, գնվում են զգեստներ, ու նորից նոր երգեր են գնվում...։ Արդյունքում՝ քչերն են ունենում սեփական ոճը, քչերն են կարողանում իսկապես երգել եւ գրեթե երբեք լավ երգեր չեն ստեղծվում, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է սարքել, վերջիվերջո, մի քիչ էլ պետք է ներքին ուժ ու հմայք լինի։ Երգիչ-երգչուհիների` փոփի կանոններով «սարքված» կերպարները ձանձրացրել են հանդիսատեսին, ժամանակն ավելի բնական կերպարների պահանջ ունի։ Այս տարի լավագույն երգիչ ճանաչվեց բարձրահասակ, քաղցրաձայն ու առնական Արամեն, ով թեեւ լիովին փոփ-անձ է, սակայն անթաքույց անկեղծ է։ Դա նկատվում է եւ՛ նրա կատարման ոճից, եւ՛ խոսելաոճից։ «Շատ եմ խնդրում, թող ոչ ոք ինձանից չնեղանա, որ ես եմ հաղթող ճանաչվել»,- մրցանակը ստանալու ժամանակ ասաց նա։ Եվ դա շատ միամիտ ու անկեղծ էր։ «Նեղացողներ» միշտ լինում են, սակայն հաղթողներից քչերն են նրանց վրա ուշադրություն դարձնում։ Երեւանից դուրս մեծացած ու Երեւանի շոու-բիզնեսի կանոններով աշխատող Արամեն երկրպագուների մեծ բանակ ունի, որն իսկական հրճվանք է ապրում, երբ Արամեն մոտենում է բարձրախոսին։ 2007թ. լավագույն երգչուհի ճանաչված Սիրուշոն դահլիճի նմանատիպ հրճվանքի չարժանացավ, սակայն հաղթանակը նրան օդի պես հարկավոր էր՝ «Եվրատեսիլ» մեկնելու ու այնտեղ պատշաճ երգելու համար։ Շատ հետաքրքիր ու անսպասելի զվարճալի մրցանակ էր «Լավագույն Արսեն Գրիգորյան» մրցանակը, որը ներկայացրեցին հինգ Արսենները, բայց հաղթող դարձավ երգարվեստի հետ որեւէ առնչություն չունեցող, բժիշկ Արսեն Գրիգորյանը, ում բախտը բերել էր այնքանով, որ նա մեր էստրադայում ամենահաճախակի հնչող անուն-ազգանունն ուներ։
Այս տարվա մրցանակակիրներին որոշել էր 35 հոգանոց ժյուրին: Ժյուրիի անդամներից չորսը նաեւ մասնակցել են ծրարների բացմանը եւ ձայների հաշվառմանը: Ժյուրիի անդամներից շատերն ազնվորեն արել են իրենց ընտրությունը, սակայն ընտրությունն արդեն իսկ արվում էր ընտրվածների միջեւ։ Անվանակարգերում տեղ գտնելու պրոցեսը նրանցից կախված չի եղել։ «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), եւ այն իրոք ամենալավ աշխատանքն էր ներկայացվածների մեջ։ Այլ հարց է, թե ինչո՞ւ ներկայացված չէին ավելի մեծ թվով տեսահոլովակներ։ «Լավագույն հիթ» է ճանաչվել Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան» աշխույժ ու ռիթմիկ երգը, որի հետ կարող էին մրցել, օրինակ, Սիլվա Հակոբյանի երկու երգերը, որոնք նույնպես ներկայացված չէին։ Հայկական էստրադայում շատ են արդեն իսկ գոյություն ունեցող փոփ-տիպարների պատճենները, եւ շատ ուրախալի է, որ «լավագույն խումբ» ճանաչվեց օրիգինալ ու իր տեսակի մեջ միակ՝ «Արմենոիդս» խումբը, որն, օրիգինալ լինելուց բացի, նաեւ շատ խելացի ու հետեւողական խումբ է։ Իսկ «տարվա հայտնություն» համարվեց երիտասարդ Վարդան Բադալյանը, ով ծնունդով արցախյան գյուղից է, գիտի լավ երգել ու կարծես թե կարող է խուսափել «աստեղային հիվանդությունից» (մրցանակը հանձնելու պահին նրա արձանիկից՝ կոտրվելով, վայր ընկան փայլատակող աստղերը, ինչը շատ բարի նշան է)։
Մրցանակաբաշխությունը հեղինակավոր դարձնելու որոշակի փորձերը շատ հաճախ չեն հաջողվում այն պատճառով, որ «աստեղային հիվանդությունը» վարակիչ է, իսկ մրցանակաբաշխության կազմակերպիչները ոչ մեծ նպատակներ են դնում իրենց առջեւ։ Եվ եթե երաժշտական ստուգայցն այլեւս պետական արարողություն է դառնում, ապա նպատակները պետք է հեռահար լինեն, այլ ոչ թե՝ մի քանի մարդկանց համար մի քանի մարդկանց կողմից կազմակերպված ցուցադրություն լինի։ Հուսով ենք, որ այն վերակառուցում է ապրելու եւ երգարվեստի իսկապես վառ իրադարձություններին է պարգեւատրելու։
ԲԵՄԻ ՏԻՐՈՒՀԻՆ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԷՍՏՐԱԴԱՆ ԷՐ
2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։
Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան ...ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, խոստանում եք ամեն ինչ անել` հանուն մեր երկրում արդարության ու ժողովրդավարության հաստատման: Եթե ձեր խոստումներն ընդհանուր են ...ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար: Եթե մինչեւ այժմ բենզինի մեկ լիտրը արժեր 400 մանաթ, երեկվանից վաճառվելու էր ...ԷՆՐԻԿԵ ՎԻԼԱ ՄԱՏԱՍ
Պատահական չէ, որ Էնրիկե Վիլա Մատասը` արդի ամենաուշագրավ գրողներից մեկը, պաշտամունքային հեղինակ է դարձել ոչ միայն Իսպանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, եւ արժանացել է մի շարք ազգային ու միջազգային ...ՄԱԼՈՒԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Նախնական տվյալներով՝ փետրվարի լույս 9-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության վարչական շենքում հրդեհի առաջացման պատճառը էլեկտրական մալուխների բռնկումն էր: Այդ մասին երեկ հայտարարել է արդարադատության ...ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԾՐԱԳԻՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարեւոր ծրագիր: Դրանցից երկուսն առնչվում են անշարժ գույքի նկատմամբ ...ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՑԵԼ ԵՆ
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երեկ ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
14
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր կողմից վաղուց խոստացված փաստաթուղթը, որը ստորագրելով` նախագահի բոլոր թեկնածուները ԼՂՀ հարցի շուրջ իրենց միասնական վերաբերմունքը ...«ՍԽՈԴԿԱ»՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ՝ Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
«Ես պատասխանատու եմ եւ՛ լավի, եւ՛ վատի համար, պատասխանատու եմ, որ երկրում դեռեւս վատ ապրող ընտանիքներ կան, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Բայց նաեւ պատասխանատու ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց կողմից օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ ...ՉԻ ԱՇԽԱՏԻ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...ՀՅԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական ...«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է»
Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Այն բավականին բազմամարդ էր, իսկ մարդկանց շարքերը՝ չափազանց խիտ, այնքան, որ հրապարակում ...гÛÓÁ Ù»ÑÅÍ»Ó
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ քննել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը՝ «2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ...ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ
Ընտրողներին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց բնակության վայրից եւ ընտրություններին մասնակցելու համար հաշվառվել մեկ այլ բնակավայրում: Հերքելով վերջին օրերին շրջանառվող լուրերը` ասել է ՀՀ Ոստիկանության ...ԳՐԱՎՈՐ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Երեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 03.02.2008թ. ք. Երեւանում ...«ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐԻՆ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՑ, ԹԱՑԸ՝ ՉՈՐԻՑ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՕՐԸ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրն Իջեւանում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ժողովրդի աջակցությամբ հաղթել «ամենակատաղի թշնամուն»` աղքատությանը, հավաստիացնելով, որ ...ԳՆԱՑԵԼ Է ՀԱՐՑՈՒՄԻ
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց գրեթե բացեիբաց սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որոշ թեկնածուների շարքերում անհանգստության նշաններ նկատվեցին: Եվ այսպես. երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն ...ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
1
Նախագահի՝ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` երեկ Արարատի մարզում անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության` ՀՀ նախագահ ...ՉԻ ՎԱՌՎԵԼ
«Հոկտեմբերի 27»-ի գործը մեզ մոտ չկա եւ, ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի ...ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով շաբաթ օրը միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել է, թե ՀՀԿ-ն իր վերաբերմունքն այդ հարցի ...«ՀԱՃԱԽՈՐԴԸ» ՉԻ ՄԻԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ չի բացառել, որ մինչեւ քվեարկությունն ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ: Ըստ նրա` այսօր բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է. «Մենք հարյուր ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
Նախորդ շաբաթվա վերջին «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ իր իսկ նախնական որոշման, արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն ...ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
Ըստ ՀՀ Ոստիկանության՝ երեկ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ...
ԺԱԿ ԴՅՈՒՊԵՆ «ԱՆՀՆԱՐԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ. ԱԿՏՈՒԱԼ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԱՐՎԵՍՏ
«ԵՐԿԻՐԸ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԱՐՄԵՆԸ ԳԱՂՈՒԹՈՒՄ ՄԵՌՆԵԼՈՒ Է»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

