
4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏԻՆ
- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:

Տարիներ շարունակ Իրինան կանանց խումբ էր տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ թրաֆիկինգի տարբեր գործերում նրա անունը հաճախ էր անցնում: Ըստ մեղադրանքի` նրա հովանու ներքո 2001-2005 թթ. Դուբայում մի խումբ հայ աղջիկներ զբաղվել են պոռնկությամբ: Բացի այդ, նա պարբերաբար ծեծի միջոցով սեռական շահագործման է ենթարկել Հերմինե Զաքարյանին: Վերջինս դատարանում ցուցմունք տվեց, որ իրեն անընդհատ ծեծել է նաեւ Իրինայի ընկերը` Ենոքը: Սակայն Գլխավոր դատախազության կողմից դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունում Ենոքի մասին որեւէ հիշատակում չկա:
Գյումրեցի Հերմինեն 2006 թ. սեպտեմբերին ծանոթացել է Քնարիկ Ղանդիլյանի հետ: Վերջինս իմանալով, որ Հերմինեն ամուսնալուծված է, ունի 2 անչափահաս երեխա եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում, խոստացել է «մի բանով օգնել»: Երկու օր անց նա Հերմինեին տարել է Գայանե Մելքոնյանի տուն: Հերմինեին Գայանեն առաջարկել է մեկնել Դուբայ` իր ընկերուհի Իրինա Ենոքյանի մոտ մատուցող աշխատելու: «Ասաց` Իկուշի (Իրինա Ենոքյան) ընկերը ռեստորան եւ դիսկո ունի: Երկուսն էլ նույն շենքում են, եւ դրանցից որ մեկում էլ ուզես, կարող ես բարձր աշխատավարձով մատուցող աշխատել»,- հիշում է Հերմինեն: Խոսակցությանը ներկա է եղել նաեւ Լիա Բագարյանը, ով իր հերթին հավաստիացրել է, թե ժամանակին «Իկուշի օբյեկտում» մատուցող է եղել ու բավականին գումար վաստակել: Արաբական աշխարհի մասին աղջիկների պատկերավոր նկարագրություններից հետո Հերմինեն համաձայնել է մեկնել: Հենց հաջորդ օրը Երեւանից Գյումրի է եկել Նվեր Մ.-ն եւ Հերմինեին տեղափոխել իր բնակարան: Տանը եղել է նաեւ նրա կինը` Լուսիկ Թ.-ն: Պատկառելի տարիքով ամուսիններն իրենց հերթին Հերմինեին վստահեցրել են, որ ամեն ինչ լավ կլինի` միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց աղջիկը եւս աշխատում է Իկուշի մոտ եւ շատ գոհ է:
«Չգիտեմ` էդ մարդիկ գիտեի՞ն, թե իրենց աղջիկը Դուբայում ինչով է զբաղված: Կարող ա իրանց էլ էին խաբել»,- պարզաբանում է Հերմինեն:
Շուտով Ի. Ենոքյանը գումար է ուղարկել, եւ Նվերը Հերմինեին «Զվարթնոց» օդակայանից ուղիղ չվերթով ճանապարհել է Դուբայ: Այստեղ նրան դիմավորել է ոմն Հռիփսիմե եւ տարել Իրինայի վարձած բնակարան:
«Հասանք տուն թե չէ, Իկուշը եկավ, միանգամից պասպորտս վերցրեց ու հենց սկսեցինք գործից խոսել, վրաս ծիծաղեց, թե` աֆիցիանտկա-մաֆիցիանտկա չկա, կարո՞ղ ա եկել ես հորդ տուն հանգստանալու: Հենց վաղն իրիկունը գնալու ես դիսկո՝ մարմնավաճառություն անելու»,- պատմում է Հերմինեն եւ մանրամասնում, որ երբ հրաժարվել է ու խնդրել իրեն հետ ուղարկել, Իրինան սպառնացել է. «Զոռով էլ լինի, էդ գործն անելու ես, վրադ 5000 դոլար եմ ծախսել, մինչեւ էդ փողը հետ չբերես, Հայաստան գնալ չկա»:
Հերմինեի խոսքերով` իր հետ նույն տանն ապրել եւ Իրինայի ղեկավարությամբ մարմնավաճառությամբ են զբաղվել նաեւ 6 հայուհիներ: Նրանց բոլորին Իրինայի վարորդը` ոմն Մուստաֆա, ամեն օր երեկոյան տնից մեքենայով տարել է դիսկո, առավոտյան` գործն ավարտվելուց հետո, բերել տուն: «Որ ուզենայի էլ, չէի կարող փախչել: Ո՛չ քաղաք դուրս գալու հնարավորություն կար, ո՛չ էլ լեզու գիտեի: Նույնիսկ կլիենտի հետ գնի բազարն Իկուշի վստահելի աղջիկներն էին անում: Փողը վերցնում ու ինձ հետը ճամփում էին: Մի անգամ դիսկոյում մի հատ վրացի աղջկա ասացի` ուզում եմ փախչել: Սա մեր աղջիկներին էր խաբար տվել, սրանք էլ` Իկուշին: Իզուր տեղը ծեծ կերա»,- պատմում է Հերմինեն: Նա Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվել սեպտեմբերի 15-ից եւ, իր ասելով, արդեն ամսվա վերջում 5000 դոլար աշխատել է: «Անձամբ Իկուշն ասաց` Հերմինե ջան, էլ ինձ պարտք չունես, սրանից հետո ինչ կաշխատես, 50-50 կկիսվենք: Ասացի` չէ, գնում եմ տուն: Նորից սկսեց ծեծել. ծխախոտի կրակը հանգցնում էր վրաս, ռեմենի երկաթի մասով ոնց պատահեր խփում էր: Օրերով պառկել եմ. Ռիփոն (Հռիփսիմե) էր ինձ խնամում»,- հիշում է Հերմինեն եւ նշում, որ չնայած ծեծուջարդին` ինքն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ Իրինային չի ենթարկվել:
«Տեսավ` էլ վրես չի կարում, Ենոքին ասաց, ու արդեն սա էր ինձ ծեծում: Հաշվի չէր առնում, որ կին եմ: Մինչեւ հիմա թիկունքիս նրա հարվածների սպիները կան: Քթիս ոսկորը ճաքած է, գլխով է խփել: Նույնիսկ դանակով ոտքիս է խփել»,- պատմում է նա: Ի դեպ, դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ` չի բացառվել, որ մարմնական վնասվածքները Հերմինեն կարող է ստացած լինել իր կողմից նշված ժամկետներում:
«Ստիպված էլի գործի էի գնում,- շարունակում է Հերմինեն:- Աղջիկներից իմացել էի, որ երկու ամիսը մեկ Ոստիկանությունը մարմնավաճառների ռեյդ է անում: Աստված էի կանչում, որ ռեյդը սկսվեր: Վերջը բախտս բերեց. դեկտեմբերի 1-ին «Փոլիսը» հենց դիսկոյում ինձ բռնեց»:
Շուրջ երկամսյա բանտարկությունից հետո` 2007թ. հունվարին, նա արտաքսվել է Հայաստան: Այստեղ Հերմինեն իրավապահներին ամեն ինչ մանրամասն պատմել է: Շուտով ձերբակալվել են նրան Դուբայ ուղարկած 3 անձինք` Գ. Մելքոնյանը, Լ. Բագարյանը եւ Ք. Ղանդիլյանը: Նրանք այժմ իրենց պատիժն են կրում «Աբովյանի» կանանց գաղութում: Վերջին երկուսի համար վերջնական պատիժ է սահմանվել՝ 4, իսկ Գայանեի համար` 6 տարվա ազատազրկում:
«Սրանց գործից մի քանի ամիս անց` 2007թ. սեպտեմբերին, Գլխավոր դատախազության քննիչը (Ներսես Միսակյան. - Ա. Դ.) զանգեց, բա` Հերմինե ջան, Իկուշին բռնել ենք, վաղը կգաս Երեւան: Գնացի մոտը, տվածս ցուցմունքները հաստատեցի` մինչեւ վերջ շեշտելով, որ Ենոքն էլ է ինձ ծեծել: Երկու անգամ Իկուշի հետ առերեսում արեցին: Հարցրի` Ենոքից ի՞նչ կա, հետն առերեսում չեք անելո՞ւ: Պատասխանեց, թե` նախորդ գործը քննող Երեմյանը (Արիստակես Երեմյան. - Ա. Դ.) Ենոքին հարցաքննել է ու բաց թողել: Գնացի Երեմյանի մոտ, ասաց. «Հերմինե ջան, դու գրի, որ Ենոքի դեմ բողոք չունես, ես իրան հարցաքննել եմ, ինքը ոնց որ մեղավոր չի»: Բայց էս ամեն ինչը հարցականներով է գրվում, եթե պետք եղավ, առերեսում կանենք,- հիշում է Հերմինեն ու շարունակում,- հետո Երեմյանն ասաց` որ ցուցմունք տաս, մի հատ նորից կգաս մոտս: Գնացի, 3 հատ 5000 դրամանոց տվեց, բա` գիտեմ, որ երեխեքդ կոշիկ չունեն, դպրոց չեն գնում, մեղք են, սրանով կառնես, թող գնան: Ու ավելացրեց` հանկարծ ուրիշ բան չմտածես, հա... Էս ուղղակի մտքովս անցավ, տալիս եմ»:
Այս ամենը գրեթե նույնությամբ Հերմինեն պատմեց նաեւ հոկտեմբերի 25-ի դատական նիստի ընթացքում: Այդ պահին մեղադրող Աշոտ Նադոյանը դահլիճում չէր եւ, երբ վերադարձավ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի խնդրանքով Հերմինեն կրկնեց խոսքերը:
«Անընդհատ զանգել քննիչին հարցրել եմ` ե՞րբ պետք է գամ Ենոքի հետ առերեսման: Բա` համբերիր: Էսօր-էգուց ասելով` գործը մտցրին դատարան: Թե հիմա Երեմյանն ինձ 15 հազար դրամով առավ, թե Ենոքից լավ գումար վերցրեց, ինձ խաբեց, չգիտեմ: Ամեն ինչ բարդեցին Իկուշի վրա, բայց Ենոքն էլ է ինձ վնաս հասցրել, չէ՞: Ինչի՞ պիտի կին արմատը նստի, իսկ ինքը քաղաքում ազատ ֆռֆռա»,- մեզ հետ զրույցում հարցնում է Հերմինեն եւ ավելացնում, որ Գլխավոր դատախազության քննիչ Արիստակես Երեմյանից անպայման փորձելու է ստանալ այս հարցերի պատասխանը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքելու է նրա վերադասին:
Մյուս դատական նիստին` նոյեմբերի 14-ին, հարցաքննվեցին Ի. Ենոքյանի ղեկավարությամբ Դուբայում մարմնավաճառությամբ զբաղված Մանեն (անունը փոխված է) եւ որպես վկա` նաեւ նրա քույրը: Քանի որ մյուս տուժողները դատարանի պահանջով չէին ներկայացել, հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ նրանց մեծամասնությունը Իրինայի մոտից փախել է:
Գլխավոր դատախազության քննիչներ Արիստակես Երեմյանի եւ Ներսես Միսակյանի ջանքերով Իրինայի գործընկեր եւ ամուսին Ենոք Ենոքյանի անունը գործի շրջանակներից դուրս մնաց: Իսկ Իրինայի արարքները որակվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 132 (խաբեությամբ սեռական շահագործման ենթարկելը) եւ 262 (պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը) հոդվածներով:
Նախաքննության ընթացքում «Իկուշն» իրեն մեղավոր էր ճանաչել մասնակի, բայց ցուցմունքներ տալուց հրաժարվել էր` առանց հիմնավոր պատճառաբանության:
Նոյեմբերի 23-ի դատական նիստին, սակայն, Իրինա Ենոքյանը ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց:
«Ուղղակի հիվանդ եմ. ձայնս կտրված է: Խնդրում եմ մի երկու օր ժամանակ տվեք»,- ասաց նա:
Նշենք նաեւ, որ նույն նիստի ժամանակ տուժող Հ. Զաքարյանը դատարանից պահանջեց, որպեսզի հօգուտ իրեն «Իկուշից» բռնագանձվի 340 հազար դրամ: Ըստ նրա հաշվարկների` իրեն սեռական շահագործման ենթարկելու 4 ամիսների համար պետք է բռնագանձել 140 հազար դրամ (յուրաքանչյուր ամսվա համար միջին աշխատավարձի չափով` 35 հազար դրամ): Իսկ մնացած մասը տուժողը պահանջում էր իր քայքայված առողջությունը վերականգնելու համար, որը «հետեւանք է ծեծի ու սեռական շահագործման»: Հերմինեն այժմ բուժվում է թոքախտի դեմ:
Հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 27-ին, Ի. Ենոքյանը մտափոխվել էր: Նա դարձյալ հրաժարվեց ցուցմունքներ տալուց: Իսկ վերջին խոսքի հնարավորությունն օգտագործելով` միայն ասաց. «Խնդրում եմ մեղմ մոտենալ»:
«Իկուշի» փաստաբան Գայանե Գալոյանի խոսքերով` իր պաշտպանյալին 132 հոդվածով մեղադրելն անհիմն է, քանի որ, նախ` Հերմինեին ոչ ոք խաբեությամբ Դուբայ չի տեղափոխել, եւ նա շատ լավ իմացել է, թե ուր է գնում եւ ինչի համար, հետո` Իրինան նրան երբեւէ չի ծեծել:
«Նայեք ամբաստանյալի կառուցվածքին: Հազիվ թե նա կարողանար որեւէ մեկին ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ»,- եզրակացրեց պաշտպանը:
Գ. Գալոյանը դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել նաեւ այն, որ Իրինան ամուսնալուծված է, ունի մանկահասակ երեխա, որը ծնվել է անհաս եւ առ այսօր գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Երեխան մոր կարիքն ունի, նրան խնամող չկա: Իսկ հորից (երեխայի հայրը Ենոքն է. - Ա. Դ.) տեղեկություն չկա,- ասաց փաստաբանը:
- Բացի դրանից, Իրինան նույնպես հիվանդ է. տառապում է թոքախտով»:
Դատարանն Ի. Ենոքյանին երկու հոդվածներով էլ ճանաչեց մեղավոր եւ դատապարտեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով: Տուժող Հ. Զաքարյանի 340 հազար դրամի քաղաքացիական հայցը մերժվեց:
Ենոքին մոռացավ նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, թեեւ նախորդ նիստերից մեկի ժամանակ նա տուժողին հարցաքննելիս հետաքրքրված եւ զարմացած էր, որ Ենոքի անունը մեղադրական եզրակացությունից մնացել է դուրս: Այս անունը չհայտնվեց նաեւ դատավճռում, հիմա էլ` դատավորի թեթեւ ձեռամբ: Նրան նույնպես «ստիպել են մոռանալ» այդ անունը:
Արարատ ԴԱՎԹՅԱՆwww.hetq.am
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ 2 ՆԿԱՐՆԵՐ
Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ ...ԱՄԵՆԱԹԵԹԵՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ
Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի ...ՀԵՔԻԱԹ ՓՈՒՉ ԸՆԿՈՒՅԶՆԵՌԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն ՖԻԼՅԱՆ
1992 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը` վեպ, պատմվածքներ, մանրապատումներ` Արմեն Շեկոյանի առաջաբանով, որտեղ գրված էր. «Դժվար ...ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ
1
«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «168 ԺԱՄԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին:
Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ...7 ԾՐԱԳԻՐ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական ...200 ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏ
Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` ...«ԻՐԵՆՔ ՄԵՐ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԱՅՆ ՉԵՆՔ ՏԱ»,- ԱՍՈՒՄ Է ՏԻԿԻՆ ՌԻՄԱՆ
60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: ...«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է»
- Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։
- 2007թ. հունիսին ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
1
Ղարաբաղյան հակամարտության պայմաններում մեծացած եւ նրա ազդեցությունն իր վրա կրող հայ եւ ադրբեջանցի երիտասարդների տարբերությունների եւ նմանությունների մեկ այլ` հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ...4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում:
Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած ...ՄԻ ԿՐՊԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի ...«ԷԹԱՎՈՒՐ ԲԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԽԻ՞ ՏԵՆՑ ԻՄԱՆԱԼ»
Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ ...ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ ՀԷՑ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍԱԴՈՅԱՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն ...ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ
Նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն:
Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ECHO RESEARCH». ՀՀ-ՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ Է
Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները: ...«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ «ՀԱՍԱՐԱ՞ԿՆ» Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ...«ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՒ»
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ: ...ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող ...ԿՐԻՄԻՆԱԼԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Նախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների ...ԶՈՒՍՊ ԵՒ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՂԵՔ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, ...ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՀԵՏ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն ...ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, ...ԵՐԿՈՒ ՊՆԴՈՒՄ
Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի ...«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ԼԵՒՈՆԸ, ԲԱՅՑ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է ...«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՄԵԼՆ Է»
ՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն ...ՉԻ ՀԱՄՈԶԵԼ
3Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ...ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ՞
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության ...
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ «CENTRAL»-ՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
40 ՄԻԼԻՈՆ` ՎՐԱՍՏԱՆԻՆ
Ի՞ՆՉ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

