
«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է»
- - Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։

- 2007թ. հունիսին ադրբեջանցի երիտասարդության (18-30 տարեկան) շրջանում մեր կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդության 78%-ն անտարբեր է երկրի հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ, իսկ ակտիվ մասը լավագույն դեպքում կազմում է ընդհանուր զանգվածի 22%-ը։ Սա շա՞տ է, թե՞ քիչ։ Իհարկե, մի երկրի համար, որն այս պահին կանգնած է հասարակության ժողովրդավարական հիմքերի (ազնիվ եւ արդար ընտրություններ, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, դատարանների անկախություն եւ այլն) կայացման խնդիրների առաջ, ակտիվության այդպիսի տոկոսը շատ ցածր է։ Բայց խնդիրն այն է, որ մոտավորապես ակտիվության նույն չափն է նկատվում նաեւ երկրի ամբողջ բնակչության շրջանում։ Այսինքն` երիտասարդության հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակը լիովին համաձայնեցվում է բնակչության ընդհանուր (ոչ շատ բարձր) ակտիվության հետ։ Այսպիսի ոչ բարձր ակտիվության պատճառն առանձին թեմա է, ուստի այստեղ մանրամասնորեն չի դիտարկվի։ Այն հարցին, թե «Երիտասարդությունն ի՞նչ դեր է խաղում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում», կարելի է պատասխանել, որ համարյա բոլոր կուսակցություններում (թե՛ կառավարական, թե՛ ընդդիմադիր) գոյություն ունեն երիտասարդական կուսակցական կազմակերպություններ, եւ սկզբունքորեն ցանկացած երիտասարդ կարող է մասնակցել քաղաքական գործունեությանը եւ այդպիսով ազդել քաղաքական որոշումների կայացման վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, ներկա իշխանությունն այնքան էլ չի ողջունում երիտասարդների ներգրավումը քաղաքական եւ, առավել եւս, պետական գործերի մեջ։ Մանավանդ, եթե այդ երիտասարդությունը «յուրային» չէ, այսինքն` չի կիսում նրա հայացքներն ու իղձերը։ Լավագույն դեպքում իշխանությունը թույլ է տալիս հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել այն երիտասարդներին, որոնք դուրս են եկել նրա միջավայրից (օրինակ` «Յենի Ազերբայջան» կառավարական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից կամ մերձկառավարական ՀԿ-ներից), իսկ մնացած անկախ եւ ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններին վերաբերվում են շատ խիստ։ Օրինակ` կարող են հասարակական-քաղաքական գործունեության համար դաժան ծեծի ենթարկել, ձերբակալել, հեռացնել աշխատանքից կամ համալսարանից եւ նույնիսկ սպանել։ Հասարակության համատարած կոռումպացվածության եւ հնազանդության պայմաններում, երիտասարդությունը, ինչպես եւ հասարակության մյուս խավերը, այնքան էլ չեն հավատում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության օրինական ձեւերին` որպես կարեւոր քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցության գործիքի։ Առայժմ երիտասարդությունը եւ հատկապես ուսանողությունը երկրում ինքնուրույն քաղաքական ուժ դառնալու նկատելի ցանկություն չի դրսեւորում։
- Ղարաբաղյան հակամարտությունն ազդե՞լ է այսօրվա 20-ամյա երիտասարդների վրա, որոնք, փաստորեն, մեծացել են հակամարտության պայմաններում։
- Անկասկած։ Այդ հակամարտությունը չէր կարող չազդել մարդկանց, այդ թվում` երիտասարդության աշխարհայացքի վրա։ Բնակչությունը եւ հատկապես երիտասարդությունն ավելի վճռական է դարձել պատերազմի եւ խաղաղության հարցերում` համարելով, որ նման իրադրություններում հաղթում է նա, ով ուժեղ է, որ յուրաքանչյուրը պետք է իր գլխի ճարը տեսնի։
- Այդ ազդեցությունն ավելի շուտ բացասակա՞ն է, թե՞ ունի նաեւ դրական կողմ:
- Հաշվի առնելով ադրբեջանցիների համեմատաբար թույլ պատմական հիշողությունը, որն ունի թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ, եւ ըստ այդմ` էթնոկենտրոնության ցածր մակարդակը, կարելի է ասել, որ բացասական կողմերի հետ միասին այս հակամարտությունը երբեմն դրսեւորում է նաեւ դրական ասպեկտներ։ Այսպես, երբ 1980-ականների վերջին հայերը հերթական անգամ բարձրացրին ղարաբաղյան խնդիրը, իսկ նման բան երկու ժողովուրդների պատմության մեջ առաջին անգամ չի պատահում, ադրբեջանցիները, այդ թվում՝ եւ երիտասարդները, իրենց ուշադրությունը սեւեռեցին սեփական էթնիկ ինքնության եւ ազգային զարգացման խնդրի վրա։ Բայց հարեւան երկրի հետ ավերիչ եւ մահաբեր տարածքային հակամարտությունը չի կարող համարվել ազգային ինքնության գաղափարի զարգացման լավ շարժառիթ. լավ կլիներ, եթե այդ բանը պատահեր խաղաղ ժամանակ եւ առանց արյունահեղության։ Ուստի բնակչության, նրա աշխարհայացքի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը պետք է համարել ավելի բացասական, քան դրական։
- Ի՞նչ գիտելիքների հիման վրա է ձեւավորվում երիտասարդության վերաբերմունքը հայերի նկատմամբ։
- Հիմնականում տեղական ԶԼՄ-ից ստացված տեղեկատվության հիման վրա։ Սակայն արբանյակային հեռուստատեսության եւ Ինտերնետի զարգացման հետ միասին տեղեկատվության աղբյուրների քանակն աճում է։ Այդ խնդրի եւ դրան առնչվող հարցերի մասին բնակչությունը հիմա կարող է իմանալ ամերիկյան, եվրոպական, թուրքական, ռուսական եւ այլ աղբյուրներից։ Բայց ղարաբաղյան հակամարտության հակառակ կողմի նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի մեջ հատուկ փոփոխություններ չեն նկատվում։ Ղարաբաղյան խնդրի ի հայտ գալուց հետո վերաբերմունքը հայերի նկատմամբ դարձավ եւ մինչեւ այժմ մնում է բացասական։ Նման վերաբերմունք կողմերից մեկի մոտ մյուս կողմի նկատմամբ կարող է ձեւավորվել այն դեպքում, երբ առաջինը ենթարկվել է երկրորդի դաժան ագրեսիային։
- Երիտասարդների ո՞ր խմբի վրա է ավելի շատ ազդել ղարաբաղյան հակամարտությունը, ո՞ր խմբի հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մոտ է ավելի շատ արմատացել «թշնամու կերպարը»՝ ի դեմս հարեւանի։
- Այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար պետք է ունենալ երկու կողմերին վերաբերող սոցիոլոգիական տվյալներ եւ համեմատել դրանք։ Անկասկած է, որ ադրբեջանցիների մեծամասնությունը, այդ թվում` երիտասարդությունը, հայերին վերաբերվում են որպես թշնամիների, որոնք զավթել են իրենց տարածքների մի մասը` թաքնվելով ինքնորոշման սկզբունքների ետեւում։ Ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հայկական կողմն, ի տարբերություն ադրբեջանականի, ըստ էության, երբեք առանձնապես չի վերանայել իր մեջ ադրբեջանցիների նկատմամբ արմատացած «թշնամու կերպարը»։ Չէ՞ որ «ղարաբաղյան հակամարտության» միտքը հասունացել է դեռ խորհրդային շրջանում։ Իրականում այդ ընթացքը երբեք էլ չի դադարել` սկսած այն օրից, երբ հայերը վերաբնակվել են Ղարաբաղում։ Իսկ ադրբեջանցիների մոտ այդ կերպարը ձեւավորվել է «ղարաբաղյան հակամարտությունից» հետո։ Ուստի ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ հայերի մոտ ադրբեջանցիների նկատմամբ «թշնամու կերպարը» շատ ավելի ուժեղ է եւ խորը, քան ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ։
Զրույցը` Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ 2 ՆԿԱՐՆԵՐ
Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ ...ԱՄԵՆԱԹԵԹԵՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ
Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի ...ՀԵՔԻԱԹ ՓՈՒՉ ԸՆԿՈՒՅԶՆԵՌԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն ՖԻԼՅԱՆ
1992 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը` վեպ, պատմվածքներ, մանրապատումներ` Արմեն Շեկոյանի առաջաբանով, որտեղ գրված էր. «Դժվար ...ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ
1
«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «168 ԺԱՄԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին:
Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ...7 ԾՐԱԳԻՐ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական ...200 ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏ
Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` ...«ԻՐԵՆՔ ՄԵՐ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԱՅՆ ՉԵՆՔ ՏԱ»,- ԱՍՈՒՄ Է ՏԻԿԻՆ ՌԻՄԱՆ
60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: ...«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է»
- Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։
- 2007թ. հունիսին ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
1
Ղարաբաղյան հակամարտության պայմաններում մեծացած եւ նրա ազդեցությունն իր վրա կրող հայ եւ ադրբեջանցի երիտասարդների տարբերությունների եւ նմանությունների մեկ այլ` հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ...4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում:
Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած ...ՄԻ ԿՐՊԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի ...«ԷԹԱՎՈՒՐ ԲԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԽԻ՞ ՏԵՆՑ ԻՄԱՆԱԼ»
Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ ...ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ ՀԷՑ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍԱԴՈՅԱՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն ...ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ
Նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն:
Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ECHO RESEARCH». ՀՀ-ՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ Է
Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները: ...«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ «ՀԱՍԱՐԱ՞ԿՆ» Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ...«ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՒ»
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ: ...ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող ...ԿՐԻՄԻՆԱԼԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Նախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների ...ԶՈՒՍՊ ԵՒ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՂԵՔ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, ...ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՀԵՏ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն ...ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, ...ԵՐԿՈՒ ՊՆԴՈՒՄ
Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի ...«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ԼԵՒՈՆԸ, ԲԱՅՑ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է ...«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՄԵԼՆ Է»
ՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն ...ՉԻ ՀԱՄՈԶԵԼ
3Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ...ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ՞
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ՝ ՆԱԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ ԱՅՑ ՉԻ ԼԻՆԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

