
«ԻՐԵՆՔ ՄԵՐ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԱՅՆ ՉԵՆՔ ՏԱ»,- ԱՍՈՒՄ Է ՏԻԿԻՆ ՌԻՄԱՆ
- 60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: Խնդիրներն այնքան շատ են, որ տիկին Ռիման չի խորշում անփույթ երեւալ, չի թաքցնում, որ կյանքի իմաստը կամաց-կամաց վերածվում է հենց այնպես գոյատեւելու բնազդի: 2 տղա ունի, որոնցից ավագը` Մարատը, ամուսնացել, ընտանիք է կազմել, եւ սպասում են երրորդ երեխային: Այս ընտանիքի անդամներն, ի տարբերություն շատ անապահով մարդկանց, կարողացել են իրենց շուրջը հարմարավետություն ստեղծել, չնայած նրան, որ վեց հոգով ապրում են Վարդաշենի հանրակացարանի նկուղային սենյակում: Նրանց տուն մտնելուն պես խոնավության հոտը դիպչում է քթիդ, իսկ ներսի խավարին սովորելու համար պետք է դրսի լույսին ուշադրություն չդարձնել: Իմ ու տիկին Ռիմայի խոսակցության ընթացքում մի երիտասարդ, դեմքի խիստ լարված արտահայտությամբ, ագրեսիվ հայացքով կտրուկ անցնում է մի սենյակից մյուսն ու արհամարհական փակում է սենյակի դուռը: 23 տարեկան Արմենն է, ով մանկահասակ տարիքում գլխից սխալ ներարկում ստանալու պատճառով տարիների ընթացքում ձեռք է բերել էպիլեպսիա հիվանդությունը: Այս շենքի բնակիչները պատմում են, որ տիկին Ռիման տառապանքից կամաց-կամաց մարում է, որովհետեւ չի կարողանում տղային ինչպես հարկն է խնամել: Արմենի մայրը` տիկին Ռիման, խոր հոգոց հանելով ասում է` «Գիտեմ, որ շատերին եք օգնում, ես զանգահարել էի, որ գաք ու մի բանով էլ մեզ օգնեք: Էլ ուժ չունեմ, անելանելի վիճակում ենք»:

Տեսնելով տատիկի հուզմունքը՝ մոտենում է 3 տարեկան Ռիման ու գրկելով նրան ասում է` «Տատի՛կ, ուզո՞ւմ ես քո համար «Սագիկ-սագիկ» ոտանավորն ասեմ»: Տիկին Ռիմայի լացակումած աչքերը պայծառանում են, ու նա կարծես մի պահ մոռանում է, թե ինչ ծանր թեմայի մասին էր խոսում: Հարցնում եմ` «Բայց ինչո՞վ կարող ենք օգտակար լինել»: Պատասխանում է` «Արմենս 2-րդ կարգի հաշմանդամ է, գլխի հիվանդ է, որտեղ ասես չենք պառկեցրել` Ավանում, Նուբարաշենում, բայց բուժումից հետո վիճակն էլ ավելի բարդանում է, ներվային համակարգը շատ գրգռված վիճակում է, խոսակցականն էլ ահավոր է դարձել: Ախր տանում ենք հիվանդանոց, բայց ոչ մի օգնություն էլ չեն ցուցաբերում»: Տիկին Ռիման պատմում է, որ նման հիվանդություն ունեցող մարդկանց համար պետությունն անվճար դեղորայք տրամադրելու հնարավորություն է տալիս, սակայն` «Իբր անվճար է, բայց մեծամասնությունը գնում եմ: Միշտ էդպես է, մի օր մի անուն դեղն են տալիս, մյուսներն ասում են՝ չունենք, մի օր էլ մեկն անվճար են տալիս, իսկ էն երկու անունն, ասում են՝ դուք գնեք, բայց դրանք շատ թանկ են»: 2-րդ կարգի հաշմանդամ՝ Արմենին բժիշկը նշանակել է, օրինակ` «Ամինազին» հոգեմետ դեղը, որն արդեն մեկ տարի է, ինչ Ավանի հոգեբուժարանը չի տրամադրում: 3900 դրամ արժողությամբ այս դեղահաբերից Արմենը խմում է օրվա մեջ երեք անգամ, իսկ նման անապահով ընտանիքների համար դեղորայք գնելը մեծ բեռ է: Արմենին նշանակած մյուս դեղն արժե 7800 դրամ, իսկ նա որպես երկրորդ կարգի հաշմանդամ նախկին՝ 5000 դրամի փոխարեն՝ ներկայումս ստանում է 8000 դրամ հաշմանդամության թոշակ: Նախկինում անտուն բազմանդամ ընտանիքն արդեն 17 տարի ապրում է այս նկուղային սենյակում: Տիկին Ռիման թոշակառու է, հարսը՝ հղի, հետեւաբար՝ չի կարող աշխատել, իսկ ավագ որդին` Մարատը, սեզոնային աշխատանք է կատարում: «Չի ստացվում ապրել, հարեւաններին ու խանութներին էնքան պարտք ենք, որ ամբողջ կյանքում պիտի էդ պարտքերը մարենք: Թոռնիկիս տարանք բժշկի, պարզվեց՝ տեսողությունը վատ է, ակնոց նշանակեցին, բայց չենք կարողանում մի երկու կոպեկ ետ գցենք, որ երեխայի համար ակնոց գնենք»: Տիկին Ռիման՝ հասկանալով, որ երեխայի տեսողությունը գնալով վատանում է՝ որոշել է գնալ ցանկացած միջոցի, միայն թե թոռնիկի տեսողությունը կայունանա: Իմանալով, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոն պետք է գնա` գնացել է այնտեղ: «Գնացի ու դիմում տվեցի, որով խնդրում էի՝ երեխային ակնոց ու տղայիս դեղորայք գնելու համար օգնել: Մեկ էլ խնդրել էի, որ սեփականաշնորհման համար միջամտի, որ փող չուզեն: Ինքը հայտարարեց, որ մեր սեփականաշնորհումն անվճար պիտի անեն, բայց 60.000 դրամ են ուզում: Դիմում եմ թաղապետարան` ասում են` 60.000 պիտի տաս: Դիմեցի Ս. Սարգսյանին, խնդրեցի, բայց դեռ պատասխան չկա»,- պատմում է տիկին Ռիման` վստահեցնելով, որ իրենց ապրելու միակ կենսամիջոցը 19.000 դրամ «Փարոսի» նպաստը, իր 9000 եւ Արմենի 8000 դրամ թոշակն են: Տիկին Ռիման իրենց սոցիալական վիճակն ինչ-որ չափով թեթեւացնելու համար դիմում է ՀՀ նախագահական ընտրությունների համար ստեղծված տեղամասային շտաբներ. «Ոչ մեկն էլ չի օգնում, ասում են` ո՞ր մեկիդ հարցը լուծենք»: 60 տարեկան այս կինը մասնագիտությամբ քիմիկ-լաբորանտ է, ով երկար տարիներ աշխատել է Ավտոդողերի, Մետաքսի գործարաններում, սակայն ներկայումս աշխատանք չի գտնում, որովհետեւ համարում են, որ ծեր է աշխատելու համար: «Արթուր Բաղդասարյանի աշխատակազմից, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչներն էլ են եկել, բայց բոլորին էլ ասել եմ, որ` ոչ մեկին ձայն չեմ տալու: Ով իմ ընտանեկան հարցերից գոնե մեկը լուծի` թոռնիկիս ակնոցով կամ տղայիս դեղորայքով կօգնի՝ նրան էլ ձայն կտամ: Անուն-ազգանուն, անձնագրի համար են ուզում, բայց բոլորին էլ ասում եմ, որ ոչ մի բան չունեմ ձեզ տալու: Իրենք մեր վրա թքած ունեն, մենք էլ ոչ մեկին ձայն չենք տա»:
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ 2 ՆԿԱՐՆԵՐ
Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ ...ԱՄԵՆԱԹԵԹԵՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ
Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի ...ՀԵՔԻԱԹ ՓՈՒՉ ԸՆԿՈՒՅԶՆԵՌԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն ՖԻԼՅԱՆ
1992 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը` վեպ, պատմվածքներ, մանրապատումներ` Արմեն Շեկոյանի առաջաբանով, որտեղ գրված էր. «Դժվար ...ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ
1
«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «168 ԺԱՄԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին:
Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ...7 ԾՐԱԳԻՐ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական ...200 ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏ
Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` ...«ԻՐԵՆՔ ՄԵՐ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԱՅՆ ՉԵՆՔ ՏԱ»,- ԱՍՈՒՄ Է ՏԻԿԻՆ ՌԻՄԱՆ
60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: ...«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է»
- Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։
- 2007թ. հունիսին ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
1
Ղարաբաղյան հակամարտության պայմաններում մեծացած եւ նրա ազդեցությունն իր վրա կրող հայ եւ ադրբեջանցի երիտասարդների տարբերությունների եւ նմանությունների մեկ այլ` հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ...4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում:
Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած ...ՄԻ ԿՐՊԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի ...«ԷԹԱՎՈՒՐ ԲԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԽԻ՞ ՏԵՆՑ ԻՄԱՆԱԼ»
Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ ...ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ ՀԷՑ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍԱԴՈՅԱՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն ...ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ
Նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն:
Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ECHO RESEARCH». ՀՀ-ՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ Է
Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները: ...«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ «ՀԱՍԱՐԱ՞ԿՆ» Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ...«ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՒ»
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ: ...ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող ...ԿՐԻՄԻՆԱԼԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Նախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների ...ԶՈՒՍՊ ԵՒ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՂԵՔ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, ...ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՀԵՏ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն ...ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, ...ԵՐԿՈՒ ՊՆԴՈՒՄ
Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի ...«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ԼԵՒՈՆԸ, ԲԱՅՑ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է ...«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՄԵԼՆ Է»
ՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն ...ՉԻ ՀԱՄՈԶԵԼ
3Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ...ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ՞
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության ...
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՀԵՂԵՂՎԱԾ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ
ՆՈՐՈՒՅԹ
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ
ՍԵՒԱ՞ՆՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ, ԹԵ՞ ԱՓԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ Է»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

