
ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ
- «Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես սիրում է, երբ Կասկադի բացօթյա համերգների ժամանակ մարդկանց այտերին արցունքներ են երեւում։ Կազմակերպելով համերգները, նա փորձում է մարդկանց սրտերում արթնացնել լավ երաժշտության կարոտը։ «Մարդկանց զգացմունքները շարժելը ամենամեծ ուրախությունն է»,- ասում է նա։

Արթուր Իսպիրյանը կատակով ասում է, որ սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգոֆակուլտետի վոկալի բաժնում։ Նրա կատարած բոլոր երգերը ռոմանտիկ փոքր պատմություններ են, իսկ սուր հումորով ու հեգնանքով լի իր սեփական դիտարկումները նա պատրաստվում է առանձին գրքույկով տպագրել։ «Արդեն գրքիս առաջին երկու էջերը գրել եմ»,- հումորով ասում է նա։ Կես տարի ապրելով ՀՀ-ում, կես տարի էլ ապրելով ԱՄՆ-ում, Արթուր Իսպիրյանը պարզել է, որ ամենից շատ չի սիրում «ֆաստ-ֆուդը» եւ «ֆաստ երաժշտությունը», որոնք մեծ հաշվով նույն բանն են։ Այնպես, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր մարդ կխուսափի գազավորված քաղցր ըմպելիքներից, այնպես էլ կխուսափի գազավորված փոփ երաժշտությունից։ Ախր, ժամանակն ու առողջությունն ամենաթանկ բաներն են։ «Հայաստանի բոլոր հարուստները գեր են, իսկ ամերիկացի հարուստները նիհար են»,- մեկնաբանությունները թողնելով մեզ՝ ասում է Արթուր Իսպիրյանը, ով՝ լինելով ԱՄՆ քաղաքացի, իրավունք չունի մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին. «Ճակատագրի բերումով՝ ես ամուսնացել եմ ԱՄՆ քաղաքացուհու հետ եւ ինքս էլ դարձել եմ ԱՄՆ քաղաքացի: Ես երկու զավակ ունեմ եւ իմ երեխաներն ավելի լավ կրթություն կստանան ու ավելի ապահով կլինեն Ամերիկայում, քան Հայաստանում: Ցավում եմ, որ այդպես է, բայց դեռ այդպես է»:
- Նախընտրական պրոցեսին շատ երգիչներ են մասնակցում, երգում ու երգ-քարոզի դիմաց գումար են ստանում։ Դա նորմա՞լ է։
- Պարտադիր չէ, որ քեզ որեւէ մեկը գումար տա, որպեսզի դու ընտրես այդ որեւէ մեկին: Եվ պարտադիր չէ նաեւ գնալ-կանգնել թեկնածուի կողքին ու քծնել նրան, հետո էլ քո ժպիտի դիմաց փող պահանջել։ Բոլոր երգիչներն իմ ընկերներն են, ես նրանց սիրում եմ, հասկանում եմ, բայց ընտրել, միեւնույն է, պետք է ոչ թե նրան, ով վարձահատույց է լինում քեզ, այլ` նրան, ով Հայաստանի ապագայի համար ամենալավը կլինի: Կոնկրետ ինձ համար ամեն դեպքերում էլ լավ է լինելու, քանի որ նա, ով ինձ համար լավ բան է անելու, այստեղ չի գտնվում, նա վերեւում է:
- Բարձրյալն է։
- Այո։
- Կասկադում, որտեղ տեղակայված կլինի «Գաֆէսճեան թանգարանը», զարմանալի մաքուր կանաչ տարածքներ են։ Մաքրությունն ապահովվում է համազգեստ հագած հսկիչների՞ շնորհիվ, թե՞ մարդիկ պարզապես աղբ չեն նետում խոտի վրա։
- Երբ Կասկադում դասական կամ ջազային երաժշտության համերգ է կազմակերպվում, գետնին չես կարող տեսնել ոչ արեւածաղկի սերմ, ոչ էլ թուղթ: Չեմ ասում, որ մարդիկ են քիչ, պարզապես երաժշտության ժանրը թույլ չի տալիս կեղտոտել այգին: Ընդ որում՝ փոփ երաժշտությունը հնչում է Կասկադում միայն տարին մեկ անգամ` հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, մնացած օրերին փոփ երաժշտությունը բացառվում է, քանի որ այն առանց դրա էլ շատ է ու անհետաքրքիր է:
Մենք նույնիսկ մտածել էինք այգում հատուկ աղբամաններ տեղադրել, որոնք ֆոտոէլեմենտներով կաշխատեին, ու ամեն անգամ, երբ մարդը մեջը աղբ կնետեր, կսկսեին երգել ու ասել` շնորհակալություն քաղաքը մաքուր պահելու համար: Հետո հասկացանք, որ կարող է մարդիկ հատուկ գան ու աղբ գցեն` հատուկ լսելու համար ասենք` «Երեւանում տոն է, թող բոլորը գան» երգի հատվածը: Այդ գաղափարը իրականացնելը տեխնիկապես շատ հեշտ էր, բայց կասկածեցինք` արդյո՞ք լավ է, որ աղբամանը երգում է Երեւանի մասին:
- Դու այն երգիչներից ես, ով իր անունը «առաջ տանելու» խնդիր չունի, կարողանում ես ձայնագրել միայն սրտիդ ուզածը։ Այդպե՞ս է։
- Ես վեց ձայնասկավառակ ունեմ եւ դրանցով թեկուզեւ վեց դոլար չեմ աշխատել եւ, ճիշտն ասած, չեմ էլ ձգտում փող աշխատել։ Բայց նորմալ երկրներում, որտեղ երաժշտությունը ճիշտ հիմքերի վրա է դրված, կարող ես առանց մտածելու ու հաշվարկելու, առանց խանութներ գնալու ու ստուգելու, հոնորարդ ստանալ։ Համակարգչային ցանց կա, որտեղ յուրաքանչյուր վաճառված ձայներիզը ֆիքսվում ու քո հաշվին գումար է փոխանցվում։ Նույնիսկ, եթե քո երաժշտությունը կամ կատարումը որեւիցե տեղ օգտագործվել է, դու դրա համար վարձատրվում ես։ Իսկ Հայաստանում հեղինակային իրավունքները չեն աշխատում։
- Դու շատ երկրպագուներ ունես Հայաստանում, որոնք արդեն սկսում են քեզ մոռանալ, քանի որ վաղուց չես երեւում բեմերում։
- Ես չեմ սիրում երեւալ, ինձ սովորեցրել են, որ չպիտի «զոռով» գնաս ու երեւաս, այլ՝ քեզ պիտի հրավիրեն ու «երեւացնեն»։ Հիմա ես պատրաստվում եմ երկու նոր ձայներիզ ձայնագրել անգլերեն լեզվով։ Ասեմ, որ շատ չեմ սիրում, երբ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ անգլերեն։ Այդպես եմ զգացել, այդպես եմ երգելու, եւ գիտեմ, որ դա կոմերցիոն աշխատանք չի լինելու։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկն ինձ պատվիրեց ձայնագրել Սուրբ Ծննդյան երգերի մի ամբողջ ալբոմ։ Ամերիկյան բոլոր երաժիշտները կարծես իրենց հոգու պարտքն են համարում գոնե մեկ «Christmas» ալբոմ ունենալը։ Եվ ես էլ շատ եմ սիրում այդ մաքուր, եթերային երգերը։ Շատերը կձայնագրեմ Արամ Թալալյանի քառյակի ու մանկական երգչախմբի հետ։
- Շատ երաժիշտներ ասում են՝ երանի Իսպիրին, նա ամբողջ օրը կարող է միայն երաժշտությամբ զբաղվել ու չմտածել փողի մասին։
- Միայն երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն ես էլ չունեմ, բայց «երանի» ասել պետք չէ, քանի որ հիմա ամեն մեկն էլ երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն ունի, պարզապես շատերն այդ հնարավորություններն ուրիշ բաներով են փոխարինում։ Հիմա ձայնագրման ստուդիա ունենալը մեծ ծախսերի հետ կապված չէ, երեք հազար դոլարով կարելի է ֆանտաստիկ տեխնիկա ձեռք բերել։ Իսկ լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ այսօր մի երգի կատարումը կարող է նույնիսկ հինգ հազար դոլարի հասնել։
- Այդ նույն աղբյուրներն ասում են նաեւ, որ մեր փոփ երաժշտությանը պետք է հումորով նայել։
- Այսօրվա մեր երաժշտական կյանքը նման է «Կարգին հաղորդմանը», նույն տիպի կոմեդիա է հիշեցնում։ Իսկ իսկական երաժշտությունը, իսկական տաղանդները, ցավոք, չեն երեւում հեռուստատեսությամբ։ Բոլոր հեռուստաալիքները մշակութային աղբ են ցուցադրում։ Ես ամառանոց ունեմ Գառնիում, որտեղ ոչ մի հայկական ալիք ցույց չի տալիս, միայն ռուսական ալիքներ է որսում։ Գառնիի բնակիչների բախտը բերել է, եւ ես տեսնում եմ, որ նրանք ավելի ճաշակով են ու ավելի գրագետ են խոսում, քան երեւանցիները։
- Իսկ Հայաստանն ավելի շուտ Եվրոպա՞ է, թե՞ Արեւելք։
- Այդ հարցը ես միշտ տալիս եմ այն արտասահմանցիներին, որոնք այստեղ են գալիս։ Եվ շատ եմ ուրախանում, երբ բոլորը միաձայն պատասխանում են, որ քաղաքը, մարդիկ ու գույները Եվրոպա է իրենց հիշեցնում։ Այդպիսին է նրանց առաջին տպավորությունը։
- Շատերս հանդիպելով իրար ասում ենք՝ բարեւ, ախպեր ջան, խնդիր չկա, ախպեր ջան։ Քո կարծիքով՝ մարդիկ իրենց դիմացինին որպես եղբա՞յր են դիտարկում։
- Մեկ-մեկ ես զգում եմ, որ շատ եմ սիրում անխտիր բոլորին, նույնիսկ անծանոթին, իսկ մեկ-մեկ էլ սկսում եմ ատել բոլորին՝ ինքս ինձ էլ ներառյալ։ Ես լավատես եմ ու շատ եմ ուզում լավ բաների մասին խոսել։ Եվ կարծում եմ, որ մեզ շրջապատող կեղտը կարող է լավ պարարտանյութ դառնալ ու բույսերի աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Բույսի սերմը բոլորիս մեջ էլ կա եւ դա շատ առողջ ու ֆանտաստիկ սերմ է։ Այդ սերմը եթե գցում ենք Ամերիկայում կամ Եվրոպայում, այնպիսի ծաղիկ է տալիս, որ բոլորը շշմում են։ Մեր երաժշտական ոլորտը վերցնենք։ Ո՞վ կմտածեր որ Գյումրիի «դոմիկում» ապրող Տիգրան անունով մի տղա կարող է Ամերիկա գնալ ու լավագույն ջազային մրցանակի արժանանալ։ Բայց նա արել է դա։ Իսկ ո՞վ կմտածեր, որ մեր երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Եվրոպայում թագավորական մրցանակ է ստանալու։ Դա է մեր սերմը, որը կարող է ծաղիկ տալ։ Բայց փորձիր ուրիշ ազգերի լավ սերմը Հայաստան բերել ու ցանել, կտեսնես, որ երկրորդ օրն արդեն այն չորացել է։
- Գնանք ծաղկենք ու նորից գա՞նք։
- Հաջողություն են ունենում իսկապես գնացած-եկածները։ Կարո՞ղ ես մի տաղանդավոր մարդու անուն հիշել, որը Հայաստանից դուրս չի գնացել։ Շատերը չգիտեն, որ, ասենք, Պարույր Սեւակը Լենինգրադում է սովորել ու այնտեղ է որպես մարդ ձեւավորվել։
- Իսկ Ամերիկան փոխե՞ց քեզ։
- Ես փոխեցի Ամերիկան (ծիծաղում է.- խմբ)։ Ամերիկան շատ փակ երկիր է (դրանով նման է Հայաստանին), ինքն իր մեջ է «եփվում»։ Թե ի՞նչ է կատարվում պետության սահմաններից դուրս՝ շարքային ամերիկացուն չի հետաքրքրում։ Բայց նույնիսկ ինքնաթիռի պատուհանից նայելով ամերիկյան հողին, տեսնում ես, որ այդ երկրում օրենք կա։ Օրենքն ու կարգուկանոնը միանգամից երեւում են։ Մենք էլ ունենք այդ օրենքները, բայց ի՞նչ օգուտ՝ դրանք չեն գործում։
- «Վերեւի՞ց», թե՞ «ներքեւից» է սկսվում օրենքի գործածումը։
- Ե՛վ վերեւից, եւ՛ ներքեւից, եւ՛ մեջտեղից։ Վերջերս ես գրախանութ գնացի ու տեսա, որ ով ուզում է՝ մանկական գրքեր է արտադրում։ Իսկապես վախեցա, երբ տեսա ինչպիսի անգրագետ գրքեր են տպագրվում, որտեղ ուզում՝ շեշտադրում են դնում, ինչ մասին ուզում՝ գրում են։
- Երեւի զարմանալ պետք չէ, նույն կերպ էլ երգեր են գրվում։
- Լավ երգ գրելու համար երեւակայություն է պետք։ Երգիչը պետք է տարբեր մշակույթների, նաեւ՝ բնության հետ շփվել կարողանա։ Նա ինքն իրենով պիտի շատ լինի ու պետք է հաճախ մենակ մնա։ Այն երգիչը, որն ամեն օր շփվում է ակումբային ընկերության հետ, դառնում է սովորական շարքային մարդ ու ձուլվում է շրջապատի մեջ։
- Ո՞ւմ ուժն է ավելի զգալի՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու։
- Իհարկե կնոջ։ Բայց որպեսզի զգաս այդ ուժը, պետք է Հայաստանից դուրս գաս։ Երբ ամուսիններով ԱՄՆ են տեղափոխվում, նկատվում է, որ կինը 99,9 %-ով ավելի ուժեղ է, ավելի պայքարող է, քան տղամարդը։ Միացյալ Նահանգները մարդու բնավորության գծերը խոշորացնում են։ Այդ երկիրն ընդհանրապես կարծես խոշորացույց լինի, որքան թերություն եւ առավելություն ունես` մեծացնում է ու ասում է՝ տես, սա ես դու։ Դրսում տղամարդը, որպես կանոն՝ տեսնելով, որ իր կինն ավելի ուժեղ է, շատ է խեղճանում։ Եվ այդ պահին արդեն ընտանիքը քայքայվում է։ Շատ ամուսիններ՝ գնալով Ամերիկա, բաժանվում են իրարից։ Տղամարդը չի կարողանում այդ սթրեսին դիմանալ, իսկ կինը՝ կարոտ լինելով ազատությանը ու տեսնելով, որ այդ երկիրը գնահատում է ազատությունը, նախընտրում է մենակ ապրել։ Դե Ամերիկան էլ սիրում է, երբ մարդիկ բաժանվում են, քանի որ նրանք սկսում են առանձին վճարել իրենց հարկերը, առանձին մեքենաներ են գնում, առանձին տներ են վարձում։ Եվ եթե պետությունը պետք է տարեկան 10.000 դոլար աշխատեր, հիմա 20.000 դոլար է աշխատելու։ Ընտանիքը պետք է շատ ամուր լինի, որպեսզի կարողանա դիմանալ։ Կնոջ վերաբերմունքը կյանքին շատ «սազում» է ամերիկյան իրականությանը, իսկ տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ չի համապատասխանում ամերիկյան ստանդարտներին։ Ինքնուրույնության եւ այդ ինքնուրույնությունը վայելելու հնարավորությունը առաջին հերթին կինն է օգտագործում։
- Իսկ այստեղ ավելի հաճախ խեղճանում է կինը։
- Հայաստանում կնոջ համար դժվար է։ Ես օրինակ, չեմ ուզում, որ իմ կինն ամեն օր ճաշ եփի։ Եվ եթե ես ռեստորան եմ գնում, ուզում եմ, որ կինս էլ հետս լինի։ Ինձ համար դա հաճելի է։
- Մեր կյանքում շատ են շտամպները: Եվ վերջին տարիներին ընդունված է դարձել դժգոհել Երեւանի տեսքից ու մթնոլորտից;
- Երեւանը սեկտա է, որը կենտրոնացել է կենտրոնում: Մենք վախենում ենք կենտրոնից հեռու գնալ, մենք միայն քաղաքի կենտրոնն ենք նկատում, ուզում ենք կենտրոնին միշտ «կպած» լինել: Կարծես թե կենտրոնից դուրս կյանք չկա: Երեւանը իմիջ չունի, միայն Երեւանի կենտրոնն ունի: Մենք հիմա քաղաքի կենտրոնում ենք զրուցում, դժվար թե հանդիպեինք Նոր Նորքում։
- Իսկ ինչո՞ւ են մարդիկ սկսել քիչ ժպտալ։
- Ասում ենք, որ ամերիկյան ժպիտը կեղծ է։ Է, ոչինչ, թող կեղծ լինի, բայց թող մարդիկ ժպտան, այլ՝ ոչ թե տհաճությամբ նայեն իրար երեսի։ Թող միշտ ժպտան, թող հանկարծ ուսով դիպչելիս՝ ներողություն խնդրեն։ Ասեմ, որ հիմա Ամերիկայում սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց համար հատուկ «ժպիտի» դասընթացներ են կազմակերպում, ուզում են այնպես անել, որ ժպիտի կեղծ լինելը շատ չզգացվի։ Ամերիկան փորձում է ժպիտը բնականին մոտեցնել։
- Փաստորեն ժպիտը դառնում է ապրանք, եւ գնահատվում է էկոլոգիապես մաքուր՝ բնական ժպիտը։
- Այո, ժպիտը վերածվում է ապրանքի։ Ժպտացող մարդկանց հանդիպելով` դու ինքդ էլ ես սկսում ժպտալ։ Ժպիտը լավ բան է։
- 40 տարեկանից հետո մարդիկ սովորաբար փոխվում են։ Ի՞նչ է փոխվել քո մեջ։
- Ես շատ եմ սկսել գնահատել լավ ուտելիքը ու սկսել եմ զբաղվել խոհարարությամբ։ Եվ չգիտեմ՝ ինչո՞ւ, բայց ինձ թվում է, որ ես դեռ չեմ երգել իմ լավագույն երգը։
Քննարկում
24-APRIL-1915 գրել է:
մի նորություն ԱՄՆ-ից
ուշադիր կարդացեք ու իմացեք այս բոլոր իրադարցությունեը ինչ և ում ծեռագիրըն է
ինչպես են կարող խաղաղ մի երկիրը հասցնել հեղափոխության ու վերաձման
մեր այն մասան վոր չի կարողանում գիտակցել, իզուր տեղը շառժում է անում...
փոխանցեք բոլորին թողեք բոլորն ել առթանան, անուշ քնից:
=========================================================================
WASHINGTON, DC – President George W. Bush, in his last budget proposal to Congress, continued his Administration’s track record of recommending dramatic reductions in U.S. economic aid to Armenia and seeking to tilt the military aid balance in the region in favor of Azerbaijan, reported the Armenian National Committee of America (ANCA).
The President's budget recommends cutting U.S. economic aid to Armenia from the FY2008 estimated level of $58 million to a proposed FY2009 level of $24 million – a cut of nearly 60% and $11 million less than his FY2008 request. This dramatic reduction to Armenia, a nation economically blockaded by Turkey and Azerbaijan, takes place against the backdrop of assistance proposals to other Independent States of the Former Soviet Union that are either remaining constant or experiencing increases. According to the President’s figures, Georgia, for example, would receive $52 million, while Azerbaijan, which is collecting billions in oil revenues, is set to receive $19.5 million. The President’s budget proposal does not include any specific assistance figures for Nagorno Karabagh. Read more. . .
--------------------------------------------------------------------------------
2) Second Annual ANCA / Genocide Intervention Network Capitol Hill Advocacy Days
March 12-14 -- Sign up at http://www.anca.org/stopgenocide
=========================================================================
Մըտածել է պետք ու միացկանուչան ուժին հավատք
մեզ համար պիտի որ ոչ մի տարբերուչուն չունենար թէ ով է քանդիտատ, այլ ով է կարող պահել ու ուժեղացնել մեր պետականոթյունը, մեր զավակների համար... մենք ուղակի պիտի որ լըսեինք նրանց մտքերը ու իրար հետ զըրուցելիս «շատ հանգիստ» ընտրեինք նրան ով կարող մըտքեր ունի, վերջ...այդ ժամանակ ոչ մեկը չի փորցի մեզ հետ խախ բռնել ու նաև շատ հարգանքով կմոտենար և իհարկէ «վախենալով»
բայց ցավոք սրտին մեր ժողովրդի մեջ ոչ ականջ ունեցող կա, ոչ ել մըտածող գլուխ...!
ինչքան մենք չարչերվեցինք որ այս մոտեցումը ԱՄՆ-ի հետ զարգացնենք մեր երկրի հետ այս 2-3 տարվա մեջ , մի թեթեվ նախագահագան ընտրուչան հասարակ անտրա արշավի 2 ամիսվա ընթացքում...մեր ժողովրդի ցանկությամբ , գնաց հակառակ կողմ....
դեհ հիմա նստեք ու գլուխներտ բռնեք մի պահ ու մտածեք......թէ ինչ է լինելու...
==========================================================================
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ 2 ՆԿԱՐՆԵՐ
Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ ...ԱՄԵՆԱԹԵԹԵՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ
Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի ...ՀԵՔԻԱԹ ՓՈՒՉ ԸՆԿՈՒՅԶՆԵՌԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն ՖԻԼՅԱՆ
1992 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը` վեպ, պատմվածքներ, մանրապատումներ` Արմեն Շեկոյանի առաջաբանով, որտեղ գրված էր. «Դժվար ...ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ
1
«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «168 ԺԱՄԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին:
Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ...7 ԾՐԱԳԻՐ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական ...200 ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏ
Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` ...«ԻՐԵՆՔ ՄԵՐ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՁԱՅՆ ՉԵՆՔ ՏԱ»,- ԱՍՈՒՄ Է ՏԻԿԻՆ ՌԻՄԱՆ
60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: ...«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է»
- Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։
- 2007թ. հունիսին ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
1
Ղարաբաղյան հակամարտության պայմաններում մեծացած եւ նրա ազդեցությունն իր վրա կրող հայ եւ ադրբեջանցի երիտասարդների տարբերությունների եւ նմանությունների մեկ այլ` հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ...4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում:
Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած ...ՄԻ ԿՐՊԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի ...«ԷԹԱՎՈՒՐ ԲԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԽԻ՞ ՏԵՆՑ ԻՄԱՆԱԼ»
Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ ...ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ ՀԷՑ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍԱԴՈՅԱՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն ...ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ
Նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն:
Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ECHO RESEARCH». ՀՀ-ՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ Է
Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները: ...«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ «ՀԱՍԱՐԱ՞ԿՆ» Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ...«ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՒ»
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ: ...ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող ...ԿՐԻՄԻՆԱԼԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Նախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների ...ԶՈՒՍՊ ԵՒ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՂԵՔ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, ...ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՀԵՏ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն ...ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, ...ԵՐԿՈՒ ՊՆԴՈՒՄ
Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի ...«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ԼԵՒՈՆԸ, ԲԱՅՑ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է ...«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՄԵԼՆ Է»
ՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն ...ՉԻ ՀԱՄՈԶԵԼ
3Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ...ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ՞
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

