
ԿՈՇՏ ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
- Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի թեկնածուի նկատմամբ»: Սակայն այս մասին` քիչ հետո: Մինչ Արտաշատ հասնելն առաջին նախագահը չնախատեսված հանդիպումներ ունեցավ Այնթապ, Մարմարաշեն, Դիմիտրով, Վերին Արտաշատ գյուղերում: Հանդիպումները բազմամարդ էին: Արտաշատ քաղաքից հետո նա եղավ նաեւ Փոքր Վեդի գյուղում: Լ. Տեր-Պետրոսյանը եղավ նաեւ Ոսկետափ եւ Արարատ (Դավալու) գյուղերում, եղավ Վազգեն Սարգսյանի թանգարանում եւ նրա ծնողների տանը: Արարատում ի պատիվ Լ.Տեր-Պետրոսյանի՝ գառ մորթեցին: Բազմամարդ էր նաեւ Արարատ քաղաքում կայացած հանրահավաքը: Տարբեր գնահատականներով` մոտ 3,5-4 հազար մարդ:

Այժմ անդրադառնանք երեկվա միջադեպին: Երբ Վերին Արտաշատ գյուղից Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոշարասյունը հասավ Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք, այստեղ կենտրոնական հրապարակն արդեն լիքն էր մարդկանցով: Հրապարակի մի կողմում փողոցն էր, իսկ մյուս կողմում՝ իրար կից երեք շինություններ: Դրանցից մեկում տեղակայված էր Արարատի մարզպետարանը, մյուսում՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, երրորդում՝ Արտաշատի քաղաքապետարանը: Հենց սկզբից առաջին շարքերում կանգնած մի կին սկսեց գոռգոռալ: Հստակ չէր լսվում, թե նա ինչ էր ասում, բայց հասկացվում էր, որ տիկինը հաստատ Տեր-Պետրոսյանի համակիրներից չէր: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կան մարդիկ, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը, կարող են չմասնակցել այս հանդիպմանը: Լուրեր տարածվեցին, թե այդ կինը 5000 դրամ վարձատրության դիմաց է այդպես գոռգոռում, փորձում են սադրանք կազմակերպել, եւ պետք չէ արձագանքել: Ելույթ ունեցավ Ստեփան Դեմիրճյանը, հետո՝ Արամ Սարգսյանը: Այս ողջ ընթացքում այդ կինը պարբերաբար գոռգոռում էր: Տեսնելով, որ նշված ձայնարկություններն իրենց նպատակին չեն հասնում, այս կնոջն օգնության հասան առանց պետհամարանիշի 2 մեքենաներից իջած մոտ 20 երիտասարդներ (20-25 տարեկան), ովքեր հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ սկսեցին սառցե մեծ կտորներ, քարեր, հող, շշեր եւ բետոնե կտորներ շպրտել: Քիչ անց սկսեցին նշված իրերը նետել Լ.Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Սկսվեց ծեծկռտուք: Այս ամենն ուղեկցվում էր վերոնշյալ երիտասարդների կողմից տեղացող հայհոյանքներով: Հանդիպմանը հավաքված մարդիկ սկսեցին վանկարկել Լ.Տեր-Պետրոսյանի անունը: Հրապարակում ոչ մի ոստիկան չէր երեւում, ոչ ոք չէր միջամտում ծեծկռտուքին: Տեղի ունեցողը մերթընդմերթ հանդարտվում էր, սակայն մի քանի րոպե անց՝ նորից քարեր էին նետում, ու ամեն ինչ վերսկսվում էր: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը` դիմելով մարզպետին, հարցնում էին. «Ո՞ւր է ձեր ոստիկանությունը»: Երիտասարդներն ամեն անգամ նոր թափով էին իրենց գործը շարունակում, երբ հանրահավաքում ելույթ ունեցողները խոսում էին «Մխչյանի մկան» մասին, ու ցուցարարները վեր էին պարզում ձողերին ամրացրած՝ մկան մի քանի թակարդներ: Քաշքշուկի մասնակիցները քիչ անց փորձեցին հարձակվել Լ.Տեր-Պետրոսյանին սպասարկող մեքենայի վրա: Դա փորձեց կանխել Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետի տեղակալ, Պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանը: 7-8 հոգի հարձակվեցին նրա վրա: Ըստ որոշ տվյալների՝ կոտրվել է նրա այտոսկրը, վնասվել է գլուխը: Ս. Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Լ.Տեր-Պետրոսյանը փաստեց, որ տեղի ունեցողը սադրանք է, խուլիգանություն, եւ դիմելով մարզպետ Ալիկ Սարգսյանին՝ նրան առաջարկեց բարձրանալ հարթակ ու հանգստացնել ուղարկված սադրիչներին: Մի քանի նման կոչերից հետո մարզպետը հարթակ բարձրացավ եւ հայտարարեց, որ ինքը չի տեսել, որ ինչ-որ մարդիկ քարեր են նետել հանրահավաքի մասնակիցների եւ Լ. Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, որ ծեծկռտուք է եղել... : «Ուղղակի բոլոր իրավապահ մարմիններին հենց հիմա կոչ եմ անում... Ես այս պահին որեւիցե քաշքշուկ չեմ տեսնում եւ չեմ էլ տեսել»,- հայտարարեց մարզպետը: Նրա այս խոսքն ընդհատվեց ներկաների սուլոցներով: «Ցանկացած քաշքշուկի դեպքում հիմա ես անձնապես պատասխանատվություն եմ կրում: Ժողովուրդ ջան, խնդրում եմ, լսեք իմ խոսքը, թողեք, թող նորմալ հանրահավաքն անցնի»,- շարունակեց մարզպետը: Վերջինիս խոսքից հետո կրկին խոսափողին մոտեցավ Լ. Տեր-Պետրոսյանն ու դիմեց մարզպետին. «Օրինականորեն թույլ տրված հանրահավաք է, ուրեմն՝ օրինականորեն թույլ տրված հանրահավաքը ունենում է ոստիկանական վերահսկողություն: Ես ոչ մի համազգեստով ոստիկան այստեղ չեմ տեսնում: Սա ի՞նչ է նշանակում: Դուք պարտավոր էիք պաշտպանել այս հանրահավաքը, սա ձեր խնդիրն է: Դուք դա չեք արել: Դուք խախտել եք այդ օրենքը»: Լ. Տեր-Պետրոսյանից հետո կրկին խոսեց Արարատի մարզպետ Ա. Սարգսյանը: «Ես ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում այսօրվա հանրահավաքի համար՝ հենց այս պահից, եւ դրանից առաջ էլ եմ կրել: Որեւիցե արարքի համար ես պատասխանատվություն եմ կրում եւ հետեւելու եմ: Ինչ վերաբերում է Ոստիկանության ծառայողակարգին՝ այդ հարցով կարող եք դիմել Ոստիկանությանը. այնուամենայնիվ, ես շատերին տեսնում եմ այս պահին, որ ծառայություն կատարում են: Պարոն Տեր-Պետրոսյան, հաճախ համազգեստով հայտնվելը ձեր դուրն էլ չի գալիս»,- հավատացնում էր մարզպետը: «Ոչ: Մենք սիրում ենք մեր ոստիկաններին: Սիրում ենք համազգեստավոր ոստիկաններին, եւ այդ ոստիկաններն առաջինը պետք է արձագանքեին այս պրովոկատորների արարքներին»,- նշեց Լ.Տեր-Պետրոսյանը: Վերջինիս այս խոսքերից հետո ցուցարարները դարձյալ սկսեցին վանկարկել նրա անունը, եւ հանրահավաքը շարունակվեց: Հանրահավաքից հետո Լ. Տեր-Պետրոսյանն այցելել է Արտաշատի ոստիկանություն: Այնտեղ մարդ չկար, որ հայտարարություն ընդուներ կատարվածի մասին: Ի վերջո, քննիչները ժամանեցին: Լ. Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահանջեց բացահայտել բոլոր մեղավորներին: Իսկ Տեր-Պետրոսյանի շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից: Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցների եւ տեղացիների` քաշքշուկի մասնակից էր Ջ. Աբրահամյանի որդին: Ըստ իրավապահ մարմինների` երեկ Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը դիմումներ են ներկայացրել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հարուցվել է քրեական գործ:
ԳԱՅԼԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՔԱՂԱՔ
Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ...ՉԵՆ ԴԻՄԵԼ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ...ՄԵՐԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, ...«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»
2
«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից ...«ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի երիտասարդական պլատֆորմ» ՀԿ նախագահ
Նուրեդին Բաբաեւը եւ Կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան
- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց ...ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ ՀԻՆ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ
Մասնագետները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնավ են ու տաք: Ամեն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում ...ՊԱՀՔԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ
Սնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի: Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու ...ԳՈՒՅՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՆԳ ԿԱՆՈՆՆԵՐ
Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս. արդյոք այս փողկապը սազո՞ւմ է վերնաշապիկի հետ, կամ այս տաբատն` այս բլուզի: Այս հարցերի պատասխանները կախված են միայն մեկ հանգամանքից` դա գույնն է: - Միշտ պետք է հիշել, ...ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է ...ՆԱԽԱԳԻԾ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Մենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն ...ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն ...ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ ...10.000 ԱՅՑԵԼՈՒ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ
«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Մանդատները բաժանեցին անբաններին «Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ
Այսօր Հայաստանում տեղի են ունենում կրթական մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն ստեղծել բարձրագույն կրթական համակարգ: Այդ բարեփոխումներից մեկը Բոլոնիայի գործընթացն է, որն ընդունվել է 1999թ., եւ որին ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՏասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ...ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` ...ՄՈՍԿՎԱՅԻ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԸ» ԵՐԵՒԱՆԻՆ
Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, ...ՀԱՐՑՈՒՄ՝ ԸՍՏ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ
«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում ...ԱՅՍՕՐ ԳՐԱՎՈՐ ԿՀԱՆՁՆԻ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու ...ԲԱՔՎՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան ...ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵԼ
Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, ...ՆԿԱՐԱԾ ԹԻԹԵՌԸ ՆԵՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Անցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
- Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։
- Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության ...ԼԵՒՈՆ, ՏԻ ՆԵ ՊՌԱՎ
Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։
Ռուսական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր ...«ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԷԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները: ...ԿՈՇՏ ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի ...«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԷԼ ԱՄՓՈՓԵՑ
«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս ...«ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱԼՈՒ ԵՐԿԱԹՅԱ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու ...ՀԱՍՆԵԼ ԵՒ ԱՆՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ ...«ԱՆՀԵՏԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ»
Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
6Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ...ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ
6Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

