
«ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԷԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
- Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները:

- Պարոն Սարգսյան, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ հատկապես ձեր մարզում նման միջադեպ եղավ:
- Չգիտեմ, բայց ես ոչ մի առիթ չտեսա նման բան սարքելու համար: Այս պահին էլ համոզված եմ, որ առանձնապես ոչինչ չի եղել: Պարզապես իմացեք, թե իրականում ինչ է եղել. եկան, ավտոմեքենաներից իջան ու պարոն Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, ելույթը սկսեց խիստ ագրեսիվ` անձնական վիրավորանքներ տեղալով:
- Ո՞ւմ հասցեին:
- Ինչպես միշտ՝ Հովիկ Աբրահամյանի, թե նա ի՞նչ կապ ունի այս պարագայում նրանց հետ` չեմ հասկանում: Մենք մեր աշխատասենյակներում էինք: Փաշինյանը սկսեց Հ. Աբրահամյանին տարբեր ածական անուններ տալ, ժողովուրդը սկսեց աղմկել, գոռում էին` ձեզնից խոսացեք, ի՞նչ եք եկել, ուրիշների մասին եք խոսում... Այսքան բան: Նրանք սկսեցին այդ կանանց ժողովրդի միջից հեռացնել: Բնականաբար, այդ պրոցեսն ուղեկցվեց քաշքշուկով, ինչպես միշտ: Այդ քաշքշուկի ժամանակ, երբ արդեն Արամ Սարգսյանն էր ելույթ ունենում, ինձ մոտ աշխատասենյակ եկավ Սմբատ Այվազյանը, թե` ախպեր ջան, կարող է լուրջ բան լինի, ժողովուրդն աղմկում է այնտեղ, հնարավոր է կռիվ լինի, խնդրում եմ` միջամտի, կարող է իրավիճակը հսկողությունից դուրս գա: Ասացի` Սմբատ, բարի եղի, հարթակի վրա կանգնած մարդկանց ասա, թող մարդկանց չվիրավորեն, ինչ ուզում են, ինչի մասին ուզում են` թող խոսեն, բայց պետք չի անձնական վիրավորանք հնչեցնել: Ասացի` պարզ է, չէ՞, եթե Արտաշատում Հովիկ Աբրահամյանի անունը բացասական տան, ժողովուրդը կներվայնանա: Հովիկ Աբրահամյանն այս մարզի համար քիչ բան չի արել, եւ այստեղի ժողովուրդը թույլ չի տա նրանց ամեն անգամ գալ, նրա վրա ցեխ շպրտել ու թողնել-գնալ: Այն էլ` վիրավորական արտահայտություններով: Բոլորը դիտավորյալ հիմնականում Հ. Աբրահամյանի մասին էին խոսում` փորձելով սրել իրավիճակը: Արամ Սարգսյանն էլ հենց սկսեց Հ. Աբրահամյանի մասին խոսել` ժողովուրդը նորից աղմուկ բարձրացրեց, ու ինչ-որ կանայք էլի սկսեցին իրար քաշքշել: Ես այդ ժամանակ իջա ներքեւ: Այդ ժամանակ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ելույթ ունենում ու գոռում էր` «Մարզպետ, ո՞ւր ես, արի ստեղ, մարզպետ, բարձրացի բեմ, սրանք սաղ սարքած են, սադրանքներ են: Մա՛րզ-պե՛տ, մա՛րզ-պե՛տ»: Նման բաներ էր գոռում, ես արդեն իջել էի ու ժողովրդի միջով մոտենում էի հարթակին: Մեկ էլ սկսեց Լ. Տեր-Պետրոսյանը գոռալ` «Մարզպետ, ո՞ւր ես, մի խուլիգան էլ դու ես: Խուլիգան, արի»: Պատկերացնո՞ւմ եք, նման բաներ են ասում, հետո էլ ուզում են, որ ժողովուրդը չնյարդայնանա: Վազելով բարձրացել եմ բեմ, բարձրախոսն իր ձեռքից վերցրել եմ ու ժողովրդին կոչ եմ արել՝ չենթարկվել սադրանքներին: Ասացի` ժողովուրդ ջան, սա ընդամենը սադրանք է, խնդրում եմ հանգստություն ցուցաբերել, թող միտինգն ավարտվի` գնան: Նաեւ ասացի`ինձ վիրավորողն ընդամենը բարոյականությունից զուրկ մարդ է, եւ նա, գոնե այս տարածաշրջանում, բարոյական լուրջ կորուստ ունեցավ: Այդքան բան եմ ասել: Մարզպետը խուլիգան չէ, մարզպետը ժողովրդի կողմից սիրված, նորմալ մարդ է: Մինչեւ վերջ հետեւել եմ ամբողջ միտինգը, իմ խոսքից հետո որեւէ քաշքշուկ չի եղել, ժողովուրդն արհամարհանքով սպասում էր, թե երբ պիտի նրանց ավտոշարասյունը դուրս գար մարզկենտրոնից: Այդ պահին ուժային կառույցի աշխատակիցները կողքիս են եղել: Բայց Լ.Տեր-Պետրոսյանը նորից նույն տոնով շարունակում էր, թեման նորից Հ. Աբրահամյանն էր: Նրանց բուն թեման կարմիր թելի նման դա էր` վիրավորական արտահայտություններով: Հետո ասել են` ցտեսություն, ու գնացել են: Իրենք հերթով եկել ինձանից ներողություն են խնդրել կատարվածի համար:
- Իրենք` ովքե՞ր:
- Կազմակերպիչները: Ասում էին` կներես, թյուրիմացություն է եղել: Բայց ես այդպես էլ չհասկացա, թե իրենց ուզածն ի՞նչ էր: Զգալով, որ Հ. Աբրահամյանի մասին վատ խոսք ասելիս՝ ժողովուրդը աղմկում է, նրանք շարունակում էին ու ինձ էլ գալիս-խնդրում էին, որ գնամ հանգստացնեմ: Նրանց նպատակը միջադեպ սարքելն էր: Եթե ես գնամ մեկի տուն ու փորձեմ հայհոյել տան տիրոջը, պարզ է, չէ՞, որ ընտանիքի անդամներից մեկն ինչ-որ բանով գլխիս կխփեր իմ պահվածքի համար: Այս մարդիկ դա չէին կարողանում կամ չէին ուզում հասկանալ: Սկզբում էլ նրանց խնդրեցի, ասացի` ձեզ կոռեկտ պահեք: Բայց եթե այս մարդիկ միայն այս ձեռագիրն են որդեգրել, ես ի՞նչ կարող էի անել:
- Իսկ շշեր ու քարեր ո՞վ է նետել նրանց ուղղությամբ:
- Ի՞նչ շիշ, ի՞նչ քար: Նման բան չի եղել: Ես վերեւում կանգնած հետեւել եմ այդ ամեն ինչին:
- Քանի՞ մարդ էր մասնակցում հանրահավաքին:
- 400-600, որից 400-450-ն իրենց հետ էին բերել: Ամենաքիչը 50-60 մեքենաներով էին եկել նրանք` այդ խումբն էլ հետը:
- Ի՞նչ խումբ:
- Հրահրողների: Ես դիմել եմ Ոստիկանության վարչության պետին, ով արդեն հանձնարարել էր զբաղվել այդ քաշքշուկով: Նրանք ասացին` միայն մեկի հետ ծեծկռտուք է եղել, պարզում ենք` ովքեր են եղել:
- Ասում են, որ հրահրողը եղել է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի որդին:
- Կարո՞ղ եք ինձ ասել, թե ի՞նչ կապ ունեն այստեղ այդ անունները: Իսկ Ջ. Աբրահամյանի որդին ընդհանրապես այստեղ չի եղել: Ոչ ոք չի կարող ասել, որ նրան տեսել են այստեղ: Հրահրողներին իրենց հետ էին բերել, ու նրանք շատ էին: Իսկ այստեղ արդեն ամբողջ «Երկրապահն» էր ոտքի կանգնել ու փորձում էին կանխել այդ ելույթները: Նրանց շրջապատել էին, որ հանկարծ չխառնվեին: Նրանք նույնիսկ արտաշատցիներին էին վիրավորում, ասում էին` եթե դուք նրանց կողքին եք, դուք էլ եք սրիկաներ: Ես չգիտեմ, թե սա ի՞նչ է նշանակում: Հանրապետության նախագահի, Սերժ Սարգսյանի հասցեին ամենավերջին խոսքերն ասում էին: Ինչ ասես` ասում էին, իմ մոտ էլ գալիս էին ու փորձում էին ականջս շոյել, ասում էին` ախպեր ջան, էդ քեզ չի վերաբերում, դու մի խառնվի: Ասում էին՝ քեզ թյուրիմացաբար է ասել` խուլիգան: Լրիվ իրենց կորցրել են, եթե իրենց թվում է` երկրի ղեկավարներին ամեն ինչ կարելի է ասել, սխալվում են, դրա համար էլ ժողովուրդն ըմբոստանում էր: Հասկացանք, միտինգ եք անում: Միտինգներում քաղաքական մշակույթից են խոսում, բայց իրենք դրան չեն հետեւում: Նախորդ անգամ Հայկ Բաբուխանյանը նույն պատմությունը սարքեց ու մարդկանց վրա կրակեց, հայտարարեցին, թե արտաշատցիները ըմբոստ են, խանգարել են: Հիմա էլ սրանք էին փորձում նման բան սարքել:
- Իսկ ոստիկաններն ո՞ւր էին, որ դուք էիք հանդարտեցնում: Ասում են` ոչ մի ոստիկան չի եղել հանրահավաքի ժամանակ:
- Նրանք այստեղ էին: 10-15 համազգեստով ոստիկան եղել է, չհաշված` քաղաքացիական համազգեստով Ոստիկանության աշխատակիցներին: Կադրերում կտեսնեք համազգեստավոր ոստիկաններին: Լ.Տեր-Պետրոսյանն էլ գոռում էր` համազգեստով ոստիկաններն ո՞ւր են: Իսկ ո՞վ է ասել, որ միտինգում պետք է համազգեստով ոստիկաններ լինեն: Ոստիկաններ են լինում` ասում են` տեսեք, բերել-շարել են, չեն երեւում` ասում են` ո՞ւր են: Ի՞նչ են ուզում դրանք, չեմ հասկանում: Ինչ-որ մեկի վրա պետք է բարդել այդ ամենը, ու այս անգամ երեւի որոշել են Ոստիկանության վրա մեղքը գցել:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԳԱՅԼԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՔԱՂԱՔ
Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ...ՉԵՆ ԴԻՄԵԼ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ...ՄԵՐԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, ...«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»
2
«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից ...«ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի երիտասարդական պլատֆորմ» ՀԿ նախագահ
Նուրեդին Բաբաեւը եւ Կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան
- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց ...ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ ՀԻՆ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ
Մասնագետները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնավ են ու տաք: Ամեն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում ...ՊԱՀՔԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ
Սնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի: Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու ...ԳՈՒՅՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՆԳ ԿԱՆՈՆՆԵՐ
Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս. արդյոք այս փողկապը սազո՞ւմ է վերնաշապիկի հետ, կամ այս տաբատն` այս բլուզի: Այս հարցերի պատասխանները կախված են միայն մեկ հանգամանքից` դա գույնն է: - Միշտ պետք է հիշել, ...ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է ...ՆԱԽԱԳԻԾ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Մենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն ...ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն ...ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ ...10.000 ԱՅՑԵԼՈՒ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ
«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Մանդատները բաժանեցին անբաններին «Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ
Այսօր Հայաստանում տեղի են ունենում կրթական մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն ստեղծել բարձրագույն կրթական համակարգ: Այդ բարեփոխումներից մեկը Բոլոնիայի գործընթացն է, որն ընդունվել է 1999թ., եւ որին ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՏասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ...ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` ...ՄՈՍԿՎԱՅԻ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԸ» ԵՐԵՒԱՆԻՆ
Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, ...ՀԱՐՑՈՒՄ՝ ԸՍՏ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ
«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում ...ԱՅՍՕՐ ԳՐԱՎՈՐ ԿՀԱՆՁՆԻ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու ...ԲԱՔՎՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան ...ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵԼ
Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, ...ՆԿԱՐԱԾ ԹԻԹԵՌԸ ՆԵՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Անցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
- Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։
- Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության ...ԼԵՒՈՆ, ՏԻ ՆԵ ՊՌԱՎ
Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։
Ռուսական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր ...«ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԷԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները: ...ԿՈՇՏ ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի ...«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԷԼ ԱՄՓՈՓԵՑ
«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս ...«ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱԼՈՒ ԵՐԿԱԹՅԱ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու ...ՀԱՍՆԵԼ ԵՒ ԱՆՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ ...«ԱՆՀԵՏԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ»
Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
6Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ...ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ
6Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ...
ԵՐԲ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է ԽԻՂՃԸ
ՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ԽՈՍՔ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՐԾԵԼ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՖԵԼԻՍԲԵՐՏՈ ԷՐՆԱՆԴԵՍ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

