
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Մանդատները բաժանեցին անբաններին
«Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ներվերն էլ չի խնայում: Մեր պաշտոնյաներից ամենաշատը հարգում եմ Արշակ Սադոյանին ու Գեղամյանին, որովհետեւ էդ մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Ափսոս, որ Սադոյանը հիմա քիչ ա երեւում, թե չէ` սաղի հախից մի հատ լավ կգար: Սրանք տարիներ շարունակ քնում են, ու հենց ընտրության օրը գալիս ա` մեկ էլ հայտարարում են, որ էս երկրի համար լուրջ առաքելություն ունեն: Դուք փորձի համար բոլոր թեկնածուների ծրագիրն աչքի տակով անցկացրեք ու կտեսնեք, որ բոլորի ծրագիրն էլ նույնն են, դաժե կարելի ա ասել, որ էսքան թեկնածուների ծրագիրը մեկն ա գրել: Նույնն էլ պատգամավորական մանդատների հարցն ա, որ առատաձեռն բաժանեցին էն մարդկանց, ովքեր քաղաքական անբաններ են: Տասնյակ պատգամավորներ ամիսներով նիստերի չեն մասնակցում ու չգիտեն, թե ինչ պատասխանատվություն են կրում: Օրինակ` Գեղամյանը միշտ աշխատում ա, պրպտում ա, արարման ու հակաճգնաժամային ծրագիր ա գրում: Ճիշտ ա, դրանից մենք հըլը խեր չենք տեսել, բայց կույր էլ չենք, որ մտածենք, թե նա չի աշխատում: Համ էլ, Գեղամյանը Լեւոնի պես 10 տարի չկորավ գիրք գրելու համար, մարդը համ ակտիվ մասնակցում էր քաղաքական գործընթացներին, համ էլ հասցնում էր գիրք գրել»,- ասում է Սարգիսը` ավելացնելով, որ երկրի ղեկավարը պետք է աշխատասեր լինի, այլապես Հայաստանին հավերժ պետք կլինի մի Արտաշես Գեղամյան, որը հավերժ հակաճգնաժամային ծրագիր կգրի:
«Տեր-Պետրոսյանը շրջադարձ կկատարի»
Վարորդ Կարենը միանշանակ ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա ասում է. «Ուզում եմ, որ էս գողերի վերջը տան, իսկ դա մենակ Լեւոնը կարա անի: Իմ տարիքի տղաներից բոլորն էլ գիտեն, որ անմեղ տեղը կարան գան նենց կպնեն, որ դու էլ չիմանաս, թե ոնց վրեդ գործ սարքեցին: Եթե փորձես մեկին մի թարս աչքով նայես` կարող ա տուն չհասնես: Բոլորն ասում են` օրենքի երկիր, արդարություն, բայց դուք գնացեք ցանկացած պետական հաստատություն ու փորձեք օրենքով ինչ-որ փաստաթուղթ ձեռք բերել, չի ստացվի: Բոլոր թեկնածուներն ասում են, որ վերացնելու են կոռուպցիան, բայց ո՞նց,- հարցնում է Կարենն ու ավելացնում,- Նույն Ս. Սարգսյանն ասում ա, որ կաշառակերությունը վերացնելու ա, բայց բոլորս էլ գիտենք, որ ամենակոռումպացվածը պետական համակարգն ա: Ճիշտ ա, մասնավորը պետությանն ա խաբում, պետությունն էլ` մեզ, բայց մեկ ա` արդյունքում տուժում ա հասարակ քաղաքացին: Պետությունը պիտի կարողանա մասնավոր սեկտորին ստիպի նորմալ հարկ վճարել, որպեսզի ստիպված չլինի իրա քաղաքացու կաշին ու ոսկորը թողնել: Պիտի հավասար մոտեցում ցուցաբերի, ոչ թե Սուքիասյաններին խեղդի, իսկ մյուսներին բարգավաճման հնարավորություն տա: Նենց որ, ես հույս ունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջադարձ կկատարի: Հայաստանում, եթե մարդն իրան մի քիչ պաշտպանված զգա` մարդիկ պետությունն էլ ամուր կդարձնեն: Եթե հայ մարդը վախկոտ ա, պետությունն էլ աշխարհի համար ա վախկոտ ու թույլիկ: Մեր ղեկավարներն ամեն օր հայտարարում են Հայաստանի առաջընթացի մասին, բայց էն ամենաաղքատ երկրների ցուցակից առաջ չենք շարժվում: Ընդհանրապես ժողովրդի մեջ, եթե նկատել եք, փոփոխություն ա եղել, մարդիկ թարմություն, նոր բան են ուզում, դրա համար էլ Լեւոնի հավաքներն էդքան մարդաշատ են: Մի բան հաստատ իմացեք, որ Լեւոնի ընտրազանգվածը էս երկրի իշխանություններին դեմ ա ու նրանց պաշտոնանկ ա անելու, ուղղակի Լեւոնը պիտի կարողանա գործն ավարտին հասցնել, չպետք ա թողնի, որ էս ոգեւորությունը մարդկանց մեջ մեռնի: Եթե հանկարծ էս անգամ էլ մեր հույսերը չարդարացան, ուրեմն` իմացեք, որ մարդկանց մեջքը լրիվ կոտրեցին»:
Էս ի՞նչ խաղեր են տալիս
Վարորդ Մանվելն ուզում է հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ուզում Արթուր Բաղդասարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միանալ. «Ո՞նց ա Տեր-Պետրոսյանն ուզում միանա մի մարդու հետ, որը էն գլխից համարվում է Ռոբերտ Քոչարյանի պրոտեժեն: Եթե իրանք հանկարծ միանան, իմ համար արդեն շատ բան պարզ կլինի, կիմանամ, որ Լեւոնն էլ ա Ռոբերտի պրոտեժեն, ու թող էլ մեր գլուխները չհարդուկի: Ախր, զարմանում եմ` սաղ աշխարհը գիտի, թե Արթուր Բաղդասարյանն ով ա, Լեւոնը չգիտի: Ես անձամբ չեմ հավատում, որ Լեւոնն էդքան բանը չգիտի: Ա. Բաղդասարյանը մեկ Սերժի մարդն էր, մեկ` Ռոբերտ Քոչարյանի: Նա անընդհատ էլ համարվել ա էդ երկուսի թիմի մարդը, հիմա էդ ո՞նց եղավ, որ դարձավ ընդդիմադիր: Ծիծաղս էլ ա գալիս: Ուզում ա հիմա էլ սենց մի պաշտոն ձեռք գցի, հա՞, պաշտոնի համն արդեն բերանն ա ընկել: Մեկը ես ու իմ ընտանիքը հաստատ Լեւոնին չենք ընտրի, եթե միացավ Արթուրին, ու, գիտե՞ք, լիքը իմ նման մտածող մարդիկ կան,- ասում է վարորդ Մանվելն ու ավելացնում,- Համ էդ Արթուր Բաղդասարյանի իշխանության եղած ժամանակներն ենք տեսել, համ Լ. Տեր-Պետրոսյանինը: Կուշտ ենք երկուսից էլ»:
Ախպեր, կուշտ ենք
«Ես ամեն ինչ տեսած մարդ եմ, ու հիմա ինձ, բացի խաղաղությունից, ոչ մի բան պետք չի: Ո՜վ տեղից վեր ա կենում, ասում ա` ես ձեր փրկիչն եմ, բայց մեկը չի հարցնում` ժողովուրդ, ուզո՞ւմ ես՝ քեզ փրկեմ: Հոգնել ենք էս ամեն ինչից, սպասում ենք ընտրությունները պրծնեն, գնանք հանգիստ մեր կյանքով ապրենք: Էս սաղ իրանց բազարն ա, մենք` ժողովրդով, էս ղալմաղալի մեջ փայ չունենք: Իսկ էդ դեպքում իմ համար ավելի լավ ա՝ Սերժ Սարգսյանն ընտրվի, քան մյուսներից որեւէ մեկը: Ես էդ մարդուն հարգում եմ, կարգին մարդ ա, մի օր չլսեցի էդ մարդը մեկի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տա: Էս ընթացքում իրան ինչ ասես, թե չասեցին, բայց ինքն էլի կոռեկտության սահմանը չանցավ: Ես իրան եմ ընտրելու, ես հազիվ սկսել եմ նորմալ ապրել, ծրագրեր ունեմ, բայց Աստված չանի` հենց իշխանությունը փոխվեց` նորերը գալու են, սկսեն գռփել, ինձ ու իմ նմաններին էլ քացով շպրտեն: Խի նոր եմ ես Լեւոնին ու նրա կողքին կանգնածներին ճանաչո՞ւմ,- ասում է վարորդ Սամվելը։ -Իմ նման մտածողները շատ են, հոգնել ենք հայհոյանք լսելուց: Գնում մեկ-մեկ լսում եմ Լեւոնի ելույթները ու զարմանում եմ` այ մարդ, էդ մարդու մեջ որտեղից էդքան չարություն ու ատելություն: Էս ժողովուրդը հոգնել ա, դրա համար էլ գնում Սերժի ելույթն ա լսում, գոնե էդ մարդը չի հայհոյում ու ատելությամբ մարդկանց տուն չի ճանապարհում: Դուք լսո՞ւմ եք նրանց ելույթները, տեսնո՞ւմ եք, թե Լեւոնն ինչ բառեր ա օգտագործում, բա ասում են` կիրթ, ինտելիգենտ մարդ ա: Ո՞ւր ա, ես դա չտեսա, էն ժամանակ որ չէր խոսում, ասում էին` իմաստուն մարդ ա, բայց հենց սկսեց խոսալ, բառապաշարից զզվեցինք: Է՞դ ա իրա պլանկեն: Բայց եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը միացավ Լեւոնին, չէ՞, իմացեք, որ Արթուրի վարկանիշն էլ հավասարվելու է զրոյի: Հիմա իրան հարգում են, վաղը էդ հարգանքն էլ չի լինելու»:
Անգլիայի թագուհուն եմ ընտրելու
Վարորդ Մելիքն էլ անդրադառնում է այն մարդկանց, ովքեր լծվել են ստորագրահավաք կազմակերպելուն։ «Չեն էլ ամաչում 2 կոպեկի համար ծախվում են սրան-նրան: Ամեն օր դուռս ծեծում, հարցնում են, թե՝ ո՞ւմ եք ընտրելու: Ես էլ ասում եմ` ռադդ քաշի, ում որ պիտի ընտրեմ, կգնամ ու ընտրության օրը ձայնս կտամ: Ես չեմ հասկանում, իսկ մեր պաշտոնյաները հայտարարում են, որ ընտրությունները կատարվում են փակ եւ գաղտնի քվեարկությամբ: Է, թող թողեն գնանք, էդ օրը հանգիստ, գաղտնի քվեարկենք: Օրը 10 հոգի գալիս-հարցնում ա, թե ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու, եւ դա եղավ փակ քվեարկությո՞ւն: Փաստորեն կամ պիտի խաբես, կամ էլ բոլորն իմանում են, թե ում ես ընտրելու: Էն օրը մեր շենքում մի հատ նենց վիճաբանություն եղավ, որ ուր որ էր վերածվելու էր արյունահեղության: Երկու հարեւաններս մի պետական հիմնարկում են աշխատում, անունը չեմ ուզում տալ: Հանրապետականներից եկել, ստորագրություն էին հավաքում, էս մեկն ասել էր, որ ինքը Լեւոնին ա ընտրելու, դուք պիտի տեսնեիք, թե ինչ կռիվ-ղալմաղալ սկսվեց: Հանրապետականի համար ստորագրողը մի քֆուր-քյաֆար ա բարձրացրել, թե՝ դու ո՞նց ես համարձակվում էդ հիմնարկում աշխատելով՝ ձայնդ ուրիշին տալ: Սա էլ էն լավ գործ տվողներից ա, էլի... Երեւի արդեն դավադրություն ա արել ու գործի տեղը հայտարարել ա, որ գործընկերը ուրիշին ա ձայն տվել: Հիմա շան որդին ամեն ինչ կանի, որ սրան գործից հանել տա: Նենց որ, էդ էլ ձեր գաղտնի, փակ քվեարկության արդյունքն ա, որ մարդիկ իրար փոր են թափում: Հըլը կտեսնեք, թե էդ հողի վրա ինչքան արյուն ա թափվելու,- նախազգուշացնում է Մելիքը` մեջբերելով նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի խոսքերը,- Կարապետիչն ասում ա, որ ժողովրդին չեն ստիպում, որ ստորագրեն, ընդամենը առաջարկում են, ու մարդիկ կարող են հրաժարվել: Իմ պատմած օրինակը ձեզ փեշքեշ: Կարապետիչը չգիտի, որ էդ ստորագրահավաք անողները, կազմակերպողները, փող տվողները հատուկ շեստյորկեք ունեն, որոնք մարդկանց նախընտրած թեկնածուների մասին տվյալները արագ տեղ են հասցնում: Ամեն թաղամասում, ամեն շենքում աշխատող մարդիկ կան, որոնք հսկում են, թե ով` ում ա ընտրում, նենց որ, ստեղ ժողովուրդն իրոք համբալի դեր ա կատարում: Հըլը մենք ազատ քաղաքացիներ ենք, բա բանակը, բա գաղութները, բա հազար ու մի հաստատությունները, որտեղ հազարավոր մարդիկ կդառնան թեկնածուների կամակատարը: Ես գիտեմ, որ բանակում եթե մեկը համարձակվի Ս.Սարգսյանին չընտրել` պոչկեքը կջարդեն»: Իսկ ո՞ւմ է ընտրելու Մելիքը։ Նա ասում է` «Աղջիկ ջան, ես էսքան բացատրում, օրինակներ եմ բերում, որ ես ազատ, անկախ Հայաստանի քաղաքացի եմ, որն իրավունք ունի փակ, գաղտնի քվեարկություն կատարելու: Էդքան բացատրելուց հետո նորից հարցնում եք, թե ո՞ւմ եմ ընտրելու: Ընտրելու եմ Անգլիայի թագուհուն»:
«Թող ոչ մի զոհ...»
«Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին մենակ նրա համար, որ ինքը սկսել ա ժողովրդին սիրել,- ասում է վարորդ Գեւորգը: -Եթե նկատել եք՝ նախընտրական գովազդներում էլ նա միշտ ժողովրդի մեջ ա: Օրինակ` էդ ժամերին ես միշտ հետեւում եմ թեկնածուների գովազդներին ու եկել եմ էն համոզմունքին, որ Սերժն իրոք ապաշխարել ա: Ինքը մի տեսակ բարիացել, խղճով ա դարձել, իսկ, օրինակ` Լեւոնն իրա սառը կերպարից տենց էլ չհրաժարվեց: Դաժե գովազդների ժամանակ գրքերը շարում, նստում ա դեմն ու սկսում ա խոսալ: Ուզում ես ասել` ախպեր, վեր կաց գնա ժողովրդի մեջ նկարվի, դա ամոթ չի, դա լավ բան ա: Գրքեր ունենալը լավ բան ա, լավ ա, որ ինքը մի հատ շքեղ գրադարան ունի, որի կադրի տակ կարելի ա նկարվել, բայց հազարավոր մարդիկ իրա օրոք գրքերը ծախել են, որ հացի փող անեն: Հազարավոր գիտնականներ, պրոֆեսորներ, մտավորականներ իրա օրոք թողել-փախել են Հայաստանից, որ սովից չմեռնեն: Հիմա ինքը գրքերի շողքի տակ նստել ա, որ ցույց տա, թե իրա արժեքը գիրքն ա, բայց մեկ ա, եթե ժողովուրդը սոված եղավ՝ գիրքը սուտ ա: Ուզում ա ասի, որ ժամանակները փոխվել են, բայց մեկ ա` ինքն ամենագրագետն ա: Ես որպես քաղաքացի՝ ավելի գնահատում եմ, երբ թեկնածուն գնում ա սովորական մարդու հետ շփման, դարդերն ա հարցնում, փորձում ա հույս տալ, մխիթարել: Իսկ, երբ թեկնածուի շուրջն անշունչ առարկաներ են, ու իրա դեմքի սառնությունն էլ հույս չի ներշնչում` մեկ ա, դա հիասթափեցնում ա: Լսում ես թեկնածուների ասելիքն ու ահագին բան ես հասկանում: Երբ Լեւոնն ասում ա, որ` թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, դրա մեջ լիքը կեղծիք կա, որովհետեւ մի ամբողջ ժողովուրդ իրա իշխանության օրոք զոհ ա դարձել` բացի իրանից: Մարդիկ գալիս են թեկնածուի հետ հանդիպման, որ անկեղծ շփում լսեն, ոչ թե դասականների տողերն անգիր անեն»:
ԳԱՅԼԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՔԱՂԱՔ
Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ...ՉԵՆ ԴԻՄԵԼ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ...ՄԵՐԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, ...«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»
2
«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից ...«ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի երիտասարդական պլատֆորմ» ՀԿ նախագահ
Նուրեդին Բաբաեւը եւ Կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան
- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց ...ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ ՀԻՆ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ
Մասնագետները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնավ են ու տաք: Ամեն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում ...ՊԱՀՔԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ
Սնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի: Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու ...ԳՈՒՅՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՆԳ ԿԱՆՈՆՆԵՐ
Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս. արդյոք այս փողկապը սազո՞ւմ է վերնաշապիկի հետ, կամ այս տաբատն` այս բլուզի: Այս հարցերի պատասխանները կախված են միայն մեկ հանգամանքից` դա գույնն է: - Միշտ պետք է հիշել, ...ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է ...ՆԱԽԱԳԻԾ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Մենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն ...ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն ...ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ ...10.000 ԱՅՑԵԼՈՒ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ
«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Մանդատները բաժանեցին անբաններին «Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ
Այսօր Հայաստանում տեղի են ունենում կրթական մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն ստեղծել բարձրագույն կրթական համակարգ: Այդ բարեփոխումներից մեկը Բոլոնիայի գործընթացն է, որն ընդունվել է 1999թ., եւ որին ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՏասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ...ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` ...ՄՈՍԿՎԱՅԻ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԸ» ԵՐԵՒԱՆԻՆ
Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, ...ՀԱՐՑՈՒՄ՝ ԸՍՏ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ
«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում ...ԱՅՍՕՐ ԳՐԱՎՈՐ ԿՀԱՆՁՆԻ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու ...ԲԱՔՎՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան ...ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵԼ
Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, ...ՆԿԱՐԱԾ ԹԻԹԵՌԸ ՆԵՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Անցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
- Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։
- Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության ...ԼԵՒՈՆ, ՏԻ ՆԵ ՊՌԱՎ
Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։
Ռուսական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր ...«ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԷԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները: ...ԿՈՇՏ ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի ...«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԷԼ ԱՄՓՈՓԵՑ
«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս ...«ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱԼՈՒ ԵՐԿԱԹՅԱ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու ...ՀԱՍՆԵԼ ԵՒ ԱՆՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ ...«ԱՆՀԵՏԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ»
Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
6Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ...ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ
6Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ...
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ` 1+1
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԲԵՆԶԻՆ ԲԵՐԵԼՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱՌԱՆՑ ՀԴՄ-ՆԵՐԻ ԷԼ ԽՆԴԻՐՆԵՐ ՇԱՏ ԿԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

