
«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
- Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Արմեն Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Ներկայացնում ենք հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մեջ անցկացված մեր հարցումների երկրորդ մասը: Հիշեցնենք, որ նյութերը, բացի «168 Ժամից», նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում:
«Ռեգիոն» կենտրոն
- Երբեւէ ադրբեջանցիների հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում ադրբեջանցիների մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Ադրբեջանում ապրում ձեր հասակակիցները:
Վահե Սարգսյան - Ես երբեք անձամբ չեմ շփվել ադրբեջանցիների հետ: Տեղեկություններ ստանում եմ ԶԼՄ-ներից` տեղական մամուլից եւ ադրբեջանական թերթերի ինտերնետային սայթերից: Որպես պատմաբան՝ կարծում եմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում, ինչպես եւ ետխորհրդային այլ երկրներում, կան միանման խնդիրներ: Երիտասարդության մի մասն, իմ կարծիքով, ապրում է շովինիստական, ազգայնամոլական գաղափարներով, մի հատված էլ կա, որ ապրում է սեփական կյանքով, շահերով: Բայց կան նաեւ տարբերություններ: Մեր երիտասարդների ազգային գիտակցությունն ավելի խորն է: Զգացվում է ադրբեջանցի երիտասարդների վրա պետական ապարատի ճնշումը, տարածվում են գաղափարներ, որոնց նրանք կուրորեն հավատում են: Մեզ մոտ նման ճնշում չկա:
Արմեն Հարությունյան - Ծագումով Եղեգնաձորից եմ, փոքր ժամանակ շփվում էի տեղի ադրբեջանցիների հետ, բայց դա եղել է նախքան ղարաբաղյան հակամարտությունը: Նրանց մասին հիմնական տեղեկատվությունը ստանում եմ տեղական ԶԼՄ-ներից: Կարդում եմ նաեւ ադրբեջանական աղբյուրները, բայց ոչ մշտապես, հիմնականում այն ժամանակ, երբ Ադրբեջանում կամ Թուրքիայում որեւէ իրադարձություն է լինում: Երիտասարդը մնում է երիտասարդ ցանկացած երկրում: Այս տեսանկյունից կարծում եմ, որ մեր եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ էական տարբերություններ չկան: Եթե դատենք ըստ երիտասարդական կազմակերպությունների, ապա մեզ մոտ կա որոշակի կազմակերպվածություն եւ գաղափարախոսություն, բայց ընդհանուր առմամբ երիտասարդությունը նման է իրար:
Դավիթ Սանասարյան - Ես էլ անձամբ չեմ շփվել ադրբեջանցիների հետ: Տեղեկությունները նույնպես ստանում եմ ԶԼՄ-ներից: Նրանցով սեւեռուն հետաքրքրված չեմ, պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչպես են այնտեղ մեկնաբանում Հայաստանից արված հայտարարությունները: Չի կարելի ասել, որ մենք զարգանում ենք, իսկ նրանք` ոչ: Եթե ես ծանոթ լինեի նրանց երիտասարդության հետ, իմ պատկերացումներն ավելի ճիշտ կլինեին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ շովինիզմն իրենց մոտ ավելի ցայտուն է: Ես ադրբեջանցիներին համարում եմ նույն թուրքերը, չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ օսմանյան նույն քաղաքականությունն է իրականացվում:
- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը:
Վահե Սարգսյան - Անձամբ ինձ համար մարդու կյանքը արժեքավոր է այնքանով, որքանով նա ծառայել է իր հայրենիքին:
Արմեն Հարությունյան - Դա նույնն է, որ մարդուն հարցնեն` ուզո՞ւմ է նա ապրել, թե՞ ոչ: Մարդու կյանքը եւ տարածքները փոխկապակցված են: Բնական է, մենք ուզում ենք ապրել, եւ եթե դրա համար պետք է պայքարել, նշանակում է` պետք է: Այս հարցի պատասխանը մենք տվել ենք դեռեւս 1988-ին:
Դավիթ Սանասարյան - Պետության համար միանշանակ պետք է արժեքավոր լինի մարդու կյանքը: Մարդկային կյանքի եւ հողի միջեւ փոխբացառում չեմ տեսնում:
- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները, բացի Ղարաբաղից, ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:
Վահե Սարգսյան - Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր: Սա կիրառելի է նաեւ ադրբեջանցիների եւ հայերի պարագայում: Մենք հարեւաններ ենք, բայց քանի որ կա Ղարաբաղի խնդիրը, եւ քանի դեռ այս հարցը չի լուծվել, չենք կարող անդրադառնալ ընդհանուր շահերին: Ես խնդիր չունեմ այսօրվա Թուրքիայում կամ Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց հետ, ես խնդիր ունեմ նրանց հետ այն ժամանակ, երբ մերժում են պատմական իրողությունները: Եվրոպան անցավ շատ հետաքրքիր քաղաքականության. վերացրեց սահմանները, եւ կոնֆլիկտները մեխանիկորեն լուծվեցին: Եթե չկան սահմաններ, բոլորը մի մշակույթ ունեն, երկրները ներգրավվում են մի ամբողջության մեջ, այստեղ արդեն հետաքրքիր չէ` Էլզասը եւ Լոթարինգիան Գերմանիայի՞ կազմում են, թե՞ Ֆրանսիայի: Կոնկրետ մեր պարագայում ձեր ասածը հնարավոր չէ, որովհետեւ մեզ համար միեւնույն չէ՝ Ղարաբաղը Հայաստանի՞ կազմում կլինի, թե՞ Ադրբեջանի: Այնքան չի հասունացել այն գիտակցությունը, որ հարցը լուծում ստանա` հաշվի առնելով մարդու իրավունքները, ոչ թե տարածքային ամբողջականությունը: Հնարավոր չէ, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի տարածքում, եւ մենք վստահ լինենք, որ հայի իրավունքներն այնտեղ պաշտպանված են: Հետեւաբար` քանի դեռ մենք ունենք մտավախություններ, եւ ադրբեջանցիներն էլ են այսպես մտածում, խաղաղ ապրելը հնարավոր չէ:
Արմեն Հարությունյան - Այո, մենք կարող ենք ունենալ նույնատիպ հետաքրքրություններ եւ շահեր, չէ՞ որ մենք հարեւաններ ենք: Սակայն ավելորդ է ներկա իրավիճակում որեւէ համագործակցության մասին խոսելը, քանի որ մենք ասում ենք` ունենք ազատագրված տարածքներ, նրանք` որ ունեն գրավյալ տարածքներ: Մյուս կողմից՝ մշտական գժտությունը վնասներ է բերում թե մեզ, եւ թե ադրբեջանցիներին: Չգիտեմ, որքանով է տեղին Էլզասի եւ Լոթարինգիայի օրինակը, թեկուզ խնդիրների տարբերության տեսանկյունից: Բայց խաղաղությունը մենակ մեզնից չի կախված, եթե ադրբեջանցիները դադարեցնեն իրենց ռազմատենչ հայտարարությունները, ապա խաղաղ ապագան հնարավոր է: Հակառակ դեպքում, կունենանք այն, ինչ ունենք հիմա:
Դավիթ Սանասարյան - Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակով դեռ չենք կարող ապրել, քանի ադրբեջանցիները չեն հրաժարվել Ղարաբաղից, հնարավոր չէ ունենալ խաղաղ ապագա:
- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար:
Վահե Սարգսյան - Դրսի միջամտությունն ունի իր եւ՛ դրական, եւ բացասական կողմերը: Լավ կլինի, որ ընդհանրապես կողմերը վիճելի հարցերը կարողանան լուծել առանց երրորդ ուժի միջամտության, քանի որ այս երրորդի մասնակցությունը փոխում է խաղի կանոնները: Հայերն ու ադրբեջանցիները պետք է այնքան գիտակցություն ունենան, որ կարողանան հարցերը սեփական ուժերով լուծել:
Արմեն Հարությունյան - Կարծում եմ, մենք էլ, ադրբեջանցիներն էլ կարիք ունենք երրորդ, արտաքին ուժի միջամտության: Հիմա էլ մի կողմը կպնդի, որ միջնորդները լավ են աշխատում, մյուսները, հակառակը, որ վատ են աշխատում, բայց միեւնույն է, վերջնական լուծումը մնում է հակամարտ կողմերին:
Դավիթ Սանասարյան - Երրորդ կողմը պահապան հրեշտակ չէ ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանցիների համար: Նրանք իրենց շահերն ունեն, այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մտածում են, թե ինչպես անեն, որ հայերն ու ադրբեջանցիները լավ հարեւաններ լինեն: Միեւնույն ժամանակ, հիմա հնարավոր չէ արդեն հարցն առանց նրանց լուծել, սակայն որոշումը պետք է ընդունեն երկու պետությունները: Եվ ինձ թվում է, որ հարցի լուծման համար սեր է պետք: Մեր հերոսներն ատելությամբ չեն հերոսներ դարձել, այլ իրենց հայրենիքի, ծնողների, կանանց եւ երեխաների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ: Մեծ սեր է պետք եւ՛ նրանց` ադրբեջանցիներին, եւ՛ մեզ` հայերիս:
Զրույցը` Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻ
ԳԱՅԼԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՔԱՂԱՔ
Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ...ՉԵՆ ԴԻՄԵԼ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ...ՄԵՐԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, ...«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»
2
«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից ...«ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի երիտասարդական պլատֆորմ» ՀԿ նախագահ
Նուրեդին Բաբաեւը եւ Կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան
- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց ...ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ ՀԻՆ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ
Մասնագետները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնավ են ու տաք: Ամեն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում ...ՊԱՀՔԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ
Սնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի: Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու ...ԳՈՒՅՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՆԳ ԿԱՆՈՆՆԵՐ
Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս. արդյոք այս փողկապը սազո՞ւմ է վերնաշապիկի հետ, կամ այս տաբատն` այս բլուզի: Այս հարցերի պատասխանները կախված են միայն մեկ հանգամանքից` դա գույնն է: - Միշտ պետք է հիշել, ...ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է ...ՆԱԽԱԳԻԾ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Մենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն ...ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն ...ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ ...10.000 ԱՅՑԵԼՈՒ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ
«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Մանդատները բաժանեցին անբաններին «Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ
Այսօր Հայաստանում տեղի են ունենում կրթական մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն ստեղծել բարձրագույն կրթական համակարգ: Այդ բարեփոխումներից մեկը Բոլոնիայի գործընթացն է, որն ընդունվել է 1999թ., եւ որին ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՏասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ...ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` ...ՄՈՍԿՎԱՅԻ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԸ» ԵՐԵՒԱՆԻՆ
Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, ...ՀԱՐՑՈՒՄ՝ ԸՍՏ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ
«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում ...ԱՅՍՕՐ ԳՐԱՎՈՐ ԿՀԱՆՁՆԻ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու ...ԲԱՔՎՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան ...ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵԼ
Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, ...ՆԿԱՐԱԾ ԹԻԹԵՌԸ ՆԵՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Անցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
- Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։
- Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության ...ԼԵՒՈՆ, ՏԻ ՆԵ ՊՌԱՎ
Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։
Ռուսական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր ...«ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԷԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները: ...ԿՈՇՏ ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի ...«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԷԼ ԱՄՓՈՓԵՑ
«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս ...«ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱԼՈՒ ԵՐԿԱԹՅԱ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու ...ՀԱՍՆԵԼ ԵՒ ԱՆՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ ...«ԱՆՀԵՏԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ»
Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
6Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ...ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ
6Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

