
«ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»
- Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Միավորվելու հավանականությունն ՕԵԿ-ականները դրանից առաջ էլ մի քանի անգամ չէին բացառել: Սակայն դրանք ընկալվում էին որպես հերթապահ ու սովորական հայտարարություններ: Բայց փետրվարի 1-ին Վանաձորում այդ մասին հայտարարեց նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան միավորման մասին խոսակցություններն ավելի ակտիվացան: Հիշեցնենք, որ Վանաձորում Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասել էր. «Մարդիկ, ովքեր մտահոգվում են այս երկրի մասին, միանալու են այս շարժմանը: Չի լինելու որեւէ գիտակից մարդ, որ դա չանի: Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ. ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը»: Ա. Բաղդասարյանն էլ փետրվարի 2-ին ասուլիսում հայտարարեց, որ բանակցությունները Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ շարունակվում են, որ կարեւորը միավորվելն է եւ կարեւոր չէ, թե ով` ում կմիանա, եւ այլն: Իսկ փետրվարի 3-ին Ա. Բաղդասարյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում արված վերոնշյալ հայտարարությունը զգալիորեն մեծացրել էր հետաքրքրությունն այդ հանրահավաքի նկատմամբ, մանավանդ, որ հանրահավաքից 1-2 օր առաջ Ա. Բաղդասարյանը հայտարարում էր, թե հանրահավաքի ընթացքում կարեւոր քաղաքական հայտարարություն է անելու: Անգամ հանրահավաքի օրը, երբ փողոցներում շրջող մեքենաներից բարձրախոսով իրազեկվում էր, որ այդ օրը հանրահավաք է լինելու, դարձյալ նշվում էր, որ կարեւոր հայտարարություն է արվելու: Հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներում էլ նշված կարգախոսը հիշեցնում էր Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական կարգախոսներից մեկը: Սակայն ակնարկվող միավորման մասին հայտարարություն լսելու ակնկալիքով հրապարակ եկած մարդիկ այդպես էլ հստակ բան չիմացան: Ի դեպ, հանրահավաքին մասնակցել են տասնյակ-հազարավոր մարդիկ: ՕԵԿ-ը նրանցից շատերին տարբեր մարզերից ավտոբուսներով հրապարակ էր հասցրել, սակայն, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, եղել են նաեւ բազում դեպքեր, երբ ավտոբուսները կանգնեցվել են Երեւանի մատույցներում, ու մարդկանց թույլ չեն տվել մասնակցել հանրահավաքին: «Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ է: Դրա կոնկրետ վկայությունը՝ ուղիղ 21 բնակավայրերից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին»,- հանրահավաքի ընթացքում հայտարարել է Ա. Բաղդասարյանը: Նա վստահեցրել է. «բոլոր ճնշողներին պատժելու եւ դատելու ենք»: Իսկ հավաքվածներից շատերին հետաքրքրող՝ Լ. Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու հարցի մասին Ա. Բաղդասարյանը հանրահավաքի իր ելույթում, ըստ էության, ասաց այն, ինչ նախորդ օրվա ասուլիսում. «Ես համոզված եմ, որ այս բազմահազարանոց հանրահավաքին վաղը միանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրում՝ արժանապատիվ կյանքով: Այսօր շատ է խոսվում, թե ով` ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով` ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է: Մենք այսօր գտնվում ենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ: Մենք դիմում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգվածներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելությունից, ովքեր ուզում են վերջ դնել այս անօրեն վիճակին, պետք է համախմբվել: Ով` ում կհամախմբվի՝ ցույց կտա ժամանակը, ցույց կտան բանակցությունները: Բայց ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացու պատիվ կբերի՝ միանալ մեզ եւ փոխել այս անօրեն համակարգը»: Իսկ ժամանակն այնքան էլ երկար չէ. փետրվարի 9-ը վերջին օրն է, երբ թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» խոստանում է ընթացիկ շաբաթվա ընթացքում վերջապես վերջնական որոշում կայացնել թեկնածուներից մեկին սատարելու մասին: Հայտնի է նաեւ, որ փետրվարի 9-ին Ազատության հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրան աջակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ հանրահավաք է կայանալու: Չի բացառվում, որ հնարավոր միավորման մասին հայտարարվի հենց այդ հանրահավաքի ընթացքում: Նման հնարավորությունը երեկ, ըստ էության, չբացառեցին ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Բաղդասարյանի թիմում:

Հ.Գ. ՀՀ Ոստիկանությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է փետրվարի 3-ին Ա.Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի այն հայտարարությունը, թե Ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող մարդկանց՝ կանգնեցնելով ավտոբուսներն ու իջեցնելով նրանց, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին։ Ըստ հայտարարության՝ Հ. Մարգարյանը չի նշել, թե ո՞ր երթուղու, ի՞նչ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոբուսներ են կանգնեցվել, ովքե՞ր եւ ո՞ր պահակակետերում են կանգնեցրել ավտոբուսները, ո՞ր մարզից եկող ՕԵԿ-ի կողմնակիցներին են իջեցրել մեքենաներից, եւ այլն։ «Եթե կան այդպիսի փաստեր, ապա ինչո՞ւ չեն տրամադրվում իրավապահ մարմիններին` համապատասխան ընթացք տալու համար: Ոստիկանությունը հայտարարում է, որ նման փաստեր չկան, դրանք մտացածին են: Նկատենք, որ քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունը ստիպված է շարունակաբար հանդես գալ ՕԵԿ-ի, այսպես ասած, «փաստարկների» հերքումով։ Եվ այս անգամ էլ արվել է հերթական` իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը: ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, չի կարողացել ապահովել հանրահավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակ եւ ընդամենը 6 հազար համակիրներ հավաքելու իրողությունը փորձում է բացատրել ոստիկանության հորինված «խոչընդոտումներով»: ՀՀ Ոստիկանությունը կրկին կոչ է անում` ոստիկաններին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ եւ արհեստական լարվածություն չհրահրել, ինչը չի բխում հասարակության եւ ընտրողների շահերից։
ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ
Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` ...ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում ...«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»
Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:
- Երբեւէ հայերի ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության ...ՕՐԵՆՔՈՎ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը
Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե ...«ՈՉՄԻՏԵՂԻՑ՝ ՍԻՐՈՎ»
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված ...ՏԻԵԶԵՐՔԸ «ԲԻԹԸԼԶ» ԿԼՍԻ
Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա ...ԱՐՀԱՄԱՐՀԱԾ ՈՒՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Արդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ ...ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ ...ՏԵՂ ՉԳՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու ...ՉՎԵՐԹ` ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ-ԴԱՍԻ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք: Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ...ԵՐԲ ՋՐԱՉԱՓՈՎ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի ...«ՄԻ ԱՐԱՏԱՎՈՐԵՔ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ...ԱՐԱ ՎԱՅ, ՎԱՅ...
Արամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս ...ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՌԱՊԱՏԿԵԼ
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Որոշվել են փետրվարի 15-23-ը Մեքսիկայի Մորիլիա եւ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 7-ն Իսպանիայի Լինարես քաղաքում կայանալիք Մորիլիա-Լինարես շախմատի միջազգային մրցաշարի բոլոր 8 մասնակիցները: Մրցաշարին մասնակցելու ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆՊաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից: ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ 1990 ԹՎԻՑ ԾՈՄ Է ՊԱՀՈՒՄ»
«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ...ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, ...«ԿԱՆ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՆԱՅԵԼ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ»
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
- Պարոն դեսպան, դուք աշխատանքային մեծ ...«ՆԱԽԱԳԱՀԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՄԺ ԴԱՐՁՆԵԼԸ ՉԷ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ ...«ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆԸնդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ ...ՈՒԶՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵ՞Տ ԴԱՌՆԱԼ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ ...ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք, ԿՈՐՑՐԱԾ ՇԱ՞ՆՍ, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ
Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն ...ՈՉ ՄԻ ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն ...ՍԵԶՈՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ ...8 ՄԼՆ-Ը ԿՈՐԱՎ
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը ...ԵՎՍ 570 ԸՆՏՐՈՂ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի ...ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ՆՈՐԸ
Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել ...ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

