
ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
- Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, անարդարությունների, կոռուպցիայի դեմ, անկիրթ են եւ այլն, եւ այլն: Արժե նաեւ մտածել, թե իսկ ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն եւ ովքեր թե՛ իրենց անձնական օրինակով, թե՛ ի պաշտոնե պատասխանատու են, որ երիտասարդները կյանքի հանդեպ այսքան սպառողական, պասիվ դիրքորոշում չունենան: Ովքե՞ր են մեր ժամանակի հերոսները, հեղինակությունները, որոնց անունը, անգամ` նրանց թիկնապահների անունը յուրաքանչյուր երիտասարդի շուրթերին է: Մարդիկ, որոնք իրենց տգիտությունից ու ապաշնորհությունից չեն բարդույթավորվում, մասնակցում են երկրի կառավարմանը եւ, որ ամենավտանգավորն է, իդեալ են շատուշատ երիտասարդների համար: Շատերի, բայց ոչ բոլորի: Մասնավորապես՝ ռեժիսոր, դերասանուհի եւ, ի վերջո, շատ երիտասարդ մի աղջնակի` Լիլի Էլբակյանի համար:

- Լիլի՛, զրույցը սկսենք այսպես` դուք հետեւո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին:
- Եթե ասեմ` շատ բուռն հետեւում եմ, սուտ կլինի: Կարելի է ասել` տեղյակ եմ, թեեւ կարծում եմ` արվեստագետին պիտի՛ որ անհանգստացնի իր երկրի քաղաքական կյանքը: Ես, որպես սկսնակ արվեստագետ, հետաքրքրվում եմ, բայց չեմ խորանում:
- Շուտով նախագահական ընտրություններն են: Ծանո՞թ եք` քանի թեկնածու է առաջադրված, ովքեր են:
- Ոչ: Չգիտեմ` քանի թեկնածու կա: Մի քանիսին գիտեմ միայն: Գիտեմ Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգե՜ն...ըը... ազգանունը չգիտեմ:
- Թեեւ ձեր հետաքրքրությունների շրջանակից քաղաքականությունն օբյեկտիվորեն դուրս է, ամեն դեպքում, արդեն ունեք ընտրելու իրավունք եւ փետրվարի 19-ին պետք է ընտրություն կատարեք: Որոշե՞լ եք` ում պետք է ընտրեք եւ ինչո՛ւ հենց այդ մեկին:
- Ճիշտն ասած, դեռ չեմ կողմնորոշվել, բայց ում էլ ընտրեմ, պիտի հաշվի առնեմ նրա մարդկային, բարոյական հատկանիշները եւ, թե ինչ տեսիլք ունի ինքը Հայաստանի եւ մեր ազգի ապագայի հետ կապված: Անկեղծ, դեռ չեմ կողմնորոշվել:
- Հաշվի առնելու համար այս կամ այն թեկնածուի բարոյական կամ մարդկային հատկանիշները, պետք է թեկուզ վիզուալ, այսինքն` դեմքով, ճանաչել նրանց, ծանոթանալ նրանց ծրագրերին: Թեկնածուները, ասեմ, ինն են եւ նրանցից յուրաքանչյուրն իր ծրագրում որոշակի խոստումներ ունի նաեւ ուղղված երիտասարդությանը: Ի՞նչ եք կարծում, մեր ապագա նախագահը երիտասարդության կյանքում ի՞նչ կարող է կամ ի՞նչ պետք է փոխի:
- Կուզենայի, որ մեր երիտասարդությունն ունենար բարոյական կոդեքս եւ հետեւեր դրան: Մանկուց ինձ սովորեցրել են` երբ հարվածում են մի այտիդ, մյուս այտդ էլ պարզիր: Նկատի ունեմ քրիստոնեական սկզբունքները: Ես տեսնում եմ, որ բոլորը փորձում են միմյանց տակ փոս փորել, եւ յուրաքանչյուրը մտածում է միմիայն իր անձի մասին: Կարծում եմ` իդեալական նախագահը նա կլինի, ով կմտածի ուրիշների մասին եւ, իր անձը մի կողմ դնելով` կծառայի ժողովրդին եւ ոչ թե ժողովրդին կծառայեցնի իր նպատակներին: Եվ նախագահը պետք է լինի օրինակ բոլորի համար: Եվ այդ ժամանակ ժողովուրդն էլ կծառայի իրեն: Չէ՞ որ ամեն բան փոխադարձ է:
- Ժամանակակից երիտասարդության մասին գնահատականներն այնքան էլ ոգեւորիչ չեն: Ձեր հասակակիցների հասցեին հնչող քննադատությունն ընդունո՞ւմ եք:
- Երիտասարդությունը հիմա, իմ կարծիքով, չունի իդեալներ, չկան անհատներ, որոնց հետեւից պատրաստ է գնալ: Էժանագին բաները, որ այսօր ցուցադրվում են, այդ սերիալները, մյուս հաղորդումները... Մեր երիտասարդությունը կախված չէ գրականությունից, շատ չի կարդում: Թեեւ մութ ու ցուրտ տարիներին չէինք էլ կարող կարդալ: Բայց ես հավատում եմ, որ կգա մի սերունդ, մեզնից հետո, որն ավելի կպած կլինի գրքերին ու կունենա ինչ-որ իդեալներ, որոնց կցանկանան հետեւել: Հիմա կոմպյուտերային դար է, եւ յուրաքանչյուրը փակված է իր մեջ: Սա լուրջ խնդիր է: Չկան մարդկային ջերմ հարաբերություններ, չկա ընկերություն: Այն ընկերությունը, որը եղել է թեկուզ մի քանի տարի առաջ, ես հիմա չեմ տեսնում: Ժամանակը, ճիշտ է, առաջ է գնում, բայց դրանից մարդկային հարաբերությունների որակը չի լավանում: Չգիտեմ, ինձ թվում է` համատարած էգոիզմն է այս ամենի պատճառը:
- Դուք ընտրել եք ռեժիսորի, դերասանի մասնագիտությունը, ինչը Հայաստանի պարագայում փոքր-ինչ անոմալիկ է: Հնարավո՞ր է կյանքի կոչել որեւէ հետաքրքիր գաղափար, միտք` որպես ռեժիսոր: Դերասաններն էլ իրենց մասնագիտական հմտությունը ռեալիզացնում են սերիալներում կամ հումորային հաղորդումներում:
- Ինձ նույնիսկ թվում է, որ այս մասնագիտությունն ընտրել եմ ծնված օրվանից, քանի որ մեծացել եմ թատրոնում, եւ ուրիշ մասնագիտության մեջ ինձ չէի պատկերացնում: Իհարկե, շատ դժվար է, որովհետեւ բոլորս գիտենք, որ թատրոնների վիճակը լավ չէ: Չնայած` կարծում եմ, կգա մի ժամանակ, երբ կլինի արվեստի սով: Այդ սովն արդե՛ն սկսվել է: Մեր մեծերից հետո մի տեսակ անջրպետ է առաջացել, եւ մարդիկ չեն գնում թատրոն: Ավելի հեշտ է նստել տանը, դիտել հեռուստացույց ու չգնալ թատրոն: Համենայնդեպս, ես ու իմ կուրսի ընկերներն ու նրանք, ովքեր հիմա սովորում են, շատ գունեղ ապագա են պատկերացնում թատրոնի համար: Չգիտեմ, որքան է իրատեսական մեր լավատեսությունը, բայց, այնուամենայնիվ... Ես ինքս գլուխս կախ աշխատում եմ, չեմ ընկնում ո՛չ փառքի, ո՛չ որեւէ այլ բանի հետեւից: Ուղղակի սպասում եմ, որ մի օր մարդիկ կունենան թատրոնի կարիքը: Թատրոնն այն տեղն է, որտեղից ասվում են ճշմարտություններ: Գուցե թատրոնում ֆինանսական մեծ հաջողությունների առումով հեռանկարներ չկան, բայց, կարծում եմ, ինչ-որ մի բան իմ ներկայությունը թատրոնում կտա: Գոնե ինձ: Այստեղ ես ինքս եմ լցվում հոգեւոր պաշարով եւ կարողանում եմ ստիպել մարդկանց` մտածել կարեւոր բաների մասին: Սա արդեն լավ է:
- Դուք նշեցիք, որ երիտասարդները գիրք չեն կարդում: Դուք, որքան հասկացա, այն երիտասարդներից եք, որոնք կարդում են: Ի՞նչ եք հատկապես կարդում:
- Ես անչափ շատ եմ սիրում Դոստոեւսկի, Ցվեյգ: Սիրում եմ հոգեբանական գրականություն: Մեծերին եմ սիրում: Հայերից շատ եմ սիրում Գուրգեն Խանջյան: Դե՜, դասականներից` Հովհաննես Թումանյան: Եղիշե Չարենցի համար խելագարվում եմ: Ինձ թվում է, որ բոլորը մարգարեացել են. եթե Դոստոեւսկու, Տոլստոյի գործերը կարդանք, կտեսնենք ոչ միայն մեր ժամանակներն, այլեւ այն, ինչ լինելու է մեզնից հետո:
- Նշեցիք, որ թատրոնում այսօր ֆինանսական հաջողությունների առումով մեծ հեռանկարներ չկան: Եվ, թերեւս, դա է պատճառը, որ դերասաններն այսօր իրենց նետում են շոու-բիզնես, երգում են, պարում, սերիալներում են նկարահանվում:
- Ես շատ վատ եմ վերաբերվում դրան: Ինքս էլ վերջերս նկարահանվեցի Արսենի տեսահոլովակում: Արսենը խաղում է մեր թատրոնում եւ հրաշալի դերասան է: Ինքն իմ ընկերն է, եւ դրա համար էլ համաձայնել եմ իր տեսահոլովակում նկարահանվել: Եթե առիթ լինի, եկեք, նայեք. «Մողեսում» հրաշալի խաղում է: Իսկ նրանց, ովքեր պրոֆեսիոնալ կրթություն են ստացել եւ էժանագին բաներ են անում, ես դեմ եմ: Գուցե իդեալիստական հայացքներ ունեմ, բայց ես ինքս մերժում եմ նման առաջարկները: Արդեն մերժել եմ մի քանի առաջարկներ` խաղալ սերիալներում, ընդ որում` գլխավոր դերերում, խոստանում էին փառք, փող եւ այլն: Մերժել եմ, որովհետեւ հասկացել եմ, որ այդ ամեն ինչն անցողիկ է: Նրանց չեմ մեղադրում. մարդիկ գումար են վաստակում, շատ դժվար է, բայց, իմ կարծիքով, զինվորները նրանք են, ովքեր գնում են մինչեւ վերջ:
- Հոգեբանները հատուկ ուսումնասիրության են ենթարկել դիմակի, դիմակահանդեսների դերը, նշանակությունը: Ըստ այդմ, դիմակահանդեսները, դիմակ կրելը մարդկանց լիցքաթափում է: Մարդիկ դիմակներով իրենց ավելի անկաշկանդ են զգում, ասում են այն, ինչ կդժվարանային ասել առանց դիմակի, անում են այն, ինչ առանց դիմակի երբեւէ չէին անի: Ի՞նչ եք կարծում, մարիոնետների միջոցով ավելի հե՞շտ է ասել ճշմարտությունը:
- Ես ինքս տիկնիկ չեմ խաղացնում, բայց բեմադրում եմ ներկայացումներ, տիկնիկի խոսքերով ավելի հեշտ է ասել ճշմարտությունը, եւ, ընդհանրապես, դերասանը երեւի այն դիմակն է, այն միմոսն է, որը կարողանում է ասել ճշմարտությունը:
- Լսո՞ւմ եք հայկական էստրադա, եւ ովքե՞ր են ձեր սիրելի երգիչները:
- Ես ինքս ռոքի, ջազի սիրահար եմ: Բայց մեր էստրադայից հավանում եմ Անդրեին, Սիրուշոյին:
- Լիլի՛, ձեզ որքանո՞վ են հետաքրքիր ժամանակակից երիտասարդները: Ո՛չ նրանք, որոնց դուք եք ընտրում` շփվելու, բարեկամություն անելու նպատակով, այլ նրանք, ում տեսնում եք փողոցներում:
- Չեմ կարող ասել, որովհետեւ նրանք շատ տարբեր են: Կան խելացի էրեխեք, կան, մեր լեզվով ասած` «քյարթուներ», որոնց լավ չեմ վերաբերվում, քանի որ նրանք առաջնորդվում են գայլային օրենքներով: Ես ինքս խուսափում եմ այդպիսի մարդկանցից: Ճիշտն ասած, մարդու մեջ ինձ համար ամենակարեւորը նրա ընդունած արժեքներն են եւ սիրտը: Գուցե արտաքինից այդպես են, սակայն ներսից ավելի՞ փափուկ են: Գուցե դա նրանց ինքնապաշտպանական դիմա՞կն է: Չգիտեմ: Ես խուսափում եմ այդպիսի մարդկանցից: Եթե կարողանամ, կօգնեմ, բայց նրանց հետ շփվել չեմ ձգտում:
- Դուք նշեցիք, որ սիրում եք ռոք երաժշտություն: Ռոքն ինքը պայքար է, ընդվզում: Սակայն այսօր մեր երիտասարդները մի պասիվ, անզոր զանգված են հիշեցնում, որոնք չունեն պատվեր իշխանություններին, որոնք ի վիճակի չեն իրենց իրավունքները, շահերը պաշտպանելու նպատակով փողոց դուրս գալ, ցույցեր անել եւ այլն:
- Երիտասարդությունը չունի իդեալներ, սկզբունքներ: Ցո՜ւյց... Գուցե ես ինքս էլ համարձակություն չունենայի ցույց անել, որովհետեւ այսօր համատարած անտարբերությունը քեզ չի թողնում համարձակ քայլ անել: Ես կարող եմ ցույց անել իմ թատրոնում, բայց փողոց չեմ կարող դուրս գալ: Ախր, երիտասարդությունը չգիտի՝ ինչ է ինքն ուզում: Բոլորն ինչ-որ բաներ են խոսում, բայց ոչ ոք չունի միասնական գաղափար, դրա համար ես չեմ կողմնորոշվում նախագահի ընտրության հարցում, որովհետեւ չկա մեկը, որին կարողանաս հետեւել: Այսօր ժողովրդին ի՞նչ է պետք, որ նրանք ինչ-որ բանի հավատան: Բայց մեր ժողովրդի մեջ այնքան է կոտրված հավատը, բոլորն այնքան հուսահատված են, քանի որ ղեկավարները խոստանում են եւ իրենց խոստումը չեն կատարում:
- Շատերն իրենց ապագան արտասահմանի հետ են կապում:
- Ես մտածում եմ, ավելի լավ է՝ իմ երկրում սեւ հաց ուտեմ, քան գնամ արտասահման եւ լավ ապրեմ: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ես գտել եմ այն ուղին, որով կարող եմ ապրել այստեղ: Եվ լավ չեմ նայում այն մարդկանց, որոնք փախչում են իրենց երկրից: Ինքդ քեզնից ոչ մի տեղ չես փախչի:
- Դուք նշեցիք, որ երիտասարդները կոմպյուտերային կախվածության մեջ են: Դուք չունե՞ք կոմպյուտեր եւ ինտերնետում ժամերով չե՞ք կորչում:
- Ես ունեի կոմպյուտեր, բայց այն ուղարկեցի թատրոն, որովհետեւ հասկացա` եթե մտնեմ այդ աշխարհ, դա ինձ հեռու կտանի: Ինձ դա գրավում էր, եւ ես երեկոյան մտնում էր չատ. դա այնպիսի տեղ է, որտեղից ոչ մի կերպ չես ցանկանում դուրս գալ: Այնպիսի տպավորություն է, որ տանը կա ինչ-որ մեկը, որից դու անընդհատ կախման մեջ ես: Ես ազատության կողմնակից եմ, եւ երբ ինձ կոմպյուտեր է պետք լինում, գալիս եմ թատրոն:
- Դուք զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեցիք «ճշմարտություն» բառը: Իսկ, ըստ ձեզ, ի՞նչ է ճշմարտությունը:
- Ճշմարտությունը միանշանակ Աստված է: Ինձ համար ամենակարեւոր սկզբունքը սա է՝ սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ: Այս պատվիրանի մեջ կան բոլոր պատվիրանները: Ես չեմ կարող ասել, թե գնահատելով այս պատվիրանը՝ ես այն կատարում եմ: Բայց ես ձգտում եմ այն կատարել: Սերը շատ հարցեր է լուծում: Եթե դու սկսում ես սիրել թշնամուդ, լուծում է լինում: Գուցե բարձր է հնչում, չէ՞, բայց, հավատացե՛ք, այդպես է...
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ
Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` ...ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում ...«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»
Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:
- Երբեւէ հայերի ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության ...ՕՐԵՆՔՈՎ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը
Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե ...«ՈՉՄԻՏԵՂԻՑ՝ ՍԻՐՈՎ»
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված ...ՏԻԵԶԵՐՔԸ «ԲԻԹԸԼԶ» ԿԼՍԻ
Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա ...ԱՐՀԱՄԱՐՀԱԾ ՈՒՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Արդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ ...ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ ...ՏԵՂ ՉԳՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու ...ՉՎԵՐԹ` ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ-ԴԱՍԻ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք: Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ...ԵՐԲ ՋՐԱՉԱՓՈՎ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի ...«ՄԻ ԱՐԱՏԱՎՈՐԵՔ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ...ԱՐԱ ՎԱՅ, ՎԱՅ...
Արամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս ...ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՌԱՊԱՏԿԵԼ
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Որոշվել են փետրվարի 15-23-ը Մեքսիկայի Մորիլիա եւ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 7-ն Իսպանիայի Լինարես քաղաքում կայանալիք Մորիլիա-Լինարես շախմատի միջազգային մրցաշարի բոլոր 8 մասնակիցները: Մրցաշարին մասնակցելու ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆՊաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից: ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ 1990 ԹՎԻՑ ԾՈՄ Է ՊԱՀՈՒՄ»
«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ...ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, ...«ԿԱՆ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՆԱՅԵԼ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ»
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
- Պարոն դեսպան, դուք աշխատանքային մեծ ...«ՆԱԽԱԳԱՀԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՄԺ ԴԱՐՁՆԵԼԸ ՉԷ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ ...«ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆԸնդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ ...ՈՒԶՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵ՞Տ ԴԱՌՆԱԼ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ ...ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք, ԿՈՐՑՐԱԾ ՇԱ՞ՆՍ, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ
Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն ...ՈՉ ՄԻ ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն ...ՍԵԶՈՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ ...8 ՄԼՆ-Ը ԿՈՐԱՎ
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը ...ԵՎՍ 570 ԸՆՏՐՈՂ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի ...ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ՆՈՐԸ
Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել ...ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

