
«ՈՉՄԻՏԵՂԻՑ՝ ՍԻՐՈՎ»
- Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված են:

Բոլո՛ր դերերը։ Բանաստեղծության մեջ երեւի` տեսա Երեւանը՝ իր տերերով, տերերին` իրենց դերերով, դերերն` իրենց դեւերով։ Կամ՝ Երկիրը։ Մի՞թե ինձ էլ է արդեն թվում, թե Երկիրը հենց Երեւանն է։ Եվ Երկրի պատկերն աղոտանում է: Ինչպես աղոտանում է ուզածդ պատկերը, երբ նրա վրա ընկնող արհեստական լույսերը շատանում են: Կամ` կեղծ լույսերը: Ու ես կրկին Ոչմիտեղ եմ, այսինքն՝ Այնտեղ, որտեղ եղել եմ միշտ։
Գրե՞լ, թե՞ չգրել Ոչմիտեղից։ Գրել դեպի ո՞ւր։ Վերեւներում ոչ մի գրի կարիք չունեն, ներքեւներին գիրը չէ, որ հարկավոր է, եւ Երկրի պատկերն աղոտանում է օրեցօր։ Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ տարիների ջանքով ես ստեղծել եմ այնպիսի մի «Ես», որը ոչ վերեւների համար կա, ոչ` ներքեւների: Նրանք էլ չկան ի՛նձ համար: Ահա այսպիսի «փոխադարձ» սեր: Իմը` «Սեր` Ոչմիտեղից», որ փոխ եմ առել Բրոդսկուց: Սա կարեւոր խոստովանություն եմ համարում. գրում եմ սիրով, գրում եմ Ոչմիտեղից, ինչը թույլ է տալիս լինել ազատ, ասենք` հատկապես չտալ անուններ, որոնցից առաջ, քաղաքակրթության դրդմամբ եւ դաստիարակության զորու, համոզմունքներից անկախ, պետք է դնել «մեծարգո» բառը...
Ուրեմն` բոլոր դերերը բաշխված են: Բայց, եթե այդպես է, ինչո՞ւ խաղաղ չեն դերասանները: Ոչ ոք խաղաղ չէ: Նույնիսկ նրանք, ովքեր լուրջ դերատեր են: Մի՞թե վերաբաշխումի ժամանակն է:
Վերջ չե՞ն ունենալու այս բաշխումն ու վերաբաշխումը: Ըստ երեւույթին` ոչ, որովհետեւ գոյություն ունի նորին մեծություն «մրցակցությունը», որից առաջ, գրեթե բնազդաբար, դնում ենք «ազնիվ» բառը, հիշելով-հուշելով, որ մրցակցությունը սովորաբար անազնիվ է լինում, չտեսնելով, որ մրցակցություն բառից Դարվինի, Մարքսի ու միաժամանակ բոլոր չորս «հռոմների» ուժեղ հոտ է փչում. տեսակների ծագում, գոյության պայքար, հավերժական անտագոնիզմ, մարտահրավերներ, որոնցից վերջինը, չգիտես ինչու, համառորեն վերագրում են ինչ-որ անդեմ հազարամյակների: Այս ամենն, իհարկե, հարկավոր է թաքցնել քայլ առ քայլ անշրջելի դարձող ժողովրդավարական գործընթացներով-գորշընթացներով...
...Այն թվականները, երբ ժողովուրդը (չէ՞ ազգաբնակչությունը - Սովետին ավելի մոտիկ ժամանակ էր) ագահորեն հետեւում է խորհրդարանում հնչող յուրաքանչյուր բառին: Լեւոն Ներսիսյանն է, իր տունը, իր սեղանը, սեղանին` նիտրոգլիցերինի հաբերը` նռան հատիկների պես վառ, առանց ֆիլտրի «Pall Mall»-ը` դրսից ուղարկված: Զրույցի թեման՝ լեզուն։ Այն լեզուն, որը խառնվեց-խառնակվեց Բաբելոնում: Հին Բաբելոն, նոր Բաբելոն: Այլեւս` Բաբելոն: Հեռուստացույցը միացված է: Խորհրդարանում խոսում են: Մի պահ դարձավ դեպի խոսողը, լսեց ու... Հնչեց իր մռունչներից մեկը. «Վերջ, էս անգամ մեր մեջքը կոտրվեց»...
Ինչո՞ւ, ի՞նչ ասաց խեղճ պատգամավորը...
Ի՞նչ տեսավ Լեւոն Ներսիսյանը, որ ուրիշները չէին տեսնում ու չեն տեսնում... Ուսուցիչը սովորեցրեց, աշակերտը սովորեց: Ահա եւ ամբողջ «դժբախտությունը»: Չակերտներում, որովհետեւ դժբախտությունն ու երջանկությունը մարդուն բնորոշող երկրորդային հասկացություններ են: Ածանցյալներ են։ Առաջնայինը տեսնողն է ու չտեսնողը:
Եվ մեր մեջքը կոտրվեց։ Ես մեջքի մասին եմ ասում, ոչ թե՝ սեփականաշնորհման ու տնտեսական աճի։
Իսկ պատգամավորն, իհարկե, խոսում էր ազատությունից, եղբայրությունից, հավասարությունից: Մտքում՝ իր իմացած միակ «փիլիսոփայությունը»` կյանքը սեղան է, որը մատուցողներ չունի (ուր մնաց` մատուցողուհիներ` երկարո՜տն, բարետես)...
Ինքդ, ինքդ պիտի... վերջապես ազատվե՜լ ես, մանավանդ՝ հավասարվե՜լ, պլյուս՝ եղբայրներ ունես, այն էլ ինչպիսի՜ եղբայրներ...
- Քո շրջապատն է, որի մասին խոսք է բացվում, տականք ես անվանում...
- Խելքիդ բանը չի, մեզ տենց մարդիկ էլ են հարկավոր...
Եթե ավազակներն են խումբ կազմում, դա, բնականաբար, ավազակախումբ է, եթե տունը լցվում է ավազակներով, դա ավազակատուն է, այնպես չէ՞... Մի՞թե գաղտնիք կա այստեղ: Կարելի է շարունակել. ավազակագյուղ, ավազակամարզ, բա իհարկե՜, բա ուրիշ էլ ինչպե՞ս, ուրիշ բան որտեղի՞ց... Պատճա՞ռը. մրցակցություն է հայտարարված, Անօրեն Մրցակցություն, Պարզունակ, Ավազակաբարո Գոյության Պայքար, իսկ ավազակը մրցունակ է: Իսկ նա, ով ավելի ավազակ է, մրցունակ է առավել:
Ի՞նչ տեսավ Լեւոն Ներսիսյանը: Դեռ վաղն է երեւալու: Նրա տեսածը պարզ տեսնելու համար շատ բան հարկավոր չէ, ընդամենը ընտրություններ` նախապես ամեն ինչ արած, որ ընտրողն ընտրելու հնարավորություն չունենա, անընդհատական ճառեր բազմաթիվ բեւեռների մասին, երբ միշտ ընդամենը երկու բեւեռ է գոյություն ունեցել` հավերժական ընտրողներ եւ ընդմիշտ ընտրվողներ: Վերջիններիս համար անփոփոխ մի պայմանով` ժամանակ առ ժամանակ վերադերաբաշխում պիտի լինի...
Իսկ Երկիրը, որի պատկերն աղոտանում է օրեցօր, ահա քայլ առ քայլ, սառցակալած մայթի վրայով քայլողի պես...
www.hetq.am
- Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ
Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` ...ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում ...«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»
Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:
- Երբեւէ հայերի ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության ...ՕՐԵՆՔՈՎ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը
Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե ...«ՈՉՄԻՏԵՂԻՑ՝ ՍԻՐՈՎ»
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված ...ՏԻԵԶԵՐՔԸ «ԲԻԹԸԼԶ» ԿԼՍԻ
Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա ...ԱՐՀԱՄԱՐՀԱԾ ՈՒՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Արդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ ...ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ ...ՏԵՂ ՉԳՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու ...ՉՎԵՐԹ` ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ-ԴԱՍԻ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք: Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ...ԵՐԲ ՋՐԱՉԱՓՈՎ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի ...«ՄԻ ԱՐԱՏԱՎՈՐԵՔ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ...ԱՐԱ ՎԱՅ, ՎԱՅ...
Արամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս ...ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՌԱՊԱՏԿԵԼ
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Որոշվել են փետրվարի 15-23-ը Մեքսիկայի Մորիլիա եւ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 7-ն Իսպանիայի Լինարես քաղաքում կայանալիք Մորիլիա-Լինարես շախմատի միջազգային մրցաշարի բոլոր 8 մասնակիցները: Մրցաշարին մասնակցելու ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆՊաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից: ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ 1990 ԹՎԻՑ ԾՈՄ Է ՊԱՀՈՒՄ»
«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ...ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, ...«ԿԱՆ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՆԱՅԵԼ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ»
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
- Պարոն դեսպան, դուք աշխատանքային մեծ ...«ՆԱԽԱԳԱՀԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՄԺ ԴԱՐՁՆԵԼԸ ՉԷ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ ...«ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆԸնդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ ...ՈՒԶՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵ՞Տ ԴԱՌՆԱԼ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ ...ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք, ԿՈՐՑՐԱԾ ՇԱ՞ՆՍ, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ
Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն ...ՈՉ ՄԻ ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն ...ՍԵԶՈՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ ...8 ՄԼՆ-Ը ԿՈՐԱՎ
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը ...ԵՎՍ 570 ԸՆՏՐՈՂ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի ...ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ՆՈՐԸ
Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել ...ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

