
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»
- Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:

- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները:
Վաֆա Ջաֆարովա - Անձամբ ես հայերի հետ շփվում եմ միջազգային տարբեր կոնֆերանսների եւ սեմինարների ժամանակ, որոնք անց են կացվում Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլ վայրերում: Մեր միջեւ բավական նորմալ հարաբերություններ են ծավալվել, ատելություն չունենք միմյանց նկատմամբ: Հայերի մասին տեղեկություններ հիմնականում ստանում եմ ԶԼՄ-ներից եւ Ինտերնետից:
Նարմին Ռամազանովա - Ես հայերի հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Եթե երբեւէ նրանց հետ հարաբերություններ լինեն, ապա դրան նորմալ կվերաբերվեմ: Թշնամական վերաբերմունք կարող եմ ունենալ միայն մեր տարածքներն օկուպացրած զենքով հայերի նկատմամբ, իսկ խաղաղ մարդկանց նորմալ եմ վերաբերվում:
Ռամին Գաջիլի - Ես էլ հայերի հետ երբեք չեմ շփվել: Ինքս ծնունդով Ղարաբաղից եմ, եւ ինձ համար, իհարկե, դժվար կլինի նրանց հետ որեւէ շփում ունենալը: Բայց, միեւնույն ժամանակ, հասկանում եմ, որ մենք հայերի հետ կովկասյան երկու ժողովուրդներ ենք եւ դատապարտված ենք միասին ապրելու: Այդ իսկ պատճառով, որքան էլ որ դժվար լինի, կարծում եմ, պետք է ընդհանուր լեզու գտնենք: Չէ՞ որ պատերազմը խաղաղ մարդիկ չեն հրահրել, այլ կոնկրետ մարդիկ եւ ուժեր, որոնց նպատակը հենց այս երկու ժողովուրդներին գժտեցնելն էր:
- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը:
Ռամին Գաջիլի - Իհարկե՝ մարդու կյանքը: Եթե այս հարցին մոտենանք լիբերալիզմի տեսանկյունից, այսինքն` եթե մենք չհոգանք կոնկրետ մարդու կյանքի մասին, ապա չենք կարողանա պաշտպանել ոչ մեր հողը, ոչ էլ պետությունը: Չէ՞ որ յուրաքանչյուր պետության ամենամեծ հարստությունը նրա քաղաքացիներն են: Այդ իսկ պատճառով առաջին տեղում մենք մարդկանց շահերն ենք դնում:
Վաֆա Ջաֆարովա - Ես էլ եմ այդ կարծիքին, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել մարդկային կյանքին: Մարդիկ են ցանկացած պետության հիմնական ռեսուրսը: Իհարկե, հողն էլ է մեզ համար շատ թանկ, բայց այն դառնում է առավել արժեքավոր, եթե նրա վրա մարդիկ են ապրում: Ես հավատում եմ, որ մեր մարդիկ կվերադառնան պատերազմի տարիներին կորցրած իրենց հարազատ օջախները: Միեւնույն ժամանակ՝ ես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ, որպեսզի այլեւս զոհեր չլինեն:
- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները, բացի Ղարաբաղից, ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:
Վ.Ջաֆարովա - Մենք հայերի հետ հարեւաններ ենք եւ պարզապես դատապարտված ենք միասին ապրելու: Ոչ նրանք, եւ ոչ էլ մենք ոչ մի տեղ չենք գնալու մեր հողերից: Ես կարծում եմ, որ 10-20 տարի հետո, երբ այս անհեթեթ իրավիճակը լուծում կստանա, մենք նորից կկարողանանք խաղաղ համագոյակցել: Բայց հիմա ինչ-որ երրորդ ուժերի է պետք, որ մենք պատերազմենք: Ես լիովին համոզված եմ, որ պատերազմը ոչ մեզ, ոչ էլ նրանց պետք չէ, պարզապես նման իրադրությունը շահավետ է որոշ գերտերությունների: Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսաստանը չեն ուզում, որ մենք դարձյալ խաղաղություն ձեռք բերենք, այդ իսկ պատճառով նրանք ճակատ-ճակատի են տալիս մեր երկու ժողովուրդներին: Բայց սա քաղաքական հարց է, եւ ես չեմ ուզում մխրճվել մանրամասների մեջ: Սակայն, կարծում եմ, որ մեր ժողովուրդները երբեւիցե իրենց մեջ ուժ կգտնեն հաշտվելու համար: Կովկասը մեր ընդհանուր տունն է, եւ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրներն առանց կողմնակի օգնության:
Է. Կյազիմով - Վաֆան լիովին ճիշտ է: Այս կոնֆլիկտի լուծումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Կովկասում խաղաղություն չի ուզում: Եթե հայացք գցենք ադրբեջանցիների, վրացիների եւ հայերի պատմությանը, մշակույթին եւ սովորույթներին, ապա շատ ընդհանրություններ կգտնենք: Ուզո՞ւմ ենք դա, թե՞ ոչ, բայց մենք պարտավոր ենք միասին ապրել: Հուսով եմ, որ մենք կգանք խաղաղ համաձայնագրի, եւ ինչպես նախկինում էր, նորից կկարողանանք խաղաղ գոյատեւել:
Ն. Ռամազանովա - Ուզում եմ ավելացնել, որ եթե մենք խաղաղության չգանք, ապա ադրբեջանական երիտասարդությունը պատրաստ է պաշտպանելու իր հողերը ցանկացած ձեւերով: Կրկնեմ, որ մենք թշնամի ենք համարում զինված հայերին, այլ ոչ սովորական քաղաքացիներին. Մենք գիտենք, որ սովորական մարդիկ ոչնչում մեղավոր չեն: Դրա համար, եթե սովորական հայերը պատրաստ կլինեն մեզ հետ հաշտ ապրելու, ապա մենք էլ պատրաստ ենք նրանց ձեռք մեկնելու:
Ռ.Գաջիլի - Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դարձել է ագրեսիվ տրամադրված մի խումբ մարդկանց գերին, մարդիկ, որոնք խաղաղություն չեն ուզում: Այս քաղաքականության արդյունքում կորուստներ է կրում միայն հայ ժողովուրդը, որն արդեն իսկ դուրս է մնացել մի շարք տարածաշրջանային ծրագրերից: Սակայն, եթե հայերը հասկանան իրենց քաղաքականության սխալականությունն, ապա ապագայում նրանք կկարողանան միանալ այդ ծրագրերին: Իհարկե, ԼՂՀ-ն վերադարձնելուց եւ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո:
- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար:
Վ. Ջաֆարովա - Այս կոնֆլիկտը մեր ժողովուրդներին պարտադրել է Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ առանց նրա միջամտության՝ չենք կարող լուծել խնդիրը: Հիմա աշխարհի միայն երկու հզոր երկրները` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, կարող են ազդել Հայաստանի վրա, որպեսզի նա ազատի մեր տարածքները, բայց նրանք դա չեն անում: Դրա համար, կարծում եմ, մենք չենք կարող ընդհանուր լեզու գտնել հայերի հետ, քանի դեռ այդ երկրները չեն փոխել իրենց վերաբերմունքը կոնֆլիկտի նկատմամբ: Եթե մենք հայերի հանդեպ ատելություն չենք տածում, ապա դա չի նշանակում, որ մեր ամբողջ հասարակությունն է այդպես մտածում: Մեր երկրում մարդիկ հակված են կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելուն: Սակայն, կարծում եմ, եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ազդեն մեր երկրների վրա, ապա այս կոնֆլիկտն իր խաղաղ լուծումը կստանա:
Զրուցեց Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ
ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ
Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` ...ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում ...«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»
Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:
- Երբեւէ հայերի ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության ...ՕՐԵՆՔՈՎ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը
Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե ...«ՈՉՄԻՏԵՂԻՑ՝ ՍԻՐՈՎ»
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված ...ՏԻԵԶԵՐՔԸ «ԲԻԹԸԼԶ» ԿԼՍԻ
Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա ...ԱՐՀԱՄԱՐՀԱԾ ՈՒՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Արդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ ...ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ ...ՏԵՂ ՉԳՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու ...ՉՎԵՐԹ` ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ-ԴԱՍԻ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք: Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ...ԵՐԲ ՋՐԱՉԱՓՈՎ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի ...«ՄԻ ԱՐԱՏԱՎՈՐԵՔ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ...ԱՐԱ ՎԱՅ, ՎԱՅ...
Արամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս ...ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՌԱՊԱՏԿԵԼ
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Որոշվել են փետրվարի 15-23-ը Մեքսիկայի Մորիլիա եւ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 7-ն Իսպանիայի Լինարես քաղաքում կայանալիք Մորիլիա-Լինարես շախմատի միջազգային մրցաշարի բոլոր 8 մասնակիցները: Մրցաշարին մասնակցելու ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆՊաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից: ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ 1990 ԹՎԻՑ ԾՈՄ Է ՊԱՀՈՒՄ»
«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ...ՎԱՆ ԴԱ՞Մ, ԹԵ՞ ՎԱՆ ԳՈԳ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, ...«ԿԱՆ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՆԱՅԵԼ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ»
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
- Պարոն դեսպան, դուք աշխատանքային մեծ ...«ՆԱԽԱԳԱՀԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՄԺ ԴԱՐՁՆԵԼԸ ՉԷ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ ...«ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆԸնդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ ...ՈՒԶՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵ՞Տ ԴԱՌՆԱԼ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ ...ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք, ԿՈՐՑՐԱԾ ՇԱ՞ՆՍ, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ
Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն ...ՈՉ ՄԻ ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն ...ՍԵԶՈՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ ...8 ՄԼՆ-Ը ԿՈՐԱՎ
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը ...ԵՎՍ 570 ԸՆՏՐՈՂ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի ...ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ՆՈՐԸ
Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել ...ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ-ԻՑ
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների ...
«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆՖՈՒՏԲՈԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»
ՔՄ-Ն 25 ԴՐԱՄՈՎ ՀՈՂ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

