
«ԵՍ ԵՐԲԵՔ ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
- Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:

Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին հավաքվածները նույնիսկ արդեն դիմում էին` պարոն նախագահով: Օրինակ, «նախագահ ջան, ղուրբանդ ըլնեմ», «Աստված քեզ օգնական»... եւ այսպես Սերժ Սարգսյանին ժողովուրդն ուղեկցում էր ավտոմեքենայից դեպի հարթակ, հարթակից` ավտոմեքենա: Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչեւ Սերժ Սարգսյանի ժամանումը մեծ համերգ էր: Ինչպես բոլոր տեղերում, այստեղ էլ, երգում էին Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աննա Խաչատրյանն ու Ֆորշը: Իսկ Շենգավիթ համայնքում` Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Հայկոն եւ Արսեն Սաֆարյանը...
Ս. Սարգսյանին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բացի թաղապետ Աղվան Գրիգորյանից, ուղեկցում էին նաեւ այդ համայնքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Սամվել Նիկոյանը: Ս. Սարգսյանը հավաքված բազմությանը, որի թիվն, ըստ կազմակերպիչների` անցնում էր 20.000-ից, խոստացավ նույնքան ակտիվ շփումների մեջ լինել նաեւ փետրվարի 19-ից հետո: «Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել եւ չեմ խուսափելու: Բազմաթիվ անգամներ ԱԺ-ում, այլ տեղերում հարցնում են` ես ինձ պատասխանատու զգո՞ւմ եմ մեր երկրի այսօրվա վիճակի համար, եւ, առանց վայրկյան իսկ կասկածելու, ես ասում եմ` այո: Ես պատասխանատու եմ զգում, որ դեռեւս մեր երկրում կան աղքատներ, որ դեռեւս մեր երկրում կան հոռի երեւույթներ... Միեւնույն ժամանակ, ես պատասխանատու եմ զգում նաեւ, որ ՀՀ-ում կա մարտունակ բանակ, որ ՀՀ-ն պաշտպանված է, եւ որ դժվարությամբ, բայց Հայաստանը կամաց-կամաց առաջ է գնում, կյանքը կամաց-կամաց լավանում է: Ես երբեք գլխիկոր չեմ մնա մեր ժողովրդի առաջ, ես երբեք չեմ անի այնպիսի բաներ, որոնք կքայքայեն մեր տնտեսությունը: Ես երբեք չեմ անի այնպիսի քայլեր, որոնց համար դուք, իմ ընկերները, իմ մերձավորները, իմ համակիրներն ամաչելու առիթ ունենան: Ես երբեք մեր ժողովրդին բաժան-բաժան չեմ անելու, ընդհակառակը»,- իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը: Ըստ թեկնածուի` «ձախողված» թեկնածուներից մեկը` տեսնելով իր հաղթանակը, լուրեր է տարածում, թե Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու դեպքում բոլոր պաշտոններում` Պաշտպանության, ԱԳ նախարարի եւ այլն, ղարաբաղցիների է նշանակելու: «Փորձում են դրանով վախեցնել մեր ժողովրդին: Անշուշտ, դա ծիծաղելի է,- հակադարձեց Ս. Սարգսյանն ու հավելեց,- Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ինձ համար նշանակություն չունի մարդու ծագումը, եւ ես որտեղացի լինելով չէ, որ 15 տարիների ընթացքում մարդկանց պաշտոնի եմ նշանակել կամ թիմ ձեւավորել: Կառավարության կազմում կան 17 նախարարներ, եւ նրանցից ոչ ոք ղարաբաղյան ծագում չունի: Կառավարությանն առընթեր 8 մարմիններ կան, որոնցից միայն մեկի ղեկավարն ունի ղարաբաղյան ծագում»: Խոսքը կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի մասին է: «Նա էլ այդ պաշտոնին նշանակվել է իր կուտակած մեծ փորձի շնորհիվ: Նա, աշխատելով ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության պետի պաշտոնում, կարողացավ իրեն դրսեւորել, այնուհետեւ նշանակվեց ՀՀ Հարկային ծառայության պետ, եւ մենք 2007թ. բյուջեն գերակատարեցինք 50 մլրդ դրամով: Այնպես որ, այստեղ նույնիսկ ինչ-որ տեղ միգուցե ղարաբաղցիներն իրավունք ունեն ինձ կշտամբելու, բայց ես այդ կշտամբանքն էլ չեմ ընդունում, որովհետեւ նրանք գիտեն, որ ինձ համար ինչ-որ մեկին որեւէ պաշտոնի նշանակելու համար երկու կարեւոր հանգամանք կա. մարդու պրոֆեսիոնալ որակն ու մարդկային հատկանիշները: Վստահեցնում եմ, որ թույլ չեմ տա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հետընթաց Հայաստանում: Ընդհակառակը, կարծում եմ, մենք դեռ տեղ ունենք ազատ խոսքը դարձնելու որպես մեր լրատվության համար պարտադիր կանոն, վարվելակերպ եւ իր մտքերն անկաշկանդ արտահայտող մարդը մեր հասարակության մեջ պետք է լինի հարգելի մարդ: Զազրախոսները, սուտ վկայություն տվողները, բանսարկուներն իրենց տեղը պետք է զիջեն ուղիղ խոսք ասողներին: Երբեք թույլ չեմ տա, որ մեր տնտեսության շարունակական զարգացումը կանգ առնի»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Քաղաքականությունն անբարոյականություն չէ
Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպումը նույնպես բազմամարդ էր: Այստեղ էլ Ս. Սարգսյանը խոսեց` ղարաբաղցիներով պետական ապարատը ձեւավորելու մասին թեկնածուներից մեկի տարածած, իր իսկ ասելով` «սուտ» լուրերի մասին: «Պետական պաշտոնում գտնվելու ժամանակ պետական հարաբերությունները միշտ փորձում եմ համեմատել անձնական հարաբերությունների հետ, եւ համարում եմ, որ այն ղեկավարը, այն պաշտոնյան, ով չի կարողանում շփվել ժողովրդի հետ, նա, ով կտրված է ժողովրդից` քոռ կոպեկ չարժե: Ընդհանրապես, երբ մարդն ընկեր, ընկերական շրջապատ չունի, ապա ինչքան էլ խելոք, հարուստ լինի` ոչինչ չարժե»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` խոստանալով երբեք ժողովրդի վստահությունն «ի չարս» չգործադրել: «Խոստանում եմ ՀՀ ամենաբարձր պաշտոնում գտնվելու ժամանակ միշտ հաշվի առնել, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ: Մարդը չի կարող մի տեղում անբարոյական լինել, մյուս տեղում` բարոյական: Մարդը չի կարող քաղաքականության մեջ անբարոյական լինել, ընտանիքում` բարոյական, մարդը չի կարող ընկերական շրջապատում բարոյական լինել, քաղաքականության մեջ` անբարոյական: Ես այսպիսի մոտեցումներով եմ առաջնորդվում եւ առաջնորդվելու: Տարբեր թեկնածուներ են այստեղ գալիս, եւ այդ մարդկանց ներկապնակում միայն մեկ գույն կա` սեւը, եւ, իրոք, այդ մարդիկ երեւի մեղավոր չեն, որովհետեւ եթե քո ներկապնակում միայն մեկ գույն է, դու չես կարող այլ գույն օգտագործել: Պետք է ասելիք ունենաս, որպեսզի գաս-հանդիպես մարդկանց հետ ու ասես` ես սա անելու եմ, իսկ սա` ոչ: Աստված մի արասցե, եթե ձախողումներ ունենամ, երբեք դրանք չեմ արդարացնելու ուրիշների գործունեությամբ: Երբեք մեր տնտեսությունը չեմ քայքայելու ու հետո գամ-ասեմ, որ այս տնտեսությունը պետք է քայքայվեր: Ոչ մի պարագայում չեմ թույլատրելու, որ իշխանություններն անտարբերության մատնեն մեր ժողովրդի պրոբլեմներն ու ակնկալիքները: Գալու եմ նորից ժողովրդի մոտ ու ասեմ՝ այո՛, այս պրոբլեմը կա, եւ այն կարող ենք լուծել մեկ, երեք, հինգ տարում, բայց երբեք չեմ խուսափելու դրա մասին խոսելուց»,- ասաց նա: Ս. Սարգսյանի հավաստմամբ` նորմալ մարդը պետք է խոստանա այն, ինչ կարողանալու է կատարել, որովհետեւ մարդը, որն ակնկալիքներ ունի բարձր դիրք զբաղեցնելու, իրավունք չունի հետո ասել` կներեք, իմ հաշվարկները սխալ էին: «Իմ հաշվարկները համընկնում են մեր հնարավորությունների հետ, ունենք հնարավորություն կարճ ժամանակ հետո ապրելու ավելի լավ»,- վստահեցրեց նա: «Խնդրում եմ` լինելով նախագահ՝ մեր հույսերը չխորտակեք, էն մութ տարիները, որ Լեւոնի ժամանակ ապրել ենք` չապրենք էդ տարիները»,- Շենգավիթ համայնքում` դիմելով Ս. Սարգսյանին, ասաց մի տարեց կին: Ի պատասխան՝ Ս. Սարգսյանն էլ ասաց. «Եթե ես որեւէ գործողությամբ ձեր հույսերը չիրականացնեմ, ուրեմն ես աշխարհի ամենավատ մարդն եմ»:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- Պեղված հայեր։ Յուսուֆ Քարշ, լուսանկարիչ, ով կարողացավ «խլել» Ուինսթոն Չերչիլի սիգարը։
- Կանայք՝ բիզնեսում։ Հայաստանցիներն առաջին անգամ «Mars» եւ «Snickers» են ...ՎԻԿԸ ԵՒ ՅՈՒՐԻՆ` ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում ...2007-Ի ՄՈԴԱՅԻԿ ԱՆՈՒՆՆԵՐԸ
2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված ...13 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության ...100 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել ...«ՀԱԼԱԼ Ա ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՐԱՄ ՊԱՊԸ
Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս ...ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ
Բոհումիլ Հրաբալ
Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։ ...«ԳԵԼԼԱՓԻ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը: ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈ՞ՒՐՍ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ
Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի ...ԹՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների ...ԿԵՂԾԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: ...ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» ...ԲՆԱԿԱՐԱՆ ԵՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ ...ՍՈՒՐԲ-ՍՈՒՐԲ
«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության ...ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում ...«ՉԿԱՇԱՌՎԵՔ, ՀԵՏՈ ՔԹՆԵՐԻՑԴ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ»
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:
Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների ...ԳԱՎԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` ...ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ
1
«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով
ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ասում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն ...ՉԵՆԹԱՐԿՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել ...«ԵՍ ԵՐԲԵՔ ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:
Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին ...ՄԱԿ-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին:
...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈ՞Վ
Պետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՄԻՋԱԴԵՊ ԾՈՎԱԿՈՒՄ
Երեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը ...ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ
Անցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՄԵՂԱԴՐԵԼ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա ...
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՆ ՈՒ ԻԴԵԱԼԸ
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...
«ԻՆՁ ՄԻՇՏ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

