
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ են հետաքրքրել եւ զարմացնել օտարերկրացիներին՝ ամեն անգամ ցուցադրելով ընտրակեղծարարության ոլորտի հերթական նվաճումները։

Ավելին, պրն Պրեսկոտն արդեն իսկ զարմացած է՝ ասելով, որ մեր ընտրական տեղամասերում այնքան շատ մարդ է լինում, որ դրանք նմանվում են երկաթգծի կայարանների։ Նա նշել է նաեւ անհամաչափ լուսաբանման մասին։
Ընդ որում, անգլիացի Ջ. Պրեսկոտը Հայաստանում շատ կարճ ժամանակ է անցկացրել, իր աչքով չի տեսել այն, ինչ կատարվում է ընտրությունների օրը եւ հաջորդ օրերին։ Նման բաները Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ պրն Պրեսկոտին շատ կզարմացնեն։ Տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը լավագույն ապացույցն է, թե որքա՜ն մեծ կարող է լինել նրա զարմանքը։ Հանդիպումներից մեկի ժամանակ մի երիտասարդ ձվով հարվածում է Պրեսկոտին։ Վերջինս հարձակվում է երիտասարդի վրա, եւ կռիվ է սկսվում։ Հետաքրքիրն այն է, որ ոստիկանները միանգամից վրա են տալիս ոչ թե երիտասարդին, այլ փոխվարչապետին։ Այս կադրերը բազում անգամներ ցուցադրվել են հեռուստատեսությամբ։ Ովքեր ձեռքի տակ ինտերնետ ունեն, կարող են դիտել այս հասցեով՝ http://www.youtube. com/watchգv=VRQDnGTcc4A։ Ճիշտ է, երիտասարդին հետո ձերբակալել են, բայց շուտ էլ ազատ են արձակել։ Հիմա պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկը ձվով հարվածեր Պրեսկոտի հայաստանցի կոլեգային։ Եթե պատկերացնեք, ապա մոտավոր պատկերացում կկազմեք նաեւ Հայաստանի եւ Անգլիայի տարբերության՝ հետեւաբար՝ նաեւ Ջ. Պրեսկոտի զարմանքի չափի մասին։ Ընդ որում, արտասահմանցիները շատ բաների վրա են զարմանում, պարզապես չեն արտահայտվում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է չզարմանալ, եթե 2006-ին «Transparency International»-ի համաձայն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը իշխանություններին համարում է կոռումպացված, 2007-ի խորհրդարանական ընտրություններին «ընտրում» է նույն իշխանությանը, իսկ 2008-ին՝ ըստ մերօրյա մարգարե Ահարոն Ադիբեկյանի, պատրաստվում է մեկ փուլով ընտրել իշխանական թեկնածուին։ Մնում է գուշակել՝ ո՞վ է ավելի շատ զարմացնում արտասահմանցիներին՝ Ահարոն Ադիբեկյա՞նը, թե՞ հայաստանյան էլեկտորատը։ Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանի եւ մյուս սոցիոլոգների տեսակետներին (երբ նախապատվությունը միշտ տրվում է իշխանության ուժերին) սովոր հայ ընտրողներն էլ իրենց հերթին կարող են զարմանալ արտասահմանցիների վրա։ Օրինակ, բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մեզ համար արտասովորն այստեղ թեկնածուների հնարավորություններն են՝ դեմոկրատների (փաստացի ընդդիմության) թեկնածուի հաղթանակը գնահատվում է 1.35 գործակցով, իսկ իշխանության՝ հանրապետական թեկնածուի հաղթանակը՝ 2.70 գործակցով։ Պետք է նշել, որ սա ընդամենը գնահատական չէ՝ բուքմեյքերական ընկերությունները գործ ունեն ռեալ գումարների հետ։ Նրանք գրեթե համոզված են, որ հաղթելու է ընդդիմությունը, այլապես մեծ գումարներ կկորցնեն։
Պատկերացնո՞ւմ եք Հայաստանում նման վիճակ՝ երբ բուքմեյքերական ընկերությունը ընդդիմության շանսերն ավելի բարձր գնահատի։ Դա գրեթե նույնքան անհնարին է, որքան, եթե Ահարոն Ադիբեկյանը հայտարարի, որ ընդդիմության վարկանիշն ավելի բարձր է, կամ՝ մեր փառապանծ շոու-բիզնեսի աստղերից գոնե երկուսը հայտարարեն, որ աջակցում են ընդդիմությանը, կամ, եթե «Հայլուրով» գոնե մի անգամ ընդդիմության հասցեին հեգնանքով չխոսեն։ Նման հրաշքներ Հայաստանում չեն լինում։ Եվս մի հետաքրքիր հարց է առաջանում. ինչո՞ւ հայաստանյան բուքմեյքերները հայ ընտրողներին հնարավորություն տալիս են խաղադրույք կատարել ԱՄՆ ընտրությունների վրա, իսկ ավելի շուտ կայանալիք ՀՀ ընտրությունների վրա խաղադրույքներ չեն ընդունում։ Նշենք, որ խաղադրույքներ ընդունվում էին նաեւ Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Եթե Ահարոն Ադիբեկյանը, «Գելլափը» եւ այլք հայտարարում են, որ իշխանական թեկնածուի շանսերն ավելի բարձր են, միգուցե խաղադրույքնե՞ր սահմանեին՝ իշխանական թեկնածուի հաղթանակը՝ 1.10 գործակից, ցանկացած ուրիշ թեկնածուի հաղթանակը՝ 10 գործակից։
Օրինակ, ֆուտբոլի պարագայում հայկական բուքմեյքերական ընկերությունները սովորաբար խաղադրույք չեն վերցնում, որովհետեւ վստահություն չկա։ Շատ հնարավոր է՝ ֆուտբոլիստներն ամբողջ թիմով խաղադրույք կատարեն հակառակորդի հաղթանակի օգտին եւ դիտավորյալ պարտվեն (առավելեւս, որ պարտվելը նրանցից մեծ ջանքեր չի պահանջում)։ Իսկ ընտրությունների պարագայում դժվար թե նման բան լինի։ Ավելին, «չկողմնորոշված էլեկտորատը», սթափ դատելով, խաղադրույք կկատարի իշխանության թեկնածուի վրա։ Հետո՝ հանուն իր գումարի, կգնա եւ կքվեարկի այդ թեկնածուի օգտին։ Հաղթելու դեպքում՝ կշահի եւ՛ «չկողմնորոշված» խաղադրույք կատարողը՝ գումարի տեսքով, եւ՛ տվյալ թեկնածուն՝ պաշտոնի տեսքով։ Թվում է՝ միակ տուժող կողմը կլինի բուքմեյքերական ընկերությունը, սակայն այստեղ էլ լավ լուծում կարելի է գտնել՝ շահումները կվճարի իշխանության թեկնածուի նախընտրական շտաբը՝ որոշ տոկոս թողնելով բուքմեյքերին։ Այդպես ավելի էժան կլինի, քան ընտրակաշառք բաժանելը։ Դիտորդներն էլ ոչինչ չեն նկատի եւ չեն զարմանա։ Իսկ ընտրությունները կդառնան ավելի հետաքրքիր՝ հաշվի առնելով ազարտը։ Միգուցե անե՞ն, դեռ ահագին ժամանակ կա...
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- Պեղված հայեր։ Յուսուֆ Քարշ, լուսանկարիչ, ով կարողացավ «խլել» Ուինսթոն Չերչիլի սիգարը։
- Կանայք՝ բիզնեսում։ Հայաստանցիներն առաջին անգամ «Mars» եւ «Snickers» են ...ՎԻԿԸ ԵՒ ՅՈՒՐԻՆ` ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում ...2007-Ի ՄՈԴԱՅԻԿ ԱՆՈՒՆՆԵՐԸ
2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված ...13 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության ...100 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել ...«ՀԱԼԱԼ Ա ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՐԱՄ ՊԱՊԸ
Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս ...ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ
Բոհումիլ Հրաբալ
Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։ ...«ԳԵԼԼԱՓԻ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը: ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈ՞ՒՐՍ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ
Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի ...ԹՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների ...ԿԵՂԾԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: ...ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» ...ԲՆԱԿԱՐԱՆ ԵՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ ...ՍՈՒՐԲ-ՍՈՒՐԲ
«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության ...ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում ...«ՉԿԱՇԱՌՎԵՔ, ՀԵՏՈ ՔԹՆԵՐԻՑԴ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ»
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:
Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների ...ԳԱՎԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` ...ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ
1
«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով
ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ասում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն ...ՉԵՆԹԱՐԿՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել ...«ԵՍ ԵՐԲԵՔ ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:
Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին ...ՄԱԿ-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին:
...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈ՞Վ
Պետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՄԻՋԱԴԵՊ ԾՈՎԱԿՈՒՄ
Երեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը ...ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ
Անցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՄԵՂԱԴՐԵԼ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

