
ԳԱՎԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ
- Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` կարողացել է հաղթահարել թուլությունը խմիչքի հանդեպ: Համարել, որ Բուշն անկեղծության դասական օրինակ է եւ, որ նույն անկեղծությամբ նա կարող է խոսել Իրաքում սանձազերծած պատերազմի, Իրանի ատոմային ծրագրի կամ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի իրական նպատակների մասին, լուրջ չէ: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ի նման գերհզոր պետության քաղաքացիներին Բուշի` հեռուն գնացող քաղաքական ծրագրերը, սովորաբար, շատ չեն հետաքրքրում: Նրանց առավել հետաքրքիր է իրենց երկրի ղեկավարի մարդկային գործոնը. մարդիկ սիրում են իրենց նախագահի մեջ տեսնել ոչ միայն գերհզոր պետության ղեկավարի, այլեւ մի հասարակ մարդու, որին խորթ չեն ամեն կարգի թուլությունները, ասենք, ընդգծված սերը խմիչքի, մոլախաղերի, կանանց հանդեպ: Վենեսուելայի առաջնորդն էլ, որ իր երկրի համապատասխան մասնագետների կողմից օրերս մեղադրվեց թմրամոլության մեջ, իր ժողովրդին կոչ արեց առավոտյան վաղ հետեւել իր օրինակին եւ կոկայի տերեւներ ծամել. դա թարմացնում է ուղեղը: Երբ երկրի ղեկավարը ժողովրդի հետ շփվում է առանց փողկապի, առանց պայմանականությունների, փորձում է նրանց հետ անկեղծանալ, ժողովրդի ականջին նման անկեղծությունները հաճելի են` անկախ դրանց լրջության աստիճանից: Հայաստանի կամ ԱՄՆ-ի ու Վենեսուելայի քաղաքակրթությունները, քաղաքական մշակույթները խիստ տարբեր են: Եվ գուցե համեմատելը տեղին չէ: Սակայն, այնուամենայնիվ...

Երբ մեր քաղաքական գործիչներին որեւէ հեռուստալրագրող փորձում է հարցնել նրա թերությունների, թուլությունների, բացասական գծերի մասին, պատասխանը, որպես կանոն, այս շեշտադրումն է ունենում. «Գիտե՞ք, աղավնյակս, իմ թերությունները բազում են: Կարող եմ դրանց մասին երկար խոսել, սակայն ժամանակը, ցավոք, կարճ է: Պարզապես կառանձնացնեմ առավել ակնառու թերություններս: Առաջինն իմ անսահման բարությունն է: Օ՜, որքան տառապանք է այն ինձ պատճառել: Մյուս, առավել ծանր թերությունս, որը կարելի է անգամ արատ համարել, մարդկանց անվերապահորեն հավատալու իմ կարողությունն է»: Ապա, որպես մահացու թերություններ, թվարկվում են մարդկության կողմից մինչ օրս հեզության էտալոն համարվող բնավորության այնպիսի գծեր, որոնք հատուկ են միայն ճգնավորներին ու հրեշտակներին: Կեղծ բարեպաշտությունը եւ սեփական թերությունները ոչ մի կերպ չտեսնելու հմտությունը մեր ղեկավարներից եւ քաղաքական գործիչներից ոչ մեկին թույլ չեն տվել մինչ օրս իրենց անձի մասին որեւէ թթու խոսք ասել: Երկրում վերջին 15 տարիներին կատարված սխալների մասին որեւէ մի պաշտոնյայի շուրթերից ներողամտություն հայցող խոսքեր չեն լսվել: Իսկ ժողովուրդը սպասում է:
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես ժողովրդից ներողություն խնդրելու լուրջ պատճառ՝ նշում է այն, որ 1998-ին իր հրաժարականը խստաշունչ ձմռանն է տվել եւ, այդպիսով` նախագահական ընտրություններն ու դրան նախորդող ընդդիմության հանրահավաքները տեղի են ունենում բնավ ոչ թավշյա աշնանը կամ տաքուկ գարնանը, որ իր հիմնական մեղքը Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն էր, գուցե թե ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն, ինչպես Մյունհաուզենը կասեր` այն չէ:
Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը բացականչում է, թե մինչ ինքը երդվել է իր կյանքը զոհաբերել հանուն, կարծես, ժողովրդի, նույն այդ ժողովրդից ինքն ակնկալում է ընդամենը խիզախություն: Գուցե պաթետիկ է, բայց դարձյալ այն չէ: Նախագահական նախորդ ընտրություններին, երբ դրանք հերթական անգամ եւ ակնհայտորեն կեղծվել էին հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցությունը չդատապարտեց ժողովրդի կամքը քամահրած իշխանություններին եւ, ոչ միայն իր կյանքը, այլեւ հավակնությունները չզոհաբերեց: Փոխարենը գնաց եւ գլխիկոր լրացրեց այդ իշխանությունը:
Երբ իշխանությունները մեր անառողջ տնտեսական համակարգի, կոռուպցիայի ծաղկման եւ բարոյալքված հասարակության գլխավոր պատճառն են համարում նախկիններին եւ իրենց քարոզչամեքենայի միջոցով ցուցադրում են 1990-92 թվականները, դա չափազանց ցածր ու անհամոզիչ է: Մարդուն, հասարակությանը հիշեցնել այն բարդ օրերը, երբ յուրաքանչյուր ընտանիք իր անձնական ողբերգությունն ուներ, երբ երկրաշարժ, պատերազմ տեսած երկիրն ահավոր վիճակում էր եւ մարդկանցից շատերն օբյեկտիվորեն չէին դիմանում այդ զրկանքներին, բավական նսեմ գործ է: Անգամ ծերուկ Ֆրեյդն էր ասում, որ անթույլատրելի դաժանություն է մարդկանց հիշեցնել իրենց կյանքի` զրկանքներով, վախերով, դառը հուշերով հարուստ դրվագները:
Մարդկանց, ժողովրդին խնայելու, ինֆորմացիոն տեռորի չենթարկելու մեծահոգություն որեւէ պետական ինստիտուտից կամ պաշտոնյայից սպասելը դատարկ գործ է: Այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ ընտրությունների օրը, սակայն մեզ կողմնորոշվելուն օգնո՞ւմ են նախընտրական ռեպորտաժները տարբեր մարզերից: Ժողովրդին պարտադրաբար հրապարակներ քշելն արվում է նվաստացուցիչ անկեղծությամբ` իշխանություններով հիացած ժողովրդի իմիտացիա ապահովելու եւ ընտրությունների կեղծիքները լեգիտիմացնելու նպատակով: Այնքան տխուր է տեսնել բարալիկ հագուստներով այն աղջիկներին, որոնք խստաշունչ այս եղանակին դողդողալով աղուհաց են մատուցում ՀՀ նախագահի ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուներին, դիտել թեկնածուներին հրապարակներում դիմավորող մանկական պարային խմբերի երեխաներին, որոնք տերեւի պես դողալով, բայց, այնուամենայնիվ, պարում են: Այս ամենն այնքան գավառական սյուժե է: Իսկ այն գլխավորը, որը թույլ կտար կողմնորոշվել մարդկանց, չկա: Եվ որքան էլ մյուս թեկնածուները փորձեն հավատացնել, որ իրենք են Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլում հայտնվող այն միակը, այդպես չէ: Գլխավորն այս դեպքում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմառդեմ հանդիպումն է: Այս դեպքում թերեւս լրագրողների ներկայությունն էլ ավելորդ է, եթե չասենք` խոչընդոտող, քանի որ, ինչպես իրականությունն է ցույց տալիս, անգամ մամուլի ասուլիսը, որը հարցուպատասխանի, թվում է, ամենադեմոկրատական միջավայրն է, չի տալիս հասարակությանը հուզող հարցերի պատասխանները եւ մեկնաբանվում է, իբր այսպիսով հարցերը թեկնածուներին սպառված են: Մնում է միայն ընտրել: Հասարակությունը, որքան էլ մշակութային, քաղաքակրթական ռեգրես է ապրում, այնուամենայնիվ, բաղկացած է բանական, մտածող արարածներից, եւ այն հարցերը, որոնք իրենց պատասխաններին են սպասում, օդից կախված են: Դրանց պատասխանները գեղեցիկ խոսքերով, ալեգորիաներով կամ սեփական կյանքը ժողովրդի համար չխնայելու հավաստիացումներով չեն տրվում: Այն չէ:
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- Պեղված հայեր։ Յուսուֆ Քարշ, լուսանկարիչ, ով կարողացավ «խլել» Ուինսթոն Չերչիլի սիգարը։
- Կանայք՝ բիզնեսում։ Հայաստանցիներն առաջին անգամ «Mars» եւ «Snickers» են ...ՎԻԿԸ ԵՒ ՅՈՒՐԻՆ` ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում ...2007-Ի ՄՈԴԱՅԻԿ ԱՆՈՒՆՆԵՐԸ
2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված ...13 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության ...100 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել ...«ՀԱԼԱԼ Ա ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՐԱՄ ՊԱՊԸ
Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս ...ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ
Բոհումիլ Հրաբալ
Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։ ...«ԳԵԼԼԱՓԻ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը: ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈ՞ՒՐՍ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ
Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի ...ԹՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների ...ԿԵՂԾԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: ...ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» ...ԲՆԱԿԱՐԱՆ ԵՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ ...ՍՈՒՐԲ-ՍՈՒՐԲ
«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության ...ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում ...«ՉԿԱՇԱՌՎԵՔ, ՀԵՏՈ ՔԹՆԵՐԻՑԴ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ»
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:
Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների ...ԳԱՎԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` ...ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ
1
«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով
ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ասում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն ...ՉԵՆԹԱՐԿՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել ...«ԵՍ ԵՐԲԵՔ ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:
Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին ...ՄԱԿ-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին:
...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈ՞Վ
Պետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՄԻՋԱԴԵՊ ԾՈՎԱԿՈՒՄ
Երեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը ...ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ
Անցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՄԵՂԱԴՐԵԼ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

