
«ՉԿԱՇԱՌՎԵՔ, ՀԵՏՈ ՔԹՆԵՐԻՑԴ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ»
- ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:

Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների հետ հանդիպումը տեւեց մոտ 40 րոպե եւ կայացավ Չարենցավանի՝ Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Ի դեպ, դպրոցի պատերին թե՛ ներսից, թե՛ դրսից փակցված էին նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի քարոզչական պաստառները: Իսկ նշված դահլիճը երեկ լեփ-լեցուն էր. նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա էին մոտ 400 չարենցավանցիներ, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում Ա. Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության անդամները: Դահլիճում կային նաեւ երիտասարդներ, ովքեր կրում էին կարմիր վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր. «Իմ ձայնը՝ Արթուր Բաղդասարյանին»: Վերնաշապիկների վրա այլ մտքեր էլ կային գրված: Հանդիպման մասնակիցների ձեռքերին կարելի էր տեսնել Ա. Բաղդասարյանի նկարով պաստառներ, նախընտրական ծրագրեր եւ այլն: Ներկաներն Ա. Բաղդասարյանին դիմավորեցին ծափերով ու թեկնածուի անունը վանկարկելով: Մի մասն անգամ ոտքի կանգնեց: Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուին հարց ուղղելու հնարավորություն չտրվեց, փոխարենը հնչեց ընդամենը երկու ելույթ: Առաջինը ելույթ ունեցավ Ա. Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա փաստեց, որ գործող իշխանությունները ժողովրդին ընտրակաշառքների տեսքով «չնչին կոպեկներ են տալիս, իսկ իրենք կիտում, դիզում» եւ «կլանի միջոցով» թալանում ու ավերում երկիրը: «Պետք է «ոչ» ասենք այս ոհմակին»,- նշեց նա: Այնուհետեւ տիկին Բիշարյանը փորձեց մի քիչ ավելի կոնկրետացնել իր ասածը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հովանավորյալները երկիրը թալանում են: Հ. Բիշարյանը նշեց, թե երկրի հարստության կեսն ընդամենը 30-35 ընտանիքի ձեռքին է: Նա վստահեցրեց, որ իրենք առաջարկում են «բարեկեցիկ ապագա»: «Մեզ պետք է այնպիսի նախագահ, ով ծնվել եւ մեծացել է Հայաստանում»,- հայտարարեց Հ. Բիշարյանը: Նրանից հետո ելույթ ունեցավ Ա. Բաղդասարյանը: Վերջինս իր խոսքը սկսեց հարցով. «Չարենցավանում արդեն սկսե՞լ են անձնագրեր հավաքել»: Պատասխանները հակասական էին: Ընդհանրապես, երեկվա հանդիպման ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ չի կարելի ձայնը վաճառել: Ա. Բաղդասարյանը նշեց, թե վերջին ամիսներին ալյուրը թանկացել է, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները թանկացել են: Ապա, թե` ապօրինությունները շատ են, իսկ մեզ նորմալ երկիր է պետք, նոր Հայաստան: ՕԵԿ նախագահը հավաքվածներին զգուշացրեց, որ «փողով քվեարկողների քթներից են բերելու», իսկ հետո էլ իշխանություններն այդ անձանց «կաշին քերթելով` դա հետ են բերելու»: ՕԵԿ նախագահը նաեւ դժգոհեց հեռուստաեթերից՝ նշելով, որ այն ավելի շատ լուսաբանում է ԱՄՆ նախագահի ընտրությունները, քան ՀՀ նախագահի ընտրությունները: «Պետք է ազգովի «ոչ» ասել այս իշխանություններին»,- առաջարկեց նախագահի թեկնածուն: Կրկին խոսվեց անարդարություններից, եւ այն մասին, որ երկրում ոչ մի բնագավառի զարգացման հստակ ծրագիր չկա, որ Հայաստանում արդարադատություն չկա, որ «մարդիկ կան, որ ելել են այս երկրի եւ օրենքների շալակը»: Նա եւս մեկ անգամ կոչ արեց ընտրակաշառք չվերցնել: Իսկ նրանք, ովքեր, ըստ նրա, «որոշել են կամ ստիպված են» ընտրակաշառք վերցնել, թող վերցնեն, բայց չքվեարկեն այն թեկնածուի համար, ում համար այդ ընտրակաշառքը բաժանվել է: «Բա որ բռնվե՞նք»,- տարակուսեց ներկաներից մեկը: Ա. Բաղդասարյանը վստահեցրեց, որ չեն բռնվի, քվեարկությունը փակ, գաղտնի է: Ներկաներից մեկն էլ իրազեկեց, որ իրենք իրենց ձայնի արժեքը թանկացրել են, ու իր քվեի դիմաց արդեն 200 դոլար է ուզում: «Ես 300 կուզեի»,- կատակով արձագանքեց ՕԵԿ նախագահը: Վերջինս նկատեց, որ երբ ինքն առաջարկում է՝ մերժել ընտրակաշառքը, ծափերն այնքան էլ բուռն չեն լինում, սակայն երբ ասում է՝ «վերցրեք, բայց մի քվեարկեք», հնչում են բուռն ծափահարություններ: Այս դիտարկմանը եւս հետեւեցին բուռն ծափահարություններ: Վերջում ՕԵԿ նախագահը ներկաներին հրավիրեց վաղը Երեւանի Ազատության հրապարակում իրենց հրավիրած հանրահավաքին, որի ընթացքում, ըստ նրա, իրենց առաջիկա ծրագրերի մասին հայտարարություններ կարվեն: Այսքանով Ա. Բաղդասարյանի հանդիպումը Չարենցավանում ավարտվեց: Ի դեպ, Չարենցավանի մուտքի մոտ հսկայական ցուցանակն ազդարարում էր. «Մեր զենքը` մեր քաղաքն է»:
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- Պեղված հայեր։ Յուսուֆ Քարշ, լուսանկարիչ, ով կարողացավ «խլել» Ուինսթոն Չերչիլի սիգարը։
- Կանայք՝ բիզնեսում։ Հայաստանցիներն առաջին անգամ «Mars» եւ «Snickers» են ...ՎԻԿԸ ԵՒ ՅՈՒՐԻՆ` ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում ...2007-Ի ՄՈԴԱՅԻԿ ԱՆՈՒՆՆԵՐԸ
2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված ...13 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության ...100 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել ...«ՀԱԼԱԼ Ա ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՐԱՄ ՊԱՊԸ
Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս ...ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ
Բոհումիլ Հրաբալ
Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։ ...«ԳԵԼԼԱՓԻ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը: ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈ՞ՒՐՍ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ
Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի ...ԹՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների ...ԿԵՂԾԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: ...ՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» ...ԲՆԱԿԱՐԱՆ ԵՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ ...ՍՈՒՐԲ-ՍՈՒՐԲ
«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության ...ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում ...«ՉԿԱՇԱՌՎԵՔ, ՀԵՏՈ ՔԹՆԵՐԻՑԴ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ»
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:
Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների ...ԳԱՎԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` ...ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ
1
«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով
ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ասում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն ...ՉԵՆԹԱՐԿՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել ...«ԵՍ ԵՐԲԵՔ ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:
Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին ...ՄԱԿ-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին:
...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈ՞Վ
Պետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՄԻՋԱԴԵՊ ԾՈՎԱԿՈՒՄ
Երեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը ...ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ
Անցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՄԵՂԱԴՐԵԼ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա ...
ՊԱՏՄԵԼ ԵՆ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ»
«ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ԱՐՄԵՆԸ ԳԱՂՈՒԹՈՒՄ ՄԵՌՆԵԼՈՒ Է»
ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՋԱՋՈՒՌ
ՄԵԴՎԵԴԵՒԻ ԿՈՉԸ
ԿԱՐԿԱՆԴԱԿ ՏԱՎԱՐԻ ԼՅԱՐԴՈՎ
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
ՌԴ-ՈՒՄ՝ ՄԵԴՎԵԴԵՒԸ, ՀՀ-ՈՒՄ՝ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈՉ ԹԵ ԱԶԳԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԿԱՄ ԵՐԳԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

