
«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
- Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:

Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողներին առաջարկեց մտածել, թե ո՞վ կարող է ժողովրդին առաջնորդել դեպի «հպարտ Հայաստան»: «Մի՞թե այն մարդիկ, ովքեր փորձության պահին մատնում են իրենց ընկերներին, լքում են նրանց, ովքեր արհավիրքի պահին մտնում են իրենց մայրերի փեշի տակ կամ պատսպարվում տաքուկ բնակարաններում, թե՞ այն մարդիկ, ովքեր գնում են հայրենիք պաշտպանելու: Այն մա՞րդը, ով պատրաստ է իր պաշտոնի համար վաճառել սեփական երկրի մի մասը, թե՞ այն մարդը, ով պատրաստ է արժանապատիվ խաղաղության: Մեր ժողովուրդն անցել է դարերի փորձությունների միջով: Ուժեղ, հպարտ պետություն կարող է կառուցել ուժեղ ժողովուրդը: Մենք ուժեղ ժողովուրդ ենք: Հիշեք պատմությունը, երբ տարածքով ու թվաքանակով ավելի մեծ լինելուն խանգարել էր այն, որ եղել են անհատներ, ովքեր այլ պետություններին առաջարկել են գրավել Հայաստանը` իրենց կարգելով թագավոր: Ուժեղ, հպարտ պետություն կարող ենք կառուցել` միավորելով աշխարհի ցանկացած ծայրում ծնված հայերի ջանքերը: Իսկ թեկնածուներից ոմանք մեկ իրենց նետում են Ռուսաստանի գիրկը, մեկ` Միացյալ Նահանգների, մեկ դառնում են արեւմտամետ, մեկ` իրանամետ: Իսկ ի՞նչ պետք է լինի մեր այն հայրենակիցների վիճակը, ովքեր ապրում են այդ երկրներում: Մտածե՞լ են արդյոք նրանք, թե՞ սեփական հավակնություններին հագուրդ տալու համար են իրենց դեսուդեն նետում»,- առանց կոնկրետ անուններ նշելու՝ ասաց Ս. Սարգսյանը, թեեւ բոլորի համար էլ հասկանալի էր, որ խոսքը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է: Անդրադառնալով «հպարտ Հայաստան» կառուցելու իր ծրագրին, Ս. Սարգսյանն ասաց. «Ես առաջարկում եմ բարեկեցիկ, պաշտպանված Հայաստանի տեսլականը, առաջարկում եմ կառուցել մի երկիր, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն զարգանալու, տարեցներն ունեն ապահովված կյանք: Սասուnցի Դավթի արձանի մոտ առաջարկում եմ, որ մենք հիմք դնենք հպարտ Հայաստանի, հպարտ, բայց ոչ մեծամիտ, հպարտ, բայց ոչ ուրիշներին վերեւից նայող, հպարտ, բայց ոչ հավակնոտ, հպարտ, բայց ոչ ագրեսիվ... Դուք ձեր ներկայությամբ խուճապի եք մատնում, ապացուցում եք ոմանց, որ նրանք մեր ժողովրդի գաղափարների արտահայտողը չեն: Մի քանի օրից ընտրություն կատարելով` պետք է ընտրել մեկ մարդու, իսկ դա նշանակում է նաեւ` նրա ծրագիրը, նրա առաջարկած ճանապարհը: Մենք ապրելու ենք այն միջավայրում, որն առաջարկում է այդ մարդը, շարունակելու ենք մեր կյանքն այն հասարակության մեջ, որն այդ մարդն է առաջարկում, ուստի մենք պարտավոր ենք համեմատել այդ մարդկանց, նրանց ծրագրերը: Իմ ծրագրի մեխը, հենքը համայն հայության ներուժի բացահայտումն ու օգտագործումն է: Մնացած թեկնածուներից ոմանք մեզ բաժանում են հայաստանցու եւ ղարաբաղցու, երեւանցու եւ գավառցու, բաքվեցու եւ կիրովաբադցու, եւ այսպես շարունակ: Այո, մեզնից յուրաքանչյուրը ծնվել է մի տեղ, իր փոքր հայրենիքում, եւ նորմալ մարդը պարտավոր է հպարտանալ իր փոքր հայրենիքով ու ծառայել մեծ հայրենիքին` Հայաստանին: Հայաստանի հասարակությունը, ինչպես բոլոր հասարակությունները, բաղկացած են տարբեր խավերից, եւ խնդիրն այդ խավերի մեջ հակադրություն ստեղծելը չէ, այլ` միասնության մթնոլորտի սերմանումը»:
Ըստ Ս. Սարգսյանի, իր` Ներքին գործերի եւ Ազգային Անվտանգության նախարար աշխատած տարիներին` 1996-1999թթ., դատարանի առաջ կանգնում էին իրենց մասնագիտական գործունեության մեջ թերացած նախարարներ, դատավորներ, ոստիկաններ, դատախազներ: «Այսուհետ էլ` արդարության համար, կոռուպցիայի դեմ պայքարն այդպես շարունակվելու է, եւ հաղթահարվելու է աղքատությունը: Վստահ եմ, մի քանի տարի անց բոլորովին այլ Հայաստան ենք ունենալու, եւ կոչ եմ անում լինել իրատես` գնահատելով այն թեկնածուների վարքագիծը, ովքեր ի հակադրություն իմ առաջարկած` 2012թ. երկու անգամ ավելի լավ ապրելու տեսլականի, խոստանում են չորս անգամ ավելի լավ կյանք: Մենք կարգավորելու ենք պետության լծակները` դրանք ճիշտ օգտագործելով»,- հակադարձելով մյուս թեկնածուների հայտարարություններին, ասաց Ս. Սարգսյանը:
Նույն օրը Նուբարաշեն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ էլ Ս. Սարգսյանն, արդեն որպես վարչապետ՝ խոստացավ, որ համայնքում կառուցված մշակույթի նոր տունն առաջիկայում կշահագործվի, եւ մշակութային օջախների աշխատակիցների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա: «Մենք շատ լուրջ նախադրյալներ ունենք կառուցելու բարեկեցիկ Հայաստան: Նվազագույնը երկու անգամ կրկնապատկելու ենք մեր համախառն ներքին արդյունքը, պետական բյուջեն, 2012թ. հասնելու ենք մեկ շնչին բաժին ընկնող 7000 դոլար ՀՆԱ-ի»,- խոստացավ Ս. Սարգսյանը:
Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Պատասխանելով բնակիչների` որոշ թեկնածուների կողմից տարվող ոչ հավասարակշռված քարոզարշավի վերաբերյալ հարցին, Ս. Սարգսյանը նշեց. «Իրոք, կան թեկնածուներ, ովքեր իրենց պահում են ոչ կոռեկտ, միջոցների մեջ խտրականություն չեն դնում, սակայն ատելությանն՝ ատելությամբ, չարությանը` չարությամբ պատասխանել պետք չէ: Փետրվարի 19-ից հետո լինելու է նաեւ փետրվարի 20, եւ մենք իրավունք չունենք մասնատելու մեր հասարակությանը: Որպեսզի նախընտրական մթնոլորտն էլ ավելի չլարվի, ես բոլորին կոչ եմ անում հանդարտության, համեստության, բայց ընտրություններից հետո պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր զազրախոսում են: Այդ մարդիկ պետք է հրապարակավ ասեն, որ սխալվել են, եւ ներողություն խնդրեն»:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` «ՍԱՆԴԵՆՍԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ ...ԿՏԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԳԱՆՆԵՐԸ
Թայվանի Քրիստոսի եկեղեցու շուրջ 500 ներկայացուցիչներ ստորագրել են կտակ, որի համաձայն՝ մահվանից հետո իրենց օրգանները կհանձնվեն կարիքավոր հիվանդներին փոխպատվաստելու համար: Թայվանը դոնորական օրգանների ծայրահեղ ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՀԱՂԹՈՂ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:
- Այո, իհարկե, ըստ ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ 41
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՉԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՔ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես ...ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական ...ՊՂԾԵԼ ԵՆ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՔԻԱԺԻ ՀԱՅԱԶԳԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿԵԼ Է... ԶՈՒԳԱՐԱՆԻՑ
«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում: ...ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ 5 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա ...ՀԵՐԹԱՊԱՀԵՔ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն ...ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԲԱՆԱԿՆ Է
Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ ...ՀԱՅԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների ...ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ
«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության ...ՇՏԱԲԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել ...Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, ...ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել ...ՉԱՎԵՍԸ` ԱՄՆ-Ի ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ, ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ- Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու ...ԲԼԵՖ
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ ...«ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները ...ՈՒԺԵՂ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ...ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:
Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ ...«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ ...ԿԻՍՎՈՂ ԵՒ ՉԿԻՍՎՈՂ ՁԱՅՆԵՐ
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ ...ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
2Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: ...ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների ...ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ
3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն ...ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի ...ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿԱՏՈՒ ԵՆ ՃՂՈՒՄ
Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, ...
«ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ Է»
ՋՐԻ ԲԵՐԱԾԸ ՋՈՒՐՆ ԷԼ ՏԱՆՈՒՄ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՍԵՒԱ՞ՆՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ, ԹԵ՞ ԱՓԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ՝ ՆԱԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Ո՞ՒՄ «ԲՈՍՏԱՆՆ» ԵՆ ՔԱՐ ԳՑՈՒՄ

Ո՞Վ Է ՀԱԿՎԱԾ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ. ԼԵԳԵՆԴ ԵՒ ՄԱՐԴ
ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԷԻՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԻՆՈՊԱՐՈԴԻԱ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

