
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
- ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ եւ մի միջադեպով:

Առաջին կանգառն Ագարակ գյուղում էր. այստեղ նախագահի թեկնածուին դիմավորեցին զուռնա-դհոլով: Թալին տանող ճանապարհին հարակից գյուղերի բնակիչները պարզապես փակում էին ավտոճանապարհն ու առաջին նախագահին ստիպում, որպեսզի նա հանդիպի նաեւ իրենց հետ: Այդ չնախատեսված հանդիպումների ընթացքում ի պատիվ Տեր-Պետրոսյանի՝ ընդհանուր առմամբ 3 գառ մորթվեց:
Չնայած չնախատեսված կանգառների պատճառով Թալինում նախատեսված հանրահավաքը մեկնարկեց բավականին ուշացումով, այնուամենայնիվ, նրա կողմնակիցները Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորեցին աղուհացով ու «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով: Սակայն հանրահավաքի մեկնարկից անմիջապես առաջ հայտնվեց ինչ-որ մի տղամարդ, ով գոռաց. «Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՛չ Թալինն է քեզ հետ, ո՛չ էլ հայ ժողովուրդը»: «Լավ էլի, Սաքո, ամոթ է»,- դժգոհեցին թալինցիները: Նրանցից մի քանիսի ու վերոնշյալ Սաքոյի միջեւ ծեծկռտուք սկսվեց: Մի քանի րոպե հետո ամեն ինչ հանդարտվեց, Սաքոն անհետացավ, ու հանրահավաքը սկսվեց: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստելով, որ այս փոքր քաղաքում այսքան բազմամարդ հանրահավաք է տեղի ունենում, նշեց, թե ինքը քիչ առաջ պատահած միջադեպից եզրակացրեց, որ Սերժ Սարգսյանը Թալինում ունի մեկ ձայն: Միջադեպի հրահրողը, ինչպես մեզ հաջողվեց պարզել հանրահավաքի մասնակիցների հետ զրույցներից, Թալինում բավականին հայտնի Սարգիս Կարապետյանն էր: Այս մարդուն մեզ գտնել չհաջողվեց, սակայն տեղացիները փոխանցեցին, որ նա եղել է «ֆիդայի եւ թալինցի նայոմնիկների պետը», իսկ այժմ էլ «վայեննի գործերով է զբաղվում»: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ Սաքոն (այդպես էին նրա մասին խոսում) հայտնի պրովոկատոր է, եւ նրանից նման արարք սպասելի էր: «Ուղղակի ինքը չէր սպասում, որ թալինցիները հենց Թալինում իրեն կխփեն»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Միջադեպի կապակցությամբ ՀՀ Ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ինչեւէ, Թալինից հետո առաջին նախագահը հանդիպումներ ունեցով նաեւ մոտ 10 գյուղերում: Դրանցից մի քանիսում տեղական իշխանությունները փորձել էին ինչ-ինչ խոչընդոտներ հարուցել, վախեցնել բնակիչներին, արգելել մասնակցել հանդիպումներին եւ այլն: Մասնավորապես Քարակերտ գյուղում կայացած հանդիպման ժամանակ ինչ-որ մեկը մի անկյունում կանգնած փնթփնթում էր, թե՝ «արա, էս Ժորիկն էլ ա եկե՞լ, ընտանիքո՞վ: Բա ես դրանց չասեցի՞՝ տնից դուրս չգաք...»: Երբ լրագրողներից մեկը փորձ արեց հետաքրքրվել, թե ո՞վ է այդ մարդը, որ սպառնում է հանդիպման եկածներին, վերջինս ծլկեց: Ինչպես հետո պարզվեց, դա գյուղապետ Հարութն էր: Տեղացիները նրա ազգանունը չկարողացան մտաբերել: Ասում էին՝ «դե, Կոշտոն ա, էլի»: Հակառակ Կոշտոյի ձեռնարկած կոշտ միջոցներին, այս գյուղում Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման էր եկել մոտ 500 մարդ, ովքերն առաջին նախագահին դիմավորեցին աղուհացով եւ ի պատիվ նրա գառ մորթեցին:
Երեկոյան Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում կայացավ մեծ հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 7-8 հազար մարդ: Ինչպես այս, այնպես էլ այդ օրվա մյուս հանդիպումների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը խիստ քննադատեց գործող իշխանություններին, խոսեց նրանց կրթական մակարդակի, կամ ավելի շուտ՝ դրա բացակայության, «Հոկտեմբերի 27»-ի ու քաղաքական մյուս սպանությունների բացահայտման լիարժեք անհրաժեշտության մասին, այն մասին, թե ինչպես են իշխանությունները փորձել կաշառել Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, իր որդուն, իրեն եւ իր շուրջը կանգնած շատ այլ մարդկանց: Նա փաստեց, որ կան մի շարք դրածո թեկնածուներ, եւ խորհուրդ տվեց ուշադիր լինել ու չցրել ձայները: Արմավիրում ելույթ ունեցավ նաեւ Հ. Բագրատյանը, ով կոնկրետ ներկայացրեց, թե որ իշխանավորը մեր երկրի հարստության կոնկրետ քանի տոկոսն է տնօրինում, ինչ են դրանք, եւ այլն:
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` «ՍԱՆԴԵՆՍԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ ...ԿՏԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԳԱՆՆԵՐԸ
Թայվանի Քրիստոսի եկեղեցու շուրջ 500 ներկայացուցիչներ ստորագրել են կտակ, որի համաձայն՝ մահվանից հետո իրենց օրգանները կհանձնվեն կարիքավոր հիվանդներին փոխպատվաստելու համար: Թայվանը դոնորական օրգանների ծայրահեղ ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՀԱՂԹՈՂ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:
- Այո, իհարկե, ըստ ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ 41
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՉԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՔ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես ...ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական ...ՊՂԾԵԼ ԵՆ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՔԻԱԺԻ ՀԱՅԱԶԳԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿԵԼ Է... ԶՈՒԳԱՐԱՆԻՑ
«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում: ...ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ 5 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա ...ՀԵՐԹԱՊԱՀԵՔ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն ...ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԲԱՆԱԿՆ Է
Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ ...ՀԱՅԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների ...ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ
«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության ...ՇՏԱԲԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել ...Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, ...ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել ...ՉԱՎԵՍԸ` ԱՄՆ-Ի ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ, ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ- Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու ...ԲԼԵՖ
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ ...«ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները ...ՈՒԺԵՂ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ...ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:
Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ ...«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ ...ԿԻՍՎՈՂ ԵՒ ՉԿԻՍՎՈՂ ՁԱՅՆԵՐ
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ ...ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
2Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: ...ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների ...ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ
3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն ...ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի ...ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿԱՏՈՒ ԵՆ ՃՂՈՒՄ
Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, ...
ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՈՐԵՒԷ ՆՇԱՆԻ
ՀԱՆՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԼԻՆԵԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ, ՈՉ ԹԵ՝ ԱՆՁԵՐԻՆ
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆՋՈՐՋԻՈ ԴԵ ԿԻՐԻԿՈ (1888-1978ԹԹ.)
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Ո՞ՒՄ «ԲՈՍՏԱՆՆ» ԵՆ ՔԱՐ ԳՑՈՒՄ

Ո՞Վ Է ՀԱԿՎԱԾ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ. ԼԵԳԵՆԴ ԵՒ ՄԱՐԴ
ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԷԻՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԻՆՈՊԱՐՈԴԻԱ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

