
ԲԼԵՖ
Նախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը:
Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների տնտեսական շոշափելի հաջողությունների, Ղարաբաղյան պատերազմում հասած հաջողությունների եւ մի շարք այլ գործոններ: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները` 1996թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակելու փաստն են հիշեցնում, եւ այն, թե ինչպես Տեր-Պետրոսյանի թիմը կեղծեց այն` վերջնականապես փշրելով մարդկանց հավատը: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին է շահարկում Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ ապահովելու եւ այնուհետ` զինադադար կնքելու փաստերը: Արթուր Բաղդասարյանը խաղարկում է իր` երիտասարդ լինելու խաղաթուղթը: Սակայն, բացի հանդիպումներում եւ հեռուստաելույթներում նշվող բացահայտ «պլյուսներից», կան թաքնված PR քայլեր, որոնք թեկնածուների շտաբները տարածում են մամուլի եւ ժողովրդի միջոցով: Այդպիսիների շարքից են, օրինակ, Արթուր Բաղդասարյանի իբր բարձր եվրոպական կապերը, Սերժ Սարգսյանի ադմինիստրատիվ ռեսուրսը, Վահան Հովհաննիսյանի նախագահական կապերը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից վերջին շրջանում անընդհատ ասպարեզ նետվող` նրա` ռուսաստանյան կապերի մասին լուրերը: Հենց այս թեզը հաստատելու համար են վերջիններս միշտ արտատպում ռուսաստանյան մամուլում տպագրվող հոդվածներն ու հարցազրույցները` հաստատելու համար հանրահավաքներում Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մտքերը, թե նա միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Իհարկե, որոշ առումով նա ճիշտ է, սակայն բոլորին է հայտնի, որ 1990-ականների սկզբին ՀՀ եւ ՌԴ գրեթե հիմնովին խարխլված հարաբերությունների վերականգնողները եղել են ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական առանցքային մի քանի գործիչներ, բայց ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա կողմնակիցները, սակայն, մոռանում են, թե ՌԴ իշխանական եւ ընդդիմադիր մամուլն ինչպես էր արտահայտվում նրա մասին: Որպես ապացույց՝ կարող ենք որոշ հատվածներ մեջբերել 1996թ. ռուսական «Վլաստ» ամսագրում տպագրված «Տեր-Պետրոսյան` դիսիդենտից մինչեւ նախագահ» հոդվածից. «Ընդդիմության ներկայացուցիչները կրկին հայտարարեցին, որ քվեարկության իրական արդյունքները հիմք չեն տալիս գործող նախագահին համարել վերընտրված: Օրվա երկրորդ կեսին պառլամենտի շենքի մոտ, որտեղ ԿԸՀ անդամներն են նստում, հավաքվել էր ավելի քան 100 հազարանոց հանրահավաք: Նախագահական նստավայրը եւ պառլամենտի շենքը շրջապատված են ոստիկանության աշխատակիցներով: Կառավարական շենքերի առջեւ կանգնած են զրահապատ մեքենաներ, զինվորներ: ...Սեպտեմբերի 26-ի գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւան քաղաք զինված միավորումներ մտցնելու մասին հրաման է արձակել... Պաշտոնական տվյալներով 48 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու, 23-ը` տեղափոխվել են հիվանդանոց... Որոշ մարդիկ նշում են տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նրա հետեւողականությունն ու վճռականությունը, որի հետեւանքով բնակչությունը կունենա լույս, հաց եւ նույնիսկ կարագ` այդ հացի վրա: Իսկ մյուսները ժամանակի ընթացքում հասկացան, որ Տեր-Պետրոսյանը բլեֆ է անում, եւ մինչ ժողովուրդը համբերատար սպասում է իրենց մի կտոր հացին, նախագահի շրջապատը մեծ հաճույքով սեւ խավիար է ուտում եւ ման գալիս արտասահմանյան մակնիշի ճոխ ավտոմեքենաներով... Հասարակության մեջ, անշուշտ, մեծ հետաքրքրություն առաջացրեցին Տեր-Պետրոսյանների ընտանիքի քաղաքական նախասիրությունները բացահայտող մանրամասները: Հայրը կոմունիստ է (որդին, ինչպես հայտնի է, երդվյալ հակակոմունիստ է), իսկ մայրն անթաքույց համակրում է «Դաշնակցություն» կուսակցությանը, որը Հայաստանի քաղաքական թատերաբեմից արտաքսվել է նրա որդու կողմից: Նման «թունավոր» քաղաքական կոկտեյլը, սակայն, ոչ մի կերպ չի ազդել նախագահական ընտանիքում սիրո եւ համերաշխության վրա: Հայաստանի նախագահը խաղաղ համակեցության օրինակ է ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ կրոնական հարցերում: Տեր-Պետրոսյանի հայրը կաթոլիկ է եղել, մայրը` Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ, իսկ նախագահի կնքահայրը պատկանում է Ավետարանչական եկեղեցուն: «Եթե այդ ամենը հանգիստ կարող է գոյակցել իմ մեջ, ինչո՞ւ դա չի կարող գոյություն ունենալ մեր ժողովրդի մեջ»,- այս առթիվ ասում է նախագահը»:
Տեր-Պետրոսյանին ռուսական մամուլը մեղադրում էր նաեւ այլ մեղքերի մեջ` Թուրքիային սիրաշահելու, 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու, արեւմտամետ քաղաքականություն վարելու մեջ, որը Հայաստանին հեռացնում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությունից: Մեղադրում էր նաեւ այն բանում, որ նա ընդհանրապես Հայաստանը տանում է դեպի արաբամուսուլմանական աշխարհը: ... Տեր-Պետրոսյանին մեղադրում էին նաեւ երկրից մինչ այդ չտեսնված արտագաղթի համար, որը տարբեր տվյալներով կազմում էր 600.000-ից մինչեւ 1 մլն մարդ: Այս ամենը գրվել է 1996-ին, երբ ՀՀ եւ ՌԴ կապերը ոչ միայն վաղուց արդեն վերականգնվել էին, այլեւ համարվում էին շատ սերտ: Եվ եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ տողերը տպագրել է Կրեմլի գրեթե պաշտոնական պարբերականներից մեկը, ապա կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի վերնախավը Լ. Տեր-Պետրոսյանին շատ վատ է վերաբերվել անգամ այն ժամանակ, երբ իր նախագահության օրոք միջպետական հարաբերություններն իրոք լավ են եղել:
- Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` «ՍԱՆԴԵՆՍԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ ...ԿՏԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԳԱՆՆԵՐԸ
Թայվանի Քրիստոսի եկեղեցու շուրջ 500 ներկայացուցիչներ ստորագրել են կտակ, որի համաձայն՝ մահվանից հետո իրենց օրգանները կհանձնվեն կարիքավոր հիվանդներին փոխպատվաստելու համար: Թայվանը դոնորական օրգանների ծայրահեղ ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՀԱՂԹՈՂ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:
- Այո, իհարկե, ըստ ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ 41
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՉԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՔ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես ...ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական ...ՊՂԾԵԼ ԵՆ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՔԻԱԺԻ ՀԱՅԱԶԳԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿԵԼ Է... ԶՈՒԳԱՐԱՆԻՑ
«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում: ...ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ 5 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա ...ՀԵՐԹԱՊԱՀԵՔ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն ...ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԲԱՆԱԿՆ Է
Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ ...ՀԱՅԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների ...ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ
«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության ...ՇՏԱԲԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել ...Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, ...ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել ...ՉԱՎԵՍԸ` ԱՄՆ-Ի ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ, ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ- Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու ...ԲԼԵՖ
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ ...«ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները ...ՈՒԺԵՂ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ...ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:
Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ ...«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ ...ԿԻՍՎՈՂ ԵՒ ՉԿԻՍՎՈՂ ՁԱՅՆԵՐ
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ ...ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
2Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: ...ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների ...ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ
3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն ...ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի ...ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿԱՏՈՒ ԵՆ ՃՂՈՒՄ
Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Ո՞ՒՄ «ԲՈՍՏԱՆՆ» ԵՆ ՔԱՐ ԳՑՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈ՞Վ Է ՀԱԿՎԱԾ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ. ԼԵԳԵՆԴ ԵՒ ՄԱՐԴ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԷԻՆ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

