
ՇԻԼԱ
- Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, թե Ժուրդենի կերպարն ինչպիսի զարգացումներ եւ երանգավորումներ կարող էր ունենալ քսաներորդ դարի երրորդ քառորդից սկսած եւ քսանմեկերորդ դարասկզբին, այն էլ՝ Հայաստանում։

Թե Ժուրդենը, որ իր ժամանակաշրջանում անձնական շահույթնառատ գործունեությունը ապահովագրելու, խթանելու, կապիտալը հազարապատկելու նպատակով պառլամենտի անդամ դառնալու, մեծ պաշտոն ստանալու եւ հեռահար այլ քաղաքական նկրտումներ չուներ եւ որեւէ լուրջ վտանգ չէր ներկայացնում իր գոյությամբ, ոչնչով չէր սպառնում երկրի պետականությանն ու կառուցվածքին եւ զավեշտի առարկա էր ընդամենը, ուրախ ժամանցի անշառ խնդուք ու դրամի քսակ շառլատան դորանտների համար, ինչպիսի ախորժակ, հավակնություններ ու ընդվզումներ կարող էր ունենալ մեր օրերում՝ բխող բոլոր աղարտումներով ու ավերածություններով հանդերձ։ Ժուրդենյան շարժումը Հայաստանում սկսեց ծաղկել անցած դարի յոթանասունական թվականներին։ Այն օրերին ժուրդենները կոչվում էին՝ ցեխավիկներ։
Նախկին Խորհրդային Միության կառուցվածքը, որ գտնվում էր ՍՄԿԿ Քաղբյուրոյի եւ ՊԱԿ-ի աչալուրջ հսկողության ներքո, այնպիսին էր, որ որքան էլ հարստանային ցեխավիկները, չէին կարող պետական աստիճաններով վեր բարձրանալ։ Ճիշտ է, ցեխավիկ-ժուրդենները կաշառքով ընդունվում էին ՍՄԿԿ շարքերը, թեթեւակի առաջխաղացում ունենում էին, սակայն՝ այնքանով՝ որքան։ ՍՄԿԿ անդամ դառնալը հիմնականում նրանց յուրայինի եւ վստահելի հարկատուի կարգավիճակ էր շնորհում, եւ նրանք իրենց ավելի ապահով պաշտպանված էին զգում այդպես։ Ժողովուրդը նրանց մասին անեկդոտներ էր հորինում ու զվարճանում, զավեշտական դրվագներ ու միջադեպեր էր պատմում նրանց կյանքից, այնպես որ, Ժուրդենի կերպարն այդ ժամանակաշրջանում դեռ արտահայտվում էր՝ իր նախատիպին հոգեհարազատ։
ԽՍՀՄ-ի փլուզման պայմանագրի ստորագրափաստից հետո մեր անկախությունը, իրեն ազատ զգալով, լուռ ճամփա ընկավ-ուղեւորվեց Հայաստան, եւ քաղաքական սպեկուլյանտներին մնում էր միայն դիմավորել նրան ու ցնծությամբ ներկայացնել մեր ազգին՝ որպես անձնական քանքարաջանքերի հաղթանակ։ Սակայն մինչ մեր անկախությունը տեղ կհասներ, մեր երկրում, համենայնդեպս, հեղափոխություն-հեղաշրջում տեղի ունեցավ. կոմունիստ-կարմիրները գնացին, իսկ թե ինչի՞ստ-ի՞նչգույնանիները եկան՝ դժվար է ասել ու մինչ օրս էլ հասկանալի չէ...
«Հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են սրիկաները»
Առհասարակ, հեղափոխության մասին խոսելիս, անհնար է չհիշել անկրկնելի Բիսմարկի ձեւակերպումներից մեկը՝ «հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են սրիկաները»։ Իսկ թե ի՞նչ տվեց մեր ժողովրդին հանճարա-ֆանատա-սրիկայական բաղադրափնջի հաղթանակը՝ բոլորս զգացել ենք մեր մաշկի վրա, մրուրը նստած է մեր ներսում անջնջելիորեն, եւ այդ նստվածքը, ցավոք, շարունակում է վեր բարձրանալ... Եկան, այո, ու նրանց բոլորին համակեց չտեսի շտապ-արագընթաց հարստանալու, կապիտալավորվելու տենդը՝ հողի վրա սեփական ոտքերն զգալու, զգալու, որ արդեն բովանդակություն ունեն, վերամբարձ-իմաստնադեմ-հրամայական խոսելու, իշխելու, տիրելու, տիրելու եւ տիրելու համար։ Եվ տղեքը ոչ մի բանի առաջ կանգ չառան...
Մտածում ես՝ Մորգանների, Ռոտշիլդների, Ռոկֆելերների եւ մյուս կլանային հայտնի գերդաստանների առաջին միլիոնը, հարյուր միլիոնը, միլիարդը նրանց ո՞րերորդ սերունդը գրանցեց ընտանեկան մատյանում... Երբ խաչմերուկի լուսափոխը չի աշխատում, եւ երթեւեկությունը կարգավորող էլ չկա, ապա, ղեկին նստած թե հետիոտն՝ անցնում են` ով` ինչպես կարողանա։ Եվ, բնականաբար, առաջին հերթին անցնում են ճարպիկները։ Ու որքան չի կանոնակարգվում խաչմերուկը, այնքան դառնում է անկառավարելի։
Անկախություն ու ազատություն ստացած նախկին ԽՍՀՄ-ի անդամ երկրներում միլիոնատերերի կայծակնային այնպիսի աճ սկսվեց, որ մինչ այդ գոյություն ունեցող համաշխարհային բիզնես-կապիտալային չափանիշներն ու համեմատականները կորցրին իրենց ուղեցուցային ֆունկցիան՝ առողջ-հաշվարկային տրամաբանության հետ կապված բոլոր հիմնավորումներով ու շեշտադրումներով հանդերձ։ Միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերեր, միլիարդատերեր, տերեր, տերեր, տերեր, ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս, ովքե՞ր, ովքե՞ր, ովքե՞ր... Մոտ երկու տասնամյակ է, ահա, որ դուրս ենք պրծել կոշմարային մամլիչահսկումով կառավարվող կշտացած բոլշեւիզմի աքցաններից, սակայն հայտնվել նոր, չհսկվող, անկուշտ ու պատմության մեջ իր ագահությամբ նախադեպ չունեցող ժամանակակից բոլշեւիզմի անպատժելիության սոդոմ-գոմորի մեջ։ Մութ, խավար, ցուրտ, քաղց, զրկանքներ, վիրավորանք ու ստորացում, մաղձ ու հուսախաբություն մի կերպ հաղթահարելուց հետո մինչեւ փորձեցինք ազատվել անցած դժնդակ օրերի մթագնամրուրից ու կողմնորոշվել, նյարդակծկումներով, մեր միակ սիրտը մաշելով, թալանի ու խաբեության, հայրենածաղրության ու հայրենածախության դառնությունն արոճելով մինչեւ ուշքի եկանք՝ տեսանք, որ բոլոր տեղերը զբաղեցրել են... Ովքե՞ր, ովքե՞ր, ովքե՞ր... Գերակշիռ մասն, իհարկե, նոր ժուրդենները՝ իրենց շուրջ պտտվող, իրենց տաշտից կերակրվող դորանտներով հանդերձ։ Եվ այսօր նրանք ամենուրեք են՝ վերից վար, վարից վեր։ Մատաղ սերունդն այսօր նրա՛նց անուններն է ակնածանքով արտաբերում, ոչ թե մեր ազգի իսկական արժանավոր-երախտավորների, որ արդի չափանիշների ու արժեքների աղարտված դաշտում խորթ են եւ օտար։ Իրենց ակնհայտ տգիտությամբ ու անգրագիտությամբ գոտեպնդված, տրամաբանական շեշտից ու պետական մտածելակերպից զուրկ ժուրդեններն այսօր օրենքներ են ընդունում եւ հաստատում՝ մեր վաղվա օրվա ինչպիսին լինելու, մեր ինչպես շնչելու եւ քայլելու մասին։ Իրենց չունեցած կուլտուրայի հիմունքներով մեզ ճաշակ ու ապրելակերպ են թելադրում-պարտադրում, նպատակային դրամաբաժանությամբ ձեւավորում են մեր հոգեւոր-մշակութային կյանքի բեմը, նրա տեսարանները լցնում վուլգար գռեհկությամբ, մայրենի լեզվի այլանդակումով, մարդկային հարաբերությունների եղծումով ու պղծումով։
Պետական մտածելակերպը այն է, երբ...
Ես մի առիթով արդեն արտահայտել եմ իմ տեսակետը պետական մտածելակերպի վերաբերյալ հետեւյալ կերպ. «Պետական մտածելակերպը այն է, երբ յուրաքանչյուր ոք, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր յուրաքանչյուր քայլ համապատասխանեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին, եւ ոչ թե հակառակը...»: Ավա՜ղ... Կուսակցությունների հետ տակամիջյան եւ մեջխրվածքային հարաբերություններ հաստատելով, դրամակուլ մրցակցության մեջ միշտ կապիտալի կարիք ունեցող կուսակցությունների նկատմամբ պարտադրանքի եւ թելադրանքի իրենց բաժնետիրությունը գրպաններում, ժողովրդի անունից հանդես եկող կուսակցություններին հնարավորություն չեն տալիս գործելու ժողովրդի օգտին, ժողովրդի շահերը պաշտպանելու նպատակամղվածությամբ։ Մի՛ ձգտում, մի՛ տեսահայացք է առաջնորդում ժամանակակից, արդեն խիստ հաշվենկատ, ագրեսիվ ու անհագ ժուրդեններին՝ անձնական, անձնական եւ միայն անձնական շահութաբերություն։ Մեկ այլ գաղափարախոսություն չկա։ «Գաղափարը» քողարկվում է կամ ջանք է գործադրվում քողարկել բարեգործական կոչեցյալ մեղրաբլիթներ բաժանելու՝ այդ «տեսեք-տեսեք», ի ցույց աշխարհի, մեր ինքնախայտառակման ծիսակատարությունների հեռուստատեսային ցուցադրումներով, որ արդեն հասցրել են դառնալ սերունդ պղծող ուսումնավարժանք։ «Բարեգործություններ», որ պարզապես նվաստացուցիչ ծաղրուծանակ է մեր ժողովրդի նկատմամբ, մարդկային արժանապատվության ու սեփական անձի ու վաստակի հանդեպ՝ հարգանքի կողոպուտ եւ ոտնահարում։ «Բարեգործություններ, որոնց գինը ժողովուրդը վճարում է տասնապատիկ՝ չդադարող տարադրամագնային անմեկնաբանելի ու հակատրամաբանական քաղաքականության շնորհիվ։ Քաղաքականություն, որ «բարեգործներին» օրըստօրե դարձնում է մեր ամեն, ամեն ինչի տերը եւ նրանք, «բարեգործների» փիլոնները վրաները քաշած, մեր ժողովրդին դարձնում են՝ ուզվոր, անկամ, ծախու եւ դավաճան։
Չտեսը, տգետ-քաղքենին միանգամից որքան հարստանում է ու վեր բարձրանում, այնքան դառնում է վտանգավոր-վնասակար իր ազգի ու պետության համար, որովհետեւ իր գլխի պարունակությունը համարում է գրպանի պարունակությանը հավասարազոր։ Ես չեմ բացառում, որ օլիգարխների մեջ ժողովրդի զավակ ռոմանտիկներ էլ կան, որ իսկապես ուզում են բարի գործ անել ազգի համար։ Սակայն, հազար ափսոս, որ նրանք այդպես էլ չեն կարողանում արմատապես ըմբռնել եւ զգալ բարեգործի առաքելության իսկական իմաստը՝ ինչպես վայել է իր երկրին ու ժողովրդին նվիրված աչքը կուշտ մարդուն, իր հող ու ջրի, ազգագրության ու հավատքի, լեզվի ու մշակույթի, ազգային ծրագրերի ու ապագայի, ազգապահպանության արժեքը հասկացող հային։ Պատմության մեջ մնացել են միայն այն բարերար-բարեգործները, որ իրենց ազգին ծառայել են անաղմուկ ու անշահախնդիր։ Սակայն կապիտալակիրքը ու ավելի վեր ճախրելու հրապուրանքը ամեն ոք չէ, որ կարող է հաղթահարել...
Ո՞ւր ենք գնում
Վերջին տասնամյակների մեր ձեռքբերումները հետեւյալն են՝ ոչ մեկն իր գործով չի զբաղվում, ազգովի խրվել ենք քաղաքականության ճահիճը, ազգովի կուսակցական ենք եւ, միասնական դառնալու փոխարեն, բաժան-բաժան լինելով, մասնատվելով, մեր անհամար կուսակցություններին գլխաքանակ ենք ապահովում, անգիր գիտենք կուսակցական առաջնորդների անունները, անցյալն ու ներկան, ոտքերի ու գլխի չափը, ամեն ինչ՝ գովքից մինչեւ արգահատանք, որ կուսակցությունը, հանձինս իր օլիգարխների, ինչքան կաշառք բաժանելու հնարավորություն ունի, որն է որից շատ տալիս, ազգային քաղաքական գործիչների մասին մեծ տերությունների ղեկավարները ի՞նչ կարծիքի են, ի՞նչ են ասում եւ ո՞ւմ թիկունքն են շոյում, միտինգախտը շարունակվում է՝ կարծիքներ ենք արտահայտում, իրար չենք հասկանում ու հավատում, կասկածում ենք, չարախոսում, հեգնում ենք ու վիրավորում, դառնանում ենք, հայհոյում հաց ու ջրի գինը բարձրացնողին, անիծում ենք մեր կյանքը, բարկացած քայլում ենք ու չենք էլ հասկանում, թե ուր ենք գնում... Մեկ-մեկ հիշում ենք, թե ինչպիսին էինք, ու քիչ է մնում կախաղան բարձրանանք։ Մենք վաղուց արդեն չենք խոսում՝ կանաչ տարածքների ոչնչացման ու նրանց տեղերում ապարանքներ կառուցելու, տրամվայը սպանելու, Հյուսիսային սահմռկեցուցիչ պողոտան բռնի կառուցելու, մեր լեզուն ու մշակույթը այլանդակելու, ազգային արժանապատվության, բարոյականության, ազնվության, մարդասիրության, մեր եհովական, մորմոն, հորմոն ու ինչ ասես դառնալու մասին. հնացած թեմաներ են, թմրաբթացված... Սակայն, փառք՝ ում հարկն է, պարապ չենք, նախագահական ընտրությունների ենք պատրաստվում՝ ալեհավաք բոլոր մանրամասնականներով։ Ալեհավաք ու ալեցիր՝ այո, իհարկե, մեկ էլ տեսար, համենայնդեպս, բա ոնց, ի՞նչ իմանաս, բայց, քանի որ, որովհետեւ, սակայն եւ այդպես շարունակ. հեգնական ժպիտից մինչեւ տագնապ։ Եվ մեր երկրում ստեղծված այսօրվա ընդհանուր վիճակը կարելի է արտահայտել ընդամենը մի բառով՝ շիլա։ Չկերար՝ քաղցից կմեռնես, կերար՝ կերածդ կսպանի դանդաղ... Շիլա, որի եռքից, սակայն, արդեն բշտիկներ են պայթում եւ, դեռ նախագահական ընտրությունները չկայացած, հստակ ու հանդուգն հայտարարում, թե ով է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը։ Այնքան հստակ, որ ընտրությունները բացարձակապես դառնում են ավելորդ...
Ինձ համար՝ դեռ ոչինչ պարզ չէ, պղտոր է՝ կասեի... Ուստի ուզում եմ, համակ սրտացավություն դարձած, դիմել Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո նախագահին, ինչպես հայ մարդը՝ հայ մարդուն.
- Արդ ազգովին մենք, շեփորների եւ թմբուկների ուղեկցությամբ, քոչարի պարելով հասել ենք կառուցաճարտարապետական քաոսի, լեզվամշակութային աղետի, հոգեւոր դաշինքի եւ չափանիշների ոչնչացման, սերնդեսերունդ արժեքների փոխանցման անպատումի, ու եթե պիտի շարունակվեն նաեւ մեր բարոյատնտեսական զրկանքներն ու տառապանքներն էլ, որ վաղուց արդեն հասել են մեր քիմքին, ծնկաչոք եմ աղաչում, ի սեր Աստծո եւ ի սեր Հայ ժողովրդի, հանեք ձեր թեկնածությունը։
Իսկ եթե արդարեւ Ձեր յուրաքանչյուր քայլը պիտի համապատասխանեցնեք մեր ազգի ու պետության շահերին, եթե ըստ արժանվույն պիտի գնահատեք ու նպաստեք՝ ոչ հիվանդագին, անձնական վերքերից, հաշվեհաշիվներից, վրեժխնդրային ծրագրումներից ու չարությունից զերծ, առողջ ու բարենպաստ, ազգի շահերը սրտացավորեն պաշտպանող ընդդիմության ասպարեզ մտնելուն, եթե պարզ տեսնում եք, արմատապես զգում եւ անվերապահորեն համոզված եք ու պատրաստ արդեն վճռական-ռադիկալ քայլերի, եւ գովազդը իր տեղը պիտի զիջի իրականությանը, մեկնաբանությունն ու կարծիքը՝ փաստերին, եթե պիտի քաղաքական-իշխանական մայրուղիներից դուրս հրավիրեք օլիգարխներին՝ այլեւս երբեք չվերադառնալու պայմանով, որովհետեւ երկրի կառավարման այդ տարբերակը իրեն չի արդարացնում՝ կործանարար է, եթե արտադրողականության տեմպի միավորը իր արդյունավետությամբ պիտի համապատասխանաբար արտահայտվի մեկ շնչին անհրաժեշտի հնարավորություն եւ մատչելիություն ընձեռող ներազդումով, եթե պիտի ստեղծեք այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով, այն գործով, որից հասկանում է, եթե Ձեր ջանքերով պիտի տիրի այնպիսի մթնոլորտ, որ անունակների նենգ տքնանքներով ասպարեզից դուրս մղված մեր ազգի արժանավոր զավակները, իրենց անմնացորդ նվիրումով, ի բարօրություն սերունդների, վերջապես ելք ունենան ծառայելու հարազատ ժողովրդին ու երկրին, եթե մտադիր եք Հայաստանը դարձնել ճաշակի եւ օրենքի երկիր, բարի գալուստ եւ երիցս թող օրհնյալ լինի Ձեր օծումը։
Խոսքս ուզում եմ ավարտել՝ դիմելով եւ Հանրապետության ապագա Առաջին Տիկնոջը.
- Հայտնի է եւ օրինաչափ, որ Դուք Ձեր նշանակալից մասնակցությունը պիտի բերեք մեր երկրի հասարակական-մշակութային կյանքին եւ ազդեցիկ առաքելությամբ Ձեր՝ հիրավի ունենալու եք վճռորոշ դիրքորոշումներ։ Ուստի խնդրում եմ լինել չափազանց ուշադիր, որպեսզի քծնանքի եւ քղանցքներ համբուրելու վարպետ արվեստի ու գրականության ապաշնորհ, զրո ցուցանիշներով ներկայացուցիչները չհամարձակվեն այլեւս, չփորձեն ու չկարողանան օգտվել Ձեր բարեսրտության վստահությունից՝ պաշտոն ու դիրք ստանալու հնարավորություն երբեք այլեւս չունենան, որ նրանք հետայսու անզոր լինեն, մշակույթի աշխարհ սողոսկած պատահական օտարոտիների հետ մեկտեղ, տնօրինելու շնորհալի, տաղանդավոր, իսկական-նվիրյալ ստեղծագործողի եւ ազգային մշակույթի բախտն ու ճակատագիրը։
Եվ այդ դեպքում՝ բարի գալուստ եւ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո Առաջին Տիկին։
- Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Քննարկում
happy man գրել է:
Բռավօօ
ԱԲԳ գրել է:
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ ՋԱՆ!!!!!!
ԱԲԳ գրել է:
Ուղղակի հիացած եմ!!! Այ, իսկական հայ ԻՆՏԵԼԻԳԵՆՏ!!!!
Ինչպիսի ԳԵՂԵՑԻԿ հայերենով է գրել!!! Ինչ գեղեցիկ է արտահայտում մտքերը!!!
ԱԲԳ գրել է:
Սրտիցս ջուր խմեցիր, սիրելի Բերդ Բաբայան!!!
ԱՊՐԵՍ!!! Շաաաաաատ ապրես!!!! Ժողովիւրդն ասում է.«Քո մայրը քեզնից մի քանիսը պիտի բերեր»: Հալալ ա կերածդ կաթը եղբայր!!!
ԱԲԳ գրել է:
Աշոտ, Դավիթ, Կարեն, Հակոբ, Մանգուստ, SkyFlier եվ մյուսներ ինչու չեք արձագանքում այս հրաշալի հոդվածին: Սա բաց դիմում է ԼՏՊ-ին: Հրաշալի է գրված:
Կարեն գրել է:- ԱԲԳ
Սրտիցս ջուր խմեցիր, սիրելի Բերդ Բաբայան!!!ԱՊՐԵՍ!!! Շաաաաաատ ապրես!!!! Ժողովիւրդն ասում է.«Քո մայրը քեզնից մի քանիսը պիտի բերեր»: Հալալ ա կերածդ կաթը եղբայր!!!
ԱԲԳալյոն ջան, հավաքի քեզ, աշխարհի վերջը չի :)))))- ԱԲԳ
ԱԲԳ գրել է:- Կարեն
ԱԲԳալյոն ջան, հավաքի քեզ, աշխարհի վերջը չի :)))))
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Կարեն ջան վերջերս այս թերթերում միայն հայհոյանքներ էր գրվում ու սադրանքներ՝ անգրագետ հայերենով: Մարդ արդեն զզվում էր կարդալ: Իսկ այս հոդվածն իրոք լավն է ամեն կողմով ու չեմ համաձայնի, եթե պոչ կպցնես սրան:- Կարեն
ԱԲԳ գրել է:
Նաեվ վստահ եմ, որ ով էլ կարդա՝ կօրհնի այս մարդուն:
ԱԲԳ գրել է:
Ով է Բերդ Բաբայանը? Որեվէ մեկը ճանաչում է նրան?
Կարեն գրել է:- ԱԲԳ
Ով է Բերդ Բաբայանը? Որեվէ մեկը ճանաչում է նրան?
Չեմ ուզում ոչ ճիշտ տեղեկություն տամ, բայց ինչքան գիտեմ բանաստեղծ է, ոչ այնքան ճանաչված, կամ նոր պիտի ճանաչվի, կամ ես չեմ ճանաչում մնացածը ճանաչում են ու ծանոթ են ստեղծագործությունների հետ: Բայց հոդվածներ է գրում մեկ ու մեջ, հիմնականում ԱԶԳ-ում ու Հայոց Աշխարհում:
Իսկ գրածին կպնող չկա, ցավդ տանեմ, մարդը սրտաբուխ-հոգեճանգռիչ գրել է: Ինչ կարաս ասես:- ԱԲԳ
- Հայք գրել է:
ԱԲԳին բացելաաաաաաաաաա:)))))))))))) - Հայք գրել է:
ԱԲԳ ջան, չնեղանաս, ոգևորվածությունդ տեսա, ուրախացա....
Mephistopheles գրել է:
Կատարյալ անհեթեթություն...մոգոնած բառերով....
ԱԲԳ գրել է:- Mephistopheles
Կատարյալ անհեթեթություն...մոգոնած բառերով....
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Մեֆիս? Էլի սկսեցիր դժվար հասկանալ? Էդ էլ չլինի «նույն ջուրը երկու անգամ չեն մտնում» արտահայտությունը, որ սայթի տղերքով քեզ բացատրում-բացատրում էինք, բայց դու էլի չէիր հասկանում: Թե կարծում ես քո գրածն ավելի լավն էր? Երեվում է դուրդ չի եկել իմ քննադատությունը? Բայգ կարծում եմ նեղանալու բան չունեիր, հը?- Mephistopheles
ԱԲԳ գրել է:- Հայք
ԱԲԳին բացելաաաաաաաաաա:))))))))))))
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Պիտի այլանդակ հայհոյանքներ լինի, որ հավանես? Թե Լիլիթն ու Կիման պիտի գրեն, որ սկսեք մտքեր փոխանակել?- Հայք
SkyFlyer գրել է:- ԱԲԳ
Աշոտ, Դավիթ, Կարեն, Հակոբ, Մանգուստ, SkyFlier եվ մյուսներ ինչու չեք արձագանքում այս հրաշալի հոդվածին: Սա բաց դիմում է ԼՏՊ-ին: Հրաշալի է գրված:
Չհասկացանք, որ իմ մականունը անգլերեն է դրա համար ես վերջինը գցե՞լ։ Թե՞ ջոգողություն ես անում ԱԲԳ ջան։
Հոդված է ելի, ճիշտն ասատծ արդեն զահլես ել է գնացել այս ամենից՝ ԼՏՊ, ՍՍ, ԲԲ,ԳԳ...
ԱԲԳ ջան սաղ սուտ բաներ են, ամեն մարդ իր գրպանի մասին է մտածում։ Քաղաքականությունը ո՜րն էր, պետությունը ի՜նչ էր...
Է՜հ խեղճ ժողովուրդ, քեզ Աստվածաշնչից սկսած ոչխարի տեղ են դրել ու ըտենց ել անելու են առնվազն մոտակա 1000 տարում։- ԱԲԳ
SkyFlyer գրել է:
Լավ ո՞վ կարող է ասել այս թերթի տերն ով է։ Իսկ Լրագրինը՞։
Սրանք այն թերթերն են, որ արգելեցին հղում դնեմ իրանց թերթերի համար այս նախագծում։ Մի 3կմ նամակ եմ գրել, բայց բանի տեղ չանցավ։ Հիմա մենակ ինդեքսավորվում են (RSS-ի համար), բայց եթե նկատել եք հղում չունեն աջ կողմի մենյուից։
Mephistopheles գրել է:- SkyFlyer
Լավ ո՞վ կարող է ասել այս թերթի տերն ով է։ Իսկ Լրագրինը՞։Սրանք այն թերթերն են, որ արգելեցին հղում դնեմ իրանց թերթերի համար այս նախագծում։ Մի 3կմ նամակ եմ գրել, բայց բանի տեղ չանցավ։ Հիմա մենակ ինդեքսավորվում են (RSS-ի համար), բայց եթե նկատել եք հղում չունեն աջ կողմի մենյուից։
Պիտի որ իրենց համար ձեռնտու լինի, չէ՞, հղում ունենալ- SkyFlyer
Կարեն գրել է:- Mephistopheles
ԱԲԳ ջան, անիմաստ հոդված է...շատ բառեր էլ մոգոնած...ուզում է խելոք երևալ : Ի՞նչ վերևի քննադատության մասին է խոսքը:
Իմիջայլոց, ԱԲԳ ջան, երբ որ դու քո սխալը քո վրա չես վերցնում ու մենք հետևողական չենք լինում դրա համար, քեզ թող չթվա, որ ամեն ինչ ճիշտ ես ասում...ԼՏՊ-ի այլընտրանք չկա առայժմ, իսկ քո ասած Արմեն Այվազյանը քաղաքական շառլատան է, ես նրա ելույթը խորհրդարանում կարդացել եմ նվիրված արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի հետ հարաբերություններին...կարող ես Կարենին, Աշոտին, Վիշապին հարցնել...ԱԲԳ ջան չեմ նեղանում
Մեֆիո ջան.. ասում եմ հոգեճանգռիչ տողեր են, ուրիշ ոչ մի բան: Հիմա տղայա վատ երազ ա տեսել, առավոտ բարլուսով հելել ու աարագ գրել ա: Բայց ԱԲԳալյոնը մեր ախպեր, ընգերն ա, որ հավանել ք պիտի աջակցենք:
Մենակ չեմ հասկանում թե ԱԲԳալյոնը ինի է կարծում, որ սա նամակ է հենց ԼՏՊ-ին ու ոչ թե ասենք տիկին Գեղամյանի: Կարծես թե հասցեագրված է ապագա առաջին տիկնոջը: կարելի է եզրակացնել, որ ԱԲԳալյոնը համակերպվել է այն մտքի հետ որ ԼՏՊ-ն դառնալու է նախագահ: Կամ էլ տեղեկատվություն ունի, որ մենք չունենք:- Mephistopheles
ԱԲԳ գրել է:- SkyFlyer
Չհասկացանք, որ իմ մականունը անգլերեն է դրա համար ես վերջինը գցե՞լ։ Թե՞ ջոգողություն ես անում ԱԲԳ ջան։
Հոդված է ելի, ճիշտն ասատծ արդեն զահլես ել է գնացել այս ամենից՝ ԼՏՊ, ՍՍ, ԲԲ,ԳԳ...
ԱԲԳ ջան սաղ սուտ բաներ են, ամեն մարդ իր գրպանի մասին է մտածում։ Քաղաքականությունը ո՜րն էր, պետությունը ի՜նչ էր...
Է՜հ խեղճ ժողովուրդ, քեզ Աստվածաշնչից սկսած ոչխարի տեղ են դրել ու ըտենց ել անելու են առնվազն մոտակա 1000 տարում։
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
1. Անկեղծ ասած ես էլ եմ հոգնել այդ ԼՏՊ-ՍՍ-ՌՔ-ական թեմաներից: Նույն բանն ենք ասում անընդհատ: Բայց այս հոդվածը, իմ կարծիքով ընդհանրացնում է մեր բոլորի մտքերը, համախմբում եվ ճիշտ մատուցում՝ գեղեցիկ ու ճիշտ հայերենով:
2. Քո անվան անգլերեն լինելը կապ չունի, դե իհարկե լավ կլիներ հայերեն գրվեիր, բայց քո ասածն այդ մասով ընդունում եմ միմիայն որպես կատակ:
3. Որ քաղաքականություն չէ մեր Հայաստանի «պոլիտիկների» արարքը, այլ միմիայն աթոռի, գրպանի, շահի կռիվ, կարծում եմ այդ մասին ես վաղուու՜ուուց եմ գրել այս կայքի տարբեր օրերի հոդվածների տակ:
4. Քանի-քանի անգամ եմ գրել .«չհավատաք ԼՏՊ-ին», «բոլորն էլ նույն սանրի կտավն են», « ներկա ցեկավարությունը վուլգար ու բռի է, իսկ նախկինն էլ կիրթ է ու սրանց ուսուցիչն է թալանի ու խաբեբայությունների հարցում», «որ ոչ մեկին չի հուզում ժողովրդի վիճակը, որ խաբում են ստորաբար» եվ այլն, եվ այլն....
Ասել կուզեմ՝ այդ ամենը ես ասել ու պնդէլ եմ միշտ:
- SkyFlyer
- Հայք գրել է:
- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Պիտի այլանդակ հայհոյանքներ լինի, որ հավանես? Թե Լիլիթն ու Կիման պիտի գրեն, որ սկսեք մտքեր փոխանակել?
Այլանդակ հայհոյանքները թող.. ասել էի ով հավանի, մտածում ե՞ս, ինչ ես գրում, թե՞ գիտես, որ հակառակ սեռի ներկայացուցիչ ես, քեզ ամեն ինչ կարելի է:
Նորմալ քոմենթ էի գրել, բարի լինեիր ճիշտ հասկանայիր..
Դե սրանից հետո Какой привет, такой ответ.. - ԱԲԳ
ԱԲԳ գրել է:- Հայք
Այլանդակ հայհոյանքները թող.. ասել էի ով հավանի, մտածում ե՞ս, ինչ ես գրում, թե՞ գիտես, որ հակառակ սեռի ներկայացուցիչ ես, քեզ ամեն ինչ կարելի է:
Նորմալ քոմենթ էի գրել, բարի լինեիր ճիշտ հասկանայիր..
Դե սրանից հետո Какой привет, такой ответ..
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ինչ ես ասում? Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ:- Հայք
SSS գրել է:- ԱԲԳ
Աշոտ, Դավիթ, Կարեն, Հակոբ, Մանգուստ, SkyFlier եվ մյուսներ ինչու չեք արձագանքում այս հրաշալի հոդվածին: Սա բաց դիմում է ԼՏՊ-ին: Հրաշալի է գրված:
Հարգելի ԱԲԳ, համամիտ եմ որ հրաշալի է գրած: Իրոք բաց դիմում է (թեկուզ այդպես չի վերնագրված), ու ես տեսնում եմ որ ուղղված է ՀՀ-ի ապագա նախագահին: Մեջբերում եմ տեքստի համապատասխան մասը: « ... Ուստի ուզում եմ, համակ սրտացավություն դարձած, դիմել Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո նախագահին, ինչպես հայ մարդը՝ հայ մարդուն.» : Բայց որ դու ասում ես թե .«Սա բաց դիմում է ԼՏՊ-ին», այստեղ արդեն ակամայից տեսնում ես միայն ԼՏՊ-ին, որպես ՀՀ-ի ապագա նախագահ: Թեկուզ քիչ եմ մասնակցել քննարկումներին, բայց քո դիրքորոշմանը՝ հանդեպ ԼՏՊ-ի ծանոթ եմ և կարծում եմ որ այս քննարկումդ՝ ելնելով քո դիրքորոշումից մի քիչ ուրիշ ձև պետք է ձևակերպեիր: Հասկանում եմ թե ինչ ես ուզեցել ասես, բայց ինձ թվում է, որ դու մոռացել ես թե ինչ էր ասել «Հայ»-ը (կարծեմ այսպես էր կեղծանունը) քեզ ու դու՝ գտնելով որ նա ճիշտ է, շնորհակալություն էիր հայտնել: Ես ոչ մեկին չեմ քննադատել ու հիմա էլ չեմ քննադատում կարծիքները (բացառությամբ քյոռ ու քյաչալը, և իրար վիրավորելը), ընդունում եմ նաև որ դժվար է վատը մոռացվում, պարզապես մի բան գրելու համար ես էլ էսքանը հարմար գտա:- ԱԲԳ
ԱԲԳ գրել է:- SSS
Հարգելի ԱԲԳ, համամիտ եմ որ հրաշալի է գրած: Իրոք բաց դիմում է (թեկուզ այդպես չի վերնագրված), ու ես տեսնում եմ որ ուղղված է ՀՀ-ի ապագա նախագահին: Մեջբերում եմ տեքստի համապատասխան մասը: « ... Ուստի ուզում եմ, համակ սրտացավություն դարձած, դիմել Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո նախագահին, ինչպես հայ մարդը՝ հայ մարդուն.» : Բայց որ դու ասում ես թե .«Սա բաց դիմում է ԼՏՊ-ին», այստեղ արդեն ակամայից տեսնում ես միայն ԼՏՊ-ին, որպես ՀՀ-ի ապագա նախագահ: Թեկուզ քիչ եմ մասնակցել քննարկումներին, բայց քո դիրքորոշմանը՝ հանդեպ ԼՏՊ-ի ծանոթ եմ և կարծում եմ որ այս քննարկումդ՝ ելնելով քո դիրքորոշումից մի քիչ ուրիշ ձև պետք է ձևակերպեիր: Հասկանում եմ թե ինչ ես ուզեցել ասես, բայց ինձ թվում է, որ դու մոռացել ես թե ինչ էր ասել «Հայ»-ը (կարծեմ այսպես էր կեղծանունը) քեզ ու դու՝ գտնելով որ նա ճիշտ է, շնորհակալություն էիր հայտնել: Ես ոչ մեկին չեմ քննադատել ու հիմա էլ չեմ քննադատում կարծիքները (բացառությամբ քյոռ ու քյաչալը, և իրար վիրավորելը), ընդունում եմ նաև որ դժվար է վատը մոռացվում, պարզապես մի բան գրելու համար ես էլ էսքանը հարմար գտա:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Շնորհակալություն! Ես դեմ եմ եվ ԼՏՊ-ին, եվ Սերժին: Երկուսն էլ հրեշավոր կերպով խաբել են ժողովրդին ու շարունակում են նույնն անել: Սակայն այս նամակը համարում են գրված ԼՏՊ-ին, քանի-որ բոլորս գիտենք ՍՍ-ի մակարդակը նաեվ (համենայն դեպս ես) լավ ենք ճանաչում ՍՍ-ի կնոջն ու որ այս հոդվածը նրանց խելքի բանը չի: Այսինքն՝ նրանց մակարդակը նույնիսկ Ֆեզեի մակարդակ չի:
Հետեվաբար միակը մնում է ԼՏՊ-ն եվ նրա հրեա կինը (մյուս նախագահական թեկնածուներին ես լուրջ չեմ ընդունում): Նրանք կկարդան (հուսով եմ): Այդ նույն բանը կարծում եմ հայտնի է նաեվ Բերդ Բաբայանին: Այլապես այդքան բարդ նախադասություններ չէր օգտագործի: Վստահ եմ, որ հասկանում ես ինչ եմ ասում: Ահա, այդ է ամբողջը: Դա է հենց պատճառը , որ ես գրել եմ, թե դա ուղղված է ԼՏՊ-ին:- SSS
SkyFlyer գրել է:- Mephistopheles
Պիտի որ իրենց համար ձեռնտու լինի, չէ՞, հղում ունենալ
Ի՞նչ իմանամ։ Բոլոր ձեռնտու փաստարկներիս ոչ մի հակափաստարկ չեմ լսել։ Մենակ հասկացա, որ Հայաստանում նաղդ փողը թողած նիսիա գաղափարների հետևից վազող չկա։ Չնայաց համատարած բիզնես անգրագիտության ու խավարի կողքին նաև կարելի է վառ լույսեր տեսնել, որոնք թե նաղդից են հասկանում ու թե նիսիսայից։- Mephistopheles
SSS գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Շնորհակալություն! Ես դեմ եմ եվ ԼՏՊ-ին, եվ Սերժին: Երկուսն էլ հրեշավոր կերպով խաբել են ժողովրդին ու շարունակում են նույնն անել: Սակայն այս նամակը համարում են գրված ԼՏՊ-ին, քանի-որ բոլորս գիտենք ՍՍ-ի մակարդակը նաեվ (համենայն դեպս ես) լավ ենք ճանաչում ՍՍ-ի կնոջն ու որ այս հոդվածը նրանց խելքի բանը չի: Այսինքն՝ նրանց մակարդակը նույնիսկ Ֆեզեի մակարդակ չի:
Հետեվաբար միակը մնում է ԼՏՊ-ն եվ նրա հրեա կինը (մյուս նախագահական թեկնածուներին ես լուրջ չեմ ընդունում): Նրանք կկարդան (հուսով եմ): Այդ նույն բանը կարծում եմ հայտնի է նաեվ Բերդ Բաբայանին: Այլապես այդքան բարդ նախադասություններ չէր օգտագործի: Վստահ եմ, որ հասկանում ես ինչ եմ ասում: Ահա, այդ է ամբողջը: Դա է հենց պատճառը , որ ես գրել եմ, թե դա ուղղված է ԼՏՊ-ին:
Ընդունում եմ ասածներդ:- ԱԲԳ
Կարեն գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Շնորհակալություն! Ես դեմ եմ եվ ԼՏՊ-ին, եվ Սերժին: Երկուսն էլ հրեշավոր կերպով խաբել են ժողովրդին ու շարունակում են նույնն անել: Սակայն այս նամակը համարում են գրված ԼՏՊ-ին, քանի-որ բոլորս գիտենք ՍՍ-ի մակարդակը նաեվ (համենայն դեպս ես) լավ ենք ճանաչում ՍՍ-ի կնոջն ու որ այս հոդվածը նրանց խելքի բանը չի: Այսինքն՝ նրանց մակարդակը նույնիսկ Ֆեզեի մակարդակ չի:
Հետեվաբար միակը մնում է ԼՏՊ-ն եվ նրա հրեա կինը (մյուս նախագահական թեկնածուներին ես լուրջ չեմ ընդունում): Նրանք կկարդան (հուսով եմ): Այդ նույն բանը կարծում եմ հայտնի է նաեվ Բերդ Բաբայանին: Այլապես այդքան բարդ նախադասություններ չէր օգտագործի: Վստահ եմ, որ հասկանում ես ինչ եմ ասում: Ահա, այդ է ամբողջը: Դա է հենց պատճառը , որ ես գրել եմ, թե դա ուղղված է ԼՏՊ-ին:
ԱԲԳալյոն, բարդ ես մտածում, հետևիցդ չենք հասցնում:- ԱԲԳ
ԱԲԳ գրել է:- Կարեն
ԱԲԳալյոն, բարդ ես մտածում, հետևիցդ չենք հասցնում:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Դու? Էն էլ ԴՈՒ ????- Կարեն
Mephistopheles գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Դու սիրում ես ինձ ասել, որ խոսեմ ապացույցներով, իսկ ինքդ անպատասխանատու հայտարարություն ես անում ու վիրավորում մի մարդու, որին բավականին խելացի եմ համարում ու հայրենասեր (եվ ոչ միայն ես): Կարող ես ապացույցներ բերես նրա շառլատանությունից?
Այո կարող եմ...դա հենց այն ելույթն է, որ նա ունեցել է Խորհրդարանում...այդ մենտալիտետով ու քաղաքական ծրագրով մենք միջազգային ասպարեզում կարող ենք միանշանակ ձախողել և ծիծաղի առարկա դառնալ...թուրքերին պահանջներ ու վերջնագրեր ներկայացնելը դա դեռ հայրենասիրություն չէ ու այդքան դժվար բան էլ չի- ԱԲԳ
Կարեն գրել է:- Mephistopheles
Այո կարող եմ...դա հենց այն ելույթն է, որ նա ունեցել է Խորհրդարանում...այդ մենտալիտետով ու քաղաքական ծրագրով մենք միջազգային ասպարեզում կարող ենք միանշանակ ձախողել և ծիծաղի առարկա դառնալ...թուրքերին պահանջներ ու վերջնագրեր ներկայացնելը դա դեռ հայրենասիրություն չէ ու այդքան դժվար բան էլ չի
Ընգեր, դու դոզի տակ ես: Թարգի, արի Գելափի մոտ, լուրջ գոռձ ենք բռնել Աշոտի նախաձեռնությամբ:- Mephistopheles
ԱԲԳ գրել է:- Mephistopheles
Այո կարող եմ...դա հենց այն ելույթն է, որ նա ունեցել է Խորհրդարանում...այդ մենտալիտետով ու քաղաքական ծրագրով մենք միջազգային ասպարեզում կարող ենք միանշանակ ձախողել և ծիծաղի առարկա դառնալ...թուրքերին պահանջներ ու վերջնագրեր ներկայացնելը դա դեռ հայրենասիրություն չէ ու այդքան դժվար բան էլ չի
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Դա արդեն երեխայություն ես անում: Էդ քո կարծիքով փաստեր բերեցիր? Դե վերջ տուր անհիմն ենթադրություններիդ ու լուրջ պահիր քեզ:- Mephistopheles
Հակոբ գրել է:- ԱԲԳ
Աշոտ, Դավիթ, Կարեն, Հակոբ, Մանգուստ, SkyFlier եվ մյուսներ ինչու չեք արձագանքում այս հրաշալի հոդվածին: Սա բաց դիմում է ԼՏՊ-ին: Հրաշալի է գրված:
ԱԲԳ ջան կներես, մի տեղ արդեն ասել էի, որ տերիտորիայում չէի :) ...
Հոդվածի համար միանգամից ասեմ, որ արտակարգա գրված ու եթե հիշում եք՞, նման տիպի հոդվածներ դեռ 80—ական թվերին ԳԱՐՈՒՆ ամսագրում էին տպագրվում:
Բայց դե գիդես ընտրություններա, նախընտրական արշավի ենք դուրս եկել, ամբողջ կայքով խորացել ենք քաղաքականության մեջ ու տղերքը ժամանակ էլ չունեն ըստ արժանվույն վերլուծել էս «գյոզալ» հոդվածը :)))
Իսկ Mephis-ին բանի տեղ մի դիր, մտածված կերպով հոգուտ հետ խաղումա :)- ԱԲԳ
Հակոբ գրել է:- SkyFlyer
Լավ ո՞վ կարող է ասել այս թերթի տերն ով է։ Իսկ Լրագրինը՞։Սրանք այն թերթերն են, որ արգելեցին հղում դնեմ իրանց թերթերի համար այս նախագծում։ Մի 3կմ նամակ եմ գրել, բայց բանի տեղ չանցավ։ Հիմա մենակ ինդեքսավորվում են (RSS-ի համար), բայց եթե նկատել եք հղում չունեն աջ կողմի մենյուից։
Չէ ցավտ տանեմ, աչքիս դու էս հոդվածը մի անգամ էլ պտի կարդաս ու էն ժամանակ կարողա մանդրից տեղը բերես, թե՞ «այս թերթի տերն ով է» :)- SkyFlyer
Mephistopheles գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Դա արդեն երեխայություն ես անում: Էդ քո կարծիքով փաստեր բերեցիր? Դե վերջ տուր անհիմն ենթադրություններիդ ու լուրջ պահիր քեզ:
ԱԲԳ մեծ հաճույքով կգտնեի ելույթն ու մեկ առ մեկ քեզ ցույց կտայի դրա անհեթեթությունը, եթե հիշեմ որտեղ է...մի քիչ ժամանակ տուր, կամ եթե ունես փոստ արա ես էլ ցույց տամ...- ԱԲԳ
Mephistopheles գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Դա արդեն երեխայություն ես անում: Էդ քո կարծիքով փաստեր բերեցիր? Դե վերջ տուր անհիմն ենթադրություններիդ ու լուրջ պահիր քեզ:
ABG..........."........։ Միեւնույն ժամանակ, ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է՛լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա, ընդհուպ մինչեւ այն կետը, ...երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի՝ իրենց հայրենի հողի վրա պետություն ունենալու իրողության հետ։"...............ԱԲԳ ջան սա ոնց որ Քաջ Նազարի գնդի замполит-ի ճառից լինի...վերը նշված խոսքերը րարգմանաբար նշանակում է "Ռուսներին կասենք ձեզ ընենց կծեծեն...նրանք մեր ռազմաքաղաքական շահերը կպաշտպանեն"
ևս մի գոհար.... "իրականում, մոտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետություն է։ Բայց ավելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնել՝ բոլոր հնարավոր ճնշումներն արդեն փորձված են ու կիրառված։ Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում".........այ այս է դրա մենտալիտետը "Էնքան շատ և ուժեղ հող կուզեմ Թուրքիայից մինչև Ղարաբաղի հարցում ինչ-ինչ զիջումներ անեն" այսինքն ինչքան շատ ես ուզում էնքան հավանականությունը մեծ է որ զիճեն...և այսպես սոփեստությամբ լցված մի ամբողջ ելույթ...շառլատանությունից բացի ուրիշ բառ չեմ գտնում ԱԲԳ ջան...Եթե այս մարդը քեզ դուր է գալիս, ինչ ասեմ....սիրիր նրան- ԱԲԳ
ԱԲԳ գրել է:- Mephistopheles
ABG..........."........։ Միեւնույն ժամանակ, ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է՛լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա, ընդհուպ մինչեւ այն կետը, ...երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի՝ իրենց հայրենի հողի վրա պետություն ունենալու իրողության հետ։"...............ԱԲԳ ջան սա ոնց որ Քաջ Նազարի գնդի замполит-ի ճառից լինի...վերը նշված խոսքերը րարգմանաբար նշանակում է "Ռուսներին կասենք ձեզ ընենց կծեծեն...նրանք մեր ռազմաքաղաքական շահերը կպաշտպանեն"
ևս մի գոհար.... "իրականում, մոտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետություն է։ Բայց ավելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնել՝ բոլոր հնարավոր ճնշումներն արդեն փորձված են ու կիրառված։ Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում".........այ այս է դրա մենտալիտետը "Էնքան շատ և ուժեղ հող կուզեմ Թուրքիայից մինչև Ղարաբաղի հարցում ինչ-ինչ զիջումներ անեն" այսինքն ինչքան շատ ես ուզում էնքան հավանականությունը մեծ է որ զիճեն...և այսպես սոփեստությամբ լցված մի ամբողջ ելույթ...շառլատանությունից բացի ուրիշ բառ չեմ գտնում ԱԲԳ ջան...Եթե այս մարդը քեզ դուր է գալիս, ինչ ասեմ....սիրիր նրան
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Համաձայն չեմ քեզ հետ: Բոլորովին: Այդ մարդը քաղաքագիտության դոկտոր է, այսինքն՝ երեվի թէ «մի քիչ» քեզնից էլ, ինձնից էլ շատ է հասկանում քաղաքականությունից:- Mephistopheles
Mephistopheles գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Համաձայն չեմ քեզ հետ: Բոլորովին: Այդ մարդը քաղաքագիտության դոկտոր է, այսինքն՝ երեվի թէ «մի քիչ» քեզնից էլ, ինձնից էլ շատ է հասկանում քաղաքականությունից:
ԱԲԳ ջան, ուզում ես ասել ճիշտ է ասու՞մ...."Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում"....."երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի՝ իրենց հայրենի հողի վրա պետություն ունենալու իրողության հետ"....ուզում է դոկտոր լինի ուզում է պրոֆեսոր ես իմ կարդացածին եմ հավատում և իմ դատողությունները հիմնում նրա գրածի վրա: ԱԲԳ ջան, քաղաքականությունից հասկացողը այդպիսի անհեթեթ հայտարարություն չի անի- ԱԲԳ
Ես գրել է:
Սարկոզին ամուսնացել է:
Էռնեկ մեզի, հիմա Ֆրանսիաի մշակույթի մասին պիտի մտածի մի ոչ վաղ անցյալում տոպմոդել իսկ մերը հաստատ տոպմոդել չի լինելու:
Էն վաղ էր, որ էշը կաղ էր:
ara գրել է:- Ես
Սարկոզին ամուսնացել է:Էռնեկ մեզի, հիմա Ֆրանսիաի մշակույթի մասին պիտի մտածի մի ոչ վաղ անցյալում տոպմոդել իսկ մերը հաստատ տոպմոդել չի լինելու:
Էն վաղ էր, որ էշը կաղ էր:
«Մինչ ես քնած էի...»: Սկայֆլայեր ջան, հեչ մի նեղացի ԱԲԳ-ից նա գոնե քո անունը հիշատակել է, բա ե՞ս ուր գնամ դարդս պատմեմ որ ինձ չի էլ հիշել: Հեչ փույթս էլ չի: Ես հոդվածը շատ հավանեցի, գրված է բարձր մակարդակով: Ես կասեի ավելի ճիշտ փիլիսոփայության հիմունքներից օգտվելով, հեղինակը իր խոսքը հըղել է նրանց ովքեր օպորտունիստ են: Ներկա թեկնածուների մեջ ես հանճարեղ չեմ տեսնում, բայց տեսնում եմ հիմնականում 1 օպորտունիստ: Կարծեմ բոլորդ արդեն կռահած կլինեք թե ես ումը ի նկատի ունեմ: Բռավօ, լավ է գրել:- Ես
ara գրել է:- ara
«Մինչ ես քնած էի...»: Սկայֆլայեր ջան, հեչ մի նեղացի ԱԲԳ-ից նա գոնե քո անունը հիշատակել է, բա ե՞ս ուր գնամ դարդս պատմեմ որ ինձ չի էլ հիշել: Հեչ փույթս էլ չի: Ես հոդվածը շատ հավանեցի, գրված է բարձր մակարդակով: Ես կասեի ավելի ճիշտ փիլիսոփայության հիմունքներից օգտվելով, հեղինակը իր խոսքը հըղել է նրանց ովքեր օպորտունիստ են: Ներկա թեկնածուների մեջ ես հանճարեղ չեմ տեսնում, բայց տեսնում եմ հիմնականում 1 օպորտունիստ: Կարծեմ բոլորդ արդեն կռահած կլինեք թե ես ումը ի նկատի ունեմ: Բռավօ, լավ է գրել:
Կներես Ես ջան, ես սխալվել եմ և քո անվան տակ եմ գրել իմ կարծիքը: Բա որ ասում եմ մինչ ես քնած էի: Գնամ տեսնեմ իմ եփած «շիլան» ինչ համ ունի: Ընտանիքս դա շատ է հավանում: Համեցեք պարոնայք:- ara
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` «ՍԱՆԴԵՆՍԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ ...ԿՏԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԳԱՆՆԵՐԸ
Թայվանի Քրիստոսի եկեղեցու շուրջ 500 ներկայացուցիչներ ստորագրել են կտակ, որի համաձայն՝ մահվանից հետո իրենց օրգանները կհանձնվեն կարիքավոր հիվանդներին փոխպատվաստելու համար: Թայվանը դոնորական օրգանների ծայրահեղ ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՀԱՂԹՈՂ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:
- Այո, իհարկե, ըստ ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ 41
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՉԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՔ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես ...ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական ...ՊՂԾԵԼ ԵՆ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՔԻԱԺԻ ՀԱՅԱԶԳԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿԵԼ Է... ԶՈՒԳԱՐԱՆԻՑ
«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում: ...ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ 5 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա ...ՀԵՐԹԱՊԱՀԵՔ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն ...ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԲԱՆԱԿՆ Է
Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ ...ՀԱՅԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների ...ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ
«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության ...ՇՏԱԲԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել ...Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, ...ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել ...ՉԱՎԵՍԸ` ԱՄՆ-Ի ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ, ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ- Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու ...ԲԼԵՖ
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ ...«ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները ...ՈՒԺԵՂ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ...ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:
Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ ...«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ ...ԿԻՍՎՈՂ ԵՒ ՉԿԻՍՎՈՂ ՁԱՅՆԵՐ
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ ...ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
2Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: ...ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների ...ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ
3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն ...ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի ...ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿԱՏՈՒ ԵՆ ՃՂՈՒՄ
Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, ...
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Ո՞ՒՄ «ԲՈՍՏԱՆՆ» ԵՆ ՔԱՐ ԳՑՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՈ՞Վ Է ՀԱԿՎԱԾ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ. ԼԵԳԵՆԴ ԵՒ ՄԱՐԴ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԷԻՆ
ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ

- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:

