
«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- - Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:

- Այո, իհարկե, ըստ էության, մեր սերունդը կտրուկ տարբերվում է ներկա սերնդից։ Բացի այդ, չի կարելի ասել, թե որ սերունդն է ավելի լավը, որը` վատը։ Սերունդներից յուրաքանչյուրն ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Մեր սերնդի զարգացումը տեղի է ունեցել, այսպես կոչված, լճացման շրջանում, ուստի, մեր համարձակության սահմանը «Ամերիկայի ձայն», BBC եւ այլ արտասահմանյան ռադիոկայաններ լսելը, ինչպես նաեւ՝ նեղ շրջապատում Բրեժնեւի մասին անեկդոտներ պատմելն էր։ Իսկ 1980-ականների վերջի 1990-ականների սկզբի երիտասարդությունն ավելի շատ ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ։ Պետք է արժանին մատուցել նրանց, քանի որ հենց այդ երիտասարդները դարձան երկրում ծավալված ազգային-ազատագրական շարժման առանցքը, առաջինը հենց նրանք զենք վերցրին` պաշտպանելու իրենց հողը։ Այնպես որ, ես այդ սերունդը կանվանեի հերոսական։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա երիտասարդությանը, ապա հիմնական զանգվածը պասիվ է, ներկայիս երիտասարդներին առաջին հերթին հետաքրքրում են փողը եւ անձնական բարեկեցությունը։ Նրանց մոտ «Հայրենիք» հասկացությունը մղվել է երկրորդ պլան։ Այսինքն, նրանք հիմնականում պրագմատիկ են, ի տարբերություն 1980-1990-ականների երիտասարդությանը, նրանց բնորոշ չէ ռոմանտիկան։ Թեեւ կա նաեւ արմատապես տրամադրված երիտասարդության մի խումբ, որն ընկնում է ինչպես իսլամիստների, այնպես էլ արմատական քաղաքական հոսանքների ազդեցության տակ։
- Ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է Ղարաբաղյան պատերազմի պայմաններում, որքանո՞վ է այդ պայքարն ազդել նրա աշխարհայացքի վրա:
- Ազդել է մեծ չափով։ Մեր երիտասարդության մոտ շատ ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները։ Նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն ռազմական ճանապարհով։ Դա բնական է, քանի որ ներկա երիտասարդության աշխարհայացքը ձեւավորվել է հենց այդ ոգով։
- Որքա՞ն ուժեղ է թշնամի հայի կերպարը երիտասարդության պատկերացումներում, ի՞նչ գիտելիքների վրա է այն հիմնված, ի՞նչ փորձառությամբ է ձեւավորվում այդ կերպարը երիտասարդության մեջ:
- Կարծում եմ, որ այն ավելի ուժեղ է, քան մեր սերնդի մոտ, քանի որ դեռ երեխա` նրանք տեսել են Ղարաբաղյան պատերազմի բոլոր սարսափները, որ մենք տեսել ենք հասուն տարիքում։ Նրանց համար դժվար է հասկանալ մեզ, երբ մենք պատմում ենք, որ հայերի հետ միասին ապրել, սովորել եւ աշխատել ենք։ Նրանք զարմանում են, թե ինչպես կարելի է ապրել եւ աշխատել թշնամիների հետ։ Այսինքն` նրանց գիտակցության մեջ խորապես արմատացած է, որ հայերը թշնամի են։
- Ի՞նչ եք կարծում, ներկայիս երիտասարդությունը հավատո՞ւմ է խաղաղ ապագային, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ հարեւանությանը, կարո՞ղ են, արդյոք, հակամարտող կողմերի երիտասարդության ներկայացուցիչների միջեւ անձնական շփումներն ունենալ արմատական ազդեցություն այն ընկալման վրա, որը ձեւավորվում է թշնամու կերպարի քարոզչության արդյունքում:
- Ինձ թվում է, որ երիտասարդության մեծ մասն, այնուամենայնիվ, չի հավատում հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ երիտասարդները միշտ ավելի արմատական են, քան հասարակության մնացած մասը։ Բայց, իհարկե, կան նաեւ երիտասարդության այնպիսի ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են խաղաղարար գործունեության։
- Որքանո՞վ է ռազմավարական առումով ճիշտ երիտասարդ սերնդի մեջ թշնամու կերպարի կարծրատիպի ձեւավորումը, ինչպե՞ս եւ ի՞նչ խնդիրների հետ է կապված այդ կարծրատիպերի հաղթահարման գործընթացը, փոխակերպումը:
- Ես բախվել եմ այդ խնդրին, երբ զբաղվում էի փախստականների հոգեբանական վերականգնմամբ։ Հիմնականում մենք աշխատում էինք երեխաների հետ, որոնք հիմա հենց 18-20 տարեկան են։ Այն ժամանակ արեւմտյան դոնորները մեր առաջ խնդիր էին դրել, որ երեխաների գիտակցությունից հանեինք թշնամու կերպարը՝ ի դեմս հայերի։ Մենք ստիպված էինք հրաժարվել այդ աշխատանքից, եւ այդ ուղղությամբ իրականացվող բազմաթիվ նախագծեր այդպես էլ մնացին անավարտ, քանի որ երկրում չկա նպատակային պետական դիրքորոշում, թե այսքանից հետո ինչպես պետք է ԼՂՀ-ում ապրենք հայերի հետ միասին։ Ուստի, եթե հայը թշնամի է, ապա մենք այդ սերնդի մոտ պետք է ձեւավորենք թշնամու կերպարը, եթե բարեկամ է, ապա մենք պետք է հասարակության միջից հանենք այդ լարվածությունը։ Մի կողմից` իշխանություններն ուժեղացնում են ռազմական հռետորությունը, բայց մյուս կողմից` նրանք միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնել են պարտավորություն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Այսինքն` չկա որոշակի դիրքորոշում։ Ուստի հասարակության միջից հայերի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հանելու համար պետք է պետական պատվեր։ Միայն պետությունը կարող է լուծել այդ խնդիրը։ Ենթադրենք, թե մենք` հոգեբաններս, հանում ենք թշնամու կերպարը, իսկ վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տրամադրություն կունենան մեր երիտասարդ զինվորները։ Կամ՝ հակառակը, մենք ուժեղացնում ենք թշնամու կերպարը, իսկ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր է ստորագրում Հայաստանի հետ։ Ի՞նչ պետք է անել նման դեպքում։ Ուստի` միայն պետությունը կարող է պատասխանել այդ բոլոր հարցերին։
Զրուցեց Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` «ՍԱՆԴԵՆՍԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ ...ԿՏԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԳԱՆՆԵՐԸ
Թայվանի Քրիստոսի եկեղեցու շուրջ 500 ներկայացուցիչներ ստորագրել են կտակ, որի համաձայն՝ մահվանից հետո իրենց օրգանները կհանձնվեն կարիքավոր հիվանդներին փոխպատվաստելու համար: Թայվանը դոնորական օրգանների ծայրահեղ ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՀԱՂԹՈՂ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԱՍՆ Է»
- Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:
- Այո, իհարկե, ըստ ...«ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»
Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ 41
Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, ...ՉԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՔ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես ...ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական ...ՊՂԾԵԼ ԵՆ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՔԻԱԺԻ ՀԱՅԱԶԳԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿԵԼ Է... ԶՈՒԳԱՐԱՆԻՑ
«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում: ...ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ 5 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա ...ՀԵՐԹԱՊԱՀԵՔ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն ...ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԲԱՆԱԿՆ Է
Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ ...ՀԱՅԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների ...ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ
«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության ...ՇՏԱԲԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել ...Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, ...ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել ...ՉԱՎԵՍԸ` ԱՄՆ-Ի ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ, ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ՝ ՄԻ ԿՈՂՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ- Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու ...ԲԼԵՖ
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ ...«ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները ...ՈՒԺԵՂ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ...ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:
Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ ...«ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԵՏՔ Է ԱՍԵՆ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ, ԵՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ ...ԿԻՍՎՈՂ ԵՒ ՉԿԻՍՎՈՂ ՁԱՅՆԵՐ
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ ...ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
2Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: ...ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների ...ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏՄԵԼ
3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն ...ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ, ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի ...ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿԱՏՈՒ ԵՆ ՃՂՈՒՄ
Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, ...
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
ՖՈՒՏԲՈԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
ՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆ
Ո՞ՒՄ «ԲՈՍՏԱՆՆ» ԵՆ ՔԱՐ ԳՑՈՒՄ

Ո՞Վ Է ՀԱԿՎԱԾ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԿԻՍՎԵԼՈՒ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ. ԼԵԳԵՆԴ ԵՒ ՄԱՐԴ
ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԷԻՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

ՇԻԼԱ
Բերդ ԲԱԲԱՅԱՆԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԻՆՈՊԱՐՈԴԻԱ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

