
ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 90%-Ը ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
- Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին ժամերից մինչեւ 6 տարեկանը. վերջին պատվաստումը կատարվում է 56 տարեկանում` դիֆտերիայի դեմ: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Սիրակ Սուքիասյանի խոսքերով, պատվաստումը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ եւ էժան միջոցն է. ներդնելով 1 դոլար` տնտեսվում է 100 դոլար:

Առաջին պատվաստումը կատարվել է 1793 թվականին անգլիացի գիտնական Է. Ջեների կողմից բնական ծաղիկ (կամ սեւ ծաղիկ) կոչվող մահացու հիվանդության դեմ, որը ներկայումս պատվաստումների շնորհիվ հիմնովին վերացել է: Մոտ 100 տարի անց, առողջապահության այս ոլորտը զարգացրել է ֆրանսիացի Լ. Պաստերը: 2002 թվականից ողջ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ ՀՀ-ում, պատվաստումների միջոցով իսպառ ոչնչացվել է պոլիոմելիտ հիվանդությունը, որը 90%-ի դեպքում թողնում է հաշմանդամություն: Օրինակ, կատաղություն, բոտուլիզմ հիվանդությունների (100%-ով մահացու) պայքարի միակ միջոցը իմունականխարգելումն է: 1993 թվականից Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է իմունիզացիայի ազգային ծրագիր, որն ուղղված է հիմնականում մանկական բնակչության առողջության պահպանմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է կարմրուկի վերացման եւ կարմրախտի վերահսկման ծրագիր, որի համաձայն` 2005-2010 թթ. 3 մլն բնակչին պետք է բաժին ընկնի հիվանդության 3 դեպք: Հարուցիչը շրջանառությունից հանելու ռազմավարական քայլերից մեկի համաձայն էլ 2007թ. պետք է մասսայական պատվաստումներ կատարել կարմրուկի եւ կարմրախտի դեմ ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում (մեկ ամսվա ընթացքում 25 տարիքային խմբում կպատվաստվի մոտ 3 մլն մարդ` անկախ տարիքից): 2005թ. վերջերից մինչեւ 2006թ. կեսերը Հայաստանի տարածքում արձանագրվել է կարմրախտի վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 680 մարդ (որը վերջին` 1998-99թթ. բռնկումից 2 անգամ պակաս է): Ի դեպ, միայն 2002 թվականից է Հայաստանում (ԱՊՀ-ում երրորդը) կարմրախտը պատվաստվում: Ս. Սուքիասյանի հավաստմամբ, տարվող պատվաստումների շնորհիվ հիվանդության բռնկման ժամանակ մինչեւ 7-8 տարեկան երեխաների հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, բացառությամբ 1-2 եզակի դեպքերի, որի պատճառ հանդիսացել է պատվաստումից հրաժարվելու տխուր փաստը: «Այսպիսի մի պարադոքս կա, չպատվաստված երեխաների 90%-ը բժիշկների երեխաներ են: Բժիշկներն իրենց շատ ավելի խելոք են կարծում, քան կան: Իրականում բացարձակ հակացուցումների համար շատ քիչ պատճառներ կան (ընդամենը 0,5-07%): Պատվաստումը պետք չէ դիտել իբրեւ վտանգավոր երեւույթ. ցանկացած բժշկական միջամտություն իր մեջ ներառում է բարդությունների որոշակի հնարավորություն (սովորական ռեակցիան չպետք է շփոթել բարդության հետ): Բարդությունների տոկոսը շատ ավելի քիչ է, քան այն մտահոգում է բնակչությանը»,- հավաստիացնում է Ս. Սուքիասյանը: Ի դեպ, պատվաստման դեմ հակացուցումը չի կարող լինել մեկ բժշկի միանձնյա որոշում: Այն իրականացվում է Առողջապահության նախարարության ցուցումների, հակացուցումների եւ հետաձգումների քննարկող հանձնաժողովի բժշկական եզրահանգման համաձայն: Ս. Սուքիասյանը նշեց, որ այսօր կարմրախտին քաղաքական «աստառ» է տրվել, քանի որ բռնկման ժամանակ որոշակի տարիքային աճ է արձանագրվել (12-ից մինչեւ 25 տարեկան): Մինչդեռ շուրջ մեկ ամիս Հայաստանում գտնվող ԱՀԿ փորձագետների գնահատմամբ, իմունիզացիան տարածաշրջանի երկրներից ամենաբարձրը մեր երկրում է: Օրինակ, նույն կարմրախտի սեզոնի բռնկման ժամանակ Վրաստանում արձանագրվել է հիվանդության 2.500, իսկ Ադրբեջանում` 3000 դեպք:
Ս. Սուքիասյանն անդրադարձավ նաեւ տուբերկուլյոզի դեմ տարվող ԲՑԺ պատվաստմանը՝ ընդգծելով, որ բեցեժեն ուղղված է ոչ թե հիվանդության վերացմանը կամ նվազմանը, այլ դրանից մահացության իջեցմանը: «Տուբերկուլյոզը բոլոր պետությունների առողջապահական մարմինների գերակա խնդիրներից է: Այն վխտում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում: Հայաստանում հիվանդությունը նույնպես մեծանում է, որը ոչ լիարժեք բուժման` ռեզիստենտականության ձեռք բերելու հետեւանք է. հարուցիչի վրա այլեւս չի ազդում այն դեղորայքը, որը կիրառվում է»,- նշում է ծրագրի ղեկավարը: Ի դեպ, Հայաստանում այսօր կիրառվում են ԱՀԿ-ի կողմից հավաստագրված պատվաստանյութեր, որոնք թանկարժեք են եւ անցել են փորձաքննություն: Ըստ մեր զրուցակցի, զանգվածային պատվաստումների շնորհիվ (որոշակի խմբերում), սկսած 2004 թվականից, քառակի անգամ նվազել է գրիպ վարակիչ հիվանդությունը` համապատասխան համաճարակների բռնկման ժամանակ:
- Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԻՐԳ
Քաղցրեղենի չարաշահման դեպքում կարող է շատանալ խոլեստերինի քանակը, որը հանգեցնում է աթերոսկլերոզի։ Մրգերի, հատապտուղների մեջ եղած բուսաշաքարները եւ ածխաջրերը նման ազդեցություն չեն թողնում։
Չի կարելի ...ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԱՆԳԱՄ ԵՐԱԶԵԼ
Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ
Մթնշաղ է: Համբուրգյան զբոսայգու լռության մեջ լսվում է Սուսաննա Կենտիկյանի մեղմ ձայնը: Կարմրավուն լապտերների լույսի ներքո տեսանելի են միայն նրա ձեռքերը, որոնք մերթ ընդ մերթ վեր են բարձրանում հուզմունքից, ...ՀՐԴԵՀՈՂՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
Երեկ ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող հրադադարների կապակցությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ փաստվում է, որ 2006թ. հունիսի սկզբներից Ադրբեջանի հետ ԼՂ-ի սահմանակից տարածքներում ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԿԻՆՈՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ հայտնի դարձան հաղթող ֆիլմերի անունները: Փառատոնի ժյուրին իր մրցանակները հանձնում է միայն ֆիլմերի ռեժիսորներին, քանի որ փառատոնի սկզբունքներից մեկը հեղինակային ...ԱՅԳԵՊԱՐ ԵՎ ԱԼԻԲԵՅԼԻ. ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴՈՒՇՄԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Սակայն երկու պետությունների սահմանագծում գտնվող հայկական Այգեպարն ու ադրբեջանական Ալիբեյլին կարծես տարբեր մոլորակներ լինեն: Երկու գյուղերի բնակիչների միջեւ պատերազմը երկար չի տեւել, սակայն մարդիկ իրենց ...ՆՈՐՄԱՅԻ ՄԵՋ Է
Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի իրականացրած չափումներով` Ատոմային էլեկտրակայանի 30 կիլոմետրանոց գոտում ֆոնային ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
70 ավստրալահայ դեռահասներ, որոնք Հայաստանից վերադառնում էին Ավստրալիա, անորոշ ժամանակով մնացել են Բեյրութում: Ըստ «Դեյլի թելեգրաֆի», Սիդնեյի հայկական պարային համույթի 70 անդամները եւ նրանց ուղեկցող 10 ...ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Այսօր Վրաստանի պատգամավորները կքննարկեն Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը: Թբիլիսիում ոչ ոք գրեթե կասկած չունի, որ վրաց օրենսդիրները կպահանջեն դուրս բերել ռուսաստանյան ստորաբաժանումները ...ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«Turkish Daily News»-ի փոխանցմամբ՝ Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը կավարտվի արդեն այս ամսվա վերջին, եւ եկեղեցին hավատացյալների ու այցելուների համար կբացվի սեպտեմբերին: «Աղթամարի ...«ՆԵՎԻ ԲԵՆԴԸ»` ՄՈՍԿՎԱՅԻ «ՆՈՐ ՕՊԵՐԱՅՈՒՄ»
Այս հոգեմաշ տոթ օրերին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Հայաստանի բնակչությանը Երեւանի քաղաքապետարանը միջոցառումներով հագեցած օրեր է խոստանում: Քաղաքապետարանում կայացած երեկվա ասուլիսի հյուրն առեւտրի եւ սպասարկման, ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարելի է ենթադրել, որ պարզապես սկսել են այդ բարերարների մասին ավելի հաճախակի խոսել ու նրանց հետ քննարկել երկրի տարբեր ոլորտներում առկա խնդիրները: Բարերարների հետ քննարկվել են հիմնականում Շուշիի վերականգնմանն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ
Հուլիսի 21-23-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնում է Մոսկվա: Բացի ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին մասնակցելուց, նա եւս մի անգամ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Հերթական հանդիպումը ...ՎԵՐՋԻՆ ՌԵԼՍԵՐԸ
Օրեր առաջ սկսվել է Երեւանի Տիգրան Մեծ եւ Կոմիտաս պողոտաների այլեւս չգործող տրամվայի գծերի (մոտ 2,5 եւ 3 կմ երկարությամբ) ապամոնտաժումը։ Դա իրականացվում է Լինսի հիմնադրամի միջոցներով. ընդհանուր առմամբ ...«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՁԵՐ Ի՞ՆՉ ԳՈՐԾՆ Է»
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հիշեցնենք, որ 80-ամյա Սոֆիկ տատն աղջկա եւ 2 թոռների հետ անտուն լինելու պատճառով հանգրվանել է Չարբախի շուկայի ետնամասում գտնվող նախկին տրամվայի եւ տրոլեյբուսի պարկում, որտեղ անգամ լույս ու ջուր չկա: Բանն ...ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 90%-Ը ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին ժամերից մինչեւ 6 տարեկանը. վերջին պատվաստումը կատարվում է 56 տարեկանում` դիֆտերիայի դեմ: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ...ԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Խորհրդի կարգով որոշեցինք դիմել Հայաստանում այդ երկրի դեսպանատուն: Մեր հարցը 2 անգամ լսելուց հետո, թերեւս մտահոգվելով մեր հոգեկան առողջությամբ, դեսպանատան աշխատակիցը կախեց խոսափողը: Հենց սա էր պատճառը, ...ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ԽՈՐԱՄԱՆԿՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մինչեւ այդ անձրեւները վիճակն այնպիսին էր, որ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացիները կորցնում էին այս տարվա իրենց ամբողջ բերքը, խոտ չլինելու պատճառով՝ նաեւ անասունների որոշ խմբաքանակը: ...ԴԱԲԱՂԻ ԴԵՊՔԵՐ ՇԻՐԱԿՈՒՄ
Շիրակի մարզում անասունների շրջանում դաբաղի դեպքեր են արձանագրվել: Փոքր Մարաշ գյուղում դրանց թիվը եղել է 3, իսկ Փանիկ գյուղում` 17: Այդ գյուղերում սահմանվել է կարանտին: ՀՀ Պետական անասնաբուժական տեսչության ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Մոլդովական «Զիմբրու» հավաքականի երկու հայ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանն ու հարձակվող Գալուստ Պետրոսյանը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, որտեղ իրենց թիմը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար պետք է պատասխան ...«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԿՈՉԸ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Մեծ ութնյակը» երեկ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել եւ ԼՂՀ հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին: «Ութնյակի խմբի» նախագահի հայտարարության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՇՈԳԵՐԻՑ ՀԵՏՈ
Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
- Ինչո՞ւ չեք մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներին:
- Հենց ձեր թերթն այն թերթերից մեկն էր, որը հրապարակում տպագրեց իր էջերում Րաֆֆի Հովհաննիսյանի կապի մասին արտասահմանյան հատուկ ծառայությունների ...ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Նամակը, որը ստորագրել են 101 անձինք, ինչպես նշել են հեղինակները, ուղղված է հայ ժողովրդին: Ադրբեջանում տարածված հակահայկական ու ռազմատենչ տրամադրությունների ֆոնին այս նամակը կարելի է որակել որպես «խաղաղասիրական» ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները ...ՀԱՅԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ՀԸԶԲՈԼԼԱՀԻՆ»
Սակայն, օրինակ, Լիբանանից արդեն հաջողությամբ Ռուսաստան վերադարձած Ռուսաստանի քաղաքացիները խիստ դժգոհ են Լիբանանում իրենց երկրի դեսպանատան աշխատանքներից: Նրանք տեղեկացրել են, որ դեսպանատանն իրենց զանգերին ...ՀՀՇ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Հայաստանում իշխանության վերարտադրում հնարավոր չէ: Ընդ որում, թե՛ պառլամենտական, թե՛ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու 2007 թվականին: Ես դրանում վստահ եմ»,- երեկ մեզ հետ զրույցում ...ԱՍԱ՝ «ՑԵ-ՂԱ-ՍՊԱ-ՆՈՒ-ԹՅՈՒՆ»
«Լոս Անջելես թայմս» թերթը նախօրեին կոչ է արել սենատորներին` չհաստատել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի՝ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ «մինչեւ նա համարձակություն չունենա արտասանել «ցեղասպանություն» բառը»: ...ԲԱՆԿԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Հայաստանից Վրաստանի սահմանը Բագրատաշենի մաքսակետից հատելու փորձ կատարելու պահին հուլիսի 14-ին ձերբակալվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղից գողություն կատարելու ...ԿՊԱՐՏԱԴՐՎԻ՞
«Հասկանալի է նրա միտումը` տարանջատվել իշխանական թեւի գործունեության բացասական էլեմենտներից եւ հնարավորինս առաջադեմ երեւալ: Ինչ վերաբերում է ասուլիսի առանձին հատվածներին, ապա կարելի է արձանագրել, որ Ա. ...ԻՀԱՐԿԵ, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել` բավարարելո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը, թե՞ ոչ: Սակայն երեկ կուսակցությունից մեր թղթակցին տեղեկացրել ...ՄԵԿՆԵՑ ԿԱՐՃԱՏԵՎ ՀԱՆԳՍՏԻ
Երեկ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի, որն անց է կացելու Հայաստանում: Ռ. Քոչարկանի արձակուրդը տեւելու է ընդամենը մի քանի օր, քանի որ նա շաբաթվա վերջին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ-ի ոչ ...ԱՐՏԱՀՈՍՔ ՑԻՍՏԵՌՆԻՑ
«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 16-ին «Երեւան» երկաթգծի կայարանում «Մասիս» կայարանից ժամանած 31 տոննայանոց ցիստեռնից անուշադրի սպիրտի (ամոնիակ) արտահոսք է տեղի ունեցել: ՀՀ Փրկարարական ծառայության հավաստմամբ, ...ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՕՐ՝ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայի Սեարա նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել, իսկ նահանգապետ Լուիզիանա դե Օլիվեյրան վավերացրել է մի օրենք, որով ապրիլի 24-ը նահանգի ողջ տարածքում սահմանվում է որպես «Հայ ժողովրդի օր»՝ ի հիշատակ ...«ԷՅՐԲԱՍԸ» ՆՈՐ ՕԴԱՆԱՎ Է ԹՈՂԱՐԿՈՒՄ
Եվրոպական առաջատար «Էյրբաս» ընկերությունը մտադիր է նոր տիպի մարդատար եւ բեռնատար օդանավ թողարկել։ Այսպիսով «Էյրբասը» քաղաքացիական ավիացիայի դաշտում ակտիվացնում է իր պայքարն ամերիկյան հզոր Boeing Co. ընկերության ...ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ
Երեկ՝ հուլիսի 17-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարճատեւ աշխատանքային այցով եկել է Երեւան: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պետական, ինչպես նաեւ հասարակական շրջանակների ...«ԲԱՔՈՒՆ ՊՆԴՈՒՄ Է ԻՐԵՆԸ, ԵՐԵՎԱՆՆ՝ ԻՐԵՆԸ»
«Մեծ ութնյակի» գագաթաժողովը չի կարողանա ստիպել ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին «Panarmenian.net»-ին հայտարարել է ...ՊՈՒՏԻՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԵՐԱՇԽԱՎՈՐ ԼԻՆԵԼ
Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես ԼՂՀ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր: «Փոխզիջման պետք է հասնեն այդ ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿ Է ՊՏՏՎՈՒՄ
Շիրակի մարզում բուհական ընդունելության քննությունների անցկացումն իր ձեռքն է վերցրել ՀՅԴ մարզային կոմիտեն: Հասկանալի է, քանի որ ՀՅԴ-ական է ԿԳ նախարարը, մարզպետը: Հիմա էլ դաշնակցականացվում է բուհական ընդունելության ...
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ» ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ«ՀՅԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԵՎ ՀԱՑ» Է»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է
ՈՌ ՎԵՆԵՏԻԿ, ՈՉ ԿԱՆՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆ
«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԿՈՉԸ
ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 90%-Ը ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԽԱՆՈՒԹԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞...
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
- Առաջարկություններ::Предложени::Suggestions
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Exchange rates / Տարադրամի փոխանակման կուրսերը
- Ո՛չ Պարտվողական Դիվանագիտությանը
- Գրաբարի դասեր
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Սատարե՛ք Ինգա և Անոուշ Արշակյաններին – Support Inga and Anush Arshakyan sisters on Eurovison 2009
- ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
- Join this petition online by undersigning it here!
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

