
ԱՅԳԵՊԱՐ ԵՎ ԱԼԻԲԵՅԼԻ. ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴՈՒՇՄԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ
- Սակայն երկու պետությունների սահմանագծում գտնվող հայկական Այգեպարն ու ադրբեջանական Ալիբեյլին կարծես տարբեր մոլորակներ լինեն: Երկու գյուղերի բնակիչների միջեւ պատերազմը երկար չի տեւել, սակայն մարդիկ իրենց սրտերում կրել են եւ մինչ օրս էլ կրում են այդ պատերազմի հետքերը:

Ֆիլմերի նկարահանումը ֆինանսավորել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (CRS) հայկական մասնաճյուղը, «Հայկական Կլոր սեղան հիմնադրամը» եւ Նիդեռլանդների «Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպությունը»: Հայկական ֆիլմը նկարահանել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը (ռեժիսոր Արա Շիրինյան), իսկ ադրբեջանական ֆիլմը նկարահանել է Ադրբեջանի «Ինտերնյուզ» կազմակերպությունը (ռեժիսոր Այազ Սալաեւ): Երկու ֆիլմերում էլ պահպանվում է մեկնաբանություններ եւ կադրից դուրս տեքստ չտեղադրելու պայմանը: Բնակիչներն իրենք են խոսում իրենց կյանքի մասին եւ հիշում ոչ վաղ անցյալը, երբ հաշտ ու համերաշխ ապրում էին Սովետական Միություն կոչվող կայսրությունում: Կրոնը եւ սովորույթները շփմանը չէին խանգարում: «Իրար տուն հյուր էինք գնում, հայերը մեզ էին փող պարտք, մենք` հայերին»,- հիշում է ադրբեջանցին: Այգեպարի ուսուցչուհին չի կարող վերհիշել, թե կոնկրետ ինչի՞ց սկսվեց երկու գյուղերի բնակիչների թշնամանքը. «Էդ թշնամությունը որտեղի՞ց եկավ ու մեր գլխին փաթաթվեց, չգիտեմ...»: Նույնն էլ ասում են Ալիբեյլի գյուղի գյուղացիները. «Մենք լավ բարեկամներ էինք, հայերի մոտ հարսանիքների, թաղումների էինք գնում: Լավ ընկերներ ունեինք: Հիմա հայերը մեզ անընդհատ կրակում են»:
Իրականում հիմա էլ, երկու պետությունների անկախացումից հետո, 14 տարի տեւող հակամարտության պայմաններում գյուղերի բնակիչների խնդիրները եւ սպասելիքները նույնն են, երկու գյուղերն էլ հոգնել են պատերազմից, անապահով կյանքից եւ անորոշ ապագայից: Նրանք գիտեն, որ հակամարտությունը շատ է դժվարացրել կյանքը, սակայն երկու գյուղերում էլ ելք չեն տեսնում: «Երկու կողմերն էլ շատ արյուն են թափել, դժվար թե կարողանանք դա մոռանալ»,- գրեթե այսպես են ասում եւ հայերը, եւ ադրբեջանցիները: Մեծահասակները հիշում են հարեւան գյուղի իրենց ընկերներին եւ «թշնամու» հետ կապեր վերականգնելու գաղափարին շփոթմունքով եւ զգուշավոր են նայում: Վախենում են: Իսկ ավելի երիտասարդ սերունդը, որը պատերազմից հետո է ծնվել եւ աղոտ պատկերացում ունի անցյալ տարիների մասին, կրկնում է համագյուղացիների բառերն ու հետեւում նրանց ասածներին: Ֆիլմերի դիտումից հետո հստակ է դառնում, որ ադրբեջանական մոտեցումն ավելի մարտական է: Ալիբեյլիում ապրող երեխաները միաբերան ասում են. «Հայը թշնամի է, դուշման»: Նրանք «կռիվ-կռիվ» են խաղում, եւ թշնամու դերում հայն է. «Մենք վախենում ենք հայերից, նրանք ամենուրեք են եւ միշտ պատրաստ են կրակելու»: Հայ երիտասարդներն ավելի լոյալ են, նրանք ադրբեջանցիների մասին անտարբերությամբ են խոսում: «Մենք զգացինք, որ հայ երիտասարդների համար ադրբեջանցիները կարծես այլմոլորակային լինեն»,- ասում է Տ.Պասկեւիչյանը: Այս կետը, թերեւս միակ տարբերությունն է: Մնացած բոլոր տեսակետները նույնն են, ոչ հայերին, ոչ էլ ադրբեջանցիներին հակամարտությունը պետք չէ: Ալիբեյլիի եւ Այգեպարի բնակիչները նշում են, որ թշնամանքի պատճառով քայքայվել է իրենց կենցաղը, կանգ են առել արտադրություններն ու երկու գյուղերի միջեւ իրականացվող առեւտուրը, միրգն ու բանջարեղենն այլեւս իրար վաճառել չեն կարող: «Վախենում ենք շատ անասուններ պահել: Հայերը սկսում են կրակել, ես վախից տանն եմ նստում, իսկ կովս սոված է մնում»,- ասում է ալիբեյլիցին: Իսկ Այգեպարի բնակչուհին ցույց է տալիս տանկերի արկերից քանդուքարափ եղած իր տունը: Հակամարտության վկաների եւ անմիջական զոհերի կարծիքներն ու մտքերը իրար են հյուսվում, պատկերացում տալով հանդիսատեսին` թե ինչով են ապրում այդ երկու կորած-մոլորած գյուղերի բնակիչները, որոնցից շատերը ծայրաստիճան հուսալքված եւ աղքատ են ապրում: Ֆիլմերում չկան ծրագրված ու ելք մատնանշող ճանապարհներ, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ եւ սառնասիրտ, եւ կարեկից հայացք նետել սահմանամերձ հարեւան գյուղերի կյանքին:
Հնարավոր երկխոսություն
Այս երկու 25-րոպեանոց ֆիլմերն իրարից անջատ չեն ցուցադրվում, քանի որ դրանք մեկ խնդիր դիտարկող երկու հայացքներ են: Հայացքներ, որոնք կարող են եթե ոչ լիարժեք երկխոսության սկիզբ լինել, ապա գոնե` այդ երկխոսությունը խթանող կամուրջ կառուցել: «Մենք աշխատում ենք ամեն ինչ սիմետրիկ անել: Նույնիսկ հեռուստատեսությամբ չենք ցուցադրում, քանի որ նույնը չեն կարող անել ադրբեջանցիները»,- ասաց Տ.Պասկեւիչյանը: Ֆիլմերի ցուցադրումներին` որպես կանոն, հետեւում են քննարկումները: Եվ երբեք թեման եւ արձագանքները միանշանակ չեն լինում: Եղել են եւ ագրեսիվ, եւ ըմբռնող արձագանքներ: Ուշագրավ է, որ ամենահետաքրքիր եւ թեժ քննարկումը եղել է Հայաստանի «Ինտերնյուսում» ղարաբաղցի երիտասարդների մասնակցությամբ: Ղարաբաղցիները լավ գիտեն, թե որտեղ է բարեկամության եւ թշնամանքի սահմանագիծը: Դժվար է մարսել ադրբեջանցի երեխայի «Հայերը մեր դուշմաններն են» կամ ադրբեջանցի տատիկի «Թող ետ տան մեր հողերը» բառերը: Սա է իրողությունը, որը փորձում է վերլուծել Այգեպարի բնակչուհիներից մեկը. «Նրանք մեր որդիներին են սպանել, ինչպե՞ս կարող ենք դրա հետ հաշտվել: Դարեր պիտի անցնեն, նույնիսկ ոչ թե տարիներ` այլ դարեր»: «Անիծյալ լինի պատերազմ հնարողը: Եթե խաղաղություն հաստատվեր, ես միայն ուրախ կլինեի»,- ասում է ադրբեջանուհին: «Վերջիվերջո, պատերազմները մի օր ավարտվում են: Սա էլ կվերջանա, հո անվերջ տեւել չի՞ կարող»,- ասում է ադրբեջանցի գյուղացին:
«Այն հեռավոր հարեւան գյուղը» ընդհանուր խորագիրը կրող երկու ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարի ընթացքում: Եղավ քննարկում, որին մասնակցեցին CRS-ի Կովկասյան ճյուղի գրասենյակի նախագահ Ռիչարդ Հոֆմանը, հայ եւ ադրբեջանցի լրագրողները: Բաքվից Երեւան ժամանած լրագրող Ալեքպեր Ալիեւը հարցրեց. «Ես ինձ վիրավորված եմ զգում: Մինչեւ ե՞րբ երկու ազգերը բանակցություններ պետք է անցկացնեն ամերիկացի կամ եվրոպացի միջնորդների օգնությամբ»: Սակայն ոչ Ա. Ալիեւը, ոչ էլ որեւէ հայ լրագրող Ռ. Հոֆմանի՝ «Իսկ դուք պատրա՞ստ եք ինքնուրույն բանակցություններ վարել» հարցին պատասխանել չէր կարող:
Երկխոսության խթանմանն ուղղված քննարկումները ֆիլմերի պատվիրատուներին եւ հեղինակներին մտորելու շատ առիթներ են տվել: «Բոլորն էլ կարեւորում են այս ֆիլմերի դերը, հասկանում են, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն կողմերից եւ ոչ մեկը չի ուզում առաջին քայլն անել: Ոչ ոք պատասխանատվությունն իր վրա վերցնել չի ցանկանում»,- ասաց Տ.Պասկեւիչյանը: «Ծրագիրն իր շարունակությունը կունենա այն ժամանակ, երբ գյուղերի բնակիչներն իրար էկրանին կտեսնեն»,- ասաց Ռ.Հոֆմանը: Ֆիլմերն անպայման կցուցադրվեն Այգեպարում եւ Ալիբեյլիում: Հնարավոր է, որ նախկինում իրար տուն հյուր գնացող եւ հյուրերին իրենց տանն ընդունող երկու ազգերի ներկայացուցիչները կճանաչեն իրար, կվերհիշեն անցյալը եւ ինչո՞ւ ոչ` հանկարծ կորոշեն վերականգնել երբեմնի կապերը: Գուցեեւ այսքան անհրաժեշտ երկխոսությունը հենց նրանք էլ կսկսեն:
Հ.Գ. Ադրբեջանցի կինոռեժիսոր Այազ Սալաեւը երբեք չի համագործակցում պետական կառույցների հետ, աշխատում է ֆիլմի ֆինանսավորումն անկախ աղբյուրներից ստանալ: Նա հրավիրված էր այս քննարկմանը, սակայն չեկավ: Մինչդեռ, նրան այստեղ սպասում էին:
- Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
ՄԻՐԳ
Քաղցրեղենի չարաշահման դեպքում կարող է շատանալ խոլեստերինի քանակը, որը հանգեցնում է աթերոսկլերոզի։ Մրգերի, հատապտուղների մեջ եղած բուսաշաքարները եւ ածխաջրերը նման ազդեցություն չեն թողնում։
Չի կարելի ...ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԱՆԳԱՄ ԵՐԱԶԵԼ
Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ
Մթնշաղ է: Համբուրգյան զբոսայգու լռության մեջ լսվում է Սուսաննա Կենտիկյանի մեղմ ձայնը: Կարմրավուն լապտերների լույսի ներքո տեսանելի են միայն նրա ձեռքերը, որոնք մերթ ընդ մերթ վեր են բարձրանում հուզմունքից, ...ՀՐԴԵՀՈՂՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
Երեկ ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող հրադադարների կապակցությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ փաստվում է, որ 2006թ. հունիսի սկզբներից Ադրբեջանի հետ ԼՂ-ի սահմանակից տարածքներում ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԿԻՆՈՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ հայտնի դարձան հաղթող ֆիլմերի անունները: Փառատոնի ժյուրին իր մրցանակները հանձնում է միայն ֆիլմերի ռեժիսորներին, քանի որ փառատոնի սկզբունքներից մեկը հեղինակային ...ԱՅԳԵՊԱՐ ԵՎ ԱԼԻԲԵՅԼԻ. ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴՈՒՇՄԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Սակայն երկու պետությունների սահմանագծում գտնվող հայկական Այգեպարն ու ադրբեջանական Ալիբեյլին կարծես տարբեր մոլորակներ լինեն: Երկու գյուղերի բնակիչների միջեւ պատերազմը երկար չի տեւել, սակայն մարդիկ իրենց ...ՆՈՐՄԱՅԻ ՄԵՋ Է
Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի իրականացրած չափումներով` Ատոմային էլեկտրակայանի 30 կիլոմետրանոց գոտում ֆոնային ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
70 ավստրալահայ դեռահասներ, որոնք Հայաստանից վերադառնում էին Ավստրալիա, անորոշ ժամանակով մնացել են Բեյրութում: Ըստ «Դեյլի թելեգրաֆի», Սիդնեյի հայկական պարային համույթի 70 անդամները եւ նրանց ուղեկցող 10 ...ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Այսօր Վրաստանի պատգամավորները կքննարկեն Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը: Թբիլիսիում ոչ ոք գրեթե կասկած չունի, որ վրաց օրենսդիրները կպահանջեն դուրս բերել ռուսաստանյան ստորաբաժանումները ...ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«Turkish Daily News»-ի փոխանցմամբ՝ Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը կավարտվի արդեն այս ամսվա վերջին, եւ եկեղեցին hավատացյալների ու այցելուների համար կբացվի սեպտեմբերին: «Աղթամարի ...«ՆԵՎԻ ԲԵՆԴԸ»` ՄՈՍԿՎԱՅԻ «ՆՈՐ ՕՊԵՐԱՅՈՒՄ»
Այս հոգեմաշ տոթ օրերին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Հայաստանի բնակչությանը Երեւանի քաղաքապետարանը միջոցառումներով հագեցած օրեր է խոստանում: Քաղաքապետարանում կայացած երեկվա ասուլիսի հյուրն առեւտրի եւ սպասարկման, ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարելի է ենթադրել, որ պարզապես սկսել են այդ բարերարների մասին ավելի հաճախակի խոսել ու նրանց հետ քննարկել երկրի տարբեր ոլորտներում առկա խնդիրները: Բարերարների հետ քննարկվել են հիմնականում Շուշիի վերականգնմանն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ
Հուլիսի 21-23-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնում է Մոսկվա: Բացի ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին մասնակցելուց, նա եւս մի անգամ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Հերթական հանդիպումը ...ՎԵՐՋԻՆ ՌԵԼՍԵՐԸ
Օրեր առաջ սկսվել է Երեւանի Տիգրան Մեծ եւ Կոմիտաս պողոտաների այլեւս չգործող տրամվայի գծերի (մոտ 2,5 եւ 3 կմ երկարությամբ) ապամոնտաժումը։ Դա իրականացվում է Լինսի հիմնադրամի միջոցներով. ընդհանուր առմամբ ...«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՁԵՐ Ի՞ՆՉ ԳՈՐԾՆ Է»
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հիշեցնենք, որ 80-ամյա Սոֆիկ տատն աղջկա եւ 2 թոռների հետ անտուն լինելու պատճառով հանգրվանել է Չարբախի շուկայի ետնամասում գտնվող նախկին տրամվայի եւ տրոլեյբուսի պարկում, որտեղ անգամ լույս ու ջուր չկա: Բանն ...ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 90%-Ը ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին ժամերից մինչեւ 6 տարեկանը. վերջին պատվաստումը կատարվում է 56 տարեկանում` դիֆտերիայի դեմ: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ...ԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Խորհրդի կարգով որոշեցինք դիմել Հայաստանում այդ երկրի դեսպանատուն: Մեր հարցը 2 անգամ լսելուց հետո, թերեւս մտահոգվելով մեր հոգեկան առողջությամբ, դեսպանատան աշխատակիցը կախեց խոսափողը: Հենց սա էր պատճառը, ...ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ԽՈՐԱՄԱՆԿՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մինչեւ այդ անձրեւները վիճակն այնպիսին էր, որ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացիները կորցնում էին այս տարվա իրենց ամբողջ բերքը, խոտ չլինելու պատճառով՝ նաեւ անասունների որոշ խմբաքանակը: ...ԴԱԲԱՂԻ ԴԵՊՔԵՐ ՇԻՐԱԿՈՒՄ
Շիրակի մարզում անասունների շրջանում դաբաղի դեպքեր են արձանագրվել: Փոքր Մարաշ գյուղում դրանց թիվը եղել է 3, իսկ Փանիկ գյուղում` 17: Այդ գյուղերում սահմանվել է կարանտին: ՀՀ Պետական անասնաբուժական տեսչության ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Մոլդովական «Զիմբրու» հավաքականի երկու հայ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանն ու հարձակվող Գալուստ Պետրոսյանը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, որտեղ իրենց թիմը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար պետք է պատասխան ...«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԿՈՉԸ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Մեծ ութնյակը» երեկ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել եւ ԼՂՀ հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին: «Ութնյակի խմբի» նախագահի հայտարարության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՇՈԳԵՐԻՑ ՀԵՏՈ
Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
- Ինչո՞ւ չեք մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներին:
- Հենց ձեր թերթն այն թերթերից մեկն էր, որը հրապարակում տպագրեց իր էջերում Րաֆֆի Հովհաննիսյանի կապի մասին արտասահմանյան հատուկ ծառայությունների ...ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Նամակը, որը ստորագրել են 101 անձինք, ինչպես նշել են հեղինակները, ուղղված է հայ ժողովրդին: Ադրբեջանում տարածված հակահայկական ու ռազմատենչ տրամադրությունների ֆոնին այս նամակը կարելի է որակել որպես «խաղաղասիրական» ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները ...ՀԱՅԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ՀԸԶԲՈԼԼԱՀԻՆ»
Սակայն, օրինակ, Լիբանանից արդեն հաջողությամբ Ռուսաստան վերադարձած Ռուսաստանի քաղաքացիները խիստ դժգոհ են Լիբանանում իրենց երկրի դեսպանատան աշխատանքներից: Նրանք տեղեկացրել են, որ դեսպանատանն իրենց զանգերին ...ՀՀՇ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Հայաստանում իշխանության վերարտադրում հնարավոր չէ: Ընդ որում, թե՛ պառլամենտական, թե՛ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու 2007 թվականին: Ես դրանում վստահ եմ»,- երեկ մեզ հետ զրույցում ...ԱՍԱ՝ «ՑԵ-ՂԱ-ՍՊԱ-ՆՈՒ-ԹՅՈՒՆ»
«Լոս Անջելես թայմս» թերթը նախօրեին կոչ է արել սենատորներին` չհաստատել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի՝ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ «մինչեւ նա համարձակություն չունենա արտասանել «ցեղասպանություն» բառը»: ...ԲԱՆԿԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Հայաստանից Վրաստանի սահմանը Բագրատաշենի մաքսակետից հատելու փորձ կատարելու պահին հուլիսի 14-ին ձերբակալվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղից գողություն կատարելու ...ԿՊԱՐՏԱԴՐՎԻ՞
«Հասկանալի է նրա միտումը` տարանջատվել իշխանական թեւի գործունեության բացասական էլեմենտներից եւ հնարավորինս առաջադեմ երեւալ: Ինչ վերաբերում է ասուլիսի առանձին հատվածներին, ապա կարելի է արձանագրել, որ Ա. ...ԻՀԱՐԿԵ, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել` բավարարելո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը, թե՞ ոչ: Սակայն երեկ կուսակցությունից մեր թղթակցին տեղեկացրել ...ՄԵԿՆԵՑ ԿԱՐՃԱՏԵՎ ՀԱՆԳՍՏԻ
Երեկ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի, որն անց է կացելու Հայաստանում: Ռ. Քոչարկանի արձակուրդը տեւելու է ընդամենը մի քանի օր, քանի որ նա շաբաթվա վերջին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ-ի ոչ ...ԱՐՏԱՀՈՍՔ ՑԻՍՏԵՌՆԻՑ
«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 16-ին «Երեւան» երկաթգծի կայարանում «Մասիս» կայարանից ժամանած 31 տոննայանոց ցիստեռնից անուշադրի սպիրտի (ամոնիակ) արտահոսք է տեղի ունեցել: ՀՀ Փրկարարական ծառայության հավաստմամբ, ...ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՕՐ՝ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայի Սեարա նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել, իսկ նահանգապետ Լուիզիանա դե Օլիվեյրան վավերացրել է մի օրենք, որով ապրիլի 24-ը նահանգի ողջ տարածքում սահմանվում է որպես «Հայ ժողովրդի օր»՝ ի հիշատակ ...«ԷՅՐԲԱՍԸ» ՆՈՐ ՕԴԱՆԱՎ Է ԹՈՂԱՐԿՈՒՄ
Եվրոպական առաջատար «Էյրբաս» ընկերությունը մտադիր է նոր տիպի մարդատար եւ բեռնատար օդանավ թողարկել։ Այսպիսով «Էյրբասը» քաղաքացիական ավիացիայի դաշտում ակտիվացնում է իր պայքարն ամերիկյան հզոր Boeing Co. ընկերության ...ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ
Երեկ՝ հուլիսի 17-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարճատեւ աշխատանքային այցով եկել է Երեւան: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պետական, ինչպես նաեւ հասարակական շրջանակների ...«ԲԱՔՈՒՆ ՊՆԴՈՒՄ Է ԻՐԵՆԸ, ԵՐԵՎԱՆՆ՝ ԻՐԵՆԸ»
«Մեծ ութնյակի» գագաթաժողովը չի կարողանա ստիպել ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին «Panarmenian.net»-ին հայտարարել է ...ՊՈՒՏԻՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԵՐԱՇԽԱՎՈՐ ԼԻՆԵԼ
Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես ԼՂՀ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր: «Փոխզիջման պետք է հասնեն այդ ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿ Է ՊՏՏՎՈՒՄ
Շիրակի մարզում բուհական ընդունելության քննությունների անցկացումն իր ձեռքն է վերցրել ՀՅԴ մարզային կոմիտեն: Հասկանալի է, քանի որ ՀՅԴ-ական է ԿԳ նախարարը, մարզպետը: Հիմա էլ դաշնակցականացվում է բուհական ընդունելության ...
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ» ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 90%-Ը ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆՈՌ ՎԵՆԵՏԻԿ, ՈՉ ԿԱՆՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆ
«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԿՈՉԸ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

