
ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի մասին: Այո, Ռուսաստանում Վրաստանն ընկալում են որպես թշնամական երկիր եւ համապատասխան քայլերի են դիմում, իսկ Հայաստանն ընդհանրապես ոչ թշնամական են համարում, ոչ բարեկամական: Պարզ ասած, ոչ մի բան էլ չեն համարում: Դրա համար էլ մոռանում են մեզ նախապես զգուշացնել, որ սահմանը որոշ ժամանակով փակվելու է:
Ընդհանրապես, Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ վարվում են առանց ավելորդ ձեւականությունների` համարելով, որ դրա կարիքը չկա: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը կարելի է ձեւակերպել մի նախադասությամբ` «ա կուդա՞ անի նա՛ ֆիգ ձենուտցա»: Ընդ որում, սա ոչ թե ընդամենը իրավիճակի արձանագրում է, այլ երկարատեւ եւ հետեւողական քաղաքականության արդյունք: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իսկապես «փախչելու տեղ չունենա», եւ հիմա էլ շարունակում է նույն քաղաքականությունը: Իսկ մեզ մնում է միայն արձանագրել, որ քանի դեռ Գյումրի-Կարս երկաթուղին փակ է, իսկ հայ-իրանական գազամուղի տրամաչափը ռուսներն են որոշում, հայկական ծիրանը շարունակելու է փչանալ Կազբեգիի ոլորաններում, եւ ռուսները հարկ չեն համարելու մեզ նախօրոք զգուշացնել, որ որոշել են մի թեթեւ նորոգել սահմանային անցակետը կամ գազամուղը:
Այո, հայկական քաղաքական միտքն ավանդաբար ձեւավորվել է Ռուսաստանում կամ Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ, եւ ընդհանուր առմամբ մոտ երկու դար շարունակվող այս պրոցեսի «մեխը» եղել է այն, որ հայերի համար արեգակը ծագում է հյուսիսից, իսկ Արեւմուտքը («Նենգ Եվրոպը») միայն մի նպատակ ունի` բարոյազրկել, ապականել եւ ի վերջո կործանել Հայաստանը: Այս քարոզը շարունակվում է նաեւ այսօր եւ իրականացվում է մեծ հմտությամբ: Օրինակ, հետեւողական քարոզչության արդյունքում բանը հասել է այնտեղ, որ «Եվրախորհուրդ» բառն առաջին հերթին ասոցիացվում է արվամոլության եւ աղանդների հետ: Բայց սա միայն առաջին` արեւմտյան արժեքների նկատմամբ զգայական մակարդակով համակրանք առաջացնելու փուլն էր: Հաջորդ փուլն ավելի լավ էր մտածված: Այն է` «Արեւմուտքը մեզ միաժամանակ առաջարկում է եւ՛ Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները, եւ՛ Հայաստանում ժողովրդավարություն հաստատել: Ադրբեջանին հենց այնպես տարածքներ վերադարձնելն անընդունելի է, հետեւաբար` անընդունելի է նաեւ ժողովրդավարության հաստատումը: Ինքներդ տեսեք` ժողովրդավարություն քարոզողներն այն նույն սրիկաներն են, ովքեր մեզանից պահանջում են տարածքներ վերադարձնել»: Այս քարոզչական հնարքը բավականին արդյունավետ է գործում: Այնքան արդյունավետ, որ իշխանական լրատվամիջոցները սրերով են ընդունում Հայաստանում ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ անցկացնելու ցանկացած պահանջ:
Ի՞նչ են պահանջում միջազգային կազմակերպությունները: Չեն պահանջում ոտնահարել մեր ազգային ավանդույթները, չեն պահանջում պղծել ազգային արժեքները... Ընդամենը պահանջում են իրականացնել այն, ինչ գրված է մեր իսկ Սահմանադրության մեջ (որն, ի դեպ, ամենեւին էլ իրենք չեն թելադրել մեզ): Պահանջում են, որ իշխանությունները ձեւավորվեն արդար ընտրությունների միջոցով, որ ընտրակեղծիքներ չլինեն, որ թվեր չնկարվեն, եւ այլն: Վա՞տ բան են պահանջում: Մի՞թե հասկանալի չէ, որ հասարակությանը պարզապես խաբում են` քարոզելով, թե ժողովրդավարություն հաստատել` անպայման նշանակում է նաեւ կատարել Արեւմուտքի մյուս պահանջը եւ վերադարձնել ազատագրված տարածքները:
Գոյություն ունի եւս մի շատ տարածված քարոզչական հնարք: Այն հնչում է մոտավորապես այսպես. «Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, մենք փաստացի պատերազմի մեջ ենք, մեզ ուժեղ ավտորիտար ռեժիմ է պետք»: Սա նույնպես լավ մտածված սուտ է: Թուրքմենստանն, օրինակ, ոչ մի երկրի հետ ոչ մի տարածքային վեճ չունի, բայց բռնապետական երկիր է, իսկ Իսրայելն, արդեն 60 տարի է, գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, բայց ժողովրդավարական երկիր է: Ավելին` հենց ժողովրդավարության շնորհիվ է, որ 60 տարի շարունակ հաղթում է: Այսինքն, հենց նրա համար, որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք, մեզ ժողովրդավարություն է պետք: Թե ինչպես կհաստատվի այդ ժողովրդավարությունը` այլ հարց է: Ուրիշ բան, որ քանի դեռ Հայաստանում ժողովրդավարություն չի հաստատվել, ռուսները միշտ իրավունք կունենան ասել` «ա կուդա՞ անի նա՛ ֆիգ ձենուտցա»:
- Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՁՈՒ
Եռացող ջրում եփելիս լավ եփվում է ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը մնում է ջրալի։ Եվ հակառակը` սառը ջրով եփելիս դեղնուցը պինդ է ստացվում, իսկ սպիտակուցը մնում է թույլ։ Հաճախ պինդ եփված ձվի դեղնուցի եւ սպիտակուցի ...ՕԳՆԵՆՔ ՄԵԶ, ԴԻՏԵՆՔ ՄԵՐԸ
Մեր հեռուստաընկերությունների մասին ինչքան խոսես՝ կխոսվի։ Հեռուստացույցով հայկական ալիքներ դիտելը դարձել է առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող զբաղմունք։ Հասկանում ես, ինչքան էլ գրես, միեւնույն ...«ԳՐԲԱՎԻՑԱ»
Գրբավիցան թաղամաս է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ քաղաքի պաշարման ժամանակ սերբերի եւ բոսնիացիների միջեւ դաժան մարտեր են մղվել: Ժբանիչին հաջողվել է ստեղծել մի հիանալի գործ, որտեղ յուրօրինակ ձեւով ...ԶԱՆՈՒՍԻԻ «Persona non grata»-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Լեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Անցանկալի անձ» («Persona non grata») ժապավենը տեղ է գտել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում: Զանուսիի եւ Նիկիտա Միխալկովի ...«ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ Է. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Զրուցեց Իրինա ՍԱՐԳՍՅԱՆԸ
- Դուք առաջին անգամ Հայաստանում եղել եք 1989 թվականին: Ի՞նչ նպատակով էիք այցելել:
- Արդեն քառասուն տարի է, ինչ ես կինոփառատոների ղեկավար եմ: Այն ժամանակ Բեռլինի կինոփառատոնի տնօրենն էի, եւ, միաժամանակ, ...Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈՒՄ ՍԵՌԱՄՈԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՂԾՈՒՄԸ
«168 Ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր եւ հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը ...ՀԱՄԱԿՐԱՆՔԸ՝ ԹԱՔՆՎԱԾ, ՎՆԱՍՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Խմբագրությունն, անկասկած, կիսում է այս նամակներում եւ բազմաթիվ ընթերցողների հեռախոսազանգերում արտահայտված մտահոգությունները։ Այո, համասեռամոլությունն արատ է, եւ հասարակությունը պիտի փորձի կանխել դրա տարածումը ...ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բժշկական կենտրոնի «Բեյլորի» բժշկական քոլեջի ավագ գիտաշխատող, մեր հայրենակից Կարինե Հարությունյանը: Շատ է խոսվում, որ լավագույն մասնագետները, արվեստագետները, ...ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է արել Աբխազիայում տեղակայված ԱՊՀ խաղաղապահ ուժերը փոխարինել միջազգային խաղաղապահներով: Նա պարզաբանել է, որ խաղաղապահների խնդիրը հակամարտության առանցքային ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է
Քենիայում շարունակվում է հայազգի եղբայների հետ կապված պատմությունը: Եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Եղբայրների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱՎԹ ՎԱՃԱՌԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Իսրայել է մուտք գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից նավթի առաջին չափաբաժինը, որն արդեն փոխանցվել է նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով «Մաարիվ» իսրայելական թերթին, ...ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇՈՒՇԻՆ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Շուշիի վերականգնման շուրջ բավականին ակտիվ քայլեր են սկսել ձեռնարկել: Ասել է թե` բոլորը ձեռնամուխ են եղել նախկին կրթամշակութային կենտրոն-քաղաքի շուտափույթ վերականգնմանը:
Արցախյան պատերազմից հետո քաղաքի ...ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀ ԵՆ, ԱՅԼ ԹԵՐԱՀԱՎԱՏ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Բանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող ...ՄԱՆՈՒԿ ԽՈՒԴԱՆՅԱՆ
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
ը ծնվել է 1911թ., հունվարի 16-ին Վանում, Տիգրան եւ Փայլուն Խուդանյանների ընտանիքում: Ծնողները հալածանքներից փախան Վանից այն ժամանակ, երբ Մանուկ Խուդանյանը 2,5 տարեկան էր: Քրդերը Խուդանյանների ընտանիքին ...«ԳԱԶՊՐՈՄՆ» ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ Երեւանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2006-ի առաջին 4 ամիսներին ...ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆՔ
Հայաստանցիների մեծամասնության՝ 55%-ի համոզմամբ` Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32%-ը հակառակ տեսակետն է պաշտպանում, իսկ 13%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը: ԱՄՆ-ի ...«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ» ՈՉ ՈՔ ՎԱՐԿ ՉԻ ՏԱԼԻՍ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն ակտիվորեն սկսել են մասնակցել սպառողական ապրանքների ապառիկ վաճառքին: Նրանք քաղաքացիներին վարկեր են տրամադրում` տարբեր ապրանքների ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԿՄԵՐԺԵՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ընդունելի չեն մեր հասարակության համար: Ավելին, եթե նկատել եք, այդ առաջարկություններն ընդունելի չեն նաեւ Ադրբեջանի համար»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի ...ԴԵՊԻ «ԽԵԼԱՑԻ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ինչպես արդեն գրել ենք նախկինում, այնտեղ դժվար թե հիշատակված լինի «Կովկասյան վագր» կամ կատվազգիների ընտանիքի որեւէ այլ կենդանի։
Ինչեւէ, զեկույցի 8-րդ գլուխն արդեն գրեթե պատրաստ է։ Այն վերաբերում է, այսպես ...ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Ռուսական «Իզվեստիա» թերթը երեկ տպագրել է մի հոդված այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները: Ըստ այդմ, Վիկտոր Յուշչենկոյի որդին վարում է Կիեւում միակ ...ԱՍՈՒԼԻՍԻ 80%-Ը ՋՈՒՐ ԷՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հուլիսի 1-ից, դեռեւս դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, 1 խմ ջրի սակագինը 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Ջրամատակարարման կառավարումը ստանձնելուց հետո «Երեւան ջուր» ընկերության ...ՊԱՐՏՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՀՄԱՅՔԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական պարտքի հաշվետվությունը» 2006թ. հունվարի 1-ի դրությամբ։ Պետական պարտքի նկատմամբ մեր հասարակության զգուշավոր վերաբերմունքը ավանդական ...ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՌուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի ...ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆԱԼ, ԱՊԱ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄԵՆՔ ՇԱՏ ԱՌԻԹՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
1. Վերջերս երկու իրադարձություն ցնցեց գրեթե քնատ քաղաքական Երեւանը:
ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (2006, հուլիսի 3), բ) «Միջազգային ճգնաժամային խմբի» («Crisis Group») կովկասյան ...ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՍԵՆ
Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Վերջիններս Ռ. Քոչարյանին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎՈՒՄ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Կարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր ...ՀԱՐԳԵԼ ԱՄԵՆԱԱՌԱՆՁԻՆ ՄԱՐԴՈՒՆ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Տավուշի մարզի Չինարի գյուղը մեր հանրապետության ծայրակետերից է։ Տունը, որտեղ հանգրվանել էինք, ուղիղ գծով մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական պահակակետից, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ նրանք հիմա ...ՀԱՅՐՍ ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԵՍ` ԼԻԲԵՐԱԼ
Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը` Ռազմիկ Դարբինյանը, օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին:
- Ես այդ հանգամանքը բացատրում եմ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակումը կարծես առիթ էր, որ մեր գործարար շրջանակներում նորից քննարկվեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարները: Իհարկե, մեր արեւմտյան սահմանի բացումը ...ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Աշխարհի ֆուտբոլի գավաթն օրերս չորրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին երեկ հրաժարական է տվել: Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային ...ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ
Վրաստանի Արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ Վրաստանը որոշել է Ռուսաստանից Վրաստան կամ Վրաստանի տարածքով Հայաստան եւ Ադրբեջան ուղեւորվող քաղաքացիներին մինչեւ հուլիսի 14-ը թույլ տալ անցնել Էրգնեթիի ...«ՍԻՍՏԵՄԱՆ» ԿԳՆԻ ԿԱՄ ԿԿԱՌԱՎԱՐԻ «ՄԱՐՍԸ»
Երեւանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը երեկ հայտարարել է, թե ռուսական «Սիստեմա» ընկերությունը մտադիր է կամ ...«ՀՅԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԵՎ ՀԱՑ» Է»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Հայաստանում ժողովուրդը «պատրանքաթափ» է եղել, զորավոր ընդդիմություն չկա, ՀՅԴ-ն «խստաշունչ» կուսակցություն է, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի մոտ էլ «մրցակցության գրգիռը չի ծնվում»: ...ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Արցախյան ազատամարտի նախկին մասնակիցների մեծամասնությունն այսօր ցավով է ընդունում Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելու մասին ցանկացած խոսակցություն: Սա` հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում ...ՄՈՒԾՎԵՔ, ՈՐ ԼՈՒՍԱԲԱՆԵՔ
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «168 Ժամի» լուսանկարիչը, ով հավատարմագրված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լուսաբանման գործընթացին, ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Ֆիլմերից մեկի ցուցադրումից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՂՔԸ Ո՞ՐՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» ...ԴՈԼԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
Այս կարծիքին է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԿԲ-ն կանխատեսում է, որ դոլարի արժեզրկումը կշարունակվի ինչպես 2006-ի երկրորդ կեսում, այնպես էլ` 2007-ի առաջին կիսամյակի ...ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ
«Ցավոք, Հարավային Կովկասի ազգերի հիշողությունը շատ լավն է եւ այն մեզ խանգարում է կարգավորել հակամարտություններն այնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում: Բայց մեզ մոտ դա չի ստացվում»,- ...ԴԵՊԻ ՀՅԴ՝ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը` Ռազմիկ Դարբինյանն օրերս մամուլով ցանկություն է հայտնել ընդգրկվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: Երբ «Իրավունք» թերթի ուղիղ կապի հյուրն է եղել ՀՀ Կրթության ...ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Խմբագրի ...ԵՐՋԱՆԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԵՆՔ ՎԵՐՋԵՐՈՒՄ
«Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Վանուատու պետությունում։ Իսկ դժբախտների պետությունը Զիմբաբվեն է»,- այսպիսի եզրակացության են եկել բրիտանական New Economic Foundation-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրություն ...ԶԻԴԱՆԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ
ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատթերը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից, եթե պարզվի, որ իտալացի Մարկո Մատերացցիի ...
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ» ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

