
ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀ ԵՆ, ԱՅԼ ԹԵՐԱՀԱՎԱՏ
- Բանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է որոշ ժամանակով դադարեցնեն իրենց գործունեությունը` վերանորոգումից անմիջապես հետո վերսկսելու պայմանով: Անհատ ձեռներեցների, մանր կրպակատերերի կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Նազարեթյանին խնդրեցինք մեկնաբանել, թե կոնկրետ ինչի՞ց են իրենք դժգոհ: «Քաղաքապետարանի որոշմամբ՝ մենք յուրաքանչյուրս ստացել ենք 4քմ հողատարածք եւ 15 տարի այդ կրպակներն աշխատացնում ենք: Այսօր դրանք քանդվում են առանց մեզ կոնկրետ ապագա առաջարկելու: Մեր մտահոգությունն այն է, թե վերակառուցումից հետո արդյո՞ք կրպակատերերը նույն պայմաններով կաշխատեն: Բանից դուրս է գալիս, որ այնտեղ մեծ ներդրումներ են լինելու»: Փաստորեն, բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ անհատ կամ կազմակերպություն ներկայացնող ներդրողը հետագայում հնարավոր է` դառնա տարածքի սեփականատեր եւ իրենցից պահանջի աստղաբաշխական թվերով վարձավճարներ: «Ներդրողը կդառնա տարածքի սեփականատեր եւ մեզնից կպահանջի՝ ես եմ ներդրում արել, ես էլ վարձի գները կորոշեմ: Մինչ այժմ մենք հողի վարձ ենք վճարել: Մեր պետությունը միշտ այդպես է անում, եւ մեր վախը տեղին է»,- վստահեցրեց Ռ. Նազարեթյանն՝ ասելով, որ անհատ ձեռներեցների մտահոգությունը կապված է միայն հետագայում իրենց իրավունքների ոտնահարման երաշխիք չունենալու հետ: Գետնանցումում առեւտուր կազմակերպող մեկ այլ անհատ ձեռներեց` Խաչիկ Բելիխանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ վերանորոգման պատրվակը շահարկելով, տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագիր չկնքելով՝ ինչ-որ մեկն ուզում է տարածքը նորացնել, իսկ հետագայում բաշխել իր մարդկանց միջեւ: «Այստեղ բժիշկներ, մանկավարժներ կան, որոնք այդ 4քմ-ով աշխատում, ընտանիք են պահում օրինական դաշտում»: Վերջինս նշեց, որ այս խնդիրը վաղեմություն ունի, քանի որ Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը նույնպես նման ծրագիր է ունեցել, սակայն հետագայում այդ հարցը ժամանակավորապես սառեցվել է: «Մենք մեր զբաղեցրած հողի ամսական վարձավճարը պարտաճանաչ վճարում ենք: Մեկը՝ պարտքով, մյուսը՝ ավտոտնակ վաճառելով՝ ստեղծել ենք փոքր բիզնես: Մենք պահանջում ենք մեզ հետ պայմանագիր կնքել, որպեսզի վստահ լինենք, որ վաղը-մյուս օրը ներդրողը մեզնից մի 500 դոլար վարձ չի ուզի: Մենք հիմա թաղապետարանի հետ նորմալ աշխատում ենք: Հարկայինի, հողի, աղբի վարձը նորմալ վճարում ենք, աղբն էլ չեն տանում, թաղապետը պատճառաբանում է, թե մենք ենք կեղտոտ պահում»,- ասաց Խ. Բելիխանյանը` միանշանակ հայտարարելով, որ իրենք ամենեւին դեմ չեն գետնանցումի վերանորոգմանը, ավելին՝ իրենք են դիմել, որ վերանորոգեն. «Մենք խոզ չենք, մենք ուզում ենք մարդավարի պայմաններում աշխատել»,- նշեց նա՝ ասելով, որ պարզապես պահանջում են պայմանագիր կնքել, ըստ որի, իրենց իրավունքները վերանորոգումից հետո չեն ոտնահարվի: Նախագահի նստավայրի մոտ հավաքված մարդիկ ավելի ուշ գնացին Արաբկիրի թաղապետարան, որտեղ Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Կարեն Գեւորգյանը երկար ժամանակ անհատ ձեռներեցների հետ քննարկում էին այս խնդիրը: Բանավեճը, կարելի է ասել, կառուցողական էր, քանի որ թաղապետարան-անհատ ձեռներեցներ վեճը տեղափոխվեց փոխհամաձայնության դաշտ: Տնտեսվարող սուբյեկտներին հուզող կրպակների հետագա ճակատագիրն Արաբկիրի թաղապետ Հովհ. Շահինյանն այսպես նկարագրեց. «Այնտեղ կապիտալ վերանորոգում կլինի, որից հետո, այն տնտեսվարողների հետ, ովքեր օրենքով սահմանված կարգով իրենց առեւտրային գործունեությունն են կատարում, մենք կվերակնքենք պայմանագրերը, եւ կշարունակեն իրենց տնտեսական գործունեությունը»,- վստահեցրեց նա՝ նշելով, որ համապատասխան բոլոր ծառայությունների ստուգումների արդյունքում գետնանցումում առեւտրային գործունեություն իրականացնելը համարվել է անթույլատրելի: Ստուգումների եզրակացությունները միանշանակ արձանագրել են, որ տիրող հակահիգիենիկ եւ անվտանգության կանոնների ոչ պատշաճ իրավիճակը հակացուցված է թե՛ մարդկանց առողջության, թե՛ անվտանգության համար: Թաղապետի հավաստմամբ՝ «Երեւաննախագծում» այս պահին նախագծի պատրաստման փուլն է ընթանում, որից հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները, իսկ դրանք կտեւեն 3-4 ամիս: Ի դեպ, գետնանցումը վերանորոգելու համար մրցույթ է հայտարարվել, իսկ ծրագիրը կարժենա մոտ 300.000-400.000 դոլար: Հովհ. Շահինյանն անհատ ձեռներեցներին վստահեցրեց, որ գետնանցումի տարածքը չի մասնավորեցվելու, այն վերանորոգումից հետո կրկին մնալու է Արաբկիր համայնքի սեփականությունը: Արաբկիր համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ վերանորոգումից հետո առաջին հերթին պայմանագրեր են կնքվելու ներկայումս տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների հետ: Կրպակատերերը Հովհ. Շահինյանին խնդրեցին հետաձգել վերանորոգման աշխատանքների սկիզբը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքները սկսել հուլիսի 20-ին: Փոխքաղաքապետ Արման Սահակյանի առաջարկությամբ ընդունվեց մի տարբերակ, որը, թերեւս, ձեռնտու էր երկու կողմերին՝ եւ թաղապետարանին, եւ անհատ ձեռներեցներին: Վերջինս առաջարկեց մինչեւ հուլիսի 20-ը ստեղծել Արաբկիրի թաղապետարանի իրավաբաններից, ավագանու անդամներից եւ անհատ ձեռներեցների ներկայացուցիչներից բաղկացած մի հանձնաժողով, որը կգտնի պայմանագրի այն ձեւը, ըստ որի, կնքելու դեպքում օրենսդրորեն կպաշտպանվեն երկու կողմերի իրավունքները: Այս տարբերակը տնտեսվարող սուբյեկտներին բավարարեց, քանի որ վերջիններիս գնահատմամբ՝ բանավոր խոստումներից փաստաթղթերին անցնելը միանգամից պարզություն մտցրեց խնդրի մեջ: Մինչ Արաբկիրի թաղապետարանում քննարկվում էր վերանորոգման լավ ու վատ կողմերը` մենք զրուցեցինք նաեւ թաղապետարանի շենքի մոտ հավաքված մարդկանց հետ: Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիան, որը սկսվել էր նախագահի նստավայրից, պարզվում է, կազմակերպվել է մեծ ճնշումով: Նույն տնտեսվարող սուբյեկտների առեւտրի կետերի աշխատակիցները, ովքեր խնդրեցին չնշել իրենց անունները, բավական ուշագրավ տեղեկություններ հայտնեցին: Պարզվում է, այդ փոքրիկ տաղավարների բուն «շեֆերը» նրանց հանձնարարել են պարտադիր կերպով մասնակցել ակցիային. «Մեզ ասացին, որ մինչեւ վերջ էստեղ կանգնենք ու, եթե կամերայով նկարեն՝ ասենք, որ մենք չենք ուզում, որ գետնանցումը վերանորոգեն: Բայց, փաստորեն, մենք ենք դրանից տուժում: Մեր պայմանները որ տեսնեք, կհարցնեք, թե ո՞նց չենք վախենում էդտեղ աշխատելուց, մի օր էդ պատերը փլվելու են գլխներիս վրա: Մենք ուզում ենք նորմալ պայմաններում աշխատել, զուգարաններ ունենալ, որ մեզ մարդ զգանք աշխատելուց»,- ասաց գետնանցումի խանութներից մեկի աշխատակիցը, ով ամեն վայրկյան սպասում էր «շեֆի» դաբրոյին, որ տուն հասներ` 4 ժամ արեւի տակ մնալու պատճառով գլխացավը դեղորայքով մեղմելու համար: Ի դեպ, գետնանցումի կրպակների աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց «շեֆերը» թաղապետարանի սրճարանում, հովին նստած, հետեւում են դեպքերի զարգացմանը, ինչպես նաեւ` իրենց, որ «չփախնեն» միտինգից:

- Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
© 168 Ժամ
Վերջին լուրերը, Հուլիս 14, 2006ՁՈՒ
Եռացող ջրում եփելիս լավ եփվում է ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը մնում է ջրալի։ Եվ հակառակը` սառը ջրով եփելիս դեղնուցը պինդ է ստացվում, իսկ սպիտակուցը մնում է թույլ։ Հաճախ պինդ եփված ձվի դեղնուցի եւ սպիտակուցի ...ՕԳՆԵՆՔ ՄԵԶ, ԴԻՏԵՆՔ ՄԵՐԸ
Մեր հեռուստաընկերությունների մասին ինչքան խոսես՝ կխոսվի։ Հեռուստացույցով հայկական ալիքներ դիտելը դարձել է առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող զբաղմունք։ Հասկանում ես, ինչքան էլ գրես, միեւնույն ...«ԳՐԲԱՎԻՑԱ»
Գրբավիցան թաղամաս է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ քաղաքի պաշարման ժամանակ սերբերի եւ բոսնիացիների միջեւ դաժան մարտեր են մղվել: Ժբանիչին հաջողվել է ստեղծել մի հիանալի գործ, որտեղ յուրօրինակ ձեւով ...ԶԱՆՈՒՍԻԻ «Persona non grata»-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Լեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Անցանկալի անձ» («Persona non grata») ժապավենը տեղ է գտել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում: Զանուսիի եւ Նիկիտա Միխալկովի ...«ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ Է. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Զրուցեց Իրինա ՍԱՐԳՍՅԱՆԸ
- Դուք առաջին անգամ Հայաստանում եղել եք 1989 թվականին: Ի՞նչ նպատակով էիք այցելել:
- Արդեն քառասուն տարի է, ինչ ես կինոփառատոների ղեկավար եմ: Այն ժամանակ Բեռլինի կինոփառատոնի տնօրենն էի, եւ, միաժամանակ, ...Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈՒՄ ՍԵՌԱՄՈԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՂԾՈՒՄԸ
«168 Ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր եւ հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը ...ՀԱՄԱԿՐԱՆՔԸ՝ ԹԱՔՆՎԱԾ, ՎՆԱՍՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Խմբագրությունն, անկասկած, կիսում է այս նամակներում եւ բազմաթիվ ընթերցողների հեռախոսազանգերում արտահայտված մտահոգությունները։ Այո, համասեռամոլությունն արատ է, եւ հասարակությունը պիտի փորձի կանխել դրա տարածումը ...ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բժշկական կենտրոնի «Բեյլորի» բժշկական քոլեջի ավագ գիտաշխատող, մեր հայրենակից Կարինե Հարությունյանը: Շատ է խոսվում, որ լավագույն մասնագետները, արվեստագետները, ...ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է արել Աբխազիայում տեղակայված ԱՊՀ խաղաղապահ ուժերը փոխարինել միջազգային խաղաղապահներով: Նա պարզաբանել է, որ խաղաղապահների խնդիրը հակամարտության առանցքային ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է
Քենիայում շարունակվում է հայազգի եղբայների հետ կապված պատմությունը: Եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Եղբայրների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱՎԹ ՎԱՃԱՌԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Իսրայել է մուտք գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից նավթի առաջին չափաբաժինը, որն արդեն փոխանցվել է նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով «Մաարիվ» իսրայելական թերթին, ...ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇՈՒՇԻՆ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Շուշիի վերականգնման շուրջ բավականին ակտիվ քայլեր են սկսել ձեռնարկել: Ասել է թե` բոլորը ձեռնամուխ են եղել նախկին կրթամշակութային կենտրոն-քաղաքի շուտափույթ վերականգնմանը:
Արցախյան պատերազմից հետո քաղաքի ...ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀ ԵՆ, ԱՅԼ ԹԵՐԱՀԱՎԱՏ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Բանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող ...ՄԱՆՈՒԿ ԽՈՒԴԱՆՅԱՆ
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
ը ծնվել է 1911թ., հունվարի 16-ին Վանում, Տիգրան եւ Փայլուն Խուդանյանների ընտանիքում: Ծնողները հալածանքներից փախան Վանից այն ժամանակ, երբ Մանուկ Խուդանյանը 2,5 տարեկան էր: Քրդերը Խուդանյանների ընտանիքին ...«ԳԱԶՊՐՈՄՆ» ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ Երեւանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2006-ի առաջին 4 ամիսներին ...ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆՔ
Հայաստանցիների մեծամասնության՝ 55%-ի համոզմամբ` Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32%-ը հակառակ տեսակետն է պաշտպանում, իսկ 13%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը: ԱՄՆ-ի ...«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ» ՈՉ ՈՔ ՎԱՐԿ ՉԻ ՏԱԼԻՍ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն ակտիվորեն սկսել են մասնակցել սպառողական ապրանքների ապառիկ վաճառքին: Նրանք քաղաքացիներին վարկեր են տրամադրում` տարբեր ապրանքների ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԿՄԵՐԺԵՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ընդունելի չեն մեր հասարակության համար: Ավելին, եթե նկատել եք, այդ առաջարկություններն ընդունելի չեն նաեւ Ադրբեջանի համար»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի ...ԴԵՊԻ «ԽԵԼԱՑԻ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ինչպես արդեն գրել ենք նախկինում, այնտեղ դժվար թե հիշատակված լինի «Կովկասյան վագր» կամ կատվազգիների ընտանիքի որեւէ այլ կենդանի։
Ինչեւէ, զեկույցի 8-րդ գլուխն արդեն գրեթե պատրաստ է։ Այն վերաբերում է, այսպես ...ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Ռուսական «Իզվեստիա» թերթը երեկ տպագրել է մի հոդված այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները: Ըստ այդմ, Վիկտոր Յուշչենկոյի որդին վարում է Կիեւում միակ ...ԱՍՈՒԼԻՍԻ 80%-Ը ՋՈՒՐ ԷՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հուլիսի 1-ից, դեռեւս դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, 1 խմ ջրի սակագինը 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Ջրամատակարարման կառավարումը ստանձնելուց հետո «Երեւան ջուր» ընկերության ...ՊԱՐՏՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՀՄԱՅՔԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական պարտքի հաշվետվությունը» 2006թ. հունվարի 1-ի դրությամբ։ Պետական պարտքի նկատմամբ մեր հասարակության զգուշավոր վերաբերմունքը ավանդական ...ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՌուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի ...ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆԱԼ, ԱՊԱ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄԵՆՔ ՇԱՏ ԱՌԻԹՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
1. Վերջերս երկու իրադարձություն ցնցեց գրեթե քնատ քաղաքական Երեւանը:
ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (2006, հուլիսի 3), բ) «Միջազգային ճգնաժամային խմբի» («Crisis Group») կովկասյան ...ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՍԵՆ
Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Վերջիններս Ռ. Քոչարյանին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎՈՒՄ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Կարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր ...ՀԱՐԳԵԼ ԱՄԵՆԱԱՌԱՆՁԻՆ ՄԱՐԴՈՒՆ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Տավուշի մարզի Չինարի գյուղը մեր հանրապետության ծայրակետերից է։ Տունը, որտեղ հանգրվանել էինք, ուղիղ գծով մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական պահակակետից, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ նրանք հիմա ...ՀԱՅՐՍ ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԵՍ` ԼԻԲԵՐԱԼ
Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը` Ռազմիկ Դարբինյանը, օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին:
- Ես այդ հանգամանքը բացատրում եմ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակումը կարծես առիթ էր, որ մեր գործարար շրջանակներում նորից քննարկվեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարները: Իհարկե, մեր արեւմտյան սահմանի բացումը ...ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Աշխարհի ֆուտբոլի գավաթն օրերս չորրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին երեկ հրաժարական է տվել: Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային ...ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ
Վրաստանի Արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ Վրաստանը որոշել է Ռուսաստանից Վրաստան կամ Վրաստանի տարածքով Հայաստան եւ Ադրբեջան ուղեւորվող քաղաքացիներին մինչեւ հուլիսի 14-ը թույլ տալ անցնել Էրգնեթիի ...«ՍԻՍՏԵՄԱՆ» ԿԳՆԻ ԿԱՄ ԿԿԱՌԱՎԱՐԻ «ՄԱՐՍԸ»
Երեւանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը երեկ հայտարարել է, թե ռուսական «Սիստեմա» ընկերությունը մտադիր է կամ ...«ՀՅԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԵՎ ՀԱՑ» Է»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Հայաստանում ժողովուրդը «պատրանքաթափ» է եղել, զորավոր ընդդիմություն չկա, ՀՅԴ-ն «խստաշունչ» կուսակցություն է, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի մոտ էլ «մրցակցության գրգիռը չի ծնվում»: ...ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Արցախյան ազատամարտի նախկին մասնակիցների մեծամասնությունն այսօր ցավով է ընդունում Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելու մասին ցանկացած խոսակցություն: Սա` հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում ...ՄՈՒԾՎԵՔ, ՈՐ ԼՈՒՍԱԲԱՆԵՔ
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «168 Ժամի» լուսանկարիչը, ով հավատարմագրված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լուսաբանման գործընթացին, ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Ֆիլմերից մեկի ցուցադրումից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՂՔԸ Ո՞ՐՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» ...ԴՈԼԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
Այս կարծիքին է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԿԲ-ն կանխատեսում է, որ դոլարի արժեզրկումը կշարունակվի ինչպես 2006-ի երկրորդ կեսում, այնպես էլ` 2007-ի առաջին կիսամյակի ...ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ
«Ցավոք, Հարավային Կովկասի ազգերի հիշողությունը շատ լավն է եւ այն մեզ խանգարում է կարգավորել հակամարտություններն այնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում: Բայց մեզ մոտ դա չի ստացվում»,- ...ԴԵՊԻ ՀՅԴ՝ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը` Ռազմիկ Դարբինյանն օրերս մամուլով ցանկություն է հայտնել ընդգրկվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: Երբ «Իրավունք» թերթի ուղիղ կապի հյուրն է եղել ՀՀ Կրթության ...ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Խմբագրի ...ԵՐՋԱՆԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԵՆՔ ՎԵՐՋԵՐՈՒՄ
«Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Վանուատու պետությունում։ Իսկ դժբախտների պետությունը Զիմբաբվեն է»,- այսպիսի եզրակացության են եկել բրիտանական New Economic Foundation-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրություն ...ԶԻԴԱՆԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ
ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատթերը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից, եթե պարզվի, որ իտալացի Մարկո Մատերացցիի ...
© 168 Ժամ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ» ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

