
ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱՎԹ ՎԱՃԱՌԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
- Իսրայել է մուտք գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից նավթի առաջին չափաբաժինը, որն արդեն փոխանցվել է նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով «Մաարիվ» իսրայելական թերթին, Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Ջեյհան նավահանգստից դուրս եկած ցիստեռնը նավթը բեռնել է Հայֆյան ծովածոցի վառելիքային տերմինալում, որտեղից այն փոխադրվել է նավթավերամշակման գործարան:

Ամենայն հավանականությամբ, Իսրայելը ձեռք է բերել ադրբեջանական նավթի վեցերորդ չափաբաժինը, քանի որ, ինչպես հաղորդել են Day.az-ին BP-Azerbaijan ընկերությունում, այսօր-վաղը սպասվում է ԲԹՋ-ից 7 տանկեր նավթի բեռնաթափում: Ադրբեջանին բաժին է ընկնում Իսրայելի նավթի ներմուծման վեցերորդ մասը:
Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում՝ ընթացիկ տարվա հունիսին Իսրայել պետության էներգետիկայի եւ ենթակառույցների նախարար Բինիամին Բեն-Էլիեզերը պայմանավորվել է ԲԹՋ նավթատարով Իսրայել նավթ ներմուծելու ծավալի մեծացման մասին: Ներկայումս ստուգվում է Ադրբեջանից գնված նավթի որոշ մասի ցիստեռններով Աշկելոն փոխադրման հնարավորությունը, իսկ այնտեղից` ԿԱՑԱ նավթատարով Էյլաթ եւ այնուհետեւ` Արեւելյան Ասիայի շուկաներ՝ Հնդկաստան եւ Չինաստան:
Հուլիսի 13-ին Բինիամին Բեն-Էլիեզերը պետք է մասնակցի ԲԹՋ նավթատարի բացման արարողությանը: Նրան ուղեկցելու են իսրայելյան տնտեսության երեւելի գործիչներ, այդ թվում` նավթավերամշակման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Օհեդ Մարանիին եւ ԿԱՑԱ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օրեն Շախորը:
Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելու այս ողջ պատմության մեջ ավելի շատ զարմացնում է, ինչպես ասում են, դրա հրապարակայնությունը: Բանն այն է, որ Իսրայելում ջանում են առանձնապես չազդարարել այդ երկիր էներգակիրներ եւ հատկապես՝ նավթ մատակարարողներին: Բանն այն է, որ տարածաշրջանում նավթի հիմնական մատակարարները մահմեդական երկրներն են, որոնց մեծ մասն արաբա-իսրայելական հակամարտության պատճառով նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: Բավական է հիշեցնել, որ բոլոր արաբական երկրներից միայն Եգիպտոսը եւ Հորդանանը դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ:
Ադրբեջանն այն մահմեդական պետություններից մեկն է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Սակայն Իսրայելում մինչ օրս ոչ միայն չկա ադրբեջանական դեսպանություն, այլեւ` առեւտրային ներկայացուցչություն, եւ դա` չնայած պաշտոնական Բաքվի հետ փոխհարաբերությունների ընդլայնմանն ուղղված Թել Ավիվի բոլոր ջանքերին: Մինչ օրս Իսրայել չի ժամանել Ադրբեջանի որեւէ պաշտոնական պատվիրակություն, թեկուզեւ` արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այսինքն, անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, համենայնդեպս, ջանում էր «չզայրացնել» արմատական տրամադրված իսլամական պետություններին, նախեւառաջ` Իրանին, որը Իսրայելի հետ համագործակցել «համարձակվող» ցանկացած երկրի դասում է միջազգային սիոնիզմի կամակատարների եւ, համապատասխանաբար, ողջ մահմեդական աշխարհի թշնամիների շարքին: Պաշտոնական Բաքուն նույնիսկ չի թաքցրել այն, որ չի շտապում Իսրայելի հետ ողջ ծավալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որպեսզի «չզայրացնի» մահմեդական աշխարհի այնպիսի «դաշնակիցների»՝ ինչպես Իրանը: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ ադրբեջանական նավթն Իսրայել մատակարարելու մասին տեղեկությունը հրապարակվել է ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Չէ՞ որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի փոխհարաբերությունները մահմեդական երկրների՝ նախեւառաջ Իրանի եւ Պաղեստինյան ինքնավարության հետ, վերջերս չի լավացել, այլ, ընդհակառակը, վատացել է: Բավական է հիշեցնել Իրանի նախագահի՝ «գետնի երեսից Իսրայել պետությունը ջնջելու» անհրաժեշտության մասին հայտարարությունը եւ Գազայի հատվածում Թել Ավիվի լայնածավալ ռազմական գործողությունները: Բացի այդ, տառացիորեն մեկ ամիս առաջ Բաքվում հավաքված ավելի քան հիսուն մահմեդական պետությունների արտաքին գործերի նախարարները «լիակատար համերաշխություն դրսեւորեցին» հայ-ադրբեջանական եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունների վերաբերյալ: Եվ հանկարծ իսրայելական մամուլը ոչ միայն ուղղակի հայտնում է մեր երկրից նավթի առաքման մասին, այլեւ «շեփորում է» ողջ աշխարհով մեկ այն մասին, որ այսօր Ադրբեջանին բաժին է ընկնում Իսրայելի նավթի ներմուծման վեցերորդ մասը: Եվ դա քիչ չէ: Եվ, ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ նման «դավաճանությունը», այսինքն` ադրբեջանական նավթը Իսրայել մատակարարելու մասին տեղեկությունը հրապարակվել է ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Եվ ահա թե ինչու...
Ամենայն հավանականությամբ, կողմերը որոշել են երկու պետությունների փոխհարաբերությունները դուրս բերել, ինչպես ընդունված է ասել դիվանագիտական լեզվով, որակապես նոր մակարդակի վրա: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ընթացիկ տարվա հունիսին Իսրայելի էներգետիկայի եւ ենթակառույցների նախարար Բինիամին Բեն-Էլիեզերը ժամանել էր Ադրբեջան եւ պայմանավորվել նավթի առաքումների մեծացման մասին: Բավական է հիշել, որ սույն տարում Բաքվում նախատեսվում էր Համաշխարհային հրեական կոնգրես անցկացնել: Սակայն ամենավերջին պահին հարկ եղավ ժամանակավորապես հրաժարվել այդ գաղափարի իրագործումից: Ամենայն հավանականությամբ, կողմերը եկան այն եզրահանգման, որ մեր երկրում Համաշխարհային հրեական կոնգրեսի անցկացումը՝ Բաքվում մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարների վեհաժողովի նախօրեին, Ադրբեջանի կողմից այնքան էլ «քաղաքականորեն կոռեկտ» քայլ չէր լինի: Բայց, այդուհանդերձ, միջազգային հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները բացահայտ ակնարկեցին նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի կազմակերպմանն իրենց ակտիվ մասնակցության եւ այն մասին, որ իրենք Բաքու - Անկարա - Թել Ավիվ դաշնակցային առանցքի ստեղծման հույս ունեն: Այո, սկզբունքորեն, պաշտոնական Բաքուն կարող է հայտարարել, որ ոչ մի կապ չունի Իսրայել նավթ մատակարարելու հետ: Կարելի է պնդել, որ այդ նավթը պատկանում է կոնսորցիումին: Սակայն դժվար թե մենք դիվանագիտական նման քայլի վկաներ դառնանք: Թեկուզեւ այն պատճառով, որ ոչ ոք դրան չի հավատա: Ամենայն հավանականությամբ` կողմերը որոշել են «օրինականացնել եւ պաշտոնականացնել» արդեն վաղուց գոյություն ունեցող տնտեսական սերտ հարաբերությունները:
Իսկ Իրա՞նը: Թեհրանը «կզայրանա» եւ կմեղադրի Ադրբեջանին «իսլամի թշնամիների» հետ համագործակցության համար: Սակայն՝ ակն ընդ ական: Չէ՞ որ Իրանը, որը պատրաստվում է Հայաստանին գազ մատակարարել, այդպես էլ չդրսեւորեց նման համերաշխություն Ադրբեջանի նկատմամբ: Այսպիսով պաշտոնական Բաքուն ոչ մի բարոյաքաղաքական պարտավորություն չունի Իրանի, ինչպեսեւ` մնացյալ մահմեդական աշխարհի առջեւ:
www.mediadialogue.org
ՁՈՒ
Եռացող ջրում եփելիս լավ եփվում է ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը մնում է ջրալի։ Եվ հակառակը` սառը ջրով եփելիս դեղնուցը պինդ է ստացվում, իսկ սպիտակուցը մնում է թույլ։ Հաճախ պինդ եփված ձվի դեղնուցի եւ սպիտակուցի ...ՕԳՆԵՆՔ ՄԵԶ, ԴԻՏԵՆՔ ՄԵՐԸ
Մեր հեռուստաընկերությունների մասին ինչքան խոսես՝ կխոսվի։ Հեռուստացույցով հայկական ալիքներ դիտելը դարձել է առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող զբաղմունք։ Հասկանում ես, ինչքան էլ գրես, միեւնույն ...«ԳՐԲԱՎԻՑԱ»
Գրբավիցան թաղամաս է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ քաղաքի պաշարման ժամանակ սերբերի եւ բոսնիացիների միջեւ դաժան մարտեր են մղվել: Ժբանիչին հաջողվել է ստեղծել մի հիանալի գործ, որտեղ յուրօրինակ ձեւով ...ԶԱՆՈՒՍԻԻ «Persona non grata»-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Լեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Անցանկալի անձ» («Persona non grata») ժապավենը տեղ է գտել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում: Զանուսիի եւ Նիկիտա Միխալկովի ...«ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ Է. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Զրուցեց Իրինա ՍԱՐԳՍՅԱՆԸ
- Դուք առաջին անգամ Հայաստանում եղել եք 1989 թվականին: Ի՞նչ նպատակով էիք այցելել:
- Արդեն քառասուն տարի է, ինչ ես կինոփառատոների ղեկավար եմ: Այն ժամանակ Բեռլինի կինոփառատոնի տնօրենն էի, եւ, միաժամանակ, ...Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈՒՄ ՍԵՌԱՄՈԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՂԾՈՒՄԸ
«168 Ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր եւ հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը ...ՀԱՄԱԿՐԱՆՔԸ՝ ԹԱՔՆՎԱԾ, ՎՆԱՍՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Խմբագրությունն, անկասկած, կիսում է այս նամակներում եւ բազմաթիվ ընթերցողների հեռախոսազանգերում արտահայտված մտահոգությունները։ Այո, համասեռամոլությունն արատ է, եւ հասարակությունը պիտի փորձի կանխել դրա տարածումը ...ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բժշկական կենտրոնի «Բեյլորի» բժշկական քոլեջի ավագ գիտաշխատող, մեր հայրենակից Կարինե Հարությունյանը: Շատ է խոսվում, որ լավագույն մասնագետները, արվեստագետները, ...ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է արել Աբխազիայում տեղակայված ԱՊՀ խաղաղապահ ուժերը փոխարինել միջազգային խաղաղապահներով: Նա պարզաբանել է, որ խաղաղապահների խնդիրը հակամարտության առանցքային ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է
Քենիայում շարունակվում է հայազգի եղբայների հետ կապված պատմությունը: Եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Եղբայրների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱՎԹ ՎԱՃԱՌԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Իսրայել է մուտք գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից նավթի առաջին չափաբաժինը, որն արդեն փոխանցվել է նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով «Մաարիվ» իսրայելական թերթին, ...ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇՈՒՇԻՆ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Շուշիի վերականգնման շուրջ բավականին ակտիվ քայլեր են սկսել ձեռնարկել: Ասել է թե` բոլորը ձեռնամուխ են եղել նախկին կրթամշակութային կենտրոն-քաղաքի շուտափույթ վերականգնմանը:
Արցախյան պատերազմից հետո քաղաքի ...ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀ ԵՆ, ԱՅԼ ԹԵՐԱՀԱՎԱՏ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Բանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող ...ՄԱՆՈՒԿ ԽՈՒԴԱՆՅԱՆ
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
ը ծնվել է 1911թ., հունվարի 16-ին Վանում, Տիգրան եւ Փայլուն Խուդանյանների ընտանիքում: Ծնողները հալածանքներից փախան Վանից այն ժամանակ, երբ Մանուկ Խուդանյանը 2,5 տարեկան էր: Քրդերը Խուդանյանների ընտանիքին ...«ԳԱԶՊՐՈՄՆ» ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ Երեւանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2006-ի առաջին 4 ամիսներին ...ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆՔ
Հայաստանցիների մեծամասնության՝ 55%-ի համոզմամբ` Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32%-ը հակառակ տեսակետն է պաշտպանում, իսկ 13%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը: ԱՄՆ-ի ...«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ» ՈՉ ՈՔ ՎԱՐԿ ՉԻ ՏԱԼԻՍ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն ակտիվորեն սկսել են մասնակցել սպառողական ապրանքների ապառիկ վաճառքին: Նրանք քաղաքացիներին վարկեր են տրամադրում` տարբեր ապրանքների ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԿՄԵՐԺԵՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ընդունելի չեն մեր հասարակության համար: Ավելին, եթե նկատել եք, այդ առաջարկություններն ընդունելի չեն նաեւ Ադրբեջանի համար»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի ...ԴԵՊԻ «ԽԵԼԱՑԻ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ինչպես արդեն գրել ենք նախկինում, այնտեղ դժվար թե հիշատակված լինի «Կովկասյան վագր» կամ կատվազգիների ընտանիքի որեւէ այլ կենդանի։
Ինչեւէ, զեկույցի 8-րդ գլուխն արդեն գրեթե պատրաստ է։ Այն վերաբերում է, այսպես ...ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Ռուսական «Իզվեստիա» թերթը երեկ տպագրել է մի հոդված այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները: Ըստ այդմ, Վիկտոր Յուշչենկոյի որդին վարում է Կիեւում միակ ...ԱՍՈՒԼԻՍԻ 80%-Ը ՋՈՒՐ ԷՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հուլիսի 1-ից, դեռեւս դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, 1 խմ ջրի սակագինը 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Ջրամատակարարման կառավարումը ստանձնելուց հետո «Երեւան ջուր» ընկերության ...ՊԱՐՏՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՀՄԱՅՔԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական պարտքի հաշվետվությունը» 2006թ. հունվարի 1-ի դրությամբ։ Պետական պարտքի նկատմամբ մեր հասարակության զգուշավոր վերաբերմունքը ավանդական ...ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՌուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի ...ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆԱԼ, ԱՊԱ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄԵՆՔ ՇԱՏ ԱՌԻԹՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
1. Վերջերս երկու իրադարձություն ցնցեց գրեթե քնատ քաղաքական Երեւանը:
ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (2006, հուլիսի 3), բ) «Միջազգային ճգնաժամային խմբի» («Crisis Group») կովկասյան ...ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՍԵՆ
Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Վերջիններս Ռ. Քոչարյանին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎՈՒՄ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Կարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր ...ՀԱՐԳԵԼ ԱՄԵՆԱԱՌԱՆՁԻՆ ՄԱՐԴՈՒՆ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Տավուշի մարզի Չինարի գյուղը մեր հանրապետության ծայրակետերից է։ Տունը, որտեղ հանգրվանել էինք, ուղիղ գծով մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական պահակակետից, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ նրանք հիմա ...ՀԱՅՐՍ ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԵՍ` ԼԻԲԵՐԱԼ
Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը` Ռազմիկ Դարբինյանը, օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին:
- Ես այդ հանգամանքը բացատրում եմ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակումը կարծես առիթ էր, որ մեր գործարար շրջանակներում նորից քննարկվեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարները: Իհարկե, մեր արեւմտյան սահմանի բացումը ...ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Աշխարհի ֆուտբոլի գավաթն օրերս չորրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին երեկ հրաժարական է տվել: Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային ...ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ
Վրաստանի Արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ Վրաստանը որոշել է Ռուսաստանից Վրաստան կամ Վրաստանի տարածքով Հայաստան եւ Ադրբեջան ուղեւորվող քաղաքացիներին մինչեւ հուլիսի 14-ը թույլ տալ անցնել Էրգնեթիի ...«ՍԻՍՏԵՄԱՆ» ԿԳՆԻ ԿԱՄ ԿԿԱՌԱՎԱՐԻ «ՄԱՐՍԸ»
Երեւանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը երեկ հայտարարել է, թե ռուսական «Սիստեմա» ընկերությունը մտադիր է կամ ...«ՀՅԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԵՎ ՀԱՑ» Է»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Հայաստանում ժողովուրդը «պատրանքաթափ» է եղել, զորավոր ընդդիմություն չկա, ՀՅԴ-ն «խստաշունչ» կուսակցություն է, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի մոտ էլ «մրցակցության գրգիռը չի ծնվում»: ...ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Արցախյան ազատամարտի նախկին մասնակիցների մեծամասնությունն այսօր ցավով է ընդունում Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելու մասին ցանկացած խոսակցություն: Սա` հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում ...ՄՈՒԾՎԵՔ, ՈՐ ԼՈՒՍԱԲԱՆԵՔ
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «168 Ժամի» լուսանկարիչը, ով հավատարմագրված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լուսաբանման գործընթացին, ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Ֆիլմերից մեկի ցուցադրումից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՂՔԸ Ո՞ՐՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» ...ԴՈԼԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
Այս կարծիքին է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԿԲ-ն կանխատեսում է, որ դոլարի արժեզրկումը կշարունակվի ինչպես 2006-ի երկրորդ կեսում, այնպես էլ` 2007-ի առաջին կիսամյակի ...ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ
«Ցավոք, Հարավային Կովկասի ազգերի հիշողությունը շատ լավն է եւ այն մեզ խանգարում է կարգավորել հակամարտություններն այնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում: Բայց մեզ մոտ դա չի ստացվում»,- ...ԴԵՊԻ ՀՅԴ՝ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը` Ռազմիկ Դարբինյանն օրերս մամուլով ցանկություն է հայտնել ընդգրկվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: Երբ «Իրավունք» թերթի ուղիղ կապի հյուրն է եղել ՀՀ Կրթության ...ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Խմբագրի ...ԵՐՋԱՆԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԵՆՔ ՎԵՐՋԵՐՈՒՄ
«Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Վանուատու պետությունում։ Իսկ դժբախտների պետությունը Զիմբաբվեն է»,- այսպիսի եզրակացության են եկել բրիտանական New Economic Foundation-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրություն ...ԶԻԴԱՆԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ
ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատթերը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից, եթե պարզվի, որ իտալացի Մարկո Մատերացցիի ...
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ» ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Յուրի ՍԻՄՈՆՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

