
«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
- Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, եւ Միշայի մոր ու իրենց ընկերների հետ փոքրիկ հարսանիք արեցին ռեստորանում: Նրանք Փարիզից հատուկ եկել էին Էջմիածին` ամուսնանալու համար: Երկուսն էլ մեծացել են մի միջավայրում, որտեղ միասեռականին մարդ չեն համարում: Մեկը` սփյուռքահայ համայնքում, մյուսը` Երեւանում: Նրանք ասում են, որ իրենց միավորել է սերը, եւ ցանկանում էին արտահայտել դա Հայաստանի ամենասուրբ վայրում:

35-ամյա Միշա Մերուժանը միասեռական լինելու պատճառով Երեւանից հեռացել է 1994 թվականին: Արդեն 15 տարեկանում հասկացել է, որ միասեռական է եւ տանջվել է իշխող բարքերի եւ իր ցանկությունների հակասությունից: «Ես թունդ հայ, ռաբիս, տրադիցիոն ընտանիքում էի մեծանում: Արդեն երեխա ժամանակվանից ուզում էի տնից պոկվել»: Մեկնում է Ռուսաստան սովորելու եւ այնտեղ մի քիչ ավելի ազատ է զգում: Հետ է գալիս, եւ ծնողներն ուզում են ամուսնացնել: «Զգացի, որ երեք ելք ունեմ. առաջին` ամուսնանալ, երկրորդ` թաքուն կյանքով ապրել, երրորդ` ինքնասպան լինել: Ընտրեցի չորրորդը` թողնել գնալ էս երկրից»:
Մինչեւ Ֆրանսիա մեկնելը, նույնիսկ Ռուսաստանում, Միշան կարծում էր, թե ինքը հիվանդ է: Չէր կարողանում հաշտվել միասեռական լինելու հետ: «Ինձ մեղավոր էի զգում, աննորմալ, շեղված, դեֆեկտավոր: Անընդհատ ձգտում էի նորմալանալ, ստիպում էի ինձ քնել աղջիկների հետ, որ նորմալ դառնամ բոլորի նման: Ինչքան փորձում էի` վատ էր ստացվում, ու ավելի էի տառապում: Ու հակառակը` ինձ ավելի կեղտոտ էի զգում, երբ աղջկա հետ էի քնում, եւ ավելի նորմալ, երբ տղայի հետ էի: Եվրոպայում սկսեցի հանգիստ նայել իմ վիճակին ու հասկացա, որ պրոբլեմ չունեմ, պրոբլեմը իմ մեջ չի, էնտեղ է` Հայաստանում»:
2001 թվականին ստեղծում է հայ միասեռականների AGLA կազմակերպությունը (www.agla.info), որի կայքի միջոցով էլ Հարութը գտնում է Միշային: 38-ամյա Հարություն Ժոնժիկյանը ծնվել է Բեյրութում, դաշնակցականի ընտանիքում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվում է Փարիզ: Պատանի ժամանակ, երբ պարզվում է, որ միասեռական է, ծնողները որոշում են, որ որդին հիվանդ է, ու տանում են տարբեր հոգեբույժների մոտ: «Մի հոգեբույժի հայրս ըսավ` տղաս հոմոսեքսուալ է, ադոր համար եկած ենք, կուզեմ բուժվի, որ կյանքը չկորսնցնե, մարդ ըլլա: Բժիշկը զայրացած ըսավ` ես ալ հոմոսեքսուալ եմ, բայց կտեսնես` կյանքս չեմ կորցրած»:
Ընտանիքի համար կարեւորը որդու ամուսնանալն էր, որ ավանդական ընտանիքը շարունակություն ունենա: «Մայրս ըսավ` կնախընտրեմ ամուսնանաս, քովը ինչ կուզես նե ըրե, աչք կգոցենք: Հայության մեջ շատ գեյեր կամուսնանան` քովը ինչ ուզեն կընեն»: Հարութը պատմում է, որ իր քեռու տղային Բեյրութում համայնքը բռնացրել է տղայի հետ, տարել ակումբում գլուխն ու հոնքերը խուզել, դաժանորեն ծեծել ու գցել է փողոց: Հիմա տղան ամուսնացած է, բայց տղա զուգընկեր ունի, որի մասին տեղյակ է կինը: Հարութը հրաժարվում է ամուսնանալ ու երկակի կյանք վարել ու հեռանում է ընտանիքից: Ինը տարի հարազատներին չի տեսնում, մինչեւ որ նրանք ընդունում են իր միասեռական լինելը: Նույնիսկ Բեյրութում բնակվող հորեղբայրը` դաշնակցական լիդեր Հակոբ Ճանճիկյանը, որ նախկինում ուզում էր Հարութին տանել Բեյրութ ու դաստիարակել, գալիս է Փարիզ ու խոստովանում, որ սխալ են վարվել նրա հետ, ու ձեռքը սեղմում:
Հարութը սկսում է հայ ընկերներ փնտրել, «Գուգըլով» որոնում է տալիս ու հայտնաբերում AGLA-ն: Հունվարին հանդիպում է Միշային: «Երբ իրար հանդիպեցինք, չգիտեինք, որ հարաբերություն կստեղծվի,- պատմում է Միշան: - Հետո էնպես սիրահարվեցինք, որ ոչ ես էի կարողանում աշխատել, ոչ ինքը»:
Միշան, ինչպես ինքն է ասում, «խուժան կյանք» է վարել, հաճախ փոխել զուգընկերոջը: Իսկ Հարութը, հակառակը, կայուն կապեր է ունեցել. 9 տարի մի ընկեր է ունեցել, հետո 3 տարի` մեկ ուրիշը: «Հարութն ինձ ասեց` ես կայուն կապի եմ սովոր, ուրիշ ձեւ չեմ կարող, պիտի ընտրություն անես: Ուրեմն ի՞նչ, ասեմ այո՞, հետերոներին կոպիա անե՞մ, նրանց տխուր ընտանեկան մոդե՞լը ընտրեմ: Մեջս մի բան ասում էր` չէ, բայց նայում էի Հարութի աչքերին, ու ինձ ասում` եթե ինքը ուզում է, պետք է ելք գտնել: Զգացմունքները որ կան, արդեն եկեղեցի էլ կգնաս, մատանի էլ կդնես»: Հարութը ոսկերիչ է եւ Միշային նվիրած մատանին ինքն է պատրաստել ու մեջը հայերեն փորագրել տվել` «Սեր եւ հավատարմություն»: Եկեղեցով ամուսնանալը նրա նախընտրությունն է. «Ես հայ եմ, անոր համար կուզեի Հայաստանում ամուսնանալ, եւ ինչպես իմ ընտանիքը կրթել է` կուզեի եկեղեցով»: Ցավում է, որ հայ եկեղեցին միասեռականներին չի ընդունում, եւ իրենք չեն կարող ծեսով ամուսնանալ. «Կուզեի եկեղեցին փոխվի, անարդար է»: Որոշել են նաեւ երեխա ունենալ: Հավանաբար համաձայնության կգան մի լեսբուհու հետ, որ նա իրենցից մեկից արհեստական հղիանա: Հարութը ասում է, որ կինը անպայման հայ պետք է լինի:
Մինչեւ 2003 թվականը Հայաստանում միասեռականությունը հանցանք էր, Քրեական օրենսգրքի 116 հոդվածով մինչեւ 5 տարի պատիժ էր սահմանված: Եվրոպայի խորհրդի ճնշմամբ հանվեց հոդվածը, բայց հասարակության մեջ հոմոֆոբիան չվերացավ: Միշան ասում է, որ մայրն աստիճանաբար համակերպվել է իր միասեռական լինելու հետ, սակայն խնդրել է Երեւանում եղած ժամանակ թաքցնել դա: «Ի՞նչ վատ բան են արել գեյերը, որ նրանց ատում են»,- հարցնում է Հարութը:
Այսուհանդերձ, AGLA-ն որոշակի դեր է խաղացել, որ Փարիզի հայ համայնքում միասեռականների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Երբ կազմակերպությունը ստեղծվել է, համայնքը թշնամաբար է ընդունել, հետո սկսել է հանդուրժել. «4 տարի առաջ, երբ մասնակցեցինք ապրիլի 24-ի ցույցին, մեզ վրա թքում էին, բայց մենք առանց ուշադրություն դարձնելու քայլում էինք: Հետո արդեն սովորեցին»,- ասում է Միշան:
Միշան ու Հարութը ցանկանում են Հայաստանում էլ միասեռականների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Աջակցում են Հայաստանի միասեռականներին, որոնք հասարակական կազմակերպություն են ստեղծել: Կազմակերպության կանոնադրության մեջ չեն նշել, որ այն միասեռականների է, որպեսզի գրանցման խոչընդոտներ չունենան եւ հոմոֆոբիայի թիրախ չդառնան:
Միշան խնդրեց, որ հոդվածը հրապարակվի, երբ իրենք Փարիզում կլինեն, քանի որ կարող են վտանգի ենթարկվել:
www.armenianow.com
- Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ ԵՎ ԶԻԴԱՆԻ «ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ»
Շատերն էին սպասում, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ավելին է լինելու, քան սովորական խաղն է։ Ֆուտբոլասերները երեւի հիշում են. այս թիմերը հանդիպել էին 2000թ. Եվրոպայի ...ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱյն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են ինֆորմացիա ստանալ ՀՀ բանկային համակարգի, տարբեր բանկերի կողմից մատուցվող ծառայությունների եւ գների մասին, այսուհետ հնարավորություն ունեն դա անել շատ ավելի հեշտ եղանակով։ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Երեկ մեկնարկեց Երեւանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սկսվեցին ֆիլմերի ցուցադրումները եւ ժյուրիի աշխատանքը: Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում եւ կինոթատրոնի մերձակայքում տեղի ունեցան փառատոնի ...ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կենդանիների կենսապայմաններն էլ այգու հիմնադրումից մինչ օրս չեն փոխվել: Իսկ նախկինում մեր այգին համարվում էր տարածաշրջանի Կենդանաբանական լավագույն այգիներից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել ...«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, եւ Միշայի մոր ու իրենց ընկերների հետ ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ»,- հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ բանկային համակարգի համալիր զարգացման խնդիրներին նվիրված թվով երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Բանկերի միության ...«ԲԱԶԵԻ» ՕՐԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի Ղարաբաղում, բայց այն կկրի «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոն անվանումը, որին մասնակցություն կունենան 9 ջոկատ` Սփյուռքից, ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՑԱԾՐ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ հնձվել է 22723.8 հեկտար, որը կազմում է բերքահավաքի ենթակա ընդհանուր` 55814.4 հեկտար ցանքատարածությունների 40.7 տոկոսը, ...ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 07:44-ին Իրկուտսկի օդանավակայանում վայրէջք է կատարում «Սիբիր» ավիաընկերության Ա-310 ինքնաթիռը, որը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Օդանավի ...ՎՐԱՑԻՆԵՐԻ՞Ն ԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Շաբաթ օրվանից հայ բեռնափոխադրողներն ու ներմուծող-արտահանողները խուճապի մեջ են. այդ օրը վաղ առավոտյան Ռուսաստանն անորոշ ժամանակով նորից փակել է Վրաստան մտնող Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Ռուսական կողմն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՈՉԵՐՆ ԱՐԴԵՆ ԾԻԾԱՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Ելույթ ունենալով «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի ժամանակ, Ա. Ալիեւը հայտարարել ...«ՄՀՀ-ՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ՀԱՇՎԵԼՈՒ ՃՈՒՏ ՉԻ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության Սեւանի տարածքային կառույցի գրասենյակից ոմն Գարիկ, ով պատասխանում էր մեր հեռախոսային հարցերին, ասաց, որ կուսակցությունում բացի իրենից այդ պահին եւ օրվա հիմնական ...ՓԼՈՒԶՈՒՄ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Երեւանի «Հրազդան» մարզադաշտում փլուզվել է Արեւելյան տրիբունայի հարթակը եւ հենապատը: Փլուզման մակերեսը 100 քմ է: «Ռեգնումի» փոխանցմամբ, մարզադաշտի ինժեներ Կամո Մարգարյանը հավաստիացնում է, որ ներկայումս ...ԿՐԿԻՆ ԽՈՍՏԱՑԱՆ
Երեւանի քաղաքապետարանում ստեղծված՝ Կոնդում հրդեհից այրված տների խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները: Երեկ այդ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը տեղեկացրեց, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. ...«ԲԱՂԴԱՍԱՐՈՎՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Panorama»-ի փոխանցմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի դեֆիցիտի պատճառով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Ըստ ՔԱԳՎ-ի, «Զվարթնոցից» օդանավերը թռիչքը սկսում են՝ ունենալով այնքան ...ՎԹԱՐ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ
«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 9-ին Սեւանա լճում, Աղթամար թերակղզու մերձակայքում, ափից 300 կմ հեռավորության վրա բախվել են 2 ջրային մոտոցիկլետներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական ...ԵՐԵՔ ԶՈՀ
Ըստ վրացական «Քվիրիս պալիտրա» թերթի, Վրաստանի հարավում տեղի ունեցած «Կավկասիոնի 2006» լայնամասշտաբ զորավարժության ընթացքում զոհվել է երեք զինծառայող: Զինավարժության ընթացքում, որը սկսվել է մայիսի վերջին ...ԴԱՏԱՐԿ ԱՐԺԵՔՆԵՐ
Ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը երեկ Երեւանում հայտարարել է, որ 90-ականների սկզբին Ադրբեջանում հայկական լոբբիի մասին կային տարբեր միֆեր: Ադրբեջանցիներն ավելի շատ պատճառներ էին հորինում իրենց պարտությունը ...ՍՊԱՆՎԵԼ Է ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանման՝ անցած գիշեր Ինգուշեթիայում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է չեչեն անջատողականների առաջնորդ Շամիլ Բասաեւը: Գործողության մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Ստեղծվում են նոր կուսակցություններ, սպասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) արտահերթ համագումար, իսկ այս ամենին էլ նախորդեցին իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) դուրս գալն ...ԲԱՑԵԼՈՒ ԵՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր մեկնելու է Թուրքիա՝ հուլիսի 13-ին մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությանը: Սահակաշվիլին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ
Ըստ «ԱՌԿԱ»-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ից 45 օրով Հայաստանի ատոմակայանը կկանգնի հերթական պլանային նորոգման եւ միջուկային վառելիքի լիցքավորման համար: Ծրագրվում է նորոգել հիմնական սարքավորումների մի մասը, ...«ԽԱԲԱՐ» ՉԵՆ
«Գազպրոմը» հայկական կողմին Իրան-Հայաստան գազամուղի ձեռքբերման վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկ չի արել: Այս մասին «Ռեգնումին» հաղորդել է ՀՀ Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: ...ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Նման հանդիպում նախատեսված չէ: Վերջին մի քանի ամիսների ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆՃԱՐԸ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը գտել է այն հարցի պատասխանը, որն արդեն 2 օր տանջում է ֆուտբոլասերներին. ի՞նչ ասաց Մատերացցին Զիդանին, որ վերջինս գլխով նոկդաունի ենթարկեց նրան։ Պարզվում է` Մատերացցին Զիդանին անվանել է «ահաբեկիչ» ...ԽԱՆՈՒԹԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞...
Մի քանի օր է, ինչ փակ է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» կոնյակի գործարանի Աբովյան փողոցում գտնվող ֆիրմային խանութը: Ընդ որում, վերջին մի քանի օրերին խանութից դուրս է բերվել ողջ ...ՕՏԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ
Երեկ Երեւանում ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս, «Բակինսկիե վեդոմոստի» թերթի լրագրող Ալեքպեր Ալիեւը հայտարարել է. «Եթե չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն եկեք խոսենք: Այն մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ...ՈՌ ՎԵՆԵՏԻԿ, ՈՉ ԿԱՆՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի զանգվածային միջոցառումները (ինչպես եւ թելադրում է փառատոնի անվանումը) արդեն երեք տարի սկսվում են ծիրանի օրհներգության արարողությամբ: Մենք բացում ենք մեր երկրի դռները ...ԳՈՐԾԸ ԳԻԶԻՐՅԱՆԻ ՄՈՏ Է
Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն բավական լուրջ մեղադրանք էր հասցեագրել Հայաստանին՝ հայտարարելով, որ Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են հիմնականում ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆՁՈՒԿ
ՄԵԾ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

