
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
- Կենդանիների կենսապայմաններն էլ այգու հիմնադրումից մինչ օրս չեն փոխվել: Իսկ նախկինում մեր այգին համարվում էր տարածաշրջանի Կենդանաբանական լավագույն այգիներից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանն ասում է, որ մեր Կենդանաբանական այգին ուղղիչ-աշխատանքային գաղութի նախագծով է կառուցվել, իսկ իրեն՝ փոխտնօրենին, շատերն անվանում են ռեժիմի պետ: Վերջինս համարում է, որ արտակարգ աշխարհագրական դիրք ունեցող մեր այգում պետք է լուրջ ներդրումներ արվեն, ինչի արդյունքում մենք կարող ենք ունենալ կենդանաբանական հրաշք մի կղզի. «Այս արգելապատնեշները պիտի վերանան եւ կառուցվեն ազատավանդակներ, որտեղ կենդանիների գոնե մինիմում պայմանները կապահովենք: Նույնիսկ Մոսկվայի այգում վանդակներ չկան, փոսեր, ձորակներ են, որտեղ կենդանին ապրում է, իսկ կողքից առվակ է հոսում, ընդ որում, անվտանգության բարձր մեխանիզմներով է արվում այդ ամենը»,- ասում է Ս. Ղահրամանյանն, ում առաջարկները բարձրաստիճան պաշտոնյաների կամ մեծահարուստների կողմից խրախուսվում են, սակայն գործնականում որեւէ աջակցություն չի ցուցաբերվում:

Կենդանաբանական այգու կյանքում այս տարվա փոփոխությունն այն է, որ այգու կենդանիները նոր սերունդ են տվել: Ծնվել են առյուծի, գայլի չորսական ձագեր, եղնիկի 3 ձագ, մուֆլոններ, ուլեր, կարապներ, սիրամարգեր, փասիաններ: Սակայն այս տարի Կենդանաբանական այգում նաեւ մահվան դեպք է արձանագրվել՝ ուղտ է սատկել: Թեեւ այգուն բյուջեով հատկացվող գումարն ավելացել է, այդուհանդերձ, բավարար չէ, որպեսզի այգու անբարենպաստ պայմանները բարեփոխվեն: «Շատ ծրագրեր կան, որոնք դեռ միայն ծրագիր են, իրագործելը բարդ է: Կոալաներին պետք է տեղափոխել, ավելի մեծ տեղ հատկացնել: Վագրերի տեղը պետք է մի քիչ բարելավել, որովհետեւ երիտասարդ վագրեր են, եւ նպատակ ունենք բազմացնելու, էդ վանդակի մեջ մեղք են: Մի հատ թող էդ իշխանավորները գան, իրենց քիթումռութն ուղղեն դեպի վագրերի վանդակն ու մտածեն, թե ինչքանով է ճիշտ կենդանուն այդպես տանջելը»,- ասում է Ս. Ղահրամանյանը՝ վստահեցնելով, որ այգու կենդանիները նման պայմաններից չեն կարող իրենց լավ զգալ: Ըստ Ս. Ղահրամանյանի, վերին էշելոններում թքած ունեն իր նշանակությամբ միակ պետական այս հաստատության վրա: Անգամ Հայաստան այցելող զբոսաշրջիկները` շրջելով եւ ծանոթանալով այգու պայմաններին, մեր կենդանիների մասին ցավով են արտահայտվում: Ինչեւէ, կենդանիների բիզնեսի ամենահայտնի երկիրը համարվող Հոլանդիայում, օրինակ, շուկան թե՛ անհատներին, թե՛ Կենդանաբանական այգուն թույլ է տալիս մեծ շահույթներ ստանալ: Ինչպես Հոլանդիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում գոյություն ունի նաեւ սեւ՝ ստվերային շուկա, որտեղ հիմնականում Աֆրիկայից պանտերա կամ այլ կենդանիներ են ներմուծում եւ վերավաճառում թանկ գներով: Անշուշտ, նաեւ կենդանիներ են բազմացնում: Ի դեպ, աշխարհում հազվադեպ եւ թանկարժեք կենդանիներից են տապիրը եւ ավստրալիական սեւ կակադուն: Վերջինիս գինը հասնում է 100.000 դոլարի: Հայաստանում կենդանիների շուկան սահմանափակվում է սիրամարգերի եւ մանր-մունր կենդանիների վաճառքով, որը տեղի է ունենում օրենքի շրջանակներում, սակայն, ինչպես ամենուր, մեզանում էլ կա ստվերային շուկա: Բացի այն, որ ներքին շուկա գրեթե չկա՝ նաեւ դրսի աշխարհի հետ կենդանիների բիզնեսում մենք մեկուսացած վիճակում ենք, մինչդեռ այդ առեւտուրը նույնպես կարող էր մեր երկրին մեծ եկամուտներ բերել: Չնայած մեր Կենդանաբանական այգին Չեխիայից` զեբր, իսկ Ուկրաինայից՝ անտիլոպ ներմուծելու պայմանագրեր ունի, այդուհանդերձ, կենդանիներին տեղափոխելու համար անհրաժեշտ գումարներ չկան: Չեխիայից 1 զեբր տեղափոխելու համար պահանջվում է մոտ 10.000 դոլար: Շատ երկրների Կենդանաբանական այգիներ շահույթ են ստանում նաեւ կենդանիների բիզնեսից, սակայն մեզ մոտ, լավագույն դեպքում, գործում է կենդանիներ փոխանակելու տարբերակը: «Հայերը չեն սիրում կենդանի: Այգու հաճախորդների վարքից էլ կարելի է որոշել, թե ինչքանով են սիրում կենդանի: Ես արտասահմանյան կամ ԱՊՀ երկրների այգիների հետ երբ համեմատում եմ, մեր այցելուներն ահավոր վարքագիծ են ցուցաբերում: Նույն օլիգարխների վերաբերմունքն էլ է ահավոր...»,- ասում է այգու փոխտնօրենը, ով Սիդնեյի Կենդանաբանական այգին երկարատեւ ուսումնասիրելուց հետո հանգել է այն համոզմունքին, որ դրսի օլիգարխները կենդանի սիրող մարդիկ են: Այդ մարդկանց նախասիրություններից կարելի է պատկերացում կազմել նաեւ նրանց բարոյական հատկանիշների, արժեքային համակարգի մասին: «Գրեթե 80% վանդակների մոտ քարեր էր դրված, որտեղ նշված է, թե որ կենդանուն որ օլիգարխը կամ ֆիրման է հովանավորում: Դա` այն դեպքում, երբ այգին պետական մեծ հովանավորություն ունի: Ենթադրենք` մի օլիխարգի յագուար կամ մեկ այլ կենդանի դուր է գալիս, փող ունի, որոշում է ամսական 3000 կամ 500 դոլար փոխանցել, որ, օրինակ, կերն ավելի որակով լինի: Բարձր վերաբերմունք է»,- վստահեցնում է Ս. Ղահրամանյանն՝ ասելով, որ մեր այգում հաճախակի են վիճաբանություններ եւ միջադեպեր լինում կենդանիների հանդեպ այցելուների վատ վերաբերմունքի պատճառով: «Հայրը իր 2 երեխաներին բերել է այգի ու, թվում է, շատ լավ բան է արել իր երեխաների համար: Նույն այդ մարդը ճյուղը վերցրել, ուզում է գայլի աչքին խփել: Տեսնում եմ, որ գայլը կատաղում է վանդակի մեջ: Հարցնում եմ՝ կներե՛ք, ի՞նչ եք անում: Ասում է՝ դե՛, երեխեքը մի բանով պիտի զբաղվե՞ն, թե՞ չէ: Ու իրեն թվում է, որ իր արած գազանությունը երեխեքի աչքին քաջություն է, դրանով պիտի երեխեքը զբաղվեն: Դա ինձ կատաղեցնում է, ու ես էդ ճյուղով ուզում եմ իր աչքը հանել, բայց քանի որ երեխեքի հետ է...»,- վրդովված պատմում է փոխտնօրենը՝ հավատացնելով, որ կենդանիների հանդեպ սեր չկա, քանի որ ոմանք իրենց համարում են բարձր «կաստայի» երեւույթներ: Այնպես որ, հայ օլիգարխները սիրում են միայն յագուարի մեքենան, ոչ թե կենդանին:
Պաշտոնյաներն իրենց երեխաներին գերադասում են տանել Սան Դիեգոյի կենդանաբանական այգի
Պարզվում է՝ մեր պաշտոնյաներից քչերը եւ այն էլ շատ հազվադեպ են այցելում Կենդանաբանական այգի: Քաղաքական միակ գործիչը, ով պարբերաբար թոռնիկին բերում է այգի զբոսանքի՝ Շավարշ Քոչարյանն է: Մեր այն հարցին, թե առհասարակ բարձրաստիճան մեր պաշտոնյաների երեխաներն այցելո՞ւմ են Երեւանի Կենդանաբանական այգի, Ս. Ղահրամանյանն այսպես պատասխանեց. «Չէ՛, նրանք մեր այգի չեն գալիս, գնում են Սան Դիեգոյի այգի»: Ըստ Ս. Ղահրամանյանի, այնուամենայնիվ, կան հազվագյուտ մարդիկ, ովքեր հոգատարություն են ցուցաբերում այգու կենդանիների հանդեպ: Օրինակ, այգու փղին «քավորություն» է անում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, ով ամսական 200.000 դրամ հատկացնում է փղին: Ի դեպ, անցյալ տարի այգու տնօրեն Սահակ Աբովյանը մեզ վստահեցնում էր, որ 11-ամյա փղի համար զուգընկեր են բերելու, սակայն առայսօր երկրորդ փիղը չի բերվել Հայաստան: «Դե՛, հո խոստանալո՞վ չի: Հնդիկներն իրենց փղին թույնեցին, որ չգա Հայաստան: Ասացին` թունավորվել-սատկել է, բայց դե՛, ոնց որ մեր Ապարանում լիքը էշ կա, էնտեղ էլ էդքան փիղ կա, հո էդ մեկո՞վ չէ, բայց մենք աշխատանքներ տանում ենք էդ ուղղությամբ, ընդ որում, Հ. Վարդանյանը պատրաստակամ է գումար հատկացնել»,- ասաց Ս. Ղահրամանյանն՝ ավելացնելով, որ այգուն օգնում է նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Թեեւ վերջինս ունի իր անձնական կենդանաբանական այգին, այդուհանդերձ, Կենդանաբանական այգու փոխտնօրենի հավաստմամբ՝ նա մեծ օգնություն է ցուցաբերել առյուծներին: «Ես կխնդրեի, որ այս մասին գրեք, որովհետեւ լավ բաները պետք է ասվի: Մի քանի քաղաքապետերի դիմել եմ՝ ասելով, որ մեզ ջրի ցիստեռն է պետք: Պատահում էր, որ այս ամառվա սեզոնին 3-4 օրով ջուր չէր լինում: Կենդանիների ջրի խնդիրը հրատապ էր: Ծառուկյանին ասացի՝ 30 վայրկյան հետո մենք ջրի ցիստեռն ունեինք: Մի զանգով այդ հարցը լուծեց, նվիրեց գազանանոցին»,- պատմում է Ս. Ղահրամանյանը՝ վստահեցնելով, որ այդ խնդրի համար շատերին էր դիմել, սակայն մերժել էին:
Հ.Գ. Վերջերս Կիեւի Կենդանաբանական այգում մի ադրբեջանցի, չգիտես՝ ինչու, մտել էր առյուծի վանդակ: Կենդանին, բնականաբար, հոշոտել էր նրան: Այս միջադեպից հետո շատերն այդ դեպքի հետ կապված՝ զանգահարել են Երեւանի կենդանաբանական այգի. «Զանգում, հարցնում են, թե էդ առյուծը Հայաստանից տարած առյուծ էր, չէ՞,- ասում է Կենդանաբանական այգու փոխտնօրեն Ս. Ղահրամանյանը: -Բայց թե ինչո՞ւ են որոշել, որ պիտի հայկական առյուծ լինի՝ չգիտեմ: Մեկը զանգել, ասում է՝ ես ձեր ցավը տանեմ, էդ առյուծին դուք էիք, չէ՞, Կիեւին տվել: Ասում է՝ զանգել եմ, որ շնորհակալություն հայտնեմ: Թե ո՞վ էր ասել, իբր առյուծը մենք ենք տվել: Մենք Կիեւին առյուծ չենք տվել: Ադրբեջանցու պատմությունն էլ հետաքրքիր է: Ասել է՝ Ալլահը ինձ կպահի, բայց, փաստորեն, Ալլահի հետ հաշվարկների մեջ ադրբեջանցին սխալվել է»:
- Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ ԵՎ ԶԻԴԱՆԻ «ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ»
Շատերն էին սպասում, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ավելին է լինելու, քան սովորական խաղն է։ Ֆուտբոլասերները երեւի հիշում են. այս թիմերը հանդիպել էին 2000թ. Եվրոպայի ...ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱյն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են ինֆորմացիա ստանալ ՀՀ բանկային համակարգի, տարբեր բանկերի կողմից մատուցվող ծառայությունների եւ գների մասին, այսուհետ հնարավորություն ունեն դա անել շատ ավելի հեշտ եղանակով։ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Երեկ մեկնարկեց Երեւանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սկսվեցին ֆիլմերի ցուցադրումները եւ ժյուրիի աշխատանքը: Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում եւ կինոթատրոնի մերձակայքում տեղի ունեցան փառատոնի ...ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կենդանիների կենսապայմաններն էլ այգու հիմնադրումից մինչ օրս չեն փոխվել: Իսկ նախկինում մեր այգին համարվում էր տարածաշրջանի Կենդանաբանական լավագույն այգիներից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել ...«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, եւ Միշայի մոր ու իրենց ընկերների հետ ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ»,- հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ բանկային համակարգի համալիր զարգացման խնդիրներին նվիրված թվով երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Բանկերի միության ...«ԲԱԶԵԻ» ՕՐԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի Ղարաբաղում, բայց այն կկրի «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոն անվանումը, որին մասնակցություն կունենան 9 ջոկատ` Սփյուռքից, ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՑԱԾՐ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ հնձվել է 22723.8 հեկտար, որը կազմում է բերքահավաքի ենթակա ընդհանուր` 55814.4 հեկտար ցանքատարածությունների 40.7 տոկոսը, ...ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 07:44-ին Իրկուտսկի օդանավակայանում վայրէջք է կատարում «Սիբիր» ավիաընկերության Ա-310 ինքնաթիռը, որը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Օդանավի ...ՎՐԱՑԻՆԵՐԻ՞Ն ԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Շաբաթ օրվանից հայ բեռնափոխադրողներն ու ներմուծող-արտահանողները խուճապի մեջ են. այդ օրը վաղ առավոտյան Ռուսաստանն անորոշ ժամանակով նորից փակել է Վրաստան մտնող Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Ռուսական կողմն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՈՉԵՐՆ ԱՐԴԵՆ ԾԻԾԱՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Ելույթ ունենալով «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի ժամանակ, Ա. Ալիեւը հայտարարել ...«ՄՀՀ-ՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ՀԱՇՎԵԼՈՒ ՃՈՒՏ ՉԻ ՄՆԱ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության Սեւանի տարածքային կառույցի գրասենյակից ոմն Գարիկ, ով պատասխանում էր մեր հեռախոսային հարցերին, ասաց, որ կուսակցությունում բացի իրենից այդ պահին եւ օրվա հիմնական ...ՓԼՈՒԶՈՒՄ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Երեւանի «Հրազդան» մարզադաշտում փլուզվել է Արեւելյան տրիբունայի հարթակը եւ հենապատը: Փլուզման մակերեսը 100 քմ է: «Ռեգնումի» փոխանցմամբ, մարզադաշտի ինժեներ Կամո Մարգարյանը հավաստիացնում է, որ ներկայումս ...ԿՐԿԻՆ ԽՈՍՏԱՑԱՆ
Երեւանի քաղաքապետարանում ստեղծված՝ Կոնդում հրդեհից այրված տների խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները: Երեկ այդ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը տեղեկացրեց, ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. ...«ԲԱՂԴԱՍԱՐՈՎՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Panorama»-ի փոխանցմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի դեֆիցիտի պատճառով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Ըստ ՔԱԳՎ-ի, «Զվարթնոցից» օդանավերը թռիչքը սկսում են՝ ունենալով այնքան ...ՎԹԱՐ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ
«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 9-ին Սեւանա լճում, Աղթամար թերակղզու մերձակայքում, ափից 300 կմ հեռավորության վրա բախվել են 2 ջրային մոտոցիկլետներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական ...ԵՐԵՔ ԶՈՀ
Ըստ վրացական «Քվիրիս պալիտրա» թերթի, Վրաստանի հարավում տեղի ունեցած «Կավկասիոնի 2006» լայնամասշտաբ զորավարժության ընթացքում զոհվել է երեք զինծառայող: Զինավարժության ընթացքում, որը սկսվել է մայիսի վերջին ...ԴԱՏԱՐԿ ԱՐԺԵՔՆԵՐ
Ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը երեկ Երեւանում հայտարարել է, որ 90-ականների սկզբին Ադրբեջանում հայկական լոբբիի մասին կային տարբեր միֆեր: Ադրբեջանցիներն ավելի շատ պատճառներ էին հորինում իրենց պարտությունը ...ՍՊԱՆՎԵԼ Է ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանման՝ անցած գիշեր Ինգուշեթիայում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է չեչեն անջատողականների առաջնորդ Շամիլ Բասաեւը: Գործողության մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
Ստեղծվում են նոր կուսակցություններ, սպասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) արտահերթ համագումար, իսկ այս ամենին էլ նախորդեցին իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) դուրս գալն ...ԲԱՑԵԼՈՒ ԵՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր մեկնելու է Թուրքիա՝ հուլիսի 13-ին մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությանը: Սահակաշվիլին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ
Ըստ «ԱՌԿԱ»-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ից 45 օրով Հայաստանի ատոմակայանը կկանգնի հերթական պլանային նորոգման եւ միջուկային վառելիքի լիցքավորման համար: Ծրագրվում է նորոգել հիմնական սարքավորումների մի մասը, ...«ԽԱԲԱՐ» ՉԵՆ
«Գազպրոմը» հայկական կողմին Իրան-Հայաստան գազամուղի ձեռքբերման վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկ չի արել: Այս մասին «Ռեգնումին» հաղորդել է ՀՀ Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: ...ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Նման հանդիպում նախատեսված չէ: Վերջին մի քանի ամիսների ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆՃԱՐԸ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը գտել է այն հարցի պատասխանը, որն արդեն 2 օր տանջում է ֆուտբոլասերներին. ի՞նչ ասաց Մատերացցին Զիդանին, որ վերջինս գլխով նոկդաունի ենթարկեց նրան։ Պարզվում է` Մատերացցին Զիդանին անվանել է «ահաբեկիչ» ...ԽԱՆՈՒԹԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞...
Մի քանի օր է, ինչ փակ է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» կոնյակի գործարանի Աբովյան փողոցում գտնվող ֆիրմային խանութը: Ընդ որում, վերջին մի քանի օրերին խանութից դուրս է բերվել ողջ ...ՕՏԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ
Երեկ Երեւանում ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս, «Բակինսկիե վեդոմոստի» թերթի լրագրող Ալեքպեր Ալիեւը հայտարարել է. «Եթե չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն եկեք խոսենք: Այն մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ...ՈՌ ՎԵՆԵՏԻԿ, ՈՉ ԿԱՆՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի զանգվածային միջոցառումները (ինչպես եւ թելադրում է փառատոնի անվանումը) արդեն երեք տարի սկսվում են ծիրանի օրհներգության արարողությամբ: Մենք բացում ենք մեր երկրի դռները ...ԳՈՐԾԸ ԳԻԶԻՐՅԱՆԻ ՄՈՏ Է
Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն բավական լուրջ մեղադրանք էր հասցեագրել Հայաստանին՝ հայտարարելով, որ Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են հիմնականում ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԿ ԷՋՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆՁՈՒԿ
ՄԵԾ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

