
Ո՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
- 1. Արդեն 15 տարի է` Երեւանն անկախ պետության մայրաքաղաք է, սակայն մի քանի կարեւոր չափանիշներով մենք դա չենք տեսնում ու չենք հասկանում: Մայրաքաղաքը պետական կարգի, իշխանության եւ գնահատման համակարգի խորհրդանիշն է: Մայրաքաղաքը երկրի կոլեկտիվ կամքի եւ խելքի արտահայտությունն է: Մայրաքաղաքը կենդանի գիրք է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են տվյալ քաղաք, երկիր: Մայրաքաղաքը մի ցուցափեղկ է շատ ձեռքբերումների եւ, ցավոք, նաեւ թերությունների համար, որ հատուկ են յուրաքանչյուր երկրի եւ տվյալ ժողովրդին` նրա կյանքի առաջընթացում:

Երեւանը, որպես անկախ պետության մայրաքաղաք, լուծում է հիմնախնդիրների մի բարդ համալիր, որ նրա առջեւ դնում է Հայաստան պետությունը: Առաջին` Երեւանն իր տեսքով պետք է ցույց տա երկրի կայունությունն ու բարգավաճումը: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ բազմաթիվ խնդիրներ ու հարցեր կան` կապված ռազմական հակամարտության, շրջափակման, նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներում եւ գործընթացներում ներգրավվելու համար գրավիչ դառնալու ցանկության հետ: Երկրորդ` Երեւանը պետք է ցույց տա ժողովրդի եւ պետության անցած պատմական ուղին, նրա մշակույթն ու պատմությունը: Երրորդ` Երեւանը պետք է ցույց տա, թե ինչ գերակա ուղղությունների է միտված երկիրը, ինչպես է զարգանում եւ ինչ խնդիրներ ունի: Չորրորդ` որպես Հայաստանի մայրաքաղաք` Երեւանը պետք է լինի ոչ միայն պետության գործարար եւ ադմինիստրատիվ կյանքի կենտրոնը, այլ նաեւ ազգի մշակութային կյանքի կենտրոնն ու չափանիշը, քանի որ հայերի ավելի քան 70%-ն ապրում է սփյուռքում: Այս բոլոր հարցերի մի քանի կարեւորագույն պահերի մասին էլ հենց կխոսենք:
2. Երեւանը սեփական դեմք ունեցող քաղաք է, եւ չնայած նա «հավերժ քաղաք Հռոմից» հին է, կարելի է վստահաբար ասել, որ նա 20-րդ դարի յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է, որը 20-րդ դարի 90-ականների սկզբից սկսած` պարզապես ոչնչացվում է:
Երեւանի` իբրեւ մայրաքաղաքի ամբողջական կոնցեպցիան նախագծվել է Ալեքսանդր Թամանյանի կողմից դեռ 1919թ., իսկ իրագործվել սկսել է 20-ականների կեսերից: Երեւանի ամենահետաքրքիր մասը կենտրոնն է, որտեղ Թամանյանը նշագծել է մի քանի կարեւորագույն չափանիշներ` 1.առանձնացրել է քաղաքի գործարար կյանքի ֆունկցիաները` արդյունաբերական, ինտելեկտուալ, ադմինիստրատիվ գոտիները: Թամանյանը տարբեր կերպ էր վերաբերվում ճարտարապետների տարբեր խմբերին, որ աշխատում էին իր կողքին կամ նույն ժամանակ, սակայն ունենալով գեղարվեստական խնդիրների լայն, խորը ընկալում, նա քաղաքի ճարտարապետական լուծումների մեջ կարեւոր տեղ հատկացրեց իր այնքան չսիրած կոնստրուկտիվիզմին: Նա ինքը աշխատում էր բարդ, մինչ այժմ էլ մինչեւ վերջ չընկալված ու միաժամանակ չգնահատված ոճով, որ կոչում են նեոհայկական: Որպես 20-րդ դարի մեծագույն քաղաքաշինարար եւ ճարտարապետության մեջ ազգային ոճի հիմնադիր` Թամանյանը, ինչպես Գաուդին` կատալոնյան ճարտարապետության մեջ, այնպիսի մեծ առաջընթաց քայլ կատարեց դեպի ապագան, որ մենք դեռ շատ բան ունենք հասկանալու, ուսումնասիրելու եւ ընդունելու որպես անգին ժառանգություն: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է կուրորեն հետեւել նրա օրինակին, սակայն հարկավոր է խնամքով վերաբերվել քաղաքի շինությունների, համալիրների, փողոցների, հրապարակների, պողոտաների, նրբանցքների, պուրակների ու զբոսայգիների ընդհանուր համատեքստին: Պետք է հարգել բոլոր այն ճարտարապետներին (իսկ Երեւանում աշխատել է վարպետների մի ամբողջ համաստեղություն, որ կարող էր պատիվ բերել շատ ու շատ ազգերի ու պետությունների), որոնց ջանքերով կառուցվել է մեր սիրելի Երեւանը:
Քաղաքի կենտրոնի կոմպոզիցիայի կարեւորագույն պահը որոշված էր Թամանյանի կողմից, եւ մինչեւ 50-ականները քաղաքը միասնական օրգանիզմ էր, որտեղ հարկավոր էր խնամքով ու նոր ոճական լուծումներով հարստացնել մայրաքաղաքի կերպարը: Ցավոք, 60-ականների ճարտարապետների նախագծած եւ կառուցած շինությունների մեծ մասը չկարողացավ ներդաշնակորեն դառնալ քաղաքի կառուցվածքի մաս: Երջանիկ բացառություն են կազմում Ցեղասպանության զոհերի հուշարձանը, մետրոյի «Բաղրամյան» կայարանը, Կամերային երաժշտության տունը, «Հրազդան» մարզադաշտը եւ էլի մի քանի շինություններ: 60-ականների ճարտարապետների հակադրվելը ստալինյան ոճին գուցեեւ արդարացված էր, բայց քաղաքը կենդանի օրգանիզմ է, եւ նա պահանջում էր իր նկատմամբ ավելի խնամքով ու հավասարակշիռ վերաբերմունք: Թամանյանից հետո կառուցված Երեւանն արդեն 60-70-ականներին ձեւավորեց երեւանցու, քաղաքացու կերպարը` ժողովրդավար, ինտելեկտուալ, բաց: Քաղաքացու հենց այդ տեսակն էլ դաստիարակեց, բարձրացրեց ու իրագործեց սերնդի կարեւորագույն խնդիրը` անկախության վերականգնումը, ինչպես նաեւ` սեփական էթնո-պետական հողերի վերամիավորումը: Դա նշանակում էր ազգի արժանապատվության վերականգնում: Երեւանը դաստիարակեց մի սերունդ, որը կարողացավ օգտվել քաղաքական իրավիճակից եւ իր կամքին ենթարկել ժողովրդի ճակատագիրը` առաջին անգամ շրջելով այն դեպի սեփական աշխարհի` բռնաբարված եւ մասնատված, վերաստեղծման արդարացի ուղին: Հենց սա է անկախ պետության եւ նրա մայրաքաղաքի ճանապարհը, հենց սա է հասարակության ներսում մշակույթի ներուժը:
3. Ինչպես ցանկացած դինամիկ զարգացող քաղաք, այնպես էլ Երեւանը կարող է եւ պետք է զարգանա ու փոխվի: Բայց իրավունք ունե՞ր արդյոք քաղաքը փոխելու սեփական կերպարը, որ այնքան սիրում էին քաղաքացիները, եւ որն այնքան ինքնօրինակ էր գեղագիտական տեսանկյունից: Իհարկե` ո՛չ: Իբրեւ օրինակ բերեմ Փարիզը: 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից Կորբյուզեն ներկայացնում է Փարիզի կենտրոնի վերափոխման իր նախագիծը: Այն շատ համարձակ էր, ռացիոնալ, բայց խախտում էր կայացած քաղաքի կերպարը: Այն, ինչով Փարիզը Փարիզ էր: Եվ նրան մերժեցին: Հենց սա է մշակույթի չափանիշն ու մակարդակը:
Ո՞վ է աղավաղում Երեւանի կերպարը:
Ղարաբաղյան շարժումը, ինչպես ցանկացած հեղափոխություն, որ սկսվում է մտավորականության կողմից եւ հավասարության ու եղբայրության բարձր գաղափարներ է բարձրացնում, դանդաղ ու համաչափ անցավ այն մարդկանց ձեռքը, որոնց համար ամենակարեւոր իշխանությունը փողի իշխանությունն է: Զարմանալի է, որ հենց հեղափոխության շրջանում մարդուն հարստության հասցնող մարդկային հատկանիշները խարդախությունն ու ագահությունն են: Ցավոք, սա իմ դիտարկումը չէ: Սա արդեն դասական օրինակ է դարձել:
Եվ այսպես, ո՞վ է ոչնչացնում, աղավաղում Երեւանը տուն առ տուն, կառույց առ կառույց: Նրանք նույնպես Երեւանցի են: Նրանք էլ են սիրում իրենց քաղաքը: Նրանք էլ են հպարտանում Երեւանով: Բայց նրանք դեռ չեն կարողանում հանգստացնել իրենց ինքնասիրությունը, որն աճում է տարրական անհասկացողությունից, ճարտարապետության չիմացությունից, գեղարվեստական ավանդույթների ու պարզապես ճաշակի բացակայությունից: Հասկանալի է, որ սա դժբախտություն է շատ երկրների համար, որտեղ հեղափոխությունն իշխանության է բերել նման խավի մարդկանց: Բայց դրանից ոչ մեզ, ոչ Երեւանի համար բան չի փոխվում:
4. Երեւանն իբրեւ քաղաք պատկանում է այն մայրաքաղաքների թվին (օրինակ` Մոսկվա, Լոնդոն, Վենետիկ), որոնք միաժամանակ մի քանի գործառույթ ունեն: Նա միաժամանակ երկրի քաղաքական եւ ադմինիստրատիվ կենտրոնն է, Հայաստանի հիմնական դարպասը, նրա պետականության խորհրդանիշը: Երեւանը նաեւ երկրի խոշորագույն արդյունաբերական եւ ֆինանսական կենտրոնն է ու մշակութային կյանքի առանցքակետը:
Երեւանի, որպես մայրաքաղաքի, խորհրդանիշը Նախագահական պալատն է: Ժողովրդավարական ձգտումների շրջանում այն, որպես իշխանության խորհրդանիշ, հանկարծ դեմք ձեռք բերեց. մի կողմից հայտնվեց բիբլիական Նոյը, որ ոչ մի պատճառ չուներ պալատի կողքին հայտնվելու, մյուս կողմից` հեթանոս Հայաստանի արքա Տիգրան Մեծի արձանը: Հնարավոր է` հենց ղեկավարության փառասիրությունն է (կարող է եւ` թերությունը) պատճառ դարձել, որ պալատի առջեւի բավականին նեղ տարածքում կանգնեցվել է արքայի արձանը: Որքան անցանկալի զուգորդություններ են առաջանում այդ արձանի կապակցությամբ: Նախագահական պալատը` ժողովրդի ընտրյալի խորհրդանիշը, պետք է անձնավորված լինի: Պե՞տք է արդյոք Տիգրան Մեծի արձանը Երեւանում: Իհարկե, բայց այն պետք է լինի ուրիշ տեղ, ասենք` քաղաքի պատմական մասում, չէ՞ որ նրա թագավորության օրոք Երեւանն արդեն գոյություն ուներ որպես ամրոց, թեեւ դրանք քաղաքի համար լավագույն ժամանակները չէին:
5. Ո՞ւմ եւ ե՞րբ պետք է մենք արձաններ կանգնեցնենք: Իհարկե, խորհրդային ժամանակների Երեւանը միայն մի պատվիրատու ուներ` պետությունը, որի գաղափարախոսությունը խստորեն որոշված էր անունների, իրադարձությունների եւ նախասիրությունների հիերարխիայում: Օրինակ` խորհրդային Երեւանին հարկավո՞ր էին արդյոք Սպանդարյանի, Ազիզբեկովի, Գայի, Լենինի մի քանի արձաններ, Բանվորի արձան եւն: Իհարկե, ո՛չ: Իսկ չէ՞ որ ԽՍՀՄ-ում կային մայրաքաղաքներ, որտեղ, բացի Լենինի պարտադիր արձանից, այն ժամանակների ոչ մի այլ գործչի արձան չկանգնեցվեց: Կամ ուրիշ օրինակ վերցնենք: Մենք կանգնեցրել ենք Գրիբոյեդովի արձանը: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, մի շարք բնորոշ թերություններ ունի: Կարծում եմ` սխալն այն չէր միայն, որ արձանի տեղը հարմար չէր, այլ այն, որ կերպարն էր սխալ ստեղծված: Հիմա քաղաքի ամենավատ կազմակերպված տարածքներից մեկում կանգնած է բանաստեղծ Գրիբոյեդովի արձանը, այնինչ, մենք պետք է արձան կանգնեցնեինք դիվանագետ Գրիբոյեդովին, քանզի հենց դրանով է նա մտել հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ, որի պսակը դարձավ նրա արձանը: Արձանը մակագրություն ունի` «Երախտապարտ հայ ժողովրդից»: Եթե մենք արձան ենք կանգնեցնում ռուս դիվանագետին, դա խոսում է այն մասին, որ մենք երախտապարտ ենք Ռուսաստանին նրա դեսպանի, նրա մարդասիրության, համարձակության ու անձնազոհության համար, որ արտահայտվեց հայ ժողովրդի պատմության դժվար ժամանակաշրջանում: Եվ հարկ չկա ինչ-որ բացատրական մակագրությունների: Բառերը ոչ մի բան չեն ավելացնում ոչ Գրիբոյեդովի ճակատագրում, ոչ մեր` նրա նկատմամբ վերաբերմունքին, այլ` հակառակը, ջնջում են տպավորությունը:
6. 70 տարիների ընթացքում Երեւանում քիչ հուշարձաններ չեն կանգնեցվել: Նրանց մեջ կան նաեւ գլուխգործոցներ: Շահումյանի արձանը դրանցից մեկն է: Այն հեղափոխականի կերպար է` դատապարտված, բայց ոչ կոտրված, որ յուրօրինակ կոլորիտ է տալիս Երեւանին: Հուշարձանը հիանալի կերպով արտացոլում է հեղափոխական ժամանակները (հետաքրքիր էր նրա հարեւանությունը «Սեւան» հյուրանոցի եւ սյունաշարերի էկլեկտիկայի հետ), բայց այն շատ ներդաշնակ է հին քաղաքի հետ եւ առաջին հայացքից ճանաչելի է: Նրա էսթետիկայի մինիմալիզմը լի է խիստ հերոսականությամբ ու լուռ հուզմունքով: Նրա համաչափ ձեւերը բարձրացնում եւ ազնվացնում են դիտողին: Տարբեր տարիներին Երեւանում կանգնեցվել են բազմաթիվ հրաշալի արձաններ` Թամանյանի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Մխիթար Գոշի: Իմիջիայլոց, գեղարվեստական կերպարի տեսանկյունից բավականին հաջող էր եւ Ղուկաս Ղուկասյանի արձանը: Նա իրականում արտաքին ճշգրիտ նմանություն չուներ պսեւդո-հերոս Ղուկասյանի հետ եւ ցանկության դեպքում կարող էր վերանվանվել երիտասարդ մարտիկի հուշարձանի, առավել եւս, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր երիտասարդները քաջության հրաշքներ ցույց տվեցին: Երեւում է` այդ հարցերում մենք դեռ սովորելու շատ բան ունենք: Աղբանոց նետեցին մի լավ արձան, իսկ պատվանդանը դեռ կանգուն է` մակագրության հետ միասին:
Ի դեպ, Երեւանը 20-րդ դարի ընթացքում ընդունել է հայ եւ համաշխարհային մշակույթի այնքան մեծ գործիչների, որ կարող էր ինքն ընտրել` ով եւ որտեղ պիտի հավերժացվի: Բայց դարձյալ ապշեցնում է մեկը մյուսի հետեւից փոխվող քաղաքապետների կուլտուրայի ցածր մակարդակը, որոնք, առանց ստեղծագործական միությունների հետ խորհրդակցելու (նորմալ երկրներում հանրաքվե կամ հարցումներ են անցկացնում), Ազիզբեկովի հրապարակը վերանվանեցին ակադեմիկոս Սախարովի անունով: Ես բարձր եմ գնահատում գիտնական եւ իրավապաշտպան, Հայաստանի բարեկամ Անդրեյ Դմիտրեւիչի անձն ու ներդրումը, որին հալածանքի տարիներին Երեւանն աջակցում էր, բայց չեմ կարող համաձայնել այն բանի հետ, որ կենտրոնական մայրաքաղաքի հրապարակից ընդամենը 200 մետր այն կողմ նրան հուշարձան ենք կանգնեցրել: Նա արժանի է մեր քաղաքում արձան ունենալու, բայց ոչ այնտեղ, որտեղ դրված է այժմ: Կամ վերցնենք Ազնավուրի դեպքը: Մի՞թե «Մոսկվա» կինոթատրոնի առջեւի հրապարակը, երեւանցիների սիրելի հանգստի վայրերից մեկը (քաղաքի պատմական մասի հենց սրտում) պետք էր անվանակոչել նրա անունով: Այստեղ ապրել, հանգստացել, ստեղծագործել են, այստեղ զարմացել ու վիճել, ծիծաղել ու քեֆ են արել մշակույթի մեծ վարպետներ` Չարենցը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Վահրամ Փափազյանը, Վիլյամ Սարոյանը, Արամ Խաչատրյանը, Սերգեյ Փարաջանովը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Մինասը, Գառզուն...Օտարերկրացիներից հիշենք Օսիպ Մանդելշտամին, որ հրաշալի բանաստեղծություններ է նվիրել Երեւանին ու Հայաստանին: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ հանկարծ այսպիսի բան: Մենք պետք է հարգենք մեր անցյալը, մեր մեծերին, նրանք ամեն ինչ տվել են իրենց ազգին ու երկրին եւ հիմա անօգնական են մեր լկտիության առջեւ: Իսկ Ազնավուրը, որ զարմացած էր մնացել նման «նվերից», դեռ կենդանի է, սիրված է ժողովրդի կողմից, դեռ ավելին, նա արդեն կենդանության օրոք հուշարձան ունի Գյումրիում... Շատերն այդ մասին կարող են միայն երազել:
Մտածելու մի առանձին թեմա էլ ազգային հերոս Անդրանիկի կերպարն է: Մենք իրավունք ունեի՞նք մեր սիրելի հերոսին Երեւանում արձան կանգնեցնելու: Իմ կարծիքով` ո՛չ: Եվ շատերը, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվել Առաջին Հանրապետությունում, տեղյակ են Անդրանիկի կենսագրության բացասական կողմերին: Այո, Առաջին Հանրապետության տարիներին Անդրանիկն իրեն այնքան էլ ճիշտ չպահեց: Նա չհասկացավ պատմական պահի ողջ կարեւորությունը: Անձնական վիրավորանքը վեր դասեց համազգային շահից... Սակայն նա կարող է իբրեւ ազգային հերոս հավերժացվել Հայաստանի ցանկացած անկյունում, մայրաքաղաքից բացի: Մի անգամ եւս ուզում եմ հիշեցնել. մայրաքաղաքը պետականության խորհրդանիշն է: Եվ դրանով ամեն ինչ ասված է:
7. Քաղաքը, ինչպես ամեն բան, պետք է կարողանա գնահատել, հիշել ու ընտրել: Մայրաքաղաքը պետք է կարողանա ամեն ինչ իր տեղը դնել: Հենց մայրաքաղաքից պետք է գնան իմպուլսներ ոչ միայն շրջաններ, այլ նաեւ դեպի սփյուռք` ամեն ինչին օբյեկտիվ գնահատական տալու: Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ կարեւոր, սուրբ գործում: Դա վերաբերում է եւ Պանթեոնի կարգավիճակին: Այսօրվա Պանթեոնը հավաքել է մեծ թվով իրար ոչ հավասար մեծություններ: Կարծում եմ` եթե ոմանց կամքով լիներ, նրանք կլքեին Պանթեոնն` իմանալով, թե ովքեր են հանգչում իրենց կողքին:
Մեր պատմությունն առանց այդ էլ ծանր է եղել: Մենք չունենք մեր սրբազան գերեզմաններից շատերը, մի մասի գերեզմանները կորսված են, մյուսներինը` ոչնչացված եւ պղծված, մի մասն էլ անուշադրության է մատնվել: Որքան ուսուցողական, դաստիարակչական կլիներ ցանկացած հայի համար, ասենք, եթե ունենայինք Տիգրան Մեծի, Պապի, Գրիգոր Մագիստրոսի եւ Գրիգոր Նարեկացու, Թորոս Ռոսլինի, Դանիել Վարուժանի կամ Սիամանթոյի գերեզմանները... Մենք չունենք ոչ մի կինոկադր Եղիշե Չարենցից, չունենք նրա ձայնի ձայնագրությունը, այնինչ նրան նկարահանելու ոչ միայն հնարավորություն կար, այլ նաեւ ավելին անելու, քան սովորական կինոխրոնիկան է: Օրինակներ շատ կարելի է բերել, հարցն անունները չեն, այլ միտումը:
8. Բացարձակ ճշգրիտ կարելի է ասել, որ ոչ մի հայկական թագավորություն չի կարողացել հասնել այնպիսի բարձունքների քաղաքաշինության, ֆունդամենտալ գիտությունների բնագավառում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդային շրջանում: Երեւանն ունի հիանալի Հանրապետության հրապարակ, հրաշալի ճարտարապետական համալիրներ: Թամանյանի հանճարի ուժով մենք մայրաքաղաքի ճարտարապետության մեջ ստացանք երեւանցու բնավորության երկու կարեւորագույն բաղադրիչ` շփման դեմոկրատիզմ եւ զուսպ վեհանձնություն. այս գծերը նշում են բոլոր նրանք, ովքեր հուշեր են թողել ճարտարապետի մասին: Թամանյանական ճարտարապետական միջավայրը դաստիարակել է, եւ շարունակում է դաստիարակել քաղաքացուն, քաղաքաբնակին: Եվ այն ափսոսանքը, որ ես բուռն կերպով արտահայտում եմ քաղաքի կենտրոնում անհարգալից շինարարության առթիվ, այդ դաստիարակության մասն է:
Բայց ո՞վ է դաստիարակել նրանց, ովքեր այսօր ավերում են քաղաքի կայացած կերպարը` դեֆորմացնելով Օպերայի շրջակայքի տարածքները: Ո՞վ է պատասխան տալու դրա համար: Կարծում եմ` առաջին հերթին պատասխանատու են քաղաքային իշխանություններն ու այսօրվա ճարտարապետները: Ու եթե իշխանություններն իշխանություններ են, այսօր կան, վաղն ուրիշները կլինեն, ապա ճարտարապետների հարցն ավելի կոնկրետ է: Հենց նրանք ենթարկվեցին նրանց, ովքեր քաղաքի կենտրոնը դիտարկում են իբրեւ հողակտոր իրենց հարստացման համար: Նրանց համար աշխատանք ստանալն ավելի կարեւոր է, քան նախորդների արժանի գործի նկատմամբ հարգանքը: Իսկ Օպերային թատրոնը մոդուլ է, որով չափվում են քաղաքի եւ մարդու միջեւ շատ կապեր: Ահա դրանցից մի քանիսը` ա)մայթ-ճանապարհ-մոնումենտալ շենք, բ) մայթ-մոնումենտալ շենք-պուրակ, գ) ճանապարհ-քաղաքային քանդակ-մայթ, դ) զբոսայգու քանդակ-պուրակ-մայթ, եւ այլն: Եվ այս բոլոր բաղադրիչները ներդաշնակ ու բնականորեն (Թամանյանի մեծագույն արժանիքներից մեկը) լուսավորում են մարդու կյանքը: Նույնիսկ սիզախոտին պառկած եղջերուի ձագի արձանիկն այնքան բնական է, որքան երեխաների ծիծաղը շատրվանի մոտ, կամ որքան բնական ու արտահայտիչ են այդ գլուխգործոցի բազալտե պատերի նախշերը:
9. 21-րդ դարի ճարտարապետությունը Երեւան պետք է գա ոչ թե իբրեւ քաղքենիական էկլեկտիկա, որ նկատվում է ինչպես բարձրահարկ շենքերի, այնպես էլ առանձնատների շինարարության մեջ, որոնց ճարտարապետական արժեքը խիստ կասկածելի է: Որքան կարեւոր է, որ մեծ անհատականությունները լինեն այդ շարժման առաջամարտիկները: Չէ՞ որ սա մե՛ր քաղաքն է: Ու մենք բոլորս սիրում ենք նրան, անգամ նրանք, ովքեր առանց հասկանալու խեղում են նրան: Պարզապես եկեք առանց ամբիցիաների միասին պահպանենք մեր ունեցած լավը, թե չէ ամեն ինչ կանցնի, եւ կմնա Երեւան կոչվող հսկա քարե գիրքը, որտեղ, թերթելով փողոց-էջերը, մենք կսովորեինք վեհանձնություն, իմաստնություն, կտեսնեինք գեղեցկությունն ու բարությունը, եւ այդ ամենը կնվիրեինք երեւանցիների հաջորդ սերունդներին ու հյուրերին:
10. Եվ այս ամենին նայում է բիբլիական Արարատը, որի հովտում կանգնած է Երեւանը եւ զարմանում է: Զսպենք մեր ամբիցիաներն ու պահպանենք եւ բազմապատկենք գեղեցկությունը` հիշելով, որ մեր մարդկային սնափառությունը, պոետի խոսքերով ասած՝ «Արարատին նետված քար» է:
- Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
ՁՈՒԿ
Որպեսզի թեփուկները հեշտությամբ մաքրվեն, ձուկը դրեք խոր ամանի մեջ, վրան լցրեք եռացրած ջուր, մեկ րոպեից հանեք եւ ընկղմեք սառը ջրի մեջ։
Ձուկն ավելի հեշտ կմաքրվի թեփուկներից, եթե նախապես այն թրջեք քացախով։ ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ը ծնվել է 1897թ. Ելիզավետապոլում (Գյանջա): 1904-1914թթ. սովորել է երկաթուղային ուսումնարանում, ավարտելուց հետո ընդամենը մի քանի ամիս է աշխատել, քանի որ 1915թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսել ...ԼԵԳԵՆԴԱՐ ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՆ ԵՐԵՎԱՆ Է ԳԱԼՈՒ
Այս տարի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում կլինի նաեւ հայտնի պոետ, գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռան, ով բազմաթիվ սցենարների հեղինակ է, կենդանի կինոլեգենդ: Նա աշխատել է Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո ...ԼԱՎ ԿԻՆՈՆ ԼԱՎ ԳԻՆՈՒ ՆՄԱՆ Է
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կոնոփառատոնի հիմնադիրներից մեկը՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյանն այս օրերին ոչ մի րոպե ազատ ժամանակ չունի: Կազմվում, ուղղվում, շտկվում եւ տպագրվում են փառատոնի ծրագրերը: Կինոդիտումների ...ՄԵԾ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Այն պահից, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը դարձավ «Վիվա Սելլ» ընկերությունը, փառատոնի կազմակերպիչները կարծես թե ազատ շունչ քաշելու հնարավորություն ստացան, քանի որ պետբյուջեից հատկացված ...ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Թեեւ յուրաքանչյուր տարի մեր պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարում են, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է արձանագրվել, այդուհանդերձ, մեր երկիր այցելող օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների ...Ո՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
1. Արդեն 15 տարի է` Երեւանն անկախ պետության մայրաքաղաք է, սակայն մի քանի կարեւոր չափանիշներով մենք դա չենք տեսնում ու չենք հասկանում: Մայրաքաղաքը պետական կարգի, իշխանության եւ գնահատման համակարգի խորհրդանիշն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ
Բայց, ամեն դեպքում, մոտ ժամանակներս պաշտոնական Բաքուն ստիպված է ընտրություն կատարել «Նախքան որեւէ «շրջանակային համաձայնագրի» մասին խոսելը, անհրաժեշտ է, որպեսզի լինի կոնկրետ քննարկված եւ համաձայնեցված ...«ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԼԱՎ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ»
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ
- Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները վերջերս Մոսկվայում տեղի ունեցած Մամուլի համաշխարհային կոնգրեսի վերաբերյալ:
- Ես որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ ամբողջությամբ չեմ մասնակցել կոնգրեսին, այլ ընդամենը ...ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
«168 Ժամն» օրերս փաստաթղթերի մի փաթեթ է ստացել ՀՀ տարբեր կալանավայրերում իրենց պատիժն անցկացնող մահապատժի դատապարտված 42 դատապարտյալներից: Վերջիններս աջակցություն են խնդրում ԶԼՄ-ներից իրենց խնդիրը լուսաբանելու ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՇԱՏ ԱՆԶՈՐՆԵՐՆ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԶՈՐԵՂՆԵՐԸ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Չկա որեւէ տեղ, որտեղից դուրս ես եկել, ու չկա որեւէ տեղ, ուր պիտի գնաս: Մի իրականություն, որտեղ հայտնված մարդու կարգավիճակը տարիներ շարունակ չի փոխվում: «Այդ վախը մշտապես կա, քանի դեռ կարգավիճակդ չի փոխվել: ...«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Պատկերացրեք մի խորանարդ, որի կողմն ունի 12 մետր երկարություն։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այն ոսկուց է։ Եթե ոսկու համաշխարհային բանկային պաշարները միասին ձուլեին, ապա կստացվեր հենց այս չափի խորանարդ, որի ...ԿՈՐԵԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Հյուսիսային Կորեան վեց հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որոնցից երկուսն ընկել են Ճապոնական ծովի՝ Ռուսաստանին պատկանող մասում: Հրթիռներից մեկն ընկել է Նախոդկա քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2006 թվականի հունիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը, հունիսի 24-ին հարուցված քրեական գործի հիման վրա, «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ձերբակալել է, իսկ հունիսի 27-ին՝ Երեւանի ...«ԵԹԵ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ, ԹՈՂ ԳՆԱՆ ԿԱՆԱՉԻ ԾԱԽԵՆ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Պարոն Այվազյան, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» (ԱՈԱՁ) ու «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունների հարաբերությունները կարծես թե սրվել են: Ի՞նչ հակասություններ ...ՇՈԳՆ ԻՐ ՊՈՒԼՍԸ ԶԳԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՉնայած նախորդ մի քանի օրերի ընթացքում տապը նահանջել էր եւ մեղմ ամառ էինք վայելում, այնուամենայնիվ, Երեւանի շտապօգնության կայանների կենտրոնի առկա վիճակագրության համաձայն, այս տարվա հունիս ամսին նախորդ ...ԳԱԶԱՄՈՒՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հունիսի 30-ին «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը Հայաստանին վերաբերող հերթական հայտարարությունն արեց. «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, ...ԿԱՐԳԱՎՈՐԵՆՔ ՈՒ ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ԼՎԱՑՔԸ
Արա ԳԱԼՈՅԱՆՀՀ բանկային համակարգը հազվադեպ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում։ Այս փաստը պարզ բացատրություն ունի։ Հասարակությունը լայն իմաստով որեւէ աղերս չունի բանկային համակարգի հետ։ Խորհրդային խնայբանկի ...ԴԱՐՁՅԱԼ ԲԱՆԱՎԵՃ ՉՍՏԱՑՎԵՑ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՂարաբաղյան հարցով Աշոտ Բլեյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ ծավալված բուռն բանավեճը, ցավոք, այդպես էլ հուզականության մակարդակից վեր չբարձրացավ։ Ցավոք, որովհետեւ պետության ապագայի տեսանկյունից իսկապես կարեւորագույն ...ՀՐԴԵՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ հուլիսի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Մարզիլի բնակավայրի շրջանում եւ Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած ...ԳՈՒՑԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՇԵՂԵ՞Լ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ուղիղ մեկ ամիս առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում Ա. Ղուկասյանը դրական է գնահատել ԼՂՀ Հիմնական օրենքի նախագծի ...Ի՞ՆՉ ՄԵՍԻՋՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Մեսիջ» բառը հայ իրականության մեջ ունի ընդամենը չորս-հինգ տարվա պատմություն: Սակայն այն շատ սրընթաց դարձավ մեր բառապաշարի անբաժանելի մասը: Նույնքան արագ, որքան արագ փոխվում են ժամանակակից «էլիտար» սերնդի ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Մայիսի վերջին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մի ուշագրավ դասախոսությամբ հանդես եկավ Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդին։ Դասախոսության թեման ...ՄԵՂԱՎՈՐ Է ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ստեղծված փակուղային իրավիճակի համար մեղավոր է նաեւ միջազգային հանրությունը: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՑ ԲԱՔՈՒ
Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ քննարկելու է Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր: Վարչապետին ուղեկցող Վրաստանի տնտեսական զարգացման նախարար ...«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ»
Արցախյան պատերազմին մասնակցած մոտ 2000 ազատամարտիկների ներկայացնող տարբեր ջոկատների հրամանատարները կտրականապես դեմ են փոխզիջման արդյունքում որեւէ տարածք ադրբեջանական կողմին հանձնելուն: «Նա, ով ձեռք կբարձրացնի ...ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ Է
Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ
- Ձեր գնահատմամբ, ի՞նչ էր նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, երբ գաղտնազերծվեցին ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները: Սա ճնշո՞ւմ էր կողմերի վրա, վերջնագի՞ր, թե՞ ընդամենը ...ՀԵՐՈԻՆ Է ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ
ՀՀ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված տեղեկատվությանը հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում անգամ մրջյունը չի կարող իր բեռն այդ գերատեսչությունից ծածուկ տեղաշարժել: Այս գերատեսչության ...ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԸ ՎԱՃԱՌԵՆ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին հայտնի կդառնա «ԱրմենՏելի» նոր սեփականատիրոջ անունը: Հիշեցնենք, որ հունական «OTE» ընկերության հայտարարած մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու են ընդամենը 4 ընկերություններ` ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆՆախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ համատեղ հայտարարություն հրապարակեցին: Իրենց իսկ խոսքերով՝ համանախագահներն այս երկրորդ հայտարարությունն արել են Լեռնային ...ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 10-ին, լուրջ խնդրի առաջ է կանգնած: Փառատոնի գլխավոր հովանավորի` «Վիվա Սելլ» ընկերության պնդման համաձայն` այսուհետ փառատոնի աշխատանքների լայն լուսաբանումը, ...ՉԵՆ ԿԱՐՈՂ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ
Երեկ Ռուսաստանի Պետական դուման միաձայն ընդունել է օրենք, համաձայն որի` Ռուսաստանի նախագահը, պատգամավորները, նահանգապետները եւ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող երկքաղաքացի լինել, եւ այլ երկրի քաղաքացիություն ...ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ
«Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Ջոն Էվանսի հետկանչի ...ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
Նախօրեին շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում հաղթանակած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին հյուրընկալել են Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հավաքականի բոլոր անդամներին ասել է. ...ԿԳՆԱ ՓԱՐԻԶ
Երեկ կառավարությունում կայացած Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական կոմիտեի նիստում Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ աշնան կեսերին կայցելի Ֆրանսիա` մասնակցելու հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայի ...ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ ունի «ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր»: Դ.Հարությունյանն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե արդյո՞ք իր մամուլի ...ՏՈՆ, ՈՐԸ ԵՐԵԿ ՄԵԶ ՀԵՏ ՉԷՐ
Երեկ Հայաստանում տոն էր՝ ՀՀ Սահմանադրությունը դարձավ 11 տարեկան: Ցավոք, այս արտահայտությունը շատերի դեմքին միայն հեգնական ժպիտ է առաջացնում, որովհետեւ տոն ասվածն այս դեպքում չափազանցված է, քանզի անցած ...ԿՈՆԴԻՆ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ
Համաձայն 1000 տղամարդու միջեւ «Esquire» հանդեսի անցկացրած հարցման արդյունքների, ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ամերիկացի տղամարդկանց մոտ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան հայտնի կինոաստղերը: ...
ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԴԵՊԻ ԻՆՈՎԱՑԻԱ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
- 0 Հրոտիցը հայոց տոմարի տասներկուերրորդ ամիսն է, սկսվել է հուլիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է հուր բառից, որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:
- 1827 Ռուսական բանակը գրավում է Աբաս-Աբադ բերդը:
- 1829 Բայբուրդի (Բաբերդի) գրավումը:
- 1882 Ծաղկաձորում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս Լևոն Օրբելին: (Վախճ. 1958թ.-ին,Պետերբուրգում (Լենինգրադում):
- 1915 Թուրք ջարդարարների կողմից սպանվեց գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը: (Ծնվ. 1861թ.-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրում են Ղափանը:
- 1923 Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն միակողմ որոշում ընդունեց Արցախն առանձնացնելու և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ ստեղծելու մասին: «Կարմիր Քրդիստանը» ստեղծվեց այս նոր տարածքը Հայաստանից անջատելու համար (Նոր Լաչինի և Քելբաջարի մարզերի միջոցներով): Քրդերի միությունը իրականում ոչնչացվեց 1930 թվականին, իսկ անջատումն շարունակվեց 1936 թվականի Ստալինյան սահմանադրությամբ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

