
ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
- Թեեւ յուրաքանչյուր տարի մեր պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարում են, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է արձանագրվել, այդուհանդերձ, մեր երկիր այցելող օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակն ու գները մնում են անփոփոխ, ինչը բնականաբար այցելուներին հիասթափեցնում է:

Տուրինդուստրիայի մասնագետները հաճախ ծառայությունների վատ որակի համար ստիպված են լինում զբոսաշրջիկներից ներողություն խնդրել, քանի որ ցածրակարգ սպասարկումը ոչ միայն զայրացնում, այլեւ Հայաստանի հեղինակության վրա ստվեր է գցում: Կարծիք կա, որ Հայաստանից հեռացող զբոսաշրջիկները սեւ PR են իրականացնում, այդպիսով կանխելով իրենց մերձավորների այցը մեր երկիր: Հիասթափությունն առաջանում է Հայաստան ոտք դնելու պահից. «Շատ մեծ խնդիր է այսօր օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ոչ միայն խնդիր է, այլ «կատաստրոֆա»: Ինքս 1 շաբաթ առաջ բախվեցի եւ չէի պատկերացնում ծառայության նման որակ: Անձնագրային կետում, սահմանը հատելու համար 1 ժամ 45 րոպե մարդը պետք է հերթ կանգնի: Ես մեր սահմանապահ ծառայությունների փոխարեն ներողություն էի խնդրում զբոսաշրջիկներից, որպեսզի վատ տպավորությունները մեղմեի: 8 անցակետեր փորձում են ապահովել 1000 հոգանոց մարդկային հոսքը»,- ասում է Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ, «Ֆայվ սթարզ թրավել» կազմակերպության տնօրեն Եղիշե Թանաշյանը, ով վստահեցնում է, որ որեւէ միջազգային ավիացիոն եւ սահմանային կանոնակարգով նման սպասարկում չի կարելի: Միջազգային ավիացիոն եւ սահմանային կանոնակարգով օրինակ` միգրացիոն ամենախիստ ռեժիմ ունեցող ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձի սպասարկման առավելագույն ժամանակը սահմանված է 1-1,5 րոպե: Եվրոպայում այն տեւում է 5-10 վայրկյան, մինչդեռ Հայաստանում 3-4 րոպե է: Այնպես որ, հարկ է նշել, որ Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկի տպավորություններն ու հիասթափությունը սկսվում են հենց անձնագրային ծառայությունների ոչ պատշաճ սպասարկումից: Հայաստան ժամանող խմբերի անկանոն սպասարկման ժամանակ հաճախ զբոսաշրջիկների հանդեպ կոպիտ վերաբերմունք են դրսեւորում եւ անձնական վիավորանքներ են հնչեցնում ծառայության աշխատակիցները, իսկ գոյացող հերթերի սրահների օդափոխության համակարգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ նման պայմաններն ուղղակի տանջում են օտարերկրացիներին: «Նմանատիպ վերաբերմունքից հետո տուրօպերատորից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանաս քավել ինչ-որ մի ենթակառուցվածքի չինովնիկի մեղքերը: Զբոսաշրջիկը ոչ միայն հակված չէ կրկին գալ Հայաստան, այլեւ սեւ PR է տարածում իր շրջանում»,- վստահեցնում է Ե. Թանաշյանը` վկայակոչելով, որ տուրիզմի լավագույն գովազդը մարդկային գովազդն է, քանի որ Հայաստանից հեռացողն ակտիվ քարոզչություն կամ հակաքարոզչություն է իրականացնում, որը խթանում կամ կանխում է նոր տուրիստների հոսքը: Վերջինիս տվյալներով` Ավստրալիայում առկա հայկական մեծ համայնքում մեր տուրօպերատորներից մեկի խաբեության եւ վատ սպասարկման պատճառով բավականին բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր երկրի հանդեպ, ինչը դեռ տարիներ շարունակ հնարավոր չէ վերականգնել:
Նույն մարդիկ են օգտվում հանգստի բարիքներից
Հիմնականում մշակութային տուրիզմով հետաքրքրվող տուրիստական խմբերի կամ անհատների սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունը կենտրոնացած է քրիստոնեական, մշակութային ծրագրերի վրա, որը նաեւ ներքին տուրիզմ է կազմակերպում: Ըստ Թանաշյանի, ներքին տուրիզմը փոքր տոկոս է կազմում, քանի որ վերջին 1-2 տարիների ընթացքում տեղաբնակների ստվար զանգվածը նախընտրում է արտերկրում հանգստանալ: Ե. Թանաշյանն այս հանգամանքը բացատրում է երկու գործոնով. նախ` արտասահմանյան երկրներն իրենց գնային դաշտով սկսել են մոտենալ հայաստանյան գներին, իսկ երկրորդ գործոնն այն է, որ միջին խավն ընդլայնվել է, վճարունակ է դարձել, եւ նույն կամ մի փոքր ավելի գումար ծախսելով` հնարավոր է դարձել հանգիստն ավելի բարենպաստ, հաճելի պայմաններում անցկացնել: «Այսօր մենք Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքներ չունենք, որպեսզի տուրիստի հետաքրքրություններն ապահովենք: Զվարճանքի բացակայությունը հանգստի համար մեծ խնդիր է: Անցյալ տարվանից սկսած շատ գործուն է ծովի խնդիրը` Քաբուլեթի, Բաթումի, եւ գնային դաշտը շատ ավելի մատչելի է, քան Հայաստանում: Այնպես որ, դրսում հանգստանալը միանգամայն տրամաբանական է, եթե ֆինանսը չի տարբերվում, բնականաբար, մարդիկ նախընտրում են ծովը»,- նշում է Թանաշյանը` մատնանշելով Ծաղկաձորի հանգստավայրերի գները: Օրինակ` միջին մակարդակի հանգստյան տներում արժեքները սկսում են օրական 15.000-16.000 դրամից մինչեւ 30.000 դրամ: 1 հոգու համար օրական հանգիստը 13.000 դրամ է, իսկ 3 անգամյա սնունդն առանձին արժե 3000-4000 դրամ: Ստացվում է, որ միջին կարգի պայմաններում հանգիստն անցկացնելու համար անհրաժեշտ է օրական 17.000-18.000 դրամ: Իսկ վերոնշյալ գները Քաբուլեթիում անհամեմատ ավելի մատչելի են: «Հայաստանում կառուցվող հիմնականում փոքր հյուրանոցային համալիրները թանկարժեք են եւ միջին խավի համար դժվար մատչելի: Սեւանում կառուցվող շքեղ հյուրանոցային համալիրները 50-60 սենյակ ունեն, սակայն նախընտրելի է ունենալ 150-200 տեղանոց 2-3 աստղանի, մաքուր ստանդարտներով, էժան հյուրանոցներ: Մանավանդ շրջաններում մեզ բացարձակ անհրաժեշտ չէ ունենալ 4-5 աստղանի ճոխ, թանկարժեք հյուրանոցներ, որովհետեւ դրանք խիստ սեզոնային բնույթ են կրում, հատկապես Սեւանի հանգստյան տները: Թեեւ դա ներդրողների խնդիրն է, բայց, կարծում եմ, դրանց առկայությունը տնտեսապես հիմնավորված չէ»,- կարծում է Ե. Թանաշյանը: Ի դեպ, Ծաղկաձորի հանգստյան տների գներից գրեթե չեն տարբերվում նաեւ Սեւանում հանգստանալու գները: Հետեւաբար պետք է արձանագրենք, որ միջին խավը նախընտրում է` մի փոքր ավելի կարճ կազմակերպելով հանգիստը, ծախսելով չնչին տարբերությամբ ավելի գումար, հանգիստն անցկացնել արտերկրում: Իսկ չունեւոր խավն, ըստ էության, զրկված է գոնե Հայաստանում հանգստանալու հնարավորությունից: «Ունեւոր խավը եւ՛ մեկնում է արտերկիր, եւ՛ օգտվում է Հայաստանի հանգստավայրերից հիմնականում «ուիքենդային» հանգստի տեսքով: Եթե ճիշտ գնահատենք, ապա հիմնականում նույն մարդիկ են օգտվում այդ բարիքներից»,- վստահեցնում է Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության նախագահը:
Եվրոպացու համար Հայաստանն արժե 1500-1800 դոլար
Համաշխարհային տուրիստական շուկայում Հայաստանն այս տարի էլ համարվում է թանկ պրոդուկտ: Մինչդեռ, Ե. Թանաշյանի գնահատմամբ` մեր երկիրը որպես մշակութային պրոդուկտ այնքան էլ թանկ չի համարվում: «Տուրօպերատորների ցածր շահույթի շնորհիվ է, որ որպես մշակութային պրոդուկտ մատչելի է Հայաստանը: Եվրոպական տուրիստների միջեւ հաճախ նման համեմատություն է արվում` մեկնել Հայաստա՞ն, թե՞ Իտալիա, իսպանական ծովափ կամ Անթալիա: Բնականաբար եվրոպական ծովափնյա հանգիստն ավելի նախընտրելի եւ մատչելի է: Տուրիստի համար ավելի մատչելի է նշված երեք երկրներ մեկնելը, քան Հայաստան գալը: Սակայն որպես մշակութային երկիր` այլ մշակութային երկրների հետ գները մոտ են: Եթե ծովափնյա հանգստի արժեքը ներառում է ապրելավարձ, ավիատոմս եւ այլն, ապա մշակութային տուրփաթեթի մեջ` ավիատոմս, ապրելավարձ եւ մշակութային ծրագրեր, որը թանկ հաճույք է, քանի որ օգտագործվում են տրանսպորտային միջոցներ, ուղեկցորդի ծառայություններ, այցելություններ ճարտարապետական հուշարձանային վայրեր, համերգային, ազգագրական ծրագրեր, թանգարաններ, պատկերասրահներ, եկեղեցիներ, ուխտագնացություն, ներառյալ` ազգային խոհանոց եւ արժեքը մեծացնող այլ հանգամանքներ»,- նշում է Ե. Թանաշյանը` վստահեցնելով, որ տուրօպերատորներն, այնուամենայնիվ, գները սեղմելով` աշխատում են փաթեթները մատչելի դարձնել, սակայն հյուրանոցային թանկ գները միանշանակ փաթեթների գներն ուռճացնում են: Անշուշտ, ավիատոմսերի գներն էլ լուրջ պատճառ են, որպեսզի տուրիստական փաթեթների գները բարձրանան: Եվրոպացի մեկ անձի համար Հայաստան ճամփորդության միջին գինը մոտ 1500-1800 դոլար է: Մշակութային այդ տուրփաթեթը 1 շաբաթյա ճամփորդություն է առաջարկում, որի մեջ մտնում է ավիատոմսը, 4 աստղանի հյուրանոցում հանգրվանելը, մշակութային ծրագրերը եւ այլն: Եվրոպական ցանկացած երկրից Հայաստան ժամանելու մշակութային տուրփաթեթի միջին գինը 1500-1800 դոլար է: Եվրոպական երկրից միայն Հայաստան գալը մոտավորապես արժե 700-800 դոլար, իսկ այդ երկրների քաղաքացիները եվրոպական ցանկացած երկրում ճամփորդելու համար ծախսում են ընդամենը 200-300 դոլար: Եթե տուրծրագիրը մշակութային չէ, այլ հանգստյան նպատակով են մեկնում, ապա նույնիսկ 1000 դոլարով կարող են 1 շաբաթ հանգստանալ Իսպանիայի լավագույն ծովափում: Ի դեպ, Ե. Թանաշյանի հավաստմամբ` հայաստանյան մշակութային տուրփաթեթներով հետաքրքրված են հիմնականում գերմանացիները, ճապոնացիները, իտալացիները եւ ավստրիացիները: «Միջին Արեւելքում վերջին խժդժություններից, պատերազմական լարված իրավիճակից հետո իտալացի եւ կանադացի տուրիստներին Հայաստանը որպես քրիստոնեական մշակութային երկիր տարեցտարի ավելի է գայթակղում»,- ասում է նա` ավելացնելով, որ տուրիստների մեծ հոսք է ակնկալվում առաջիկա տարիներին: Որքան էլ զարմանալի է, մուսուլմանական երկրների տուրիստները Հայաստան են գալիս, որովհետեւ գայթակղվում են մեր եվրոպամետ ազատ կյանքով: «Որոշ մուսուլմանական երկրների բնակիչների համար ավելի հեշտ է գալ Հայաստան, վիզա ստանալու առումով ավելի ազատ երկիր ենք համարվում, քան մեկնել եվրոպա: Նրանց էլ մեր ազատությունն է գրավում»,- վստահեցնում է «Ֆայվ սթարզ թրավել» կազմակերպության տնօրենը:
- Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՁՈՒԿ
Որպեսզի թեփուկները հեշտությամբ մաքրվեն, ձուկը դրեք խոր ամանի մեջ, վրան լցրեք եռացրած ջուր, մեկ րոպեից հանեք եւ ընկղմեք սառը ջրի մեջ։
Ձուկն ավելի հեշտ կմաքրվի թեփուկներից, եթե նախապես այն թրջեք քացախով։ ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ը ծնվել է 1897թ. Ելիզավետապոլում (Գյանջա): 1904-1914թթ. սովորել է երկաթուղային ուսումնարանում, ավարտելուց հետո ընդամենը մի քանի ամիս է աշխատել, քանի որ 1915թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսել ...ԼԵԳԵՆԴԱՐ ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՆ ԵՐԵՎԱՆ Է ԳԱԼՈՒ
Այս տարի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում կլինի նաեւ հայտնի պոետ, գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռան, ով բազմաթիվ սցենարների հեղինակ է, կենդանի կինոլեգենդ: Նա աշխատել է Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո ...ԼԱՎ ԿԻՆՈՆ ԼԱՎ ԳԻՆՈՒ ՆՄԱՆ Է
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կոնոփառատոնի հիմնադիրներից մեկը՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյանն այս օրերին ոչ մի րոպե ազատ ժամանակ չունի: Կազմվում, ուղղվում, շտկվում եւ տպագրվում են փառատոնի ծրագրերը: Կինոդիտումների ...ՄԵԾ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Այն պահից, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը դարձավ «Վիվա Սելլ» ընկերությունը, փառատոնի կազմակերպիչները կարծես թե ազատ շունչ քաշելու հնարավորություն ստացան, քանի որ պետբյուջեից հատկացված ...ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Թեեւ յուրաքանչյուր տարի մեր պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարում են, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է արձանագրվել, այդուհանդերձ, մեր երկիր այցելող օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների ...Ո՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
1. Արդեն 15 տարի է` Երեւանն անկախ պետության մայրաքաղաք է, սակայն մի քանի կարեւոր չափանիշներով մենք դա չենք տեսնում ու չենք հասկանում: Մայրաքաղաքը պետական կարգի, իշխանության եւ գնահատման համակարգի խորհրդանիշն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ
Բայց, ամեն դեպքում, մոտ ժամանակներս պաշտոնական Բաքուն ստիպված է ընտրություն կատարել «Նախքան որեւէ «շրջանակային համաձայնագրի» մասին խոսելը, անհրաժեշտ է, որպեսզի լինի կոնկրետ քննարկված եւ համաձայնեցված ...«ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԼԱՎ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ»
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ
- Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները վերջերս Մոսկվայում տեղի ունեցած Մամուլի համաշխարհային կոնգրեսի վերաբերյալ:
- Ես որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ ամբողջությամբ չեմ մասնակցել կոնգրեսին, այլ ընդամենը ...ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ «168 ԺԱՄ»-ԻՆ
«168 Ժամն» օրերս փաստաթղթերի մի փաթեթ է ստացել ՀՀ տարբեր կալանավայրերում իրենց պատիժն անցկացնող մահապատժի դատապարտված 42 դատապարտյալներից: Վերջիններս աջակցություն են խնդրում ԶԼՄ-ներից իրենց խնդիրը լուսաբանելու ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՇԱՏ ԱՆԶՈՐՆԵՐՆ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԶՈՐԵՂՆԵՐԸ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Չկա որեւէ տեղ, որտեղից դուրս ես եկել, ու չկա որեւէ տեղ, ուր պիտի գնաս: Մի իրականություն, որտեղ հայտնված մարդու կարգավիճակը տարիներ շարունակ չի փոխվում: «Այդ վախը մշտապես կա, քանի դեռ կարգավիճակդ չի փոխվել: ...«ՈՍԿԵ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Պատկերացրեք մի խորանարդ, որի կողմն ունի 12 մետր երկարություն։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այն ոսկուց է։ Եթե ոսկու համաշխարհային բանկային պաշարները միասին ձուլեին, ապա կստացվեր հենց այս չափի խորանարդ, որի ...ԿՈՐԵԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Հյուսիսային Կորեան վեց հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որոնցից երկուսն ընկել են Ճապոնական ծովի՝ Ռուսաստանին պատկանող մասում: Հրթիռներից մեկն ընկել է Նախոդկա քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2006 թվականի հունիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը, հունիսի 24-ին հարուցված քրեական գործի հիման վրա, «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ձերբակալել է, իսկ հունիսի 27-ին՝ Երեւանի ...«ԵԹԵ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ, ԹՈՂ ԳՆԱՆ ԿԱՆԱՉԻ ԾԱԽԵՆ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Պարոն Այվազյան, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» (ԱՈԱՁ) ու «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունների հարաբերությունները կարծես թե սրվել են: Ի՞նչ հակասություններ ...ՇՈԳՆ ԻՐ ՊՈՒԼՍԸ ԶԳԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՉնայած նախորդ մի քանի օրերի ընթացքում տապը նահանջել էր եւ մեղմ ամառ էինք վայելում, այնուամենայնիվ, Երեւանի շտապօգնության կայանների կենտրոնի առկա վիճակագրության համաձայն, այս տարվա հունիս ամսին նախորդ ...ԳԱԶԱՄՈՒՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հունիսի 30-ին «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը Հայաստանին վերաբերող հերթական հայտարարությունն արեց. «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, ...ԿԱՐԳԱՎՈՐԵՆՔ ՈՒ ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ԼՎԱՑՔԸ
Արա ԳԱԼՈՅԱՆՀՀ բանկային համակարգը հազվադեպ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում։ Այս փաստը պարզ բացատրություն ունի։ Հասարակությունը լայն իմաստով որեւէ աղերս չունի բանկային համակարգի հետ։ Խորհրդային խնայբանկի ...ԴԱՐՁՅԱԼ ԲԱՆԱՎԵՃ ՉՍՏԱՑՎԵՑ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՂարաբաղյան հարցով Աշոտ Բլեյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ ծավալված բուռն բանավեճը, ցավոք, այդպես էլ հուզականության մակարդակից վեր չբարձրացավ։ Ցավոք, որովհետեւ պետության ապագայի տեսանկյունից իսկապես կարեւորագույն ...ՀՐԴԵՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ հուլիսի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Մարզիլի բնակավայրի շրջանում եւ Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած ...ԳՈՒՑԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՇԵՂԵ՞Լ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ուղիղ մեկ ամիս առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում Ա. Ղուկասյանը դրական է գնահատել ԼՂՀ Հիմնական օրենքի նախագծի ...Ի՞ՆՉ ՄԵՍԻՋՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Մեսիջ» բառը հայ իրականության մեջ ունի ընդամենը չորս-հինգ տարվա պատմություն: Սակայն այն շատ սրընթաց դարձավ մեր բառապաշարի անբաժանելի մասը: Նույնքան արագ, որքան արագ փոխվում են ժամանակակից «էլիտար» սերնդի ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Մայիսի վերջին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մի ուշագրավ դասախոսությամբ հանդես եկավ Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդին։ Դասախոսության թեման ...ՄԵՂԱՎՈՐ Է ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ստեղծված փակուղային իրավիճակի համար մեղավոր է նաեւ միջազգային հանրությունը: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՑ ԲԱՔՈՒ
Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ քննարկելու է Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր: Վարչապետին ուղեկցող Վրաստանի տնտեսական զարգացման նախարար ...«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ»
Արցախյան պատերազմին մասնակցած մոտ 2000 ազատամարտիկների ներկայացնող տարբեր ջոկատների հրամանատարները կտրականապես դեմ են փոխզիջման արդյունքում որեւէ տարածք ադրբեջանական կողմին հանձնելուն: «Նա, ով ձեռք կբարձրացնի ...ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ Է
Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ
- Ձեր գնահատմամբ, ի՞նչ էր նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, երբ գաղտնազերծվեցին ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները: Սա ճնշո՞ւմ էր կողմերի վրա, վերջնագի՞ր, թե՞ ընդամենը ...ՀԵՐՈԻՆ Է ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ
ՀՀ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված տեղեկատվությանը հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում անգամ մրջյունը չի կարող իր բեռն այդ գերատեսչությունից ծածուկ տեղաշարժել: Այս գերատեսչության ...ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԸ ՎԱՃԱՌԵՆ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին հայտնի կդառնա «ԱրմենՏելի» նոր սեփականատիրոջ անունը: Հիշեցնենք, որ հունական «OTE» ընկերության հայտարարած մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու են ընդամենը 4 ընկերություններ` ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆՆախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ համատեղ հայտարարություն հրապարակեցին: Իրենց իսկ խոսքերով՝ համանախագահներն այս երկրորդ հայտարարությունն արել են Լեռնային ...ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 10-ին, լուրջ խնդրի առաջ է կանգնած: Փառատոնի գլխավոր հովանավորի` «Վիվա Սելլ» ընկերության պնդման համաձայն` այսուհետ փառատոնի աշխատանքների լայն լուսաբանումը, ...ՉԵՆ ԿԱՐՈՂ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ
Երեկ Ռուսաստանի Պետական դուման միաձայն ընդունել է օրենք, համաձայն որի` Ռուսաստանի նախագահը, պատգամավորները, նահանգապետները եւ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող երկքաղաքացի լինել, եւ այլ երկրի քաղաքացիություն ...ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ
«Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Ջոն Էվանսի հետկանչի ...ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
Նախօրեին շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում հաղթանակած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին հյուրընկալել են Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հավաքականի բոլոր անդամներին ասել է. ...ԿԳՆԱ ՓԱՐԻԶ
Երեկ կառավարությունում կայացած Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական կոմիտեի նիստում Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ աշնան կեսերին կայցելի Ֆրանսիա` մասնակցելու հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայի ...ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ ունի «ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր»: Դ.Հարությունյանն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե արդյո՞ք իր մամուլի ...ՏՈՆ, ՈՐԸ ԵՐԵԿ ՄԵԶ ՀԵՏ ՉԷՐ
Երեկ Հայաստանում տոն էր՝ ՀՀ Սահմանադրությունը դարձավ 11 տարեկան: Ցավոք, այս արտահայտությունը շատերի դեմքին միայն հեգնական ժպիտ է առաջացնում, որովհետեւ տոն ասվածն այս դեպքում չափազանցված է, քանզի անցած ...ԿՈՆԴԻՆ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ
Համաձայն 1000 տղամարդու միջեւ «Esquire» հանդեսի անցկացրած հարցման արդյունքների, ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ամերիկացի տղամարդկանց մոտ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան հայտնի կինոաստղերը: ...
ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԴԵՊԻ ԻՆՈՎԱՑԻԱ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՈ՞Ր ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
- 0 Հրոտիցը հայոց տոմարի տասներկուերրորդ ամիսն է, սկսվել է հուլիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է հուր բառից, որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:
- 1827 Ռուսական բանակը գրավում է Աբաս-Աբադ բերդը:
- 1829 Բայբուրդի (Բաբերդի) գրավումը:
- 1882 Ծաղկաձորում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս Լևոն Օրբելին: (Վախճ. 1958թ.-ին,Պետերբուրգում (Լենինգրադում):
- 1915 Թուրք ջարդարարների կողմից սպանվեց գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը: (Ծնվ. 1861թ.-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրում են Ղափանը:
- 1923 Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն միակողմ որոշում ընդունեց Արցախն առանձնացնելու և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ ստեղծելու մասին: «Կարմիր Քրդիստանը» ստեղծվեց այս նոր տարածքը Հայաստանից անջատելու համար (Նոր Լաչինի և Քելբաջարի մարզերի միջոցներով): Քրդերի միությունը իրականում ոչնչացվեց 1930 թվականին, իսկ անջատումն շարունակվեց 1936 թվականի Ստալինյան սահմանադրությամբ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

