
ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՕԵԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ
- Ընդդիմադիր դաշտում առաջիկայում որոշակի վերադասավորումներ են սպասվում: Ինչպես արդեն ենթադրել էինք, ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել 2007-2008թթ. ընտրակեղծիքների հնարավոր վերարտադրությունը:

Այդ նպատակով արեւմուտքը այժմվանից փորձում է այս իշխանությունների դեմ այլընտրանքային թեկնածու պատրաստել: Եվ առայժմ նրանց համար ամենահարմարը կարծես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Ընդ որում, արեւմուտքը ցանկանում է, որ Բաղդասարյանի հետ միավորվեն Արամ Զ. Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, որպեսզի այդ ընդդիմադիր միավորումը բավական ուժեղ լինի: Դժվար է ասել, թե այս նախագիծն ինչպիսի հաջողություն կունենա: Արթուր Բաղդասարյանն իր անվճռականությամբ առանձնապես չի տարբերվում Ստեփան Դեմիրճյանից: Եվ չի բացառվում, որ վճռական գործողությունների ժամանակ Ա. Բաղդասարյանը եւս պայքարի կեսից ետ կանգնի: Թեեւ ամերիկացիներին Ա. Բաղդասարյանը հետաքրքրում է մեկ այլ առումով: Ամերիկացիների համար երիտասարդ այս քաղաքական գործչին ինչ-որ բան թելադրելը պրոբլեմ չի լինի, քանի որ նա չի տիրապետում ԼՂՀ հիմնախնդրին, չի գիտակցում Ղարաբաղի գինը, եւ հետագայում կարող է իրեն նախագահ դարձրած ուժերի համար հեշտ կառավարելի լինել:
Եվ ՀԺԿ-ում, եւ «Հանրապետություն» կուսակցությունում վստահեցնում են, որ ՕԵԿ-ի հետ իրենք որեւէ բանակցություն չեն վարում:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից Ա. Բաղդասարյանի հրաժարականից հետո իրենք չեն հանդիպել: «Բայց դա որեւէ կերպ չի խանգարել փոխադարձ տեսակետներն իմանալու, եւ ինչ-որ պահի համապատասխան իրավիճակում չեմ բացառում, որ միասնական դիրքորոշմամբ հանդես գանք»,- ասում է պրն Սարգսյանը: «Հանրապետության» նախագահը նաեւ վստահեցնում է, որ առաջիկայում իրենք պատրաստ են համագործակցել միայն այն կուսակցությունների հետ, որոնք գաղափարական նմանություն ունեն իրենց հետ, այսինքն՝ աջ-ազատական գաղափարախոսության կրողներ են: Իսկ ՕԵԿ-ին պրն Սարգսյանը համարում է այդպիսին:
Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ապա կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Մինասյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը պատրաստ է ցանկացած ընտրության միայնակ գնալ: Բայց նա չի բացառում առաջիկայում ՕԵԿ-ի հետ որեւէ շփում: «Համագործակցության ոչ մի գործողություն կամ գործընթաց ես չեմ բացառում: Եթե լինեն այլ քաղաքական ուժեր, որոնց գործողություններն ու նպատակները համահունչ են մեր նպատակներին, նրանց հետ եւս կարող ենք համագործակցել»,- վստահեցնում է Ս. Մինասյանը: Ավելին, վերջինս նաեւ հիշեցրեց, որ կոնկրետ խորհրդարանում ՀԺԿ-ն, ի դեմս Արդարություն դաշինքի, մի շարք հարցերում ՕԵԿ-ի հետ հանդես է եկել համատեղ դիրքորոշմամբ: Եվ իրար հետ համագործակցության որոշակի փորձ արդեն ունեն: «Թեեւ խորհրդարանում համագործակցում ենք, բայց դա չի նշանակում, որ ՕԵԿ-ի հետ պարտավոր ենք մեկ ձեւաչափով գնալ ընտրությունների: Եվ ընդհանրապես, այսօր որեւէ ձեւաչափի մասին խոսակցություն չի գնում»,- ասում է Ստեփան Մինասյանը: Ըստ ՀԺԿ վարչության քարտուղարի՝ իրենք այս օրերին զբաղված են ընդամենը կուսակցության կազմակերպչական հարցերով: «Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի ղեկավար չպետք է որեւէ ուժի միջոցով ընտրվի: Հայ ժողովրդի ղեկավարը պետք է ընտրվի հայ ժողովրդի կողմից, ինչի ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում»,- վստահեցնում է Ստեփան Մինասյանը: Նկատենք, որ 2003թ. ընտրություններից հետո մինչեւ հիմա Ստեփան Դեմիրճյանն իրեն զգում է որպես «ընդդիմության ազգընտիր լիդեր», եւ ասում են՝ նա ներքուստ ցավոտ է ընդունում այն միտքը, որ մի օր այլեւս ինքը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն: Ուստի երեկ պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, եթե հայ ժողովուրդը երկրի ղեկավարի պաշտոնում այլեւս չուզենա Ստեփան Դեմիրճյանին տեսնել, իրենք կհամաձայնե՞ն հաշտվել այդ «դաժան իրողության հետ»: «Լիդերները կաբինետներում չեն ընտրվում, որեւէ խորհրդի կողմից որեւէ քվեարկությամբ չեն ընտրվում: Ցանկացած անձի՝ ազգընտիր լիդեր լինել-չլինելու հարցը որոշում է ժողովուրդը: Այլ ձեւով ընտրված լիդերը չարիք է լինում: Իսկ եթե հայ ժողովուրդը որեւէ մեկին իրականում ընտրեց որպես իր լիդեր, ապա մենք կհամակերպվենք ժողովրդի ընտրության հետ»,- իրենց դիրքերը զիջելու պատրաստակամություն ցուցաբերեց պարոն Մինասյանը, սակայն քիչ անց ավելացրեց, որ ժողովուրդը դեռ չի փոխել իր որոշումն ու Ստեփան Դեմիրճյանին շարունակում է ընդունել որպես իր լիդեր: Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ վստահեցնում է, որ ինքը որեւէ ամբիցիա չունի: Հարկ եղած դեպքում ինքը կարող է լինել եւ ընդդիմության առաջնորդ, եւ շարքային զինվոր: Միայն թե, պարոն Սարգսյանի կարծիքով, այդ ամենը որոշվելու է ընդդիմադիր դաշտի գաղափարական միավորման արդյունքում: «Եթե ժամանակը գա, մենք չենք սպասի առաջարկներին, այլ ինքներս կգնանք, համախմբման փորձեր կանենք: Եվ եթե պետք է՝ մենք կլինենք առաջինը, եթե պետք է՝ գործի մեջ կլինենք նաեւ վերջինը»,- հայտարարեց պարոն Սարգսյանը: Երեկ այս առնչությամբ զանգահարեցինք նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանին: Սակայն մեր բոլոր հարցերին տիկին Բիշարյանը պատասխանում էր միայն երկու նախադասությամբ. «Ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»: Իրոք որ, այսօրվա քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ բացառել: Մանավանդ` Արթուր Բաղդասարյանի նման անկանխատեսելի քաղաքական գործչի պարագայում:
- Արման ԳԱԼՈՅԱՆ
ՄՍԱՄԹԵՐՔ
Հավն արագ կեփվի եւ համեղ ու նուրբ կլինի, եթե այն ցողեք կիտրոնի հյութով։
Որպեսզի հավի միսը փափուկ լինի, 20 րոպե եփելուց հետո այն հանեք ջրից եւ մի քանի րոպե դրեք սառը ջրի մեջ։ Այնուհետեւ շարունակեք եփել ...ԿԵՍԺԱՄՅԱ ԲԱՑՈՒՄ ԵՎ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՖԻԼՄԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Եվ մեր պահանջներն են շատանում եւ ուրիշների պահանջները` մեր նկատմամբ»,- ասաց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է փառատոնի ...ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հեռավոր 1820թ. շուշիաբնակ Դավիթ Լազարյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին կոչեցին Հովհաննես: Նախնական կրթությունն ապագա գնդապետը ստացել է տեղի ծխական դպրոցում, սակայն սխրագործությունների եւ ռազմական ...ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԶԶՎԵԼԻ Է
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը բավականին անզիջում հայացքներ ունի, նկարահանում է այն պատմությունները, որոնք վերապրել եւ զգացել է սրտի խորքում: Համարում է, որ ամենամեծ պահանջարկ ունեցող թեման մարդու միստիկական ...ՊՈՒՏԻՆԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ՞
Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական: Նրա կարծիքով` այն, որ նախագահը կուսակցության անդամ չէ, կոմունիզմի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Այսօր Ստամբուլում բացվելու է Սեւծովյան տարածաշրջանի ժողովրդավարացմանը եւ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով: «Կովկազպրես» գործակալության փոխանցմամբ` երկօրյա համաժողովը կազմակերպել են Մարշալի ...ՉԻ ԸՆԴՈՒՆԻ
«Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի»,- Լոնդոնում հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի հետ հանդիպելուց հետո: «Պարտադրված ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՂՈՒՄԱՐ
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Այս հաստատություններ այցելողների շրջանակը բավականին լայն է` երիտասարդներ, ուսանողներ, թոշակառուներ: Այցելուների հիմնական հատվածը կազմում են 25-55 տարեկան տղամարդիկ: Այս հաստատությունների մշտական այցելուները ...ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նկարում պատկերված երիտասարդն ընդամենը 31 տարեկան է: 4-րդ գիշերն է անցկացնում Մանկական այգու հատակին ընկած: Նրա մասին կարելի է ոչինչ չասել, պարզապես նրա անօգնական վիճակին նայել ու հասկանալ, թե մեր հասարակության ...ՑԱՎԱԿՑԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Բաղդադում առեւանգված ռուսաստանցի դիվանագետների սպանության կապակցությամբ: «Հայաստանում ցավով եւ վրդովմունքով ընդունեցին Բաղդադում ռուս դիվանագետների ...ՀՈՐԴՈՐԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Քենիական թերթերի փոխանցմամբ` քենիացի ընդդիմադիր պատգամավորը հորդորել է երկրի նախագահ Մվաի Քիբակիին խորհրդարանական հանձնաժողովում պատասխանել եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին առնչվող պատմության ...ԵԹԵ ՇԱՀԱՎԵՏ ԼԻՆԻ...
«Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Այս պահին հետազոտվում է խնդրի մարքեթինգային կողմը՝ որքանո՞վ այն շահավետ կլինի: Մինչ այս հարցի պատասխանը գտնելը մենք դեռ միջոցներ չենք տրամադրում»,- ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի կործանմանը հաջորդող 1 ամսից ավելի ժամանակը դեռեւս չի թեթեւացրել զոհվածների հարազատների ցավը, քանի որ նրանք առայժմ միայն լղոզված եւ հակասական տեղեկություններ են ստանում: ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ
Երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ...ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ
Այս օրերին Հայաստանում է գտնվում Շվեդիայի պառլամենտի անդամ, «Ձախ ֆեմինիստական կուսակցության» փոխնախագահ Ուլա Հոֆմանը: Վերջինս ՀԺԿ-ի հետ կազմակերպում է տարբեր հանդիպումներ ու քննարկումներ՝ նվիրված հասարակական-քաղաքական ...ԱՄԵՆ ԻՆՉ` ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Մենք փորձում ենք անել հնարավորը` Մարտակերտի վերականգնման համար, քանի որ այդ շրջանը մեզ համար հատուկ նշանակություն ունի: Պետք է ամեն ինչ անել` նախկին Մարտակերտի համբավը վերականգնելու համար»,- այս մասին ...ՈՉ ԼԻԲԵՐԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Արդյոք ժողովրդավարական ընտրությունները ժողովրդավարական համակարգի երաշխի՞ք են: Մեր քաղաքական դաշտը` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, ժողովրդավարության իմաստավորումը մեծ հաշվով հանգեցնում են ընտրություններին: ...ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՕՐ
Այսպես են որակել բրազիլական ԶԼՄ-ները հունիսի 27-ը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Գանայի հետ խաղում բրազիլացիները սահմանել են մի քանի ռեկորդներ։ Առաջինն, իհարկե, պատկանում է Ռոնալդոյին։ Հանդիպման ...«ԴԵՂԻՆ» ԱԿՑԻԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Երեկ ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Դեղին ժապավեն» համաշխարհային ակցիայի մոմավառության արշավը: Կազմակերպիչները կրկին ահազանգում էին` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ ...«ՀԵՆՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼԻՍ ՌԻՆԳ, ՁԵՌՔԵՐՍ ՔՈՐ ԵՆ ԳԱԼԻՍ»,- ԱՍՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ռինգում գտնվող Վախթանգը, որին հայ մարզասերները տեսել են իրենց հեռուստաէկրաններին, աննկարագրելիորեն տարբերվում է այն Վախթանգից, որը գտնվում է ռինգից դուրս։ Ռինգի վրա ագրեսիվ, երբեմն նաեւ դաժան կերպարը ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
«Ա1+»-ի փոխանցմամբ, դեռեւս հունվար ամսին արված Տիգրան Թորոսյանի առաջարկը՝ վերանայել ԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի կազմը, երեկվա ԵԽ ԽՎ նիստում հաստատվել է: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կունենա ...ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԾԱՆՐ ԿԼԻՆԵՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Գյուղատնտեսության նախարարության ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում այսօր քննարկվող բոլոր թեմաներն ուղղակի եւ անուղղակի կերպով վերաբերում են միայն երաշտին: Եթե դրսից զանգ է գալիս, ապա տեղեկացնում են, ...ՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ըստ Կենդանաբանության ինստիտուտի միջատաբան Մ. Մարջանյանի` Հայաստանում կարիճների 3 թունավոր տեսակները` դեղինը, խայտաբղետը եւ հաստապոչ սեւը, միշտ էլ եղել են, սակայն դրանք սկսել են ակտիվանալ ընթացող մեծածավալ ...ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապահովագրությունը Հայաստանի տնտեսության ամենաթույլ զարգացած ոլորտներից է: Այնքան թույլ, որ շարքային քաղաքացին ոչ միայն լիարժեք պատկերացում չունի այդ ոլորտի մասին, այլեւ շատ դեպքերում նույնիսկ չի էլ լսել: ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
«Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 26-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւս մեկ վկայություն է»,- ասված է Ադրբեջանի Արտգործնախարարության՝ ...ՀՐԴԵՀՆԵՐ ՉԿԱՆ
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկով երեկ Աղդամի հատվածում ԵՍՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի երեք դաշտային օգնականների անցկացրած դիտարկման ընթացքում բնակավայրերի հրդեհման ...ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21%-ՈՎ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՀՀ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) տվյալներով, 2006թ. հունվար-մայիսին հանրապետությունում հավաքագրված հարկերի գումարը կազմել է 79,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել ...ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ«Ինձ մնում է միայն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ ի՞նչ անեմ, վախենում եմ` տղաս ինքնասպանություն գործի։ 23 տարեկան տղա է, արդեն 5 գիտական աշխատանք ունի, սակայն մեր երկրին խելոք մարդիկ պետք չեն»,- ...8 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թմրաբիզնեսի ծավալների մասին բավական հետաքրքիր տվյալներ է հրապարակել իտալական հայտնի «La Repubblica»-ն։ Պիզա քաղաքի Հետազոտությունների ազգային խորհուրդն առաջին անգամ հաշվել է, թե թմրամիջոցների վրա տարեկան ...«ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԸ ԴԺԳՈ՞Հ Է ԿԲ-ԻՑ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
«Մենք զարգացման փուլում ենք գտնվում, թերություններով եւ դրական քայլերով առաջ ենք շարժվում` երբեմն սովորելով մեր սխալների վրա, երբեմն առաջ գնալով ուրիշի սխալների հաշվին: Հայաստանի բանկային համակարգը որոշ ...ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Արա ԳԱԼՈՅԱՆ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոն։ Համարյա հնչեղ է ու վեհ։ Ոչ թե այն պատճառով, որ պետական բյուջեից 117 մլն դրամ է հատկացված այս միջոցառմանը։ Ոչ էլ այն պատճառով, որ երկրորդն ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտած ծրագիրը բուռն արձագանքներ առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Հայաստանում, իհարկե, ավելի շատ, որովհետեւ Բրայզայի «մեսիջն» ավելի ...«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՐ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
ԼՂ հարցի կարգավորմանը եւ, մասնավորապես, Մ. Բրայզայի հայտարարություններին երեկ անդրադարձան նաեւ այսպես կոչված «դորտմունդյան կոնֆերանսում» Հայաստանի ներկայացուցիչներ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության ...ԱՌՈՒՆ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԵՆ
Իշխանական դաշտում առաջիկայում բավական ակտիվ վերադասավորումներ են սպասվում: Մինչդեռ ընդդիմությունն այս օրերին մատնվել է բացարձակ անգործության: Եվ տպավորություն է ստեղծվում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններն ...ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Հայերը միշտ հպարտանում են իրենց հազարամյա պատմությամբ, սակայն, ի տարբերություն այլ ազգերի, մենք հաճախ գերադասում ենք անդրադառնալ այդ պատմության մշակութային էջերին, քան, ասենք, հերոսական: Սա եւս ունի իր ...ԶՈՐԱՀԱՆԴԵՍ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունն, իհարկե, ողբերգություն չէր, բայց ցավալի էր։ Ցավալի էր երկու տեսանկյունից։ Առաջինը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը երեկ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: «Ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները խոստումներ ...ԸՆԴԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ
Սամվել Բաբայանի գլխավորած նորաստեղծ «Դաշինք» կուսակցության ծրագրում գրված է, որ Հայաստան-ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված եւ գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, ...«ՀԱՂԹՈՂ ԿՈՂՄԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի սկզբունքները վերջերս գաղտնազերծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու ...«ՄԵՆՔ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆՔ» - ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ղարաբաղի դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու: Ով ինչ բացահայտումներ ուզում է անի կամ չանի, դա մեր դիրքորոշման համար էական նշանակություն չունի, քանի որ մեր դիրքորոշումը հստակ է»,- հունիսի 28-ին ԼՂՀ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Արման ԳԱԼՈՅԱՆ
ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ սկիզբ առած իրադարձությունները գնալով նոր երանգ են ստանում: Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել բավական ուշագրավ հայտարարությամբ, ...ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՕԵԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Ընդդիմադիր դաշտում առաջիկայում որոշակի վերադասավորումներ են սպասվում: Ինչպես արդեն ենթադրել էինք, ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել ...ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԿԱԼԱՆՔ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունիսի 28-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, փակ նիստում քննության է առել «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ...ԵՍ ՉԵՄ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄՀՀ-ԻՆ
Մեր հարցին, թե` ի վերջո անդամակցելո՞ւ եք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ ես եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամները ...ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎՈՒՄ ԵՆՔ
Մեր հարցին, թե տարածված տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որպես այլընտրանք ՀՀԿ-ին, որպեսզի թույլ չտան վերջինիս 2007թ. ԱԺ ընտրություններում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ...ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԸՆԿԵՐ
ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում համեմատաբար պասիվ է, պարզվում է՝ լուրջ աշխատանքներ է իրականացնում իր կուսակցության շարքերը նոր մարդկանցով համալրելու ազգանվեր գործում: ՀՅԴ-ն Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատրաստվում ...ՀՈԳԼԱՆԴԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ
Երեկ երեկոյան ժամը 22:00-ին` ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ Սենատում տեղի էին ունենում ՀՀ-ում ԱՄՆ նոր նշանակվող դեսպան Ռիչարդ Է. Հոգլանդի լսումները, Երեւանի Հանրապետության հրապարակում «Դեղին ժապավեն» ակցիայի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ «ԿԱՐՈՂ Է»
Մեր տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին սեւ ամպեր են կուտակվել Հայաստանի հեղինակավոր բանկերից մեկի` «Կոնվերս» բանկի վրա: Եվ այդ իրավիճակն, անհայտ պատճառներով, ստեղծել է Կենտրոնական բանկը: Մեր ...ԱՐՏԱՀԵՐԹ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Մեր տեղեկություններով, այդ հարցը որոշվելու է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը լուծարվելու է, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդամակցելու է ՀՀԿ-ին։ Բայց դատելով ամեն ...ՍՈՐՈՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ամերիկացի հայտնի մեծահարուստ Ջորջ Սորոսը, հիմնվելով «Բաց հասարակություն» ինստիտուտի եզրակացությունների վրա, հայտարարել է, որ «կոռուպցիան Հայաստանում ավելի զարգացած է, քան Վրաստանում»: «Regnum»-ի փոխանցմամբ՝ ...
ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԻՇՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ. ՀԱՅԱՑՔ «ՆԵՐՍԻՑ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԻԱ՞
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

