
ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԶԶՎԵԼԻ Է
- Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը բավականին անզիջում հայացքներ ունի, նկարահանում է այն պատմությունները, որոնք վերապրել եւ զգացել է սրտի խորքում: Համարում է, որ ամենամեծ պահանջարկ ունեցող թեման մարդու միստիկական անկրկնելիությունն է: Ու թեեւ միշտ իր ֆիլմերի սցենարներն ինքն է գրում, սակայն «զզվում» է այդ աշխատանքից: Եվ աշխատում է կեղծ դերասանության ու ֆալշի ճանապարհը փակել: Կինոն ոչ գրականություն է, ոչ էլ թատրոն, դա յուրահատուկ լեզու է, որին տիրապետելով, կարող ես մի քանի ժամ հանդիսատեսի ուշադրությունն էկրանին սեւեռել, եւ նա չի զղջա դրա մասին: Է. Բաղդասարյանի վերջին` «Մարիամ» ֆիլմի հերոսների հետ կարելի է վիճել, չհասկանալ նրանց, մոլորվել այլաբանությունների լաբիրինթոսում, սակայն ֆիլմը հանդիսատեսին «բաց չի թողնի» ու մտածելու առիթներ կտա: Շուտով ռեժիսորը նոր ֆիլմ կնկարահանի, որը հեղինակի բնորոշմամբ` «պարզագույն» ֆիլմ է լինելու: Ֆիլմի հերոսին հանդիսատեսն էկրանին չի տեսնի, նա ներկա է լինելու իրեն շրջապատող մարդկանց կյանքում եւ կոտրելով շատերի կյանքը` ներում է խնդրելու: Է.Բաղդասարյանը երազում է ֆիլմը նկարահանել Շոն Պենի հետ. «Գուցեւ համաձայնի, որովհետեւ նա մեծ դերասան է եւ իսկական խենթ»:

- Ձեր վերջին` «Մարիամ» ֆիլմը կարող էր ակտիվ փառատոնային կյանք ունենալ եւ տարբեր երկրներում ցուցադրվել: Մտադրություն կար նույնիսկ այն Կաննի փառատոն ուղարկել: Ինչո՞ւ չստացվեց:
- «Մարիամով» ոչ ոք լուրջ չի զբաղվել, քանի որ դա ոչ մեկին պետք չէ: Ինքս էլ չեմ զբաղվում եւ ֆիլմերին որպես խորթ զավակների եմ վերաբերվում: Երեւի այն պատճառով, որ ինձ ավելի շատ է հետաքրքրում այն ֆիլմը, որը դեռ նկարահանված չէ: Ոչ մի փառատոնի հատուկ չեմ դիմել, չեմ խնդրել: Որտեղ էլ որ ֆիլմը ցուցադրվել է` կամ պատահական է եղել, կամ էլ զուգադիպում: Համոզված եմ, որ ֆիլմը դեռ իր ճակատագիրը կգտնի:
- Վերջին հայկական ֆիլմերը հաճախ խիտ հագեցած են այլաբանություններով եւ միստիկայով: Ինչո՞ւ չեն նկարահանվում ֆիլմեր, ասենք՝ մեր նմանների, հարեւանների մասին:
- «Մարիամի» բոլոր պերսոնաժները կոնկրետ ու շատ ադեկվատ մարդիկ են: Եվ, որ շատ կարեւոր է, խաղում են առանց այն թատերական փայլի, որը միշտ կա ուրիշ ֆիլմերում: Այո, նրանց հետ միստիկական բաներ են կատարվում, բայց, միեւնույն է, հանդիսատեսի մոտ տարակուսանք է մնում` դա իրակա՞ն է, թե՞ ոչ:
Ուրիշ ռեժիսորների մասին խոսել չեմ կարող, բայց իմ հաջորդ` «Ներում» ֆիլմը պարզագույն պատմություն է մի մարդու մասին, ով ներում է խնդրում այն մարդկանցից, ում կյանքը կոտրել է` կնոջից, սիրուհուց, մանկության ընկերներից, երեխաներից: Իսկ միստիկան միշտ էլ կա մեր կյանքում: Բոլորս բժիշկներ ենք, կարծում ենք, որ մարդը դա երկու թոք, լյարդ ու սիրտ է: Բայց իրականում բոլորս էլ ներսում նույնն ենք, մեր տարբերությունն է միստիկական: Ես թքած ունեմ արդիականության վրա, քանի որ այն, ինչը հիմա պահանջարկ ունի, ինձ համար զզվելի է:
- Իսկ ի՞նչն է պահանջարկ վայելում:
- Անեկդոտը: Հարցը նրանում է, որ այն 500 հանդիսականը, որը ֆիլմ դիտելու համար է դահլիճ եկել, պետք է իր հարցերի պատասխանները ստանա: Բայց այսօրվա հանդիսատեսը մտածել, նույնիսկ` ինքն իրեն հարցեր տալ չի ուզում: Եվ առաջին հերթին դա իշխանություններին է ձեռնտու, քանի որ ապուշներին ղեկավարելն ավելի հեշտ է: Սկզբում պետք է նրանց լիակատար ապուշ դարձնել, որպեսզի հետո հնարավոր լինի նրանց ձայները 1000 դրամով գնել:
Մեր ինտելիգենցիան փտած է: Իսկ դա պիտի ազգի էլիտան լինի: Նկատի չունեմ էլիտար ջուրը կամ էլիտար մեքենաները, որոնց շարունակությունը շուտով էլիտար մայթերն ու ցայտաղբյուրները կլինեն: Էլիտան, սերուցքը հոգեւոր սկիզբն է, որը գնել կամ վաճառել չի լինի: Հոգեպես ուժեղ, խիղճ ունեցող մարդուն սպանել, անարգել կամ ծախել չես կարող, նա նման փորձություններից միայն ավելի է ամրանում եւ ուժեղանում: Իսկ մեզ մոտ կարելի է գնել անխտիր բոլորին: Մեկին` 100 դոլարով, մյուսին` 1000 դոլարով, երրորդին` պաշտոնով, շքանշանով կամ էլ կոչումով: Սարսափելի հոգեւոր դեգրադացիա ենք ապրում: Զարմանալի է, թե ինչպես է պետք մեր հասարակության մեջ երեխաներին դաստիարակել: 12 տարեկան որդի ունեմ եւ չգիտեմ` ինչպե՞ս բացատրել նրան` ո՞րն է ճիշտը: Ես նրան մեկ բան եմ ասում, իսկ դրսում նա բոլորովին այլ բան է տեսնում: Անձի երկատվածություն է առաջ գալիս, որը կարող է շիզոֆրենիա ծնել: Երեխան չի կարող հասկանալ` ինչո՞ւ է իր հիմար հայրն ինչ-որ արժեքների մասին խոսում, երբ բոլորը բոլորովին այլ օրենքներով են ապրում: Նյութապաշտության հասարակությունն աղետ է անձի համար: Մենք բրենդի սպառողներ ենք դարձել: Հեռուստաալիքներից մեկում նույնիսկ մի երիտասարդ` ավտոմեքենա ներկայացնելով, ասում է` ծնվել է 1994 թվականին, կարծես մեքենան շնչավոր լինի: Ֆետիշիզմը հանգեցնում է նրան, որ մեքենան էլ է կենդանի արարած դառնում: Համոզված եմ, որ շուտով մեր նյութապաշտությունը մեզ կուշտ ու դատարկ կդարձնի:
- Ի՞նչը կարող է փրկել մեզ:
- Արվեստը, որը պետք է զարգացնել եւ ներարկել: Թեկուզեւ` եթե այն դեռ միայն մի քանի տասնյակ մարդու է հետաքրքիր: Ռեժիսորներից շատերը բողոքում են, որ մեծ դժվարություններով են իրենց ֆիլմերը նկարահանում: Աստծո սիրո, եթե դժվար է, գնացեք վագոններ բեռնաթափեք: Ո՞վ ասաց, որ պետք է հեշտ լինի: Իսկ այն մարդուն, որն օրեր շարունակ արեւի տակ շենքներ է կառուցում, ավելի՞ հեշտ է: Այդ շինարարին արվեստ է պետք, որը կարող է արթնացնել եւ օգնել սեփական ներաշխարհը հասկանալ: Բայց մասսայական կուլտուրան նրան ասում է` դու հոգնել ես, բա քեզ պե՞տք է կինո նայել ու գլուխդ ցավեցնել, ավելի լավ է` գնա տուն, պառկիր բազմոցին եւ զվարճացիր, անեկդոտներ նայիր, որպեսզի վաղը նորից թարմ ուժերով աշխատանքի գնաս: Այսինքն, նպատակը մարդուն ապուշ սարքելն է:
- Երեւի շատ այլ երկրներում էլ է մարդու նման ռոբոտացում տեղի ունենում:
- Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը վիետնամցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եթե մենք արվեստին շուկայական հարաբերությունների տեսակետից նայենք, կկորցնենք արվեստը»: Ուշադրություն դարձրեք, թե ո՞վ եւ որտե՞ղ է նման բան ասում: Իսկ մեր ղեկավարներն ասում են` մեզ Փարաջանովներ եւ Ֆելինիներ պետք չեն, մեզ ընտրություններ են պետք, որի ընթացքում ժողովուրդը մեզ կսկսի սիրել:
- Եվ «Հայֆիլմը», եւ ձեր ղեկավարած «Արմենիոզ ստուդիոզը» մասնավոր են: Կինոարտադրությունը մասնավոր դարձնելով կարելի՞ է հուսալ, որ նորաստեղծ ֆիլմերն ավելի լավը կլինեն եւ միայն ղեկավարների ճաշակին համապատասխան չեն լինի:
- Կինոստուդիաներն անշուշտ կաշխատեն, բայց ի՞նչ կնկարահանեն, չգիտեմ: «Հայֆիլմի» սեփականատերերն ամեն ինչ կանեն, քանի որ լավ իմաստով` ամբիցիոզ են: Բայց կինոն պիտի մասնավորների ճաշակից կախված չլինի, հուսով ենք, որ Կինոկենտրոնի գաղափարը կպահպանի մեր կինոտեսակը: Իսկ մենք ունենք մեր ուրույն տեսակը: Այո, մենք ավելի ծանր ենք: Գնչուին կարող ես շաքարից քաշած օղի տալ, եւ նա կսկսի երգել: Մենք այդպիսին չենք, մենք խմում ենք, սկսում ենք լաց լինել կամ դուդուկ նվագել: Եթե այստեղ որոշեն ամերիկյան կինո նկարահանել, ես նրանց առաջին թշնամին կլինեմ: Մեր կինոն չի կարող նմանվել ամերիկյան ստանդարտներին: Դա նույնն է, որ ուզես ճապոնական ազգային կերակուր ուտել, եւ քեզ համբուրգեր առաջարկեն: Ու սկսես մեր խոհարարներին ասել, որ այսուհետ հայկական կերակուրը ոչ թե տոլման է, այլ` համբուրգերը: «Հայֆիլմը» նախեւառաջ մեկ խնդիր ուներ` տեխնիկական վերազինումը: Հիմա շատ սուր է դրված կադրեր պատրաստելու խնդիրը: Այսօր կինոարտադրության մեջ մտնելը տապալում է նշանակում, ռեժիսորներն ահռելի ռեսուրսներ պետք է ծախսեն` ֆիլմն ավարտելու համար: Դրա համար միայն տաղանդը քիչ է: Պետք է տաղանդն օգտագործելու տաղանդ ունեցող մարդիկ լինեն: Այդպիսի մարդիկ կան, որոնք պատրաստ են կինաարտադրությունն առաջ հրել:
- Ձեր ստուդիայի ծառայությունները շատ թանկ են:
- Նրանք իրենց տեսակի մեջ ամենաէժանն են: Ստուդիայում այնպիսի սարքավորումներ են, որոնք ոչ թե կինոյի այսօրվա, այլ` վաղվա օրն են:
Բայց դրանք երբեք չեն կարողանա իրենց ծախսերը փակել: Նույնիսկ Տարանտինոյի հետ աշխատող մոնտաժողն ասաց մեզ, որ այս սարքավորումները Հայաստանի համար չեն: Բայց հարց է ծագում, ավելի լավ է չունենա՞նք, միշտ ուրիշների՞նը սպառենք: Ինչո՞ւ պիտի Մոսկվայում մեր կինոբյուջեները թողնենք: Մենք դեռ նոր ենք սկսում բարձր տեխնիկայի հետ աշխատել սովորել:
- Դուք հաճախ եք ասում` որքա՞ն ժամանակ պիտի երիտասարդ ռեժիսոր կոչվեմ: Կինոերիտասարդություն չկա՞:
- Երիտասարդների մեջ առաջին հերթին բողոք եմ ուզում տեսնել: Երիտասարդը պիտի ցանկանա ջարդել աշխարհը, հանդիսատեսին հաղորդակցման կանչի ու, վերջիվերջո, կատարսիսի` մաքրագործման հասցնի: Բայց այսօր երիտասարդները ֆիլմ են նկարահանում միայն նրա համար, որպեսզի տիտրերում վեց տեղ իրենց ազգանունները գրեն: Անգամ կլիպների մեջ է այդպես: Երիտասարդների մեջ ցավ չկա, իսկ արվեստը կարող է միայն ցավից ծնվել:
- Փորձե՞լ եք ինստիտուտում դասավանդել:
- Յոթ օր միայն: Երբ ուսանողը հարցրեց ինձ` Կուրոսավան ո՞վ է, ամեն ինչ վերջացավ: Դա նույնն է, ինչ Կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողը հարցներ` Բախն ո՞վ է: Ի՞նչ կարելի է անել դրանից հետո: Երեւի պետք է ինստիտուտի շենքը քանդել եւ փոխարենը սաունա կառուցել, որպեսզի իրար չխաբենք:
- «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի կարգախոսներին հավատո՞ւմ եք:
- Այդ փառատոնը պրոպագանդա է, այն դեպքում, որ ոչ ազգ ունենք, ոչ էլ մշակույթ: Լավ կլիներ ասեին` վեց ազգ, վեց մշակույթ, քանի որ մեր ինքնությունը հասկանալու համար պետք է հասկանալ` ինչում է մեր տարբերությունը: Ինձ թվում է, որ մեր քաղաքում իսկ մի քանի ազգ կա: Ֆրիդրիխ Դյուրենմաթն ասել է` երբ պետությունը ցանկանում է իր զավակներին սպանել, ինքն իրեն Հայրենիք է կոչում: Նման մոտեցում ես մեր պետության մեջ եմ տեսնում: Ինձ ոչինչ չէր կարող ստիպել իմ հայրենի քաղաքից հեռանալ, ցուրտ տարիներին վառարան եմ վառել, ճրագի լույսի տակ գիրք եմ կարդացել եւ զարմացել եմ` ինչպե՞ս կարելի է հեռանալ Երեւանից: Բայց հիմա լրջորեն մտածում եմ այստեղից գնալու մասին, որովհետեւ ազգին բնորոշ երկու հատկանիշներն էլ` լեզուն ու մշակույթը, ինձ համար խորթ են, «իմը» չեն: Ազգի մեջ նոր ազգ է ձեւավորվում` իր սեփական լեզվով ու կուլտուրայով: Եվ այդ սուբազգը, որի հետ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ, ռաբիս է լսում ու անեկդոտներ է սպառում: Բազմաթիվ հեռուստաալիքներն իրենք զվարճալիքներով այնքան են փափկացնում մարդու ուղեղը, որ նա հեշտ ընկալելի է դառնում:
- Գուցե պահանջա՞րկն է ստիպում նման հաղորդումներ ու ֆիլմեր առաջարկել հանդիսատեսին:
- Չեմ հավատում: Պետք չէ կարծել, որ մեր ժողովուրդն այդքան հիմար է: Լավ բան տաս` լավ բան կուզի:
- Ֆիլմեր քիչ են նկարահանվում, բայց կինոյի մարդկանց միջեւ զարմանալի լարում կա: Ոչ ոք ուրիշի գործը գովել չի ուզում: Մեր կինոռեժիսորները կարծես միշտ հավանում են միայն իրենց արածը:
- Կինոյում հիմա մի քիչ այլ, ավելի լավ վիճակ է: Ես ինքս էլ էի այդպիսին, հասցրեցի բոլորի հետ հարաբերություններս փչացնել: Պարզապես մի օր հոգնեցի: «Հայֆիլմ» մտնելիս պետք էր քծնել, յուրաքանչյուր ֆիլմ դիտելուց հետո պարտավոր էին շնորհավորել, թեեւ անձամբ ես շնորհավորելու առիթներ պարզապես չէի տեսնում: Կարող եմ նստել, վիճել ռեժիսորի հետ նրա ֆիլմի կառուցվածքի, հոգեբանական ազդեցության մասին, բայց երբ դա չկա, ինչի՞ մասին խոսեմ: Կարող ենք խոսել, եթե զրոյից ենք սկսելու խոսել, բայց մինուս տասի դեպքում խոսել չենք կարող: Օրինակ, թատրոնում ես 15 րոպեից ավելի ոչ մի ներկայացում դիտել չեմ կարողանում, անհասկանալի սինթետիկ ու ֆալշ բաներ են բեմադրում: Մարդիկ «ուռա» են գոչում, հետո թույն թքելով դուրս են գալիս թատրոնից ու ասում` այ, որ մեր բեմադրածը տեսնես, կհասկանաս, որ լավն է: Նման միջավայրում ոչ մի արժեքավոր բան ծնվել չի կարող: Արվեստի մարդու համար ամբիցիոզ լինելը նորմալ երեւույթ է, բայց այն, ինչ հիմա է կատարվում, արդեն հիվանդություն է:
- Կարծում եմ, ուրիշների ասածը շատերը չեն էլ լսի:
- Չեն լսի: Անկեղծ եմ ասում, երբ տեսնում եմ, որ իմ ֆիլմը դիտելու համար մարդիկ կինոթատրոն են եկել, ես ինձ անհարմար եմ զգում: Մտածում եմ` ի՞նչ իրավունք ունեմ այս մարդկանց կյանքից երկու ժամ խլել: Այդ ժամանակի ընթացքում նրանք կհասցնեին վեց երեխա սաղմնավորել: Եվ այդ երկու ժամերի ընթացքում ես պարտավոր եմ առնվազն նրանց երկխոսության հրավիրել: Հանդիսատեսին չի կարելի ֆիլմը սկուտեղի վրա մատուցել: Ես այդպիսի ֆիլմերի կողմնակիցը չեմ, ուզում եմ, որ հանդիսատեսը ֆիլմի համահեղինակը դառնա: Ինձ ասում էին` «Մարիամի» ռիթմն այն չէ, պատասխանում էի` գնացեք կողքի դահլիճ ու «Աստղային պատերազմները» նայեք: Կա նաեւ մենակության ռիթմ: Չէ՞ որ թանգարան գնալիս դուք նկարների կողքով արագ ռիթմով չեք վազում, այլ ինչ-որ պահ կանգ եք առնում, որպեսզի նկարը նայեք:
- Ձեր ֆիլմերում մարդկային մենակության թեմա կա: Մարդը մի՞շտ միայնակ է:
- Միշտ: Մարդկային կոմունիկացիայի խնդիրը կա: Ինձ համար դա հիմա շատ լուրջ խնդիր է, ուզում եմ հասկանալ` մարդը սոցիալակա՞ն կենդանի է, թե՞ միայնակ: Եվ երբ մարդը կարողանում է դեպի մյուս մարդը ճանապարհ գտնել, հրաշք է կատարվում: Մարդը մարդու մեջ է մտնում, դա միստիկայի օգնությամբ է լինում: Ես նկատի չունեմ սեռական հարաբերությունները, որոնք դարձել են իրար մեջ մտնելու միակ միջոցը: Մարդկային շփումը միայն հրաշքի միջոցով է կատարվում: Այն մարդը, որը պատրաստ է օգնելու, ինքն օգնության կարիք ունի:
- Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
ՄՍԱՄԹԵՐՔ
Հավն արագ կեփվի եւ համեղ ու նուրբ կլինի, եթե այն ցողեք կիտրոնի հյութով։
Որպեսզի հավի միսը փափուկ լինի, 20 րոպե եփելուց հետո այն հանեք ջրից եւ մի քանի րոպե դրեք սառը ջրի մեջ։ Այնուհետեւ շարունակեք եփել ...ԿԵՍԺԱՄՅԱ ԲԱՑՈՒՄ ԵՎ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՖԻԼՄԵՐ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Եվ մեր պահանջներն են շատանում եւ ուրիշների պահանջները` մեր նկատմամբ»,- ասաց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է փառատոնի ...ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հեռավոր 1820թ. շուշիաբնակ Դավիթ Լազարյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին կոչեցին Հովհաննես: Նախնական կրթությունն ապագա գնդապետը ստացել է տեղի ծխական դպրոցում, սակայն սխրագործությունների եւ ռազմական ...ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԶԶՎԵԼԻ Է
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը բավականին անզիջում հայացքներ ունի, նկարահանում է այն պատմությունները, որոնք վերապրել եւ զգացել է սրտի խորքում: Համարում է, որ ամենամեծ պահանջարկ ունեցող թեման մարդու միստիկական ...ՊՈՒՏԻՆԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ՞
Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական: Նրա կարծիքով` այն, որ նախագահը կուսակցության անդամ չէ, կոմունիզմի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Այսօր Ստամբուլում բացվելու է Սեւծովյան տարածաշրջանի ժողովրդավարացմանը եւ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով: «Կովկազպրես» գործակալության փոխանցմամբ` երկօրյա համաժողովը կազմակերպել են Մարշալի ...ՉԻ ԸՆԴՈՒՆԻ
«Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի»,- Լոնդոնում հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի հետ հանդիպելուց հետո: «Պարտադրված ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՂՈՒՄԱՐ
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Այս հաստատություններ այցելողների շրջանակը բավականին լայն է` երիտասարդներ, ուսանողներ, թոշակառուներ: Այցելուների հիմնական հատվածը կազմում են 25-55 տարեկան տղամարդիկ: Այս հաստատությունների մշտական այցելուները ...ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նկարում պատկերված երիտասարդն ընդամենը 31 տարեկան է: 4-րդ գիշերն է անցկացնում Մանկական այգու հատակին ընկած: Նրա մասին կարելի է ոչինչ չասել, պարզապես նրա անօգնական վիճակին նայել ու հասկանալ, թե մեր հասարակության ...ՑԱՎԱԿՑԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Բաղդադում առեւանգված ռուսաստանցի դիվանագետների սպանության կապակցությամբ: «Հայաստանում ցավով եւ վրդովմունքով ընդունեցին Բաղդադում ռուս դիվանագետների ...ՀՈՐԴՈՐԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Քենիական թերթերի փոխանցմամբ` քենիացի ընդդիմադիր պատգամավորը հորդորել է երկրի նախագահ Մվաի Քիբակիին խորհրդարանական հանձնաժողովում պատասխանել եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին առնչվող պատմության ...ԵԹԵ ՇԱՀԱՎԵՏ ԼԻՆԻ...
«Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Այս պահին հետազոտվում է խնդրի մարքեթինգային կողմը՝ որքանո՞վ այն շահավետ կլինի: Մինչ այս հարցի պատասխանը գտնելը մենք դեռ միջոցներ չենք տրամադրում»,- ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի կործանմանը հաջորդող 1 ամսից ավելի ժամանակը դեռեւս չի թեթեւացրել զոհվածների հարազատների ցավը, քանի որ նրանք առայժմ միայն լղոզված եւ հակասական տեղեկություններ են ստանում: ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ
Երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ...ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ
Այս օրերին Հայաստանում է գտնվում Շվեդիայի պառլամենտի անդամ, «Ձախ ֆեմինիստական կուսակցության» փոխնախագահ Ուլա Հոֆմանը: Վերջինս ՀԺԿ-ի հետ կազմակերպում է տարբեր հանդիպումներ ու քննարկումներ՝ նվիրված հասարակական-քաղաքական ...ԱՄԵՆ ԻՆՉ` ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Մենք փորձում ենք անել հնարավորը` Մարտակերտի վերականգնման համար, քանի որ այդ շրջանը մեզ համար հատուկ նշանակություն ունի: Պետք է ամեն ինչ անել` նախկին Մարտակերտի համբավը վերականգնելու համար»,- այս մասին ...ՈՉ ԼԻԲԵՐԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Արդյոք ժողովրդավարական ընտրությունները ժողովրդավարական համակարգի երաշխի՞ք են: Մեր քաղաքական դաշտը` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, ժողովրդավարության իմաստավորումը մեծ հաշվով հանգեցնում են ընտրություններին: ...ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՕՐ
Այսպես են որակել բրազիլական ԶԼՄ-ները հունիսի 27-ը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Գանայի հետ խաղում բրազիլացիները սահմանել են մի քանի ռեկորդներ։ Առաջինն, իհարկե, պատկանում է Ռոնալդոյին։ Հանդիպման ...«ԴԵՂԻՆ» ԱԿՑԻԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Երեկ ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Դեղին ժապավեն» համաշխարհային ակցիայի մոմավառության արշավը: Կազմակերպիչները կրկին ահազանգում էին` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ ...«ՀԵՆՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼԻՍ ՌԻՆԳ, ՁԵՌՔԵՐՍ ՔՈՐ ԵՆ ԳԱԼԻՍ»,- ԱՍՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ռինգում գտնվող Վախթանգը, որին հայ մարզասերները տեսել են իրենց հեռուստաէկրաններին, աննկարագրելիորեն տարբերվում է այն Վախթանգից, որը գտնվում է ռինգից դուրս։ Ռինգի վրա ագրեսիվ, երբեմն նաեւ դաժան կերպարը ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
«Ա1+»-ի փոխանցմամբ, դեռեւս հունվար ամսին արված Տիգրան Թորոսյանի առաջարկը՝ վերանայել ԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի կազմը, երեկվա ԵԽ ԽՎ նիստում հաստատվել է: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կունենա ...ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԾԱՆՐ ԿԼԻՆԵՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Գյուղատնտեսության նախարարության ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում այսօր քննարկվող բոլոր թեմաներն ուղղակի եւ անուղղակի կերպով վերաբերում են միայն երաշտին: Եթե դրսից զանգ է գալիս, ապա տեղեկացնում են, ...ՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ըստ Կենդանաբանության ինստիտուտի միջատաբան Մ. Մարջանյանի` Հայաստանում կարիճների 3 թունավոր տեսակները` դեղինը, խայտաբղետը եւ հաստապոչ սեւը, միշտ էլ եղել են, սակայն դրանք սկսել են ակտիվանալ ընթացող մեծածավալ ...ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապահովագրությունը Հայաստանի տնտեսության ամենաթույլ զարգացած ոլորտներից է: Այնքան թույլ, որ շարքային քաղաքացին ոչ միայն լիարժեք պատկերացում չունի այդ ոլորտի մասին, այլեւ շատ դեպքերում նույնիսկ չի էլ լսել: ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
«Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 26-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւս մեկ վկայություն է»,- ասված է Ադրբեջանի Արտգործնախարարության՝ ...ՀՐԴԵՀՆԵՐ ՉԿԱՆ
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկով երեկ Աղդամի հատվածում ԵՍՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի երեք դաշտային օգնականների անցկացրած դիտարկման ընթացքում բնակավայրերի հրդեհման ...ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21%-ՈՎ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՀՀ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) տվյալներով, 2006թ. հունվար-մայիսին հանրապետությունում հավաքագրված հարկերի գումարը կազմել է 79,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել ...ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ«Ինձ մնում է միայն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ ի՞նչ անեմ, վախենում եմ` տղաս ինքնասպանություն գործի։ 23 տարեկան տղա է, արդեն 5 գիտական աշխատանք ունի, սակայն մեր երկրին խելոք մարդիկ պետք չեն»,- ...8 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թմրաբիզնեսի ծավալների մասին բավական հետաքրքիր տվյալներ է հրապարակել իտալական հայտնի «La Repubblica»-ն։ Պիզա քաղաքի Հետազոտությունների ազգային խորհուրդն առաջին անգամ հաշվել է, թե թմրամիջոցների վրա տարեկան ...«ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԸ ԴԺԳՈ՞Հ Է ԿԲ-ԻՑ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
«Մենք զարգացման փուլում ենք գտնվում, թերություններով եւ դրական քայլերով առաջ ենք շարժվում` երբեմն սովորելով մեր սխալների վրա, երբեմն առաջ գնալով ուրիշի սխալների հաշվին: Հայաստանի բանկային համակարգը որոշ ...ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Արա ԳԱԼՈՅԱՆ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոն։ Համարյա հնչեղ է ու վեհ։ Ոչ թե այն պատճառով, որ պետական բյուջեից 117 մլն դրամ է հատկացված այս միջոցառմանը։ Ոչ էլ այն պատճառով, որ երկրորդն ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտած ծրագիրը բուռն արձագանքներ առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Հայաստանում, իհարկե, ավելի շատ, որովհետեւ Բրայզայի «մեսիջն» ավելի ...«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՐ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
ԼՂ հարցի կարգավորմանը եւ, մասնավորապես, Մ. Բրայզայի հայտարարություններին երեկ անդրադարձան նաեւ այսպես կոչված «դորտմունդյան կոնֆերանսում» Հայաստանի ներկայացուցիչներ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության ...ԱՌՈՒՆ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԵՆ
Իշխանական դաշտում առաջիկայում բավական ակտիվ վերադասավորումներ են սպասվում: Մինչդեռ ընդդիմությունն այս օրերին մատնվել է բացարձակ անգործության: Եվ տպավորություն է ստեղծվում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններն ...ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Հայերը միշտ հպարտանում են իրենց հազարամյա պատմությամբ, սակայն, ի տարբերություն այլ ազգերի, մենք հաճախ գերադասում ենք անդրադառնալ այդ պատմության մշակութային էջերին, քան, ասենք, հերոսական: Սա եւս ունի իր ...ԶՈՐԱՀԱՆԴԵՍ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունն, իհարկե, ողբերգություն չէր, բայց ցավալի էր։ Ցավալի էր երկու տեսանկյունից։ Առաջինը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը երեկ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: «Ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները խոստումներ ...ԸՆԴԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ
Սամվել Բաբայանի գլխավորած նորաստեղծ «Դաշինք» կուսակցության ծրագրում գրված է, որ Հայաստան-ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված եւ գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, ...«ՀԱՂԹՈՂ ԿՈՂՄԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի սկզբունքները վերջերս գաղտնազերծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու ...«ՄԵՆՔ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆՔ» - ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ղարաբաղի դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու: Ով ինչ բացահայտումներ ուզում է անի կամ չանի, դա մեր դիրքորոշման համար էական նշանակություն չունի, քանի որ մեր դիրքորոշումը հստակ է»,- հունիսի 28-ին ԼՂՀ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Արման ԳԱԼՈՅԱՆ
ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ սկիզբ առած իրադարձությունները գնալով նոր երանգ են ստանում: Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել բավական ուշագրավ հայտարարությամբ, ...ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՕԵԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Ընդդիմադիր դաշտում առաջիկայում որոշակի վերադասավորումներ են սպասվում: Ինչպես արդեն ենթադրել էինք, ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել ...ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԿԱԼԱՆՔ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունիսի 28-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, փակ նիստում քննության է առել «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ...ԵՍ ՉԵՄ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄՀՀ-ԻՆ
Մեր հարցին, թե` ի վերջո անդամակցելո՞ւ եք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ ես եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամները ...ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎՈՒՄ ԵՆՔ
Մեր հարցին, թե տարածված տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որպես այլընտրանք ՀՀԿ-ին, որպեսզի թույլ չտան վերջինիս 2007թ. ԱԺ ընտրություններում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ...ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԸՆԿԵՐ
ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում համեմատաբար պասիվ է, պարզվում է՝ լուրջ աշխատանքներ է իրականացնում իր կուսակցության շարքերը նոր մարդկանցով համալրելու ազգանվեր գործում: ՀՅԴ-ն Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատրաստվում ...ՀՈԳԼԱՆԴԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ
Երեկ երեկոյան ժամը 22:00-ին` ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ Սենատում տեղի էին ունենում ՀՀ-ում ԱՄՆ նոր նշանակվող դեսպան Ռիչարդ Է. Հոգլանդի լսումները, Երեւանի Հանրապետության հրապարակում «Դեղին ժապավեն» ակցիայի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ «ԿԱՐՈՂ Է»
Մեր տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին սեւ ամպեր են կուտակվել Հայաստանի հեղինակավոր բանկերից մեկի` «Կոնվերս» բանկի վրա: Եվ այդ իրավիճակն, անհայտ պատճառներով, ստեղծել է Կենտրոնական բանկը: Մեր ...ԱՐՏԱՀԵՐԹ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Մեր տեղեկություններով, այդ հարցը որոշվելու է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը լուծարվելու է, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդամակցելու է ՀՀԿ-ին։ Բայց դատելով ամեն ...ՍՈՐՈՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ամերիկացի հայտնի մեծահարուստ Ջորջ Սորոսը, հիմնվելով «Բաց հասարակություն» ինստիտուտի եզրակացությունների վրա, հայտարարել է, որ «կոռուպցիան Հայաստանում ավելի զարգացած է, քան Վրաստանում»: «Regnum»-ի փոխանցմամբ՝ ...
ԱՅԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՆՈՒՄ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ)
Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԻՇՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ. ՀԱՅԱՑՔ «ՆԵՐՍԻՑ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏ ԼԻՆԵԼ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆՕՁԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ «ԿԶՑՆՈՒՄ»
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԻԱ՞
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

