
ԻՈԱԽԻՄ ՄՅՈՒՐԱՏ (ՆԱՊՈԼԵՈՆՅԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐՇԱԼ)
- Մյուրատը (իսկական անունը Հովակիմ Մուրադյան) ընտանիքի 12 զավակներից ամենակրտսերը, ծնվել է 1771թ. Լեռնային Ղարաբաղի Կրժան գյուղում: Ապագա գնդապետի հայրը Ռուսաստան էր արտահանում լայն ճանաչում ունեցող ղարաբաղյան ձիեր: Հովակիմը հոր հետ մեկնեց Ռուսաստան, Ավստրիա, իսկ այնտեղից էլ` Ֆրանսիա:

Թուլուզի Լազարյան ճեմարանում նա աստվածաբանություն էր ուսումնասիրում, սակայն 1787թ. ընկերոջ հետ ունեցած վեճի պատճառով հեռացավ ճեմարանից եւ միացավ կամավորների հեծելազորային ջոկատին: Երկու տարի անց նա սերժանտի կոչում ստացավ, սակայն շուտով նրան վտարեցին բանակից: Հայրը տեսնելով տուն վերադարձած որդուն` զայրանում է եւ նրան զրկում որեւէ աջակցությունից: Շատ կարճ ժամանակահատվածում Մյուրատը հասցրեց պանդոկում աշխատել որպես սպասավոր: Սակայն 1791թ. նա կրկին բանակի շարքերում էր: Մյուրատը երդվյալ հանրապետական էր եւ Մարատի սպանությունից հետո նույնիսկ ցանկացավ փոխել իր ազգանունը: Վանդեմյերի 13-ի նախօրեին Բարրասը եւ երիտասարդ կորսիկացի գեներալ Բոնապարտը թնդանոթներ տեղափոխելու համար կամավոր էին փնտրում, եւ Մյուրատն առաջարկեց իրեն վստահել այդ գործը:
Նա վերադարձավ 40 թնդանոթներով, որոնց շնորհիվ հաջողվեց ճնշել ռոյալիստական ապստամբությունը: Այս արարքն ընդմիշտ միավորեց Բոնապարտին եւ Մյուրատին:
«Նա ինձ պարտական է ամեն ինչով, նա սիրում, նույնիսկ պաշտում էր ինձ: Նա իմ աջ ձեռքն էր, որը, սակայն, երբ պետք է ինքնուրույն գործեր` կորցնում էր ողջ եռանդը: Մյուրատը քաջությամբ գերազանցում էր բոլորին. մարտի դաշտում նա իսկական ասպետ էր, իսկ աշխատասենյակում` անխելք եւ անվճռական պարծենկոտ: Ողջ աշխարհում չկա ավելի ընդունակ հեծելազորային ղեկավար, քան Մյուրատը»,- այսպես է Մյուրատին բնութագրել Նապոլեոնը:
Բոնապարտը Մյուրատին իր հետ տարավ Իտալիա, այնուհետեւ Եգիպտոս: Իսկ 1799թ. Բրյումերի 18-ին գրենադյորները Մյուրատի գլխավորությամբ ներխուժեցին Հինգհարյուրի խորհրդի նիստերի դահլիճ: Այսպես ավարտվեց ֆրանսիական հեղափոխությունը: 1800թ. փետրվարին Ժոզեֆինայի միջամտությամբ Բոնապարտն իր քրոջը` Կարոլինային կնության տվեց Մյուրատին:
Մյուրատի մասնակցությունը Նապոլեոնի արշավանքներին
1804թ. մայիսի 19-ին Մյուրատը դարձավ մարշալ, իսկ մեկ տարի անց ստացավ ծովակալի եւ արքայազնի կոչում: Այդ ժամանակից ի վեր Մյուրատը համառորեն ձգտում էր տիրանալ որեւէ գահի, սակայն ապարդյուն: 1805թ.՝ գլխավորելով ֆրանսիական հեծելազորը, նա հաղթանակ տարավ Վերթինգենում, գերի վերցրեց գեներալ Վերնեկին իր 1600 հոգանոց բանակով, խորամանկությամբ պաշարեց Վիեննական կամուրջը հենց այն պահին, երբ ավստրիացիները ցանկանում էին այն կործանել, եւ վերջապես աչքի ընկավ Աուստերլիցի ճակատամարտում: Որպես նվեր Նապոլեոնը նրան շնորհեց Բերգ դքսությունը` իր Դյուսելդորֆ մայրաքաղաքով հանդերձ: Նապոլեոնին պետք էր մեկը, ով ի վիճակի կլիներ ապահովել ցամաքային բլոկադան: Մարշալը համտեսեց իշխանությունը եւ երես առ երես հանդիպելով իր հպատակների պրոբլեմներին` անակնկալի եկավ: Սա լարում առաջացրեց Մյուրատի եւ Նապոլեոնի առանց այդ էլ լարված հարաբերություններում: Սակայն, երբ Պրուսիան, Անգլիան, Շվեդիան եւ Ռուսաստանը Ֆրանսիային պատերազմ հայտարարեցին, Նապոլեոնը հիշեց իր «ծառայի» ռազմական տաղանդի մասին եւ վերջինիս բանակ կանչեց: Մյուրատը պրուսացիներին հետապնդեց մինչեւ Լայպցիգ, փայլուն հաղթանակ տարավ Իենում (1806թ.) եւ Բլյուխերին ստիպեց կապիտուլյացիայի ենթարկվել Լյուբեկում: Նա առաջիններից էր, որ հանդես եկավ Վարշավայում 1806թ.: 1807թ. փետրվարի 8-ն Պրեյսիշ-Էյլաուի մարտում նա ղեկավարում էր ողջ ֆրանսիական հեծելազորը: Խաղաղության դաշինք կնքելուց հետո Մյուրատը Փարիզ վերադարձավ:
Նեապոլիտանական արքա
1808թ. Նապոլեոնը Մյուրատին առաջարկեց Նեապոլի թագը: Ինքը` Մյուրատը, երազում էր իսպանական գահի մասին, որը գրավելու գործում նա անմիջական մասնակցություն էր ցուցաբերել: Մեկնելով Իսպանիա` նա, առանց որոշակի ցուցումների, դաժանորեն ճնշեց 1808թ. մայիսի 2-ի ապստամբությունը եւ կազմակերպեց Ֆերնանդի II-ի եւ Չարլզ IV-ի աքսորը Բայոն: Սակայն այդքան ցանկալի գահը նեապոլիտանական էր, եւ Մյուրատը նույնիսկ մազերը երկարացրեց Հոլանդիայի թագավորի նման: Մյուրատը բարեխիղճ արքա էր: Նա բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց, բանակ կազմեց: Ի վերջո թագավորության հանդեպ ունեցած սերը գժտության պատճառ դարձավ Նապոլեոնի եւ Մյուրատի միջեւ, իսկ նրանց հարաբերություններն արդեն իսկ լարված էին՝ Մյուրատի` Կարոլինայի հետ ունեցած վեճի պատճառով:
Դավաճանություն
1812թ. Ռուսաստան կատարած արշավանքի ժամանակ Մյուրատը մարտի դաշտում ուղղակի հրաշքներ գործեց: Նապոլեոնը ներեց նրա անհնազանդությունը եւ դեկտեմբերի 5-ին, թողնելով բանակը, նրան հանձնեց գլխավոր հրամանատարությունը: Սակայն մեկ ամիս անց Մյուրատն ինքնակամ հրամանատարությունը հանձնեց Եվգենի Բոգարնեին եւ տուն վերադարձավ: Լայպցիգյան մարտը սկսելու ժամանակ Մյուրատը ներկայացավ Նապոլեոնի բանակ, սակայն այն ավարտվելուց անմիջապես հետո հեռացավ: Նապոլեոնը նրան վիրավորանքներով հեղեղեց, եւ Մյուրատը` ծայրաստիճան զայրացած լինելով, որոշեց նրան դավաճանել եւ Ավստրիայի հետ գաղտնի պայմանագիր կնքեց, ըստ որի՝ նա պարտավորվում էր իր դաշնակիցներին օգնության գալ իր 3000-անոց զորքով:
1814թ. Մյուրատը հայտարարեց, որ երկրի շահերը պահանջում են, որպեսզի Նեապոլն առանձնանա եւ միանա դաշնակիցների զորքերին, որոնց մեծահոգի նպատակն է վերականգնել գահի արժանապատվությունը եւ ժողովրդի անկախությունը: Մյուրատն իր զորքերն ուղղեց Եվգենի Բոգարնեի դեմ, սակայն հարձակման չդիմեց: Համոզվելով, որ դժվար թե դաշնակիցների կարեկցությանն արժանանա, նա գնաց նոր դավաճանության:
Երբ Նապոլեոնը լքեց Էլբան, Մյուրատը կոչ արեց իր ժողովրդին պայքարել ողջ Իտալիայի ազատության համար եւ իր երկու զորքերով շտապեց Նապոլեոնին օգնության, սակայն Ֆերրարեում եւ Տոլենտինոյում ջախջախվեց ավստրիացիների կողմից: Այնուհետեւ ուղեւորվեց Ֆրանսիա, բայց Նապոլեոնը չցանկացավ նրան տեսնել եւ հրամայեց իր հետագա կարգադրություններին սպասել Ֆրանսիայի հարավում: Այնպես որ՝ Մյուրատը չմասնակցեց Վաթերլոոյի ճակատամարտին, մինչդեռ դա, ինչպես հետագայում գիտակցեց Նապոլեոնը, կարող էր փոխել ճակատամարտի ընթացքը:
Կալաբրիա: Գնդակահարություն
Երկրորդ ռեստավրացիայից հետո՝ թաքնվելով ռոյալիստների հետապնդումներից, Մյուրատը գաղտնի կերպով 250 մարդուց կազմված ոչ մեծ նավակազմ հավաքեց եւ նրանց հետ լքեց ֆրանսիական ափերը: Նա Նեապոլ մտնելու մի համարձակ ծրագիր կազմեց՝ հույս փափագելով, որ ընդդեմ հին զավթիչների ողջ ժողովուրդը կապստամբի իր դրոշի ներքո: Սակայն նրա ուղեկիցների թվում դավաճաններ կային: Նա ափ իջավ Կալաբրիայում, Պիզայի շրջակայքում, ընդամենը 26 մարդկանց հետ եւ առաջին իսկ գյուղում մարդկանց ամբոխի օգնությամբ կալանավորվեց ժանդարմների կողմից: Նրան հանձնեցին Ռազմական դատարանին եւ մահապատժի դատապարտեցին: Դատավճիռը հայտարարելուց քառորդ ժամ հետո նրան գնդակահարեցին:
Նախնական հարցաքննությունների ժամանակ նա, չնայած փաստերին, փորձում էր ապացուցել, որ ափ է իջել ոչ թե ապստամբություն կազմակերպելու նպատակով, այլ փոթորկի պատճառով, սակայն դատի եւ գնդակահարության ժամանակ նա իրեն արժանապատվորեն պահեց: Պատի մոտ սեղմված լինելով, նա հրամայեց զինվորներին «Դեմքիս չդիպչե՛ք, նշան բռնեք սրտին-պլի...»:
Մյուրատի մահից հետո Նեապոլում բռնակալություն հաստատվեց, եւ այս հանգամանքը նպաստեց Մյուրատի բարի անվան վերականգմանը: Արդյունքում Մյուրատի անունն իտալացիների համար դարձավ Իտալիայի միասնության խորհրդանիշը:
Բոլոնիայում նրա պատվին արձան է կանգնեցվել:
- Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
ՍՈԽ
Մրսելու կամ թոքային հիվանդությունների դեպքում օգտակար է ուտել եփած կամ խորոված սոխ։ Լավ է ինհալացիա անել` ջրի մեջ գցելով չորս մասի բաժանած սոխ։
Վերին շնչառական ուղիների կատարի ժամանակ լավ է օրը երեք ...ԱՆՁԱՄԲ Է ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐԵԼ
Ալ Ղաիդա ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարել է, որ անձամբ է հրահանգավորել 19 ինքնասպան ահաբեկիչներին, ովքեր իրականացրել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այդ մասին նա ...ՍԱԽԱՐՈՎԻ ՈՒԹՀԱՏՈՐՅԱԿԸ
Առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում լույս կտեսնեն ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների հայտնի պաշտպան Անդրեյ Սախարովի բոլոր աշխատությունները: Ութ հատորյա հավաքածուի մեջ ...ՀՌՉԱԿԱԳԻՐ ԿԻՆՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այս օրերին Կաննում ընթացող միջազգային կինոփառատոնի շրջանակներում Եվրամիության անդամ-երկրների մշակույթների նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որը պետք է կարգավորի եվրոպական կինոյի հետագա զարգացումը: ...ԻՈԱԽԻՄ ՄՅՈՒՐԱՏ (ՆԱՊՈԼԵՈՆՅԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐՇԱԼ)
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
Մյուրատը (իսկական անունը Հովակիմ Մուրադյան) ընտանիքի 12 զավակներից ամենակրտսերը, ծնվել է 1771թ. Լեռնային Ղարաբաղի Կրժան գյուղում: Ապագա գնդապետի հայրը Ռուսաստան էր արտահանում լայն ճանաչում ունեցող ղարաբաղյան ...ԶԱՐԳԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
«Եվրատեսիլ-2006»-ի հաղթող ֆիննական «Lordi» խումբը բեմ դուրս եկավ հրեշների հագուստով, կատարեց ծանր ռոք ոճի «Ծանր ռոք, Ալելուիա» ստեղծագործությունը եւ գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ցնցել է ոչ միայն մեր ...«ԵՐԵՎԱՆԸ ՓՈՔՐԻԿ ԲԵՅՐՈՒԹ Է»
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Աննա Լեբեդեւան աշխատանքային գործուղման է մեկնել եւ արդեն եղել է Ստեփանակերտում, Ախալքալաքում եւ Բաքվում։ Այցի նպատակն է համեմատականներ անցկացնել կովկասյան պետությունների միջեւ եւ հասկանալ, թե այս պետություններում ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՈՂՈՒՄ ԵՆՔ
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Սողանքը» անցյալ տարի է մտել «Հայֆիլմի» բյուջեի մեջ, սակայն նկարահանման փուլը դեռ սկսված չէ: «Մաքսիմալ բյուջե պետք է հավաքվի, քանի որ մեկնարկային գումարը բավականին զուսպ է»,- ասում է «Սողանքի» հեղինակը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻՑ ԴՈՒՐՍ Է
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ասում են՝ հայոց ցեղասպանության միջազգային հնչեղությունը եւ «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանի մասնակցությունը լուրջ խթան են զբոսաշրջիկներին մեր երկիր բերելու համար: Ու հենց այս «իրադարձությունները» հաշվի առնելով` ...ԴԱՍԱՐԱՆՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ ԲԵՄ Է
Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ
«Ես մտածում եմ, եթե մարդ ապրում է անցյալով, ուրեմն նա ներկայից ու ապագայից ոչինչ չպետք է սպասի: Մեր անցյալի ամեն մի վայրկյանը լի էր գաղափարներով, եւ հիմա մինչեւ մեր կյանքի մայրամուտն ապրելու ենք դրանով»: ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հռոմից ես մեկնեցի նույն օրը, երբ Բենեդիկտոս 16-րդ Պապը Վատիկանի իր աթոռանիստ ապարանքում ընդունում էր հայկական պատվիրակություն, նույնիսկ, գրեթե նույն ժամին:
Սկզբնապես երբ տեղեկացա, թե նման ընդունելություն ...ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆԻ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կարծում եմ, որ Եվրամիության այդքան սրված հետաքրքրությունը նախկին Հարավսլավիայի երկրների նկատմամբ պետք է ադեկվատորեն փոխանցվի նաեւ նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ վերաբերմունքին: Մասնավորապես ...ԿԱՍՊՅԱՆ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Անատոլի ՑԻԳԱՆՈԿ
Դրական կարելի է համարել այն, որ 15-ամյա ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջանի փորձագետների միջեւ Վրաստանում սկսվել է կառուցողական երկխոսություն, հայացքների փոխանակում եւ բանակցային գործընթաց հասարակությանն ...ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ԼՂՀ-ՈՒՄ ԹԱՆԿ Է
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր Ղարաբաղի բոլոր դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Իսկ դրա համար պետք է ինչ-որ միջոցառումներ անցկացնել, որոնց համար հաճախ ծնողները շատ թանկ են վճարում: Ղարաբաղում ավարտական միջոցառումների անցկացման ...ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԽԱՂԱ, ՈՉ ԹԵ ՍՈՎՈՐԻ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախնական հաշվարկներով, նոր ուս. տարում 1-ին դասարանցիների թիվը կավելանա մոտ 30%-ով, քանի որ դպրոց կհաճախեն 2 խմբի 1-ին դասարանցիներ` կրտսեր (ում 6 տարին լրանում է մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը) եւ ավագ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՖԱՇԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ. ՀԱՅԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԹԻՐԱԽ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, ...«ԿԱՐԵՎՈՐԸ` ԻՄ ՏԱՆԸ ՄԵՌՆԵՄ...»
Արփի ՄԱՂԱՔՅԱՆ
Երեւանում ամեն օր քանդվում են պատմական նշանակություն ունեցող շինություններ՝ իրենց տեղը զիջելով էլիտար բարձրահարկ շենքերին, որոնք իրենց ճարտարապետական լակոնիկ լուծումներով հաստատ զիջում են նախորդներին։ ...ԴՊՐՈՑՆ ԱՎԱՐՏԵԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Մինչ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը դպրոցների տնօրեններին եւ դպրոցականներին հորդորում էր Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի տոնակատարությունը պարահանդեսի չվերածել, եւ մինչ ԿԳ ներկայիս նախարար ...ԱԳՌԱՎԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵ՞Ր
Նրանք շատ դժգոհեցին, որ հոսանքազրկումներն իրենց համայնքում, արդեն մի քանի տարի է, խրոնիկ բնույթ են կրում: Էլեկտրացանցի՝ Դավիթաշենը սպասարկող Մաշտոցի տարածքային բաժնի ներկայացուցիչ Գագիկ Աղաջանյանը տեղեկացրեց, ...ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ապրիլ ամսվա սպառողական գների ինդեքսին (գնաճին) վերաբերող ուսումնասիրության մեջ առայժմ զարմանալի ոչինչ չկա, բայց համոզված ենք, որ դեռ կլինի...
Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006թ. ապրիլ ամսվա գնաճը ...ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ ԱՎԱՐՏՎԵ՞Ց
Թեեւ աշխարհում թռչնագրիպի տարածման վտանգը դեռեւս շարունակում է մարդկանց վախի մթնոլորտում պահել եւ տարբեր երկրներում այդ հարուցիչն իշխանությունների մշտական հսկողության տակ է, այդուհանդերձ, Հայաստանում ...«ՏԱՔՍԻ» ՓԲԸ-Ի ԽԱԲՎԱԾ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Դիմումատերերս «Տաքսի» ՓԲԸ մասնավորեցման ժամանակ ներդրել ենք եւ դարձել ենք բաժնետերեր: Միաժամանակ աշխատել ենք մեզ ամրակցված տաքսի ավտոմեքենաներով, մուծել ենք պահանջված բոլոր հարկ ու տուրքերը, բայց չենք ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ Ի ԶՈՐՈՒ ԵՆ
«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն: Սակայն բանակցային գործընթացի իրավիճակի վերջնական հստակեցումը հնարավոր կլինի միայն այս շաբաթավերջին»,- ըստ ...ԱՊՐԵ՛Ք ԵՐԵԽԵՔ
Արա ԳԱԼՈՅԱՆԺողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Պատճառը, հավանաբար, 2001թ. մարդահամարն էր։ Նախ` մարդահամարի տվյալները հրապարակվեցին բավական ուշ` 2003թ.։ Անցած ժամանակի ...ԾՈՎԱՄԱՐՏ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրատվամիջոցները մեծ ուրախությամբ արձանագրեցին խորհրդարանում գրանցված ռեկորդը. 20 րոպեում պատգամավորները 31 օրենսդրական նախագիծ են ընդունել։ Յուրաքանչյուր նախագծի համար միջին հաշվով պահանջվել է 39 վայրկյան։ ...ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՍ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Իրականում նրան են պատկանում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան եւ Ֆրանսիական համալսարանը: Այս երկու բուհերն էլ ստեղծվել են 2000 թվականից հետո եւ իրենց կրթական որակով նորաստեղծ բուհերի շարքում ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԱԽՈՌՈՒՄ ԱՊՐՈՒՄ
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
Առավել եւս, որ ստի մթնոլորտն, արդեն մի քանի տարի է, գերիշխող է մեր հանրապետությունում: Ասեմ ավելին` ջունգլիների օրենքներին համահունչ, Հայաստանում գերիշխող են նաեւ անասնական հարաբերությունները: Երբ հաստավիզ ...Ի ՀԵՃՈՒԿՍ
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
Հայաստանի անկախ Հանրապետությունը շուտով կդառնա տասնհինգ տարեկան։ Մի քիչ պակաս քան երկու տարի անց կնշենք ղարաբաղյան շարժման քսանամյակը։ Հոբելյանական հանդիսություններն ու տոնակատարությունները կհամընկնեն ...ՃԱՆԱՉԵՔ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած հայտարարությունը, ...ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ
ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ՀՀ Կրթության եւ գիտության նախարար նշանակվելը մեծ աժիոտաժ է առաջացրել Գյումրիում: Եվ հիմիկվանից ՀՅԴ Գյումրիի բյուրոն զբաղված է առաջիկա ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների առարկայական ...ՀՐԴԵՀ` ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում երեկ հրդեհ է բռնկվել: Մարդկանց տարհանման, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: CNN-ի փոխանցմամբ` հրդեհի մարման ...ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂ Է
ԵՊՀ նոր ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն հասցրել է նոր նշանակումներ կատարել համալսարանում: Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ շրջանավարտների միության ...«ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
1995 թվականին ԱԺ կանոնակարգ-օրենքով հստակ կանոնակարգված էին այն դեպքերը, թե ինչ է լինում այն պատգամավորի հետ, ով համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշ ժամանակ անց որոշում է դուրս գալ ԱԺ համանուն ...ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը, սակայն ԱՄՆ առաջնորդը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի միջուկային ...ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ
Մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին մինչ այժմ հատկացվել է միայն ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված 129 մլն դրամը (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1 մլն 500 հազար ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԲԼԵՖԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Եթե ԱԺ այս քառօրյայի առաջին նիստում Արթուր Բաղդասարյան-Արտաշես Գեղամյան հակամարտությունը ավելի շատ լաչառ լեզվակռիվ էր հիշեցնում, ապա նախօրեին, հայտարարությունների ժամին ԱՄ-ՕԵԿ փոխհրաձգությունը դուրս եկավ ...ԳՏԵԼ ԵՆ
Երկարատեւ փնտրտուքներից հետո իշխանություններին հաջողվել է գտնել մեկին, ով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի` խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո կհամաձայնի զբաղեցնել նրա տեղը: Եվ ինչպես կռահում եք, այս անգամ ...ԳՆՈՒՄ Է ԲՈՒԽԱՐԵՍՏ
«Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով «հավաստի աղբյուրները», տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 5-ին Բուխարեստում կայանալիք «Երկխոսության եւ գործակցության Սեւծովյան ...ՁԵՌ ԵՆ ԱՌՆՈՒՄ
Մաքսային պետական կոմիտեն լրատվամիջոցներից մեկին պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել 2004-2005թթ. եւ 2006թ. առաջին 4 ամիսներին Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակի մասին: Սակայն, այդ ցուցակն ...235 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Երեկ Ազգային ժողովը 77 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ եւ ՀՀ Կառավարությունների միջեւ կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կառավարությունը ...ԱՅՍՕՐ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Որքան էլ ՕԵԿ-ականները հավաստիացնեն, թե Արթուր Բաղդասարյանն աթոռից կառչած մարդ չէ, այնուամենայնիվ, նա բավական ծանր է տանում ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը: Եվ դեռ չի պատրաստվում ազատել իր աշխատասենյակը: ...«ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍ Ա»
Երեկ Երեւանի արտարժույթի որոշ փոխանակման կետերում 1 դոլարի դիմաց առաջարկում էին ընդամենը 427 դրամ: Եվ ընդհանրապես, վերջին օրերին ժամ առ ժամ արժութային փոխարժեքն անկում է ապրում: Եթե երեւույթը սոցիալական ...ՄԵՍԻՋՆԵՐ ՖՈՒՇԵԻՆ
«Արթուր Բաղդասարյանն ազդանշան է ուղարկում իշխանություններին` հասկացնելով, որ, եթե խնդիր ունեն լռեցնելու Գեղամյանին, ապա ինքը դա պատրաստ է անել: Մյուս կողմից Գեղամյանն ազդանշան է ուղարկում, որ եթե նպատակ ...ՀԱՅ ԴԱ՜Տ, ՀԱՅ ՀԵՌԱԽՈ՜Ս, Ո՞Վ Ա ՀՈՐԻՆԵԼ
Ադրբեջանցիները, եթե կես հաղթանակ ունենային, կվերագրեին իրենց մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւին, ում մեծադիր դիմանկարները, արձաններն ու կիսանդրիները զարդարում են պատերազմից անասելի մեծ կորուստներով դուրս եկած ...ՎԵՐՋԸ ՓՈԽԵՑԻՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ-ում ԱՄՆ նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին: Եվ ԱՄՆ Սենատում նրա թեկնածությունը հաստատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, օգոստոս ամսին ԱՄՆ ...
ԿԱՂԱՄԲ
ՀԵՐԻՔ Է ԼԱՑԵՆ ՈՒ ԱՆԳՈՐԾ ԳԱՄՎԵՆ ԱԹՈՌՆԵՐԻՆ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՈԱԽԻՄ ՄՅՈՒՐԱՏ (ՆԱՊՈԼԵՈՆՅԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐՇԱԼ)
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻՑ ԴՈՒՐՍ Է
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԲԼԵՖԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Արման ԳԱԼՈՅԱՆ«ԿԱՐԵՎՈՐԸ` ԻՄ ՏԱՆԸ ՄԵՌՆԵՄ...»
Արփի ՄԱՂԱՔՅԱՆԴԱՍԱՐԱՆՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ ԲԵՄ Է
Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԱՂՔԱՏ ԵՐԿԻՐ
ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԽԱՂԱ, ՈՉ ԹԵ ՍՈՎՈՐԻ
Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱՊՐԵ՛Ք ԵՐԵԽԵՔ
Արա ԳԱԼՈՅԱՆ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

