Եթե նկատել եք վերջերս ավելացել է "նմանատիպ հոդվածներ" բաժինը լուրերի էջում։ Այն մի փոքր կատարելագործելու կարիք է զգում, քանի որ հաճախ ոչ համապատասխան հոդվածներ է առաջադրում։
Շատ չբարդացնելով ասեմ, որ ինձ անհրաժեշտ է այն 4 և ավելի տառ ունեցող բառերի ցուցակը, որոնք չունեն «իմաստ» կամ շատ հաճախ են հանդիպում հայերենում։ Կարճ ասաց դրանց կարելի է բնութագրել որպես միջանկյալ բառեր, որոնք «համ ու հոտ» են տալիս խոսքին, բայց չեն կրում հատուկ իմաստ։ Օրինակ՝ բայց, որովհետև, այլապես, սակայն և այլն։ Սրանք ես պետք է ներառեմ հատուկ ֆայլի մեջ (), որը կոգնի ավելի փոքրացնել տվյալների բազայի չափը և ավելի համապատասխան արդյունքներ ստանալ տվյալների բազայի հարցման դեպքում։
Ահա իմ կազմած ցանկը։ Խնդրում եմ լրացրեք այն (նույնատիպ բառերը կարոզ եք գրել նույն տողին բաժանված տարածությամբ - space)։
մենք մերոնք մերոնց մերից մերով մերը մերն
ձերոնք ձերոնց ձերից ձերով ձեզնից ձեզանից ձերը ձերն
նրան նրանք նրանց նրանցով նրանցում նրանցից նրանցը նրանցն
այստեղ այստեղով այստեղից
այնտեղ այնտեղով այնտեղից
որտեղ որտեղով որտեղից
որով որից որում
որոնց որոնցից որոնցում
ինչը ինչով ինչում
ինչպես ինչպիսի ինչպիսին
այսպես այսպիսի այսպիսին
որպես որպիսի որպիսին որպեսզի
չենք
չէին չէինք
դրան դրանից դրանով դրանում
սրան սրանից սրանով սրանում
թերևս թերեւս
քանզի
այլապես
այլև այլեւ
այսինքն
երևի երեւի
այլև այլեւ
քանի քանիցս
գուցե միգուցե
բայց
սակայն
այդմ
միայն
արդյոք
ովքեր
այնքան այնքանով այնքանից այնքանում այնքանը այնքանն
հետո հետոն
ոմանք
թեեւ
գրեթե
դեպի
քանի
նման
համար
իրար
ավելի
նույն
համար
զգալի
մինչ
պիտի
հենց
Օգնեք լրացնել միջանկյալ բառերը
Started by SkyFlyer, Mar 07 2007 11:42 PM
2 replies to this topic












