Խոսքի ազատություն
#1
Posted 05 March 2007 - 04:54 AM
Ինչ եք կարծում ո՞րն է ճիշտ։ Արդյոք այն ունակ է ինքնահավասարակշռելու ինքն իրեն, ինչպես բնության մեջ երևույթները, որոնք իրոք ազատ են։
Արդյո՞ք դուք զգում եք դրա պակասը ձեր առօրյա կյանքում։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#2
Posted 05 March 2007 - 07:46 AM
SkyFlyer, on Mar 5 2007, 04:54 AM, said:
Ինչ եք կարծում ո՞րն է ճիշտ։ Արդյոք այն ունակ է ինքնահավասարակշռելու ինքն իրեն, ինչպես բնության մեջ երևույթները, որոնք իրոք ազատ են։
Արդյո՞ք դուք զգում եք դրա պակասը ձեր առօրյա կյանքում։
"Xoski Azatuyun" teyev voch nor gaxapar yev dzgtum Mard Ararazi komiz bayz yev shat poqr mi mankik ayn pragmatic ogtagorzman oxaknerum.
Shamank@ patasxanum e bolor harzerin yev ayn kapazuzi vor chnshel ays bnakan markayin dzgtum@ verchnakanapes anhnare.
Tshite ayn kberi chariqner voriz neyv mek@ henz "Xoski Azatutyan" sahmanapakumn e. Bayz yekenq chmoranal vor bolor qaxakakirt hasarkutunnern unen mi hstak hamozmunq` vor nuynisk yete ga ayn tzayrahex pah@ yerb marmavacharutyun@ kam organavacharutyun@ khamarvi "Xosqi Azatutyun;" "yerexaneri pornografyan da yerbeq chi karox hamarvel Xoski Azatutyun."
Sa mi hstak past e vorov karox enq kanxatesel vor ais "Xosqi Azatutyun" kochvaz yerevuytn uni metz potenzyal`
INQNAHAVASARAKSHRVELU!
#3
Posted 07 March 2007 - 11:15 AM
#4
Posted 11 March 2007 - 05:37 PM
Մարդու ազատությունը ,առավել ևս խոսքի ազատությունը,հենց մարդն է,այսիքն որքանով նա կայուն է `որպես անհատ,քաղաքացի և վերջապես մարդ,այդքան էլ ազատ է:Մարդը չի ճանաչում սահմաններ ,ունի ինչ-ինչ իրեն կողմից արգելված պտուղներ,բայց չունի մատծելակերպի ու դրա արտահայտման `չափ ու սահման: Մարդը ազատ է այնքան , որքան կարող է,քանի չի վնասում շրջապատին:Այստեղ մնում է պարզել,ամեն մարդ արդյոք իր շրջապատի ,հասարակության,պետության համապատասխան ազատություն է ցուցաբերում:
Աշխարհի բոլոր անկյուններում ազատությունը սահմանվում է տվյալ երկրի պահանջներին համարժեք,ուղիղ համեմատական տվյալ երկրի օրենքներին,բայց ոչ երբեք տվյալ երկրի քաղաքացու նախասիրություններին:Ամեն մարդ կարող է ասել ազատություն ու հասկանալ այն ,ինչ խելքին փչի,հետո այդ բարբաջանքը փաթաթի քաղաքակիրթ մարդկանց ականջներին:Այսօր հայերը աշխարհով մեկ գոռում են 1915 թիվ,բայց ներսից հոշոտում միմիանց,ազատությունը այստեղ ոչ թե «եղեռն» գոռալն է,այլ հոգու ազատությունը,եթե մեկը արդեն իսկ մուրում է նա ազատ չէ,պետք է լինել կայուն,որ ճանաչեն քո դեմքը ,ընդունեն իրենց սխալը ու մի 1915 տարի ձեր ներեղությունը հայցեն:
ՀՀ ում կա խոսքի ազատություն միայն օրենսգրքում,չկա հասարկության մեջ,քանի որ չունենք նախ հասարակություն,չունենք առողջ մտածելակերպ:Պետք չէ «խոսքի ազատություն » ասելով հասկանալ մեր չեղած ուղեղի ծավալների պահանջները:Այսօր գնում են ընտրությունների քարոզարշավները , մինչ այս ժամականահատվածը ոմանք գոռում էին` «չկա պետություն,չկա օրենք», հիմա կարտոֆիլի պարկերով փոխում են իրենց խոսքը,հիմա ի՞նչ եք ուզում ,որ ՀՀ ում լինի ազատություն,այն էլ խոսքի:
Մարդը պետք է պայաքարի իր ուղեղի ու ցանկությունների ազատության վրա նախ,պետք է իմանա իր տեղը,հետո նոր պահանջի իր խոսքը ազատության մասին,պետք է գիտագցի ,որ իր խոսքը ոչ թե օդում մղված ատրճանակի փուչ գնդակ է, այլ խոսք է`իր համար իմաստուն ու հաստատուն մի բան,որի համար թեկուզ կյանքի գնով պետք է պայքարի,ու գնա մինչև վերջ ,որ այդ խոսքի տիրոջը համարեն ոչ թե անողնաշարավոր խխունջ,այլ կայուն,առողջ անհատ:
Երկար խոսեցի,արդեն կեսգիշեր է,գնացի,եթե սխալ շարահուսությամբ եմ գրել,կներեք,գիտեք ,որ սպանեն երկրոդ անգամ չեմ կարդա գրածս,բայց մեկ օր ,կասեմ ազատ է իմ խոսքը գրառումների մեջ,որը սխալ է,եթե սխալ խոսք էստեղ տպեմ,էլ ազատությունը ո՞րն է,էէ,գնացի
Հ. Գ. Հիշո՞ւմ եք Նալբանդյանի «Ազատություն» -ը:
#5
Posted 11 March 2007 - 10:01 PM
Դու քո խոսքում ավելի շատ անկեղծ ես և ասում ես այն ինչ նկատի ունես ու մտածում ես։ Սակայ քո նշած որոշ մտքերին, թուլ տուր չհամաձայնվել։
Օրինակ քո նշած «Մարդը չի ճանաչում սահմաններ, ունի ինչ-ինչ իրեն կողմից արգելված պտուղներ, բայց չունի մատծելակերպի ու դրա արտահայտման`չափ ու սահման: Մարդը ազատ է այնքան, որքան կարող է, քանի չի վնասում շրջապատին»։ Նման մարդկանց անվանում են անարխիստներ իսկ նրանց ստեղծած հասարակարգը՝ անարխիա։
Մարդը ճանաչում է և սահմաններ և մտածելակերպի ու արտահայտման չափ ու սահման։ Օրենքը հենց այդ չափ ու սահմանն է որով հավասար խաղի կանոններ են սահմանվում, որ ուժեղը չհոշոտի թուլին և փոքրը չճզմվի մեծի կողմից։ Տվյալ դեպքում «խոսքի ազատություն» ասվածը վերաբերվում է օրենքի սահմաններում մարդու ինքնաարտահայտման իրավունքի մեջ։ Այսինքն հասարակական կարգերը պետք ե ունենան մարդու ազատ խոսքը տարածելու մեխանիզմներ որից բոլորը պետք է օգտվելու հավասար իրավունք ունենան՝ հեռուստատեսություն, մամուլ, մեդիա, ցույցեր, միտինգներ, մասսայական քննարկումներ ևվ այլն։
Այսինքն խոսքն ազատ է այն ժամանակ, երբ այն կամ նա և ինչին կամ ում քննադատում ես երբևիցէ չի փորձի ճնշել կամ հակազդել քեզ ելնելով իր պաշտոնական դիրքից կամ ունեցած ֆինանսական հնարավորություններից։ Այս է հենց այն քաղաքական կուլտուրան, որից զուրկ են տոտալիտար համակարգերը։ Երբ դու ցանկանում ես կատարյալ մի բան ստեղծել, ապա նկատողություններն ու դիտողությունները քեզ ել ավելի կոգնեն քո նպատակին մեկ ժամ շուտ հասնելուն։ Նման աշխատանքային մթնոլորտում քննադատությունները կորցնում են իրենց «անձնական» բնույթը և ուղղվում են բուն թերությունները մատնանշելուն, այլ ուչ թե դրա մեղավորին գտնելուն կամ դա իրենց քաղաքական շահերին հարմարեցնելուն։ Հենց այս մթնոլորտն է, որ հրաշքներ է ստեղծում...
Եթե դու նկատել ես որևէ թերություն, ապա պարտավոր ես մատնացույց անել ու քեզ հասանելի բոլոր օրինական միջոցները օգտագործելով մատնացույց անես այն, իսկ նա ով մեղավոր է այդ անփութության կան սխալի համար պոտք է շատ արակ ներեղություն խնդրի և հնարավորինս շուտ ուղղի այն։ Սա է իդեալական տարբերակը, որին միշտ պետք է ձգտել։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#6 Guest_Meri_*
Posted 11 March 2007 - 11:23 PM
#7
Posted 12 March 2007 - 04:53 PM
#8
Posted 13 March 2007 - 07:41 AM
Quote
Quote
Մարդը ճանաչում է և սահմաններ և մտածելակերպի ու արտահայտման չափ ու սահման։ Օրենքը հենց այդ չափ ու սահմանն է որով հավասար խաղի կանոններ են սահմանվում, որ ուժեղը չհոշոտի թուլին և փոքրը չճզմվի մեծի կողմից։
Ստոպ հարգելիս,իրոք մարդ չունի սահման իր մտածելակերպի մեջ,այսօր կարող եմ Ես մտածել,վաղը քո հետ սրճելու մասին,կարող եմ` Նարինեի հետ գնալ ծովափ,բայց ունեմ սահման ,ուղեղի սահման ,որ իմ մտածածը կարող է դասվել իմ գունավոր մտքերի կողքին,բայց ոչ իրականության մեջ:Հիմա ինչ է դառնում,այո Ես ազատ եմ,կասեմ այն ինչ խելքիս փչի,բայց կա օրենք,գրված միայն օրենսգրքում կամ եղած միայն իմպեսինների համար,բայց կա օրենք,որը հարգում եմ ,և ելնելով `ունեմ չափ նաև խոսքիս մեջ:
Quote
Quote
Եթե դու նկատել ես որևէ թերություն, ապա պարտավոր ես մատնացույց անել ու քեզ հասանելի բոլոր օրինական միջոցները օգտագործելով մատնացույց անես այն, իսկ նա ով մեղավոր է այդ անփութության կան սխալի համար պոտք է շատ արակ ներեղություն խնդրի և հնարավորինս շուտ ուղղի այն։ Սա է իդեալական տարբերակը, որին միշտ պետք է ձգտել։
Ես նկատել եմ թերություն և պե՞տք է մատնացոյց անեմ, այո ,ճի՛շտ ես,բայց ՀՀ ում նման բան կարծում եմ դեռ շաաատ կա ,որ հարգվի,քանի որ ոչ թե այստեղ օրենք չկա կամ խոսքի ազատություն,այլ այստեղ մարդիկ չկան,որ դրա չափը իմանան,Ես իհարկե կարող եմ գոռալ ,հայեեեր ,արթնացեք,Ծառուկյանը իր հարկը չի տալիս,փոխարինելով դրանք եկեղեցիների,որը ավելի էժան է նստում իրեն համար,բայց թանկ է նստում մեր վրա, բյուջեն լցնելու համար ,մեզնից պետք է կորզեն,սա կարող եմ երևակայելով ինձ ասել,բայց եթե ինքս նախ նորմալ չեմ հարգում այդ օրենքները,ինքս էլ բազմիցս աշխատել եմ այնպիսի ձեռնակրություններում,որտեղ ինձ չեն գրանցել,այսինքն իմ պատճառով հարստացրել են իրենց գրպանը,բայց փախել էն հարկերից(այս աշխատավայրում օրինական աշխատող եմ),եթե ինքս եմ խախտել ու աջակցել ,որ մեկը խաբի իր օրենիքն,էլ ինչպես կարող եմ գոռալ ուրիշի սխալ քայլերի մասին:Հիմա ՀՀ ում պետք է սկսեն 0 –ից,ամեն մարդ պետք է աշխատի իր վրա նախ ,պետք է հաստատվի,կայուն անհատ դառնա,օրենքները նախ ինքը հարգի,նոր սկսի մտածել արդյո՞ք իր խոսքը հարգում են,արդյո՞ք հենց ինքը իր խոսքը հարգում է:
Մարդը ազատ է,կարող է ցանկանալ բեգեմոնտ քշել,բայց հո չի պահանջի,որպես քաղաքացի ցանակնումէ օգտվել գազանանոցից(չնայած տնօրենի քիփը լավ էլ կարող է),Ես այլ բան նկատի ունեմ ազատություն ասելով:
Ես չեմ ասում մարդը իր ապրելակերպի մեջ է ազատ,հա չնայած ընտրության մեջ շատ ազատ է,կուզի աշխարհը շալակած կտանի,կուզի աշխարհի վզին կնստի,մենք 21-րդ դարում ենք ,որտեղ դարն է իր հրամայականը թելադրում մեզ,ոչ թե մենք,այն էլ այսքան փոքր ազգով ու աղավաղված ազգով ,մենք պետք է մեր չափը իմանանք ու հարգենք այն:












