Անգրագետ Ոստիկանը
Վերոհիշյալ տեսահոլովակում տեսուչ Հունանյանը ՀՀ օրենսդրության բազմակի խախտումներ է կատարել
- Չի ներկայանում վարորդին և դա միայն անում է բազմակի պահանջներից հետո միայն։
- Չի ներկայացնում վարորդին կանգնեցնելու պատճառը։
- Սահմանափակում է վարորդի իրավունքները առանց հիմնավորման (ցանկացած մարդ իրավունք ունի հասարակական վայրում սիրողական նկարահանումներ կատարելու)։
- Օրենքի պաշտպանը հորինում է օրենք ("նկարելու իրավունք չունեք ոստիկանության ծառայողին, առանց իր թույլտվության (այն ել հասարակական վայրում)")։
- Առանց բացատրության հեռանում է վարորդի փաստաթղտերով հանդերձ։
- Ստիպում են քաղաքացուն չնկարել, որը նրա իրավունքների ոտնահարում է։
- Պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տալիս անհիմն ուժ կիրառելով քաղաքացու հանդեպ բազմակի անգամ։
- Պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տալիս սպառնալով քաղաքացուն ("ապառատեդ կջարդեմ... պռոբլեմ կունենաս...")։
- Առանց օրինական կամ օպերատիվ հիմքի "խումբ է կանչում" դրանով իսկ անտեղի մսխելով հարկատուների գումարները։
- Վիրանորում է վարորդի արժանապատվությունը ("տուպոյ" ես... առաջի դասարան մինչև հունվար ես գնացե՞լ)։
- Հոխորտում են ու սպառնում "հիմար գործ եք անում" արտահայտության պատճառով, որի իրավունքը չունեն (կարող են օրենքի սահմաններում տուգանել, եթե համարում են, որ նման քայլը վիրավորել է իրենց ծառայողական պարտականության կատարումը)։
- Եվ վերջապես անգրագետ են, չնայած դա օրենքի խախտում չէ տվյալ դեպքում։
Իհարկե, արդար լինելու համար պիտի նշենք, որ վարորդը նույնպես որոշակի չափով խախտումներ է անում.
- Միանգամից չի կատարում ոստիկանի պահանջը (անկախ դրա օրինականությունից)։
- Մեքենայից դուրս է գալիս երթևեկելի մաս (վթարային իրադրություն ստեղծելով ու վտանգելով իր իսկ առողջությունը)։
Սակայն դա չի արդարացնում որտիկանության նման լպիրշ (հաբռգած) գործելաոճը։
Հ.Գ. nabasdak հաճույքով կմուծեի տուգանքիդ կեսը նման հիանալի մերկացման համար։ Հոյակապ գործ ես արել ու համոզված եմ դա արել ես առանց ատելության հանդեպ մեր ոստիկանությունը, այլև սիրով հանդեպ մեր հայրենիքը։ Մենք հաստատ արժանի չենք նման ոստիկանություն ունենալու...
Հուսով եմ համապատասխան մարմինները "պատահաբար" կդիտեն այս հոլովակը ու դրա հիման վրա քրեական գործ կհարուցեն տեսուչ Հունանյանի ու 548 ՈՍ 01 պետհամարանիշով ծառայողական մեքենայի վարորդի հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման, քաղաքացու անձը վիրավորելու և նրա հանդեպ անհիմն ուժ կիրառելու հիմքով։













