Jump to content


* * * * * 1 votes

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նխագահ պարոն Սերժ Սարգսյանին


  • You cannot reply to this topic
No replies to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 02 March 2010 - 03:32 PM

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նխագահ պարոն Սերժ Սարգսյանին
Աղասի Մանուկյան
հեռ. 094-31-30-06


Հայաստանում անկախության հաստատումից ի վեր, շուրջ քսան տարի է անցել: Թեև Հայաստան պետության կայացման գործում կան որոշակի ձեռքբերումներ, այնուհանդերձ արդարության և օրենքի գերակայության բացակայությունը հանգեցրել է համընդհանուր կաշառակերության, անօրինականությունների, ստրկամտութան ու տգիտության և անպատժելիեթյան լայնածավալ դրսևորումների, որոնք էլ պատճառ են դառնում ազգային արժեքների խաթարմանը: Այսօր վերը նշված բացասական երևույթները արմատացել և հայաստանյան իրականության մեջ դարձել են գերխնդիրներ: Հենց այդ խնդիրների հանգուցալուծումից է կախված Հայաստան պետության ապագա գոյատևումն ու արագնթաց զարգացումը: Ակնհայտ է, որ այս խնդիրները չեն կարող լուծվել, ոչ նախագահների, ոչ էլ բազմաթիվ պաշտոնյաների փոփոխությամբ, այլ` բացառապես պետության արմատական շինարարության արդյունքում:

Աթոռակռիվներն ու զանազան բախումները, կուսակցական քաշքշուկներն ու բռնությունները, կեղծիքներն ու քննադատությունները և գործադրվող զանազան հնարքները ոչ միայն օգուտ չեն բերում երկրին և վերը նշված խնդիրների լուծմանը, այլ ավելի հիասթափեցնում ծողովրդին և շեղում այդ խնդիրների լուծման ճանապարհից: Անհրաժեշտ է` լոկ անձնական շահի ստորադասում ազգայինին և կամք` դիմակայելու իշխանության գայթակղությանը:

Անձնական շահով առաջնորդվելու, վախի, ստրկամտության և տգիտության առկայությունն է պատճառը, որ հայաստանում , ինչպես, նաև այլ նմանատիպ երկրներում, լրատվամիջոցների դռները փակ են վերը նշված խնդիրների մասին ժողովրդին իրազեկելու, դրանց լուծման ճանապարհների մասին տեղեկացնելու և գործընթաց սկսելու համար:

Հայաստանի լրատվամիջոցները մոռացել են, որ իրենց տերերին ծառայելուց բացի, գոյություն ունեն. հայրենիք և ժողովուրդ. սրբությունները և չի կարելի նրանց հաշվին լուծել իրենց գոյատևման և նեղ` շահեկան խնդիրները: Այդ միջոցները վերածվել են աթոռակռվի համար օգտագործվող անարժեք և վտանգավոր զինատեսակի, որի հարվածներից մշտապես տուժում են ժողովուրդն ու հայրենիքը: Անկախության ձեռք բերումից հետո փակվել են լրատվամիջոցների դռները` պետական շինարարության վերը նշված խնդիրների լուսաբանման համար, որի պատճառով էլ պետական շինարարության և ընդհանրապես պետության մասին գիտելիքները մնացել են ֆեոդալական ժամանակահատվածի գիտելիքների մակարդակի:

Ես չեմ կարծում, որ հաջորդ նախագահները, ովքեր անցած չեն լինի Արցախյան պատերազմի թոհ ու բոհով, կլինեն էլ ավելի, հայրենասեր կամ կամքով հզոր և կարող են դիմակայել զանազան գայթակղությունների:

Մենք բոլորս մահկանացու ենք և բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ գործն է միայն անմահ:

Վերջ ի վերջո’ իհարկե կգան ժամանակներ, երբ կբացվեն լրատվամիջոցների դռները, կհայտնվի մի նախագահ, որը կկարողանա դիմակայել իշխանատենչության գայթկղությանը և կգերադասի, հայոց պատմության մեջ մնալ, ոչ թե հերթական անփառունակ` այլ նախագահ, ում ժամանակահատվածում կառուցվել է հայոց իրավական պետությունը, և կընձեռի այդ հնարավորությունը, իրոք իրավական և արդար պետություն կառուցելու համար:

Սակայն այն կարող է տևել տասից հարյուր տարի, և գուցե այնքան ուշ լինի, երբ մենք կորցրած կլինենք այն ամենը, ինչ կարող էինք ունենալ:

Այս ամենից ելնելով ես որպես Հայաստանի քաղաքացի և Արցախյան ազգային շարժման գաղափարական թևի ներկայացուցիչ, ցանկանում եմ հարցնել Ձեզ պարոն նախագահ` ինչու ոչ դուք և ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում…
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի