Jump to content


- - - - -

Սուրբ Սարգիս


1 reply to this topic

#1 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 31 January 2007 - 11:51 AM

3 փետրվար - Երիտասարդների և սիրո հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոն
ՍԲ. ՍԱՐԳԻՍ
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այս տարի այն նշվում է փետրվարի 3-ին։ Ս. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Իր արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր /285-337/ կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման ստանալով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը: Այնուհետեւ Հայաստանից նա անցնում է Պարսկաստան և Շապուհ արքայի կողմից ընդունվում ծառայության` որպես զորագնդերի հրամանատար: Շապուհը, երբ իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սուրբը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սրբի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը։ Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում։ Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ 14 զինվորները։ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Ուշի, ուր կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին։ Ժողովրդական պատումներից մեկի համաձայն, Ս.Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեցին կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը` քնած Ս.Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով` սիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Ս.Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս - հովանավորը: Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը բարի ու նվիրական ավանդույթ է։ Ս. Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում։ Այդ օրը երիտասարդներն աղոթում են, որպեսզի Սուրբն իրենց աղոթքները հասցնի առ Աստված։ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը։ Պահքը տևում է հինգ օր` այս տարի փետրվարի 5-ից մինչեւ Սբ. Սարգսի տոնը: Առաջավորաց պահքի վերջին օրը` Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը, երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ են կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը։ Երեկոյան աղի բլիթ ճաշակելուց հետո ոչինչ չեն ուտում։ Ընտրյալին տեսնելը հավատքի արդյունքում կատարվող հրաշքն է։ Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու /մաքրության, անաղարտության խորրհրդանիշ/ պայտի հետքը, այդ տարի կիրականա սիրահարի երազանքը։ Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք են նվիրում։


հ.գ. Սիրում եմ այս տոնը, մարդիկ Ամանորին են սպասում հրաշքի,Ես`այս օրը:
ՍԻՐԵ՛Ք ԵՎ ՍԻՐՎԵ՛Ք

HAKUNA MATATA Posted Image

#2 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 01 February 2007 - 09:20 AM

Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս.
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ից փետրվարի 2-ը նեռարյալ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

HAKUNA MATATA Posted Image