2009թ. Երիտասարդ առաջնորդների դպրոց
2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին “Երիտասարդ առաջնորդների դպրոց”-ի հովանո ներքո ձևավորվեց “ՀՀ և արտերկրյա հանգստավայրերի մրցունակության վերլուծություն” հետազոտական խումբը, որը իր առջև խնդիր դրեց բացահայտել` որքանով են մրցունակ հայաստանյան հանգտավայրերը արտերկրյա հանգստավայրերի նկատմամբ:
Ներկայացվող տեղեկատվությունը պատկերում է Հայաստանյան և արտերկրյա TOP 10 հանգստավայրերի մասին տեղեկատվություն` 1-5 բալանոց սանդղակով 8 որակական հատկանիշների գնահատման շրջանակներում:
Աղյուսակ 1-ի տվյալները ներկայացնում են Հայաստանում առավել նախընտրելի հանգսավայրերը և բոլորովին զարմանալի չէր այն բացահայտումը, որ Ծաղկաձորը դեռևս մնում է Հայաստանյան հանգստավայրերից ամենահրապուրիչը` 107 հարցվողներից 44%-ը առաջնությունը տալիս է Ծաղկաձորյան հանգստավայրերին:
Աղյուսակ 1
Clipboard01.gif 9.27K
0 downloadsԹեև Ծաղկաձորը այցելությունների քանակով գլխավորում է մեր աղյուսակը, բայց որակական հատկանիշներով այն զիջում է Աղվերանին: Վերջինս գրեթե բոլոր 8 որակական հատկանիշներով գերազանցում է ներկայացված 5 հանգստավայրերին, և տեղին է նշել նաև, որ Աղվերանի մուտքը զբոսաշրջության շուկայական հարաբերություններ նկատելի է դառնում 2009 թվականին` համաձայն կատարված վերլուծության արդյունքների:
Աղյուսակ 2-ում ներկայացվում է Հայաստանում առավել ակտիվ հանգստավայրերը` տեղակայված աղյուսակ 1-ում ներկայացված հանգստյան գոտիներում: Աղյուսակ 1-ում արձանագրված պատկերը կարծես այստեղ էլ չի աղավաղվում ` Ծաղկաձորը իր հանգստյան տներով` 56% 45 հարցվողների շրջանակում, գլխավորում է վերլուծական սանդղակը, բայց ևս մեկ անգամ իր որակական հատկանիշներով հավատարիմ է մնում իր ցածր մակարդակին: Իսկ թե ինչպիսին է այս սադղակում հանգստյան տների որակական հատկանիշների տեղաբաշխումը 1-5 բալանոց գնահատման համակարգում, թողնում ենք Ձեր վերլուծությանը:
Աղյուսակ 2
Clipboard02.gif 17.27K
0 downloadsԻ տարբեություն Հայաստանի, արտերկրում մրցունակությունը վերլուծվել է ոչ միայն ըստ հանգստավայրերի, այլև ըստ երկրների.
Աղյուսակ 3-ում ներկայացվել են այն 10 երկրները, որտեղ այցելել են հարցման մասնակիցները: Արդյունքները ցույց են տալիս, որ թեև Վրաստանը իր որակական հատկանիշներով զբաղեցնում է գրեթե ցածրագույն մակարդակը գնահատման համակարգում, բայց այցելությունների թվով գլխավորն է աղյուսակում` 64 հանգստացողների շրջանում 19%-ը նախընտրել է հանգստանալ մեր հարևան երկրում: Այցելությունների թվով 2-րդ և 3-րդ տեղն են զբաղեցնում Ռուսաստանն ու Եգիպտոսը, որոնց որակական հատկանիշների մակարդակը բավականին տպավորիչ է: Թվյալ 3 երկրներից կարծես հետ չի մնում Թուրքիան. 13% այցելություն և 4.2% որակական մակարդակ միջինացված սանդղակում:
Աղյուսակ 3
Clipboard03.gif 12.79K
0 downloadsԱղյուսակ 4-ում արդյունքները ավելի կենտրոնացված են և վերլուծվել են ըստ հանսգտավայրերի` տեղակայված աղյուսակ 3-ում ներկայացված երկրներում:
Արտերկրում հանգստացած 42 հարցվողներից 24%-ը նախապատվությունը տվել է Վրաստանին` Սև ծովի ափամերձ հանգստյան գոտիներին: Այն հարցին, թե ինչու հայերը նախընտրում են հանգստանալ Կոբուլետիում հայաստանյան որևէ հանգստավայրի փոխարեն, ևս մեկ անգամ արդարացվում է արձանագրված ցուցանիշներով` հայ բնակչությունը զգում է ծովափնյա հանգստի անհրաժեշտությունն ու կարևորությունը. անտեսվում են նույնիսկ այն որակական հատկանիշները, որոնք այնքան ցածր էին նախորդ աղյուսակում:
Ինչպես նաև, իրենց նախընտրելի դիրքերը պահպանում են Թուրքիան` ի շնորհիվ Միջերկրածովյան ավազի և Ռուսաստանի Դաշնությունը` իր թագուհու հմայքի:
Աղյուսակ 4
Clipboard04.gif 14.49K
0 downloadsՆերքոհիշյալ աղյուսակում տվյալները ներկայացված են ըստ հանգստյան տների: Թեև յուրաքանչյուր հանգստյան տանը ունենք միայն մեկ հանգստացող, բայց դա էլ բավական է ունենալու այս տպավորիչ պատկերը. ներկայացված 10 հանգստյան տները զբաղեցնում են 1-5 բալանոց գնահատման համակարգի վերին մակարդակները` փաստելով իրենց բարձր որակական հատկանիշների մասին:
Աղյուսակ 5:
Clipboard05.gif 15.45K
0 downloadsՀամեմատելով աղյուսակ 2-ի և աղյուսակ 5-ի տվյալները չենք կարող չընդունել այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանյան հանգստյան տները որակական հատկանիշների սանդաղակում զիջում են արտերկրյա հանգստյան տներին:
Չնայած պատկերը այսքան ակնհայտ է, բայց նաև մխիթարող է. Հայաստանյան ցուցանիշները զարգացման միտում ունեն և 1-2 տարի համապարփակ գործողությունների և ոլորտում արմատական փոփոխությունների արդյունքում Հայաստանում նույնպես հանգստավայրերի որակական հատկանիշները կարձանագրեն 4-5 մակարդակը գնահատման սանդղակում:












