IPB

Welcome Guest ( Log In | Register )


(Today, 05:28 AM) Masnaget
--
Մերի, արի հոբելյանական հազար թիվը դու գրիր այստեղ, վերջացնենք: smile.gif
(Today, 05:26 AM) Masnaget
--
999
(Yesterday, 08:37 PM) SkyFlyer
--
տվեց չխնայեց Մասնագետ ջան smile.gif
(Yesterday, 07:49 PM) Masnaget
--
AddinyExodo-ն էլ նոր հիմարություններ է շաղ տվել ֆորումում:
(Yesterday, 07:42 PM) Masnaget
--
Սերգեյ, հիմա էլ պետք է BestForumTeam-ին ուղարկենք պատմության գիրկը:
(Yesterday, 04:43 PM) Masnaget
--
888
(Yesterday, 04:43 PM) Masnaget
--
Սերգեյ, ինձ հերոսի կոչում պիտի տաս smile.gif
(Yesterday, 07:08 AM) Masnaget
--
777
(Yesterday, 07:08 AM) Masnaget
--
666
(Yesterday, 07:07 AM) Masnaget
--
Ուղարկեցի, Սերգեյ:
(Yesterday, 04:37 AM) SkyFlyer
--
ՄԱսնագետ ջան ավելի մանրամասն ասա ինչ ստուգման մասին է խոսքը կամ ել ուղարկի ինձ տեսնեմ։
(Yesterday, 04:36 AM) SkyFlyer
--
Մերի ջան գրանցվելու հարցում ցանկությունը միայն քոնն է։ Իսկ լինկեդին–ը դա պրոֆեսիոնալ կապեր ստեղծելու ու պահպանելու համար է։ Ինձ իր բնույթով ամենաօգտակար թվացող նախագծերից մեկն է, նամանավանդ կարիերայի ու կապեր ստեղծելու առումով։
(7 Feb 2010 - 16:49) Masnaget
--
Հա, մոռացել էի. 555
(7 Feb 2010 - 16:49) Masnaget
--
Համոզված եմ, որ վիրուս է, Մերի. առայժմ ոչ մի բան մի արա:
(7 Feb 2010 - 16:29) Meri
--
ինձ էլ

 
Reply to this topicStart new topic
> ճանապարհորդություն Թունիս, ճանապարհորդություն Թունիս
Rating 5 V
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 19 2009, 09:34 PM
Post #1


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Ընդհանրապես երբ պատրաստվում ես ճանապարհորդության , այն էլ մի անծանոթ և այսպես ասած երրորդ երկիր,
նայում ես ինտերնետը, գնալուց առաջ ուզում ես գտնել տարբեր մարդկանց տպավորությունները, խորհուրդները: Կան տպավորություններ տարբեր լեզուներով գրած, իսկ հայերեն չկա, երևի հայերս չենք ճանապարհորդում, կամ էլ եթե ճանապարհոդում ենք, ալարում ենք մեր տպավորություններն ու խորհուրդները գրել այս կամ այն երկրի մասին;
կինս երբեք չի ուզում ճանապարհորդության գնալ, արձակուրդները անցկացնել որևէ կոռուպացված , հետամնաց երկրում, նա չի կարող այնպիսի տեղ հանգստանալ որտեղ շքեղ հյուրանոցից դուրս գալուց, քթիդ տակ աղքատությունն է երևում ու թշվառությունը,( նշանակում է արձակուրդդ անցավ սթրեսի ու սրտի ցավի մեջ, հատկապես երբ զգացմունքային մարդ ես,,,,)
այս անգամ, որտեղից որտեղ կարդացել էր Ֆլոբերի « Սալամբոն » , այնքան էր տպավորվել, որ անպայման ուզում էր լինել Կարթագենում,

ինտերնետում(lastminute.com) գտանք ճանապարհորդություն Թունիս, Համմամետ Մարինա պալաս հյուրանոց, գնալ-գալ, ուտել խմել, հյուրանոց մի շաբաթ , և այս բոլորը միասին համարյա 350 ևրո մի հոգու համար...անհավատալի էժան է դուրս գալիս, կասկածամիտ էինք, բայց և այնպես պատվիրեցինք:
Եկավ օրը , և մեր ինքնաթիռը թռավ Թունիս: Ինքնաթիռի մեջ բաժանում են քարտեր, լրացնում ենք անուն ազգանուններս, հասցե....
իջնում ենք Թունիս, Մոնաստիր քաղաքի աէրոպորտ



աէրոպորտում ամենուր կարդում ես " Բարի գալուստ արտասահմանում ապրող թունիսցիներին"......միա՞յն




մեր լրացրած քարտերը մեր անձը հաստատող փաստաթղթերի հետ ցույց ենք տալիս, կնքում են ու անցնում ենք , ոչ վիզա է պետք, ոչ ավելորդ մուծում, ոչ միջազգային պասպորտ, կարծես Եվրոպայի մի քաղաքից մյուսը թռչես ինքնաթիռով:


Ստանում ենք պայուսակներս, փոխում փողերը ու դուրս գալիս աէրոպորտից:
Ավտոբուսները մեզ են սպասում, փնտրեցինք, գտանք այն ավտոբուսը, որի վրա Համմամետ Մարինա պալաս էր գրված, բարձրացանք: Ավտոբուսը արդեն լիքն էր, մի քանի րոպեից շարժվեց;


ամենուր ձիթապտղի ծառեր են












_ Պահո, էս ու՞ր ենք ընկել, դժգոհում էր կինս նայելով ճանապարհին
_ Բա ինչ ես ուզում, ծիծաղելով ասում էի ես, 350 Եվրոյով դրա՞խտ էիր ուզում մի շաբաթ:

7-ը երկար և տուրիստներով լիքը ավտոբուսներ են գալիս մեր ետևից, արխային, մենք մենակ չենք...
Համարյա մի ժամ գնում էր ավտոբուսը, երբ հանկարծ տեսարանը փոխվեց.....


You need to install Macromedia Flash player




(շարունակելի)



--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 20 2009, 02:15 PM
Post #2


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Կանգնեցինք հյուրանոցի առաջ: Ազգային շորեր հագած դռնապան մեզ ողջունում է և մաղթում բարի գալուստ Թունիս: Մտնում ենք ներս, սյուրպրիզ, իսկական պալաս ..




Ստանում ենք բանալին ու շարժվում սենյակ, էլի զարմացել էինք տեսնելով սենյակի լայնությունը և արտակարգ աշխատող օդափոխիչը, այդպիսի գնով , այսպիսի շքեղ սենյա՞կ, չէինք սպասում:
Դուրս ենք գալիս զբոսնելու....


Փողոցներում փոքրիկ երեխաները վաճառում էին փնջերով "Յասմին" ծաղիկներ, մի փունջը 1թունիսական դինար(0,50 cents) ամեն օր գնում էի, այնքան էլ հաճելի հոտ ուներ այդ ծաղիկը, մի շաբաթ սենյակը բուրում էր այդ հաճելի գարնանային բույրով, միգուցե այդ ծաղիկի անունով են կոչել այդ տուրիստական քաղաքը' Յասմին Համմամետ, որը կառուցել են Համմամետ գյուղից ոչ հեռու....





ամեն քայլափոխին հյուրանոցներ են, ռեստորաններ , սրճարաններ...փողոցները մաքուր են, լվացած




տեղեր կային ծովափը մաքուր մաքրած էր, կեղտոտ ափեր էլ կային







Որոշել էինք վարձով մեքենա վերցնել, նախ Կարթագեն գնալու համար, հետո էլ երբ մի անսովոր երկիր ես գնում, միայն տուրիստական հյուրանոցն ու տուրիստական քաղաքը շատ քիչ է երկիրը ճանաչելու համար, մեքենան անհրաժեշտ է:

Հյուրանոցում առաջարկում էին 75 Դինարով(կինս այդպես էլ չսովորեց այդ բառը, միշտ Դրամ էր ասում), 75 Դինարը համարյա 40 Եվրո է անում, դուրս եկանք տուրիստական քաղաք մյուս գները իմանալու, գտանք մեկ ուրիշ տեղ 25 Եվրոյով օրը, "ռենո", վերցրեցինք, մեզ համար կարևորը մեքենայի մարկան չէր, կարևորը օդափոխիչի աշխատանքն է այդ մեքենայում, այդպիսի տոթ անապատային եղանակին, առանց լավ օդափոխիչի շատ դժվար է:


Առավոտյան նախաճաշից հետո շարժվում ենք Կարթագեն, ասեմ որ շատ լավ կերակրում էին հյուրանոցում , տարբեր տեսակի ճաշատեսակներով, արաբական թխվածքներով, մրգերով...հյութերով...
Կարթագեն գնալիս անցնում ես Թունիս մայրաքաղաքի միջով, որոշեցինք գնալ այդ քաղաքի կենտրոն, ծանոթանալ քաղաքին:


ճանապարհների չորս կողմերում ավտոներ են կանգնած, չես հասկանում, որտեղ է թուլատրվում, որտեղ ոչ, մեկը բանալիների տրձակ ձեռքին մոտենում է;


- կանգնացրեք այստեղ մեքենան և բանալիները թողեք ինձ մոտ:
Զարմանում ենք, էս ով էր, գիտեի որ հայաստանում էլ տեղեր կան, որ կանգնում ես մեկը մոտենում է տեղի համար վճար է ուզում, բայց որ բանալիներ տաս, չէի լսել: Չտվեցինք, անցանք մյուս փողոց, կանգնացրեցինք ավտոների ետևում, մտածելով որ եթե այսքան մեքենաներ կանգնած են ուրեմն թուլատրվում է:
Հազիվ ենք քայլում փողոցում, ամեն քայլափոխին որևէ մեկը կտոր է փռել հենց մայթի վրա ու ինչ որ բան է վաճառում, շորեր, կոշիկներ, ծամոն և այլ , ու էստի համեցեք է գոռում, էլ այսպես ասած սեղանիկների մասին չեմ ասում, ամեն մի մետրի վրա "կարտոնից" տուփեր, վրան էլ երկու երեք բան, ամբողջ Թունիս քաղաքի կենտրոնը ինձ թվաց Երևանի Բանգլադեշի շուկան: Բանգլադեշի շուկան փառք է սրա առաջ...
Քայլում ենք, առաջանում, հանկարց մեկը ամբոխի մեջ ինձ հրեց ու այդ րոպեին զգացի մեկի ձեռքը գրպանիս մեջ , մեկը ականջիս շշնջաց ֆրանսերեն, "զգուշ մնա", շուռ եկա, սիգարետը ընկավ գրպանիցս, գողի բախտը չբերեց, սիգարետի տուփը դրամապանակի տպավորություն էր թողել նրա մոտ...
Հետ ենք վերադառնում դեպի մեքենան, փնտրում ենք, հիմա էլ մեքենան չկա....
Էտ էր մնացել պակաս, մեքենան գողացել են,
կինս զայրացած գոռում է, այստեղ ռենո կար կանգնած ու՞ր է, մեկը մոտեցավ, ասում է կարող է վարձով էր վերցրած մեքենան, ասում ենք հա, ուրեմն պարզ է, ոստիկանությունը տարել է..
Մոտենում ենք ոստիկաններին, ասում են հա, մեր ընկերները տարան, արգելված տեղ էիք կանգնացրել, ասում ենք բա ինչու՞ տեղացիների համար արգելված չի, միայն մեր համար է արգելված, ձայն չեն հանում... ժպտում են,
հասցե է տալիս, ասում է կգնաք 30 դինար կմուծեք ու կվերցնեք մեքենան:
Հիմա էլ մի ժամ էդ փողոցն ենք փնտրում, Ալի ալ բագդի էր, ինչ էր, էլ չեմ հիշում,
ուժեղ տոթ եղանակ, փողոցները ամբողջը ախբի ու կեղտի մեջ, քիթդ փակել է պետք որ դրանց փողոցները անցնես, այդ տոթ եղանակն ու փողոցի միզահոտը.. Կնոջս ասում եմ հիշում ես Թունիս քաղաքի ազդագիրը ինտերնետում " Անցնելով հին Թունիսի նեղլիկ փողոցներով, դուք կշնչեք արևելյան անուշահոտ բույրը"
հեսա շնչում ենք էլի, քթներս փակած wink.gif
վերջը, մի կերպ գտանք, մուծումներ արեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Կարթագեն...


--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 20 2009, 08:02 PM
Post #3


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Թունիս քաղաքում նոր շենքեր կառուցում են միայն քաղաքի արվարձաններում, կենտրոնը թողել են այնպես, ինչպես "միջնադարում"


Հաճախ հանդիպում ես նախագահի այս նկարին, նույնիսկ սրճարաններում, ռեստորաններում....


Վերջապես Կարթագենում ենք










--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 20 2009, 08:45 PM
Post #4


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Կարթագենի մոտ գտնվում է նկարիչ արտիստների քաղաք Սիդի Բու Սաիդը:



Այս քաղաքը հայտնի է իր սպիտակ և կապույտ ներկած տներով


իր հայտնի և ֆրանսիացիների կողմից սիրված կաֆե դե նատը (Կաֆե դե Դելիսը)


որը ավելի հռչակավոր դարձավ Պատրիկ Բրյուելի այս երգից հետո

You need to install Macromedia Flash player



http://www.dailymotion.com/video/x1qip9_au...s-delices_music


Այս հռչակավոր կաֆե սրճարանում ծալապատիկ նստում ես ծղոտե գորգերի վրա ու սրճում


բարձր մթնոլորտ, գերազանց սպասարկում և էժան գներ, երկու բաժակ սուրճի և երկու շիշ կոկա- կոլայի համար վճարեցինք ընդամենը 4 դինար(2 eur.):

(Ընդհանրապես Թունիսում ամեն ինչ շատ էժան է, համարյա տաս անգամ էժան Եվրոպական գներից... տուրիստներին էլ դա է պետք wink.gif ))



ընդունված բան է գնել հենց այդ սրճարանում բացիկներ , իրենց դրոշմանիշները կպցնել և հենց այդ սրճարանից էլ ուղարկել ընկեր բարեկամներին (սրճարանի առաջ կախված է մի փոստարկղ դրա համար), ցույց տալու համար որ իրոք, այդ սրճարանում դու եղել ես....



--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
Հայք
post Jul 21 2009, 09:46 AM
Post #5


Member
**

Group: Members
Posts: 255
Joined: 25-February 07
From: PL
Member No.: 49



Գերազանց մտահաղացում է։
Հիանալի նկարագրություն։
Շատ ապրես ՆԱՎԱՎԱՐ ջան։


--------------------
Ողջ լերուք...
Go to the top of the page
 
+Quote Post
SkyFlyer
post Jul 21 2009, 03:42 PM
Post #6


Administrator
**

Group: Root Admin
Posts: 872
Joined: 18-January 07
From: USA
Member No.: 1



Շատ հետաքրքիր նկարագրություն է ստացվել ականատեսի աչքերով։ Բազմապիսի պատմություններ եմ լսել Ալժիրի կամ Թունիսի վերաբերյալ (եթ լավ և թե վատ), սակայն այս մեկը ամենագունավորն էր rolleyes.gif
Երբեք չէի կարծել, որ ճանբորդությունը կարելի է նման կերպ ցուցադրել։ Դե մենք սովորաբար սիրում ենք ինքներս մեզ նկարել քան շրջապատը։

Ինձ օրինակ (ու ոչ միայն ինձ) առավել քան շատ կհետաքրքրեր նմանն մի ճամբորդություն դեպի Հայաստան՝ նման գունազարդ ու պատկերավոր նկարագրությամբ։

Bon travail, mon ami wink.gif


--------------------
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 21 2009, 07:29 PM
Post #7


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



QUOTE (Հայք @ Jul 21 2009, 09:46 AM) *
Գերազանց մտահաղացում է։
Հիանալի նկարագրություն։
Շատ ապրես ՆԱՎԱՎԱՐ ջան։



Դու էլ ապրես Հայկ ջան, շնորհակալություն wink.gif


--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 21 2009, 07:37 PM
Post #8


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



[quote name='SkyFlyer' date='Jul 21 2009, 03:42 PM' post='4258']
Շատ հետաքրքիր նկարագրություն է ստացվել ականատեսի աչքերով։ Բազմապիսի պատմություններ եմ լսել Ալժիրի կամ Թունիսի վերաբերյալ (եթ լավ և թե վատ), սակայն այս մեկը ամենագունավորն էր rolleyes.gif

- լոլ.. մեռա ծիծաղից....գունավոր... biggrin.gif

Երբեք չէի կարծել, որ ճանբորդությունը կարելի է նման կերպ ցուցադրել։ Դե մենք սովորաբար սիրում ենք ինքներս մեզ նկարել քան շրջապատը։

- Պատկերացրու մենք էլ ավելի շատ սիրում ենք շրջապատը նկարել քան մեզ smile.gif

Ինձ օրինակ (ու ոչ միայն ինձ) առավել քան շատ կհետաքրքրեր նմանն մի ճամբորդություն դեպի Հայաստան՝ նման գունազարդ ու պատկերավոր նկարագրությամբ։

Bon travail, mon ami wink.gif

- Հայաստանի նկարագիրն էլ միգուցե մեր ընթերցողներից որևէ մեկը համարձակվի անել, եթե ինձ վրա մնա , ստիպված եք սպասել մի քանի տարի.....
շնորհակալություն SkyFlyer
wink.gif


--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 21 2009, 08:01 PM
Post #9


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Հետ ենք վերադառնում այս անգամ ուրիշ ճանապարհով(autoroute), որի ինչ որ մասը վճարովի է , համարյա երկու դինար(1 Եվրո է գալիս, համարյա), և մի քիչ ավելի լավ է կարգավորված, ծաղիկներով, ավելի մաքուր, նախագահի նկարն էլ ամենուր է:









հասնում ենք մեր տուրիստական քաղաքին, ոստիկանները կանգնեցնում են չգիտես ինչու, huh.gif կանգնում ենք, բարևում է արաբերեն ՍԱԼԱՄ ԱԼԵՅՔՈՒՄ, մենք' ֆրանսերեն ԲՈՆԺՈՒՂ,
հարցնում է.
"ՍԱ ՎԱ?" ասում եմ "մեղսի, ՍԱ ՎԱ" ասում է " բարի գալուստ Թունիս" ասում եմ մեղսի rolleyes.gif , ու շարժվում:



--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 22 2009, 08:18 AM
Post #10


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Մյուս օրը շարժվում ենք Համմամետ և շրջակա գյուղերը տեսնելու....

You need to install Macromedia Flash player



ոչ մի տեղ "սվետաֆոր" (համարյա) չկար, երկու տեղ տեսանք, այն էլ չէր աշխատում,

ինձ թվում է այս երկրում վարորդները ենթարկվում են հետիոտների քմահաճույքին, ճանապարհին ամենուր մարդիկ են, քայլում են ճանապարհի կողքով, նույնիսկ մեջտեղով, երևում է
նրանց համար դա սովորական բան է. վարորդները դրան հանգիստ են վերաբերվում, ձայն չեն հանում..... շատ հանգիստ են քշում, ուշադիր. համբերատար...

(շարունակելի)


--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 24 2009, 12:19 PM
Post #11


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88







իջնում ենք մի գյուղի սուկ (բազար)












--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 24 2009, 02:05 PM
Post #12


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



դեռ ոտքդ չես դրել այդ սուկ կոչվածում, ջահելները հավաքվում են մեր շուրջը
-Արի եղբայր, արի քույրս, ձեզ լավ գորգեր ցույց կտամ, աշխարհում մեր գորգերի նմանը չկա, լրիվ ձեռքով են գործում, մտեք նայեք(շատ հայեր էլ սովորություն ունեն անծանոթներին "ախպեր"- ով (քուր ջանով)-ով դիմել, երևի արաբական կուլտուրայից է մնացել???)


Ասում ենք մեղսի, գորգի կարիք չունենք, համոզում է, մեզանից չի հեռանում
-Լավ էլի, մտեք նայեք էլի, եկեք եկեք

հազիվ մի կերպ պոկվում ենք սրանից ու առաջանում....


նորից մոտենում են, մեկը ասում է եղբայր մի ապրանք ունեմ ցգիտեմ անունը ինչ է, կարող է ասես ինձ, արի էլի. գնում եմ, մտնում ենք դուքանը
ինձ տանում ցույց է տալիս իր կաշվե պայուսակները, շատ լավ կաշվե պայուսակներ ունեմ,
գնիր ինչ կլինի, ասում եմ պայուսակի կարիք չունեմ, զոռում է, բերում է տարբեր պայուսակներ, սկսում է գովել, գովել, արի եղբայր, գնիր եղբայր(սրանք աչքերիդ մեջ նայելով արևելյան կեղծավորությամբ քեզ եղբայրս կասեն , բայց հետևից ձեռքները աննկատ գրպանդ են խոթում, զգուշ մնացեք)



կարծես սոված շակալներ լինեին, չէին թողնում հանգիստ անցնեիր,
մեկը նորից կպնում է.
-Եղբայր մի ապրանք ունեմ, անունը չգիտեմ, կարող է գաս տեսնես ասես:
Զայրացա արդեն, իսկականից համը սկսեցին հանել էս լակոտները. սկսեցի չոռով խոսել, գոռում եմ արդեն
Ասում եմ "էտ ապրանքի անունը զբ է, իմացա՞ր",
միանգամից գլուխը կախում է ու հեռանում...
Ազդում է, միայն չոռով խոսել ու գոռալով,
Հյուրանոցում երբ շատ Եվրոպացիներ բողոքում էին այդ շակալների խաբեությունից, կպնելուց, նրանց արևելյան կեղծավորություններից, թե այնպես են խոսում, կարծես ուզում են ասել դուքանիցս դուրս չես գա միչև մի բան չառնես, ասում էինք երբեք մի ժպտացեք նրանց Եվրոպական սովորությամբ, նրանք միայն կոպիտ խոսքն են հասկանում, նույնիսկ եթե սովոր չեք մարդկանց կոպտելու, փորձեք, այդպիսի առևտրական ջահելների հետ միայն այսպես է պետք...
հետո, այս երկրում օրենքով դատապարտում են կանչելն ու համոզելը(harcèlement ), դրա համար երբ կոպտում ես , փախնում են, վախենում են ոստիկանների մոտենալուց ...
այսինքն մտածում են "շառից հեռու"....



կնոջս մի շատ գեղեցիկ զարդ դուր եկավ, շատ լավ պատրաստած, հարցնում ենք գինը,
ասում է, "ինչքան կտաս", ասում եմ "գինդ ասա" , ասում է "երևում է որ Եվրոպացի չեք, մեր նման արևելքցու դեմք ունեք, իրանի՞ց եք," ասում եմ "հայ ենք,"
-հա, արմանի, Եվրոպացիներին հարյուրով եմ վաճառում,քանի որ ձեր պետությունն էլ մերի նման աղքատ է, ձեզ 60-ով կտամ,
ասում ենք թանկ է ,
-լավ ձեր գինն ասեք, պատասխանում է.
-10 դինարով կառնենք, ասում եմ ես առանց մտածելու(պատահական թիվ եմ ասում) biggrin.gif
Չէ, չէ, ինչ ես ասում...պատասխանում է..
Հեռանում ենք մի տաս մետր, հետևներիցս վազում է.
-հա, եկեք, 12-դինարով կտամ...
գնեցինք wink.gif



--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 25 2009, 02:19 PM
Post #13


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Դուրս ենք գալիս սուկից ու գնում այդ գյուղի սրճարան, ես սուրճ եմ ուզում, կինս զովացուցիչ ըմպելիք, սրճարանում միայն միջին տարիքի և ծեր տղամարդիկ են, այս տարածաշրջանի ոչ մի գյուղի, կամ քաղաքի սրճարանում կանանց չտեսանք, ընդունված բան չի երևի: Մարդիկ շատ բարեկամաբար են տրամադրված մեր նկատմամբ, շատ հարգալից, հարցնում են արդյոք Թունիսը մեր դուրը գալիս է, խոսում ենք ուտելիքների մասին, կինս հարցնում է "ինչու ձեր կանայք չեն գալիս այստեղ", մեկը ասում է, "նրանք ժամանակ չունեն, տան գործերն են անում": Մատուցողը սուրճը բերում է, երկու կտոր էլ Փախլավա ըմպելիքի հետ: Վերջացնում ենք, հարցնում ենք հաշիվը մատուցողից, ասում է 1 դինար(համարյա 0,50 սենտ), տալիս ենք առատ թեյավճարով, այդ մարդու ազնվության համար և հարգալից վերաբերմունքի :

Շարժվում ենք դեպի հռչակավոր Սուս քաղաք:






(շարունակելի)


--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
Meri
post Jul 28 2009, 09:41 AM
Post #14


Member
**

Group: Members
Posts: 596
Joined: 26-January 07
Member No.: 13



ՆԱՎԱՎԱՐ ջան, մե՜ծ հետաքրքրությամբ կարդացի, մի մերսի էլ իմ կողմից բռնի: smile.gif
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 29 2009, 12:24 PM
Post #15


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



QUOTE (Meri @ Jul 28 2009, 09:41 AM) *
ՆԱՎԱՎԱՐ ջան, մե՜ծ հետաքրքրությամբ կարդացի, մի մերսի էլ իմ կողմից բռնի: smile.gif


Շնորհակալություն Մերի ջան, ուրեմն կշարունակեմ wink.gif




Սուս քաղաքը գեղեցիկ քաղաք է, այստեղ միախառնված է հինն ու նորը, արևելյանն ու Եվրոպականը:
Հաճախ գեղեցիկ հուշարձանների կողքին, կամ թանգարանների մոտ տեսնում էինք հավաքած աղբ, նույն բանը տեսել եմ Էրեբունի թանգարանի մոտ Երևանում, զարմանում ես, տեսնես ինչու են մեր արևելյան ժողովուրդները այդքան "սիրում" դա, միգուցե աղբն էլ մի մասն է դառել նրանց "ազգային հպարտությա՞ն" .... rolleyes.gif
մեքենաների ապակին բացում են ու դուրս նետում թուղթ, սոդայաջրի տարաններ, ճանապարհի կողքերին մարդիկ կային հավաքում էին, մաքրություն էին անում, միգուցե չեն հասցնում նրանք, դրա համար էր այդքան շատ...
Օրինակի համար երբ գնում ես մի թաղամաս որտեղ միայն Եվրոպացիներ են ապրում, տեսնում ես շատ մաքուր է, իսկ մի թաղամաս որտեղ արևելքցիներ են ապրում, աղբը ամենուր է...տեսնես ինչից է դա.....




--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post
ՆԱՎԱՎԱՐ
post Jul 29 2009, 01:20 PM
Post #16


Member
**

Group: Members
Posts: 123
Joined: 30-May 07
Member No.: 88



Մյուս օրը սիրով մասնակցեցինք հյուրանոցի կազմակերպած ֆոլկլորային համերգ կեր ու խումին...

You need to install Macromedia Flash player





Հյուրանոցում կազմակերպում էին նաև
տարբեր էքսկուրսիաներ,
մեծ հաճույքով մասնակցեցինք մի էքսկուրսիայի, ուղտերի վրա նստած....





......Մեխակի բույրով հողն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

......Եւ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

Գնա´, միշտ գնա´, իմ քարավանս, և քայլի´ր մինչև օրերիս վերջը»,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա´ մենավոր վայրերը թափուր. ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն.
Դեպի արևը սլացիր անդուլ և սիրտս այրիր արևի սրտում...




Եւ քարավանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարբասների մոտ ծունկ իջավ հոգնած...

Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հավաքում էր քղանցքը թավշյա, բոցերով բոսոր երկինքն էր ծփում....





--------------------
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic

 



RSS Lo-Fi Version Time is now: 9th February 2010 - 12:26 PM