Կին և հայ կին
#1
Posted 28 January 2007 - 08:33 AM
Այս բառերը , որ ասեմ տարբեր են հո չեք զարմանա???
Կին , ընդհանրապես, հասկաֿողությունը մեր հայկական մենտալիտետում,բոլորովին ուրիշ հոմանիշներ է ունեֿել:Հայ հասարակությունում հայ կնոջ համար առաջնային արժեքներ են համարվել ընտանիքն ու մայրությունը:Հայ կինը ընկալվել է որպես պասիվ, ենթարկվող, դեպի ընտանիքը կողմնորոշված էակ:Իսկ այսօր,այս փոփոխությունով, արդյո՞ք մենք կորֿնում ենք ազգային , հայ կնոջ կերպարը , թե՞ մոտենում ենք ԿԻՆ հասկաֿողությանը:
ով է կինը? որտեղ է կինը? և ընդհանրապես
տարբերություններ և սահմանները ըստ քեզ:
հ.գ. տղաներին կխնդրեմ,մտածել նախ որպես տղամարդ, նոր որպես Հայ:
#2
Posted 29 January 2007 - 12:25 PM
Այսօր, ավելի քան երբևե, հակասական են կնոջ կերպարին ներկայացվող պահանջները: Մի կողմից առկա է պահանջմունքը պահպանել դարերից եկող ավանդական ու չափազանց կարևոր դերն ընտանիքում, մյուս կողմից ամենուրեք մարտահրավեր են նետում գործարար կնոջ պատկերները, գայթակղիչ ու գրավիչ արտերկրյա ամսագրերից ու այլ ԶԼՄ-ներից տուն ներթափանցող մոդելների պատկերները, որոնք ավելի ցանկալի ու հաջողակ են թվում: Այս ամենը թեժանում է նորանոր կազմակերպությունների շարժումների հավասարաիրավության կոչերի ներքո, որոնք կարծես փլուզում են կամ հարցականի տակ դնում նախքին պատկերացումները կանացիության մասին, բայցև փոխարենն առաջարկածը ոչ միշտ է հստակ լինում:
Սա դեռերևույթի մի կողմն է: Մյուս կողմից առկա տնտեսական խառնաշփոթի ներքո, երբ տղամարդու համար ավելի բարդ է դառնում իրականացնել իր կողմից ստանձնած ավանդական դերը` ընտանիքի ապահովողի, կերակրողի, կինը երբեմն ստիպված է լինում ինչ-որ քայլել ձեռնարկել: Առաջանում է հակասությունների մի շղթա: Լավ կարիերա կառուցող կնոջ մոտ փոքր-ինչ երկրորդ պլան է մղվում ընտանիքը, տունը: Հաջողվում է, արդյո՞ք նրան պահպանել կանացիությունը: Երջանիկ է՞ նա որպես կին: Չաշխատող կինը, թվումէ պետք է, որ իդեալական մայր ու կին լինի: Սակայն շատ հաճախ նա լճանում է, ձանձրանում ու զայրանում չորս պատի ներքո: Տղամարդը գաղտնի կամ բացահայտ լքում է նրան, զավակները` կորցնում հարգանքը նրա նկատմամբ:
Ի՞նչն է հուզում ու անհանգստացնում հայ կնոջն այսօր: Ինչ խնդիրներ ունի նա:
Տվյալ նյութը իրենից ներկայացնում է մոտ չորս տարվա ընթացքում տարբեր հոգեբանական ծառայություններում մատուցված կանանց խորհրդատվությունների վերլուծություն և ամփոփում: Որպես հիմք օգտագործլ ենք երկուս ու կես տարվա ընթացքում Վստահության Հեռախոս հոգեբանական ծառայության ներքո մոտ 879 կանանց տրամադրված հեռախոսյին (որը կազմում է ընդհանուր խորհրդատվությունների 53 %-ը) և 1.5 տարվա ընթացքում 97 կանանց տրամադրված անհատական հոգեբանական խորհրդատվությունները (Վերջին թիվը կազմում է ընդհանուր խորհրդատվությունների 90%-ը: Ի դեպ նշենք, որ տվյալ ծառայության ներքո անհատական հոգեբանական խորհրդատվության կարիքով դիմող տղամարդկանց թիվը կազմում է ընդամենը մեկ տոկոս): Թե հեռախոսային և թե անհատական խորհրդատվության դիմող կանանց մեծամասնությունը 18- 36 տարեկան են:
Կանանց կողմից ներկայացված հիմնական հոգեբանական խնդիրները կարելի է պայմանականորեն դասակարգել հետևյալ կերպ.
Ներկայացված Խնդիրները հիմնական կրողները թիվ(%)
1. Դժվարություններ հակառակ սեռի հետ փոխհարաբերություններում 18-ից-36 տարեկան կանայք 57 %
2. Դիմումներ, կապված երեխաների հոգեբանական վիճակի հետ 26-55 տարեկան կանայք 53 %
3.Ամուսնու կամ այլ հարազատի կողմից իրականացված հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր 21-ից–52 տարեկան կանայք 51%
4. Ներանձնային խնդիրեն (անլիարժեքության բարդույթ, վախ մենակությունից, այլ) 18-46 տարեկան կանյք 49%
5. Ամուսնալուծության հետևանքներ 27-ից 46 տարեկան կանայք 23%
Ծանոցում. նույն դիմողը երբեմն ներկայացնում է մի քանի խնդիրներ:
Դժվարությունները հակառակ սեռի հետ փոխհարաբերություններում կանանց մոտ արտահայտվում են մասնավորապես միայնակության վախով: Ինչպես վկայում են մեր հետազոտությունները, դրա հիմքում ընկած են հետևյալ պատճառները: Մի կողմից աղջկա (18-ից 25 տարեկան հասակում) մոտ առաջանում է կապվածություն, հոգեբանական կախվածություն զուգընկերոջ նկատմամբ, և հաշվի չառնելով փոխհարաբերությունների առանձնահատկությունները, երբեմն արհամարհելով ակնհայտ կոպտությունը, անուշադրությունն իր նկատմամբ՝ այն էլ ավելի է զարգանում շնորհիվ այն հանգամանքի, որ աղջիկը խուսափում է որևիցե փոփոխությունից (անբավարար հարաբերությունների խզում, նոր հարաբերությունների ստեղծում և այլն), վախենալով այն անորոշությունից, որով հղի է յուրաքանչյուր փոփոխություն: Մյուս կողմից՝ խնդիրի լուծման ուղղությամբ ոչ մի իրական քայլ անել չհամարձակվողները իրենց վարքը պատճառաբանում են ընտրության հնարավորության բացակայությամբ: Ստեղծվում է փակ շրջան, որն ինքնուրույն ճեղքելն անհնար է թվում:
Մեր հասարակությունում տարիքին զուգահեռ աճում է հասարակական կարծիքի ճնշումը՝ կապված ամուսնության և ընտանիքի ստեղծման անհրաժեշտության մասին ավանդական պատկերացման հետ: Աղջիկը հայտնվում է ներքին կոնֆլիկտային իրավիճակում. մի կողմից նա թերևս չի տեսնում իրական թեկնածու, որը կհամապատասխաներ իր սպասումներին, տղամարդու մասին իր ունեցած պատկերացումներին, մյուս կողմից՝ առկա է շրջապատողների սպասումներն իրականացնելու պահանջը: Այս հարցի շուրջ գոյություն ունեն լուծման երկու եղանակներ.
1. ամուսնանում է անցանկալի զուգընկերոջ հետ կամ նրա հետ, ում նկատմամբ անտարբեր է՝ հույս ունենալով ժամանակի ընթացքում ընտելանալ նրան, նրա բնավորությանը, սովորություններին,
2. չի ամուսնանում՝ նախընտրելով պահպանել սեփական անկախությունը, ազատությունը՝ արհամարհելով հասարակության կարծիքը, սակայն անընդհատ զգալով դրա ճնշման ուժը:
Ինչպես վկայում են ծառայության դիմողները, ոչ մի ուղղություն չի ապահովում խնդրի համապատասխան լուծումը: Առաջին դեպքում ժամանակի հետ երիտասարդ կնոջ համար առաջնային և անտանելի են դառնում ամուսնու ՚անցանկալիՙ սովորությունները, բնավորության գծերը: Առաջանում են ներընտանեկան ընդհարումներ՝ լի փոխադարձ վիրավորանքներով և մեղադրանքներով: Հաճախ կոնֆլիկտային հարաբերությունները դուրս են գալիս ամուսնական միջավայրից և տարածվում ծնողների, նույնիսկ հարազատների վրա: Որպես նոր բախման հրահրման պատճառներ՝ հանդես են գալիս ամենատարբեր հանգամանքները. անլուծելի թվացող ֆինանսական դժվարություններ, հարազատ ընտանիքից տարբերակվող փոխհարաբերություններ, կյանքի պայմաններ, հակասական պահանջներ: Արտահայտվելով դիմողների իսկ խոսքերով՝ ՚սոցիալական պատվեր կատարելու, ասեկոսեներից խուսափելու նպատակով սեփական զգացմունքներն անտեսելը թանկ է նստումՙ:
Հոգեբանից նրանք ակնկալում են հուզական, բարոյական նեցուկ, խրախույս կատարված ՚զոհաբերությանՙ դիմաց. ՚Ես այդպես եմ վարվել, որպեսզի ծնողներիս բեռը թեթևացնեմՙ, ՚Չ՞է որ ես այլ ելք չունեի…ՙ: Նրանք համարում են, որ որևիցե բան
փոխելու փորձն անգամ էլ ավելի կվատթարացնի իրավիճակը. կքննադատեն, ճիշտ չեն հասկանա, կզրկեն մայրական իրավունքներից:
Խնդիրի լուծման ուղղությամբ ընտրված երկրորդ եղանակը նույնպես իրեն չի արդարացնում: Տարիքին զուգընթաց ավելի դժվար է դառնում համոզել շրջապատողներին (և ոչ միայն նրանց, այլև ինքն իրեն), որ ընտրված կյանքի այս ոճը բավարարում է իրեն: Միայնակությունը հասարակության կողմից ընկալվում է որպես հանդուգն, համարձակ որոշում, որ իրեն ոչ ոք պետք չէ, և համապատասխանորեն ձևավորվում է յուրահատուկ վերաբերմունք իր նկատմամբ կամ էլ (ավելի հաճախ), որ իրեն պարզապես չի հաջողվել ընտանիք կազմել:
Տղամարդկանց հետ հարաբերություններում ձախողումների՝ դավաճանության, անուշադիր վերաբերմունքի, խաբեբայության հանդիպում են շատերը: Հոգեբանին դիմողների թվում ևս կան այսպիսիները: Վերջիններս հաճախ այն խորը համոզման են, որ տղամարդու հետ ցանկացած տիպի հարաբերություններ անխուսափելիորեն բացասական ավարտ են ունենում: Սիրահետող ու քնքուշ երիտասարդի հետևում թաքնված է շարքային մի սրիկա՝ ՚հետին մտքերովՙ: Հիմնվելով ՚դառը փորձիՙ վրա, համարելով, որ ցավից խուսափելու միակ ելքը երջանկության գաղափարից հրաժարվելն է, նրանք պարզապես մերժում են ցանկացած նորածին հարաբերություններ:
՚Բոլոր տղամարդիկ էլ մի սանրի կտավ ենՙ, -համոզված ասում են այս կանայք՝ այն նկարագրելով ամենագորշ գույներով: Իսկ կտավին ամբողջական տեսք տալու համար մի քանի պիտակ են ավելացնում, որոնք կախարդական խոսքերի պես կրկնում են մտքում՝ ամեն անգամ տղամարդու հանդիպելիս: Այս հզոր ինքնաապահովման միջոցը անչափ նվազեցնում է, եթե չասենք՝ բացառում, կյանքի արժանի ուղեկից գտնելու հնարավորությունը:
Ամենահամոզիչ ապացույցը, որ միայնակությունը լավագույն ելքը չէ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մյուս դիմողների վկայություններն են, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով միայնակ են մնացել: Այսպես, օրինակ, նրանցից շատերը խոստովանում են, որ բաց են թողել անձնական երջանկությունը ստեղծելու իրենց հնարավորությունը: Հիմա արդեն ափսոսանքով հետ նայելիս տեսնում են, որ մերժված երկրպագուների թվում կային բավականին ՚լավերըՙ: Իսկ պատճառները, որոնցով առաջնորդվում էին մերժելիս, այնքան անիմաստ ու անհեթեթ են թվում...
Հասարակության կարծիքի աճող ճնշմանը գումարվում է առաջացող թերարժեքության զգացումը՝ իր վիճակը ամուսնացած հասակակիցների հետ համեմատության արդյունքում, ներանձնային կոնֆլիկտը, լարվածությունը, անբավարարվածությունը: Այս ամենի հետ մեկտեղ բարձրանում են հակառակ սեռին ներկայացվող պահանջները, ինչն իր հերթին նվազեցնում է համապատասխան զուգընկեր գտնելու հավանականությունը:
Ինչպես և առաջին դեպքում, զանգահարողներն ակնկալում են մասնագետի օգնությունը, սակայն ի տարբերություն առաջինների՝ ավելի դինամիկ են և վճռական: Չնայած սեփական անլիարժեքության զգացումի որոշակի ազդեցությանը՝ նրանց հեշտորեն կարելի դրդել որևէ քայլի, հատկապես այն դեպքում, երբ հոգեբանին ներկայացվող հայցի մեջ է մտնում ցանկալի հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցումը:
Ամուսնու կամ այլ հարազատի կողմից իրականացված հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր. Եթե հեռախոսային խորհրդատվության դեպքերում համեմատաբար սակավաթիվ էին ներընտանեկան բռնության դեպքերի արձանագրությունը, ապա դեմ առ դեմ իրականացվող անհատական խորհրդատվությունները հնարավորություն են տալիս անկեղծորեն խոսել ընտանիքում բռնության առկայության մասին: Աշխատանքը բռնության ենթարկված հայ կանանց հետ բարդացված է մի քանի գործոնների ազդեցության հետևանքով: Դժվարություններից մեկը կայանում էր նրանում, որ նրանք մեծամասնությամ ստիպված են թաքցնել հոգեբանին դիմելու փաստը: Իսկ քանի որ ներկայացված խնդիրը վերաբերվում է ոչ միայն նրանց և հաճախ կապված է ընտանիքի մեկ այլ անդամից՝ կարևոր ՚դերակատարներիցՙ (ինչպիսիսք են նրանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն իրականացնող ամուսինը, հարազատները, նրանց հետ մեկ տան մեջ բնակվող այլ անձիք) երբեմն անհրաժեշտություն է ծագում կիռարել ոչ թե անհատական հոգեթերապիա կամ խորհրդատվություն, այլ ընտանեկան: Սակայն հիմնականում մեզ դիմող կանանց մեծամասնությունը անհավանական ու անհեթեթ են համարում առաջարկել իրենց ամուսիններին կամ ընտանքի այլ մի անդամի դիմել հոգեբանի: Ավելին, նրանցից շատերը անգամ վախենում են նման առաջարկով դիմել, համարելով որ դա կդառնա նոր մի վեճի, ընդհարման հրահրման պատճառ:
Հոգեբանության ճյուղերից մեկը victimology (victim - զոհ) ուսումնասիրելով մի շարք բռնության դեպքեր հանգել է այն եզրակյացությանը, որ բռնության ենթարկվածը, բռնության զոհը (անկախ բռնության ձևից) ինքն է հրահրում բռնությունը, դաժանությունը և ագրեսիան իր նկատմամբ: Այսինքն անկախ բռնության իրականացման փաստի օբյեկտիվության աստիճանից, կատարվածի համար որոշակի չափով պատասխանատվություն է կրում նաև զոհը: Ժողովրդական խոսքում այս հոգեբանական երևույթը ամրապնդվել է ՚Ինքդ ես մեղավոր, պատահական ոչինչ չի լինումՙ և նման այլ արտահայտություններում: Պարբերաբար բռնության ենթարկվող կինը համարում է իր վիճակն անխուսափելի, և ավելին, համաձայնելով վերը նշվածի հետ, սկսում է անընդհատ թերացումներ ու բացասական գծեր տեսնել իր անձի, իր վարքի և մնացած բոլոր արտահայտումների մեջ: Արդյունքնում ոչ միայն համակերպվում է այն ամենի հետ, ինչ կատարվում է իր ընտանիքում, այլ նաև համարում է, որ արժանի է նման բախտի: Իսկ անընդհատ իր մեջ բացասականը գտնող անձը, որը նաև շրջապատում գտնում է միայն իր բացասական գծերի հավաստացումը, վերջին հաշվող կարող է ընդունել իր բացասական կերպարը և սկսել գործել դրան համաձայն: ինչպես խոստովանում են իրենք կանայք, հաճախ կուտակված բացասական ապրումների, հույզերի զգացմունքների արտահայտումը ստիպված են լինում կրել իրենց զավակները: Սա էլ իր հերթին “ավելորդ անգամ համոզում” է կնոջը իր վատ մայր, վատ կին լինելու “փաստի” մեջ:
Այս ամենը ծանրանում է նաև ի “շնորհիվ” այն հանգամանքի, որ կինը, ունենալով ինքնամեղադրական կողմնորուշում (յուրաքանչյուր բացասական իրավիճակի պատճառներ հակված է հիմնականում իր մեջ փնտրել) ժամանակի ընթացքում ձեռք է բերում ցածր ինքնագնահատական: Հաշվի առնելով նաև “ասիական” ավանդական վերաբերմունքը կնոջը որպես պակաս կարևոր, պակաս անհրաժեշտ օղակ հասարակական ոլորտում, կարելի է համարել, որ ցածր ինքնագնահատականը ոչ միայն ձեռք բերովի է լինում ամուսնության ընթացքում, այլ նաև հանդիսանում է մանկության, պատանեկության տարիներին առաջացած ցածր ինքնագնահատականի խորացում: Ի դեպ, սրա մասին ինչպես նաև կանանց մոտ ավելի ցածր քան տղամարդկանց, ինքնագնահատականի մասին են վկայում նաև մի շարք ևրոպական հոգեբաններ, օրինակ Ա.Ադլերը:
Մյուս կողմից, հիմնվելով պարբերաբար բռնության ենթարկվող կանանց արտահայտությունների վրա, ինչպեսիք են “Ուերմն նա է իմ բախտը”, “Ճակատագին է այդպես որոշել” և նման այլ, կարելի է եզրակացնել, որ նրանց մեջ գերակայում են էքստեռնալ վերահսկման տեղայնականացմամբ կանայք: Այսինքն, նրանք տեղի ունեցող իրադարձությունները, հաջողությունները համարում են արտաքին ուժերի ներգործության արդյունք, պատահականություն, հանգամանքների կամ այլ մարդկանց ազդեցության արդյունք: Ահա թե ինչու դրական փոփոխությունների իրականացման համար հաճախ պասիվ են, հոռետես են. “զգում են”, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ պայմանավորված է ամուսնու տրամադրությամբ, այլոց վերաբերմունքով: Հայտնի է, որ էքստեռնալ տիպի անձիք սովորաբար կյանքում պարտվածներ են…
Թվացյալ տարբերությունը այս երկու դրսևորումների` ինքնամեղադրանքի և էքստեռնալության, իրականում նույն երևույթի ծայրահե արտահայտումներն են: Եվ ինչպես ծայրահեղ ամեն ինչ ունեն իրենց բացասական անդրադարձը անձի և նրա փոխհարաբերություններին:
Ամուսնացած կանայք սովորաբար դիմում են իրենց երեխաների վերաբերյալ հարցերով՝ կամակորություն, վախեր, մերժողական վարքի դրսևորում, դաստիարակության հետ առնչվող հարցեր և այլն: Մեր աշխատանքի ընթացքում գրանցել ենք մեկ հետաքրքիր փաստ ևս. մայրերը հաճախ զանգահարում են իրենց 19-21 տարեկան որդիներին անհանգստացնող կամ նրանց վերաբերվող հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու ակնկալիքով, մինչդեռ մեր կողմից չի արձանագրվել և ոչ մի զանգ ծնողների կողմից՝ դստեր խնդիրների վերաբերյալ…
Մայրերի հետ զրույցի ընթացքում պարզվում է, որ այդ ամենը իրականում ընդամենը շարժառիթ է, երբեմն էլ՝ արդարացում՝ հոգեբանին դիմելու: Պարզվում է, որ նա ևս ունի իր սեփական խնդիրները. ներընտանեկան բախումներ, ընդհարումներ, անհասկացողություն, այս ամենի հետ կապված հիասթափություն և բարկություն՝ կյանքն այնպես չի դասավորվել, ինչպես նա էր ցանկանում ու պատկերացնում: Հաճախ բացահայտ խոսել իրենց անհանգստացնող խնդրի վերաբերյալ նրանք չեն համարձակվում, ավելին` սեփական պրոբլեմները այն աստիճան ճնշված են լինում, որ կինն ինքն իրեն չի խոստովանում դրանց առկայությունը, չի գիտակցում պրոբլեմային իրավիօակի իրական աղբյուրը: Ճնշված զգացմունքներն ու հույզերը արտահայտվում են քողարկված ձևով և վատագույն դեպքում կարող են արտահայտվել երեխայի նկատմամբ զայրույթով, բարկությամբ, ծեծով` այդ կերպ կինը ազատվում է դժգոհության այն զգացումներից, որոնք չի կարող արտահայտել հասցեատիրոջը (ամուսնուն, այլ բարեկամներին): Այս ամենն իրականանում է անգիտակցական մակարդակով:
Սովորաբար հենց այս կանայք, չդիմանալով ընտանեկան աճող լարվածությանը ու ճնշումներին, չկարողանալով համակերպվել երբեմն ստորացուցիչ ու արհամարհական վերաբերմունքին, դիմում են ամուսնալուծության: Սակայն սա էլ չի փրկում. ամուսնուն դեռ շատ լավ է հիշում՝ ընդհուպ մինչև այն, որ ամեն տեղ ճանաչում է նրա օծանելիքի կամ ծխախոտի բազում հուշեր արթնացնող, բայց արդեհ տհաճ ու զզվելի հոտը: Մյուս կողմից էլ ոչ մի կերպ չի կարողանում ներել ամուսնուն կամ նրա հարազատներին, որոնք ամեն ինչ արեցին ամուսնուն իրենց կողմը ձգելու և նրա ընտանիքը քայքայելու համար: Այս ամենին գումարվում են նաև անսպառ ու անհաղթահարելի թվացող առօրյա, կենցաղային հոգսերը: Այս ամենի հետ մեկտեղ կինը ստիպված է լինում դիմակայել ասեկոսեներին, ուղակի կամ անուղակի մեղադրանքներին, մտերիմների մտոհոգությանը:
Միայնակ մոր իրավիճակը բարդանում է մի շարք գործոնների ազդեցության ներքո, որոնցից մեկն էլ վերաբերվում է մոր դերի վերակառուցմանը: Մայրն այս դեպքում ստիպված է լինում դառնալ և հայր, և մայր, ավելի շատ ժամանակ անց կացնել աշխատավայրում, որի հետևանքով, ինչպես պարզել են հետազոտությունները, մայրերը հաճախ մեղքի զգացում են ունենում:
Մոր կողմից իրարարմերժ դերերի ստանձնումը, կյանքի վերակառուցումը մեծագույն ազդեցություն է թողնում նաև երեխայի վրա: Ծնողների ամուսնալուծությունը երեխայի կյանքի սթրեսների սանդղակում իր ուժգնությամբ զբաղեցնումէ երկրորդ տեղը` ծնողի մահից հետո:
Ամուսնալուծված կինը հաճախ ստիպված է լինում վերադառնալ ծնողական ընտանիք: Հավանական է, որ սա կնպաստի ծնող-երեխա հարաբերություններում հին ընդհարումների ակտիվացմանը, կառաջանա դերային պրոբլեմ: Տուն վերադարձած ծնողը դառնում է դուստր, այլ ոչ ծնող, նվազումէ նրա հեղինակությունը և կոմպետենտությունը:
Ահա մոտավոր պատկերն այն հոգեբանական խնդիրների, որոնց հետ առընչվում է հայ կինն այսօր:
Հոգեբանական աշխատանքները կանանց հետ ուղված են հետտևյալ նպատակների իրականացմանը.
1. Իրական խնդրի բացահայտման, գիտակցմանը, իրավիճակի սթափ ու անկողմնակալ գնահատմանը;
2. Սեփական պահանջմունքների և իրական ցանկությունների բացահայտմանն ու ընդունմանը;
3. Ադեկվատ ինքնագնահատականի ձևավորմանը;
4. Ինքնաճանաչման դաշտի ընդարձակմանը, ինչը կնպաստի ներքին անտեսված, անհայտ ռեսուրսների և հնարավորություններիմոբիլիզացմանը, ստեղծված իրավիճակներում պատասխանատվության սեփական բաժնի ստանձմանը;
5. Հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների բարելավման Կոնֆլիկտային իրավիճակում այլընտրանքային լուծումների հմտությունների ձեռք բերմանը:
Այս նպատակների իրականացումը, կարծում են պետք լինի յուրաքանչյուր կնոջ նպատակը: Ու թեև գրեթե բոլոր խնդիրների դեպքում կարելի է արձանագրել օբյեկտիվ գործոնների ազդեցությունը և համարել դրանց լուծման ուղին վերջիններիս վերացումը (երկրի իրավիճակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, իրավահավասարության ձգտում, տղամարդկանց վերաբերմունքի վերափոխում և այլն) յուրաքանչյուր փոփոխություն պետք է ու կարող է սկսվել սեփական ՚Եսՙից: Միայլն ներանձնական հավասարակշռության ու գոհության դեպքում կարելի է հասնել արտաքի երջանկությանը:
Գոյություն ունի մի տեսություն, որին համաձայն մարդիկ պատահական չեն կին կամ տղամարդ ծնվում: Յուրաքանչյուր սեռ իր խնդիրներն ունի: Եվ կնոջ հիմնական խնդիրն է սերն աշխարհ բերել: Եվ, հավանաբար, այսօր մենք պետք է պայքարեն ոչ թե հասարակությունում տղամարդկանց հետ իրավահավասարության համար, այլ հենց հակառակը` հասարակությունում կնոջ հատուկ կարգավիճակի համար, ԿԻՆ լինելու հնարավորության համար: Չէ որ եթե կնոջը չի երջանկացնում այն փաստը, որ նա կին է ծնվել, հազիվ թե այլ ինչ ուրախացնի նրան…
Նարինե Աբրահամյան-Թովմասյան
Հոգեբան
#3 Guest_Meri_*
Posted 31 January 2007 - 05:52 PM
#4
Posted 01 February 2007 - 06:07 AM
Վաղը տեսնենք Նանան ինչ ունի տալու այս թեմայով:
#5
Posted 10 March 2007 - 12:55 AM
Meri, on Jan 31 2007, 05:52 PM, said:
Hianali e asvac, hargum em , Meri ko mtacelakerp@ nman che " haj knog " daravor mtacelakerpin, mi tesak hexapoxakan mtker unes, kardacel em hamarja forumi bolor temaner@, shat e durs galis ko verlucutjunner@, temanerin global motecumnerd, konkret depkum, lriv chisht es- inch e nshanakum " haj kin" kam " haj txamard", ka mardkajin vorak , kanaci vorak, txamardkajin vorak...inz tvum e, vor mardik ashxarhi bolor keterum irar nman en, ka lezvakan xochndot, urish vochinch...hima hatkapes , mardkutjun@ ajnkan e iraric informacia stanum/de gitutjan zargacman ardjunk e-Tv, radio..../,vor Hajastanum haj kin kochvac@ karox e shat nman linel asenk latinoamerikjan mi knog, kam mi hndik txamard -haj txamardu,enpes vor arden hnacel en" tipik azgajin", kam nman artahajtutjunner@.
kin@ petk e arshekavorvi iskakan txamardu koxmic, vor knog erexanern el haskanan ov e majr@ ,hargen u gnahaten, nujn@
hakarak koxmic , ajsinkn ser@ petk e gnahatvi hakarak seri koxmic.hargank@ poxadarc e linum,u ete mi txamard chi hargvum, erevi te ink@ chi karoxacel hargel knog@ , kanajk sovorabar eraxtagitutjamb en lcvum ajn txamardkanc handep, ovker karoxanum en tesnel knog och miajn artakin , ajl nerkin gexeckutjun@.
U kin@ miajn mor derum che gexecik, kin@ gexecik linelu shat -shat derer uni...
#6
Posted 10 March 2007 - 02:34 AM
christi, on Mar 10 2007, 12:55 AM, said:
kin@ petk e arshekavorvi iskakan txamardu koxmic, vor knog erexanern el haskanan ov e majr@ ,hargen u gnahaten, nujn@
hakarak koxmic , ajsinkn ser@ petk e gnahatvi hakarak seri koxmic.hargank@ poxadarc e linum,u ete mi txamard chi hargvum, erevi te ink@ chi karoxacel hargel knog@ , kanajk sovorabar eraxtagitutjamb en lcvum ajn txamardkanc handep, ovker karoxanum en tesnel knog och miajn artakin , ajl nerkin gexeckutjun@.
U kin@ miajn mor derum che gexecik, kin@ gexecik linelu shat -shat derer uni...
Քրիստի ջան, դու որ վայելում ես գերմանիայի օդն ու ջուրը հարկավ նույն հոգսերը չես ունենա ինչ ասենք Հեղինեն կամ Մերին։ Բայց որպես կին ու որպես Հայ կին անկասկած դուք բոլորտ կունենաք ձեր հոգսերն ու մտորուները, որը բնորոշ կլինի միայն ձեզ՝ Հայ կանանց։ Կարծում եմ հենց սա եր բուն իմաստը այս թեմայի։
Իսկ ընդհանուր առմամբ գրեթե համաձայն եմ քեզ հետ։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#7 Guest_Meri_*
Posted 11 March 2007 - 09:57 PM
#8
Posted 11 March 2007 - 10:22 PM
Meri, on Mar 11 2007, 09:57 PM, said:
Այս գեղեցիկ բառերիտ մի նաղադասությամբ կպատասխանեմ, որը բխում է վերջերս «Օսկար»–ի ներկայացված ամերիկյան վավերագրական կինոնկարից, որը պատմում է Նիկարագուայում աղբանոցների մեջ ծնված ու մեծացած մարդկանց կյանքի մասին։
Դու կամ ես գաղափար անգամ չունենք, թե ինչ է զգացել ու զգում այդ «նիկարագուացի ԿԻՆԸ», հետևաբար անիմաստ է նրա տեսանկյունից նայելը աշխարհին, սակայն դու և ես շատ ավելի գիտակ ենք «ՀԱՅ կնոջ» հոգսերից։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#9
Posted 11 March 2007 - 11:16 PM
SkyFlyer, on Mar 10 2007, 03:34 AM, said:
Քրիստի ջան, դու որ վայելում ես գերմանիայի օդն ու ջուրը հարկավ նույն հոգսերը չես ունենա ինչ ասենք Հեղինեն կամ Մերին։ Բայց որպես կին ու որպես Հայ կին անկասկած դուք բոլորտ կունենաք ձեր հոգսերն ու մտորուները, որը բնորոշ կլինի միայն ձեզ՝ Հայ կանանց։ Կարծում եմ հենց սա եր բուն իմաստը այս թեմայի։
Իսկ ընդհանուր առմամբ գրեթե համաձայն եմ քեզ հետ։
Che lav el chisht em @nkalel,u henc dra hamar el noric harcnum em isk inchn e tarberutjun@ hogseri, ete menak germ. naxanceli odn u gurn e, apa erbemn es em naxancum hajastani odn u gur@ vajeloxnerin,es arit unecel em ajlazgi kananc het el zruceluc, shat xist tarberutjun chem zgacel "haj" knog hogseri u nranc hogseri meg
es el em mtacum im erexaneri apagaji masin, irenk el. Nujnisk mi cnoxi harcreci, te
asenk dproci vor terutjunner@ knsher, patkeracrek nujn im karcikin er, ajsinkn amen majr el /normal i nkati unem/ ir baliki apahovutjunn e usum, amen majr el ganum e tal irenic inch hnaravor e , miajn zavaki achkerum uraxutjun tesni , miajn erganik tesni ir erexajin. amen kin el uzum e lav majr linel, u ir artakinn el incchkan kareli e gexecik pahel, hascnel ashxatel, utelik hogal/ mek@ tolma epec, te kartofili sup, te pizza, mek e/, lvanal u mnacac baner@... tarberutjun@ vorn e ? inchi Hajastanum chkan kanajk, vornk tkac unen , te erexekn inch en anum , kam inch keran, xmecin, vonc vor te bolor haj kanajk ankrkneli idealner en, lav eli Sky, etkan miamit es? Legnaji grac amboxg hodvacum hogeban@ odic ho chi berel orinakner@ ,tarberutjun ka haj en ajd kanak , te evropaci ?problemner@ nujn@ chen?
Shat eraxtapart klinem ete hajeren stexnashari harcov ogneir.
#10
Posted 12 March 2007 - 12:06 AM
Մենք համեմատում ենք տանձը խնձորի հետ։
Այո, երկուսն ել միրգ են ու բավական իրար նման, բայց ոչ թե իրենց նմանությունն է արժեվորում դրանց, այլ տարբերությունները։
Ես հենց այդ տարբերությունները նկատի ունեմ ու խնդրում եմ ինձ ոասիստի կամ շովինիստի տեսանկյունից չհասկանալ։
Իսկ միթե՞ դու չգիտես բաներ, որոնք զուտ հայկական են ու բնորոշ են հայ կանանց կամ բնութագրում են նրաց հոգսերը։
Գնա այստեղ ու կգտնես էջի ներքևում թե հայկական ֆոնտեր և թե բացատրությունը ինչպես անել։ Եթե չստացվի, նամակով ուղարկիր քո hotmail կամ MSN հասցեն և ես կօգնեմ քեզ տեղադրել դրանք, մտնելով քո համակարգչի մեջ, «Remote invitationi» միջոցով։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#11
Posted 12 March 2007 - 10:33 AM
ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՄԵՋ
Հավանաբար, յուրաքանչյուր կնոջ համար իր երեխայի ծնունդը չափազանց մի կարևոր, եթե չասեմք շրջադարձային, երևույթ է: Կինը հրճվանք է զգում` իր կրծքի տակ նոր ՙմարդուկին՚ կրելիս, երջանիկ է լինում նրան կերակրելիս: Իսկ այն միտքը, որ նոր էակը նրա սիրո ու հոգատարության կարիքն է զգում, պարզապես վերաիմաստավորում է իր կյանքն և անգամ ի զորու է արժեքների վերագնահատման հանգեցնել:
Մայրական սիրո վեհացման ու գովերգման մեջ նոր խոսք ասել հավանաբար ոչ միայն ավելորդ է, այլ նաև` անհնար: Եվ այս կապակցությամբ խոսել մայրական սիրո ավելցուկի կամ առավել ևս բացասական ներգործության մասին փոքր-ինչ ռիսկային է: Սակայն, ինչպես պնդում է “Ուրախության գիտություն” գրքի հեղինակը, և ինչպես, ցավոք վկայում են մեր մասնագիտական պրակտիկայում ու կենցաղում հանդիպող բազում դեպքերը` անհրաժեշտ:
Իրերի խորքային քննությունն ու վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ այսօր մեր շրջապատում հանդիպող բազում բացասական երևույթներ մայրական սիրո ավելցուկի հետևանք են հանդիսանում: Առաջին հերթին դա արտահայտվում է կանացիության չբացահայտվածության մեջ: Սիրո հիմնական հոսքն ուղղվում է երեխայի, այլ ոչ` ամուսնուն:
Համարվում է, որ երեխայի ծնունդը ամրացնում է ընտանիքը: Անշուշտ, ավելի վառ է արտահայտվում պատասխանատվությունը ընտանիքի նկատմամբ, հատկապես տղամարդկանց մոտ, սակայն սերը, որոշ ընտանիքներում, կարող է անգամ նվազել: Մայրը ավելի շատ ժամանակ ու ուշադրություն է դարձնում երեխային, իսկ ամուսնուն հետին պլան մղում: Նրա բնական հոգնածությունը, բարդ կենցաղային խնդիրները, սիրո նոր առարկայի ի հայտ գալը նկատելիորեն նվազեցնում են ձգտումը դեպի տղամարդը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց այդ ժամանակ են հաճախ բարդանում հարաբերություններն ամուսինների / և, ինչո՞ւ չէ, ընտանիքի մյուս անդամների/ միջև, առաջանում են սիրային եռանկյունիները, իսկ վատթարագույն դեպքերում լինում են նաև ամուսնալուծություններ:
Մայրական սիրո ավելցուկի բացասական կողմը կարող է իրեն զգացնել տալ անգամ հղիության շրջանում, քանի որ հղիությունն ինքը դառնում է մայրական սիրո աճի նշանակալի մի փուլ: Եվ դա բնական է, սակայն եթե մայրը կենտրոնանում է միմիայն սաղմի վրա և հետին պլան է մղում տղամարդուն կամ ընդհանրապես նրա նկատմամբ սեր չի ունենում, ապա, մոր արգանդում արդեն երեխան բարդություններով կարող է ձևավորվել: Երբեմն կանայք երեխա են ունենում ՙիրենց համար՚ տղամարդու հետ առանց սիրո կապի մեջ մտնելով, միայն երեխա ունենանլու նպատակով: Սա արդեն իսկ կանխորոշում է երեխայի ճակատագիրը: Եթե ծննդաբերությունը բարդ է ընթանում, առաջանում են պաթոլոգիկ երևույթներ, ապա դա, ըստ այս երևույթը ուսումնասիրող մասնագետների, նշանակում է, որ ծնողների փոխհարաբերություններում ինչ-ինչ բարդություններ կան: Երեխան հիվանդկոտ է, անհանգիստ` որոնեք պատճառները ամուսիիների հարաբերություններում: Շատերը քննադատում են բժիշկներին: Այո, անշուշտ այնտեղ էլ խնդիրներ կան: Սակայն կարևորը որոշվում է կնոջ և տղամարդու միջև սիրով:
Հաճախ կարելի է տեսնել, որ երկրորդ երեխան ծնվում է առաջնեկից նվազ ու թույլ: Սրա հիմնական պատճառը առաջնեկի ծննդից հետո տղամարդու և կնոջ միջև սիրո նվազումն է: Այսինք երկրորդ երեխան ծնվում է սիրո փոքրացած դաշտում: Որպես կանոն, ավելի թույլ երեխայի նկատմամբ մայրն էլ ավելի ուշադիր է լինում, արտահայտում է չափազանցված հոգատարություն և սեր: Այսպիսով նա նվազեցնում է սիրո ուշադրության պատառիկները ամուսնու նկատմամբ: Եվ խնդիրների պարույրը ներքև է սլանում:
Երբ մայրը երեխայի նկատմամբ սիրով իրեն և տղամարդուն երկրորդ պլան է մղում, խնդիրներն անխուսափելի են դառնում: Չդիտարկենք ողբերգական դեպքեր, պարզապես նշենք, որ չափազանցված հոգատարությունը` ի վնաս միջամուսնական սիրո, կարող է տխուր ավարտ ունենալ նաև երեխայի համար: Այսպես 5-ամյա մի երեխա, լինելով ծանր հիվանդ, մեկ օր պարզապես դիմեց մորը` ասելով ՙՄայրիկ, սիրիր հայրիկին ինձանից շատ, թե չէ ես կմահանամ՚: Տարակուսած, անգամ մի փոքր զայրացած մայրը հարցրեց աղջկան. ՙԻ՞նչ ես խոսում: Քեզ ո՞վ է այդպիսի բան ասել՚: Ուժասպառ մանուկը շշնջաց. ՙԵս գիտեմ՚:
Խնդիրները սկսում են, երբ երեխային հատկացվում է ուշադրություն ավելի, քան նա դրա կարիքն ունի: Սակայն, ո՞վ կարող է հստակ ՙչափել՚, թե որքա՞ն է անհրաժեշտ: Չէ որ ոչ մի աղջկա չեն ուսուցանում թե ինչպես և որքան է պետք սիրել ամուսնուն կամ զավակին: Չեն ասում, որ դա չափազանց կարևոր է: Հիմնականում, աղջիկը օրինակ է վերցնում իր ծնողներից` կրկնօրինակելով նրանց կյանքը, ցավոք, վատթարացած տարբերակով:
Երբ սերը երեխայի նկատմամբ իր ուժգնությամբ գերազանցեց ամուսնու նկատմամբ սիրուն, միշտ չէ, որ փոխհարաբերությունները նկատելիորեն վատթարանում ենլ: Հաժախ ամեն ինչ ՙնորմալ է՚: Չգիտես ինչու համարվում է, որ եթե ընտանիքում ամեն ինչ ՙնորմալ՚ է, ապա դա լավ ընտանիք է: Իսկ եթե նրանց հաջողվել է նաև պահպանել սերը` ուրեմն ամեն ինչ գերազանց է: Մինչդեռ իսկական ընտանիքում տեղի է ունենում անընդհատ հոգևոր աճ, սիրո, երջանկության, փոխհամաձայնության մեծացում: Ոչ ոք և ոչ մի տեղ չի ուսուցանում, որ
ընտանիքը ստեղցծվում է ոչ միայն սերունդ տալու նպատակով, այլ նաև անձերի բացահայտման համար:
Անշուշտ, հիվանդ երեխան կրկնակի ուշադրություն ու հոգատարություն է պահանջում: Սակայն երբեք այն չպետք է իրականացվի ի վնաս ամուսնու և սեփական անձի: Անհրաժեշտ է գիտակցել պարզ մի ճշմարտություն. եթե ինչ-որ բանի սղություն կա, ապա պարզապես պետք է ճիշտ բաշխել ռեսուրսները: Այսինք, եթե սերը մարդու մեջ լիովին է բացահայտված, ապա այն բոլորին կբավարարի և ոչ մի վերաբաշխման կարիք էլ չի լինի: Իսկ եթե առկա է սիրո ոչ լիովին բաշխում, ապա վարվեք հետևյալ կերպ. սկզբից սիրեք ձեզ /հիշեք աստվածաշնչյան ` սիրեք դիմացինին ինչպես ձեր անձը/ և ձեր կեսին /այր և կին` մեկ մարմին/ հետո երեխաներին, հետո ծնողներին և այդպես շարունակ: Այս ճանապարհը լավագույնը չէ, սակայն այն ավելի քիչ խնդիրներ է առաջացնում:
Անհրաժեշտ է հասկանալ, որ երեխան կարիք ունի ոչ միայն իր անձի նկատմամբ անմիջական սիրո, այլ ծնողների միջև սիրո, ընտանիքում սիրո ուժգին դաշտի առկայության: Որքան շատ է այն, այնքան ավելի բնական է ընթանում երեխայի զարգացումը, նա մեծանում է ջերմության ու ջրի բավարար քանակությամբ ապրող ծառի պես:
Հաճախ կարելի է լսել հպարտությամբ և մի տեսակ մարտահրավերով ասվող խոսքեր. ՙԵս ամեն ինչ տվել եմ երեխաներիս: Ես նրանց եմ նվիրել /կամ զոհաբերել/ ողջ կյանքս: Հեղինակը այս խոսքերը հետևյալ կերպ է մեկնաբանում. ՙԵս չեմ կարողացել կայանալ որպես կին, չեմ բացահայտել ինձ, սերը իմ մեջ, և չեմ կարողացել երջանիկ ընտանիք կազմել: Զբաղվելով միմիայն երեխաներով, ես նրանց կյանքում խնդիրներ եմ առաջացրել՚ /քանի որ դա ամենախելացի ճանապարհը չէ/:
Խոսեցինք փոքր տարիքի, դեռ խնամքի ու հոգատարության կարիք ունեցող երեխաների նկատմամբ մայրական սիրո մասին: Եթե եզրակացնելու լինենք, կասենք հետևյալը. մայրական սերը, և ծնողական սերը ընդհանրապես, նպատակ պետք է ունենա ոչ թե իրենով մեկուսացնել երեխային ողջ աշխարհից /անգամ եթե այդ մեկուսացումը պաշտպանության ու խնամքի անուն է կրում/, այլ դաստիարակել ինքնուրույն, ինքնաբավ անձնավորություն /բառի դրական իմաստով/, ընդունակ սեփական ուժերով առաջ գնալու և կյանքում առաջացող խնդիրներն լուծելու:
Սանկտ - Պետերբուրգյան հոգեբան Էլ Թաթը ասում է. ՙԵրեխան միակ անձնավորությունն է կյանքում, ում համար ինքնազոհողության գնալը արդարացված է: Բայց մինչ այդ զոհողությունը կատարելը հարցրեք. արդյո՞ք նա իսկապես դրա կարիքն ունի՚: Եվ իսկապես, հաճախ նման զոհաբերությունները թունավորում են ողջ ընտանիքի անդամների կյանքը: Օրինակ, ընտանիքը միայն ՙհանուն երեխային՚ պահպանող կինը, վաղ թե ուշ արտահայտվելով այդ մասին, արժանանում է բոլորի բացահայտ կամ ոչ բացահայտ քննադատության: Ամուսինը իրեն խափնված է զգում, չսիրված ու անգամ ... օգտագործված: Երեխաները այսպես թե այնպես մեղքի զգացում են ապրում, ու մի օր էլ չարացած կարող են շպրտել. ՙՉանեիր...՚: Նման մեղքի զգացումը բոլորովին էլ չի նպաստում սիրված լինելու զգացողության ձևավորմանը: Անկախ տարիքից այն քայքայիչ ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա: Նման զավակները հաճախ համարում են, որ իրավունք չունեն երջանիկ լինելու: Ծայրահեղ դեպքերում, հատկապես արու զավակների մոտ, համոզմունք կամ ներքին չգիտակցված դիրքորոշում է առաջացնում /ի դեպ վերջինս ավելի վտանգավոր է, քանի որ դրա առկայությունը չի ընդունվում, ինչն էլ անհնարին է դարձնում դրա վերացմանն ուղղությամբ պայքարի արդյունավետությունը/, որ նրանք չպետք է երջանկացնեն այլ մի կղոջ:
Մենք հայերս հաճախ հպարտությամբ նշում ենք, որ հայ ընտանիքներում զգացմունքների արտահայտումը ամուսինների միջև բացահայտ չէ, քանի որ երիտասարդները, հարգելով մեծահասակներին, նրանցից օրինակ վերցնելով, ամոթից և այլ գովելիք հատկություններից ելնելով, երբեք, ասենք միմյանց չեն համբուրի, գրկի և քնքշանքի այլ արտահայտումներ ի ցույց չեն դնի այլոց ներկայությամբ: Մոտ երեք հարյուր ընտանիքների հետ 6 տարվա ընթացքում տարվող աշխատանքները այս երևույթի արմատները բացահայտել են, ցավոք նաև այլ բանում: Նախ, նման մոտեցումը հիմնականում պահպանվում է այն նորաստեղծ ընտանքիոներում, ուր ծնողական զույգը /խոսքն ավագ սերնդի մասին է/ միմյանց նկատմամբ կամ երբեք չի ունեցել, կամ էլ վաղուց կորցրել է ջերմ զգացմունքները: Անգամ, եթե մինչ ամուսնությունը քնքուշ զգացմունքները իրենց արտահայտումն են գտել ջերմ խոսքերի, նվերների, հաճոյախոսությունների, ինչո՞ւ ոչ` գգվանքների տեսքով, ամուսնացած տղան կարծես իրեն անկարող է համարում պահպանել նույն վերաբերմունքը: Ավելին` նա ձևական կարող է կոշտ ու կոպիտ վարվել իր կնոջ հետ այլոց ներկայությամբ:
#12
Posted 12 March 2007 - 02:25 PM
Ուրիշ հարց է, թե մեր այս ժամանակակից գեղցիները ինչ են գտել Եվրոպայի և նրա կեղծ արժեքների մեջ (Եվրոպան ունի նաև շատ բարձր արժեքներ, որոնց օրինակ գոմիկությունը և բաց հետույքները չեն դասվում) և ինչի են ուզում վերջը հասնել. ազատ սեքս, պոռնկություն, վերջում չբերություն և ամենավերջում ազգի կործանում սերնդի բացակյության պատճառով:
#13
Posted 13 March 2007 - 06:28 AM
դրանից վատ զգալու բան չեմ տեսնում,հրեա կանանց բնույթը հարգում եմ,ռուս կնոջ հոգևոր ազտաությունից վանվում եմ,հույն կնոջ հոգատարությունը սիրում եմ ,Հայ կնոջը պաշտում եմ:Առանձնացնելով կամ թեկուզ ասելով ՀԱՅ կին,չի նշանակում ,ասում եմ ` գյուղում ապրող,կով կթող,խոհանոցում գիշեր լուսացնող(այս տիպի Հայ կնոջը առավել ևս հարգում ու պաշտում եմ) կամ սուսիկ փուսիկ,անգործ,բամբասող,անկիրթ,հիստերիկ,փնթ
#14
Posted 14 March 2007 - 08:05 AM
Ավելի մանրամասն կանգ առնենք նորաստեղծ և ավագ ծնողական ընտանիքի միջև հարաբերությունների կայացման հարցում մայրական սիրո ազդեցության վրա:
Մայրական սերը, ունենալով արյունակցական և համատեղ կեցության երկարատև կապ երեխայի հետ, էներգիապես շատ ուժգին է: Եվ հարսնացուին բացառապես բարդ է իր սիրով /հաճախ դեռ ոչ լիովին բացահայտված/ հաղթահարել նման ուժգին մայրական սերը: Իրավիճակն ավելի է բարդանում ծնողների հետ համատեղ կեցության դեպքում: Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ երիտասարդները ամուսնական կյանքը սկսեն ծնողական ընտանիքից առանձին, հատկապես այն դեպքերում, երբ ծնողները վաղուց արդեն սառել են միմյանց նկատմամբ կամ չեն սիրում իրար, նրանց հարաբերությունները երջանիկ չեն: /Եվ սա ամենևին էլ նոր ժամանակների, նորաձևության արգասիկ չէ. հիշեք աստվածաշնչյան` ՙՍորա համար մարդը կթողնե իր մայրը և իր հայրը և կհարի իր կնոջը և մեկ մարմիմ կլինին՚ /Ծն. 2:24,/ Աստվածաշնչյան նույն հորդորն է բերում իր ՙԴրախտի ընտանիք՚ գրքում մեր ազգի համար կարևորագույն կերպարներից մեկը` Խրիմյան Հայրիկը/: Նման մայրական սիրո ներգործության տակ կարող է հեշտությամբ հանգչել կնոջ և տղամարդու միջև եղած սերը: Այս պատճառով բազում ամուսնալուծություններ են տեղի ունենում:
Ինչո՞ւմն է բանը և ինչպիսի՞ն է իրավիճակն արդի հայ ընտանքիներում /խոսքը ընդարձակ* ընտանիքների մասին է/:
Ելնելով մայրական սիրուց և, անշուշտ, ամենաբարի մղումներից դրդված, իրեն որպես կին չկայացած համարող մայրը սկսում է գիտակցաբար և անգիտակցաբար, տեղին ու անտեղին քննադատության արժանի արարքներ, համոզմուքններ, վարվելակերպ, ընդհուպ մինչև շարժուձև, դիմախաղը և այլ երևույթներ գտնել իր որդու սիրո առարկայի մեջ: Քննադատությունը` անկախ այն բանից, թե որքան է այն արդարացված ու հիմնավորված, քայքայիչ ազդեցություն է թողնում, հատկապես, եթե այն ամեն կերպ դարձնում են տղայի ուշադրության նյութ: Հարսը, որի զգացումը այսպես թե այնպես իր հզորությամբ ու էներգիայով դեռևս զիջում է արյունակցական մայրական սիրո ուժգնությանը, հայտնվում է ծանր սթրեսային իրավիճակում: Ի դեպ սթրեսի սանդղակով ամուսնությունը 3 տեղն է գրավում ամուսնու և այլ մտերիմների մահվանից հետո, քանի որ ենթադրում է մեծագույն ներքին ռեսուրսների գործադրման անհրաժեշտություն` նոր ախպրելաոճի, նոր մարդկանց, սովորույթներին հարմարվելու համար: Քննադատություն, սթրեսը, սեփական նախաձեռնության իրականացման անհնարինությունը և, որպես հետևանք, դրանց ճնշումը կարող է քայքայիչ լինել: Եթե դրան գումարենք իրեն մշտականապես պարտավոր ու ինչ-որ գործած-չգործած մեղքերի հետևանքնով մեղավոր զգացող երիտասարդ տղամարդու, եթե այդ տղամարդը ինչ-որ կերպ` նյութապես, տնտեսապես /հուզականի մասին խոսելն ավելորդ է/ կախվածության մեջ է ու դեռ համարում է, որ ինքն էլ պետք է ամրապնդի այդ քննադատություններն ու խրատները խոսքով կամ ուժով... Անշուշտ, նման պայմաններում սիրո նվազեցումը դժվար հաղթահարելի երևույթ է:
Այս բարդությունները մեր հասարակություններում երբեմն չափազանց տգեղ տեսք կարող են ստանալ/
Դեպքի նկարագրություն. Երբ Արմինեն ամուսնանում էր նա ընդամենը 2 ամիս էր ծանոթ Սարոյի հետ, չէր էլ կասկածում, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպելու: Թեև չի կարող ասել, թե սիրահարված էր, սակայն համարում էր նրան կայացած տղամարդ` նա ինքնուրույն էր, հաստատակ, համենայն դեպս այդպես էր թվում: Հարսանյաց հանդես կամ նման այլ արարողակարգ չեղավ: Ինչպես ասում են ՙսուս ու փուս՚ ամուսնացան: Ամուսնության հաջորդ օրը Սարոն նվեր էր պատրաստել Արմինեին: Երբ Սարոն փորձում էր օգնել Արմինեին հագնել նոր նվիրված կոշիկները, չգիտես որտեղից հայտնվեց նրա մայրը և բարձրացնելով կոշիկը խփեց որդու գլխին, ասելով. ՙՈր ասում եմ էշ ես, էշ ես էլի: Հիմիկվանից երես ես տալիս, գլխիդ ես նտացնում՚: Ապշահար եղած Արմինեն վազելով դուրս եկավ սենյակից, փակվեց լոգարանում և լաց եղավ: ՙԱյդ օրվանից սկվեց մղջավանքը` երեկոյան Սարոն հարբած տուն վերադարձավ: Կռվեց մոր հետ: Մայրը մեկնդմեջ բղավում էր. ՙՈղջ կայնքս քեզ եմ տվել, քո համար եմ ասում, որ ինձ լսես, վաղը շնորհակալ կլինես, հլու հնազանդ կդառնա՚:
Արմինեն փորձեց անտեսել այդ դեպքը, առավել ևս, որ Սարոն համոզում էր, թե մոր ասածները միշտ ՙհալած յուղի՚ տեղ չի ընդունելու:
Սակայն... Ամեն օր Սարոյի մայրը, որը բացի այդ որդուց ուներ նաև երկու վաղուց ամուսնացած տղաներ, որոնք ապրում էին Հայաստանից դուրս, Արմինեի բոլոր արարքներից գոհ չէր: Հենց Սարոն տուն էր վերադառնում, խոհանոցի փակ դռնի հետևից Արմինեն լսում էր. ՙԲա ճաշը էդպես են պատրաստում, բա լվացքը ոնց ա փռել, բա էս, բա են...՚: Մի օր Արմինեն ՙսատկած շան պես՚ դանդաղաշարժ էր, մի օր ՙարագ-արագ գործ է անում, գլխառադ անում թողնում՚: ՙՔո հանգուցյալ հերդ մահս կտար, թե ես էդպես գործ անեի: Ողջ կյանքս քեզ եմ տվել, ուզում եմ երջանիկ լինես, քո համար եմ ասում, ես ի՞նչ` այսօր չէ վաղը էլ չեմ լինի՚ - մի օր լացելով, մի օրն հեգնելով, մի օր էլ բարկացած ավելացնում էր հոգատար մայրը::
Թեև սկզբից Սարոն գալիս ու հանգստացնում էր լաց լինող Արմինեին, հետզհետե նա սկսեց կնոջից հեռվանալ: Կամ երեկոյան շատ ուշ էր վերադառնում, և երկու կանանց էլ անտեսելով քնում էր, կամ էլ հարբած վերադառնում էր: Մի օր բարկությունը թափում էր կնոջ վրա. ՙՀանգիստ գնա քնի, էսօր էլ եմ ծեծել՚,- ասում մորը, որը ծիծաղելով իր սենյակ էր անցնում: Սակայն երբեմն մոր վրա էր հարձակվում` այդ դեպքում Արմինեն մի կերպ փորձում էր ետ քաշել հարբած ամուսնուն:
Նման քաշքշուկների ընթացքում մի օր Արմինեն կորցրեց իր բալիկին, որը երեք ամսից լույս աշխարհ պետք է գար: Այդ ահավոր դեպքը կարծես սթափեցրեց բոլորին: Սակայն և եղավ Արմինեի համբերության վերջին կաթիլը: Նա լքեց ընտանիքը: Սիրո այն թույլ պաշարները, որ դեռ նոր պետք է ամրանային ամուսնական կյանքի ընթացքում մայրական սիրո չափազանցված բայցև անառողջ արտահայտումների հետևանքով սպառվեցին:
Հոգեբաններին և բժիշկներին հայտնի է “հոգեկան ինցեստ” հասկացությունը” ` այսպես կոչված հոգեբանական արյունապղծություն: Այս դեպքում մայրը օգտագործում է որդու նկատմամբ սերը, որպես տղամարդու նկատմամբ սիրո փոխարինիչ: Դա խոչընդոտում է որդու մոտ արնական բնութագրերի բացահայտմանը: Նա կամ մանկամիտ է դառնում. ՙկանացի տղամարդ՚, չի կարողանում հարմարվել կյանքում, նրան չի հաջողվում ընտանիք կազմել, կամ այն երջանիկ դարձնել: Կամ դառնում է ագրեսիվ, այդ թվում նաև նրան ջերմորեն սիրող մոր նկատմամբ, փորձելով ագրեսիայի, ալկոհոլի, թմրանյութերի միջոցով ինքնահաստատվել որպես տղամարդ:
Մայրական սիրո բացառիկության ծայրահեղ դրսևորում կարող է հանդիսանալ այն փաստը, որ նման կինը սկսում է արժեքազրկել կին-տղամարդ հարաբերությունները որպես այդպիսին: Այս դեպքում ամուսնու նկատմամբ վերաբերմունքը կարող է ստանալ հետևյալ արտահայտումներից որևէ մեկը.
ա/ կինը պայմանականորեն, իմիջիայլոց կատարում է իր բոլոր պարտականությունները, բացահայտորեն ցուցադրելով անտարբերությունը կամ արհամարհանքը, իսկ ծայրահեղ դեպքերում նաև անհարգանքը նրա նկատմամբ: Եթե անգամ վերջիններս արտահայտելու համար նա վախ է ունենում և զսպում է դրանք, միևնուն է նրա վերաբերմունքի մեջ գերակշռում է անտարներությունը:
բ/ կինը ագրեսիվ է տրամադրվում ամուսնու նկատմամբ, անընդհատ քննադատելով նրա յուրաքանչյուր արարքը:
Նման վերաբերմունքը այսպիսի կանայք արդարացնում են անցյալում կրած վիրավորանքներով, հիասթափություններով և անգամ բռնության դեպքերով: Սակայն այս վարվելաձևը ոչ միայն չի նպաստում դրական փոփոխություններին, այլ ի զորու է վերացնել ընտանեկան խաղաղության վերջին մասունքները: Ուշադրությունից ու հարգանքից զրկված տղամարդկանց մեծ մասը կարող են անգամ մեծ տարիքում դիմել այնպիսի բացասական սովորությունների, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը, թմրամոլությունը, այլ:
ՙԵթե կանայք գիտակցեին տղամարդու սիրո նկատմամբ մայրական սիրո գերազանցիության բացասական ներգործությունը և արգելեին դա, աշխարհում ամեն ինչ այլ կերպ կլիներ: Կնվազեին պատերազմները /հիմնականում տղամարդկանց կողմից հրահրվող/, երեխաների և ամուսինների մահվան դեպքերը: Իսկապես, հարբեցողությունը, հիվանդությունները,տղամարդկանց վաղաժամ մահվան դեպքերը հաճախ իրենց հիմքում ունեն կանաց սիրո չբացահայտվածություն, կամ այդ սիրո փոխակերպումը մայրական սիրո: Որոշ ազգերի մոտ մայրական սերը առավել վառ է արտահայտված, հատկապես հայ կանանց մոտ՚, - ասում է ՙՈՒրախության գիտություն՚ գրքի հեղինակը: Հեղինակը ուսումնասիրել է այս հարցը և բացահայտել, որ հայ ազգի շատ խնդիրների հիմքում է /ինչպես նաև կոտորածի/ մեծ մայրական սկիզբը հայ կանանց մոտ: Ցավոք, հեղինակը որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չի տալիս: Սակայն հաշվի առնելով վերը ասվածը, կարելի էորոշ ենթադրություններ կատարել, թեև այնուամենայնիվ ասյ հարցը մեծ ու լուրջ խորքային հետազոտությունների տեղիք է տալիս ու տեսանելի դարձնում կանանց ինքնաճանաչման, ինքնագիտակցության դաշտի ընդարձակման անհրաժեշտությունը:
Երբ երեխան, հաղթահարելով մայրական սերը, կարողացել է զարգացնել իր հատկանիշները, գտնել սիրած էակի և բացվել սիրո մեջ, իսկ մայրը չի փոփոխում իր մայրական վերաբերմունքը, բաց չի թողնում իր հասուն որդուն /օրինակ` միջամտում է, ասում է որ նա անհասկացող է, ու այդ կինը իրեն երջանիկ չի դարձնի, կամ ՙտեսնեմ պրոբլեմ ունեք` կբաժանեմ՚/ այդ ժամանակ խնդիրներ են առաջանում նաև մոր մոտ. անխուսափելի են ծանր հիվանդությունները, որոնց հետևանքով զավակը ստիպված է լինում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրան: Հաճախ դրան է գումարվում նաև մեղքի զգացումը` ՙԱհա անուշադիր էի և...՚ ու տուժվում է իր կինը` դառնալով քավության նոխազ. չէ՞ որ ոչ ոքի դուր չի գալիս մեղավոր զգալ ինչ-որ բանում: Այսպիսով խնդիրները որդու ընտանիքում շատանում են: Այստեղից երևում է ավագ սերնդի հոգևոր զարթոնքի չափազանց մեծ կարևորությունը թե իրենց և թե իրենց զավակների ու թոռների համար: Չէ որ արդեն հասունացած ու ինքնուրույնության ճանապարհին առաջին քայլերը կատարած տղամարդու համար նման վիրավորանքները, սեփական կամքի, ցանկության ու կարողությունների անտեսումը տորացուցիչ է: Սա էլ, իր հերթին, կարող է ավելորդ գործոն հանդիսանալ հարսի կողմից սիրո նվազման համար:...
#15
Posted 16 March 2007 - 09:13 AM
Հատուկ դիտարկում է պահանջում մոր և դստեր փոխներգործությունը: Մեծ բարդություններ են առաջանում, երբ հասուն դուստրը ապրում է միայնակ մոր հետ: Ի դեպ, ինչպես վկայում է հոգեբանական պրակտիկայում հանդիպող բազում դեպքեր, երբեմն բավական է, այսպես կոչենք` հոգեբանական միայնակության զգացողությունը: Այսինք մայրը կարողէ ունենալ ամուսին, այլ զավակներ, որոնք անգամ նրա հետ մի կտուրի ներքո են ապորւմ, սակայն չեն կիսում նրա բոլոր համոզմուքները, կամ, ինչպես նրան է թվում հաշվի չեննստում նրա հետ: Ու եթե դստեր չի հաջողվում բացահայտել իր կանացի հատկանիշները, ընտանիք կազմել, ապա նա կարող է ՙխաչ քաշել՚ իր ճակատագրի վրա: Այս իրավիճակից ելքերը հետևյալն են. մոր և դստեր հոգևոր զարթոնքը /երբեմն սա չաբազանց բարդ, բայց ոչ անհուսալի ճանապարհ է/: Անհրաժեշտ է, որ դուստրը ավելի կանացի դառնա և սկսի կառուցել իր կյանքն ինքնուրույն, օգնի մորը իր կյանքը կառուցելու հարցում:
Որոշ աղջիկների մոտ վաղ հասակից վառ արտահայտվում է մայրական սկիզբը: Եթե հատուկ միջոցներ չնախաձեռնել նրա դաստիարակության հարցում, ապա մեծանալով նա կարող է ետ մղել մորը ընտանիքից` երկու մայրեր դժվարությամբ կարող են համատեղ ապրել մի կտուրի տակ: Բայց և դուստրը այդ դեպքում կարող է մնալ առանց ընտանիքի: Նրա համար միակ ընտանիք են դառնում եղբայրները, քույրերը, հայրը:
Հաճախ կինը իր ամուսնուն ևս սիրում է մայրական սիրով: Նրա մոտ այնքան վառ է արտահայտված մայրական սերը, որ ամուսինը նրա համար դառնում է ևս մի երեխա /անգամ թևավոր մի խոսք. ՙԿնոջ առաջին երեխան իր ամուսինն է՚/: Սա վկայում է այն մասին, որ նա չի բացահայտել իր մեջ կանացի հատկանիշները և չի տեսնում նրա մեջ տղամարդուն: Սա մեծ նախահիմք է բազում խնդիրների համար, որոնցից ամենապարզն այն է, որ ինչ-որ մեկը նրա մեջ տղամարդուն կտեսնի և կտանի:
Տղամարդու նկատմամբ իրական սերը ի զորու է ազատել նրան անգամ վատ ու խորը հիմնավորված բացասական սովորություննրեից: Որոշ կանայք ասում են. ՙԵս սիրում եմ ամուսնուս, իսկ նա շարունակում է խմել՚: Այո, իսկ ի՞նչն է այդ սիրո հիմքում: Այս դեպքերում պարզվում է, որ սերը հիմնվում է ամուսնու նկատմամբ խղճահարության, այլ ոչ` հարգանքի վրա: Իսկ խղճահարությունը սնվում է մայրական էներգիաներով, մինչդեռ հարգանքը աճում է կանացի էներգիաների հետ զուգընթաց:
Վերը ներկայացված նյութն ընթերցելու արդյունքում, կարող է տպավորություն ստեղծվել, որ կայնքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում կանայք: Ինչ-որ առումներով դա իսկապես այդպես է, քանզի մայրն է զավակի դաստիարակողը սկսած ներարգանդային շրջանից մինչև հասունացում: Նրա յուրաքանչյուր քայլ ի զորու է անդառնալի ազդեցություն թողնել զավակի ողջ հետագա կյանքի վրա: Շատ են նման օրինակները պատմության ու գրականության մեջ: Օրինակ ռուս հեղինակ Բ. Եֆրեմովի գրքերից մեկում* հեղինակը որպես Ալեքսանդր Մակեդոնացու ողջ հետագա կյանքի նախահիմք ներկայացնում է մի դրվակ. երիտասարդ Ալեքսանդրը սիրահետում է մի ոչ ազնվական տոհմի աղջկա: Մայրը, իմանալով այդ մասին արտաքսում է աղջկան: Որից հետո էլ Ալեքսանդրը սկսում է իր անվերջ ճանապորհորդությունները...
Նույն տեղում հեղինակը պատմում է, որ հին հույները, և շատ այլ ազգերի ներկայացուցոիչներ 4-5 տարեկան արու զավակին աշխատում են հեռու պահենլ մորից ` նրան առնական դաստիարակելու նպատակով:
Մյուս կողմից անգերազանցելի ու անգնահատելի է տղամարդու դերը, քանի որ հենց նա է այն միակ հզոր ուժը, որն ի զորւ է կնոջ մեջ կանացիություն արթնացնել, ու նպաստել վերջինիս գոյությանն ու զարգացմանը:
Ինչպես հոգեբանական շատ երևույթներ, այս երևոյթը ևս արատավոր մի շրջան է հիշեցնում կին-տղամարդ-մայր- զավակ: Ես շրջանի յուրաքանչյուր օղակ կարող է խույս տալ իր վրա ընկած պարտականության բաժնից, ասելով, օրինակ, որ իրեն հանդիպած տղամարդը ճիշտ չի վարվում իր հետ, տղամարդը կարող է մեղադրել իր մորը և այլն: Սակայն սա խնդրի լուծում չէ: Յւորաքանչյուր անձ իր հերթին կարող է ստանձնել պատասխանատվության այն բաժինը իրադարձությունների համար, որը վերահսկելի է իր կողմից: Մայրը կարող է սկսել ճիշտ դաստիարակության հիմքեր դնել իր և երեխաների հարաբերությունների միջև: Տղամարդը նպաստի կնոջ մոտ սիրո ուժգնությանը: Նույնն էլ կարող է անել կինը` վերահսկելով իր մայրական ու ամուսնական զգացմունքների բախշումը:
Նարինե Աբրահամյան-Թովմասյան
Հոգեբան












