Jump to content


- - - - -

Ամուսնալուծություն


1 reply to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 02 October 2008 - 06:08 AM

Ամուսնալուծություն

Կարծում եմ չի լինի մեկը, ում դեմքը չծամածռվի այս բառը կարդալուց։ Եթե մասնակից եք եղել այդ դատաիրավական ակտին ապա կծնի դառը հիշողություններ ու տհաճ զգացումներ անտեղի վատնած տարիների համար։ Եթե ոչ, ապա անպայման առնչվել եք դրան ձեր հարազատի, ըներոջ կամ մտերիմի միջոցով։

Ամենալուրջ հարցը, որին հանգում են ամուսնալուծվածները դա «Միթե՞ կյանք կա ամուսնալուծությունից անդին»։ Այո, դժվարությունների պակասից չես դժգոհի, երբ ամուսնալուծված ես կամ գտնվում ես այդ պրոցեսի մեջ։ Ամեն ինչ կարծես միանգամից փոխում է իր իմաստը, գույները գորշանում են, զգացմունքները՝ բթանում...

Իհարկե դժվար է պատասխանել այն հարցին թե «Ինչո՞ւ», քանզի «ամեն մարդ երջանիկ է նույնակերպ և դժբախտ յուրովի», սակայն եկեք փորձենք գտնել պատասխաններ այն տարատեսկ հարցերին, թե ինչպես խուսափել դրանից, ինչպես ամուսնալուծվել «քաղաքակիրթ» ձևով կամ ինչ սպասել ապագայից երբ ամուսանլուծվում ես։

Այս հարցին առնչվածները իրոք ունեն մեր օգնության ու պաշտպանության կարիքը։ Լինելով հասարակության մի մասնիկը, մենք պարտավոր ենք ընկալել ու խորությամբ հասկանալ այս երևույթի բարոյահոգեբանական շերտերը, այլապես ոչ միայն չենք կարողանա օգնել, այլ ինքներս մի որ այդ օգնության կարիքը կունենանք։

Միթե՞ կյանք կա ամուսնալուծությունից անդին...
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#2 Guest_Meri_*

  • Guests

Posted 02 October 2008 - 06:56 AM

.