Jump to content


* * * * * 4 votes

Գրաբարի դասեր


148 replies to this topic

Poll: Քվեարկեք. շատ կարևոր է (5 member(s) have cast votes)

Օգտակա՞ր է գրաբարի դասընթացը, թե՞ ոչ

You cannot see the results of the poll until you have voted. Please login and cast your vote to see the results of this poll.
Vote Guests cannot vote

#141 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 03 January 2009 - 01:40 PM

Այսօր մի փոքրիկ մաս ունենք վերլուծելու: Սա է.

Եվ Քո առաջ գալով դատաստանի օրը՝ սրբերի պայծառությամբ կփայլեն ինչպես երկնքի աստղերը, չունենալով արատ կամ ախտ, կընդունեն հավիտենական հանգիստը՝ բարի գործով հաստատելով այս շնորհված պարգեւը...

Գրաբար բնագիրն այս էր.

Եւ առաջի կալով Քեզ յաւուրն դատաստանի՝ փայլեսցին որպէս զաստեղս երկնից ի պայծառութիւն սրբոց, ոչ ունելով զարատ կամ զաղտեղութիւն, այլ ընկալցին զհանգիստն յաւիտենական, ի գործս բարիս հաստատեալ ի պարգեւս շնորհացս այսոցիկ

<կալ>-ը հարկավոր էր թարգմանել կանգնել, մնալ իմաստով: Ուրեմն ավելի լավ կլիներ հետևյալ թարգմանությունը.
Եվ դատաստանի օրը կանգնելով Քո առաջ`....

Շարունակեմ.
Հետևելով նախորդ նախադասություններին` հետևյալ նախադասությունը`
<....փայլեսցին որպէս զաստեղս երկնից ի պայծառութիւն սրբոց, ոչ ունելով զարատ կամ զաղտեղութիւն>

հարկավոր էր այսպես թարգմանել.

....սուրբերի պայծառությամբ փայլի, ինչպես երկնքի աստղերը` առանց արատ կամ աղտեղություն ունենալու:

Հիմա ասեմ, որ <փայլեսցին>-ը հոգնակի է, բայց ես եզակիով թարգմանեցի` հետևելով նախորդ նախադասությունների թվին` <....զի որ ոք օծցի-որպեսզի ով օծվի սրանով .... երկիւղած լիցի-երկյուղած լինի... >:

Կամ կարող ենք <զի որ ոք օծցի ի սմանէ>-ն հոգնակիով թարգմանել (շարունակությամբ հանդերձ), և հարցը կլուծվի:


<այլ ընկալցին զհանգիստն յաւիտենական, ի գործս բարիս հաստատեալ ի պարգեւս շնորհացս այսոցիկ>-ի թարգմանությունն էլ այս է.
այլ ընդունի հավիտենական հանգիստը՝ հաստատված բարի գործերում և այս շնորհների պարգեւներում:

Նորից ասեմ, որ հոգնակիին հետևելու դեպքում այս տեսքը կունենար մեր թարգմանությունը.
այլ ընդունեն հավիտենական հանգիստը՝ հաստատված բարի գործերում և այս շնորհների պարգևներում:


Սա ավելի մոտ է բնագրին, սակայն աշխարհաբարի համար ճիշտ չի լինի թողնել հոգնակի այն դեպքում, երբ աղոթքը մեկ հոգու մասին է: Նայում ենք հարմարությանը:

#142 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 10 May 2009 - 10:00 AM

Այսօրվա համար այս վերջին նախադասություններն ունենք.

եւ ընկալցին զյաղթութեան նշանակն՝ վերստին կոչման յողորմութիւն գթութեան Քրիստոսի Որդւոյ Քո: Ընդ որում Քեզ եւ Որդւոյդ Միածնի վայել են փառք եւ զօրութիւն հանդերձ Սուրբ Հոգւովդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս.
Ամէն:



եւ կընդունեն հաղթության նշանը՝ Քո Որդի Քրիստոսի վերստին կոչման գթության ողորմությունը: Քեզ եւ Միածին Որդուդ վայել են փառք եւ զորություն Սուրբ Հոգովդ հանդերձ, այժմ եւ միշտ եւ հավիտյան: Ամեն:

Մերին այստեղ համեմատաբար հաջող է աշխատել.

Մի երկու աննշան ուղղում.

Եվ ընդունի հաղթության նշանը` Քո Որդի Քրիստոսի վերստին կանչի ողորմությամբ: Որի հետ Քեզ և Միածին Որդուդ վայել են փառքը, զորությունը` Սուրբ Հոգով հանդերձ, այժմ և միշտ և հավիտյան. ամեն:
Հոգնակիին հետևելու դեպքում`
Եվ ընդունեն հաղթության նշանը` Քո Որդի Քրիստոսի վերստին կանչի ողորմությամբ....

Այս դասից սովորենք, որ ընդ նախդիրը տրականի հետ տալիս է <հետ>-ի իմաստ:

Ընդ որում- որի հետ

#143 Կեցցե՛ Հայաստան

    Newbie

  • Members
  • Pip
  • 89 posts

Posted 25 June 2009 - 04:59 AM

View PostAramon, on Jul 28 2008, 08:44 PM, said:

Սկզբի համար եկեք սովորենք ՀԱՅԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՐՆԸ

Ա-այբ
Բ-բեն
Գ-գիմ
Դ-դա
Ե-եչ
Զ-զա
Է-է
Ը-ըթ
Թ-թո
Ժ-ժե
Ի-ինի
Լ-լյուն
Խ-խե
Ծ-ծա
Կ-կե
Հ-հո
Ձ-ձա
Ղ-ղատ
Ճ-ճե
Մ-մեն
Յ-հի
Ն-նու
Շ-շա
Ո-ո
Չ-չա
Պ-պե
Ջ-ջե
Ռ-ռա
Ս-սե
Վ-վեվ
Տ-տյուն
Ր-րե
Ց-ցո
Ւ-հյուն կամ վյուն
Փ-փյուր
Ք-քե

Պետք է լինի «Կ - կեն»

Հոպար
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

#144 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 25 June 2009 - 12:24 PM

View PostԿեցցե՛ Արորդիների Հայրենիք, on Jun 25 2009, 09:59 AM, said:

Պետք է լինի «Կ - կեն»

Հոպար
Շնորհակալություն. ուղղեցի:

#145 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 27 August 2009 - 09:37 PM

Սովորենք զ նախդրի մեկ այլ կիրառություն և ամփոփենք նախորդը

Երբ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է մեկ ուրիշի հետ, օգտագործվոմ է դարձյալ զ նախդիրը: Օրինակ`բարձր քան զերկինս. (=երկնքից բարձր), մեծ քան զնա (= նրանից մեծ) և այլն:


Հայցական հոլովը երբ ներգործական բայերի կրող խնդիր է (ներգոյական սեռի խնդիր) և որոշյալ է, վերցնում է զ նախդիրը:

Օրինակ՝
օրհնեցԷք զՏԷր-օրհնեցեք Տիրոջը
օրհնեցԷք զանուն Տեառն-օրհնեցեք Տիրոջ անունը

#146 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 27 August 2009 - 10:00 PM

Կուզենայի նորից խոսել ի նախդրի մասին էլ: Ի նախդիրը դրվում է`

ա. Հայցական հոլովի վրա, ցույց է տալիս շարժման ուղղություն:
Օրինակ` յո՞ երթաս /իմիջիայլոց, կարդում ենք <ՀՈ ԵՐԹԱՍ>, ոչ թե <յո երթաս>/ (=ո՞ւր ես գնում), երթամ յԵրուսաղեմ-գնում եմ Երուսաղեմ, գնացի ի տուն-տուն գնացի:

բ. Հատուկ անունների եզակի հայցականի վրա, իսկ հասարակ անունների եզակի տրականի (երբեմն հայցականի) և հոգնակի հայցականի վրա և ցույց է տալիս մի բանի մեջ լինեելը:

Այսպես հոլովն ստանում է աշխարհաբարի ներգոյականի նշանակություն.
օրինակ՝ ի տան -տանը
ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի-Նոր արքա ծնվեց Բեթղեհեմ քաղաքում
ծնաւ Յիսուս ի Բեթղեհեմ- Հիսուս Բեթղեհեմում ծնվեց
ի քաղաքս-քաղաքներում

գ. Անորոշ դերբայի հետ ցույց է տալիս մի բան լինելու ժամանակը, օրինակ՝ ի ծնանելն Յիսուսի-Հիսուսի ծնվելու ժամանակ, ի ծագելն արեգական-արեգակի ծագելու ժամանակ և այլն:

դ. Հայցական հոլովի վրա, ցույց է տալիս միջոցը, առարկան, որով կատարվում է գործողությունը: Այսինքն` ի+հայցական=գործիական: Օրինակ` ի ձեռն մարգարէի = մարգարեի ձեռքով
յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ = Հօր, Որդու և Սուրբ Հոգու անունով և այլն:

#147 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 04 October 2009 - 02:57 PM

ԸՆԴ նախդրի կիրառություններն էլ հիշենք ու նորերը սովորենք.

ա. Ընդ + սեռ. - փոխարեն, դիմաց, տեղը.
օրինակ` Ընդ սիրելւոյն - սիրելիի փոխարեն, ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց- ալանաց քաջազգի կույս օրիորդիս փոխարեն, Ես իբրեւ զորդի սիրեցի զնա, եւ նա ինձ չար ընդ բարւոյ հատոյց- Ես նրան որդու պես սիրեցի, բայց նա բարու փոխարեն չարը հատուցեց:


բ. Ընդ + եզակի տրական կամ հոգնակի հայցական
1. հետ.
օրինակ` Ընդ ինքեան - իր հետ, ընդ նմա - նրա հետ, ընդ թշնամւոյն - թշնամու հետ, ընդ ինքեանս - իրենց հետ, ընդ նոսա - նրանց հետ, ընդ թշնամիս - թշնամիների հետ
2. դեմ, հետ.
օրինակ` մարտնչէր ընդ այնոսիկ-կռվում//մարտնչում էր նրանց դեմ, մարտնչէր ընդ այլում թագաւորի- կռվում էր ուրիշ թագավորի դեմ:


գ. Ընդ + տր. - պատճառով. շնորհիվ.
օրինակ` ընդ ամրութեան-ամրության շնորհիվ, ընդ իմաստութեան-իմաստության շնորհիվ:

Շարունակելի

#148 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 01 November 2009 - 07:30 PM

Ընդ նախդիրը շատ կիրառություններ ունի:
Սովորենք ևս մի քանիսը.
դ. Ընդ + հայցական
1. միջով, միջից. -ով.
օրինակ` Ընդ եղեգան փող ծուխ ելանէր- եղեգնի փողի միջից//միջով//փողով ծուխ էր ելնում,
2. վրայով [ մակերեսով].
օրինակ` ընդ մանր փոշի գնայ-մանր փոշու վրայով է գնում
3. դեպի [ շարժման ուղղություն].
Ընդ գետին-դեպի գետին /դեպիի իմաստն արտահայտելու համար սովորաբար ի նախդիրն է կիրառվում/

ե. Ընդ + անորոշ դերբայ կառույցն էլ օգտագործվում է ժամանակի իմաստ արտահայտելու համար.
օրինակ ընդ վախճանել շնչոցն - շունչը փչելու ժամանակ` փչելիս

զ. Ընդ նախդիրը պահանջվում է գործածել մի շարք բայերի հետ, օրինակ` հայիմ, նայիմ, ապշիմ, զարմանամ, զայրանամ և մի շարք այլ բայերի հետ.
հայեցաւ ընդ իս - ինձ նայեց.
զարմացեալ ընդ բարերարութիւնն Մուշեղի-զարմանալով բարերարության//քաջության//վեհանձնության վրա (վրա բառն ենք գործածում):

Շարունակելի

#149 Masnaget

    Member

  • Members
  • PipPip
  • 223 posts

Posted 27 May 2010 - 02:18 AM

Օօօօ, վաղուց չեմ աշխատել. դե'հ, գնացինք:
Ընդ նախդրի մի երկու կիրառություն էլ սովորենք, սիրելի արմթաունցիներ:
ե. Ընդ -ը կրկնվելիս միասին իմաստն է արտահայտում: Նույն կառույցը կարող է արտահայտել նաև միջև իմաստը
Օրինակ`
Ընդ առաջինն եւ ընդ վերջինն-առաջինն ու վերջինը միասին
Ընդ սուրն եւ ընդ ձեռնատեղին-սրի և բռնատեղի միջև
զ. Ընդ -ը գործիականի հետ <<տակ>>-ի իմաստն է արտահայտում
Օրինակ`
Ընդ այլով թագաւորութեամբ-ուրիշների թագավորության տակ
Ընդ ծառով-ծառի տակ
Շարունակելի