Ընդհատակյա թերթ Լեւոն Զուրաբյանի զրույցը «Ազատություն» ռադիոկայանի հետ
«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ:
«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ` բռնությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը: Իշխանության այս պահվածքը Լեւոն Զուրաբյանը «շատ անհեռանկար որոշում» է համարում: «Ամենախելացի բանը, որը կարող էին անել այսօրվա իշխանությունները` ժողովրդին ներկայացնող առաջնորդների հետ երկխոսություն հաստատելը կլիներ: Մենք ուղղակի պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություն: Սա միակ ձեւն է Հայաստանում հաստատել համերաշխություն»,-հավելել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամը:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
Started by Հայք, Mar 06 2008 09:36 PM
11 replies to this topic
#1
Posted 06 March 2008 - 09:36 PM
Ողջ լերուք...
#2
Posted 06 March 2008 - 09:41 PM
«Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ»
Ասում է Նիկոլ Փաշինյանը
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի մեկի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
-Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա «Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ: Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է: Եթե ոստիկանությունը մտադիր էր հարկադիր կերպով դադարեցնել հրապարակային միջոցառումը, պետք է այդ մասին նախ տեղյակ պահեր կազմակերպիչներին եւ սահմաներ ողջամիտ ժամկետ դադարեցնելու համար, որից հետո եթե կազմակերպիչները չիրականացնեին այդ պահանջը պետք է երկու անգամ բարձրախոսով հայտարարեր, որ ուժով դադարեցնելու որոշում է կայացված: Պաշտոնական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը. մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:
-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:
-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, «Հայլուրը» մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի՞նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:
Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:
Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:
Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ: Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:
-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին «Երեւան Սիթի» խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ, ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:
-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:
-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:
-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:
- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել, 20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:
-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:
-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:
-Ինչպե՞ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:
-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո՞ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:
Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական շարժման հետ, որը քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:
-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում:
-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանն, «Տեցի Կռուգ», Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, «Ա1պլյււսի»-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:
-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ուզում եմ ասել, որ երբեք զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու շարժառիթը միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:

#3
Posted 14 March 2008 - 02:55 PM
Նույնիսկ Սուրբ Սարգիսում
Բնօրինակ
Մարտի 9-ին, առավոտյան ժամը 11-ին Սուրբ Սարգիս եկեղեցիում կիրակնօրյա պատարագի ժամանակ, որն անց էր կացվում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, տեղի է ունեցել պրոիշխանական պրոպագանդա: Տեր Շահե քահանան, որն անձամբ վարում էր պատարագը, բարձրացել է բեմ և բարձրախոսով սկսել խոսել այնտեղ հավաքված բազմության հետ: Նա իր խոսքն սկսել է աստվածաշնչյան սաղմոսներից
օրինակներ բերելով, որոնք անմիջապես առնչվում են մեր իրականության հետ: Նա մասնավորապես ասել է, որ ժողովուրդն ունի երկու տեր. վերևում ` Աստված, ներքևում` իր թագավորը: Ներկաներից շատերն արդեն սկսել են, ինչպես ասում են, գլխի ընկնել, թե քահանան որ ուղղությամբ է շարունակելու իր քարոզը: Եվ նրանք չեն սխալվել. տեր Շահեն սկսել է գովերգել իշխանություններին, պատարագ լսելու և Աստծո հետ հաղորդակցվելու եկած ժողովուրդը համբերատար լսել է նրա գովասանքի խոսքերը, սակայն նրա համբերության բաժակն ի վերջո լցվել է, երբ քարոզիչը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել է չար ուժի` սատանայի հետ: Նա ասել է մոտավորապես հետևյալը. §Չար ուժը /Լևոն Տեր-Պետրոսյանը/, հպարտության մեղքի մեջ ընկած, իբրև թե ինքը հաղթել է, Ազատության հրապարակում մեկ շաբաթ շարունակ պահեց ժողովրդին` նրան խաբելով, մոլորեցնելով: Իսկ հետո հրահրեց անկարգություններ ու վայրենություններ, որոնք իրենց գագաթնակետին հասան Մյասնիկյանի հրապարակում մարտի մեկին: Այդ հանցագործ ուժը, վերջիվերջո, հրաժարվեց ժողովրդից, լվացավ ձեռքերը և քաշվեց մի կողմ` նրան վերածելով խառնամբոխի: Բոլորս ականատես եղանք թալանի, վայրագությունների, իսկ ով կարող է թալան կազմակերպել, իհարկե, նա, ով ժամանակին թալանով ու սպանություններով է զբաղվել¦: Նա նաև չմոռացավ նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ չի ընդունել Հայոց կաթողիկոսին` նրա առջև փակելով իր տան դռները, իսկ նման բան, ըստ տեր Շահե քահանայի, կարող է անել միայն ոչ քրիստոնյա մարդը: Այս ամենը լսելով` ներկաներից շատ-շատերը, համբերությունից դուրս եկած, թողել ու դուրս են եկել Աստծո տաճարից, որն այսօր դարձել է լուտտանքներ թափելու, քաղաքական պրոպագանդա տարածելու վայր: Նրանք դուրս են եկել` կատաղությունից հայհոյելով բոլոր քարոզիչներին, որոնք առանց հաշվի առնելու ժողովրդի լարված հոգեկան վիճակը և երկրում հայտարարված արտակարգ դրությունը, փորձում են նորից ժողովրդի մեջ արթնացնել չարություն և ատելություն, տարանջատել նրան սևի ու սպիտակի: Նրանց թվում են եղել նաև սփյուռքից ժամանած հայ քրիստոնյաներ, որոնք այս միջադեպը որակել են որպես մեծ խայտառակություն այն մարդկանց կողմից, որոնք կոչված են համախմբելու և բարություն ու խաղաղություն սփռելու մարդկանց հոգիներում: Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել արդեն եկեղեցու պատերից դուրս: Նրանցից շատերը նույնիսկ բարձրաձայնել են հետևյալը. §Բոլոր դռները պետք է փակվեն այն կաթողիկոսի առաջ, ով ………………. սեփականատեր է¦:
Այդ մարդիկ այսօր մեկընդմիշտ հասկացան, որ սրբավայր հանդիսացող Աստծո տաճարն այլևս չի ծառայում իր նշանակությանը, որ հանգստության, բարության, հաշտության խորհրդանիշ հանդիսացող վերջին ամրոցն էլ պղծվեց:

#4
Posted 14 March 2008 - 03:04 PM
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՐՈՆՈՒՄ
Գարնան առաջին օրը Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերից մեկը 46-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն էր, ում մասին նրա բակի հարեւաններն ասում են` արդարություն փնտրող մարդ էր:
Ու թեեւ նա արդարություն էր որոնում, սակայն այն, ինչ գտավ, որեւէ ընդհանրություն չունի այդ հասկացության հետ: Հովհաննես Հովհաննիսյանը կամ, ինչպես նրա մասին խոսելիս հարեւաններն են ասում, Հովիկը, այլեւս չկա, եւ նրա ընտանիքը մնացել է շիվար: Կինն ու երկու երեխաները պատուհասած արհավիրքից հետո երեկ առաջին անգամ էին տուն վերադարձել: Մինչ այդ բնակվել են Հովհաննեսի ծնողական տանը, որտեղից էլ կատարվել է նրա հուղարկավորության արարողությունը: Ամուսնուն կորցրած Լիլյան անչափ սակավախոս էր: Նա չէր կարողանում ու նաեւ չէր ցանկանում իր ցավն արտահայտել բառերի միջոցով: Մանավանդ` խոսել ու պատմել մի բանի մասին, որին ներկա չի եղել: Ասում էր` դեպքերի միայն հաջորդ օրն են իրենց զանգահարել ու տեղեկացրել, որ Հովհաննեսը զոհվել է: Թե ո՞վ էր այդ բոթը հայտնողը, տիկին Լիլյան չգիտի: «Ես միայն մտածում եմ, որ անմեղ զոհ եմ ունեցել: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,- հարց է ուղղում այրիացած կինը` վստահեցնելով, որ իր արհեստավոր ամուսինը հանրահավաքներին չէր մասնակցում, ու այդ օրն էլ «հաճախորդի» տնից է վերադառնալիս եղել. Հովհաննեսը սանտեխնիկ էր, եւ հենց որ մեկնումեկը ջրի խողովակների հետ կապված խնդիր էր ունենում, անմիջապես զանգահարում էր նրան: Այդ անգամ էլ, ինչպես վստահեցնում են Հովհաննեսի տանը, նա աշխատանքի էր գնացել ու պետք է տուն վերադառնար: Բայց ուշացել է: Ծանոթ-բարեկամներն անընդհատ զանգահարել ու հետաքրքրվել են` Հովհաննեսը չեկա՞վ: Նա այլեւս չէր գալու եւ իր ընտանիքը թողնելու էր նաեւ առանց կերակրողի, որովհետեւ միակ աշխատողն ինքն էր: Հարեւանները պատմում էին, որ նրան անընդհատ աշխատանքային գործիքներով լի պայուսակը ձեռքին էին տեսնում: Ճիշտ է, տիկին Լիլյան մասնագիտություն ունի, սակայն արդեն այնքան էլ երիտասարդ չէ, ուստիեւ չի համապատասխանում աշխատանք գտնելու համար այսօրվա ընդունված չափանիշներին: Եւ չնայած ամուսնու մահվան հարցում տիկին Լիլյան մեղավորներ չի փնտրում, գոնե մինչ այս պահը, ասելով` «Ի՞նչ իմանամ` ո՞ւմ մեղադրեմ», սակայն նրա հարեւանները չեն խուսափում այդ մասին խոսելուց: Թեեւ պետք է նշել, որ ամեն դեպքում` ակնհայտ էր մարդկանց զգուշավորություն ցուցաբերելու հանգամանքը: Ստալինի ժամանակների շունչն էր մի տեսակ զգացվում: Բայց լիովին զգուշավորություն պահպանել չի լինում, եւ մարդկանց թեկուզ կատակով արված արտահայտությունների միջից դուրս է գալիս նրանց իրական վերաբերմունքը: ««Հայլուր» նայեք, «Հայլուրից» ճիշտը չկա»,- օրինակ` հեգնանքով ասում էին նրանք: Ինչեւէ: Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները կարծում են, որ այդ մարդկանց զոհվելու պատճառ են հանդիսացել Ազատության հրապարակում նույն օրը վաղ առավոտյան կատարված դեպքերը, երբ մահակավորները սկսել են ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: ««Հայլուր» ենք լսում, ստացվում է` մեղավորը մեռնողներն են, բայց մեղավորը Օպերայում կատարված դեպքերն են: Գիշերով քնած մարդու վրա կհարձակվե՞ն»,- ասում էին նրանք ու հաղորդում իրենց իմացածը, ըստ որի` «գրոհայինները» կտրել են վրանների թելերը եւ դրանից հետո սկսել են խփել վրանների տակ մնացած մարդկանց` չնայելով` ո՞վ կա, ո՞վ չկա այնտեղ: Ահա այդպիսի անմարդկային վերաբերմունքն էլ ունեցավ իր շարունակությունը, բայց արդեն Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակում: Իսկ որ այդքան զոհ ունենալուց հետո մեր երկրում Սգո օր չհայտարարվեց, Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները համարում են սխալ, ի տարբերություն նրա կնոջ, որն այդպիսի միտք չի արտահայտում: Կարծես վիրավորանք պարունակող տոնով նա ասում էր. «Իրենց գործն է: Մենք մեր սուգն արել ենք»: Նա նաեւ վստահեցնում էր, որ չի տեսել, թե իր զոհված ամուսինն ինչպիսի վնասվածք էր ստացել, սակայն հետո չէր ժխտում, որ կարծես գլխին ստացած հրազենային վնասվածքից է մահացել: «Ես չեմ նայել»,- ասում էր նա:

#5
Posted 14 March 2008 - 03:08 PM
ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բնօրինակ
Արդեն 2 շաբաթ է` պաշտոնական քարոզչությունը մարտի 1-ի իրադարձությունները յուրովի է մեկնաբանում` փորձելով խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ:
Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հրապարակում են ինչ-որ տվյալներ, առանձին անձանց ցուցմունքներ, որոնց նպատակը նույնն է` խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ: ՀՀ իրավապահների եւ զինված ուժերի զենքը կոչված է պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին: Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության առանցքային կողմերից մեկն այն է, որ այդ զենքերը կրակեցին քաղաքացիների վրա, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին` պաշտոնապես ութ հոգի: Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի իրավապահները ողբերգական իրադարձությունների ամենակարեւոր այդ կողմը` մարդկանց սպանության դեպքերը, մտադիր չեն լուրջ քննել: Դեռեւս մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ ոստիկանները ցուցարարների դեմ հրազեն չեն օգտագործել եւ մարդկանց վրա չեն կրակել: Այսինքն` նախաքննության ամենասկզբում իրավապահները գործնականում բացառեցին իրավապահների կողմից իրենց լիազորությունները գերազանցելու վարկածները քննելու տարբերակը: Մի խոսքով, մարդկանց սպանության դեպքերը նախաքննության մարմինը քննելու է այնքանով, որքանով հնարավոր կլինի այդ սպանությունները բարդել ընդդիմության եւ ցուցարարների վրա: Մարտի 1-ի ողբերգական դեպքերի նախաքննության վերաբերյալ տրամադրվող պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Հեռուստատեսությամբ հրապարակում են ոստիկանության տրամադրած տեսանյութերը, որոնցում ինչ-որ երիտասարդներ իբր ցուցմունքներ են տալիս եւ պատմում, թե ինչպես են իրենք թալանել Մաշտոցի պողոտայի խանութները: Չնայած նույն այդ երիտասարդները նշում են, որ իրենք հանրահավաքի հետ կապ չեն ունեցել, բայց ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, միեւնույն է, այնպես են ամեն ինչ ներկայացնում, իբրեւ հենց այդ թալանչիներն են եղել ցուցարարները: Սա այն դեպքում, երբ նույն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել եւ հարցաքննվել են շուրջ 800 քաղաքացիներ, որոնցից շուրջ 150-ը կալանավորված են: Իսկ ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը չի հրապարակում, ասենք, մարտի 1-ի առավոտյան ժամը 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված մարդկանց ցուցմունքները: Փաստաբանների տրամադրած տվյալներից ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի առավոտյան, երբ մարդկանց առանց տարբերակման ուժի գործադրմամբ փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, նրանց հետագա ճակատագրերը որոշվել է ըստ իրենց բացատրությունների: Նրանք, ովքեր գրել են, որ իրենք պատահական անցորդ են եւ հավաստել են, որ հանրահավաքի չեն մասնակցել, ազատ են արձակվել: Էական չի էլ եղել` այդ մարդիկ իրականում հանրահավաքին մասնակցել են, թե` ոչ: Ոստիկանության համար առավել կարեւոր է եղել, որպեսզի քաղաքացին ընդունի այն խաղի կանոնը, որն իրեն պարտադրվել է, այսինքն` հանրահավաքին մասնակցելն ընկալի որպես օրենքի խախտում եւ իր բացատրությամբ փաստի, որ ինքը նման «օրինախախտման» չի մասնակցել: Իրավապահների այս մոտեցման նպատակը մարդկանց վախեցնելը եւ հետագայում հանրահավաքներին մասնակցելուց հեռու պահելն է: Իսկ այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի առավոտյան բերման են ենթարկվել եւ գրել են այն, ինչ տեսել են, կամ ինչ իրենց հետ է տեղի ունեցել, հայտնվել են անազատության մեջ: Փաստաբանները պատմում են, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդը իր բացատրություններում գրել է, որ մարտի 1-ի առավոտյան ինքը եկել է Մաշտոցի պողոտա, եւ այնտեղ հասնելուն պես ոստիկանները հարձակվել են իր վրա, ու ծեծուջարդով բերման են ենթարկվել ոստիկանություն, տվյալ քաղաքացին հետագայում ինքն է դարձել մեղադրյալ, եւ նրան այլեւս ազատ չեն արձակել: Նույն կերպ անազատության մեջ են հայտնվել նաեւ մարտի 1-ի` լույս 2-ի գիշերվա իրադարձություններից հետո բերման ենթարկված ցուցարարները: Տվյալ դեպքում խոսքը թալանով զբաղված երիտասարդների մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվիստներին, ապա պաշտոնական քարոզչության տեսանկյունից նրանց ցուցմունքները եւ բացատրությունները «ցենզուրայից» դուրս են: Դրանք հիմնականում շատ կարճ են եւ փաստում են միայն, որ իրենց նկատմամբ սկսված հետապնդումը քաղաքական է: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը ի սկզբանե չի կարող օբյեկտիվ լինել, որովհետեւ այն վարողը շահագրգիռ կողմ է: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը պատասխանել այն հարցին, թե իրավապահներից ովքեր են կրակել խաղաղ ցուցարարների վրա: Այսինքն` մարտի 1-ի նախաքննությունը միայն մեկ դեպքում կարող է հավատ ներշնչել, եթե այն իրականացվի անկախ միջազգային կառույցի կողմից: Հենց այդ նպատակով էլ ԵՄ նախագահությունը դեռեւս մարտի 4-ին ՀՀ իշխանություններին առաջարկել էր միջազգային անկախ հետաքննություն անցկացնել:

#6
Posted 14 March 2008 - 03:29 PM
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՎԵԼԻ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ»
Բնօրինակ
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել:Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար: Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին: Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել: Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար: Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում:
Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:

#7
Posted 15 March 2008 - 08:52 PM
Մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո
Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:
Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:
Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ հասկանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառիկ է Երրորդ հանրապետության պատմության մեջ: 1988 թվականի Համազգային Շարժումից ի վեր, սա առաջին հայաստանյան քաղաքական գործընթացն էր, որ հարաճուն, բայց հանդարտ ընթացք ուներ: Անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված բոլոր քաղաքական ընդդիմադիր գործընթացները հանկարծահաս բռնկվում էին եւ նույնքան հանկարծահաս էլ մարում: Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության մեկնարկի օրը արդեն չորս ամսվա հրապարակային գործունեություն էր վարել: Սրան նախորդել էր խորհրդարանական քննարկումների մի բավական հագեցած շրջան: (Էլ չենք խոսում առաջին նախագահի տասնամյա խորհրդածությունների մասին): Այս արձանագրությունները սակայն միայն վիճակագրական նշանակություն չունեն: Այդ վիճակագրությունը գալիս էր վկայելու, որ սա հերթական քաղաքական բռնկումը չէ, եւ պետք չէ սպասել, որ այն սովորական վախճան կունենա: Սա թերեւս հասկանում էին նաեւ իշխանությունները: Եւ քանի որ ֆորմալ առումով քաղաքական եւ իրապես համաժողովրդական շարժումը կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ, Քոչարյան-Սարգսյան զույգը որոշեց արագ ավարտել ընտրությունները` Սերժ Սարգսյանի համար 53 տոկոս նկարելով: Սա իշխանության սպասած էֆեկտը չտվեց եւ նման գործելակերպը ավելի զայրացրեց հանրությանը: Բայց իշխանությունը սրանից անհրաժեշտ հետեւությունը չարեց, եւ շարունակեց կիրառել գործը արագ ավարտելու նախանշված ուղեգիծը: Ի դեպ ավազակապետությունը սեփական իդեաֆիքսերին տրվելու անխոհեմ հակում ունի: Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին ցեխ շպրտել առաջին նախագահի ուղղությամբ: Տեր-Պետրոսյանի ասելիքը սակայն ավելի ու ավելի հասանելի եւ ընկալելի էր դառնում մարդկանց: Տոտալ հակաքարոզչությունը շարունակվում էր: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը` աճում: Հակաքարոզչությունը ավելի գռեհիկ էր դառնում: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը ավելի արագ էր աճում: Այս պրոցեսը նկարագրում եմ ցույց տալու համար, որ ավազակապետական իշխանությունը ծայրաստիճան պրիմիտիվ է եւ չի տիրապետում քայլերի բազմազանության: Հիմա հիշեցի Տիգրան Լեւոնյանի համեմատությունը. հարցազրույցներից մեկի ժամանակ նա Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատել էր կոկորդիլոսի հետ: Շատ դիպուկ համեմատություն է. որքան էլ սարսափազդու է կոկորդիլոսը, նա իրականում պրիմիտիվ կենդանի է, եւ նրա զինանոցում երկու-երեք քայլ կա: Նույնը վերաբերում է նաեւ ավազակապետական իշխանությանը, որը գիտի միայն գնել, ահաբեկել, ոչնչացնել: Հա` նաեւ կոկորդիլոսի արցունքներ թափել: Քոչարյանասերժական ավազակապետության գործունեության ցանկացած դրվագ, համոզված եմ, ձեւավորված է այս բանաձեւի ներքո:
Եւ ուրեմն, երբ իշխանության համար հասկանալի դարձավ, որ ընտրությունների գռեհիկ կեղծումը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, նրանք որոշեցին անել հաջորդ քայլը: ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Այս արդյունքները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը շարունակվում էր շուրջօրյա հանրահավաքը, որի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: ԿԸՀ-ն խաղարկելով` ավազակապետական զույգը հույս ուներ մարդկանց ներշնչել հետագա պայքարի անիմաստության զգացողություն: Իբր` պայքարը նրա համար էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, եւ ԿԸՀ-ն արդեն վերջնականորեն հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ասել կուզի` ինչքան ուզում եք ցույց արեք: Այստեղ արդեն խոսք պետք է ասեր առաջին նախագահը: Նա մոտեցավ բարձրախոսին ու շատ հանգիստ հայտարարեց.« ԿԸՀ հայտարարությունը մեր պայքարում ոչինչ չի փոխում, պայքարը շարունակվում է»: Անկեղծ ասած, սա ես համարում եմ համաժողովրդական պայքարի ամենակարեւոր հանգրվանը: Այս տեղում շարժումը կրեց զարմանալի մետամորֆոզներ: Սա այլեւս պայքար է, ոչ թե հանուն որեւէ գործչի նախագահի պաշտոնում տեսնելու` սա պայքար է հանուն ազատության, հանուն արժանապատվության, հանուն քաղաքացիության: Սա պայքար է հանուն ապագայի: Ճիշտն ասած մենք այդ պայքարը հենց սկզբից էլ ընկալել ենք որպես այդպիսին: Բայց թերահավատներն էլ քիչ չէին: Եւ այդ մեծ վերափոխման սիմվոլը ինձ համար դարձավ մի տարօրինակ տեղեկատվություն. ընկերներս ինձ ասացին, որ Ազատության հրապարակում «հակալեւոնականների» վրան է հայտնվել: Առաջին հայացքից սա անհանգստացնող տեղեկատվություն էր. գուցե եկել են սադրանքներ հրահրելու: Սակայն վրանաբնակների պարզաբանումները մեզ համոզեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: «Հակալեւոնականների» դիրքորոշումը հետեւյալն էր. մենք այստեղ ենք պայքարելու ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, այլ հանուն մեր ազատության եւ իրավունքների, եկել ենք Տեր-Պետրոսյանին, ինչպես ինքն է խորհուրդ տվել, օգտագործելու որպես գործիք` բռնապետությունից ազատվելու համար: Սա իրապես կարեւոր շրջադարձ էր. Տեր-Պետրոսյանին հաջողվել էր ձեւավորել իրապես համաժողովրդական շարժում: Հաջորդ կարեւոր նորությունը երիտասարդության ակտիվացումն էր: ՀՀ առաջին նախագահի` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրավիրած հանրահավաքներին երիտասարդության մասնակցությունը հուսադրող չէր: Հանրահավաքի ճնշող մեծամասնությունը 35 տարեկանից բարձր անձինք էին: Ետընտրական հանրահավաքները սակայն երիտասարդությանն էին պատկանում, եւ սա սարսափազդու ուժ եւ էներգիա էր հաղորդում Ազատության հրապարակին: Իսկ Տեր-Պետրոսյանը իրապես հայտնություն էր մեր երիտասարդության համար: Ներկա ուսանողությունը կամ չէր տեսել, կամ չէր հիշում Տեր-Պետրոսյանին: Նրա մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն պաշտոնական քարոզչության շրջանակներում: Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է երիտասարդության շրջանում եւ հայտնի ռեմիքսը թերեւս հիթ-շքերթի ամենավերին տեղում է:
Եւ ուրեմն շարժումը ծավալվում էր, Ազատության հրապարակը փոթորկվում: Ամեն օր ժամը 15-ից 21-ը` հանրահավաք: Տեղի էին ունենում ամենօրյա երթեր, որոնք ապշեցնում էին իրենց ծավալներով: Ժամը 21-ից սկսվում էր երգ ու պարը, չնայած օրվա ընթաց քում էլ հանրահավաքը բազմաթիվ երաժշտական ընդմիջումներ էր ունենում: Ու որպեսզի տեղի ունեցող ակցիայի ծավալները ճիշտ ընկալվեն, անհրաժեշտ է մի կարեւոր ճշտում անել: Շուրջօրյա ակցիաները չպետք է չափել սովորական հանրահավաքների նման: Սովորական հանրահավաքն ունի մեկնարկի եւ ավարտի հստակ ժամեր: Մարդիկ նման հանրահավաքների գալիս են սկզբից մինչեւ վերջ մասնակցելու: Նման ձեւով հնարավոր չէ մասնակցել շուրջօրյա հանրահավաքների, որովհետեւ մարդը չի կարող 24 ժամ մնալ հանրահավաքում: Ասել կուզի` շուրջօրյա հանրահավաքն ունի հոսուն կազմ. մեկը գալիս էր կեսգիշերին, հրապարակում մինչեւ լույս մնալու համար, մեկը գալիս էր առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, մեկը գալիս էր ընդմիջման ժամին, մեկը աշխատանքից հետո, մեկն էլ աշխատանքից հետո գնում էր տուն, սնվում եւ նոր միայն գալիս հրապարակ: Եվ այս ամենով հանդերձ առնվազն ժամը 14:30-ից մինչեւ 22-ը` Ազատության հրապարակը միշտ լեփ լեցուն է եղել: Սա աննախադեպ ծավալների վկայություն է: Ի դեպ այս հանրահավաքները մի յուրատեսակ ռեաբիլիտացիա դարձան մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին շատ են տեսակետներ հնչել, թե մեր ժողովուրդը պայքարող չէ, մեր ժողովուրդը կոտրված է, մեր ժողովուրդը հանձնված է: Բայց հանրահավաքների օրերին տասնյակ անգամ եմ տեսել, թե ինչպես քաղաքացին հերթական օրը Ազատության հրապարակը լեփ լեցուն տեսնելով ասել է. «Մեր ժողովրդի ցավը տանեմ»: Սա այս պահին ունեցած մեր կարեւորագույն արդյունքներից մեկն է: Ժողովուրդը վեր գտավ հարգանքն ինքն իր նկատմամբ, եւ սա ամենաշատը սարսափեցրեց Քոչարյան-Սարգսյան զույգին: Նրանց թվում էր, թե իրենք ժողովուրդին վերջնականապես զրկել են ինքնասիրությունից եւ անհրաժեշտ է շտապ կասեցնել իրադարձությունների զարգացման նման անսպասելի ընթացքը: Ժողովրդին Քոչարյանն ու Սարգսյանը պետք է ապացուցեին, որ ինքը ոչինչ է, որ ինքն իրավունք չունի ինքնուրույն մտածելու: Եվ նորից սկսվեց մարդկանց հանրահավաքների քշելու ստորացուցիչ գործընթացը: Այս անգամ քաղաքացիները քշվում էին Սերժ Սարգսյանին պաշտպանելու: Եւ տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող հանրահավաք` Երեւանի հանրապետության հրապարակում: Աննախադեպությունը ոչ թե այն էր, որ մարդկանց քշելով, ստիպողաբար բերել էին Սերժ Սարգսյանին լսելու, այլ այն, որ հանրահավաքի ելքերը փշալարված էին: Սա արված էր այն բանի համար, որ մարդիկ չփախչեին հանրահավաքից` «ընտրյալ» նախագահի հանրահավաքից: Բայց ժողովուրդը այս փորձությունն էլ հաղթահարեց, եւ մարդիկ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով հեռացան Հանրապետության հրապարակից ու եկան Ազատության հրապարակ: Այստեղ արդեն Քոչարյանն ու Սարգսյանը ստիպված էին, ուղղակի ստիպված էին բացահայտել իրենց ամենակարեւոր «հաճախորդին»` Արթուր Բաղդասարյանին: Բայց սա նույնպես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ Ազատության հրապարակում իրենց խոսակցությունից հրաժարվող հարյուրավոր ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների սկսեցին միանալ նաեւ ՕԵԿ-ականներ: Տեղի էր ունեցել շատ կարեւոր իրադարձություն. այն ինչ մենք պետք է երկար բարակ բացատրեինք մարդկանց, այլեւս բացատրելու կարիք չկար: Արթուր Բաղդասարյանն ի սկզբանե եղել է ավազակապետության սպասարկուն, նրա հինգերորդ` պահեստային անիվը: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանի բացահայտումով բացահայտվեց ավելի կարեւոր մի բան. ՀՀ-ում չկա այլ ընդդիմություն, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը` մնացածն ընդամենը իշխանության սպասարկուներն են: Այս արձանագրումը էլ ավելի ուժեղացրեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման դիրքերը: Իշխանությունը` Արթուր Բաղդասարյանին իր կողմը տանելով, ուզում էր ընդամենը ապացուցել, որ Ազատության հրապարակում հանրության, ժողովրդի փոքրամասնությունն է: Բայց Արթուրիկին ձայն են տվել քոչարյանասերժական ռեժիմի հակառակորդները, որոնք իրենց խաբված զգացին: Ամեն դեպքում այս չափազանց կոպիտ «գաղտնազերծումը» Քոչարյանին անհրաժեշտ էր ուժային գործողությունների ֆոն ստեղծելու համար: Իշխանության այն հույսը, թե ձերբակալությունները, ահաբեկումները, ստի եւ կեղծիքի հայլուրական տարածումը կկոտրեն Ազատության հրապարակում հավաքվածների ոգին` հօդս ցնդեցին: Մնում էր միայն մի տարբերակ` ուժային: Այլապես Բաղդասարյանի գաղտնազերծումը վճռական թափ էր հաղորդում համաժողովրդական շարժմանը:
Ուժային գործողությունների համար հարկավոր էր ֆորմալ պատճառ, որը գոյություն չուներ: Իշխանությունների այն պնդումը, թե տեղի ունեցող հանրահավաքները ապօրինի են, որովհետեւ իրազեկված չեն Երեւանի քաղաքապետարանին, բացարձակապես լուրջ չէին: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, նախատեսում է առանց քաղաքապետարանին իրազեկելու հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորություն եւ մենք օգտվում էինք հենց այդ հնարավորությունից: Ուստի ֆորմալ առումով հանրահավաքի «ապօրինի» լինելը չներկայացվեց որպես ուժային գործողության պատճառ: Որպես այդպիսին ներկայացվեց իբր վրաններում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այս ամենը, սակայն հետագայում պետք էր ներկայացնել որպես տեղի ունեցածի բացատրություն:
Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա: Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:
Որոշ հարցեր եւ եզրակացություններ
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի: Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին մարտի մեկին: Միակ վտանգը այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս էին եկել օրենքի շրջանակից եւ վերածվել մի մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը` հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը եւ կուսակցությունները փաստացի փակված են, երթեր եւ ցույցեր անցկացնելը արգելված են, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երեւանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների եւ տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց. կա՞ արդյոք Հայաստանում նման օրենք: Իհարկե չկա: Եւ ուրեմն` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն (սահմանել է արտակարգ դրության իրավական ռեժիմ), որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Աղվան Հովսեփյան, սա է իշխանության յուրացումը, եւ ոչ թե այն ծիծաղելի հեքիաթները, որ հնարում եք դուք թերեւս անտաղանդ գրողներ Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի օգնությամբ: Բայց սա ամենը չէ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին իրավունք տվել բանակը հանել քաղաքացիական շարժման դեմ եւ տանկեր ու ավտոմատավորներ կանգնեցնել Երեւանի փողոցներում, կրակել մարդկանց վրա: Ցույց տվեք այն օրենքը, որով նման բան անելու իրավունք է տրված մեկին: Ինչո՞ւ է քաղաքացիների դեմ օգտագործվել մարտական զենք եւ ինչո՞ւ չեն կիրառվել գոնե ռետինե փամփուշտներ: Որովհետեւ` ճիշտ էր նկատել Հրանտը, Քոչարյանի եւ Սերժի համար հրապարակում կանգնածները ոչ թե համաքաղաքացիներ էին, այլ թշնամիներ: Եվ այդ թշնամիներին նրանք բնորոշում են կամ որպես հայաստանցի կամ որպես երեւանցի: Եւ ի դեպ, խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանը թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Մի հատ փըխկ անեմ, էս երեւանցիք փախչելու են»: Հուսախաբ եղավ, չփախան: Մարտի 1-ի իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ ռոբերտասերժական իշխանությունը եւ Հայաստանի ժողովուրդը գենետիկորեն անհամատեղելի են: Եւ առաջին նախագահի այն ձեւակերպումը, թե այս երկրից կամ Սերժը պիտի գնա, կամ ժողովուրդն է գնալու, որքան էլ դաժան, նույնքան դիպուկ է:
Ատելության մասին
Իշխանությունը անընդհատ թմբկահարում է, որ մեր շարժումը լի է ատելությամբ եւ հանրահավաքներում էլ ատելություն է քարոզվել: Ամենեւին դժվար չէ հերքել այս անհեթեթ պնդումը: Վերջին օրերի մեր երթերում մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. որեւէ տեղում ոստիկանական շարքերի հանդիպելիս երթի մասնակիցները բուռն ծափերով ողջունում էին ոստիկանությանը, երթը պատշգամբներից նայող մարդկանց` լինեին դրանք պետական գերատեսչության, մասնավոր տների, թե իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկների պատշգամբներ, ահա այդ մարդկանց ջերմագին ողջույններ էր հղում եւ ստանում պատասխան: Սա իհարկե, ատելության նշան է, բայց համաժողովրդական ատելության` Ռոբի եւ Սերժի նկատմամբ:
Ազատության հրապարակում մարդիկ պարում էին ուրախանում, ուղղակի տոնում իրենց վերածնունդը, հոգ տանում միմյանց մասին: Եւ իսկապես զզվելի է լսել պաշտոնական տեղեկությունը այն մասին, թե հրապարակում մնալու համար մարդկանց փող են տվել: Ինչ վերաբերում է սնունդին, ես անուններով չգիտեմ, բայց դեմքով հիշում եմ տասնյակ մարդկանց, ովքեր հրապարակ սնունդ են բերել եւ մարդկանց բաժանել` տաք թեյ, տաք սպաս, բրդուճներ: Այո կազմակերպիչներն էլ սնունդ բաժանել են, որովհետեւ մեկը 100 դոլարի սնունդ է բերել Ազատության հրապարակ, մյուսը ուղղակի այդ 100 դոլարն է բերել եւ խնդրել, որ կազմակերպիչները դա ծախսեն շուրջօրյա ակցիայի կարիքների համար: Եղել են մարդիկ, ովքեր դեղորայք են բերել, վառելափայտ, տաք ծածկոցներ: Եւ ի դեպ, ամեն օր լուսաբացին Ազատության հրապարակը մաքրվել է, կարգի բերվել: Եւ հանրահավաքի ընթացքում Կենտրոնի թաղապետարանը հրապարակում մի օր աղբահանություն չի իրականացրել: Այդ ամենը արվել է հանրահավաքի մասնակիցների միջոցներով եւ օգնությամբ:
Անկարգություններ կազմակերպելու մասին
Հենց սկզբից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանել է մեր պայքարի հիմնական սկզբունքը. ոչ մի բռնություն: Փետրվարի 20-ի, այսինքն առաջին հետընտրական հանրահավաքը շատ լարված էր: Մարդիկ պահանջում էին ուժային լուծման գնալ: Տեր-Պետրոսյանը սակայն այդ ագրեսիվությունը հիանալի կերպով վերածեց երգուպարի, տոնախմբության: 10 օր Ազատության հրապարակում տոնախմբություն էր, հրավառությամբ, երգ երաժշտությամբ ու պարով, ազգային պարով: Այս տոնախմբության պատճառով ավազակապետությունը ավելի ատեց ժողովրդին, որը նորանոր պատվիրակներ էր ուղարկում Ազատության հրապարակ, թույլ չտալով, որ տոնախմբությունը մարի: 10 օրվա հանրահավաքների, երթերի ընթացքում չի եղել ոչ մի անախորժություն, ոչ մի անկարգություն: Ժողովուրդը հասել էր հոգեկան եւ հոգեւոր հավասարակշռության: Ու եթե չլիներ ոստիկանական լկտի, ապօրինի բռնությունը, տոնը ընթանալու էր առանց անախորժությունների:
Իշխանության յուրացման մասին
Այն մեղադրանքը, որ դատախազությունը հիմա փորձում է փաթաթել մեր վրա, ուղղակի զավեշտական է: ՔՕ հոդվածը կոչվում է «Իշխանության յուրացում»: Անգամ դպրոցականը կհասկանա, որ այս մեղադրանքի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք չեն ընտրվել երկրի նախագահ, բայց յուրացրել են նախագահին ու ժողովրդին պատկանող իշխանությունը: Ընդ որում, ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների, մարզպետների, քաղաքապետարանների հետ հանցավոր համաձայնության գալով: Հանցավոր համաձայնության կարեւորագույն օղակ է նաեւ ՍԴ-ն: Սա թերեւս ամենաարգահատելի օղակն է, տառաճանաչ, բայց անդեմ, անողնաշար, անինքնասեր, փափկասուն կոկետուհիների հավաքածու:
Սպասո՞ւմ էինք արդյոք
Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:
Ի՞նչ է լինելու հետո
Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:
Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:
Նիկոլ Փաշինյան
Ողջ լերուք...
#8
Posted 18 March 2008 - 02:05 PM
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
· Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
· Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
· Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
o Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
o Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
o Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ
Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
· Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
· Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:

#9
Posted 24 March 2008 - 07:09 PM
ՃՇՄԱՐՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Երբ նախանձը դեռևս ձեր մեջ է և դուք կռվում եք միմյանց հետ. մի՞ թե դա չի հաստատում այն, որ դուք պատկանում եք այս աշխարհին և ապրում եք նրա չափանիշներով…»
Ա Կորնթ. 3:3
Մեծ պահք է:
Առջևում Սուրբ Հարության, Մեծ Զատիկի տոնն է:
Աստվածաշունչը, Հայրերը սովորեցնում են, որ պահքի շրջանն ապաշխարության, զղջումի, ինքնազննումի ու ինքնահսկումի, ժուժկալության, ներումի ու հաշտության, խաղաղության, հույսի և սիրո շրջան պիտի լինի:
Այդպե՞ս է: Ավա~ղ... Ցնծում է բանսարկուն...
Այն, ինչ կատարվեց Երևանում, ցնցեց մեր ամբողջ ժողովրդին ու հեռավոր ափերում ապրող նրա զավակներին ու բարեկամներին: Կատիցա Չեկալովիչը հեռավոր Չիլիից գրեց. «Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ցավալի էր ինձ համար դիտել BBC հեռուստահաղորդումը Հայաստանի մասին: Հիրավի, մենք չենք կարող ժխտել, որ խաղաղության, զարգացման, ժողովրդավարության ճանապարհը դժվար է: Ես միանում եմ ձեր աղոթքներին՝ խաղաղ ու բարի լուծում գտնելու համար: Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի քաղաքական առաջնորդների մեջ կան բավականաչափ իմաստուն այրեր, որոնք երկիրը ճշմարիտ ճանապարհով կտանեն: Ջերմագին ողջուններ բոլորիդ և յուրաքանչյուրիդ»:
Ես միշտ հակված եմ եղել երկրի դժվարությունների հարցում մեղադրել առաջին հերթին մտավորականությանը, որին ազգը ծնել, կրթել ու դաստիարակել է՝ եկող սերնդին կրթելու, դաստիարակելու և ուղիղ ճանապարհով առաջնորդելու ու ոչ թե միայն արվեստանոցներում մեկուսանալու, բեմերի վրա քայլելու կամ գրասեղաններին կքելու համար: Անշուշտ, այս անգամ մտավորականությունն ասաց իր խոսքը: Բազմաթիվ ահազանգեր, զգուշացումներ, հորդորներ եղան: Մերուժան Տեր-Գուլանյանն ավելի քան մեղմորեն գրեց. «Ես տխրեցի, երբ իմ ընկեր Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանն ավազակապետություն կոչեց...»: Հազարավոր կանայք խաղաղության երթ կազմակերպեցին` «Ո՛չ ատելությանը», «Ո՛չ ընտրակեղծիքներին», «Կա՛նգ առեք, եղբայրներ» կարգախոսներով, կոչ-ուղերձով դիմեցին ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին` օդ արձակելով ճերմակ աղավնիներ... Սուրեն Զոլյանը գրեց. «Ինքը լավ գիտի, որ անմեղ զոհերի արյունը զանգվածին մոբիլիզացնելու շատ հզոր միջոց է...» («Առավոտ», 2008.02.13): «Ազգ» թերթում տպագրվեց Արմեն Մանվելյանի «Մենք նախագահական ընտրությունների՞ ենք պատրաստվում, թե՞ քաղաքացիական պատերազմի» ավելի քան սթափեցնող վերնագրով հոդվածը (2008.02.17):
Սակայն դրանք ուշացած էին առնվազն տա՛սը տարով:
Շատերն ապշել էին Ազատության հրապարակում ահագնացող բազմությունից ու այդ մարդու մեջ նորից փորձեցին «փրկչի» տեսնել՝ կանգնելով նրա կողքին կամ հրապարակում՝ նպաստելով դեպքերի ընթացքին... Եվ խռովություն եղավ՝ հանուն... արդարությա՛ն, սպանություններ, հրկիզումներ ու թալան՝ հանուն... ճշմարտությա՛ն: Զավեշտ է: Պատմությանը հայտնի չէ գեթ մեկ օրինակ, երբ այդպիսի միջոցներով արդարության ու ճշմարտության են հասել: Անմաքուր ձեռքերով ազնիվ աշխատանք կատարելն անհնա՛ր է: Այդ «շարժման» առաջագնացները, սակայն, ոչ միայն պատմության, այլև սեփակա՛ն փորձն էին «մոռացել», երբ հենց իրե՛նք 1990թ. մայիսի (շատերի մոտ բարի համարում ունեցող) խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ էին թույլ տալիս կամ ինքնախաբեությամբ հանդուրժում դրանք՝ «կոմունիստներին հեռացնենք իշխանությունից ու էլ չենք անի», բայց հինգ տարի հետո կեղծեցին սահմանադրական հանրաքվեն, իսկ հաջորդ տարի տանկերով զավթեցին իշխանությունը` դառնալով անիրավությամբ իշխանությունը չզիջելու նախադեպի հիմնադիրները: Եվ այժմ հին ու նոր «սրբերով» լեցուն այդ տրոյական ձին իշխանության բազում արատներից ու թույլ տրված ընտրակեղծիքներից հիրավի դժգոհ բազմության ձեռքերով ու անմեղ կյանքերի գնով հրվում է նախագահական պալատից ներս...
Որտե՞ղ է սխալը, բացթողումը: Ինչու՞ մեզ հետ այսպիսի բան պատահեց: Այդ ինչպե՞ս, որտեղի՞ց հայտնվեց 1988-ի սրբազան շարժումը վարկաբեկած հրձիգն ու հրկիզողը, սպանողն ու թալանողը, Երևանի մայթերին կանգնող մարմնավաճառը... Ո՞վ ծնեց ու այդպես «դաստիարակեց» նրանց:
Պատասխանը պարզ է: Նրանք տասը տարի շարունակ, մեր աչքերի առաջ ու մեր լուռ թողտվությամբ «կրթվում» ու «հմտանում» են հեռուստաէկրաններից հայոց Տունն ու ընտանիքները քանդող հաղորդաշարերի պղծաշուրթ հեղինակների ու ամբարտավան վարողների կողմից: Այդ հաղորդաշարերի, սերիալների, գրախանութներն ու կրպակներն հեղեղած կրթության, մանկավարժության հետ առնչություն չունեցող ու շուկայի օրենքներով դասականների՛ն դուրս մղած թափոնների (մակուլատուրայի) տերերի կողմից...
Պահք է:
Ցավոք, քրիստոնեությունը շատերիս համար սահմանափակվում է անաղոթք մոմավառությամբ, Ծաղկազարդի ուռենու ճյուղերով, օրհնված ջրով կամ խաղողով ու Զատկի կարմիր ձվով, որոնց համար երբեմն չենք խորշում անգամ եկեղեցում հրմշտել միմյանց` վշտացնելով տեսարանը դիտող, թևաթափ հոգևոր հայրերին...
Սակայն եկեք դառնանք մեր մեծերին ու լսենք նրանց ձայնը: «Քննեցեք Ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար...»,- գրեթե դար առաջ գրել է Վահան Տերյանը: Ե՞րբ ենք անսալու այս ճշմարտությանը:
ՄԻ՞ թե ակնհայտ չէ, որ հենց հոգևո՛ր Հայաստանի տկարությունն է պատճառը, որ շարունակ չարիքներ են ճարակում մեզ: Մենք հաճախ նյութական աշխարհից այն կողմ ոչինչ չենք տեսնում, նյութական Հայաստանից բացի ոչինչ չենք ուզում ու ղեկավարվում ենք Քաջ Նազարի նշանաբանով՝ «կե՛ր, խմի,՛ քեֆ արա՛», որովհետև խոսքո՛վ ենք հավատում Հարությանը, սրտի խորքում չե՛նք հավատում իրական հավերժական կյանքին: «Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն...» (Ա Թս.4:13): Սակայն եթե Առաքյալի խոսքին էլ չենք հավատում, քահանայի խոսքին էլ չենք հավատում, եկեք անսանք մեր մեծերի՝ Նարեկացու՛, Աբովյանի՛, Թումանյանի՛, Տերյանի՛, Իսահակյանի՛ ձայնին ու հավատանք, ինչպես հավատացել են նրանք: Չէ՞ որ սիրում ենք այս ու այնտեղ պարծենալ նրանցով...
«Ապա բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն և շատերին մոլորեցնեն» Մտթ.24:11:
Պահք ու խաղաղման շրջան է, բայց խռովարարը դեռևս չի հագեցել թափված արյունով...
Նրա խռովքը շատ խորն է, այնքան խոր, որ անխռով ու ամբարտավանությամբ մերժեց իր սևավոր առանձնատան դուռն խաղաղությամբ ու աղոթքով եկած վեհափառ հայրապետին: Ցոփակյաց Արտաշես արքայից խռոված նախարարներին նմանվելով, որոնք 428թ. դիմեցին պարսից շահին՝ հայոց թագավորին գահընկեց անելու խնդրագրով, մերօրյա խռովարարն ամենահնարավոր խնդրագրերով Հայաստանը հրամցնում է տարբեր ատյանների փորձաքննություններին...
Պահք է, սիրելի՛ եղբայրներ ու քույրեր:
Եկեք հրաշքներ չպահանջենք հավատալու համար, քանզի հրաշքը մեր աչքերի առաջ է՝ բազում գիշատիչների ժանիքներից փրկված մեր նորանկախ Հայրենիքը. ի՞նչ գիտենք, գուցե նորոգված ու փրկված նաև Նարեկացու, Տերյանի ու Թումանյանի աղոթքներով: Քանի~ սերունդներ են երազել Անկախ Հայրենիքի մասին, բայց չեն տեսել: Մենք արժանացել ենք տեսնելու այդ երազի իրականացումը...
Եղածն իրողություն է:
Ապաշխարել, դասեր քաղել ու գործել է պետք: Սանդուղքները լվանում են վերևի՛ց: Պետք է սրբել հայոց պետականության ժանգն առաջին հերթին սեփական մակաբույծ և Հայրենիքի ու պետականության շահի հետ անհամատեղելի բոլոր բացիլներից և նորովի կերտել ընդամենը մեկ միջին քաղաքի բնակչություն ունեցող մեր Հայաստան երկիրը: Հուսանք, որ նոր ձևավորվող իշխանությունը դասեր քաղելով կգնա այս ճանապարհով: Այդ դեպքում նաև Ազատության հրապարակում հավաքված, երկրի առողջացման համար անկեղծորեն մտահոգ հազարավոր ազնվագույն ու սրտացավ մարդիկ միայն կողջունեն այդ քայլերը...
Հակառակ դեպքում մեկ տարի հետո ավելի հզոր ալիքը կարող է սրբել-տանել ամեն ինչ: Հայաստան երկիրն ու նրա քաղաքացին իրավունք ունեն ազնիվ պաշտոնյաներով կառավարվելու ու առաջնորդվելու: Դա է հայ ժողովրդի պահանջն ու ցանկությունը:
Մարդկային իրավունքները համընդհանուր և անկապտելի են: Հետևաբար` իրավունքով, արդարությամբ ու արդարադատությամբ պետք է գործել մշտապես և մասնավորապես մարտյան դեպքերի առնչությամբ կալանված բոլոր անձանց նկատմամբ:
Եկեք խաղաղությամբ ու սիրով լցվենք միմյանց նկատմամբ, ինչպես Նարեկացին է վերաբերվում անգամ «նրանց, որոնք թշնամի են մեզ».
«Խոստովանական աղերսանքներով՝
Ի բարին հիշի՛ր մարդկային ազգից
Եվ նրանց, որոնք թշնամի են մեզ.
Տուր լիակատար քավություն , գթա~ծ, ու ողորմություն»:
Մատյան Ողբերգության, Բան ՁԳ / Ա
Եկեք արժանի լինենք այսօրվան ու չխոտորվենք Ճշմարտի ճանապարհից:

Quote
source: http://www.acrpc.am/
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#10
Posted 27 March 2008 - 03:06 PM
“գայկա ձգելու” պրոցեսը
Բնօրինակ
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց կողմից իրականացվող ռեպրեսիաների մասին խոսելիս “աշխատանքային” խոսակցությունների ժամանակ այդ պրոցեսը բնորոշում են որպես “գայկա ձգել”: Այսինքն, երբ պիտի ասեն, թե նոր ռեպրեսիաներ պետք է իրագործել, ասում են` գայկաները պետք է ձգել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը սկսելուն պես, Քոչարյանը եւ Սարգսյանը բազմիցս իրենց շրջապատում ասել են. “Ոչինչ, հեսա գայկաները մի քիչ էլ կձգենք ու ամեն ինչ կվերջանա”: Նման արտահայտություն, որ վերաբերվել է ՀՀ առաջին նախագահին նրանք առաջին անգամ արել են 2007 թվականի հոկտեմբերի 26-ին, հանրահավաքից հետո իրենց անհանգստացած շրջապատին հանգստացնելու համար: Ու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքից ի վեր ավազակապետական զույգը ստիպված է ձգել գայկաները: Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ սպառնալիքներ են ստացել, բերման են ենթարկվել, շատերը զրկվել են աշխատանքից, առնվազն ութ մարդ` կյանքից: Արտակարգ դրությունը “գայկա ձգելու” ամենացայտուն օրինակն էր եւ գագաթնակետը: Բայց դրանից հետո էլ զույգը ստիպված է “գայկա ձգել”, մարդկանց զբոսանքը Երեւանի կենտրոնում հսկելով սաղավարտավոր-մահակավոր ոստիկաններով, նորանոր ձերբակալություններով: Այսինքն ավազակապետությունը շարունակում է ձգել իշխանական մեքենայի գայկաները: Եւ ուրեմն, ի՞նչ պետք է անենք մենք` ՀՀ քաղաքացիներս: Մենք չպետք է թույլ տանք, որ զույգը գայկա ձգելու այս պրոցեսից դուրս գա, որովհետեւ քանի դեռ գայկա ես ձգում, մեքենան քշել չես կարող: Քանի որ` գայկաները կտրվելու, այսինքն կոտրվելու հատկություն ունեն: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գայկաները ձգում ես ավելի, քան դրանք կարող են ձգվել...

#12
Posted 18 April 2008 - 08:23 PM
ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿՐԱԾ ԱՊՐԱՆՔԸ
www.lragir.am
Ապրիլի 18-ին, հաղորդագրություն է ստացվել Պարես-Արմենիա ընկերության տնօրեն Հ. Դեմիրճյանի ստորագրությամբ, որում տնօրենը ներկայացնում է այն իրավիճակը, որ առկա է ընկերության շուրջ: Այդ հաղորդագրությունը հատկապես ուշագրավ է ապրիլի 17-ին մաքսային ծառայության ղեկավարության հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցության ֆոնին:
“Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով Պարես-Արմենիա ՍՊ ընկերության կողմից ներկրած Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել և ներմուծել երկիր: Ապրանքը դեռևս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ շուկայում իր դիրքերը զիջելով և անկայուն վիճակ ստեղծելով, ինչպես նաև տրանսպորտային ընկերությանը պարապուրդի տուգանքներ վճարելով ու հարվածելով սպառողների շահերին:
Ս.թ. փետրվարի 26-ից սկսած ընկերությունը դիմել է ՀՀ մաքսային պետական կոմիտեին ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար, որպեսզի կազմակերպվի ծխախոտի հետագա արտադրությունը, սակայն ընկերությանը պատասխանել են, որ այս երկու խնդրի կապակցությամբ ՙվերևից՚ հրահանգավորված է չմաքսազերծել ապրանքը և չտրամադրել ակցիզային դրոշմանիշներ:
Մաքսայինի չինովնիկների պաշտոնական «մերժումը» մեծ զարմանք առաջացրեց ընկերության մոտ: Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ ՄԾ գնդապետ Կ.Մաթևոսյանն ըստ էության հայտնել է, որ Ընկերության կողմից ներմուծվող սիգարետների տուփերի վրա կատարված նշագրումները հակասում են Գովազդի մասին ՀՀ օրենքի 15 հոդվածի պահանջներին, ինչի կապակցությամբ կոմիտեն իբր դիմել է շահագրգիռ գերատեսչություններին եզրակացություններ ստանալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ Գովազդի մասին ՀՀ օրենքը գովազդի կանոնների խախտման պատրվակով ներմուծման սահմանափակումներ չի նախատեսում, իսկ ՀՀ կառավարության 01.10.2001 թ. թիվ 917 որոշման համաձայն` գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել են` Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետներին:
Ինչպես տեսնում ենք, մաքսային կոմիտեն ընդհանրապես իրավասություն չունի գովազդի կանոնների պահպանման մասով վերահսկողություն իրականացնել:
Բացի այդ, ընկերության կողմից ներմուծվող Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ ծխախոտատեսակների վերաբերյալ առկա է Ստանդարտների ազգային ինտիստուտի դրական եզրակացությունը:
Այսպիսով, մաքսային մարմինների անօրեն գործողությունների հետևանքով վնասվում է մի ձեռնարկություն, որի վճարած հարկերը կազմում են 7.6 մլրդ. դրամ և որը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակի մեջ զբաղեցնում է 8-րդ տեղը:
Հեռուստատեսությամբ ՀՀ նորընտիր նախագահը երեկ հանձնարարեց մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին հավասար դաշտ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, սակայն տվյալ դեպքում նրա հանձնարարականը չի կատարվում: Իսկ դա նշանակում է, որ մաքսայինի աշխատակիցները կամ չեն կատարում նախագահի հանձնարարականը, կամ էլ ունեն ուրիշ հրահանգ` խոչընդոտելու Պարես-Արմենիա ՍՊԸ-ի աշխատանքները, որի 50 տոկոսի սեփականատերերն են Սուքիասյան եղբայրները”, ասված է “Պարես-Արմենիա” ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերության ղեկավարն ասում է, որ իրենց օրինական իրավունքին հետամուտ են լինելու տեղական ու միջազգային ատյաններում եւ պայքարելու են հանուն շուկայական եւ առողջ տնտեսության ու հավասար դաշտի ստեղծման: Պարես-Արմենիայի ղեկավարությունն առկա իրողության վրա, ընդ որում լավատեսական ակնկալիքով, հրավիրում է նորանշանակ վարչապետի ուշադրությունը եւ խնդրում նրա գործուն միջամտությունը հարցի լուծման համար: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ առաջիկա օրերին, կապված ապրանքի դեֆիցիտի եւ դրանով թելադրված գնաճի հետ, շուկայում կարող է առաջանալ խուճապ: