Jump to content


- - - - -

Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում


8 replies to this topic

#1 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 14 February 2008 - 09:02 PM

Բարև ժողովուրդ։
Հոդվածների քննարկման բաժնում Սերգեն մի լավ միտք էր առաջ քաշել։
Այստեղ կարող ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչների ով լինելը դեսից–դենից լուրերի վրա հիմնվելով։
Ազատ զգացեք։
;)
Ողջ լերուք...

#2 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 09 March 2008 - 08:48 PM

ԲԻՍԵՔՍՈՒԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ

Բնօրինակ



Մարդիկ ժամանակին համաքայլ են գնում: Այնքան համաքայլ, որ չես հասցնում ոչ միայն ինչ-ինչ օրինաչափություն արտածել, այլեւ անհնար է դառնում արձանագրել անգամ կերպարանափոխությունների այն հաճախականությունը, որ մատուցում են Հայաստանի քաղաքական ուժերն ու անձերը: Դեռ մի հարյուր տարի առաջ այդ կերպով քաղաքականությամբ զբաղվելը առանց խղճի խայթի կարելի էր անվանել մարմնավաճառություն, բայց մարմնավաճառությո՞ւնն է պրիմիտիվացել, թե՞ քաղաքականությամբ զբաղվելն է բարդացել,-պարզ չէ, միայն թե այն, ինչով զբաղվում են քաղաքական կազմակերպությունները այսօրվա Հայաստանում դժվար է չարքաշ մարմնավաճառության հետ համեմատելը, որովհետեւ նրանք (քաղաքական անձերն ու ուժերը) այդ բանը անում են ոչ թե կեղծ ու խլացած մնչոցով կամ լռելյայն աշխօրը վաստակելով (ինչպես կոլեգաները), այլ անթաքույց հաճույքի հարայհրոցով, մի բան էլ՝ րոպե անց դառնում են դեպի ընտրողները կույսի մունաթով ու դեմքները ծամածռում են ազգային հոգսերի մտահոգությամբ: Եւ այստեղ արդեն աշխատում են լեզվով-հայրենիք, արդարություն, մաքուր ձեռքեր, ժողովրդավարություն, ծովից-ծով եւ այլն: Այսինքն, մի կողմից գործածվելով իշխանության կողմից, մյուս կողմից, գործից չկտրվելով՝ բռնաբարում են ժողովրդի հեշտ տրվող ականջը: Ընդ որում, դա անում են իրար հերթ չտալով՝ տեսարանը սարքելով խմբակային:

Մի կողմ դնենք Դաշնակցությունը, որը բոլշեւիզմի եւ նացիոնալ-սոցիալիզմի անհաջող վերապրուկ է: Մի կողմ դնենք նաեւ ԱԺՄ-ն, որ դաշնակցության ծաղրն է՝ «համաշխարհային ազգի» մասին զառանցանքի եւ նվազագույն զամբյուղի միջեւ իրեն արհեստականորեն ճղող: Մի կողմ դնենք նաեւ Արթուրի արհեստածին խումբը, որը անցած ձմռանը այնքան էր վախենում կորցնել «թռչելու» պահը, որ ամեն երկուշաբթի պահանջում էր արտահերթ նախագահական ընտրություններ, ամեն ուրբաթ կոչ էր անում «կայունության»: Իսկ «Կայունության» մասին խոսելը ուղղակի անհարմար է: Մեր աննամուս ժամանակների տիպական օրինակը ՍԻՄ-ն է կամ «Իրավունքը», կամ «Միաբանությունը», որը իր տեսակի մեջ կատարյալ դարձավ միայն Գեղամյանով ու Նապոլեոնով: «Հայկական ժամանակի» Ավետիս Բաբաջանյանի մատաղ հոգին չի կարողանում ըմբռնել-ինչի՞ց է, որ ՍԻՄ-Միաբանությունը պաշտպանելով Սամվել Բաբայանին, միաժամանակ պաշտպանում է նաեւ Քոչարյանին: Զարմանալու ուրիշ հետաքրքիր բան կա-այդ ի՞նչ փողերով է մի քանի հոգուց բաղկացած կուսակցությունը շուրջ տասը տարի անխափան թերթ տպագրում, երբ բազմամարդ կուսակցությունների թերթերը տպագրվում են ընդհատումներով... Միայն թե ինքնաֆինանսավորման մասին հեքիաթները եկեք պատմենք ապագա սերունդներին:

Եթե այդ հարցի պատասխանը որոնելու լինենք, կմոտենանք այսօրվա հարցի պատասխանին, որովհետեւ կպարզվի, որ Ղարաբաղյան կլան կոչվածը Հայաստանում ընդդիմադիր թերթեր սկսել է ֆինանսավորել դեռ ա՜ յն ժամանակներից: Իսկ այն ժամանակ Բաբայանն ու Քոչարյանը դեռ միասին էին: Իսկ Հրանտ Խաչատրյանը ընդդիմադիր դարձավ, որովհետեւ Շարժման առաջին համագումարում նրան ծեծեցին: Ծեծեցին, որովհետեւ ելույթ ունեցավ, բայց ամբիոնից չէր ուզում իջնել: Իսկ չէր ուզում իջնել, հավանաբար, այն պատճառով, որ նրան ղեկավար կազմում ընտրելու մտադրություն չունեին: Գուցեեւ վրեդնի բնույթի բերումով: Հիմա Քոչարյանին պաշտպանում է, որովհետեւ նախ՝ մուռը հանելու ամբիոն է տվել վաղուց, ապա եւ՝ 99 թվականի ընտրություններում Միաբանության գաղափարը ոչ թե Սամվելինն էր, այլ Քոչարյանինը՝ ընդդեմ «Միասնության»: Եւ անունն էլ գտնված էր հարմար- ընտրողը հեշտ կշփոթեր «Միասնությունը» Միաբանության հետ, ինչպես շփոթում են տափակ բաները: Իսկ դա պարզապես ներկայացվում էր իբրեւ անհնազանդ Բաբայանի քմահաճություն: Այնինչ, լրջորեն ծրագրված էր պառլամենտի ձայները կիսել: Չստացվեց: Եւ ներիշխանական պայքարը ողբերգական ընթացք ունեցավ:

Հիմա Ղարաբաղյան կլանի չստացված մեծամասնությունը այդպես էլ չստացված, բայց հարմարավետ երկփեղկված (երկու ծիծ ծծելու համար) շարունակում է պաշտպանել Քոչարյանին: Միաժամանակ լինելով Մավրիկին օպոզիցիա: Չհաշված, իհարկե, նախկին իշխանությունը: Բայց այս հարցում ջուխտ ղեկավարները հետեւողական են: Գեղամյանին չեն ծեծել, բայց նրա համար տասը ծեծը գերադասելի կլիներ, քան 91 թվականին քաղսովետի նախագահի պաշտոնից զրկվելը: Ի դեպ, այդ պաշտոնում նա լեգիտիմ չէր: Կենտկոմն այդ ժամանակ այնքան թուլացած էր, որ չկարողացավ քաղսովետի որոշում կայացնել տալ, եւ Գեղամյանը պաշտոնավարում էր անօրինական (ինչպես հիմա՝ իր բոսը), ինչը բացառիկ դեպք էր այդ երկրի պատմության մեջ: Բայց երկրում արդեն բարդակ էր, եւ ժամանակը գտնում էր իր տիպերին: Եւ երբ հրաժարական տվեց, նա չդարձավ սովորական աբիժնիկ, այլ խստագույնս վիրավորվեց, որովհետեւ չէր հասկանում, թե էլ ի՞նչ են ուզում իրենից, եթե ՀՀՇ վարչության անդամներին մեկ առ մեկ երդվում էր, որ կծառայի շրջկոմի վերջին հրահանգչի նման, ինչպես ծառայել էր Դեմիրճյանի որդիներին՝ բաժակ լցնելով, ափսեն փոխելով, կրակի ծուխը ափով տղերքի աչքերի դեմից քշելով... եւ շրջկոմի քարտուղար դարձել: Եւ ամենակարեւորը՝ լեզվով առավելագույնս ճարպիկ աշխատելով: Ժամանակի թելադրանքով այն ժամանակ դա անում էր ինտերնացիոնալի ֆրոնտում, հիմա անում է պահանջատիրության ճակատում: Երկու բնագավառում էլ, ի դեպ, պահանջվում է լեզվին զոռ տալու՝ կինտոյի կարողություն, բացառելով, սակայն, կինտոյի արհեստին բնորոշ իմպրովիզացիան ... Ասելս այն էր, որ այնքան էր վրդովված, որ այդ օրվանից սկսեց զբաղվել բիզնեսով. (չար լեզուներն ասում են, թե մետաղի ջարդոն արտահանելով: Ճիշտ է, մետաղ ծախելն էլ բիզնես է, ինչպես ամեն բիզնես: Բայց Գեղամյանը ժխտում է, որ ինքը զբաղվել է դրանով, բայց եւ հրաժարվում է ասել, թե ինչով է զբաղվել քաղաքականությունից պարապ ժամանակ: Գուցե այն պատճառով, որ մի տեսակ չի բռնում «մաքուր ձեռքերի», թալանի դեմ զորագրվելու եւ այլ ջրիկությունների հետ: Գուցե նաեւ այն պատճառով, որ քաղաքական ասպարեզ վերադարձը այս դեպքում կարող է բացատրվել նրանով, որ երկրում մետաղի ջարդոնը վերջացել է): Չլինի՞ նոր «բիզնես-ծրագիր» կա, եւ Քոչարյանի հետ մեր աչքերին թոզ փչելու համար անունը դրել են տնտեսության զարգացման կառավարական ծրագիր: Սպեցիֆիկ բիզնեսի այդ ոլորտը պիտի որ նրանց շատ հնուց մերձեցրած լինի: Իսկ աշխարհահայացքով ու արնախմությամբ հո նույն կոմունիստն են:

Միայն թե Քոչարյանը հազիվ թե «բիզնեսմենի» իր բանականությունը այդքան կորցրած լինի, որ արարատցիներին դուրս մղելով՝ տնտեսական ու իշխանության ոլորտից, տեղը տա ապարանցիներին: Թեեւ ի՞նչ իմանաս: Կարող է՝ արյունն է քաշում: Եթե բազայի կառավարիչ ապարանցի Նապոլեոնն է պրեզետանցի անում Գեղամյանի ծրագիրը, պարզ է, չէ՞, դա ինչ ծրագիր է: Գեղամյանի շրջկոմական ու «բիզնեսմենական» անցյալն էլ նկատի առնելով՝ պիտի ենթադրել, թե դա ինչ մոդել է լինելու: Գտնում են մի երկիր (լավ կլինի՝ սոցիալիստական), որը երկաթուղային հաղորդակցություն ունի Հայաստանի հետ, թուղթ են ստորագրում «հավերժ միասին լինելու» վերաբերյալ եւ պատրաստվում են ԳՈՍՍՆԱԲ-ի գծով Հայաստան մտնող գնացքակազմերով «կենտրոնացված առաքումները» բազաներում ու պահեստներում տեղավորելուն... այս անգամ հանրապետության ողջ մասշտաբով: Մյուս կողմից սկսում են բաշխելն ու ծախելը Հայաստանից դուրս: Ինչքան որ զինադադարը տեւեց: Խառնակության ժամի դեպքում կա փորձված տարբերակը: Սասունցի Դավթի կամ Սասնա Ծռերի նման ջոկատ ես ստեղծում Մաշտոցի շրջանում (կադրերը դեռ կան, կամանդիր-դատախազ Համլետը արդեն «վետերաններին» հավաքագրել է), որի առաջին ու հիմնական գործը լինում է արդյունաբերական ապրանքների պահեստների ունեցվածքը տները տանելը (ինչպես դա պատահեց Մաշտոցի շրջանում տեղավորված բազայի հետ): Մնացած ժամանակը անց ես կացնում գողոնը իրացնելով դրսում ու ներսում:

... ՀԱԲ-ը, շրջկոմների քարտուղարների ջոկատների անվան տակ ստեղծած բանդաների համեմատ, անմեղ նարկոմաններից ու խակ հայրենասերներից բաղկացած անարխիստների մի խումբ էր: Այդ բանդաները Հայաստանը տանում էին ուղիղ Վրաստանի ուղիով, եթե ժամանակին չզինաթափվեին: Իհարկե, երբ պատերազմը սկսվեց, ճակատ գնացին ոչ թե պահեստը «վերցնողները», այլ իրոք երկիրը պահող երիտասարդությունը, այդ թվում՝ Ապարանի հրաշալի երկրապահ ջոկատը: Հատկանշական է, որ երկու անձերի կազմակերպությունները ոչ թե միացան, այլ թեթեւակի կցվեցին, որպեսզի ազատ լինեն ժամանակ առ ժամանակ մեկը ՀԺԿ-ի հետ խաղեր տալու, մյուսը՝ Սամվելի, դաշնակների կամ էլի ինչ-որ մեկի հետ, նայած մոմենտին: Եւ իրենց անիմաստ թեկնածությունն էլ դրել էին նախագահական ընտրություններին՝ միայն նախորդ իշխանությանը հայհոյելու համար: Այսինքն, այդ մասը իրենց հաճույքն էր: Հիմնական պատվերը այն էր, որ թեկնածուների միջեւ օրենքով հավասար բաժանվող հեռուստաժամանակը զբաղեցնեն (կամ գողանան) Մայր Թեկնածուի օգտին: Եւ եթե Գեղամյանից առաջ ՍԻՄ-ը համ «իրավունքի պաշտպան» էր, համ դաշնակցական, Գեղամյանով ստացավ եւս մի դեմք, հայտնի չէ դեռ ինչ, բայց որը թույլ է տալիս ոչ թե պարզունակ շուռ գալ այս կամ այն երեսով, այլ եռանիստ-եռադեմ պտտվել կոնյուկտուրայի առանցքի շուրջ: Այնպես, որ չբռնվեն մի դիրքի վրա: Եւ չկարծեք, թե անհարմար պահի բռնվելու դեպքի համար պատճառաբանություն չունեն: Դաշնակների հայտնի միտքը զարգացնելով՝ կասեն, թե հանուն ազգի պատրաստ են ցանկացած դիրքի: Խոսքը, իհարկե, դիրքորոշման մասին է:
Ողջ լերուք...

#3 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 13 March 2008 - 11:56 AM

ՀԱՏՎԱԾ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ.

Պարոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն շատ հայտնի քաղաքական գործիչ է, ով շատ հմուտ է իր հռետորության մեջ, այնպես որ, նա մարդկանց ոգեշնչելու կարողություն ունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իբրեւ իսկական քաղաքական գործիչ»:
Ողջ լերուք...

#4 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 18 March 2008 - 07:44 PM

Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում

18 օր է` Ազատության հրապարակի դեպքերի անպատասխան հարցերը անընդհատ թմբկահարում են ազգային հավաքական ուղեղը: Հավաքական միտքը մի պատասխան ունի դրանց, պետական ու պաշտոնական պատասխանն այլ է` սուտ, կեղծիք, զրպարտություն, որ արտակարգ դրության իրավունքով ջանում են ուղղորդել այլ հասցեով: Դեպի Լեւոնը: Չնայած այս մարդը ընդհանրապես վերջին տասնամյակում Հայաստանի իշխողների համար ամենադժվար երեւույթն էր, այսպես ասենք: Նրա դեմ ինչ էլ անեն կամ ասեն, իրենք են սխալ դուրս գալիս:

Հիմա էլ զանգվածային անկարգություն կոչելով նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող հսկայական ընդվզումը` Քոչարյան-Սերժ իշխանությունն այդ անկարգությունը հրահրելու, չհաջողելու դեպքում` իմիտացիա ստեղծելու համար, հարկադրված էր չեզոքացնել Լեւոնին` չնայած չէր կարող չհասկանալ, որ այդ ձեւով չեզոքացնելը նաեւ ազատելու է Լեւոնին` տեղի ունեցածի համար պատասխանատվությունից: Բայց այլ ընտրություն չգտան. հավանաբար վստահ չէին, որ Լեւոնի ներկայությամբ բանակն ու ոստիկանությունն այդ կերպ կգործեին, իսկ ցուցարարների գաղափարական համախմբվածությունը կարելի էր վերածել ամբոխի անկառավարելիության:

Եւ դրանով նրանք ցույց տվեցին, բացահայտեցին շատ կարեւոր մի բան. մի կողմից մենք ունենք` (չթաքցնենք, անհամատեղելի հակոտնյա, որովհետեւ անազնվություն-անարդարությունը եւ արդարության ձգտումը երբեք չեն կարող հաշտվել) ժողովրդական հսկայական զանգվածներին գաղափարի շուրջ համախմբելու, առնվազն 10 օր ու գիշեր օրինապահ քաղաքացի պահելու ունակ խարիզմատիկ առաջնորդ, մյուս կողմում վարչական բոլոր լծակներն ամենավայրագ ձեւով կիրառելու, միմյանց դեմ բանակ ու ազգ հանելու միջոցով իշխանությունից կառչած տիրողներ: Եւ ամենաանհեթեթ սուտն այսօր կարող է հնչել, որովհետեւ երեւի սուտը տրամաբանություն չունի: Թե չէ ի՞նչ է նշանակում, ըստ էության, կալանավորված Լեւոնին ու նրա շրջապատին մեղադրել, ի՞նչ է նշանակում չհասկանալ, որ եթե այդքան շատ մարդ մի տեղում հավաքվել է, ուրեմն ինչ-որ պահանջ ունի, եւ եթե դու այդ երկրում նախագահ ես ընտրվել, պետք է պարզես, թե այդ մարդիկ ինչ են ուզում, ոչ թե բանակը սահմանից հանես բերես մայրաքաղաք կամ էլ խելոք կանգնած, թեկուզեւ շատ մարդկանց շրջապատես դիմակավոր, զինված հատուկջոկատայիններով ու ասես` նախօրոք քար ու փայտ էին պատրաստել: Սալահատակի քարերը հանեցին ու այգու ցանկապատերի ճաղերը կտրտեցին հետո, երբ անզեն, խոսքի համար հրապարակ ելած մարդկանց դեմ կանգնեց բանակային զորաշարք: Դուք, ՀՀ նախագահներ, որ կռվել եք այս ազգի հետ միասին, կարծում եմ` վստահ էիք, որ խելոք ու համբերատար, բայց տաքարյուն կռվող է հայը եւ անպայման կբորբոքվի:

Խոսվում է թույլատրված միջոցների մասին` արցունքաբեր գազ, դատարկ կրակոցներ եւ այլն, որոնց նպատակը ուշադրություն շեղելն է: Հարձակվող, ինքնատիրապետումը կորցրած կարգազանցի ուշադրությունը, որպեսզի հնարավոր լինի նրան չեզոքացնել, չէ՞: Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացվեց, բեւեռվեց հրթիռների ու թնդանոթներ թնդյունի վրա`գրգռելու նպատակով: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անհեթեթ բան կլիներ` բանակը կանգնեցնեին, պահեին, պահեին ու պարապ հետ տանեին: Աղավաղված պատկերացումների մեր երկրում դեռ ինչքան պետք է սերունդ փոխվի, որպեսզի գիտակցենք, որ մարտի մեկին ժողովուրդն այնտեղ էր, որտեղ իրավունք ուներ լինելու, եթե այդպես էր ուզում:

Ոստիկանությունը պետք է կողքին լիներ, որ Աստված մի արասցե, ՀՀ քաղաքացուն բան չպատահի, իսկ մեր զինվոր զավակները` զորամասերում, որի խաղաղ ծառայության համար ազգովի ամեն օր պետք է աղոթենք: Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: Չէ, Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում:
Ողջ լերուք...

#5 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 28 March 2008 - 02:51 PM

Ազատ Արցախ

Բնօրինակ

...Քոչարյանը «լճացած» քաղաքական գործիչ է։ Հնարագիտությունը եւ խելքի յուրօրինականությունը՝ ճգնաժամային իրադրությունում եւ համաշխարհային հանրակցության հետ հակասության մեջ գտնվող երկրի ղեկավարին անհրաժեշտ այս հատկությունները նրա մոտ բացակայում են։ Նրա առավելություններն են. անշտապողականությունը եւ զգուշությունը նոր գործում, ինչպես նաեւ բնավորության միջինացված-օրինակելի կանոնավորությունը, որը բացառում է, ամեն տեսակ ծայրահեղության հետ միասին, որեւիցե յուրօրինականություն։ Շարժվել միայն տրորված, փորձարկված շավղով. սրանք, գուցե, պիտանի կլինեին կայունացած, չեզոք եւ անխռով Շվեյցարիայում, բայց՝ ոչ Արցախում... Նա պատկանում է մարդկանց այն տիպին, որոնց մասին ասում են. «Առաջինը միջակների մեջ»։ Նրանց մոտ չկան բնավորության վառ արտահայտված բացասական գծեր. նրանք անմիտ չեն, նպատակասլաց են եւ ունեն բավականին մեծ կամքի ուժ։ Լիովին հնարավոր է՝ եթե խորհրդային ժամանակները երկարեին եւս մի քանի տասնամյակով, նա կդառնար կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար։ Ահա գովված (բայց ու՞մ կողմից) Ռոբերտ Քոչարյանը, ում կանչում են Երեւան, որպեսզի Հայաստանը դուրս բերի քաղաքական ճգնաժամից... Նրա՝ պատերազմի եւ հաղթանակի ժամանակների Արցախի քաղաքական ղեկավարի ֆիգուրը, նրա իմիջը ամենաշատը երեք ամսով կարող են զսպել հայկական ընդդիմության արմատական տրամադրություններն ու լայն զանգվածների հարաճուն դժգոհությունը...
Ողջ լերուք...

#6 Progress

    Newbie

  • Members
  • Pip
  • 9 posts

Posted 07 June 2008 - 12:36 PM

Геополитический скандал на перекрестке Теряна и Корюна

Молодой политик и известный правозащитник совершали променад по дневному Еревану. Один — лидер Прогрессивной партии Тигран Уриханян с однопартийцем в “БМВ”, другой — председатель Хельсинкской ассоциации Армении Микаэл Даниелян и Со в такси марки “ВАЗ-2107”.
В транспортной пробке, возникшей из-за пассажиров такси, засмотревшихся на стоявших на обочине девушек, их пути круто пересеклись, и прогулка обернулась серьезным политическим скандалом, который уже успел докатиться до Европы и даже до Америки. Участники инцидента уже вторые сутки не перестают обвинять друг друга во всех смертных грехах, две взаимоисключающие версии происшествия.
Согласно первой, Тигран Уриханян выступил в качестве Дон Кихота, спасающего честь армянских девушек, к которым приставали подвыпившие пассажиры такси. При этом хулиганы чуть было не лишили его зрения, а в довершение всех бед Прогрессивная партия стала объектом нападок мирового империализма. Согласно второй версии, борец за права “униженных и оскорбленных” Микаэл Даниелян стал жертвой тщательно спланированной провокации, и здесь также не обошлось без руки сильных мира сего. В общем, налицо геополитический скандал.
Свою трактовку событий председатель Прогрессивной партии на созванной им пресс-конференции изложил не спеша, стремясь передать дело во всех подробностях. В 15.00 21 мая он прервал ход своей служебной машины на перекрестке Теряна и Корюна, увидев, как наполовину вывалившиеся из стоящего впереди такси мужчины грязными словами оскорбляют находившихся на тротуаре девушек; один из них даже попытался рукой ущипнуть прохожую. Напомним, что по европейским стандартам, к соблюдению которых, как правило, взывает правозащитник Микаэл Даниелян, это действо квалифицируется как sexual harasment и чревато большими неприятностями. По словам Уриханяна, этот факт подтвердили десятки очевидцев. В ходе развернувшейся далее между молодым политиком и правозащитником стычки последний ударил сперва по руке Уриханяна дверцей, а затем — неизвестным предметом в грудь. По словам Тиграна, от удара была повреждена сетчатка его глаза. “У меня серьезные проблемы со зрением, я дважды переносил операцию на глаза”, — заявил он, добавив, что вынужден был воспользоваться правом на самооборону и впервые применил газовый пистолет за пятилетнюю историю его существования. “Я выстрелил в воздух холостым, беспатронным зарядом, и никакой речи не может быть об огнестрельных ранениях!” — подчеркнул Уриханян. По словам свидетеля происшествия, спутника Уриханяна, Даниелян перед приездом полицейских специально раздирал ногтями шею, дабы обвинить обидчика. И при этом был “мягко говоря, в состоянии алкогольного опьянения”. Сам Уриханян полагает, что против него была спланирована провокация, на которую он поддался, потому что не мог не вступиться за честь женщины. Его решимость была подогрета и тем обстоятельством, что разнузданное поведение он заметил “со стороны человека, известного защитой прав сексуальных меньшинств”.
Председатель Хельсинкской ассоциации Микаэл Даниелян также считает себя жертвой организованной провокации. Ванадзорский офис Хельсинкской организации распространил громкое заявление, которое начинается с призыва “Sos!”: “Средь бела дня совершили нападение с применением огнестрельного оружия на известного правозащитника Микаэла Даниеляна”. Единственное, что признает Даниелян в показаниях Уриханяна, — это употребление алкоголя, однако в умеренной дозе: “выпил рюмочку вина”. Правозащитник добавил, что до конца будет добиваться справедливости. О намерении добиваться до конца справедливости заявил и Тигран Уриханян. По его словам, если не прекратятся инсинуации против Прогрессивной партии, его единомышленники устроят голодовку возле штаб-квартиры Совета Европы.

P.S. Предварительные данные уже представили и органы правопорядка. Согласно официальной сводке полиции, 21 мая в 15.00 на перекрестке улиц Теряна и Корюна произошла стычка между пассажирами “БМВ” и такси “ВАЗ-2107”. После словесной перепалки пассажиры “ВАЗ-2107” преследовали и на перекрестке улиц Теряна и Московян настигли “БМВ”, начали выяснение отношений, в ходе которого пассажир жигулей М.Даниелян начал потасовку, оскорбил Уриханяна и ударил его находившимся в руках предметом, а Уриханян выстрелил из пистолета марки “Вольтрам” девятимиллиметрового калибра. На месте происшествия обнаружены две непулевые гильзы, предварительное следствие продолжается. Первым, в 15.05, о нападении сообщил в полицию Тигран Уриханян, а в 15.15 последовал звонок о том, что ранили Микаэла Даниеляна.
Константин МАРТИРОСЯН
(Новое Время)

#7 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 08 June 2008 - 11:09 AM

View PostProgress, on Jun 7 2008, 02:36 PM, said:

Геополитический скандал на перекрестке Теряна и Корюна

Հասկացանք էլի։ Նույն բանը տարբեր տեղեր գրելով չհոգնեցի՞ր։
Ողջ լերուք...

#8 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 06 December 2008 - 09:24 PM

SkyFlyer այստեղ մի շատ կարևոր նկար էի դրել:
Հետաքրքիր է թե ո՞ւր է կորել:
Ողջ լերուք...

#9 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 06 December 2008 - 11:57 PM

View PostՀայք, on Dec 6 2008, 01:24 PM, said:

SkyFlyer այստեղ մի շատ կարևոր նկար էի դրել:
Հետաքրքիր է թե ո՞ւր է կորել:
Հայք ջան, հենց նոր վերջացրի սերվերիս տեղափոխումն ու ֆորումի թարմացումը նոր տարբերակով։ Եթե պակաս պռատ բաներ կան կաշխատեմ ուղղել, եթե չստացվի ներող կլինես։ Առաջընթացը զոհեր է պահանջում, սակայն ես ամեն ինչ կանեմ որ հնարավորինս քիչ կորստով առաջ գնանք։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի