SkyFlyer, on Feb 13 2008, 11:05 AM, said:
Տղայա է՜՜՜ տղա

Այսօր 12 փետրվարի 2008 առավոտյան 11։33 րոպեին լույս աշխարհ եկավ Հայկը ստանալով 4774 համարի թևկապը։
Իմ համար ամենաերջանիկ պահերից մեկն ապրեցի դիտելով ու նաև մասնակցելով բնության այդ հրաշքին, որն անվանում են ծնունդ։ Աննկարագրելի էմոցիոնալ մի երևույթ է, որի դիմաց գրեթե ամեն ինչ վերաիմաստավորվում է։ Կյանք ստեղծելու ունակությունը երևի ամրդու ամենակատարյալ հատկություններից է ու դրա ընկալումը իրոք հրաշալի զգացումներ է ծնում այն գնահատելուառումով։
Ասելիքս կարճ կապելով ասեմ, որ ուրախ եմ։ Ավելի ճիշտ երջանիկ եմ, քազի գրկելով Հայկին մոռանում եմ աշխարհի շառն ու խերը։
Ինչպես ասում են «շատանանք ու չպակասենք»։

Սերգե ջան, ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին: Աչքդ լույս: Թող առողջ, հաջողակ բալիկ լինի, իսկ դուք էլ միշտ ուրախանաք իր հաջողություններով: Հայկի եղբայրիկի աչքն էլ լույս, ախր ամենաշատը ինքն է ուրախացել հիմա

Աստված պահապան քո որդիներին :
Սերգե ջան, դու էլ շաաաատ ապրես, որ մասնակցել ես փոքրիկ Հայկի ծնունդին. Համոզված եմ , որ կնոջդ կողքին լինելով , նրան մեծ ուժ ես տվել, իսկ թե ինչ հրաշք զգացմունքներով է լցվել սիրտդ, երբ տեսել ես նոր աշխարհ եկող որդուդ, միայն դու գիտես :Թող քո այդ քայլը օրինակ ծառայի բոլոր ապագա պապաների համար :
Հարգելի Հայկ, ձեզ էլ եմ շնորհավորում
Հարգելի Կորյուն մի քիչ ուշացել եմ, բայց ձեր որդու 7 ամյակն էլ շնորհավոր: Լուսավոր ապագա ու շատ հաջողութջուններ եմ ցանկանում Գեղամին:
Սերգե ջան, չմոռանաս, մի քանի տարի հետո արդեն պետք է մտածեք որդիներիդ երկու քույրիկ պարգևելու մասին: Հետս չկռվես, քո բառերն եմ կրկնում:Համ ասում եմ համ էլ մտածում, թե բա ես ոնց եմ անելու:

Ախր մենք էլ երկու աղջիկ ունենք, ուրեմն պիտի մտածենք երկու եղբայրիկի մասին